13:28 17.12.2018
ՀՀ քննչական կոմիտեում ստացվել և վարույթ է ընդունվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործը: Նախաքննության ընթացքում պարզվել է, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության, ՀՀ քաղաքաշինության նախարարության քաղաքաշինության պետական տեսչության, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության, ինչպես նաև «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» […]
13:18 17.12.2018
Ես կարծում եմ՝ Բելառուսի նախագահն իրեն զգում է ալիքի ամենաբարձր կետում: Այս մասին ասել է իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը՝ անդրադառնալով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի կողմից լրագրողների հետ հանդիպման ընթացքում Հայաստանին վերաբերող հայտարարություններին: Ըստ Ալավերդյանի՝ Լուկաշենկոն ցանկանում է ցույց տալ, որ ինքը որոշիչ դերակատարում ունի տարբեր հարցերում: «Էլի Բելառուսն ուզում է ցույց տալ, որ երեկ լավ էր, […]
13:08 17.12.2018
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի` կոռուպցիայի դեմ պայքարի հարցերով խորհրդական Արեն Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է կատարել. «Սիրելի՛ ալավերդցիներ, ինչպես գիտեք, «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲ ընկերությունը մինչև 2018թ. հոկտեմբերի ավարտը աշխատակիցներին ուղարկել էր աշխատանքային պայմանագրերի լուծման մասին ծանուցումներ, ըստ որի՝ աշխատանքային հարաբերությունների լուծում նախատեսվում էր իրականացնել 2018 թվականի դեկտեմբերի 24-ից հետո՝ 5 օրվա […]
13:06 17.12.2018
ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանն անդրադարձել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությանը, թե ինչու Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանին զենք վաճառելու հարցը չի բարձրացնում նաև Ռուսաստանի առաջ: «Արմենպրես»-ի հետ զրույցում Եղոյանն ասել է. «Անդրադառնալով պարոն Լուկաշենկոյի հայտարարությանն՝ անհրաժեշտ եմ համարում անել մի քանի կարևոր արձանագրում: Ցավոք, պարոն Լուկաշենկոն շարունակում է փակ հանդիպումների բովանդակությունը հրապարակելու պրակտիկան: Ցավոք, […]
13:02 17.12.2018
Իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավի ընթացքում արված հայտարարությանը, ասաց, որ ինքը բացասական է վերաբերվում վարչապետի արած արտահայտությանը: Հիշեցնենք, որ «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավի ընթացքում Փաշինյանը Բակո Սահակյանին հորդորել էր կարգի հրավիրել իր կառավարության ներկայացուցիչներին: Մինչ այդ, Արցախի պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար […]
12:23 17.12.2018
ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանն այսօր խոսել է սիգի պաշարներից։ «Եթե սիգի արդյունագործական պաշարն անցյալ տարի կազմել է 540, ապա այս տարի 740 տոննա է: Ընդհանուր պաշարը, որի մեջ մտնում է նաև մանրաձուկը, 2900 տոննայից մի քիչ ավելի է»,- ասել է Գաբրիելյանը: Գաբրիելյանը հիշեցրել է, որ հիմա ձվադրման շրջան է, ինչը […]
12:18 17.12.2018
«Քրեակատարողական հիմնարկ վերջին այցելությանս ժամանակ ես հանդիպել եմ Նաիրի Հունանյանի հետ: Նրան խորհուրդ եմ տվել զբաղվել սպորտով»,- այսօր ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը՝ չմանրամասնելով, թե կոնկրետ ինչի շուրջ է զրուցել Նաիրի Հունանյանի հետ: Նախարարի պաշտոնակատարն ասել է նաև, որ երկար ժամանակ չի շփվել Հունանյանի հետ, որպեսզի գնահատական տա դատապարտյալի մտավոր […]
12:16 17.12.2018
