17:16 30.12.2018
Պատգամավորի մանդատից հրաժարվելու և ինքնաբացարկ հայտնելու դիմում էր ներկայացրել «Իմ քայլը» դաշինքից 18 թեկնածու․ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի խոսնակ Վահան Կոստանյանը հայտնել է, թե ովքեր են նրանք, փոխանցում է News.am-ը։ Պատգամավորական մանդատից հրաժարված թեկնածուներն են՝ Նիկոլ Փաշինյան՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատար, Տիգրան Ավինյան՝ ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար, Էդուարդ Աղաջանյան՝ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար, Արայիկ Հարությունյան՝ ԿԳ նախարարի պաշտոնակատար, […]
17:06 30.12.2018
Նոր տարվա և Սուրբ Ծննդյան տոների առթիվ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևը: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Հարգելի Նիկոլ Վովայի, շնորհավորում եմ Ձեզ Նոր տարվա և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Անցնող տարում մեր երկրների միջև դաշնակցային փոխգործակցությունը զարգացել է, խորացել է Եվրասիական տնտեսական միության շրջանակում ինտեգրումը: Համոզված […]
16:02 30.12.2018
Դեկտեմբերի 30-ին, ըստ հաստատված ավանդույթի, արտգործնախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանն այցելեց Հայաստանի հարավ-արևմտյան սահմանագիծ` ՀՀ Զինված ուժերի N զորամաս և առաջնագիծ: Շնորհավորելով զինծառայողներին գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ` Զոհրաբ Մնացականյանը զինվորականներին մաղթեց տոկունություն, անկոտրում կամք և անվտանգ ծառայություն. «Մեր՝ դիվանագետներիս գործը ձեր հաղթանակի շարունակությունն է՝ խաղաղության հաստատումը, որն ամբողջությամբ կարտահայտի Հայաստանի, Արցախի և մեր […]
15:48 30.12.2018
Արցախի խորհրդարանում ներկայացված «Ազատ Հայրենիք», «Արցախի ժողովրդավարական» և ընդդիմադիր «Շարժում-88» կուսակցությունները հանդես են եկել հայտարարությամբ, որով կոչ են անում Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կիրառել ազատությունից զրկելու հետ չկապված խափանման միջոց՝ հաշվի առնելով նրա զգալի ավանդը հայկական երկու հանրապետությունների կայացման գործում, հայտնում է «Արցախպրեսը»: Հայտարարության մեջ ասված է. «Արդեն տևական ժամանակ է Հայաստանի Հանրապետությունում ընթանում է ԱՀ […]
13:43 30.12.2018
ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանն ամանորյա շնորհավորական ուղերձ է հղել, որը ներկայացնում ենք ստորև․ «Հայոց բանակի սիրելի՛ ծառայակից ընկերներ 2018 թվականը մեր երկրի հասարակական-քաղաքական կյանքում դարձավ բացառիկ: Բուռն քաղաքական գարունը սկիզբ դրեց գործընթացների, որոնք դեռ երկար իրենց հետքը կթողնեն պետական համակարգի բոլոր ոլորտներում և բոլորիցս կպահանջեն ուժերի առավելագույն լարում` համազգային մեր նպատակներն իրագործելու համար: […]
13:37 30.12.2018
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ։ «Սիրելի հայրենակիցներ, շնորհավորում եմ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ, մաղթում ամենայն լավն ու բարին: Ավարտվող 2018 թվականին մենք մտանք քաղաքական ու հասարակական կյանքի վերափոխումների նոր փուլ: Ունեցանք և՛ լավ, և՛ դժվարին օրեր: Ու թող 2019 թվականը դառնա դեպի […]
12:16 30.12.2018
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն, ծանոթացել տոնական օրերին օպերատիվ հերթապահություն իրականացնող ստորաբաժանումների աշխատանքներին: Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանի ուղեկցությամբ նախագահը նախ այցելել է ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն, որտեղ նրան են ներկայացվել կենտրոնի գործունեության հիմնական ուղղությունները, տեխնիկական և ծրագրային հագեցվածությունը: Կենտրոնի պետ, գնդապետ Հովհաննես Խանգելդյանը տեղեկացրել է, որ […]
20:44 29.12.2018
