TIME
Ամսաթիվ
18 06 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.92
  • 441.80
WEATHER
+27.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Այսօր հայ ժողովուրդն Արցախի բանակցային գործընթացից տեղեկացված է առավել, քան երբևէ. Փաշինյան

14:25 20.11.2018

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 20-ին լրագրողների հետ հանդիպմանը, խոսելով Արցախի խնդրի վերաբերյալ իր դիրքորոշումների մասին, նշեց` ինքը դրանք հստակ շարադրել է: Փաշինյանը շեշտեց` պետք է համազգային ներուժը համախմբել մեր շահերը Արցախի հարցում լիարժեք պաշտպանելու, մեր շահերը հետապնդելու համար, քանի որ բոլորի համար ակնհայտ է` Արցախի հարցը մեր երկրի, մեր ժողովրդի համար ունի առանցքային […]

̰
Փաշինյանը բացառում է՝ թիմում լինեն զինծառայությունից ապօրինի խուսափած անձինք, ու նրանց հետ կոմպրոմիս լինի

14:19 20.11.2018

Վարչապետի պաշտոնակատարը պնդում է, որ որևէ դեպքում կոմպրոմիս չի լինելու կոռուպցիայի հետ, եթե նույնիսկ ստուգումների դեպքում պարզվի, որ իր թիմում աշխատող պաշտոնյաները ժամանակին ապօրինի խուսափել են զինվորական ծառայությունից։ Այսօրվա ասուլիսի ժամանակ Փաշինյանը հայտարարեց, որ այդ հարցով դատախազությունն է զբաղվում, և ինքը չի ուզում անհարկի հայտարարություններ անել այդ թեմայով։ Փաշինյանը հաստատեց, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ […]

̰
Մեղավոր եմ զգում, որ մինչև հիմա Գյումրիում չեմ եղել․ Փաշինյանը՝ ի պատասխան SHANTNEWS.am-ի հարցի

14:16 20.11.2018

«Մեղավոր եմ զգում, որ մինչև հիմա Գյումրիում չեմ եղել, բայց առաջիկայում մենք քարոզարշավը պլանավորում ենք սկսել Գյումրիից, և դեկտեմբերի 7-ին էլ անպայման կլինեմ Գյումրիում։ Ընդհանուր առմամբ Ձեր ասած խնդիրների լուծումը էլի նույնն է՝ պետք է այնտեղ ներդրումներ արվեն, աշխատանքներ ստեղծվեն, զբաղվածության մակարդակը բարձրանա, մարդկանց եկամուտները մեծանան, որպեսզի նաև գեներացվեն գումարներ, որոնք ծախսվեն այդ նպատակների համար»,- […]

̰
Ոմանք ընկալել էին, թե ես ու Ադրբեջանի նախագահն առավոտից երեկո չաթ ենք անում. Փաշինյան

14:15 20.11.2018

Սահմանին հարաբերական հանգստությունը ոչ թե օպերատիվ կապի արդյունք է, այլ Դուշանբեի պայմանավորվածությունների, իսկ օպերատիվ կապն ընդամենն այդ պայմանավորվածությունների հարակից բաղադրիչներից մեկն է: Այս մասին նոյեմբերի 20-ին լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով հարցին` արդյո՞ք Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների միջև օպերատիվ կապը գործում է, և արդյո՞ք սահմանին տիրող հարաբերական հանգստությունը դրա արդյունքն […]

̰
ԿԲ-ն՝ նոր թղթադրամների պաշտպանվածության մասին

14:06 20.11.2018

Այսօր ԿԲ-ում, ՀՀ 3-րդ սերնդի թղթադրամները ներկայացնելիս, խոսվել է նաև այն մասին, թե պաշտպանվածության ինչ աստիճան ունեն դրանք: «Ասում ենք կոմպոզիտային, որովհետև հումքը ունի բարդ կառուցվածք: Այն բաղկացած է 3 շերտից՝ ներսի շերտը բամբակե թուղթ է և այդ թուղթը երկու կողմից պատված է պոլիեսթերով»,- ասել է ԿԲ արժույթի թողարկման բաժնի պետ Նունե Տերյանը: Ըստ Տերյանի՝ […]

