TIME
Ամսաթիվ
01 06 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.88
  • 434.89
WEATHER
+26.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԿԸՀ-ն ամփոփեց ընտրությունների արդյունքները

12:53 16.12.2018

Դեկտեմբերի 9-ին կայացած ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող 2 միլիոն 593 հազար 140 քաղաքացիներից 1 միլիոն 261 105 -ը կամ 48․ 63 տոկոսը։ Անվավեր է ճանաչվել 4706 քվեաթերթիկ։ Ըստ 2010 ընտրատեղամասերից ստացված տվյալների՝ «Իմ քայլը» դաշինքն առաջատարն է 70.42 % ձայներով (884 864 ընտրող): Այսպիսով՝ 2010 ընտրատեղամասերի մշակված արդյունքների համաձայն` ձայները բաշխվել են հետևյալ […]

̰
Արմեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը Վրաստանում է՝ մասնակցելու Զուրաբիշվիլիի երդմնակալությանը

11:59 16.12.2018

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունն այսօր ժամանել է Վրաստան՝ մասնակցելու նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի երդմնակալության արարողությանը: Այցի ընթացքում նախատեսվում են նաև նախագահ Արմեն Սարգսյանի երկկողմ հանդիպումները Վրաստանի բարձրագույն ղեկավարության և արարողությանը մասնակցելու նպատակով ժամանած հյուրերի հետ։

̰
Հրդեհ Աբովյան փողոցի բնակարաններից մեկում․ կա տուժած

00:00 16.12.2018

Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 18:43-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Աբովյան փողոցի թիվ 26 շենքի բնակարաններից մեկում, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք: Պարզվել է, որ բնակարանում մասամբ այրվել են կենցաղային իրեր (մոտ 2 քմ): Բնակիչներ՝ […]

̰
Ընկերասիրությունը դանդաղեցնում է ծերացումը

23:57 15.12.2018

ԱՄՆ  hյուսիսարևմտյան համալսարանի գիտնականները պարզել են, որ ընկերասիրությունն ու բարեհաճ վերաբերմունքը շրջապատի նկատմամբ դանդաղեցնում են ուղեղի ծերացումը: Փորձարկմանը մասնակցել է 80-ից 96 տարեկան 31 մարդ՝ ուղեղի բարձր  ակտիվությամբ, և 19-ը ՝ ավելի պակաս ակտիվ ու գործունակ ուղեղով: Գիտնականները խնդրել են բոլորին մտապահել 15 առարկա: Առաջին խմբի տարեցներն ավելի հեշտ են մտապահել առարկաները։ Դրանից հետո նրանց […]

̰
Հարկային օրենսգիրքը մարդկանց վարքագծի վրա ազդելու գործիք է. Արտակ Մանուկյան

23:43 15.12.2018

«Երբ ուզում ես մի հարկային փոփոխություն անես, ապա միշտ պետք է հաշվի առնես օրենքին հետևելու գինը և դրան շրջանցելու գինը: Այդ առումով գտնում եմ, որ այս քննարկումը ԱԺ-ում ամենաթեժ քննարկվող հարցերից մեկը կլինի»,- այս մասին «Շանթ» ՀԸ-ի «Հեռանկար» հաղորդման տաղավարում ասել է «Իմ քայլը» դաշինքից պատգամավոր ընտրված Արտակ Մանուկյանը: Նախնական տվյալներով՝ նախատեսվում է եկամտային հարկի […]

̰
ԿԲ մամուլի խոսնակը հորդորել է ԶԼՄ-ներին զերծ մնալ անհարկի շահարկումներից

23:29 15.12.2018

«Այսօր առավոտյան օրաթերթերից մեկում լույս տեսած «լուրը» իրականության հետ որևէ աղերս չունի։ Ավելին, նմանատիպ լուր-հորինվածքները բացասական սպասումներ առաջացնելու և արհեստական վարքագիծ ձևավորելու միտում են պարունակում։ Այս իսկ պատճառով հորդորում եմ ԶԼՄ-ներին գնաճ (ինֆլյացիա), փոխարժեք, պահուստներ, ավանդներ, վարկեր և ֆինանսական համակարգին վերաբերվող եզրույթները և թեմաները արհեստականորեն չդարձնել «վաճառվող լուր»: Այսօր ՀՀ ֆինանսական համակարգը կայուն և կայացած […]