Արարատի մարզի Արարատ համայնքի համայնքապետարանի դիմաց մի շարք քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացնում: Այս մասին տեղեկացնում է Armtimes.com-ը: Նրանք պահանջում են ՀՀԿ-ական գործող համայնքապետ Հայկ Հայկյանի հրաժարականը: Տեղում են նաև ոստիկանության ծառայողները: Ցուցարարները նշում են, որ համայնքապետը չի լուծում համայնքի խնդիրները: Արարատի համայնքապետ Հայկ Հայկյանը, սակայն, ասել է, որ չի պատրաստվում հրաժարական տալ 15 հոգու համար: […]
12:03 17.12.2018
«Այս կառավարության գործունեության ընթացքում եղել են բազմաթիվ գործեր, որոնք չեն գոհացրել այս կամ այն մարդուն: Արդարադատության նախարարը որևէ դատավորի ցուցում չի տվել, ես չեմ ուզում խոսել հայտնի խոսակցության գաղտնալսման մասին՝ դա շանտաժ է, դա ահաբեկչություն է, դա շորթում է, և եթե մենք տուրք տանք այդ հեռախոսազրույցի բովանդակությունը վերլուծելու գայթակղությանը, ապա մենք ոտնձգություն կկատարենք շատ փխրուն […]
11:52 17.12.2018
«Ազգային առաջընթաց» կուսակցության վարչության անդամ Լուսինե Հարոյանն այսօր լրագրողների հետ զրույցում նշեց, որ ամենամեծ խնդիրն արտահերթ խորհրդարանական ընտրություններին հին Ընտրական օրենսգրքով գնալն էր. «Մենք բազմիցս հայտնել ենք մեր տեսակետը բոլոր քաղաքական ուժերի մասին: Մեզ համար անհասկանալի էր «Քաղաքացիական պայմանագրի» և ՀՀԿ-ի միջև լեզվակռիվը: Քաղաքական դաշտը նորից վերածվում է ֆարսի, մենք չենք տեսնում գաղափարական պայքար, քաղաքական […]
11:49 17.12.2018
Արդարադատության ոլորտում բոլոր բարեփոխումներն իրականցվելու են նորարարական մեթոդներով՝ քիչ ներդրմամբ մեծ արդյունք և մուլտիպլիկատիվ էֆեկտ ստանալու ակնկալիքով։ Կիրառվել է համաներում, կարճվել է 1 միլիոն 260 հազար վարույթ։ Այս մասին հայտարարել է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը։ Այս պահի դրությամբ ազատ է արձակվել 550 դատապարտյալ և Պրոբացիոն ծառայության 1000 շահառու: 240 անձ պայմանական վաղաժամկետ ազատ […]
11:44 17.12.2018
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր արտակարգ իրավիճակների պետական ծառայության անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տնօրեն, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանին: Այս մասին տեղեկացնում են ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից: Նախագահը, շնորհակալություն հայտնելով նախկին տնօրեն Կարեն Սարգսյանին ծառայությունը պատշաճ ղեկավարելու համար, նշել է, որ վերջինս իր նոր պաշտոնում կշարունակի իր ներդրումն ունենալ պետականաշինության գործում:
11:42 17.12.2018
Ինչպես արդեն ավելի վաղ հայտնել էինք, Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը Վրաստանի Թելավի քաղաքում՝ Իրակլի Երկրորդի պալատում, երեկ ներկա է գտնվել Վրաստանի նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի երդմնակալության պաշտոնական արարողությանը: Թելավիում նախագահը հարցազրույց է տվել, որում մասնավորապես ասել է, որ Հայաստանը և Վրաստանը, ինչպես նաև մեր երկու ժողովուրդները հազարավոր տարիների բարեկամական ու եղբայրական հարաբերություններ ունեն: […]
11:26 17.12.2018
2018թ․ դեկտեմբերի 13-ից 16-ը ««Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական խորհուրդ»» հիմնադրամի հատուկ հրավերով Երևան էին ժամանել Չինաստանի հասարակական գիտությունների ակադեմիայի առաջատար գիտնականները։ Այցի շրջանակներում տեղի ունեցավ «Չինաստան, Եվրասիա և Հայաստան․ հայացք Երևանից և Պեկինից» գիտական սեմինարը։ Չինաստանի հասարակական գիտությունների ակադեմիայի կողմից ելույթ ունեցան քաղաքագիտության դոկտորներ Սիաո Բինը, Պաո Ինը և Վու Խոնվեյը։ Նրանք նշեցին, որ հայ-չինական հարաբերությունները լուրջ ուսումնասիրման կարիք ունեն։ Նշեցին, որ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունն ահռելի հնարավորություններ է […]
10:52 17.12.2018
