19:31 22.12.2018
«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում ամերիկագետ, քաղաքագետ Արեգ Գալստյանը մեկնաբանել է դեկտեմբերի 20-ին ՌԴ-ում` ասուլիսի ժամանակ, այդ երկրի նախագահի կողմից հնչեցրած այն արտահայտությունը, համաձայն որի՝ ԱՄՆ-ն փորձ է անում կառավարել ամբողջ աշխարհը:
«Քաղաքական հռետորաբանությունը պետք է առնվազն երկու մասի բաժանել. նախ՝ պետք է հասկանալ այն ձևաչափը, որի պարագայում Ռուսաստանի նախագահը նման բան է ասել: Դա, անխոս, ներքին լսարանի համար է ասվել: Նման հռետորաբանությունը ներքին լսարանի համար է՝ ներքին օգուտ, ներքին բոնուսներ շահելու նպատակով»,- հայտարարել է Արեգ Գալստյանը:
Անդրադառնալով բուն հայտարարությանը՝ քաղաքագետն ասել է, որ այնքան էլ արդարացված չէ հայտարարելը, որ որևէ տեղում կա կառավարման կենտրոն, որը բոլորին ղեկավարում է:
«Ինչ-որ առումով դա էդպես է, ինչ-որ առումով՝ ոչ, քանի որ հասկանալի է, որ գլոբալ աշխարհում գոյություն ունի հսկա կախվածություն ինչպես խոշորագույն, այնպես էլ միջին ու մանր երկրների միջև: Երբեմն միջազգային պրակտիկայում իրավիճակներ են լինում, երբ շատ փոքր պետությունները, որոնք աշխարհաքաղաքական տեսանկյունից մեծ ազդեցություն չունեն, որոշակի քաղաքական գործիքակազմի միջոցով կարող են «խաղալ խոշոր խաղացողների հետ»:
Խոսքը, օրինակ՝ Լեհաստանի մասին է, որը ռեսուրսի տեսանկյունից չի կարելի փոքր երկիր համարել, բայց աշխարհաքաղաքական տեսանկյունից դա այնքան էլ լուրջ կետ չէ, ինչպես, օրինակ՝ Ռուսաստանը կամ Չինաստանը, բայց ունենալով համակարգային համապատասխան միջոցներ, նրանք այսպես թե այնպես պահպանում են հավասարակշռությունը խոշորագույն տերությունների ֆոնին»,- ասել է նա:
23:59 16.06.2025
Ելփին բնակավայրի հարակից հատվածում հիմնանորոգվում է 6.4կմ երկարությամբ ճանապարհահատվածըՄ-2 միջպետական ճանապարհի՝ Ելփին բնակավայրի հարակից հատվածում հիմնանորոգվում է 6.4կմ երկարությամբ ճանապարհահատվածը։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:55 16.06.2025
Tasnim. Իրանը հրթիռների նոր ալիք է արձակել Իսրայելի ուղղությամբԻրանի զինված ուժերը սկսել են նոր հրթիռային հարվածներ հասցնել Իսրայելում գտնվող թիրախներին, հաղորդում է իրանական Tasnim լրատվական գործակալությունը։ Հրեական պետության ուղղությամբ արձակված հրթիռների ճշգրիտ թիվը չի նշվում։ ...
23:49 16.06.2025
Սա գիտակրթական ներուժի զարգացման կարևոր քայլ է․ Տիգրան ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆոյսբուքի իր էջում գրել է. «Որպես Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Հոգաբարձուների խորհրդի նախագահ՝ ցանկանում եմ կիսվել մի կարևոր նախաձեռնությամբ։ ՀԱՊՀ-ում հիմնադրվել է «Ինտեգրալ սխեմաների նախագծման և մոդելավորման ուսումնական ու գիտահետազոտական լաբորատորիա»։ Պարզեցված ձևակերպմամբ՝ սա լաբորատոր միջավայր է, որտեղ կիրականացվի միկրոչիպերի և էլեկտրոնային համակարգերի նախագծում և փորձարկում՝ ժամանակակից ծրագրային ապահովման, բարձր ճշգրտությամբ […] ...
23:44 16.06.2025
Ավան վարչական շրջանում շարունակվում են բարեկարգման աշխատանքներըԱվան վարչական շրջանում շարունակվում են բարեկարգման աշխատանքները։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: 2025-ին նախատեսվում է կառուցել և բարեկարգել 12 բակային տարածք՝ ավանցիների համար ստեղծելով ավելի հարմարավետ ու կանաչ միջավայր։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:37 16.06.2025
Ագրոօդերևութաբանական տեղեկատվություն. հունիսի 9-15-ըՀանրապետությունում շարունակվել է գյուղատնտեսական մշակաբույսերի աճն ու զարգացումը։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Հովտային շրջաններում սկսվել է ծիրանի հասունացումը և շաքարանյութի կուտակումը, կատարվել է ընտրովի բերքահավաք։ ՀԱշնանացան ցորենը շարունակել է գտնվել կաթնային հասունացման փուլում։ Բանջարանոցային մշակաբույսերի մոտ սկսվել է ծաղիկների թառամումը։ Նախալեռնային և լեռնային շրջաններում շարունակվել է պտղատուների պտղի ձևավորումը, կարտոֆիլի […] ...
23:30 16.06.2025
Աշխարհի արագ շախմատի թիմային առաջնությունում հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «Freedom» թիմը դարձավ բրոնզե մեդալակիրԼոնդոնում անցկացված 2025 թվականի աշխարհի արագ շախմատի թիմային առաջնությունում հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «Freedom» թիմը դարձավ բրոնզե մեդալակիր: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Թիմի անդամներն են. Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) Լե Քուանգ Լիեմ (Վիետնամ) Սամուել Սևյան (ԱՄՆ) Ռաուֆ Մամեդով (Ադրբեջան) Հայկ Մարտիրոսյան (Հայաստան) Ալեքսեյ Սարանա (Սերբիա) Աննա Մուզիչուկ (Ուկրաինա) Թեոդորա Ինյաց (Սերբիա) Սարբարթո […] ...