12:27 03.12.2018
Վարչապետի պաշտոնակատարն ասում է՝ բացատրություններ եմ պահանջելու Նազարբաևից, Լուկաշենկոյից, Բակո Սահակյանից տարբեր պատճառներով: Հարցին՝ որպես դիվանագետ ինչպե՞ս եք դա գնահատում, «Շանթ» ՀԸ-ի «Հեռանկար» հաղորդման տաղավարում «Իմ քայլը» դաշինքից Ռուբեն Ռուբինյանը պատասխանեց, թե համարժեք:
«Նախ՝ եկեք Բակո Սահակյանին Նազարբաևի և Լուկաշենկոյի հետ մի շարքում չնշենք, որովհետև Բակո Սահակյանը եղբայրական Արցախի նախագահն է, այսինքն՝ լրիվ այլ կոնտեքստներ են: Կոնկրետ Լուկաշենկոյի դեպքում մենք բոլորս գիտենք պատմությունը, որ արվել են որոշակի հայտարարություններ, և այդ հայտարարություններն արվել են որոշակի կոնտեքստում, և սա մեզ համար խնդրահարույց է: Մեր արտաքին քաղաքականության սկզբունքներից մեկն այն է, որ մեզ համար չպետք է լինեն հարցեր, որոնք ենթակա չեն քննարկման և բարձրաձայնման, ներառյալ դաշնակիցների հետ: Ես այստեղ որևիցե խնդիր չեմ տեսնում: Գիտեք, եթե մենք ուղենիշ վերցնենք Սերժ Սարգսյանի արտաքին քաղաքականությունը, երբ գլխավոր տրյուկներից մեկը նրա՝ պարզապես լռելն էր, միգուցե դրա հետ համեմատած, եթե դա է մեր դիվանագիտության ուղենիշը, դա դիվանագիտական չէ»,- ասաց արտաքին գործերի նախարարի տեղակալը:
Հարցին՝ Արարատ Միրզոյանը բացատրություն պահանջե՞ց Լուկաշենկոյից, թե՞ ոչ, հակիրճ անդրադարձավ.
«Ես փակ հանդիպման մանրամասները, ցավոք, չեմ կարող հայտնել»:
00:00 01.05.2025
Պատվաստանյութերը տարեկան փրկում են միլիոնավոր կյանքեր և օգնում են նվազեցնել հիվանդացությունըԱռողջապահության նախարարությունից հայտնել են, որ իմունականխարգելմանն ու իմունաբանությանը նվիրված իրազեկման միջոցառումներն առիթ են կրկին հիշեցնելու պատվաստման կարևորության մասին, որ մեզանից յուրաքանչյուրի առողջությունը մեր ընդհանուր պատասխանատվությունն է։ Իմունաբանությունն ուսումնասիրում է օրգանիզմի պաշտպանական մեխանիզմները վարակիչ հիվանդությունների, չարորակ նորագոյացությունների և այլ խանգարումների դեմ։ Իմունիզացիայի շնորհիվ` մարդկությունը կարողացել է հաղթահարել մահացու հիվանդություններից ջրծաղիկը, զգալիորեն նվազեցնել կարմրուկից, պոլիոմիելիտից և այլ […] ...
23:59 30.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:58 30.04.2025
Երևանում «Opel»-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «Arcfox»-ինԱպրիլի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16:10-ի սահմաններում «Opel» մակնիշի ավտոմեքենան Երվանդ Քոչարի փողոցում դուրս են եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել «Arcfox» մակնիշի ավտոմեքենային։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Opel»-ի վարորդը «սրտամկանի սուր ինֆարկտ» ախտորոշմամբ տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Նրան առաջինն օգնության են հասել քաղաքացիները, «Arcfox»-ի […] ...
23:57 30.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
23:56 30.04.2025
Հնդկաստանը փակել է օդային տարածքը պակիստանյան ինքնաթիռների համարՀնդկաստանը փակել է իր օդային տարածքը պակիստանյան բոլոր ինքնաթիռների համար։ Այս մասին նշվում է հարավասիական հանրապետության կողմից տրված NOTAM ավիացիոն ծանուցման մեջ: Պակիստանի ինքնաթիռների համար օդային տարածքը փակելու որոշումը կգործի ապրիլի 30-ից մինչև մայիսի 23-ը։ Նշվում է, որ ծանուցումը վերաբերում է Pakistan Airlines-ի կողմից «գրանցված, շահագործվող, սեփականության տակ գտնվող և վարձակալված բոլոր ինքնաթիռներին»: Այն տարածվում […] ...
23:51 30.04.2025
43-ամյա կնոջ մարմինը հայտնաբերվել է Ստեփանավան քաղաքի Ձորագետի կիրճումԱպրիլի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12:30-ին ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Ստեփանավանի բաժին է դիմել Լոռու մարզի բնակիչ մի տղամարդ և հայտնել, որ ապրիլի 29-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում իր կինը դուրս է եկել տանից և չի վերադարձել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները, կնոջ ամուսինն ու հարազատները մի քանի ժամ […] ...