̰
64 միլիարդ դրամի չարաշահումների, յուրացումների քրեական գործեր կան. Փաշինյան

14:05 20.11.2018

Որքա՞ն գումար է վերադարձվել բյուջե իշխանափոխությունից հետո․ այս հարցին վարչապետի պաշտոնակատարը հստակ պատասխան չտվեց, քանի որ ձեռքի տակ չուներ այդպիսի թիվ։ Սակայն բացատրեց, որ հարկային չկատարված պարտավորությունների վերաբերյալ տնտեսվարողների հետ պայմանավորվել են, որ նրանք ամիս առ ամիս կկատարեն իրենց պարտավորությունները։ «Սրանից դուրս կան քրեական գործեր, և ես Ազգային ժողովում ասացի, որ այդ քրեական գործերը վերաբերում […]

̰
Ադրբեջանում հայտնված Կարեն Ղազարյանի հարազատների կողմից մայրուղին փակելն ո՞ւմ դեմ էր ուղղված․ Փաշինյան

13:56 20.11.2018

Հայաստանի վարչապետի կինը երկու անգամ այցելել է անհայտ պայմաններում Ադրբեջանում հայտնված Կարեն Ղազարյանի ընտանիքին, իսկ ինքը՝ վարչապետի պաշտոնակատարը, ծանոթ է խնդրին, ու հանձնարարել է հանդիպում կազմակերպել այդ ընտանիքի հետ։ Այս մասին այսօր հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով, սակայն, Ղազարյանի հարազատների կողմից միջպետական ճանապարհը փակելը հարցեր է առաջացնում։ «Ո՞ւմ դեմ էր ուղղված այդ ակցիան, ո՞ւմ դեմ։ […]

̰
Մեր իշխանության այն պաշտոնյան, որ կուզի կոռուպցիայի փորձ ձեռք բերել, իմ անձնական թշնամին է. Փաշինյան

13:50 20.11.2018

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 20-ին լրագրողների հետ հանդիպմանը նշեց` աննախադեպ վիճակ է այն առումով, որ իրենք հանրության առջև ստանձնած բոլոր պարտավորություններն իրագործել են: Սա, ըստ Փաշինյանի, չի նշանակում, որ կառավարության աշխատանքն անթերի է: «Սա չի նշանակում, որ գոհ եմ նախարարների, ինքս իմ աշխատանքից: Ես ընդհանրապես կյանքի որևէ փուլում իմ աշխատանքից գոհ չեմ լինի: […]

̰
Էրեբունիում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների գործով մեղադրանք է առաջադրվել ևս մեկ անձի

13:42 20.11.2018

Ապրիլի 22-ին Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած անկարգությունների դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանի քննչական բաժնի վարույթում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ևս մեկ անձի: Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2018թ. ապրիլի 22-ին մի խումբ անձինք, բժշկական դիմակներով, հարձակվել են բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների վրա և քարերով, մահակներով, էլեկտրահարող սարքերով բռնություն […]

̰
Մենք պետք է ընդհանրապես հասկանանք աղետի գոտու խնդրի ծավալը․ Փաշինյանի պատասխանը SHANTNEWS.am-ի հարցին

13:36 20.11.2018

«Աղետի գոտու հետ կապված ընդհանրապես կարծում եմ, որ մենք ընդհանրապես պետք է խնդրի ծավալը իրոք հասկանանք, որովհետև արդեն մի քանի անգամ հայտարարություններ եղել են, որ այնտեղի հարցերը լուծվեցին, փակվեցին»,- այսօրվա ասուլիսի ժամանակ SHANTNEWS.am-ի հարցերին պատասխանելիս ասաց Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետի պաշտոնակատարը նշեց, որ նախորդ կառավարության օրոք գործում էր բնակարանաշինությանն աջակցելու ծրագիր, որն իրենք սառեցրին, քանի որ […]