̰
Միխեիլ Սաակաշվիլին դարձյալ խոսել է հայկական հեղափոխությունից

22:05 15.12.2018

«Շատ եմ հարգում հայերին: Ուրախ եմ, որ նրանք կարողացան շարքից հանել օլիգարխներին: Շատ վիրավորական է, որ մենք չկարողացանք: Հայերը կարողացան, մենք՝ ոչ: Ունենք մեր հարևան երկրի օրինակը, որտեղ օլիգարխներն ունեին ավելի ուժեղ դիրքեր, ունեին մեծ հարստություն: Չմոռանանք նաև, որ  ռուսական բանակը կանգնած է այդ երկրում և ամբողջությամբ վերահսկում է իրավիճակը: Այդուամենայնիվ, դա նրանց հաջողվեց, արեցին: […]

̰
Հիմա ձևավորվել է մի իրավիճակ, որ բոլորս պետք է մասնակցենք երկրի կառավարման գործընթացին. Արտակ Մանուկյան

21:48 15.12.2018

«Հիմա ձևավորվել է մի իրավիճակ, որ բոլորս պետք է մասնակցենք երկրի կառավարման գործընթացին: Եթե նախկինում կար անելիք, որը բարձրաձայնվում էր, հիմա եկել է հնարավորությունը՝ կոնկրետ գործողություններով նպաստելու երկրի շենացմանը ու ավելի լավ օրենսդրության ու տնտեսական զարգացմանը նպաստելու ժամանակը»,- այս մասին «Շանթ» ՀԸ-ի «Հեռանկար» հաղորդման տաղավարում ասել է «Իմ քայլը» դաշինքով պատգամավոր ընտրված Արտակ Մանուկյանը: Մանուկյանը, […]

̰
Գործադուլ Շիրակի պետական համալսարանի ավագ դպրոցում

21:32 15.12.2018

Շիրակի Պետական համալսարանի ավագ դպրոցի մանկավարժները գործադուլ են հայտարարել: Նրանք պահանջում են իրենց 100 տոկոսով վճարել 13-րդ աշխատավարձը: Մանկավարժները պնդում են, որ բուհի տնօրինությունը ցուցաբերել է խտրական վերաբերմունք: Գիտխորհրդի նիստում որոշում է կայացվել 13-րդ աշխատավարձը 100 տոկոսով վճարել միայն համալսարանի դասախոսներին, իսկ ավագ դպրոցի մանկավարժների համար սահմանել սիմվոլիկ գումար: Ավագ դպրոցի 56 մանկավարժները դասասենյակներում գտնվելու […]

̰
Ոչ միայն վարչապետի, այլև ՀՀ բոլոր քաղաքացիների անձնական թիկնապահն եմ. Վանեցյան

19:53 15.12.2018

Այսօր՝ Ծաղկաձորում անցկացված սեմինարի ժամանակ, նաև ֆիլմ է ներկայացվել Հայաստանի ազգային անվտանգության մարմինների մասին: Ֆիլմում նշվում է, որ հեղափոխությունից հետո Հայաստանում շատ բան է փոխվել։ Ավելի ուշ, լրագրողների հարցերին պատասխանելով, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն ասել է, որ դա վերաբերում է և՛ ազատությանը, և՛ նրան, որ մարդիկ այլևս ապօրինի կերպով չեմ դատապարտվում կամ ամիսներով պահվում։ Լրագրողներից […]

̰
ԱԱԾ տնօրենը ուղղում է իր խոսքերը Ռոբերտ Քոչարյանին վերաբերող հայտարարության մասով

