TIME
Ամսաթիվ
18 06 2025
  • $
    384.28
  • RUBLE
    4.89
  • 444.54
WEATHER
+12.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Մեր երկրում տեղի է ունենում տնտեսության տրանսֆորմացիայի գործընթաց». Նիկոլ Փաշինյանը այցելել է Արագածոտնի մարզ

22:30 21.11.2018

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այց է կատարել Արագածոտնի մարզ: Նիկոլ Փաշինյանի այցը մեկնարկել է Արագածոտնի մարզպետարանում համայնքների ղեկավարների հետ խորհրդակցությամբ, որի ընթացքում քննարկվել են մարզի զարգացմանը վերաբերող հարցեր: Մինչ տնտեսական և գյուղատնտեսական հարցերի շուրջ քննարկումն սկսելը վարչապետի պաշտոնակատարն անդրադարձել է դեկտեմբերի 9-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին՝ ասելով հետևյալը. «Ցանկանում եմ երկու շեշտադրում անել: Գիտեք, […]

̰
Հայաստանի համար Վենետիկի հանձնաժողովը եղել ու մնում է կարևոր գործընկեր. Զոհրաբ Մնացականյանը՝ Ջաննի Բուքիքիոյին

21:57 21.11.2018

Նոյեմբերի 21-ին ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը Ստրասբուրգում հանդիպեց Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջաննի Բուքիքիոյի հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից։ Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատարը շեշտեց, որ Հայաստանի համար Վենետիկի հանձնաժողովը եղել ու մնում է կարևոր գործընկեր՝ եվրոպական չափանիշներին համապատասխանող օրենսդրական բարեփոխումների գործընթացում խորհրդատվության և փորձագիտական աջակցության տրամադրման առումով: Անդրադառնալով Հայաստանում […]

̰
Մեծ երթ Երևանում․ Նիկոլ Փաշինյան

21:33 21.11.2018

Մեծ երթ Երևանում, նոյեմբերի 24-ին՝ ժամը 10-ին սկսում ենք Նոր Նորքից՝ Ռազմական ինստիտուտի դիմացի մայթից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում ուղիղ տեսակապով տեղեկացրել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
«Մենք ուզում ենք անել անհնարինը, որովհետև անհնարինն է սրանից հետո մեզ համար հնարավոր դառնալու». Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Աշտարակի և Ապարանի բնակիչներին

21:18 21.11.2018

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Աշտարակ և Ապարան քաղաքների բնակչության հետ: Իր ելույթում վարչապետի պաշտոնակատարը նշել է. «Սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, ողջունում եմ ձեզ: Սրանք զուտ խոսքեր չեն, որովհետև, այո՛, այս հեղափոխության ամենամեծ ձեռքբերումը մեր քաղաքական, քաղաքացիական և ազգային հպարտությունն է, որովհետև հպարտությունը, ինքնասիրությունը, ինքնությունն ամենակարևորն են, մնացած հարցերը […]

̰
ԵՄ-ն սպառնում է տուգանել Իտալիային

20:59 21.11.2018

Եվրամիությունը սպառնացել է Իտալիային, որ երկրին կտուգանի, եթե Իտալիան իր պետական բյուջեում որոշ փոփոխություններ չկատարի, հաղորդում է CNBC-ն: Տուգանքի գումարի չափն առայժմ չի հրապարակվում: Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Վալդիս Դոմբրովսկիսը հայտարարել է, որ Իտալիայի բյուջեն ապագայում ծանր ազդեցություն կունենա առաջին հերթին իտալացիների վրա:  «Մենք ռիսկեր ենք տեսնում, որ այդ երկրում կարող է անկայունություն առաջանալ»,- ասել է Դոմբրովսկիսը: […]

̰
Ովքե՞ր են ընտրապայքար մտած քաղաքական ուժերի առաջին դեմքերը

20:34 21.11.2018

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում հրապարակվել են 2018 թվականի դեկտեմբերի 9-ի ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների համապետական և տարածքային ցուցակները: Այսպիսով, թեկնածուների գրանցումն ավարտված է, և խորհրդարանական մանդատների համար կպայքարեն քաղաքական 11 ուժեր: Ովքե՞ր են այդ ուժերի առաջին դեմքերը: Քվեաթերթիկներում կուսակցությունների և դաշինքների համարները որոշվել են ոչ թե ըստ այբբենական կարգի, այլ վիճակահանությամբ: Ճիշտ […]

