TIME
Ամսաթիվ
25 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+23.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Քադաֆիի որդին խնդրում է Մոսկվային աջակցել իրեն նախագահական ընտրապայքարում

14:51 24.12.2018

Սաիֆ ալ-Իսլամ Քադաֆին՝ 2011-ին սպանված լիբիացի առաջնորդ Մուամար Քադաֆիի որդին, դիմել է պաշտոնական Մոսկվային՝  նախագահական քարոզարշավում իրեն աջակցելու խնդրանքով: Այս մասին հայտնում է Bloomberg-ը: Ըստ աղբյուրի՝ ռուսական իշխանություններն արդեն բանակցել են Քադաֆի կրտսերի հետ, սակայն դեռ որոշում չեն կայացրել, թե ինչպես են աջակցելու նրան: Մինչ այդ, դեռ հոկտեմբերին, Սաիֆ ալ-Իսլամ Քադաֆին հանդիպել էր ԱԳՆ տեղակալ Միխայիլ Բոգդանովի […]

̰
Ինչպիսի՞ն է լինելու նոր կառավարության կառուցվածքը. նախագիծը հրապարակվել է

14:48 24.12.2018

Հրապարակվել է «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով նախատեսվում է կառավարության 17 նախարարությունների փոխարեն ունենալ 12-ը: «Կառավարության կազմն ու կառուցվածքն», ըստ նախագծի, հետևյալ տեսքը կունենան. կառավարությունը կազմված է լինելու վարչապետից, երկու փոխվարչապետից և նախարարներից: Կառավարության կառուցվածքում ընդգրկվում են հետևյալ նախարարությունները՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, առողջապահության նախարարություն, […]

̰
Դա իրավաչափ և հեղինակավոր որոշում էր. պաշտպանը՝ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի փոփոխման մասին

14:38 24.12.2018

Դա իրավաչափ և հեղինակավոր որոշում էր: Այս մասին հայտարարել է Մանվել Գրիգորյանի պաշտպանը՝ խոսելով խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ դատարանի որոշման մասին: Հիշեցնենք, որ դատարանը 25 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակել Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանին։ Թե ինչ հիմքով է ազատ արձակվել Մանվել Գրիգորյանը, փաստաբանը չմանրամասնեց՝ պատճառաբանելով, որ ինքը դեռ չի հասցրել ծանոթանալ որոշմանը: Դրա մանրամասները […]

̰
Իրավապաշտպանները երբեք այսպիսի բարդ իրավիճակում չեն հայտնվել, ինչպես այսօր. Մանվել Գրիգորյանի փաստաբան

14:26 24.12.2018

Իրավապաշտպանները երբեք այսպիսի բարդ իրավիճակում չեն հայտնվել, ինչպես այսօր: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Մանվել Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը` անդրադառնալով համացանցում իր հասցեին հնչող սպառնալիքներին ու վիրավորանքներին: Բաղդասարյանի պնդմամբ՝ այդ իրավիճակում պետական լիազոր մարմինները կրավորական դեր են ստանձնել, ոչինչ չեն ձեռնարկում իրավախախտներին օրենքով պատասխանատվության ենթարկելու համար: «Եթե դատական իշխանությունը ճնշելու համար մարդիկ […]

̰
Հայտարարվում է Մարզահամերգային համալիրի տնօրենի բաց մրցույթ

14:26 24.12.2018

Պետական գույքի կառավարման կոմիտեն (այսուհետ՝ Կոմիտե) հայտարարում է բաց մրցույթ «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար: Այս մասին տեղեկանում ենք Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանի ֆեյսբուքյան գրառումից:  Տնօրենի թեկնածուին ներկայացվող 1) պարտադիր պահանջներն են՝  • բարձրագույն կրթություն, • ձեռնարկատիրական կամ կառավարման ոլորտի առնվազն 3 տարվա կամ առնվազն 5 […]

̰
Լուկաշենկոն` Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին

14:10 24.12.2018

Բելառուսի ու Ռուսաստանի հարաբերությունների բազմակողմանիությունը կարևոր նշանակություն ունի ինչպես Մինսկի, այնպես էլ Մոսկվայի համար: Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Ինչպես հաղորդում է RT-ն, Լուկաշենկոն նման հայտարարությամբ է հանդես եկել Ռուսաստանի հետ համագործակցության արդիական հարցերի շուրջ անցկացվող նիստի ժամանակ: «Մենք միշտ ընդգծել ենք այս փոխգործակցության կարևորությունը: Մեր հարաբերությունների բազմակողմանիությունը կարևոր նշանակություն ունի ոչ […]