19:24 15.12.2018

Այսօր, պտասխանելով լրագրողների հարցերին, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը ուղղել է իրեն՝ ասելով, որ  Ռոբերտ Քոչարյանը «Կոնգրես» հյուրանոցը ձեռք է բերել ոչ թե կաշառքով, այլ ապօրինի ձեռք բերված միջոցներով։ Վանեցյանի խոսքով՝  նախկինում ինքը սխալ է ասել, երբ  խոսել է կաշառքի մասին։ Հիմա ասում է՝ ապօրինի ձեռք բերված գումարով է Ռոբերտ Քոչարյանը ձեռք բերել «Կոնգրես» հյուրանոցը: ԱԱԾ […]

̰
Վանեցյանը դեմ է լյուստրացիային

19:22 15.12.2018

Ծաղկաձորում ԱԱԾ սեմինարի շրջանակներում  կազմակերպված ասուլիսի ժամանակ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն ասել է, որ մտադիր չէ բացել ծառայության արխիվները: Ինքն անձամբ դեմ է բացելուն, քանի որ պետությունը նույնն է, պետությունը չի փոխվել։ Նրա խոսքով` լյուստրացիայի տեսակներից մեկն  արխիվները բացելն է, մյուսը՝ նախկին իշխանությունների հետ կապ ունեցող անձանց նոր իշխանության մեջ տեղ ունենալուց զրկելը։ […]

̰
Արթուր Վանեցյանը բացառում է երբևէ վարչապետ դառնալը

19:08 15.12.2018

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, թեև ունի վստահության բարձր վարկանիշ, բայց ուշադրություն չի դարձնում դրան, քանի որ դա ոչ թե իր անձի, այլ ԱԱԾ ընդհանուր վարկանիշն է։ Այդ վարկանիշը, ըստ Վանեցյանի, պայմանավորված է հեղափոխությամբ, քանի որ դրանից հետո ժողովուրդը սկսեց վստահել իշխանություններին։ Այսինքն, ըստ Վանեցյանի, առանց վարչապետի, ինքը երբեք չէր ունենա այդ վստահությունը։ Հասարակության ճնշող մեծամասնությունը, […]

̰
ԱԱԾ-ն չի օգնել, չի էլ խանգարել հեղափոխությանը. Վանեցյան

19:06 15.12.2018

Ծաղկաձորում ԱԱԾ սեմինարի շրջանակներում, պատասխանելով լրագրողների հարցերին, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը խոսել է նաև այն մասին, թե որքանով է օգնել կամ խանգարել հեղափոխությանը: Ըստ Արթուր Վանեցյանի՝ ԱԱԾ-ն ո՛չ օգնել է Հայաստանում հեղափոխության իրականացմանը, ո՛չ էլ խանգարել է դրան։ ԱԱԾ տնօրենը նաև ասել է, որ ինքը Նիկոլ Փաշինյանի հետ ծանոթացել է հարսանիքի ժամանակ և դրանից հետո […]

̰
ԿԸՀ-ն արտահերթ նիստ է գումարել

19:02 15.12.2018

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր արտահերթ նիստ է գումարել: Հանձնաժողովը քննել է «Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն» և ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ հասարակական կազմակերպությունների կողմից ներկայացված դիմումները ընտրությունների ժամանակ արձանագրած ընտրախախտումների մասին: Դրանք հիմնականում վերաբերել են ընտրատեղամասում քաղաքական ուժերից մեկի վստահված անձանց սահմանված թվից շատ լինելուն, տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանը ընտրական հանձնաժողով պարկին կից չներկայացնելուն և նաև պարկը բաց […]

̰
Տարվա ընթացքում ԱԱԾ-ն հայտնաբերել է ընդհանուր առմամբ 40 կգ թմրանյութերի շրջանառություն. Վանեցյան

