12:15 23.12.2018
Իրավաբան Արա Ղազարյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելուն և Էջմիածնում ծայր առած բողոքի ակցիաներին․ «Ի դեպ, ՄԻԵԴ-ն ունի կալանքի մի հիմք, որը շատ քիչ երկրներում է ամրագրված, և ՄԻԵԴ-ը կիրառում է միայն այն դեպքում, եթե ամրագրված է տվյալ երկրի ազգային օրենսդրության մեջ։ Դա այն է, երբ անձի շարունակվող կալանքը արդարացված է, […]
11:39 23.12.2018
Էջմիածնեցիները կրկին դուրս են եկել փողոցներ՝ ընդդեմ Մանվել Գրիգորյանի ազատ արձակման: Ակցիայի կազմակերպիչներից Ջիվան Գրիգորյանը երեկ երեկոյան ֆեյսբուքյան ուղիղ տեսակապով կոչ էր արել քաղաքի բնակիչներին դեկտեմբերի 23-ին՝ ժամը 11:00-ին, հավաքվել Էջմիածնի հրապարակում: Երեկ ցուցարարները փակել էին Երևան-Արմավիր մայրուղին՝ պահանջելով կրկին կալանավորել Մանվել Գրիգորյանին։ Մանվել Գրիգորյանն ազատ էր արձակվել 25 մլն դրամ գրավի դիմաց:
23:59 22.12.2018
«Շատ, շատ ցավալի է, որ կալանավորում խափանման միջոցը հանրային գիտակցության մեջ նույնացվում է պատժի հետ, իսկ խափանման այս միջոցը փոխելը՝ պատժից ազատման կամ որ ավելի վտանգավոր է՝ անպատժելիության։ Մինչդեռ մեղադրյալի նկատմամբ խափանման միջոցի կիրառումը պատժի միջոց չէ: Քրեադատավարական օրենսգրքով սահմանված պայմանների և հիմքերի առկայությամբ այն կիրառվում է գործի քննության ընթացքում անձի պատշաճ վարքագիծն ապահովելու, քրեական […]
23:17 22.12.2018
Ե՛վ Ռուսաստանը, և՛ ԱՄՆ-ը պահպանողական երկրներ են: Այս տեսանկյունից նրանց կարելի է պատկերացնել միևնույն հարթության վրա: Այս մասին «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում հայտարարել է ամերիկագետ, քաղաքագետ Արեգ Գալստյանը: «Եթե նայենք սկզբունքային արժեքների տեսանկյունից, ապա կտեսնենք, որ բավականին մեծ համապատասխանություններ կարելի է տեսնել: Յուրաքանչյուր դեպքում, Թրամփը, արժեհամակարգի առումով շատ ավելի մոտ է կանգնած ՌԴ նախագահին, […]
21:59 22.12.2018
Դեկտեմբերի 2-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնում գողության վերաբերյալ ահազանգ ստացվեց։ Քաղաքացին հայտնում էր, որ Պտղնի գյուղում գտնվող իր առանձնատնից գողություն են արել։ Տարածքային կարգով հաղորդումը փոխանցվեց ոստիկանության Կոտայքի բաժին։ Օպերատիվ խումբը շտապեց Պտղնի գյուղ։ Ոստիկանները տուժողից հաղորդում վերցրին։ Նա հայտնեց, որ գյուղի Ամառանոցային թաղամասի իրենց առանձնատանը վերջին անգամ եղել են նոյեմբերի 25-ին։ […]
20:59 22.12.2018
Դեկտեմբերի 15-ին մի երիտասարդ ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում տվեց,որ իրեն օրեր առաջ առևանգել են ու սպառնացել սպանել: Պարզվեց, որ դեկտեմբերի 12-ին 4 անձինք առևանգել էին մի քաղաքացու և զենքով ու դանակով սպառնացել էին, որ վերջինս հետ վերցնի ինչ-որ քրեական գործով իր տված ցուցմունքը: Ըստ տեղեկությունների` երիտասարդին նստեցրել էին “Մերսեդես” մակնիշի մի մեքենա և տարել Քանաքեռ […]
20:27 22.12.2018