Ինչո՞ւ են ինքնաբացարկ ներկայացրել «Իմ քայլը» դաշինքի թեկնածուներն ու արդյո՞ք խորհրդարան անցած մյուս քաղաքական ուժերում ևս պատգամավորական մանդատից հրաժարվողներ կան: SHANTNEWS.am-ը փորձել է ստանալ այս հարցերի պատասխանները: Պատգամավորի մանդատից հրաժարված միայն մեկ անուն է հայտնի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը երեկ հայտարարեց, որ «Իմ քայլը» դաշինքից 18 թեկնածու հրաժարվել է պատգամավորի մանդատից: Ովքե՞ր են ինքնաբացարկ ներկայացնող թեկնածուները, «Քաղաքացիական […]
19:50 29.12.2018
Կենտրոնական Չինաստանում՝ Չանշա քաղաքում, բացվել է «խելացի» ավտոբուսների համար նախատեսված առաջին երթուղին: Այն դեռ փորձնական է: Ցուցադրական երթուղին Սյանցզյան շրջանում է. այն ունի 7,8 կմ երկարություն և 22 կանգառ: Այս երթուղին օգտագործվելու է 4 էլեկտրաավտոբուսների փորձարկման համար, որոնք ստեղծվել են ինտելեկտուալ տեխնոլոգիաների հիման վրա: Մեքենաները երթուղի կարող են դուրս գալ առանց վարորդների:
19:24 29.12.2018
Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը համապատասխան փաստաթուղթ է ստորագրել, որով հաստատել է այն ապրանքների ցանկը, որն արգելվում է Ուկրաինայից արտահանել Ռուսաստան: Այս մասին նա հայտնել է թվիթերյան իր էջում կատարած գրառման մեջ: Россия вводит запрет на импорт ряда украинских товаров. Это – ответная мера на санкционные ограничения со стороны Украины. Подписал соответствующее постановление — Дмитрий Медведев […]
19:21 29.12.2018
«Արցախը, ՀԱՊԿ-ը, գազը. այս երեք խնդրիներին ես կավելացնեի Հայաստանի տնտեսության անմխիթար վիճակը և կավելացնեի, որ որոշ պրոբլեմներ ոչ միայն մնացել են, այլ ավելի են խորացել: Օրինակ՝ նույն տնտեսության մեջ մինչ այսօր չի վերացել մենաշնորհը: Պայմանական առումով չեն որոշում, թե ով ինչպես պետք է դիրքավորվի, բայց միևնույն է, մենաշնորհները դիրքավորված մնում են»,- այս մասին «Շանթ» ՀԸ […]
19:00 29.12.2018
«Ցավում եմ, որ մենք ունեցանք միաբևեռ Ազգային ժողով թե՛ աշխարհաքաղաքական մոտեցումների և թե՛ գաղափարական առումով: ՀՀ Ազգային ժողովը միատարր էր և դա իրենք էլ էին փաստում: Վստահ եմ, որ ՀՀ քաղաքական օրակարգում եղած խնդիրները, ցավոք սրտի, ԱԺ-ում չեն լուծվելու»,- այս մասին «Շանթ» ՀԸ-ի «Հեռանկար» հաղորդման տաղավարում ասել է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ղեկավար Խաչատուր Քոքոբելյանը: Քոքոբելյանը […]
18:30 29.12.2018
Փարիզի դատախազությունը հետաքննություն է սկսել տարածված այն տեղեկատվության առնչությամբ, թե նախագահի աշխատակազմի նախկին աշխատակից Ալեքսանդր Բենալլյան աշխատանքից ազատվելուց հետո օգատգործել է իր դիվանագիտական անձնագիրը: Այս մասին հայտնում է Monde թերթը: Հինգշաբթի օրը Mediapart պարբերականը հայտնել էր, որ պաշտոնից ազատվելուց հետո Բենալլյան շարունակել է օգտագործել դիվանագիտական անձնագիրը: Մասնավորապես, նա դրանով ուղևորվել է Աֆրիկա: Այդ ուղևորության մասին […]
17:29 29.12.2018
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր SHANTNEWS.am-ը, «Իմ քայլը» դաշինքի պատգամավորության 18 թեկնածուն երեկ ինքնաբացարկի դիմում է ներկայացրել: ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում անդրադարձավ այդ որոշման պատճառներին: Անուններ չնշելով՝ Մուկուչյանը պարզաբանեց. «Խնդիրը հետևյալն է, որ ցանկացած պարագայում պետք է նկատի ունենալ մի շատ կարևոր հանգամանք. չնայած երեկ ներկայացվել են ինքնաբացարկի դիմումներ, բայց սխալ կլինի […]
17:14 29.12.2018
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը «Մարտիրոսյանն ընդդեմ Հայաստանի» գործով որոշում է ընդունել, որով բավարարել է Հայաստանի դեմ Մարտիրոսյան եղբայրների ներկայացրած հայցը։ Դրա հիման վրա եղբայրներից յուրաքանչյուրին որպես բարոյական հատուցում կվճարվի 2400 դոլար գումար։ Եղբայրները նախկինում մեղադրվել ու դատապարտվել են «մի խումբ անձանց հետ երկու և ավելի անձանց սպանության փորձ կատարելու և ապօրինի զենք կրելու համար»։ Սակայն […]