19:00 15.12.2018

Հայաստանում առաջին անգամ բացահայտվել է թմրանյութի միջազգային տարանցման ամբողջ ուղին` երեք դեպքով։ Պաշտոնյաներ ու նախկին պաշտոնյաներ, հայտնի մարդիկ այդ շղթայում չկան։ Այս մասին այսօրվա ասուլիսին հայտնեց ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։ Այսպիսով, ըստ պաշտոնյայի, բացահայտվել է ամբողջ շղթան։ Իսկ առհասարակ, տարվա ընթացքում ԱԱԾ-ն հայտնաբերել է ընդհանուր առմամբ 40 կգ թմրանյութերի շրջանառություն։ Նա մանրամասնեց, որ թմրանյութի […]

̰
«Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնության անդամներից երկուսը ոստիկանության բաժնում են, ընթանում է հետաքննություն. պարզաբանում

18:57 15.12.2018

ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է տարածել այսօր «Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնության անդամների կողմից Էջմիածնում բողոքի ակցիայի կազմակերպման վերաբերյալ: Ներկայացնենք պարզաբանումն ամբողջությամբ. «Ակցիայի ընթացքում մասնակիցների և կաթողիկոսի կողմնակիցների միջև բախման վտանգ է առաջացել, և անհրաժեշտ է դարձել ոստիկանների միջամտությունը: Ոստիկանությունը, ձեեռնարկված հրատապ միջոցառումների շնորհիվ, արագորեն շղթա է կազմել, տարանջատել հակադիր կողմերին և կանխել բախումների իրական վտանգը: […]

̰
216 միլիարդ դրամի վերաբերյալ ստուգում է իրականացվում. Արթուր Վանեցյան

18:48 15.12.2018

216 միլիարդ դրամի ֆինանսական գործարքների վերաբերյալ այժմ քննություն է իրականացվում, քանի որ կասկած կա դրանց վերաբերյալ։ Այս գումարի մեծ մասն ապօրինի է և վերադարձվելու է պետբյուջե։ Այս մասին այսօրվա ասուլիսին հայտնեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։ Նրա խոսքով` դեկտեմբերի 4-ի տվյալներով՝ շուրջ 19 միլիարդ դրամի չարաշահումների փաստն արդեն հաստատվել է և դրանից 13 միլիարդ դրամն արդեն […]

̰
Հենց բան չի լինում ասելու, գրում են` Վանեցյանի օֆշորները. ԱԱԾ տնօրեն

18:37 15.12.2018

«Հենց բան չի լինում ասելու, գրում են՝ Վանեցյանի օֆշորները»,- այս խոսքերով ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը պատասխանեց իր ընտանիքի օֆշորային ընկերությունների մասին հարցին։ Նրա խոսքով՝ իր եղբորն է պատկանում այն ընկերությունը, որ գրված է հորեղբոր կնոջ` Զեմֆիրա Վանեցյանի անունով։ Արթուր Վանեցյանը նշեց, որ եղբայրը` Կարեն Վանեցյանը, 1980-ականների վերջից չի բնակվում Հայաստանում և միայն այս տարի է […]

̰
Սահմանային խախտումներն ակտիվացել են. Արթուր Վանեցյանը հաստատում է

18:34 15.12.2018

Աշխարհաքաղաքական պրոցեսները, պատերազմները Հայաստանին շատ մոտ են, ինչի պատճառով էլ հիմա հայկական տարածքով ակտիվացել են մարդկանց տարանցման փորձերը։ Այս մասին այսօր հայտնեց ՀՀ ԱԱԾ տնօրենը՝ պատասխանելով այն դիտարկմանը, թե ակտիվացել են հայ-թուրքական սահմանի ապօրինի հատումները։ Վանեցյանը հաստատում է այդ ակտիվացումը, բայց դա, ըստ նրա, որևէ կապ չունի հեղափոխության հետ։ Նրա կարծիքով՝ մարդիկ պարզապես ավելի ապահով […]

̰
Պարոնա՛յք, խնդրո՛ւմ եմ, ազատե՛ք քաղաքական դաշտը նաֆթալինի հոտից. քատեխնոլոգը հորդորում է հետևել Արթուր Բաղդասարյանի օրինակին