̰
Արտակ Զեյնալյանը խորհրդակցություն է ունեցել քրեակատարողական ծառայության ղեկավար անձնակազմի հետ

20:09 21.11.2018

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանն այսօր Քրեակատարողական ծառայության ղեկավար անձնակազմի հետ խորհրդակցություն է անցկացրել: Ինչպես հայտնում են ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպմանը մասնակցել են ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը, Քրեակատարողական ծառայության պետ Արտյոմ Մխոյանը, ՔԿՎ պետի տեղակալները, քրեակատարողական հիմնարկների պետերը, այլք: Նախարարի պաշտոնակատարը նշել է, որ խորհրդակցությունը […]

̰
Նոյեմբերի 21-ի դրությամբ համաներմամբ ազատ է արձակվել 509 դատապարտյալ

19:26 21.11.2018

2018 թվականի նոյեմբերի 6-ից ուժի մեջ մտած «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի շրջանակներում նոյեմբերի 21-ին՝ ժամը 18:00-ի դրությամբ, ազատ է արձակվել 509 դատապարտյալ: Այս մասին տեղեկանում ենք ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից: 1.     «Նուբարաշեն» ՔԿՀ – 44 2.    «Արթիկ» ՔԿՀ – 40 3.    […]

̰
Մենք հպարտանում ենք ձեզանով. Փաշինյանն ու Ապրիլյան պատերազմի մասնակից տղաներն ընդհանուր հայտարարի եկան

19:08 21.11.2018

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHANTNEWS.am-ը, կառավարության շենքի դիմաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հանդիպել է բողոքի ակցիա իրականացնող Ապրիլյան պատերազմի մասնակիցների շահերը պաշտպանողների հետ: Փաշինյանն ու տղաները ընդհանուր համաձայնության եկան: Նիկոլ Փաշինյանը ասաց, որ տղաները, ըստ առաջնահերթության, իրենց խնդիրների ցուցակը ուղարկեն, իսկ իրենք կնայեն և տեղեկատվություն կտրամադրեն արված աշխատանքների մասին: Վարչապետի պաշտոնակատարի օգնական Նաիրի Սարգսյանը ճշտեց, […]

̰
Չխառնել աշխատանքն ու քաղաքական գործունեությունը. քաղաքապետը հանդիպել է դպրոցների տնօրենների հետ

18:55 21.11.2018

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը և ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը հանդիպել են Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցների տնօրենների հետ: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից: Հանդիպման առիթը ԱԺ առաջիկա արտահերթ ընտրություններում տնօրեններին և ուսուցիչներին օրինականության սահմաններում պահելու խնդիրն է: Երևանի քաղաքապետն այս կապակցությամբ շեշտել է, որ ոլորտի […]

̰
Աննա Հակոբյանը Կարին Մարմսոլերին է ներկայացրել «Կանայք հանուն խաղաղության» արշավի առաքելությունը

18:53 21.11.2018

Նոյեմբերի 21-ին ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցչի գրասենյակի քաղաքական հարցերով խորհրդական Կարին Մարմսոլերին: Այս մասին տեղեկացնում են Աննա Հակոբյանի գրասենյակից: Տիկին Մարմսոլերը ներկայացրել է գրասենյակի գործունեությունն ու տարածաշրջանում հակամարտությունների կարգավորմանն ուղղված ջանքերը: «Անկեղծ ասած ոգևորված եմ հակամարտության կարգավորման և խաղաղության հաստատմանն ուղղված Ձեր […]

̰
Սաակաշվիլին կձերբակալվի, եթե վերադառնա հայրենիք. Վրաստանի ՆԳՆ

18:44 21.11.2018

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին Վրաստանի սահմանը հատելուն պես անմիջապես կձերբակալվի: Այդ մասին հայտարարել է Վրաստանի ներքին գործերի նախարար Գիորգի Մղեբրիշվիլին: Իր որոշումը վրացի պաշտոնյան հիմնավորել է դատարանի վճիռով, ըստ որի՝ Սաակաշվիլին մեղադրվում է անձնական կարիքների համար 5 մլն դոլար ծախսելու համար: Այդ մասին տեղեկացնում է interpressnews-ը: «Նրա ձերբակալման մասին գոյություն ունի դատարանի վճիռ: Սաակաշվիլիի […]

̰
Մենք գիտակցում ենք պարտավորությունը, որ ունենք ձեր առաջ. Փաշինյանը հանդիպել է բողոքի ակցիայի մասնակիցների հետ