Ինչքան Ռուսաստանն է մեզ պետք, երկու այդքան էլ մենք ենք Ռուսաստանին պետք: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը՝ անդրադառնալով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությանը․ «Ինչքան էլ տհաճ ու անտակտ է, բայց Բատկան ճիշտ է, և եթե մենք ՀԱՊԿ-ում ասելիք ունենք, ապա այն առաջին հերթին պետք է ուղղված լինի Ադրբեջանին […]
00:00 17.12.2018
Թելավիից վերադարձած ընդդիմությունը վրաններ է տեղադրում Թբիլիսիի խորհրդարանի շենքի առջև և պայմաններ է թելադրում իշխանություններին: Նրանք պահանջում են համամասնական ընտրակարգով արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել: Թելավի մուտք գործելու անհաջող փորձից հետո Թբիլիսի վերադարձած ընդդիմությունը իշխանություններին մեղադրել է իրենց ազատ կամարտահայտմանը խոչընդոտելու մեջ: Ակցիայի կազմակերպիչների հայտարարությամբ՝ իրենք պատրաստվում են բողոքարկել ոչ միայն նախագահական ընտրությունների արդյունքները, այլև պահանջել խորհրդարանից […]
23:42 16.12.2018
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անկախության հարցով ռուսական կողմի ճնշման ներքո գաղտնի խորհրդակցություն չի անցկացրել , РИА Новости-ին հայտնել է Բելառուսի նախագահի մամուլի խոսնակը՝ Նատալյա Էյսմոնտը։ «Դուք գիտեք՝ անկախության հարցում մեր երկրում վաղուց են կողմնորոշվել, և այդ հարցը նույնիսկ չի քննարկվում։ Այդ թեմայով խորհրդակցություններ չեն եղել, դա ինչ-որ մեկի երևակայության արդյունքն է»,- ասել է նախագահի մամուլի խոսնակը։ […]
23:27 16.12.2018
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հրապարակային բանավեճի հրավիրելով «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանին․ «Ես միշտ ձեռնպահ եմ մնացել քաղաքական հակասություններն անձնավորելուց, առավելևս՝ վիրավորանքներ սփռելուց, բայց երբ անհարկի վիրավորում են իմ ղեկավարին, անկարող եմ լինում ապահովել հուզական լիակատար չեզոքություն․․․ Հիմա ես Էդմոն Մարուքյանին հղում եմ հրապարակային բանավեճի հրավեր՝ […]
22:29 16.12.2018
ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ շնորհակալություն հայտնելով փոխված և բարեփոխվող ոստիկանությանը. «Ընտրություններ և Ոստիկանություն. Թերևս բոլորս ենք ականատես եղել, թե ինչպես են նախորդ բոլոր չընտրությունների ժամանակ ոստիկանները, չունենալով օրինականությունը պահելու խնդիր, հանցավոր անգործության ու պարապուրդի մատնված եղել։ Երևանի ավագանու ու խորհրդարանական ընտրությունների ժամանակ ՀՀ ոստիկանությունը ապացուցեց, թե […]
21:46 16.12.2018
Ամանորին ռուսաստանցի տուրիստների հոսքը դեպի Հայաստան նախորդ տարվա համեմատ կավելանա 76 տոկոսով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ «Եվ ընդհանրապես՝ ռուսաստանցիների թիվ 1 ամանորյա ուղղությունը Հայաստանն է՝ հսկայական առավելությամբ: Սա, իհարկե, շանս է բազմաթիվ հայաստանցի գործարարների համար՝ իրականացնելու իրենց բաժին տնտեսական հեղափոխությունը և ամառային ավելի մեծ տուրիստական բումի համար […]
21:34 16.12.2018
Թբիլիսում «Ազգային շարժման» կողմնակիցները խորհրդարանի մոտ վրաններ են ամրացրել և սպասում են Թելավի մեկնած կուսակիցների վերադարձին: Նրանց գործողություններին դիմացի մայթից հետևում են ոստիկանները: Նրանք խորհրդարանի մոտ երևացել էին առաջին վրանների հայտնվելուց հետո: Խորհրդարանի մոտ հավաքված ընդդիմադիր առաջնորդները հայտարարել են, որ չեն ընդունում Զուրաբիշվիլիին որպես նախագահ: Նրանք մտադիր են ի նշան բողոքի գիշերել վրաններում և շարունակել […]
21:21 16.12.2018
ԱՄՆ նախագահի կողմից վերջին 10 տարում ղեկավարած գրեթե բոլոր հիմնարկները ֆինանսական ստուգումների թիրախ են դարձել։ Երկրի միանգամից մի քանի նահանգներ պատրաստվում են ստուգումներ իրականացնել գործող նախագահի անունով հիմնված Trump Organization ընկերությունում։ Այս մասին հայտնի է դարձել Washington Post պարբերականին։ Իր հերթին երկրի Գլխավոր դատախազությունը քննում է Թրամփի նախընտրական շտաբի աշխատանքը՝ կապված Ռուսաստանի հետ կապերին առնչվող մեղադրանքների հետ։ Առհասարակ […]