̰
Ի՞նչ հարց կտայիք ինքներդ Ձեզ` որպես լրագրող. Փաշինյանը պատասխանել է SHANTNEWS.am-ի հարցին

13:35 20.11.2018

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի այսօրվա ասուլիսի ժամանակ SHANTNEWS.am-ի թղթակիցը նրան հարց ուղղեց՝ ի՞նչ հարց կտար Նիկոլ Փաշինյանն իրեն՝ որպես լրագրող։ «Լավ էլի, ես ինձ հարց չէի տա,- ժպիտը դեմքին ասաց Փաշինյանը ու շարունակեց,- էսքան հարց տվող կա, Դուք ուզում եք մի հոգու էլ ավելացնե՞ք»։ Ապա Փաշինյանն ասաց, որ իր հարցը կտարբերվեր նրանցից, ինչ իրենց տալիս […]

̰
Մենք հրապարակում չենք քննարկել՝ Ընտրական օրենսգրքի ինչ տարբերակով պետք է տեղի ունենան ընտրությունները․ Փաշինյանը՝ խոստումների մասին

13:29 20.11.2018

Նիկոլ Փաշինյանի թիմը կատարել է այն պարտավորությունները, որոնք խոստացել է հանրությանը՝ շարժման օրերին Հանրապետության հրապարակի հարթակին կանգնած լինելով։ Այս առումով վարչապետի պաշտոնակատարը համարում է, որ կատարել է բոլոր խոստումները, ինչի մասին էլ հայտարարեց այսօրվա ասուլիսի ժամանակ։ «Ինչ վերաբերում է Ընտրական օրենսգրքին, մեր պարտավորությունը վերաբերվել է արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ Մենք Հանրապետության հրապարակում չենք քննարկել՝ Ընտրական օրենսգրքի […]

̰
Հիմա գնում ենք Հարկային օրենսգրքի էական բարեփոխումների․ Նիկոլ Փաշինյան

13:24 20.11.2018

«Սոցիալական իրավիճակի վերաբերյալ մենք քայլեր ենք ձեռնարկում, բայց նաև ուզում եմ արձանագրել, որ սոցիալական իրավիճակի փոփոխությունը և ընդհանրապես տնտեսական փոփոխությունը մենք և կոնկրետ ես պատկերացնում եմ այն նույն բանաձևի շրջանակում, ինչ բանաձևի շրջանակում մենք իրականացրել ենք հեղափոխությունը։ Ես դրա մասին մի քանի անգամ ասել եմ, որ չկա այդպիսի մի հարց, որ կառավարությունը կամ վարչապետը առանձին […]

̰
Հայաստանում հեղափոխությունից հետո 37․000 նոր աշխատատեղ է ստեղծվել․ դրանց մի մասը նրանք են, որ գրանցված չեն եղել․ Փաշինյան

13:12 20.11.2018

Սոցիալական ոլորտում Հայաստանի կառավարության հիմնական գործառույթն այն է, որ մենաշնորհներն ու արտոնությունները վերացվեն, հնարավոր լինի սեփական գործունեություն ծավալել։ Այդ դեպքում կավելանան հարկատուները և հարկերը, հետևաբար՝ պետական եկամուտները։ Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։ «Պաշտոնական տվյալներով՝ Հայաստանում հեղափոխությունից հետո 37 հազար նոր աշխատատեղ է ստեղծվել, պաշտոնական տվյալներով, բայց ես հասկանում եմ, որ այդ աշխատատեղերը […]

̰
ՌԴ-ն ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցում կառուցողական դիրքորոշում ունի. Փաշինյան