18:30 15.12.2018

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ՕԵԿ արդեն նախկին նախագահ Արթուր Բաղդասարյանի հրաժարականին. «Երբեք չէի մտածի, որ կգովաբանեմ Արթուր Բաղդասարյանին: Բայց հանուն արդարության պետք ասեմ, որ պարոն Բաղդասարյանը փաստացի առաջին հայ քաղաքական գործիչն էր, ով չվախեցավ հեռանալ կուսակցության ղեկավարի պաշտոնից և տեղը զիջել երիտասարդներին: Կոչ եմ անում բոլոր այն կուսակցությունների ղեկավարներին, ովքեր տարիներ […]

̰
Հուսով եմ՝ շուտով կլուծվի Նարեկ Սարգսյանի արտահանձման հարցը. Արթուր Վանեցյան

18:24 15.12.2018

«Ինչպե՞ս է Նարեկ Սարգսյանը ձեռք բերել Գվատեմալայի անձնագիր, հայտնի չէ, բայց Ինտերպոլի հետ համատեղ աշխատանքի արդյունքում ստացվել է նրան հայտնաբերել Չեխիայում։ Նրան հայտնաբերել են տեսանյութի հրապարակումից մեկ, գուցե երկու օր առաջ»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը և հույս հայտնեց, որ շուտով կլուծվի նաև արտահանձնման հարցը։ ԱԱԾ տնօրենը նաև հաստատել […]

̰
Հայ-վրացական սահմանը փակած ջավախահայերը հանդիպել են Վալերիյ Օսիպյանի հետ. hetq.am

18:17 15.12.2018

Երեկ հայ-վրացական սահմանի Բավրայի անցակետի մոտ միջպետական ճանապարհը փակող ջավախքցի երիտասարդներն այսօր հանդիպել են ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանին և նրա տեղակալ Աղասի Կիրակոսյանիին: Այս մասին հայտնում է Hetq.am-ը: Ինչպես «Հետք»-ին պատմել են ներկաները, Վալերիյ Օսիպյանին և տեղակալի Կիրակոսյանին ներկայացրել են իրենց մտահոգությունները սահմանին բերման ենթարկվող ջավախքցիների վերաբերյալ, նշել են, որ այս պահին 10 հոգի […]

̰
Ի՞նչ տարբերություն` ԱԱԾ տնօրենի՞ն են գաղտնալսել, թե՞ ձեզ. Արթուր Վանեցյանը՝ լրագրողներին

18:12 15.12.2018

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն ասել է, որ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական կողմը հայտնել է, որ դիմելու է Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ ՀՀ ԱԱԾ տնօրենը բոլոր պաշտպանական թիմերի դեպքում նորմալ է համարում, որ պաշտպանները պետք է փորձեն այդ քայլին դիմել: Վանեցյանը ասուլիսի ժամանակ նշել է, որ ինքը նույնպես շահագրգիռ […]

̰
Արթուր Վանեցյանը հուսով է, որ կշարունակի պաշտոնավարել ԱԱԾ-ում. այլ պաշտոնի առաջարկ չի ստացել

17:53 15.12.2018

Ծաղկաձորում ԱԱԾ սեմինարի շրջանակներում մեկնարկել է ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի մամուլի ասուլիսը: Նշենք, որ Վանեցյանի առաջին ասուլիսը եղել է նշանակումից օրեր անց և այդ ասուլիսին նա հայտարարել էր, որ այսուհետ Ազգային անվտանգության ծառայությունն ավելի թափանցիկ է աշխատելու: «Ավագ գործընկերներն առաջին հանդիպման ժամանակ դեմ են եղել, որ ԱԱԾ պետը հանդիպում կազմակերպի լրագրողների հետ, բայց այդ անգամ […]

