12:04 21.11.2018
Այդ դաշնակիցները պետք է իրենց պահեն դաշնակիցների նման: Այս մասին այսօր խորհրդարանում մտքերի փոխանակման ընթացքում, անդրադառնալով ՀՀԿ-ական պատգամավոր Հայկ Բաբուխանյանի հնչեցրած մտահոգությանը ՀԱՊԿ-ի շուրջ ստեղծված վիճակի նկատմամբ, հայտարարել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը: «Բայց հարցն այլ բանի մասին է: Եկեք լինենք անկեղծ և պարզ. Հայաստանը, որ անդամակցում է միջազգային կազմակերպություններին, այդ թվում նաև ԵԱՏՄ-ին, […]
11:59 21.11.2018
ԱԺ նիստում ՀՀԿ խմբակցության անդամ Հայկ Բաբուխանյանն այսօր անդրադարձել է ԵԱՏՄ կազմում Հայաստանի դիրքորոշումներին՝ մտահոգություն հայտնելով, թե մեզ համար վտանգավոր իրավիճակ է ստեղծվել: «Մենք չենք հասկանում, երբ ՀՀ-ն շատ տարօրինակ է արձագանքում այն իրավիճակներին, երբ դրանք վերաբերում են Ռուսաստանին, և շատ մեղմ է արձագանքում, երբ, ասենք, ամերիկացի պաշտոնյաները մեզ կոչ են անում հրաժարվել մեր տրադիցիոն […]
11:56 21.11.2018
«Դիրքապահ» քառօրյա պատերազմի մասնակիցների միավորումն այսօր Ազատության հրապարակից երթով շարժվելու է դեպի Կառավարություն: Բողոքի ակցիայի նպատակն է վերջնականապես լուծել Ապրիլյան քառօրյա պատերազմին մասնակցած տղաներից շատերի զինգրքույկներում մասնակցության փաստը չնշելու հարցը։ Ակցիայի մասնակիցները ցանկանում են անպայման հանդիպել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ: «Դիրքապահ» միավորման նախագահ Մանուել Մանուկյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշեց` նոր են տեղեկացել, որ […]
11:28 21.11.2018
Այսօր խորհրդարանը 52 կողմ ձայնով առաջին ընթերցմամբ ընդունեց «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին օրինագիծը: Նախագծով մասնավորապես առաջարկվում է Բաղրամյան 26 հասցեում գտնվող շենքը վերադարձնել նախագահի աշխատակազմին, իսկ վարչապետի նստավայրը՝ Բաղրամյան 26 հասցեից տեղափոխել Հանրապետության հրապարակ՝ Կառավարական տուն 1 հասցե:
11:24 21.11.2018
Իրադարձությունները, որ տեղի ունեցան Հայաստանում, վստահություն են ներշնչում հայկական կայունության նկատմամբ։ Մասնավորապես, այստեղ եղավ հեղափոխություն, բայց բանկային համակարգն ու արժույթը մնացին կայուն, առանց դրամատիկ փոփոխությունների ազդեցության։ Այս մասին այսօր վարչապետի հետ գործարարներին ընդունելիս ասաց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։ Նա նշեց, որ Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարը աննկատ չի անցնում աշխարհում։ Աշխարհում տեսնում են այստեղ իրականացվող պայքարը […]
11:05 21.11.2018
Նոյեմբերի 20-ին ԱԳ նախարարի պաշտնակատարը Հայաստանի համար Եվրոպայի խորհրդի Գործողությունների ծրագրի քննարկման շրջանակներում հանդիպեց դոնոր երկրների դեսպանների, ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալ Գաբրիելա Բատայնի-Դրագոնիի և ԵԽ գլխավոր տնօրինության ծրագրերի գրասենյակի տնօրեն Վերենա Թեյլորի հետ: Հանդիպման ընթացքում քննարկեցին Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2015-2018թթ. Գործողությունների ծրագրի շրջանակներում իրականացված ծրագրերին, արձանագրված արդյունքներին, ինչպես նաև 2019-2022թթ. Գործողությունների ծրագրի նախապատրաստական աշխատանքներին առնչվող հարցեր: ԱԳՆ […]
11:00 21.11.2018
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր կլինի Արագածոտնի մարզում: Այս մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան գրառմամբ: «Այսօր մեկնում եմ Արագածոտնի մարզ. ժամը 14։00-ին հանդիպում կունենամ աշտարակցիների հետ՝ Աշտարակի կենտրոնական հրապարակում, ժամը 15։30-ին հանդիպում կունենամ ապարանցիների հետ՝ Ապարանի կենտրոնական հրապարակում»,- ասված է գրառման մեջ:
10:51 21.11.2018