̰
Մարդիկ բողոքում են ոչ թե սոցիալական վատ վիճակից, այլ անարդարությունից և խաբելուց. Թունյան

14:00 24.12.2018

Հաջողություն ունենալու գրավականը հասարակության հետ անկեղծ լինելն է: «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման տաղավարում այս մասին է խոսել «Իմ քայլը» դաշինքով պատգամավոր ընտրված, տնտեսագետ Բաբկեն Թունյանը: «Մարդիկ բողոքում են ոչ թե սոցիալական վատ վիճակից, թանկացումից, այլ հիմնականում մեզ մոտ մարդիկ բողոքում են անարդարությունից և խաբելուց: Օրինակ, երբ էլեկտրականության թանկացման դեմ բողոքի ակցիաներ էին, մարդիկ, իմ համոզմամբ, […]

̰
Եղնուկյանը 12 հազար դրամի պահանջով դատի է տալու անձամբ Օսիպյանին

13:46 24.12.2018

«Հիմնադիր խորհրդարանի» անդամ, «Սասնա ծռերի» գործով անցնող Կարո Եղնուկյանը մտադիր է քաղաքացիական հայց ներկայացնել ընդդեմ գործող ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի՝ 12 հազար դրամի պահանջով: Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ հայտարարեց ինքը` Եղնուկյանը: Նա հիշեցրեց, որ խոսքը 2015 թվականի դեկտեմբերի դեպքերի մասին է: Այն ժամանակ Եղնուկյանը փորձել էր տոնածառ տեղադրել Ազատության հրապարակում, սակայն այն ժամանակ Երևանի փոխոստիկանապետի […]

̰
Կարո Եղնուկյանը դատի է տալիս ԱԱԾ-ին ու ոստիկանությանը իրեն գաղտնալսելու համար

13:43 24.12.2018

«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Կարո Եղնուկյանը մտադիր է դատական հայց ներկայացնել Հայաստանի ազգային անվտանգության ծառայության և ոստիկանության դեմ, քանի որ իր խոսքերով` այս երկու կառույցներն իրեն ապօրինի գաղտնալսում են 2012 թվականից, իսկ ինքն այդ մասին իմացել է ընդամենը «Սասնա ծռեր» խմբի դատավարության ընթացքում: Այս մասին ինքը` Եղնուկյանը, հայտնեց այսօրվա ասուլիսի ժամանակ: Եղնուկյանն ընթերցեց իր հայտարարությունը, որում […]

̰
Գլխավոր դատախազը չի բացառում, որ Մանվել Գրիգորյանի մեղադրանքը կարող է լրացվել

13:20 24.12.2018

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հանդիպեց ԵԿՄ վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանին գրավով ազատ արձակելու որոշման դեմ բողոքող էջմիածինցիների հետ, հայտնեց, որ իրենք դիրքորոշումների տարբերություն չունեն: «Մենք հայտարարել ենք, վերահաստատում եմ, որ ստացել ենք դատական ակտը, համաձայն չենք դրա հետ, հիմնավորումներով պատրաստում ենք բողոքը, ամեն ինչ անելու ենք, որ այսօր բողոքը մուտք լինի Վերաքննիչ դատարան»,- ասաց […]

̰
Փոփոխությունն արդեն հասունացել էր. Բաբկեն Թունյանը՝ քաղաքականության ուղին բռնելու մասին

13:11 24.12.2018

«Իմ քայլը» դաշինքի ցուցակով պատգամավոր ընտրված Բաբկեն Թունյանը «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման տաղավարում պատասխանել է Արամ Աբրահամյանի հարցին, թե ի՞նչը նրան «դրդեց թողնել տնտեսական վերլուծաբանի ազատ կյանքը և մտնել քաղաքական դաշտի սահմանափակումների մեջ»: «Նախ 13 տարի առաջ, երբ սկսեցի աշխատել լրատվական դաշտում, ինքս ինձ համար որոշել էի, որ այդ աշխատանքը պետք է ժամանակավոր լինի, որովհետև […]

̰
Դատախազությունն այսօր Մանվել Գրիգորյանին ազատ արձակելու որոշման դեմ բողոք կներկայացնի

12:56 24.12.2018

ԵԿՄ վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանին գրավով ազատ արձակման դեմ պայքարող էջմիածնեցիներին ընդառաջ դուրս եկավ ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության պետ Վահագն Մուրադյանը: Նա հայտնեց, որ Մանվել Գրիգորյանին ազատ արձակելու մասին դատարանի որոշումը ստացել են, որոշման հետ համաձայն չեն, բողոքը գրում են, այսօր մուտք են անելու: Նա նշեց, որ ժամկետների […]