Քաղաքական դաշտում տեղի ունեցած փոփոխությունները չէին կարող տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքի վրա չանդրադառնալ: Այս մասին է այսօր լրագրողների հետ հանդիպմանը խոսել Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Փոխվել են օրենսդիրում Գյումրին ներկայացնող դեմքերը: Սամվել Բալասանյանը խոստովանել է՝ նախորդ գումարման Ազգային ժողովի Գյումրիից ընտրված պատգամավորների հետ իր աշխատանքը չի ստացվել: «Նախորդների հետ ես չկարողացա աշխատել, չկարողացա, ուղղակի, որովհետև […]
19:45 22.12.2018
«Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում արևելագետ Արմեն Պետրոսյանը խոսել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի վերջին ասուլիսի ընթացքում հնչած մերձավորարևելյան շեշտադրումների մասին: Անդրադառնալով Թուրքիայի և ԱՄՆ-ի՝ Սիրիայում զորքեր տեղակայելու օրինականության հարցին՝ արևելագետը նշեց, որ այստեղ գործ ունենք ներքին զինված հակամարտության հետ: «Այս պարագայում միանշանակ չէ, որ անօրինական է: Երկրի օրինական իշխանություններն ամբողջությամբ չեն վերահսկում իրենց երկրի […]
19:31 22.12.2018
«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում ամերիկագետ, քաղաքագետ Արեգ Գալստյանը մեկնաբանել է դեկտեմբերի 20-ին ՌԴ-ում` ասուլիսի ժամանակ, այդ երկրի նախագահի կողմից հնչեցրած այն արտահայտությունը, համաձայն որի՝ ԱՄՆ-ն փորձ է անում կառավարել ամբողջ աշխարհը: «Քաղաքական հռետորաբանությունը պետք է առնվազն երկու մասի բաժանել. նախ՝ պետք է հասկանալ այն ձևաչափը, որի պարագայում Ռուսաստանի նախագահը նման բան է ասել: Դա, […]
19:00 22.12.2018
Ինչո՞ւ է Գյումրիում փողոցաշինական ծրագիրը ձգձգվում, ովքե՞ր են իրենց աշխատանքում թերացել: Այս հարցերին այսօր Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանն անդրադարձել է տարեվերջյան՝ ամփոփիչ մամուլի ասուլիսի ընթացքում: Լրագրողների հետ հանդիպման ոչ ավանդական ձևաչափ էր ընտրվել՝ քաղաքի չլուծվող խնդիրների մասին Գյումրիի քաղաքապետը խոսել է սուրճի սեղանի շուրջ: Օրեր առաջ Գյումրիի լրագրողների հետ այս ձևաչափով էր հանդիպել նախագահ Արմեն […]
18:58 22.12.2018
«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում ամերիկագետ, քաղաքագետ Արեգ Գալստյանն անդրադարձել է ՌԴ նախագահի՝ ամենամյա ասուլիսի ժամանակ արած հայտարարությանը: Հիշեցնենք, որ նա համաձայնել էր ամերիկացի իր գործընկերոջ այն հայտարարության հետ, որ մեծ առաջընթաց է գրանցվել ահաբեկչության դեմ պայքարում: «Կարծում եմ, որ դա անվերջանալի գործընթաց է, քանի որ գործնականում պետք է հաշվի նստել տերմինոլոգիայի հետ, պետք է […]
18:07 22.12.2018
Դեկտեմբերի 22-ին ոստիկանությունում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որը վարում էր ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը: Մասնակցում էին ոստիկանության կենտրոնական ապարատի, գլխավոր վարչությունների, վարչությունների, բաժինների, Երևան քաղաքի, մարզային վարչությունների ու ենթակա բաժինների պետերը, ոստիկանության զորքերի հրամանատարությունն ու կրթահամալիրի ղեկավարությունը: Ոստիկանության պետը նախ շնորհակալություն հայտնեց ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների ընթացքում բարեխիղճ ծառայության համար, ինչի շնորհիվ Հայաստանը ունեցավ […]
17:59 22.12.2018