13:05 20.11.2018

Նոյեմբերի 20-ին լրագրողները ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեցին` ինչպիսի՞ն է ՌԴ դիրքորոշումը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցում: Փաշինյանին հիշեցրին`Բելառուսի և Ղազախստանի նախագահից պարզաբանումներ պահանջելու մասին հայտարարությանը նախորդել էր իր զրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: «ՌԴ դիրքորոշումն այս պատմության մեջ համարում եմ խիստ կառուցողական»,- ասաց նա:

̰
Ընտրություններից հետո ունենալու ենք շատ ավելի փոքր թվով նախարարներ. Փաշինյան

13:03 20.11.2018

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 20-ին լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո կառավարության կառուցվածքը շատ է փոխվելու: «Այսօր ունենք 17 նախարար, խորհրդարանական ընտրություններից հետո X ժամկետում ունենալու ենք շատ ավելի փոքր թվով նախարարներ: Այս հանգամանքի բերումով, եթե ելնենք կանխավարկածից, որ նախարարությունների թիվը կարող է կրճատվել 5-ով, կադրային հսկայական փոփոխություններ են լինելու […]

̰
Գեղարքունիքի մարզ այցելել եմ որպես վարչապետ․ Փաշինյանի պատասխանը՝ վարչական ռեսուրսի չարաշահման հարցին

12:57 20.11.2018

«Ես Գեղարքունիքի մարզ այցելել եմ որպես վարչապետ, և նաև վարչապետը քաղաքական կարգավիճակ է, և քաղաքական ասելիքներով եմ հանդես եկել քաղաքացիների հետ շփումների ընթացքում։ Ընդհանրապես վարչական լծակի գործադրում ասելով՝ նկատի է առնվում այն, ինչ անում է մեկը իր վարչական ռեսուրսի բերմամբ և չի կարող անել մյուսը»,- այսօրվա ասուլիսին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք վարչական […]

̰
Այդ գործարքները համարում ենք ՀՀ ազգային շահերի դեմ ուղղված․ Փաշինյանը՝ Բելառուսի կողմից Բաքվին զենք վաճառելու մասին

12:45 20.11.2018

Բելառուսի կողմից Ադրբեջանին «Պոլոնեզ» հրթիռների վաճառքը տեղի էր ունեցել դեռ ամիսներ առաջ, երբ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը դեռ Հայաստանը ներկայացնող Յուրի Խաչատուրովն էր։ Անկախ դրանից՝ հայկական կողմը դատապարտում է այդպիսի գործարքները։ Այս մասին այսօրվա ասուլիսին հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատարը։ «Մենք դատապարտում ենք նման գործարքները, համարում ենք, որ այդ գործարքներն ուղղված են ընդդեմ Հայաստանի ազգային շահերի, և […]

̰
Հայաստանի տնտեսության ձախողումներն ու ձեռքբերումներն` ըստ Նիկոլ Փաշինյանի

12:41 20.11.2018

Նոյեմբերի 20-ին լրագրողները ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեցին` իր պաշտոնավարման օրոք Հայաստանի տնտեսության մեջ ի՞նչ ձեռքբերումներ ու բացթողումներ կառանձնացնի: «Մենք տեսնում ենք` բավական ակտիվ ներդրումային իրադարձություններ կան, վիճակագրորեն չեմ կարող ասել` ինչ է տեղի ունենում, բայց հետաքրքրությունը կա, մեր խնդիրն է դա վերածել կոնկրետ արդյունքների»,- ասաց նա: Փաշինյանն ամենամեծ ձեռքբերումն է համարում մենաշնորհների վերացումը, […]

̰
Բողոքի ակցիա ընդդեմ Կենդանաբանական այգու տնօրենի

12:31 20.11.2018

Առավոտից Երևանի կենդանաբանական այգու մուտքի մոտ հավաքվել է տնօրեն Ռուբեն Խաչատրյանից դժգոհ բազմություն՝ պահանջելով տնօրենի հրաժարականը: «Կար ժամանակ, որ մենք նրան հորդորում էինք, խորհուրդներ էինք տալիս, բայց իր գրպանի փողը որ շատացավ, սկսեց ոչ մեկի բանի տեղ չդնել, բոլորին վերևից նայել: Ինքն ասում է՝ թող օգնեին արջին: Երբ խնամողը տեսել է, որ արջին գզզում են ՝ […]