̰
Մանվել Գրիգորյանին գրավով ազատ արձակելու դեմ բողոքող էջմիածնեցիները Գլխավոր դատախազի հետ հանդիպում են պահանջում

12:44 24.12.2018

ԵԿՄ վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանին գրավով ազատ արձակելու որոշման դեմ պայքարող էջմիածնեցիներն այսօր բողոքի ակցիա են իրականացնում ՀՀ գլխավոր դատախազության շենքի առջև: Նրանք պահանջում են, որ դատախազն ընդունի ակցիա իրականացնողների մի խմբի կամ իջնի և լսի իրենց պահանջը, իր խոսքն ասի: Ակցիայի մասնակիցների համոզմամբ` Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշումն օրինական չէ, իրավաչափ […]

̰
Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 27-ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ

12:38 24.12.2018

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 27-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն՝ Մոսկվա, որտեղ նախատեսված է նրա հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկանում ենք, որ հանդիպմանը կքննարկվեն երկկողմ և բազմակողմ ձևաչափերում համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր:

̰
Հայտարարվել է «Ազգային օրակարգ» կուսակցության ստեղծման մասին

12:35 24.12.2018

Այսօր լրագրողների հետ կայացած հանդիպմանը հայտարարվել է «Ազգային օրակարգ» կուսակցության ստեղծման մասին:  Նոր քաղաքական ուժի հիմնադիրներից Արա Հակոբյանի խոսքով` «Ազգային օրակարգ»-ը քաղաքական դաշտում ներկայանալու է որպես աջակողմյան կուսակցություն: Հակոբյանի տեղեկացմամբ` կուսակցության գաղափարախոսությունն ազգային առաջադիմական է: Կուսակցության հիմնադիրներից Ավետիք Չալաբյանը նշեց, որ թիմում ներառված անձինք նոր չէ, որ սկսում են հանրային գործունեությունը: Նա հիշեցրեց, որ իրենց թիմի […]

̰
Հունվարի 1-ից ներմուծվող անձնական ապրանքի համար գանձումների փոփոխություններ կլինեն. ՊԵԿ իրազեկումը

12:28 24.12.2018

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որոշմամբ` 2019 թ. հունվարի 1-ից փոխվելու են առանց մաքսային վճարների ներմուծվող անձնական օգտագործման ապրանքների արժեքային և բնաիրային չափերը: ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեից իրազեկում են, որ 2019 թվականի հունվարի 1-ից առանց մաքսատուրքերի ու հարկերի վճարման ներմուծվող ապրանքների արժեքային չափը կրճատվելու է 3 անգամ, իսկ կշիռը՝ 2 անգամ: Փոփոխությունները նախատեսված են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի […]

̰
Թրամփը «երկար ու արդյունավետ» զրույց է ունեցել Էրդողանի հետ Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերման թեմայով

12:04 24.12.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է, որ «երկար և արդյունավետ» հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: ԱՄՆ առաջնորդը նշել է՝ Թուրքիայի իր գործընկերոջ հետ խոսել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման և այլ թեմաների մասին։ Թրամփը հիշատակել է նաև ամերիկյան բանակի զինծառայողների դուրսբերումը Սիրիայից ու այն անվանել «դանդաղ ու խիստ […]

̰
Փորձառու և հեռատես քաղաքական գործիչ, իր երկրի իսկական առաջնորդ․ Պուտինը գովել է Ալիևին

11:53 24.12.2018

Ռուսաստանի նախագահը ծննդյան տարեդարձի կապակցությամբ շնորհավորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ու նրան հղել գովեստի ջերմ խոսքեր։ Ալիևի 57-ամյակի կապակցությամբ հղած ուղերձում Պուտինը հիշատակել է նաև Ադրբեջանի ղեկավարի հեղինակությունն Ադրբեջանում ու արտասահմանում։ «Ի․Հ․Ալիևը համերկրացիների շրջանում ու արտասահմանում օժտված է արժանի հեղինակությամբ՝ որպես փորձառու և հեռատես քաղաքական գործիչ, իր երկրի իսկական առաջնորդ»,- նշվում է շնորհավորական նամակում։ […]

̰
Կառավարությունը կրճատելու է սպաների վերցրած վարկերի տոկոսադրույքներն ու երկարացնելու է ժամկետները․ Փաշինյան