18:39 21.11.2018

Ապրիլյան պատերազմի մասնակիցների շահերը պաշտպանող անձանց խումբը կառավարության շենքի մոտ հանդիպել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին և ներկայացրել իր խնդիրները: Փաշինյանի հետ տղաները զրուցել են, քննարկել Ապրիլյան պատերազմի մասնակիցների պահանջները: «Եթե բոլոր խնդիրներ ունեցող խմբերը պետք է գան կառավարության մոտ ու ասեն, որ բոլոր խնդիրները միանգամից լուծենք, այդպես չի լինելու: Այս խնդրի լուծման կողմ ինչպես […]

̰
Ոստիկանությանը հանձնարարվել է ստուգել Արմեն Աշոտյանի հայտարարության հանգամանքները

18:28 21.11.2018

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ Երևան քաղաքի դատախազի կողմից ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչությանը հանձնարարվել է ստուգել իր ենթաշտաբներից մեկի պետին մոտենալու և իր հետ չաշխատելու համար զգուշացնելու վերաբերյալ ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանի հայտարարության մեջ նշված հանգամանքները: «Ստուգողական գործողություններ կատարելու նպատակով ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչություն են ուղարկվել […]

̰
Հայաստանը կդառնա մի երկիր, որտեղ ոչ թե խոշոր բիզնեսը փոքրանում է, այլ փոքրը դառնում է միջին, միջինը՝ խոշոր. Փաշինյան

18:24 21.11.2018

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպել է մեր երկրի տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող գործարարներին: Հանդիպումն անցկացվել է «Բիզնես միջավայր և ներդրումներ. մարտահրավերներ և լուծումներ» խորագրով: Իր ելույթում վարչապետի պաշտոնակատարն անդրադարձել է Հայաստանի տնտեսությունում տեղի ունեցող գործընթացներին և տնտեսական զարգացման հեռանկարներին: Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, նշել է. «Հայաստանի Հանրապետության մեծարգո նախագահ հարգելի գործարարներ […]

̰
Սովորելն ամենաարժեքավոր գործողությունն է և երիտասարդության չափանիշը. ՀՀ նախագահ

18:17 21.11.2018

Նոյեմբերի 20-ին նշվում է Երեխաների համաշխարհային օրը: Այդ առիթով Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում տեղի է ունեցել հանդիպում, որի ընթացքում երեխաները խոսել են իրենց հուզող խնդիրների մասին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: Նա անդրադարձել է երեխաների բարձրացրած հարցերին՝ շեշտելով, որ իր համար երեխաները Հայաստանի Հանրապետության ամենաարժեքավոր քաղաքացիներն են: «Երեխաները ոչ միայն մեր […]

̰
Թևան Պողոսյանը ԱԺ արտահերթ ընտրությունների հանգիստ քարոզարշավ է կանխատեսում

18:10 21.11.2018

ԱԺ արտահերթ ընտրությունների քարոզարշավը կանցնի հանդարտ և հանգիստ, ու բոլորը կկարողանան արտահայտել իրենց գաղափարները: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Մարդկային զարգացման կենտրոնի նախագահ Թևան Պողոսյանը, գրում է «Արմենպրեսը»: «Ես կցանկանայի, որպեսզի մարդիկ ասեին՝ «ես այն վարչապետն եմ, ում առաջադրել է մեր քաղաքական ուժը ընտրությունների ժամանակ»: Կցանկանայի,որպեսզի լինեին վարչապետների թեկնածուների, կրթության, սոցիալական ոլորտների դեբատներ: […]

̰
Նախկին իշխանությունների փորձն այլևս կիրառելի չէ, մենք թափանցիկ ենք գործելու. Սուրեն Պապիկյան

18:03 21.11.2018

«Սկզբունքը հստակ է. ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, այսինքն՝ Կուսակցությունների մասին օրենքով որևէ ֆիզիկական անձ չի կարող գումար նվիրաբերել որևէ կուսակցությանը, որը կգերազանցի 10 մլն դրամը: Նախկին իշխանությունների փորձն այլևս կիրառելի չէ, մենք թափանցիկ ենք գործելու ու բոլոր մեր նվիրատուները, որոնք մեզ կնվիրաբերեն գումար մեր նախընտրական քարոզարշավն իրականացնելու համար, դա անում են վաղվա Հայաստանի համար ու […]