̰
Թարմացվել և արդիականացվել է ԱԱԾ կայքը

17:15 15.12.2018

Գործարկվել է Ազգային անվտանգության ծառայության նոր կայքը, որտեղ ծառայությունը ավելի մանրամասն տեղեկություններ է ներկայացրել իր գործունեության, գործառույթների, կառուցվածքի մասին: Կայքն ամբողջությամբ փոխված է և արդիականացված, հարմարեցված է կառավարության որոշման համաձայն սահմանված չափանիշներին: Կայքում կան, օրինակ՝ հաճախ տրվող հարցերի պատասխաններ, ԱԱԾ աշխատանքի ընդունվելու ձևերը և պայմանները: Կայքը նաև հնարավորություն է տալիս էլ. նամակով դիմել ԱԱԾ: Տեղադրված […]

̰
Հայաստանում ձերբակալված բոլոր լրտեսներն աշխատել են բացառապես Թուրքիայի և Ադրբեջանի պատվերով

17:05 15.12.2018

Հայաստանում Անկախության շրջանում եղել է երկու տասնյակից ավելի դատապարտված, որոնք աշխատել, լրտեսություն են արել կամ մահափորձ են իրականացրել կամ մահափորձ են նախապատրաստել: Նրանք բոլորն աշխատել են Ադրբեջանի օգտին: Կոնկրետ Թուրքիայի օգտին աշխատողներից եղել է միայն 1 դեպք: SHANTNEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ օրինակ՝ եղել է Իրանի 1 քաղաքացի, որը լրտեսություն է արել Ադրբեջանի օգտին: Նվազում է գործակալական […]

̰
Արթուր Բաղդասարյանի որոշման մեջ կա գնահատանքի, չհասկացված լինելու, ժողովրդի կողմից չստացված քվեների խնդիրը. ՕԵԿ նորընտիր նախագահ

15:56 15.12.2018

SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ Արթուր Բաղդասարյանը հայտարարել է ՕԵԿ նախագահի լիազորությունների դադարեցման մասին: Համագումարը ՕԵԿ նախագահի պաշտոնում առաջադրել և միաձայն քվեարկությամբ ընտրել է Հովհաննես Հովհաննիսյանին: ՕԵԿ փոխնախագահներ են ընտրվել Կարինե Սարգսյանը, Վահե Թորոսյանը և Սիմոն Հակոբյանը: Մեր թղթակիցը որոշ մանրամասներ է պարզել ՕԵԿ նորընտիր նախագահ Հովհաննես Հովհաննիսյանից: Չնայած համագումարի մասին լրատվամիջոցներին չեն տեղեկացրել, սակայն […]

̰
Հեղափոխության արդյունքը զբոսաշրջության վրա հետագա տարիներին կզգանք. Մեխակ Ապրեսյան

15:19 15.12.2018

Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանն այսօր որոշ վիճակագրական տվյալներ է ներկայացրել Հայաստան այցելած զբոսաշրջիկների թվի վերաբերյալ. «Մենք ունենք 9 ամիսների արդյունք. խոսքր 2018 թվականի առաջին 9 ամիսների՝ հունվար-սեպտեմբերի մասին է: Հայաստան այցելությունների թիվը կազմել է 1 մլն 275 հազար, որը 8.8 տոկոսով ավելի է, քան նախորդ տարվա ցուցանիշը: Հուսով եմ, որ շուրջ 10 տոկոս […]

̰
Կամավորները մաքրում են քաղաքը նախընտրական պաստառներից

14:34 15.12.2018

«Իմ քայլը» դաշինքի ցուցակով ընտրված պատգամավորներ Զարուհի Բաթոյանն ու Հայկ Կոնջորյանն իրենց ֆեյսբուքյան էջերում գրառումներ են կատարել այն մասին, որ կամավորները մաքրում են քաղաքը նախընտարական պաստառներից: «Մեր թիմը սկսել է շաբաթօրյակը։ Կամավորները մաքրում են քաղաքը նախընտարական պաստառներից։ Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր օգնում էին ոչ միայն նախընտրական քարոզարշավս իրականացնել, այլ նաև քաղաքի մաքրությունն ու տեսքը […]

̰
BACK_TO_TOP