11:10 24.12.2018

Առաջիկա որոշումներով կառավարությունը պատրաստվում է վերակառուցել զինված ուժերի մի քանի հազար սպաների և ենթասպաների նախկինում վերցրած վարկերը: Որոշման իմաստն այդ վարկերի տոկոսադրույքը մինչև կիսով չափ կրճատելն է և սպասարկման ժամկետը երկարացնելը: Այս մասին ֆեյսբուքյան գրառման միջոցով տեղեկացրել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ «Որպես արդյունք, ասենք, եթե ԶՈւ ծառայողը ամեն ամիս վարկի սպասարկման (մարման) համար վճարում […]

̰
Արփինե Հովհաննիսյանը՝ 5 նախարարությունների օպտիմալացման և դրա անմիջական հետևանքների մասին

10:41 24.12.2018

Նոր տարում մարդկանց անգործ թողնելով՝ մեր «մարդակենտրոն» կառավարությունը ևս մեկ անգամ վերահաստատեց, որ իր համար կարևորը ոչ թե ճիշտ, այլ հեշտ լուծումներն են: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը: «ԸՍՏ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԻ՝ ԿԿՐՃԱՏՎԵՆ (ԿՕՊՏԻՄԱԼԱՑՎԵՆ) ՈՉ ՄԻԱՅՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՓՅՈՒՌՔԻ ԱՅԼ ՆԱԵՎ ՍՊՈՐՏԻ, ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ Հարգելի գործընկերներ, […]

̰
Էրդողանը կոչնչացնի այն ամենը, ինչ մնացել է Սիրիայում «Իսլամական պետությունից». Դոնալդ Թրամփ

10:26 24.12.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ Էրդողանը մտադիր է ոչնչացնել Սիրիայում «Իսլամական պետություն»  ահաբեկչական խմբավորումից մնացած ուժերը: «Թուրքիայի նախագահը շատ վստահ ինձ հայտարարեց, որ կոչնչացնի այն ամենը, ինչ մնացել է Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից: Նա այնպիսի մարդ է, որ կարող է դա անել: Բացի դրանից` Թուրքիան գտնվում է հարևանությամբ: Իսկ մեր զինվորները վերադառնում […]

̰
Ստեղծվել է ձմեռային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողով

10:19 24.12.2018

ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի հովանու ներքո ստեղծվել է ձմեռային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողով: Հանձնաժողովի նախագահ է նշանակվել պաշտպանության նախարարի խորհրդական Գ. Հարությունյանը: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Հանձնաժողովի նիստերը կանցկացվեն Մոսկովյան 5 հասցեում գտնվող հասարակական խորհրդի աշխատավայրում, ժամը 11:00-ից: […]

̰
Քաղաքապետանի աշխատանքը միայն տոնածառով չպետք է գնահատել. Ռուբեն Բաբայան

18:12 23.12.2018

Ռեժիսոր Ռուբեն Բաբայանը հավանել է երկրի գլխավոր տոնածառի լույսերը վառելու հանդիսավոր արարողությունը և ցանկանում է իմանալ, թե ով է եղել մյուզիքլի բեմադրիչը: Այս մասին ռեժիսորն ասել է «Շանթ» ՀԸ-ի «Հեռանկար» հաղորդման տաղավարում: «Ես մեծ հաճույքով նայեցի, հրաշալի կոստյումներ էին, հոյակապ էր կառուցված այդ ամբողջ ներկայացումը»,- ասել է Բաբայանը: Ռուբեն Բաբայանը նաև նշում է, որ քաղաքապետարանի […]

̰
Պետք է տարբերել կալանքն ու դատարանի որոշումը. Ռուբեն Բաբայան

17:15 23.12.2018

«Կարծում եմ՝ շարունակվում է այն թյուր կարծիքը, որ եթե մարդուն ազատել են, բայց քննությունը շարունակվում է, ապա դա շատերի համար ողբերգություն է, քանի որ կարծում են, թե վերջինս պատիժ չի կրելու: Վերջիվերջո, պատիժը սահմանում է  դատարանը: Նախնական կալանքը ևս ընկալվում է որպես պատիժ, չնայած որ դա չպետք է պատիժ լինի, այլ պետք է պարզապես ուրիշ […]

̰
Գիշերային շրջիկ ծառայությունները կակտիվացվեն․ Վալերիյ Օսիպյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