̰
ՌԴ-ն Արևմուտքին մեղադրում է շանտաժի մեջ

17:48 21.11.2018

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն Արևմուտքին մեղադրել է շանտաժի և կաշառելու մեջ, որպեսզի այդ միջոցներով հնարավոր լինի հասնել Քիմիական զենքի արգելման կազմակերպության իրավասությունների ընդլայնմանը: Այդ մասին նա խոսել է Բելառուսում իր պաշտոնակից Վլադիմիր Մակեյի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ: «Միջոցը, որով արևմտյան մեր գործընկերները վերաբերվում են այդ խնդրին, ձևը, որով նրանք փոխում են կոնվենցիայի բնույթն […]

̰
Մինչև երեկո սպասելու ենք Փաշինյանին և իրեն ներկայացնելու հարցը. «Դիրքապահ» միավորման նախագահ

17:40 21.11.2018

«Մինչև երեկո սպասելու ենք վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին և հենց իրեն ներկայացնելու ենք հարցը՝ բոլոր կետերով: Մենք նպատակահարմար ենք գտնում, որ էս հարցը ներկայացնենք անձամբ վարչապետի պաշտոնակատարին ու իրենից լսենք հստակ պատասխաններ»,- ասաց «Դիրքապահ» միավորման նախագահ Մանուել Մանուկյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում: SHANTNEWS.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ «Դիրքապահ» քառօրյա պատերազմի մասնակիցների միավորումն այսօր Ազատության հրապարակից երթով շարժվել […]

̰
Չի կարող բիզնեսը զարգանալ, երկրում լինեն ներդրումներ, եթե մարդիկ չեն վստահում դատարանին. ՀՀ նախագահ

17:34 21.11.2018

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել են «Բիզնես միջավայր և ներդրումներ. մարտահրավերներ և լուծումներ» խորագրով հանդիպմանը, որին ներկա են եղել տնտեսության տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող բազմաթիվ գործարարներ: Նա մասնավորապես տեսակետ է հայտնել, որ չի կարող բիզնեսը զարգանալ, երկրում լինեն ներդրումներ, եթե մարդիկ չեն վստահում դատարանին: Հանրապետության նախագահը հանդես է եկել […]

̰
Մարդիկ պետք է դատեն ըստ ծրագրերի ու ըստ թիրախների. Անժելա Խաչատրյան

17:30 21.11.2018

«Մենք բանակցություններ էինք վարում երկու ուղղություններով: Քննարկումներն ու բանակցությունները տարբեր ուժերի ու անհատների հետ հանգեցրին նրան, որ մենք որոշում կայացրինք դաշինքային ձևաչափով մասնակցել ընտրություններին: «Հանրապետություն» կուսակցության հետ բանակցությունները բերեցին նրան, որ ճիշտ կլինի ազատական դաշտում գտնվող ուժերը միավորված լինեն, որպեսզի քաղաքացին, որն ուզում է մեր նման ուժին տեսնել ԱԺ-ում՝ երկար չմտածի քվեաթերթիկը վերցնելով, թե նման […]

̰
Վրաստանի ընտրական երկրորդ փուլի նախընտրական միջավայրը բնութագրվում է սուր բևեռացմամբ և բացասական քարոզչությամբ

17:23 21.11.2018

«Արդար ընտրությունների և ժողովրդավարության միջազգային հանրություն» ՀԿ-ի գնահատմամբ՝ Վրաստանում նախագահական ընտրությունների երկրորդ փուլի նախընտրական միջավայրը, առաջինի համեմատ, բնորոշվում է ավելի սուր բևեռացմամբ և բացասական քարոզչությամբ: ՀԿ-ն ներկայացրել է երկրորդ փուլում նախընտրական մոնիթորինգի վերաբերյալ միջանկյալ զեկույց: Փաստաթուղթն ընդգրկում է հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 19-ն ընկած ժամանակահատվածը: «Անմիջապես առաջին փուլից հետո իշխող կուսակցության ներկայացուցիչներն ահազանգող հայտարարություններ ու կանխատեսումներ արեցին […]

̰
Ուկրաինայում հարգել են Եվրամայդանի ակցիաների ժամանակ զոհվածների հիշատակը

16:56 21.11.2018

Ուկրաինայում հարգել են Եվրամայդանի ակցիաների ժամանակ զոհվածների հիշատակը: Հիշատակի արարողությունն անցկացվել է Եվրամայդանի 5-րդ տարելիցի կապակցությամբ: Այնտեղ են հավաքվել զոհերի հարազատներն ու ցույցերի մասնակիցներ: Հայտնի է, որ այդ ցույցերը սկսվեցին 2013-ի նոյեմբերին, երբ երկրի նախագահ Վիկտոր Յանուկովիչը հետաձգեց Ուկրաինայի՝ ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը կնքելու պլանները՝ այդ պահին նախընտրելով Ռուսաստանի հետ հարաբերությունների չխաթարումը: Դրանից հետո սկսվեցին […]