Նոյեմբերի 20-ին աշխատանքային այցով Ստրասբուրգում գտնվող ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում ունեցավ Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հետ։ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը և ԵԽ գլխավոր քարտուղարը բարձր գնահատեցին Հայաստանի և Եվրոպայի խորհրդի միջև հաստատված արդյունավետ համագործակցությունը, մտքեր փոխանակեցին կազմակերպությունում Հայաստանի ներգրավվածությանն առնչվող մի շարք հարցերի շուրջ։ Կարևորելով ԵԽ դերը ժողովրդավարության և մարդու […]
09:27 21.11.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «Բուհի հոգաբարձուների խորհրդի կազմը հրապարակելուց հետո Երևանի պետական բժշկական համալսարանում լուրջ աժիոտաժ է։ Խորհրդի նոր կազմն ավելի քաղաքական է, քան նախկին կազմն էր։ Խորհրդի անդամներ են՝ «Իմ քայլը» համամասնական ցուցակի առաջանցիկ տեղերում գտնվող Զառա Բաթոյանը, ԱԳ փոխնախարար Ռուբեն Ռուբինյանը, վարչապետի կոռուպցիոն գծով խորհրդական Արեն Մկրտչյանը, Արայիկ Հարությունյանի տեղակալ, այս ամենի «կնքահայր» […]
09:15 21.11.2018
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հաջորդ տարի թանկացումների նոր ալիք է սպասվում. սա այն բանից հետո, երբ բարձրանա ծխախոտային արտադրանքի և ալկոհոլային խմիչքների ակցիզային հարկը: Նկատենք, որ ակցիզային հարկը, դրա հետևանքով ծխախոտի ու ալկոհոլային խմիչքների գները բարձրացել էին նաև այս տարվա հունվարի մեկից: Հիմա նույնը սպասվում է նաև հաջորդ տարի: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ակցիզային հարկի դրույքաչափերի […]
08:46 21.11.2018
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Դատական համակարգում ուշագրավ դեպքեր են իրար հաջորդում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` մի քանի դատավորներ պատրաստվում են առաջիկայում վայր դնել իրենց լիազորությունները: Այդ դատավորների թվում շրջանառվում է ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի նախագահ Վազգեն Ռշտունու, ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի դատավոր Մխիթար Պապոյանի և ՀՀ վարչական դատարանի նախագահ Աղասի Դարբինյանի անունները: Շատերը հակված են կարծելու, […]
00:59 21.11.2018
ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան ուղիղ տեսակապով անդրադարձել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսին: Տեսանյութը ներկայացնում ենք ստորև․
00:50 21.11.2018
Վրաստանում Թուրքիայի դեսպանատունը հերքում է Հայաստանի բեռնատարների համար սահմանը բացելու մասին լուրը։ «Այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը»,- այդ մասին Վրաստանի հայալեզու «Ալիք մեդիա»-ին ասել է Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատան մամուլի ներկայացուցիչը։ Լրատվամիջոցի տեղեկություններով՝ վերջին օրերին թուրքական լրատվամիջոցներն ակտիվորեն տեղեկատվություն էին տարածում այն մասին, որ Թուրքիան Հայաստանի բեռնատարների համար բացել է սահմանը։ Մասնավորապես՝ թուրքական հայտնի Haberturk պորտալը […]
23:37 20.11.2018
Երեկ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Գեղարքունիքի մարզ կատարած իր աշխատանքային այցի ժամանակ ակնհայտորեն զբաղվում էր նախընտրական քարոզչությամբ, ինչը միջազգայնորեն ընդունված բոլոր չափանիշներով վարչական ռեսուրսի չարաշահման կոպիտ դրսևորում է: Այս մասին ասվում է Հայաստանի Հանրապետական կուսակցության կենտրոնական ընտրական շտաբի հայտարարության մեջ։ «Այսպես` ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳԻ և Վենետիկի հանձնաժողովի կողմից 2016 թվականին հաստատված «Ընտրական գործընթացների ընթացքում վարչական […]
20:32 20.11.2018