15:44 23.12.2018

Դեկտեմբերի 23-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց ոստիկանության Երևան քաղաքի վարչության ու ենթակա ստորաբաժանումների ղեկավարների հետ։ Խորհրդակցությանը մասնակցում էին նաև ոստիկանության կենտրոնական վարչակազմի ներկայացուցիչներ։ Վալերիյ Օսիպյնաը, վերլուծելով վերջին ամիսներին արձանագրված հանցագործությունների շարժընթացը, ընդգծեց, որ դրանց կանխման ու բացահայտումը միայն քրեական հետախուզության ուսերին չէ, ուստի արտաքին ծառայության պատասխանատուներին հանձնարարեց՝ գործնական քայլեր ձեռնարկել՝ ակտիվացնելով […]

̰
Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ազգային հերոս Հովհաննես Չեքիջյանի հոբելյանի առթիվ

15:37 23.12.2018

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այօսր շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ազգային հերոս, Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Հովհաննես Չեքիջյանի ծննդյան 90-ամյա հոբելյանի առթիվ՝ մաղթելով նրան առողջություն, արևշատություն և ստեղծագործական անսպառ եռանդ: «Հայ երգը և երաժշտությունը, որպես հոգու և հոգևորի համահավաք արտահայտություն, Ձեր խմբավարական տաղանդի շնորհիվ դարձել են միջազգային այն այցեքարտը, որով […]

̰
Մակրոնը պատրաստվում է կոշտ միջոցներ ձեռնարկել իրավախախտների նկատմամբ

14:29 23.12.2018

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է կոշտ միջոցների ձեռնարկման մասին այն անձանց նկատմամբ, ովքեր «դեղին բաճկոնների» ցույցի ժամանակ ավերածություններ են իրականացրել: Այս մասին հայտնում է BFMTV հեռուստաալիքը։ «Ֆրանսիայի արդարադատոությունը շատ կոշտ միջոցներ կձեռնարկի իրավախախտների նկատմամբ»,- ասել է Մակրոնը: Ֆրանսիայի նախագահը կոչ է արել հաշտեցման եզրեր գտնել և վերացնել տարակարծությունը: Ըստ Մակրոնի, Ֆրանսիան այժմ ընդհանուր համաձայնության, միասնության, համատեղ […]

̰
Էջմիածնեցիները Փաշինյանից պարզաբանում են պահանջում «Իմ քայլի» շարքերում Արգիշտի Մեխակյանի հայտնվելու հետ կապված

13:38 23.12.2018

Էջմիածնում ընթանում է Մանվել Գրիգորյանի ազատ արձակման դեմ ցույցը: Ներկաները նշում են, որ Գրիգորյանը «հանցագործ է և երկրից գողացած ամեն մի լուման պետք է հետ վերադարձնի»: Ցուցարարները վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանից նաև պարզաբանում են պահանջում, թե ինչպես է «Իմ քայլը» դաշինքի ցուցակում հայտնվել Արգիշտի Մեխակյանը: «Ինչքանով ես տեղյակ եմ՝ ինքը Մանվել Գրիգորյանի հետ քավոր-սանիկ բարեկամ […]

̰
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը դավադրություն է նախապատրաստում Թերեզա Մեյի դեմ. The Times

13:20 23.12.2018

The Times թերթի տեղեկություններով՝ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Գեվին Ուիլյամսոնը դավադրություն է նախապատրաստում վարչապետ Թերեզա Մեյի դեմ: Ըստ պարբերականի՝ այդ մասին Ուիլյամսոնը պատմել է իր երկու մտերիմներին Beaumont հյուրանոցի ռեստորանում, և այդ խոսակցությունը լսել է այցելուներից մեկը: Նշվում է նաև, որ այս խոսակցությունը տեղի է ունեցել բրիտանական խորհրդարանում Մեյի հանդեպ անվստահություն հայտնելու չհաջողված փորձից 5 օր […]

̰
Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերման պատճառը եղել է Թրամփի և Էրդողանի հեռախոսազրույցը

12:59 23.12.2018

Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերման պատճառը եղել է Թրամփի և Էրդողանի հեռախոսազրույցը:  Այս մասին տեղեկացրել է  The Washington Post-ը: Պարբերականի տեղեկություններով` Թրամփն ու Էրդողանը զրուցել են հենց զորքի դուրս բերման մասին, Թրամփը հաստատել է, որ ամերիկյան զորքերը հաղթել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը:  Էրդողանը, սակայն, փորձել է հասկանալ՝ եթե «Իսլամական պետությունը» պարտված է, ապա այդ դեպքում ինչ՞ու  […]

̰
BACK_TO_TOP