̰
Ի՞նչ փուլում է «Թեղուտ»-ի հանքի հարցը

16:48 21.11.2018

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձել է նաև Թեղուտի հանքի խնդրին: «Հիմա ակտիվներն անցել են ՎՏԲ բանկին, իսկ բանկը նոր օպերատոր նշանակելու փուլում է»,- ասել է Բաղրամյանը: Հիշեցնենք, որ «Վալլեքս» ընկերությունների խմբի հետ կառավարությունը 25 տարվա շահագործման ու ներդրումներ կատարելու պայմանագիր է կնքել, սակայն ընկերությունը լուծարել է […]

̰
Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ՄԻԵԴ-ի նախագահի հետ

16:41 21.11.2018

Նոյեմբերի 20-ին ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը Ստրասբուրգում հանդիպեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Գիդո Ռայմոնդիին: Արժևորելով ՄԻԵԴ հետ համագործակցությունը՝ Զոհրաբ Մնացականյանը շեշտեց, որ բազմակողմ հարթակներն առավել մեծ կարևորություն ունեն փոքր պետությունների համար՝ արտահայտելու ինքնիշխան հավասարությունը, իսկ այսօր, երբ բազմակողմ այս հարթակն առերեսվում է նոր մարտահրավերների, առավել արդիական է դառնում համընդհանուր շահերի առաջմղման շուրջ համագործակցության […]

̰
Քաղաքականության մեջ որոշիչը փողը չէ. Անժելա Խաչատրյան

16:38 21.11.2018

«Մենք»-ն այնպիսի բառ է, որը բոլորս ամեն օր օգտագործում ենք: Երբ մենք ուզում ենք ինչ-որ մի բան ասել, ապա այդտեղ, բացի «ես» և «դու»-ից, կա նաև «մենք»-ը: Այն ավելի դրականի ու հավաքականի արտացոլումն է: «Մենք»-ի մաս կազմած ուժերն արդեն իսկ կայացած քաղաքական ուժեր են: «Մենք» դաշինքի առաջին դեմքերն իրենց ուրույն տեղն ունեն ՀՀ քաղաքական դաշտում […]

̰
Դիլիջանի «հայտնի մեծ փոսի» խնդիրն ամբողջությամբ կլուծվի արդեն հաջորդ տարում

16:38 21.11.2018

ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը ֆեյսբուքյան տեսակապ է հաստատել Դիլիջանում վերանորոգվող ճանապարհահատվածից: Արշակյանը խոսել է այն մասին, թե ինչ է արվում Դիլիջան բարձրացող փլուզված  հատվածի վերականգնման համար: «Մեծ աշխատանք պետք է տարվեր, մենք շինարարին խնդրել ենք, որ ժամանակավոր լուծում գտնի: Մյուս տարի հիմնանորոգում կանենք»,- ասել է տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարի […]

̰
Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել Ապարանում

16:10 21.11.2018

Արագածոտնի մարզ կատարած աշխատանքային այցի ժամանակ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել Ապարան քաղաքում: Խոսելով քաղաքի կենտրոնական հրապարակում՝ Փաշինյանն ասել է, որ հեղափոխության իմաստը ոչ թե այն է, որ կառավարություն կամ իշխող ուժ փոխվի, այլ այն, որ հասարակությունն ինքն է որոշել, թե ով լինի երկրի ղեկավար: «Շատ են խոսում, թե հեղափոխությունից հետո կլինի հիասթափություն. […]

̰
Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի ռազմական կապերը հասել են ռազմավարական մակարդակի. Թուրքիայի ԶՈՒ ԳՇ

16:02 21.11.2018

Ադրբեջանը, Թուրքիան և Վրաստանը հաջողությամբ ընդլայնում են ռազմական կապերը: Այդ մասին այսօր Բաքվում Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի, Վրաստանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Վլադիմիր Չաչիբայայի հետ եռակողմ հանդիպմանը հայտարարել է Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ Յաշար Գյուլերը: Նրա խոսքերով՝ երեք պետությունների ռազմական կապերը հասել են ռազմավարական մակարդակի: «Ռազմական կապերը հաջողությամբ զարգանում են: Մենք […]

̰
BACK_TO_TOP