Գործադուլ Շիրակի պետական համալսարանի ավագ դպրոցում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+31.09 oC

Գործադուլ Շիրակի պետական համալսարանի ավագ դպրոցում

21:32 15.12.2018

Շիրակի Պետական համալսարանի ավագ դպրոցի մանկավարժները գործադուլ են հայտարարել: Նրանք պահանջում են իրենց 100 տոկոսով վճարել 13-րդ աշխատավարձը: Մանկավարժները պնդում են, որ բուհի տնօրինությունը ցուցաբերել է խտրական վերաբերմունք: Գիտխորհրդի նիստում որոշում է կայացվել 13-րդ աշխատավարձը 100 տոկոսով վճարել միայն համալսարանի դասախոսներին, իսկ ավագ դպրոցի մանկավարժների համար սահմանել սիմվոլիկ գումար:

Ավագ դպրոցի 56 մանկավարժները դասասենյակներում գտնվելու փոխարեն հավաքվել էին ուսուցչանոցում, գործադուլ էին հայտարարել ու աշակերտներին տուն ուղարկել, իսկ  դժգորհության պատճառը, ըստ մանկավարժների, խտրական վերաբերմունքն է նույն բուհի երկու կրթական հաստատությունների միջև:

«Եթե մենք նույն կառույցում ենք աշխատում, ուրեմն պետք է ստանանք նույն պարգևավճարը, ինչ ստանում են ինստիտուտում»,- դժգոհել է  ՇՊՀ ավագ դպրոցի ուսուցիչ Նունե Սարգսյանը:

«Ինչո՞ւ է նույն հիմնարկի մի մասը ստանում պարգևավճարը 100 տոկոսի չափով, մյուս մասին տալիս են ինչ-որ սիմվոլիկ գումար»,- մանկավարժական հանրույթի զայրույթն է արտահայտել  ՇՊՀ ավագ դպրոցի ուսուցիչ Աշոտ Դավինյանը:

Իսկ սիմվոլիկ գումարը ավագ դպրոցի ուսուցիչների համար սահմանվել է 40 հազար դրամ: Գիտխորհուրդն է նման որոշում կայացրել: Իսկ, թե ինչու է տարբերակում դրվել դասախոսների ու մանկավարժների միջև, այս հարցի պատասխանը գործադուլ հայտարարած ուսուցիչների հետ հանդիպման եկած հոգաբարձուների խորհրդի անդամներն էլ չեն ունեցել: Միայն նշել են , որ բուհը ֆինանսական խնդիրներ ունի: Մանկավարժները դա հիմնավոր պատճառ չեն համարել:

«Եթե ունենք ֆինանսական խնդիր, ասեք մենք մտնենք էդ դրության մեջ, բայց թող բոլորին հավասար, ենթադրենք 70-80 հազար դրամ  տրամադրեն, ոչ թե տարբերակեն»,- բացատրություն է պահանջել  ՇՊՀ ավագ դպրոցի ուսուցիչ  Մելինե Խաչատրյանը:

«Եթե տարեվերջին տրվում է էդ պարգևավճարը, ուրեմն դրա համար կան միջոցներ, հիմա մեզ համար անհասկանալի է, թե ինչպես կարող է երկու ստորաբաժանումներից մեկի համար ֆինանսական միջոցները բավարար լինեն, մյուսի համար ՝ ոչ»,- զարմացել է  ՇՊՀ ավագ դպրոցի ուսուցիչ Նարինե Եղիազարյանը:

Հոգաբարձուների խորհրդի անդամների գործառույթները սահմանափակվեցին միայն խնդիրն արձանագրելով: Այն քննարկման են դնելու առաջիկա նիստի ընթացքում։ Մանկավարժներն էլ ներկայացրին, որ ըստ էության, այս հարցի կարգավորումը արհմիության պարտականությունն էր, ու երբևէ արհմիությունը իրենց շահերը չի պաշտպանել: Մանկավարժներն ու ավագ դպրոցի արհմիության նախագահը որոշում են կայացրել ու դիմումներով այդ կառույցի անդամակցությունից հրաժարվել։

Շիրակի պետական համալսարանում գործադուլը շարունակվելու է նաև երկուշաբթի: Այդ օրը դպրոցի հանրույթի հետ հանդիպելու պատրաստակամություն արդեն հայտնել են բուհի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարն ու կրթության ու գիտության նախարարի տեղակալը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունը

10:16 02.08.2025

Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ նախատեսում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, եթե ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չլինի իր կողմից սահմանված ժամկետներում։ NEWSMAX-ին տված հարցազրույցում նա ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցներում նշել է՝ «այս պատերազմը պետք է ավարտվի», որ դա «սարսափելի պատերազմ է»։ «Ես կարծում էի, որ մենք […] ...

Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցել

09:53 02.08.2025

Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցել

Ճապոնիայի ափերի մոտ տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Ցնցումները սկսվել են Հոկայդո կղզու ափի մոտ ՝ տեղական ժամանակով ժամը 07:27-ին: Գերատեսչությունը չի նշել երկրաշարժի օջախի խորությունը: Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով ցնցումների առավելագույն ուժգնությունը հասել է երեք բալի։ ...

Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել

09:30 02.08.2025

Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax-ին տված հարցազրույցում հայտարարել է , որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել, և որ ամերիկացի նախագահը Ռուսաստանի առաջնորդին համարում է «ամուր տեսակ»։ «Նա ( Պուտինը – խմբ.) անկասկած ամուր տեսակ է, այնպես որ այդ առումով ոչինչ չի փոխվել», – ասել է Թրամփը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

08:55 02.08.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

ՃՏՊ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհին․ կա տուժած

08:30 02.08.2025

ՃՏՊ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհին․ կա տուժած

Օգոստոսի 2-ին, ժամը 05։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-էջմիածին ավտոճանապարհին՝ Զվարթնոց թաղամասի խաչմերուկի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին «VAZ» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանած «ZIL» մակնիշի բեռնատարին․ […] ...

Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. Ավինյան

23:59 01.08.2025

Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երևանը շարունակում է զարգանալ: Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր՝ կանաչ տարածքներ, հանգստի վայրեր, ժամանակակից խաղահրապարակներ ու ֆուտբոլի դաշտեր: Մեր նպատակը պարզ է՝ բակերը վերադարձնել իրենց իրական տերերին՝ մարդկանց»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

BACK_TO_TOP