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն դեկտեմբերի 25-ին կայցելի Մոսկվա և կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հաղորդում է ТАСС-ը: «Ուշադրության կենտրոնում կլինեն մեր համագործակցության ամենաարդիական հարցերը»,- ասել է Բելառուսի նախագահի մամուլի քարտուղար Նատալյա Էյսմոնտը: Ինչպես նշվում է, բանակցությունների ձևաչափը թույլ է տալիս Բելառուսի կառավարության ևս 2 անդամի ներկայություն: Երկրի ղեկավարներն արդեն հանդիպել էին դեկտեմբերի 6-ին և վիճաբանել […]
17:38 22.12.2018
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանին արձակուրդ տրամադրելու մասին: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39-րդ հոդվածով՝ 1. Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանին տրամադրել 2018-2019 աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի մասը՝ 2018 թվականի դեկտեմբերի […]
17:12 22.12.2018
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 22-ին ընդունել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանին: Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպմանը, որին մասնակցում էր ԱՀ ԱԱԾ տնօրեն Սամվել Շահրամանյանը, քննարկվել են անվտանգության ոլորտում հայկական երկու պետությունների համագործակցությանը վերաբերող հարցեր:
17:10 22.12.2018
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր Վանաձորում մասնակցել է իրանական «Ռադ Սանե Վաշամիր գրուպ» ՍՊԸ կողմից կառուցված կոմպոզիտային գազաբալոնների արտադրության գործարանի բացմանը: Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարել գործարանում, հետևել արտադրական գործընթացին, ծանոթացել գործարանի արտադրական հզորություններին, արտադրատեսականուն և ներդրված տեխնոլոգիաներին: «Ռադ Սանե Վաշամիր գրուպ» ՍՊԸ հիմնադիրներ Հոսսեյն Յաղուբպուրը և Արայիկ Ասրյանը նշել են, որ մինչ այժմ իրական […]
17:07 22.12.2018
Դեկտեմբերի 22-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանն ընդունել է «Հայ վիրավոր հերոսներ հիմնադրամի» տնօրեն Ռազմիկ Արզումանյանին: Հանդիպման ընթացքում քննարկվել են հիմնադրամի կողմից ՀՀ զինված ուժերին և Արցախի պաշտպանության բանակին ցուցաբերվող օժանդակության ընթացքը, ինչպես նաև նոր ծրագրեր իրականացնելու հնարավորությունները: Կարևորելով հիմնադրամի գործունեությունը և շնորհակալություն հայտնելով իրականացվող ծրագրերի համար, Դավիթ Տոնոյանը տեղեկացրել է, որ հիմնադրամի կողմից նվիրաբերված՝ […]
17:05 22.12.2018
«Խյունյուն» ծրագրով Չինաստանն իր առաջին արբանյակն է բաց թողել երկրամերձ ուղեծիր, որտեղից այն ապահովելու է կոմունիկացիոն աշխատանքի իրականացումը։ Արբանյակը բարեհաջող բարձրացել է տիեզերք ու արդեն դիրքավորվել ուղեծրում։ Այս մասին հայտնել է չինական գործակալություններից մեկը։ Այս սարքը առաջինն է այն 60 փորձարարական սարքերից, որոնք համակարգ են կազմելու ուղեծրում՝ ապահովելու համար «ցածր» ուղեծրում Չինաստանի կապի արբանյակային համակարգի […]
16:45 22.12.2018
«Օրինաց երկիր» կուսակցությունը հայտարարություն է տարածել` արձագանքելով պետական որոշ մարմինների վերակազմավորման կամ լուծարման գործընթացին: «Օրինաց Երկիրը» հավատարիմ լինելով համակարգված և կշռադատված լուծումներով, այլ ոչ թե իրավիճակային մոտեցումներով երկիրը կառավարելու իր որդեգրած սկզբունքին, արձանագրում է, որ պետական որոշ մարմինների չհիմնավորված և հապճեպ վերակազմավորման կամ լուծարման սպասվող գործընթացը հղի է անխուսափելի վտանգներով։ «Օրինաց Երկիրը» դիտարկելով «Կառավարության կառուցվածքի […]
16:17 22.12.2018
Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը Եվրասիական տնտեսական միության ստեղծումը պատմական իրադարձություն է համարում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին դեսպանը հայտնեց դեկտեմբերի 22-ին Եվրասիական փորձագիտական ակումբի 5-րդ տարեկան նիստի ընթացքում: «ԵԱՏՄ-ի ստեղծումը պատմական իրադարձություն է այն երկրների համար, որոնք անցան Եվրասիական ինտեգրման ճանապարհով, հնարավոր է, նույնիսկ ամբողջ Եվրասիական տարածաշրջանի համար: Այս հանգամանքը շարունակում են ընդունել ավելի […]
16:10 22.12.2018
ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանին ազատ արձակելու որոշման դեմ բողոքի ակցիայի մասնակիցների մի խումբ ուղևորվում է ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հետ հանդիպման: SHANTNEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ փոխոստիկանապետ, գնդապետ Կիրակոսյանի հորդորով ցուցարարներից 10 հոգանոց խումբ այժմ ուղևորվել է ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հետ հանդիպման, սակայն եթե խոսակցությունն իրենց չբավարարի, ապա վաղն առավոտյան […]
16:03 22.12.2018
Արգենտինայի նախկին նախագահ Կրիստինա Կիրշները կկանգնի դաշնային դատարանի առջև մոտ 10 միլիոն դոլար կաշառքի մեղադրանքով, հաղորդում է AFP-ն: Դատարանը նաև որոշում է կայացրել ձերբակալել կնոջ` 38 միլիոն դոլար արժողությամբ ակտիվները: Նշվում է, որ Արգենտինայի նախագահին մեղադրում են գործարարներից պետական զանգվածային աշխատանքների հետ կապված միլիոնավոր դոլարների կաշառքներ ստանալու մեջ: Երկրի դատախազի խոսքով՝ նշված գումարի արժեքն է մոտ […]
15:55 22.12.2018
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ 2019 թ. ՆԱՏՕ-ն ստիպված է լինելու արձագանքել սպառնալիքների աճող քանակին և ինտենսիվությանը: Նրա խոսքով՝ գալիք տարի առաջնահերթությունը կտրվի Ուկրաինայում տեղի ունեցող պատերազմին, ՌԴ-ի հետ հարաբերություններին, ահաբեկչության և կիբերհանցագործության կանխմանը: «ՆԱՏՕ-ի համար գլխավոր նպատակ է համարվում պատրաստվել մի շարք սպառնալիքների և մարտահրավերների: Մենք ընտրության ճոխությունը չունենք ահաբեկչության, կիբերհանցագործությունների կամ […]
15:47 22.12.2018
Իրանի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցների վերականգնումից հետո առաջին անգամ ամերիկյան ռազմանավերից մեկը մտել է Պարսից ծոց ու շրջել Իրանի ափամերձ հատվածի հարևանությամբ, նրան էլ ուղեկցել է Իրանի զինված ուժերի ռազմանավերից մեկը, որի հետ կապված էլ միջադեպ է եղել: Այս մասին հայտնում է ամերիկյան AP գործակալությունը։ Ամերիկյան աղբյուրի պնդմամբ՝ երկու ռազմանավերի վրա գտնված նավաստիներն ու լրագրողները փոխադարձաբար […]
15:39 22.12.2018
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է ԵԿՄ վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանին ազատ արձակելու առթիվ դատախազության անունը շահարկողներին: Աբրահամյանը նշել է` նկատի ունենալով, որ որոշ խիստ շահագրգիռ անձինք ու շրջանակներ փորձում են Մանվել Գրիգորյանի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց գրավի կիրառման վերաբերյալ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման ներքո շահարկել դատախազության […]
15:10 22.12.2018
«Սասնա ծռեր» համահայկական կուսակցությունը հայտարարություն է տարածել՝ կոչ անելով, որ «Սասնա ծռեր»-ի ապստամբության մասնակիցներ Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանն ազատ արձակվեն: «Տասնամյակներ շարունակ պետությունը զավթած և սպիտակ ցեղասպանություն իրականացրած հանցավոր համագործակցության անդամ Մանվել Գրիգորյանին երեկ՝ դեկտեմբերի 21-ին, գրավի դիմաց ազատ արձակելը բուռն վրդովմունք է առաջացրել հասարակության, հատկապես՝ Էջմիածնի բնակիչների շրջանում: Ողջունում ենք ի նշան բողոքի […]
15:02 22.12.2018
Պետական կառավարման համակարգում աշխատողների աշխատավարձերը վճարում են հարկատուները, և նրանք հույս ունեն, որ իրենց վճարած միջոցները օգտագործվում են պատշաճ։ Այս մասին այսօր լրագրողների հարցերին պատասխանելիս ասաց Նիկոլ Փաշինյանը՝ մեկնաբանելով մշակույթի և սփյուռքի նախարարությունների վերակազմակերպման (նախարարության կարգավիճակի վերացման) և դրա հետ կապված ցույցերի մասին հարցը։ «Ամեն ընտրությունից հետո ով ում համար, այսպես ասած, 4-5 ձայն է […]
14:58 22.12.2018
Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ԵԿՄ վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանին առաջադրված մեղադրանքին ու գործի քննությանը: «Գեներալ Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել վեց ամիս առաջ՝ ս.թ. հունիսի 19-ին: Նա հունիսի 16-ից եղել է արգելանքի տակ: Արդյո՞ք նշված ժամանակահատվածը բավարար չէր, որ նրան առաջադրված մեղադրանքի շրջանակներում իրականացվող նախաքննությունն ավարտվեր, և գործը մեղադրական եզրակացությամբ […]
14:49 22.12.2018
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշումը դժգոհություններ է առաջացրել Էջմիածին քաղաքում: Էջմիածին քաղաքի մի խումբ բնակիչներ այսօր վաղ առավոտից կրկին փակել են քաղաքի կենտրոնական փողոցները և պահանջում են կրկին կալանավորել Մանվել Գրիգորյանին: «Հենց եղավ լայվ, որ գլխավոր դատախազը նշի, որ դատախազությունը բողոք է ուղարկել Վերաքննիչ դատարան, մենք ճանապարհը կբացենք»,- նշեց քաղաքացիներից մեկը: ԱԺ նախկին պատգամավոր […]
14:41 22.12.2018
«Ուզում եմ մեր բոլորի ուշադրությունը հրավիրել մի բանի վրա, որ նախընտրական քարոզչության ընթացքում ես արտահայտվել եմ, որ պետք է նախարարությունների թիվը կրճատվի, և ըստ էության, ժողովրդից ստացել եմ մանդատ այդ պրոցեսը իրականացնելու համար», – Վանաձորում ունեցած ճեպազրույցի ընթացքում մշակույթի և սփյուռքի նախարարությունների աշխատակիցների բողոքի ակցիաների մասին SHANTNEWS.am-ի հարցին պատասխանելիս ասաց Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետի պաշտոնակատարը անհանգստություն […]