16:47 29.12.2018
Ոստիկանապետ Վալերի Օսպիյանը ոստիկանության անձնակազմին, վետերաններին, նրանց ընտանիքներին ու հարազատներին շնորհավորել է գալիք տոների կապակցությամբ: Շնորհավորանքն ամբողջությամբ ստորև. «Ոստիկանության կոլեգիայի և իմ անունից Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ շնորհավորում եմ ոստիկանության անձնակազմին, վետերաններին, նրանց ընտանիքներին ու հարազատներին: 2018-ը սովորական տարի չէր, և բեկումնային փուլեր անցնելով՝ ոստիկանության համակարգն իր ծառայությամբ վերահաստատեց, որ պետականության ամուր հիմնասյուներից է, […]
16:41 29.12.2018
«Չպետք է սպասել, որ Արցախից խոսեն, այլ ՀՀ-ն նախաձեռնողական քաղաքականություն պետք է դրսևորի: Չպետք է սպասենք, տեսնենք`ով ինչ է ասում: Մենք պետք է նախաձեռնող լինենք և օրակարգ թելադրենք: Չեմ կիսում նաև այն կարծիքը, որ անընդհատ ասվում է, թե Արցախի խնդիրը պետք է ժողովուրդը որոշի: Իհարկե, պետք է որոշի, բայց կա մի ակնհայտ իրողություն, որ ժողովուրդը […]
16:38 29.12.2018
Միութենական պետության շրջանակներում Ռուսաստանի ու Բելառուսի ինտեգրումը պետք է Եվրասիական տնտեսական միության գործընկերների շրջանում անհանգստության տեղիք չտա: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը: «Դա դրական է, քանի որ ինտեգրացիոն գործընթացներն ամբողջությամբ տարբեր արագություն ունեն, դրանք տեղի են ունենում նախկին Խորհրդային Միության տարածքում: Մի կողմից՝ ԱՊՀ շրջանակում ավելի լայն ինտեգրումը` «ԵվրԱզԷս»-ը, արդեն իսկ […]
16:22 29.12.2018
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ հեռախոսազրույցում քննարկել է երկու երկրների փոխգործակցությանը վերաբերող հարցեր եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների շրջանակում: Այս մասին հաղորդում է Կրեմլի մամլո ծառայությունը: «Հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Ղազախստանի Հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաևի միջև: Քննարկվեցին երկկողմ օրակարգի առանցքային հարցերը, ինչպես նաև եվրասիական տարածքում ինտեգրացիոն ասոցիացիաների […]
15:52 29.12.2018
Նախորդ հանդիպումից 4 օր անց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր կրկին ընդունել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին։ Հանդիպման ժամանակ Պուտինն առաջարկել է քննարկել երկու երկրների կապերի զարգացման համար ստեղծված աշխատանքային խմբի աշխատանքների հեռանկարները։ Պուտինն իր բացման խոսքում նշել է, որ խոսելու են տնտեսության և այլ ոլոտների կապերի զարգացման մասին, և, ինչպես առաջարկել է ինքը՝ Լուկաշենկոն՝ […]
15:43 29.12.2018
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի հետ մասնակցել է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ պետական կառավարման համակարգի ներկայացուցիչների համար կազմակերպված ընդունելությանը: Նախագահ Սարգսյանը շնորհավորելով ներկաներին՝ ընդգծել է, որ 2018 թվականն առանձնահատուկ տարի էր մեր երկրի ու […]
15:30 29.12.2018
ՀՀ մշակույթի և սփյուռքի նախարարությունները թափուր հաստիքների լրացման հայտարարություններ են տարածում: Մշակույթի նախարարությունը դեկտեմբերի 24-ին հայտարարել է քաղաքացիական ծառայության Ներքին աուդիտի բաժնի գլխավոր մասնագետի թափուր պաշտոնը ժամկետային աշխատանքային պայմանագրով զբաղեցնելու համար մրցույթ: Աշխատավարձի չափը՝ 175 930 /հարյուր յոթանասունհինգ հազար ինը հարյուր երեսուն/ ՀՀ դրամ: Հայտարարվել է նաև քաղաքացիական ծառայության Գործերի կառավարման վարչության առաջատար մասնագետի թափուր պաշտոնը ժամկետային […]
15:10 29.12.2018
Ռուսաստանի նախագահը չունի սմարթֆոն․ օգտվում է հին ոճի լարային հատուկ հեռախոսներից, որպեսզի նույնիսկ ամենաանմեղ զրույցները երբեք չգաղտնալսվեն։ Աշխարհի պետությունների ամեն ղեկավարի հետ ունի զրուցելու տարբեր ժամ, նույնիսկ տարբեր ոճ։ Նա կարող է զանգել բոլորին, բայց բոլորը չէ, որ կարող են անմիջապես կապվել նրա հետ։ Պուտինի հեռախոսազրույցների մասին մանրամասները պարզել է ռուսական «Комсомольская правда» պարբերականը։ «Սմարթֆոն […]
15:02 29.12.2018
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի հետ մասնակցել է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ պետական կառավարման համակարգի ներկայացուցիչների համար կազմակերպված ընդունելությանը: Իր խոսքում, Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, նշել է. «Հայաստանի Հանրապետության մեծարգո նախագահ, Վեհափառ Տեր, Ազգային ժողովի մեծարգո նախագահ, Կառավարության հարգելի […]
14:50 29.12.2018
Ամերիկացի ընտրողների շրջանում անցկացված հարցումները ցույց են տալիս, որ նրանց մեծ մասը ցանկանում է ոչ միայն տեսնել Դոնալդ Թրամփի հեռացումը ԱՄՆ նախագահի պաշտոնից, այլև ուզում է, որ նա պատժվի։ Այս մասին հայտնում է ամերիկյան հեղինակավոր Hill պարբերականը։ Հունվարից ԱՄՆ Կոնգրեսում մեծամասնությունը կազմելու են հակառակորդ՝ Դեմոկրատական ուժի ներկայացուցիչները (Թրամփը Հանրապետական կուսակցությունից է), և դա բավարար կլինի […]
14:37 29.12.2018
Երեկ Շիրակի մարզպետարանում արտակարգ դեպք է տեղի ունեցել, հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը Գյումրիից: Մի քանի քաղաքացի, մտնելով Շիրակի մարզպետի աշխատասենյակը, խոչընդոտել են նրա աշխատանքը, ինչի պատճառով Կարեն Սարուխանյանն ահազանգել է ոստիկանության Մուշի բաժին: «Երեք քաղաքացիներ ընդունելություն էին պահանջել, ես էլ իրենց ընդունեցի ու լսեցի։ Բայց իրենց խնդիրն առնչվում էր դատական ոլորտին, ես էլ տեղեկացրեցի, որ […]
14:32 29.12.2018
ԱՄՆ նախագահականի ներկայացուցիչ Գարրեթ Մարքիսը հերքել է լրատվամիջոցներում տարածված այն լուրերը, թե երկրի նախագահը հրամայել է մի քանի շաբաթվա ընթացքում Աֆղանստանից դուրս բերել ամերիկյան զորքերը։ Այս կեղծ լուրը հետևել էր Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերման իրական տեղեկություններին։ Նախագահ Թրամփը, ըստ Մարքիսի, որևէ հրաման չի արձակել ո՛չ Աֆղանստանում իրենց ներկայությունը կրճատելու, ո՛չ էլ զորքերը դուրս բերելու վերաբերյալ։ […]
13:30 29.12.2018
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը Սուրբ Ծննդի և Ամանորի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել: Ուղերձում, մասնավորապես, ասվում է. «Հարգելի գեներալներ, սպաներ, ենթասպաներ, հայոց բանակի քաղաքացիական հատուկ ծառայողներ և ծառայողներ, 2018 թվականը շատ բուռն էր իր կտրուկ փոփոխություններով, որոնք, հավատացած եմ, հայոց բանակի զարգացումը կդարձնեն արգասաբեր և համակողմանի` դրանով նպաստելով մեր երկրի սահմանների […]
13:04 29.12.2018
ՀՀ նախկին փոխվարչապետ, Մարտի 1-ի գործով մեղադրյալ Արմեն Գևորգյանի պաշտպանները նույնպես Վերաքննիչ բողոք են ներկայացրել: Այս մասին տեղեկացնում է Armtimes.com-ը: Գևորգյանի պաշտպաններից Էրիկ Ալեքսանյանն ասել է, որ առաջին ատյանի դատարանի որոշումը պաշտպանական կողմը ևս մասնակի բողոքարկել է: Բանն այն է, որ Գևորգյանին մեղսագրվող արարքներից մեկի դեպքում դատարանը գտել է, որ առկա է հիմնավոր կասկած. խոսքը […]
12:45 29.12.2018
Պենտագոնը խոստովանել է, որ Ռուսաստանի ռազմաօդային ուժերի ինքնաթիռը որսացել-կալանել է իրենց ինքնաթիռը Սև ծովի երկնքում։ ԱՄՆ օդուժի՝ Եվրոպայի ու Աֆրիկայի տարածաշրջանային խմբավորման ներկայացուցիչը նշել է, որ դա եղել է անվտանգ կալանում։ Այս մասին նշվում է «ՏԱՍՍ» գործակալության մեջբերման մեջ։ Միջադեպը եղել է Ղրիմի ափերի մոտ։ Ամերիկյան հետախուզական RC-135V/W ինքնաթիռը թռիչք է իրականացրել Սև ծովի երկնքում, երբ […]