20:23 16.12.2018
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր երեկոյան մասնակցել է Վրաստանի նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի անունից՝ ի պատիվ Վրաստան ժամանած բարձրաստիճան պատվիրակությունների տրված պաշտոնական ընթրիքին: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
19:03 16.12.2018
Վրաստանի ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել ընդդիմության՝ այսօր իրականացրած գործողությունների կապակցությամբ: «Վրաստանի 5-րդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի երդմնակալության օրն օրենք խախտած բոլոր անձինք, անկախ կարգավիճակից, կենթարկվեն պատասխանատվության»,-հայտարարել է Վրաստանի ՆԳ նախարար Գեորգի Գախարիան: Վրաստանի ՆԳՆ-ն Թելավիում նախատեսված երդմնակալության արարողությունից ժամեր առաջ արգելափակել էր Թելավի տանող ճանապարհը մոտ 30 կմ հեռավորության վրա՝ խոչընդոտելով ընդդիմության մուտքը քաղաք: Նրանք մտադիր […]
18:36 16.12.2018
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բահրեյնի Թագավորության Թագավոր Համադ Բին Իսա Ալ Խալիֆային՝ երկրի Ազգային տոնի առթիվ՝ մաղթելով Համադ Բին Իսա Ալ Խալիֆային քաջառողջություն և ամենայն բարիք, իսկ Բահրեյնի ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
18:24 16.12.2018
ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիան, որը Սիրիայում պայքարում է ահաբեկչական խմբավորումների դեմ, Սիրիայի տարածքում հասցրած ավիահարվածների արդյունքում ոչնչացրել է մզկիթ, որն, ըստ նրանց, ծառայում էր որպես «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների հրամանատարական կետ։ Տեղեկությունը հրապարակել է ԱՄՆ պաշտպանության նախարարությունը։ Հաջին քաղաքի (Սիրիայի հյուսիսում՝ Իրաքի հետ սահմանի մոտ) մզկիթում հարվածի պահին եղել է մոտ 16 զինված ահաբեկիչ։ […]
18:02 16.12.2018
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը Վրաստանի Թելավի քաղաքում՝ Իրակլի Երկրորդի պալատում այսօր ներկա է գտնվել Վրաստանի նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի երդմնակալության պաշտոնական արարողությանը: Մինչ արարողությունը պատասխանելով լրագրողի հարցին՝ նախագահ Սարգսյանը մասնավորապես նշել է․ «Հայաստանն ու Վրաստանը, ինչպես նաև մեր երկու ժողովուրդները հազարավոր տարիների բարեկամական ու եղբայրական հարաբերություններ ունեն։ Մենք իսկապես եղբայրական ժողովուրդներ ենք։ […]
17:54 16.12.2018
Ռուսաստանի հետ հարաբերություններում վերջին շրջանում նկատվող նոր իրողություններով պայմանավորված՝ Բելառուսի նախագահը երկրի իշխանությունների հետ փակ խորհրդակցություն է անցկացրել, որի ժամանակ քննարկել է ռուսական կողմի ճնշումներին դիմակայելու հարցը։ Այս մասին հայտնում են տեղի ԶԼՄ-ները։ «Որոշվել է մինչև վերջ պնդել Բելառուսի անկախությունը, և բոլորը համաձայնել են այս առաջարկությանը», – նշել է աղբյուրը։ Հիմնական հարցից բացի, եղել են […]
16:56 16.12.2018
Վրաստանը պաշտոնապես նոր նախագահ ունի՝ պատմության մեջ առաջին կին նախագահը: Նախագահի երդմնակալությանը զուգահեռ ուժի մեջ է մտել երկրի նոր Սահմանադրությունը: Այստեղ հիմնական փոփոխությունը վերաբերում է ռազմական ոլորտն ամերիկյան չափանիշներին հավասարեցնելուն: Հանրությանն ուղղված Սալոմե Զուրաբիշվիլիի առաջին ելույթը տևեց 45 րոպե: Ներկայացնում ենք նախագահի ելույթի հիմնական ուղղությունները: Նա իր ելույթում շեշտը դրեց առաջին հերթին բանակի պաշտպանունակության բարձրացման […]