̰
Բելառուսի նախագահից ես որևէ արձագանք այս պահի դրությամբ չեմ ստացել․ Փաշինյան

12:30 20.11.2018

Եթե ՀԱՊԿ հաջորդ գագաթնաժողովի ժամանակ կոնսենսուս չապահովվի գլխավոր քարտուղարի ընտրության հարցում, ապա հայկական կողմը կշարունակի ջանքերը, որ այդ կոնսենսուսը ձեռք բերվի։ Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատարը։ Ինչ վերաբերում է Բելառուսի նախագահի վերաբերյալ իր խոսքերին ու դրան հաջորդած մեկնաբանությանը Բելառուսի ԱԳՆ-ից, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ հայկական կողմը դրան նույնպես պատասխանել է․ «Ինչ […]

̰
Մենք կատարել ենք բոլոր պարտավորություններն առանց բացառության․ Փաշինյան

12:25 20.11.2018

Այսօրվա ասուլիսի ընթացքում մինչև հարցերին անդրադառնալը վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իրենց թիմը կատարել է ժողովրդի առաջ ունեցած բոլոր պարտավորությունները։ Ապա Փաշինյանը սկսեց թվարկել այդ կատարած խոստումները։ Առաջինը Փաշինյանը հիշեցրեց, որ կատարել են այն պարտավորությունը, ըստ որի՝ իրենք խոստացել էին ժողովրդի աջակցությունն ունենալու դեպքում Սերժ Սարգսյանին հեռացնել իշխանությունից առանց որևէ բռնության։ Փաշինյանն արձանագրեց, որ […]

̰
Առաջիկա 5 տարիներին մեր գործունեությունը միտված է լինելու տնտեսական հեղափոխություն իրականացնելուն․ Փաշինյան

12:21 20.11.2018

«Առաջիկա 5 տարիներին մեր գործունեությունը, եթե այդ մանդատը ստանանք, միտված է լինելու տնտեսական հեղափոխություն իրականացնելուն»,- այսօրվա ասուլիսի ներածական խոսքում հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ Նա նախ թվարկեց այն խոստումները, որոնք իրենք կատարել են, ապա հայտնեց, որ հիմա էլ հայցում են ընտրողների աջակցությունը՝ արտահերթ ընտրություններից հետո՝ հաջորդ 5 տարիներին տնտեսական փոփոխություններ իրականացնելու համար։ «Իհարկե, որպես այս […]

̰
Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ հանդիպմանը եկել է եռագույն փողկապով

12:15 20.11.2018

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 20-ին լրագրողների հետ հանդիպմանը եկել է հայկական դրոշի գույներով փողկապով: Վարչապետի պաշտոնակատարը նշեց, որ ամբիոնից ասել է, որ կրում է բացառապես հայկական արտադրության հագուստ, բացառությամբ հայկական փողկապի, որն այդ պահի դրությամբ չեն կարողացել գտնել: Նա տեղեկացրեց, որ այսօր ասուլիսից առաջ ստացել է երկու փողկապ, որոնցից մեկը որոշել է կրել:

̰
Գյուլենը չի պատրաստվում լքել ԱՄՆ-ի իր բնակարանը

12:11 20.11.2018

ԱՄՆ-ում բնակվող իսլամական քարոզիչ, Թուրքիայի նախագահի հիմնական հակառակորդ Ֆեթուլլահ Գյուլենը չի պատրաստվում լքել իր բնակարանն ու տեղափոխվել այլ վայր այն բանից հետո, երբ վերջերս հարձակում եղավ նրա կեցավայրի վրա։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը հայտնել է նրա մերձավոր աջակիցներից Ալփ Ասլանդողանը։ Խոսքը հոկտեմբերի սկզբին տեղի ունեցած միջադեպի մասին է, երբ անհայտ անձը փորձել էր ներխուժել […]

̰
Հինգշաբթի դատական համակարգում թեժ է լինելու. «Ժողովուրդ»

10:00 20.11.2018

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հինգշաբթի դատական համակարգում թեժ է լինելու: Այդ օրը ընտրելու են սնանկության գործով դատարանի նախագահ: Ինչպես հայտնի է, 2019թ.  հունվարի 1-ից կգործի Սնանկության գործերով դատարանը: Ու մինչ այն կձևավորվի, «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ հասան, որ դատական համակարգում քննարկում են նաև նորաստեղծ դատարանի նախագահի թեկնածուին: Ամենահավանական թեկնածուները երկուսն են՝ Արթուր Աթաբեկյանը և Գարիկ Ավագյանը: […]

̰
Ի՞նչը ստիպեց Փաշինյանին բարելավել հարաբերությունները Գարեգին Բ-ի հետ․ «Ժամանակ»

09:01 20.11.2018

«Ժամանակ» թերթը գրում է. «Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը փորձել է եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակը հարթել Ամենայն Հայոց Կաթողիկոսի աթոռը Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ին առաջարկելու միջոցով: Վերջինս հրաժարվել է այդ առաջարկից և անդրդվելի մնացել իր որոշման մեջ՝ պատճառաբանելով, որ եկեղեցու հետ հարաբերություններն այդ կերպ չեն կարգավորվում: Միայն Արամ Ա-ի կողմից վերջնական մերժում ստանալուց հետո […]

̰
Ինչպես Ծառուկյանը ներեց իր նավն առաջինը լքած Արագած Ախոյանին. «Հրապարակ»

08:46 20.11.2018

«Հրապարակ» թերթը գրում է. «Նախկին ԲՀԿ-ական, այժմ «Ալյանսի» անդամ Արագած Ախոյանից հետաքրքրվեցինք, թե ինչպես ներեց Գագիկ Ծառուկյանն իր նավն առաջինը լքողին․ նա Արագածոտնում ԲՀԿ ռեյտինգային թեկնածուներից է, ցուցակում՝ 46-րդը։ «Ես շնորհակալ եմ, որ Ծառուկյանը փոխադարձ առաջարկն ընդունեց և վստահեց ինձ։ Իրավիճակն այնպիսին էր, որ 1-ինը, 2-րդը, 3-րդը չկար, 2-րդ, 3-րդ օրը պարոն Ծառուկյանն էլ լքեց […]

̰
Ադրբեջանն ու Բելառուսը Թուրքիայում համատեղ գործարան են հիմնում

00:50 20.11.2018

Ադրբեջանն և Բելառուսը Թուրքիայում նախատեսում են հիմնել համատեղ գործարան, որը կզբաղվի տրակտորաշինությամբ: Այդ մասին հայտնի է դարձել երկրի միջկառավարական հանձնաժողովի 11-րդ նիստից հետո։ Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։ Հայտարարությունն արել է ադրբեջանական ավտոշինական «Գյանջա» գործարանի  ներկայացուցիչ Խանլար Ֆատիևը։ Ըստ նրա՝ գործարանի բացումը տեղի կունենա մինչև 2019թ. առաջին քառորդի վերջին։

̰
ՌԴ Պետդուման պատվիրակություն կուղարկի Հայաստան՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններին հետևելու համար

23:59 19.11.2018

ՌԴ Պետդումայի 4 խմբակցությունների ներկայացուցիչները դեկտեմբերի սկզբին կայցելեն Հայաստան՝  դեկտեմբերի 9-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու համար, РИА Новости-ի հետ զրույցում նշել է Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման հարցերով զբաղվող կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը: Նա հայտարարել է, որ կլինեն բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները: Աղբյուրի փոխանցմամբ՝ նշվում է, որ հենց Կալաշնիկովը կգլխավորի Պետդումայի պատվիրակությունը:  

̰
BACK_TO_TOP