2018 թվականի նոյեմբերի 6-ից ուժի մեջ մտած «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի շրջանակներում նոյեմբերի 20-ին՝ ժամը 18:00-ի դրությամբ, ազատ է արձակվել. «Նուբարաշեն» ՔԿՀ – 44 «Արթիկ» ՔԿՀ – 40 «Վանաձոր» ՔԿՀ – 14 «Վարդաշեն» ՔԿՀ – 55 «Գորիս» ՔԿՀ – 15 «Հրազդան» ՔԿՀ – 28 «Աբովյան» ՔԿՀ […]
20:23 20.11.2018
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի առաջարկով այցելել է Երևանի թիվ 92 մանկապարտեզ, ծանոթացել ներառական կրթության համար նախակրթարանում ստեղծված պայմաններին: Այսօր մանկապարտեզում գործող 3 նախաներառական և 6 ներառական խումբ են հաճախում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող՝ թեթև, միջին և ծանր զարգացման խնդիրներով 42 երեխաներ: Երեք տարին լրացած այն երեխաները, որոնք բժշկի և […]
19:47 20.11.2018
«Մենք հիմա քննարկում ենք իմ արձակուրդ գնալու հարցը: Պետք է այնպես անել, որ պետական գործը չտուժի, շահը չտուժի դրանից, որ նախընտրական պրոցեսում գործադիր իշխանությունը պատշաճ իրականացնի իր վրա դրված գործառույթները»,- նոյեմբերի 20-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը, որը առաջադրված է «Մենք» դաշինքի ցուցակով: Նրա խոսքերով՝ պետք է կշեռքի նժարների վրա […]
19:20 20.11.2018
Աշխատանքային այցով Աֆղանստանում գտնվող ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը նոյեմբերի 20-ին Քաբուլում հանդիպել է Աֆղանստանում «Վճռական աջակցություն» առաքելության զորքերի փոխհրամանատար, գեներալ Սալվատորե Քամփորելիի հետ։ Իտալացի գեներալը Դավիթ Տոնոյանին մանրամասն ներկայացրել է օպերատիվ իրավիճակը, խաղաղապահների ծառայության առանձնահատկությունները, խաղաղապահ զորքերի սպառազինությունը և տեխնիկական հագեցվածությունը։ Սալվատորե Քոմփորելին շնորհակալություն է հայտնել Աֆղանստանում «Վճռական աջակցություն» խաղաղապահ առաքելությանը մասնակցող հայ սպաների և զինվորների ծառայության համար, որոնք, […]
18:59 20.11.2018
Իրանի հարցում Հայաստանի դիրքորոշումը չի փոխվել։ Հայաստանը շարունակելու է փորձել ավելի բարձր ու փոխշահավետ մակարդակի հասցնել այդ հարաբերությունները։ Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատարը։ Նրա խոսքերով՝ ինչպես մեզ մոտ, այդպես և շատ եվրոպական երկրներում մասնավոր ձեռնարկությունների առաջ ընտրություն է դրվում՝ կա՛մ աշխատել ամերիկյանների հետ ու հրաժարվել իրանականներից, կա՛մ հրաժարվել ամերիկյան ընկերությունների հետ […]
18:56 20.11.2018
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է գյուղտեխնիկայի արտադրությամբ զբաղվող լիտվական «Բելտեխնիկա» ընկերության ղեկավար Արմեն Հարությունյանին: Քննարկվել են լիտվական ընկերության կողմից Հայաստանում գյուղատնտեսական տեխնիկայի արտադրություն հիմնելու ծրագրի իրականացմանը վերաբերող հարցեր: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է ներդրումային ծրագրի իրականացմամբ, նոր աշխատատեղերի ստեղծմամբ և գործադիրի քայլերն ուղղված են ներդրողների համար հնարավորինս բարենպաստ պայմանների ստեղծմանը: […]
18:54 20.11.2018
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանն այսօր ընդունել է Երևան-Սևան ավտոճանապարհի Գագարին ավանի վարչական տարածքում երթևեկությունը երկկողմանի դադարեցրած քաղաքացիներին և նրանց հարազատների պաշտպաններին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից: Պաշտպանները ներկայացրել են իրենց բողոքը մեկ գործով անցնող 8 կալանավորված անձանց դատական նիստերի՝ իրենց պնդմամբ անհիմն ձգձգման, դատարանի կողմից խափանման […]
18:46 20.11.2018
«Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքի փոփոխության անհրաժեշտությունը» թեմայով այսօր՝ նոյեմբերի 20-ին, զեկույց է ներկայացրել «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ Հայկուհի Հարությունյանը: Զեկույցը ներկայացվել է «Քաղաքացիական հասարակության օրակարգը ազգային ժողովի արտահերթ ընտրություններին ընդառաջ» խորագրով հանրային քննարկման ժամանակ: Մանրամասները՝ տեսանյութում:
18:44 20.11.2018
ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձել է առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ հեռուստաբանավեճ կազմակերպելու գաղափարին։ «Եթե բոլոր մասնակիցները համաձայնեն նման բանավեճի, իհարկե, ես պատրաստ եմ: Այստեղ մի փոքր ժամանակացույցի խնդիր կա, սովորաբար դա ընդունված է անել քարոզարշավի վերջին օրը, բայց քարոզարշավի վերջին օրը մեզ մոտ դեկտեմբերի 7-ն է, դրան նախորդող […]
18:40 20.11.2018
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Նորին Սրբություն Կիրիլին ծննդյան առթիվ` մաղթելով նրան քաջառողջություն և ամենայն բարիք: Նախագահ Արմեն Սարգսյանը մասնավորապես նշել է, որ Հայաստանում բարձր են գնահատում պատրիարք Կիրիլի անձնական ներդրումը հայ-ռուսական եղբայրական հարաբերությունների ամրապնդման և զարգացման գործում:
18:17 20.11.2018
Թուրքիայի նախագահի հակառակորդ, ԱՄՆ-ում բնակվող կրոնական առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենի շարժմանը հարելու մեղադրանքով Թուրքիայում ձերբակալվել է զինծառայողների հերթական խմբաքանակը՝ 92 զինծառայող։ Այս անգամ զինծառայողների որսը եղել է ռազմածովային ուժերում, ինչի մասին հայտնում է թուրքական մամուլը։ Մինչ այս՝ նախորդ շաբաթ, նմանատիպ ևս մեկ «ռեյդ» կատարվել էր երկրի ռազմաօդային ուժերում։ Դրան հաջորդել էր 188 զինծառայողի ձերբակալություն։ Իսկ առհասարակ […]
18:06 20.11.2018
Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունների երկկողմ համագործակցության 2018թ. պլանի համաձայն` կապի համակարգի կատարելագործման բնագավառում փոխգործակցության հարցերով աշխատանքային հանդիպմանը մասնակցելու նպատակով նոյեմբերի 20-ին Մոսկվա է մեկնել ՀՀ Զինված ուժերի կապի զորքերի պետ-կապի և ԱԿՀ վարչության պետ, գնդապետ Թ. Շահնազարյանի գլխավորած աշխատանքային խումբը: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի […]
18:00 20.11.2018
Ադրբեջանում այսօր ընդունել են Թուրքիայի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Յաշար Գյուլերին։ Նրան առանձին-առանձին ընդունել են Ադրբեջանի նախագահն ու Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը ու քննարկել իրենց համագործակցությունը ռազմական, ռազմատեխնիկական ոլորտներում։ Կողմերը հիշատակել են նաև Արցախյան հակամարտությունը և հնչեցրել են միակողմանի դիրքորոշումներ հակամարտության կարգավորման վերաբերյալ։ Թուրքիայի բանակի ղեկավարի այցը պայմանավորված է Բաքվում սպասվող […]
17:44 20.11.2018
ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանը նոյեմբերի 20-ին, հանդիպել է «1990-1994թթ. Ղարաբաղյան պատերազմի ժամանակ զոհվածների ընտանիքների աջակցություն» հասարակական կազմակերպության անդամների հետ: Հասարակական կազմակերպության նախագահ Գայանե Սահակյանը ներկայացրել է կառույցի հիմնական գործունեությունն ու ծրագրերը: Նա շեշտել է, որ ներկա դրությամբ հասարակական կազմակերպության անդամ են համարվում ավելի քան 1000 զոհված ազատամարտիկների ծնողներ և այրիներ: «1990-1994թթ. զոհվածների ընտանիքների անդամները բազմաթիվ դժվարություններ ունեն: Նրանցից […]
17:18 20.11.2018
Մեծ հայրենադարձության ծրագիրը «Քաղաքացիական պայմանագրի» ծրագրում ձևակերպվել է դեռևս 2013 թվականին, ու այնտեղ նշվում է, որ դա ոչ թե տեխնիկական, այլ բովանդակային բարեփոխումների խնդիր է։ Հայաստանի իշխանությունները հենց հիմա անում են այդ փոփոխությունները՝ փոխում են անարդարության ու գաղջի մթնոլորտը։ Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ Մանրամասները՝ տեսանյութում: