TIME
Ամսաթիվ
20 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+31.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ցավոք, վերջին շրջանում Սերժ Սարգսյանի հետ հարաբերություններ չունեմ, չեմ հանդիպել․ Արմեն Սարգսյան

13:53 09.11.2018

«Ցավոք սրտի, վերջին ժամանակներում հարաբերություն չունեմ»,- երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ իր հարաբերությունների մասին այսօր լրագրողների հարցերին պատասխանելիս ասաց նախագահ Արմեն Սարգսյանը։ Ապա նախագահը լրացրեց իր խոսքը․ «Այսինքն՝ հարաբերություն չունեմ, [որովհետև] չեմ հանդիպել իրեն»։

̰
Անձնապես ինձ համար կարևոր չէ՝ որ շենքում կաշխատեմ, կարևոր է աշխատակիցների համար․ Արմեն Սարգսյան

13:38 09.11.2018

Բաղրամյան 26 հասցեում գտնվող շենքը Հայաստանի նախագահի աշխատակազմին է տրվելու օրենքով այդ նախագծի հաստատումից հետո, բայց նախագահ Արմեն Սարգսյանի համար նշանակություն չունի, թե որտեղ՝ ինչ շենքում է ինքն աշխատելու։ Այս մասին նախագահն այսօր հայտնել է լրագրողների հարցերին պատասխանելիս։ «Անձնապես ինձ համար կարևոր չէ՝ որ շենքում կաշխատեմ, կարևոր է աշխատակիցների համար, թե որ շենքն է ավելի հարմարավետ […]

̰
ՀՀԿ խորհուրդը նոյեմբերի 11-ին կայանալիք նիստում կքննարկի ընտրություններին մասնակցության ձևաչափը

13:24 09.11.2018

Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդի նիստը կհրավիրվի նոյեմբերի 11-ին: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։ «Նիստը տեղի կունենա ՀՀԿ կենտրոնական գրասենյակում, ժամը դեռևս հստակեցված չէ, բայց, հավանաբար, այն կլինի երեկոյան»,- ասաց Շարմազանովը։ Նիստի ընթացքում կքննարկվի արտահերթ խորհրդարանական ընտրություններին ՀՀԿ-ի մասնակցության հարցը: Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արմեն […]

̰
Հայտնի է ամենամեծ ազգային փոքրամասնությունների` ընտրելու իրավունք ունեցողների թիվը

13:06 09.11.2018

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ ընտրություններին նախորդող վերջին մարդահամարն անցկացվել է 2011 թվականին: Ինչպես հայտնում է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը, 2011 թվականի մարդահամարի տվյալներով` Հայաստանի Հանրապետությունում առավել մեծ թվով մշտական բնակչություն ունեցող առաջին չորս ազգային փոքրամասնություններն են. Եզդի՝ 35 308, Ռուս՝ 11 911, Ասորի՝ 2 769, Քուրդ՝ 2 162:

̰
ԿԸՀ-ն հրապարակել է ընտրողների թիվն` ըստ ընտրական տարածքների

12:49 09.11.2018

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է Հայաստանի Հանրապետության ընտրողների քանակը` ըստ ընտրական տարածքների: Ընտրելու իրավունք ունեցողների ընդհանուր թիվը 2 574 916 է: Ըստ ընտրական տարածքների` ընտրողների թվային պատկերը հետևյալն է. Ավան, Նոր Նորք, Քանաքեռ-Զեյթուն՝ 200 112, Արաբկիր, Աջափնյակ, Դավթաշեն՝ 213 628, Մալաթիա-Սեբաստիա, Շենգավիթ՝ 225 223, Կենտրոն, Նորք-Մարաշ, Էրեբունի, Նուբարաշեն՝ 209 035, Արարատի մարզ՝ 221 655, Արմավիրի […]

̰
Ավստրիան ՌԴ-ին մեղադրում է լրտեսության մեջ. ԱԳ նախարարը չեղարկել է իր այցը ՌԴ

12:48 09.11.2018

Ավստրիայի ԱԳ նախարար Կարին Կնայսլը չեղարկել է իր այցը Ռուսաստան այն բանից հետո, երբ պարզվել է, որ ավստրիացի պաշտոնաթող սպան, հօգուտ ՌԴ-ի, հետախուզական գործունեությամբ է զբաղվել: Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը՝ հղում անելով Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցի հայտարարությանը: Ավստրիայի իշխանությունները պաշտոնական Մոսկվայից պահանջում են լրտեսության գործի թափանցիկ քննություն: Կուրցը նշել է, որ իրենք […]

̰
Հավասարության ապահովման համար նորից ենք անցկացնում կանոնավոր փոխադրումներ իրականացնողների մրցույթը. Փամբուխչյան

12:31 09.11.2018

Ընթանում է ՀՀ տարածքից ավտոբուսներով ուղևորների և ուղեբեռների միջպետական կանոնավոր փոխադրումներ իրականացնող կազմակերպությունների ընտրության մրցույթը: «Պահանջների մեջ խստացումներ չկան: Այսինքն`մրցույթի կանոններն առայժմ նույնն են, ուղղակի վերահսկողությունն է ավելացել»,- այս մասին ասել է ՀՀ կապի և տրանսպորտի փոխնախարարի պաշտոնակատար Արմեն Փամբուխչյանը: Նա նշեց, որ նախորդ մրցույթի ժամանակ եղել են կազմակերպություններ, որոնք չեն հասցրել կարգավորել և մրցույթի […]

̰
Բացահայտվել է Սոցապ ծառայության տարածքային բաժնի պետի կողմից կաշառք ստանալու դեպք. առաջադրվել է մեղադրանք

11:39 09.11.2018

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով բավարար փաստական տվյալներ են ձեռք բերվել Սոցիալական ապահովության պետական ծառայության Շենգավիթի տարածքային բաժնում քաղաքացուց կաշառք ստանալու և կաշառք ստանալուն օժանդակելու վերաբերյալ։ Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից: 2018թ. նոյեմբերի 5-ին ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման […]

̰
Մակունցը պարզաբանել է, թե ինչու տրանսպորտի գումար չի տրամադրվել Թովմաս Պողոսյանին բարեգործական համերգի համար

11:27 09.11.2018

Կարճ ժամանակահատվածում՝ փաստացի 2 աշխատանքային օրվա ընթացքում, տեխնիկապես հնարավոր չի եղել ապահովել համերգի ֆինանսական աջակցությունը, քանի որ հատկացումներ կատարելու համար կա օրենքով նախատեսված ընթացակարգ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով մամուլում հրապարակված այն տեղեկություններին, թե ՀՀ ժողովրդական արտիստ Թովմաս Պողոսյանը դիմել է Մշակույթի նախարարություն՝ խնդրելով, որ բարեգործական համերգներով Արցախ […]

̰
Արցախյան հակամարտությունը շատ ձգձգվեց, ժամանակն է հասարակություններին պատրաստել խաղաղության․ ԵԱՀԿ-ում ԱՄՆ ներկայացուցչություն

11:17 09.11.2018

«Այս հակամարտությունը շատ ձգձգվեց։ Ժամանակն է, որ կողմերը խուսափեն փոխադարձ մեղադրանքներից և հասարակությունները պատրաստեն խաղաղության»։ ԵԱՀԿ-ում Միացյալ Նահանգների ներկայացուցչությունն այսպիսի բովանդակությամբ բաց նամակ է ուղարկել կազմակերպության ղեկավարությանն ու Արցախյան հակամարտության կարգավորման միջնորդական առաքելությունն իրականացնող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։ Ներկայացուցչությունը բարձր է գնահատում մինչ այս արված աշխատանքը, բայց ուզում է ավելին։ Նահանգների ներկայացուցիչը հայտարարում է, որ […]

̰
Հեղափոխության ամենակարևոր արդյունքը պետք է լինի ազգային ներուժի իրացումը. Փաշինյանը հանդիպել է Ղազախստանի հայ համայնքի ներկայացուցիչներին

11:11 09.11.2018

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Աստանայում հանդիպում է ունեցել Ղազախստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը մասնակցել են ինչպես Աստանայի, այնպես էլ այստեղից հարյուրավոր կիլոմետրեր հեռու գտնվող տարածաշրջաններից ժամանած հայեր: Հանդիպմանը ներկա են գտնվել նաև Ուզբեկստանի հայ համայնքի ներկայացուցիչները` Տաշքենդի Սուրբ Փիլիփոս և Սամարղանդի Սուրբ Աստվածածին եկեղեցիների հոգևոր հովիվ Տեր Հովհաննես Քահանա Գրիգորյանի գլխավորությամբ: Ողջունելով հանդիպման մասնակիցներին` […]

̰
Քննարկվել են էներգակիրների ոլորտում հայ-ղազախական համագործակցության զարգացման հեռանկարները

11:04 09.11.2018

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Աստանայում աշխատանքային նախաճաշ է ունեցել Ղազախստանի «Ատամեկեն» գործարարների ազգային պալատի նախագահության անդամ, նավթագազային արդյունաբերության կոմիտեի նախագահ Աբուլգազին Դանիյար Ռուստեմովիչի և «Մոսստոն էնջինիերինգ» ընկերության տնօրեն Դավիթ Գալստյանի հետ: Զրուցակիցները քննարկել են էներգակիրների ոլորտում համագործակցության հեռանկարներին վերաբերող տարբեր հարցեր, անդրադարձել հայաստանյան շուկայում առկա պայմաններին ու հնարավորություններին, գործարար միջավայրի բարելավման ուղղությամբ կառավարության քայլերին: Ղազախական […]

̰
Կորած երեխայի որոնողական աշխատանքները վերսկսվել են

10:54 09.11.2018

Նոյեմբերի 9-ին՝ ժամը 09:15-ին, որոնողական աշխատանքները վերսկսվել են (16 փրկարար): Կտրվի լրացուցիչ տեղեկություն: Երեկ՝ ժամը 17:40-ին, մթության պատճառով փրկարարների կողմից իրականացվող փրկարարական աշխատանքներն ավարտվել են անարդյունք: Փրկարարները որոնումներն իրականացրել են 3 ուղղություններով: Որոնողական աշխատանքներին մասնակցել են ոստիկանության ՄՎ-ից 300 աշխատակից, 300 կամավոր և կորած քաղաքացու հարազատները:

̰
Խաչատուրովը մեկնել է Վրաստան. «Հրապարակ»

10:50 09.11.2018

«Հրապարակ» թերթը գրում է. «ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը Հայաստան վերադարձել է նոյեմբերի 4-ին, իսկ դրանից առաջ մեկնել էր Վրաստան՝ ծնողների շիրիմներին այցելության։ Նրա փաստաբան Միհրան Պողոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այս ընթացքում հանդիպել է պաշտպանյալի հետ, քննարկել են մարտավարական ինչ-ինչ հարցեր։ Իսկ Խաչատուրովի նկատմամբ այս ընթացքում որեւէ քննչական գործողություն չի կատարվել՝ չի […]

̰
Եվրոպայի խորհրդի ղեկավարը խոսել է Ruxit-ի սպառնալիքի մասին

10:40 09.11.2018

Ռուսաստանին դարձյալ սպառնում են զրկել Եվրախորհրդի անդամակցությունից: Խորհդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը հայտարարել է այդ մասին և այն անվանել Ruxit՝ բրիտանական exit-ի համաբանությամբ: Կա իրական սպառնալիք, որ «Եվրոպային սպառնում է ոչ միայն Brexit, այլև Ruxit: Յագլանդը հայտարարությունն արել է Ֆինլանդիայի ԱԳ նախարարի հետ մամուլի ասուլիսի ժամանակ: Ֆինլանդիայի ԱԳ նախարարն էլ հայտարարել է, որ Ֆինլանդիան, որը […]

̰
Փաշինյանին խորհրդարանում օդի պես պետք է ուժեղ ընդդիմություն. Վիգեն Սարգսյան

10:34 09.11.2018

«Փաշինյանին օդի պես պետք է ուժեղ ընդդիմություն խորհրդարանում, առաջին հերթին` Ղարաբաղի հարցում իր վրա անխուսափելի դարձող միջազգային ճնշմանը դիմակայելու համար»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար, ՀՀԿ անդամ Վիգեն Սարգսյանը: Նրա խոսքերով՝ խորհրդարանական դիվանագիտությունը նաև արտաքին քաղաքականության հզոր գործիք է: «Անվտանգության և պաշտպանության հարցերում պարզապես անհրաժեշտ է որոնել վերկուսակցական, կոնսենսուսային որոշումներ և […]

̰
Հրդեհից գրեթե ամբողջությամբ վերացել է ամերիկյան Փարադայս քաղաքը

10:28 09.11.2018

Անտառային հրդեհները գրեթե ամբողջությամբ ոչնչացրել են Կալիֆոռնիայի Փարադայս քաղաքը: Հրդեհը սկսվել է հինգշաբթի երեկոյան: Այրվել են հազարավոր տներ: Ամբողջ քաղաքը կրակի մեջ է: Քաղաքային իշխանությունները հայտարարել են 27 հազար բնակչի տարհանման մասին: Խցանումների պատճառով մարդկանց մի մասը քաղաքից հեռանում է ոտքով: Հայտնի է, որ երկու մարդ այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: https://twitter.com/thesunbest/status/1060746453646221312?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1060746453646221312&ref_url=https%3A%2F%2Fria.ru%2Fworld%2F20181109%2F1532421983.html

̰
Նաիրա Զոհրաբյանն ընդդեմ Հերմինե Նաղդալյանի. թեժ պայքար է սպասվում․ «Ժամանակ»

08:58 09.11.2018

«Ժամանակ» օրաթերթը գրում է. «Արդեն հայտնի է, թե ՀՀԿ-ից ով որ ընտրատարածքում է առաջադրվելու որպես ռեյտինգային թեկնածու: Մասնավորապես՝ ԱԺ նախկին փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը առաջադրվելու է Սյունիքի և Վայոց ձորի մարզն ընդգրկող թիվ 12 ընտրատարածքում: Հիշեցնենք, որ այս ընտրատարածքում է առաջադրվելու նաև ԲՀԿ ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանը, և կարելի է չկասկածել, որ Հերմինե Նաղդալյանը դառնալու է Զոհրաբյանի […]

̰
Արփինե Հովհաննիսյանը համառորեն մերժում է ռեյտինգայինով առաջադրվելու առաջարկը. բացառություն կանե՞ն․ «Ժամանակ»

08:31 09.11.2018

«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը համառորեն մերժում է ռեյտինգային ընտրակարգով առաջադրվելու իրեն արվող առաջարկները: Արփինե Հովհաննիսյանին առաջարկվում է իր թեկնածությունն առաջադրել Կենտրոն և Էրեբունի վարչական շրջանները ընդգրկող թիվ 1 ընտրատարածքում: Այդ ընտրատարածքում ՀՀԿ-ից առաջադրվելու է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը: Ըստ պայմանավորվածության՝ ՀՀԿ համամասնական ցուցակում ընդգրկված բոլոր թեկնածուները պետք է […]

̰
Վանա լճի Աղթամար կղզին արդեն խմելու ջուր ունի

01:04 09.11.2018

Վանի Գևաշ (պատմ. Ոստան) շրջանում գտնվող Աղթամար կղզի խմելու ջուր հասցնելու նախագիծը կյանքի է կոչվել:  Այս մասին իր թվիթերյան միկրոբլոգում գրել է Վանի նահանգապետ Մուրաթ Զորլուօղլուն, փոխանցում է Ermenihaber.am-ը։ Աղթամար կղզի խմելու ջուր հասցնելու նախագծի իրականացման համար  Վանի համապատասխան վարչությունը 5 մլն թուրքական լիրա է տրամադրել դեռևս 2018թ. մայիսին: Սեպտեմբերի 16-ին նախագծի շրջանակում սկսվեցին Վանա […]

̰
Ազատությո՜ւն  Սալոմե Զուրաբիշվիլիին. ընդդիմությունն «անհանգստացած» է իշխանության թեկնածուի պասիվությունից

00:52 09.11.2018

«Շատ տարօրինակ է, նրանք թաքցնում են նախագահի թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլիին, և մենք ստացանք ՝ հարսանիք առանց հարսի»,- լրագրողներին ասել է« Ազգային շարժում» խմբակցության ղեկավար Ռոման Գոցիրիձեն: Բանն այն է, որ իշխանության առաջադրած և նախագահկան ընտրությունների 2-րդ փուլ անցած թեկնածուն ընտրություններից որոշ ժամանակ անց անհետացել էր տեսադաշտից՝ չէր հայտնվում ոչ մի տեղ, հայտարարություններ չէր տարածում ԶԼՄ-երում: […]

̰

00:43 09.11.2018

Մի քանի ասիական երկրներ պարզեցրել են մուտքի թույլտվություն ստանալու կարգը, ինչի շնորհիվ  Չինաստանը հավակնում է դառնալ զբոսաշրջիկների նախընտրելի վայրը: Euromonitor International ընկերությունը հետազոտություն է անցկացրել և պարզել, որ 12 տարի անց Չինաստանը կդառնա աշխարհի ամենաշատ այցելվող երկիրը: Հետազոտության արդյունքները հրապարակել է The Guardian պարբերականը: Փորձագետների համոզմամբ՝  զբոսաշրջիկների թվով Չինաստանը կարող է առաջ անցնել Թայվանից, Հոնգկոնգից:  […]

̰
ԵԱՀԿ ներկայացուցիչը կոչ է արել չեղարկել CNN-ի լրագրողի՝ Սպիտակ տուն մուտք գործելու արգելքը

00:34 09.11.2018

ԵԱՀԿ մամուլի ազատության գծով ներկայացուցիչ Արլեմ Դեզիլն ափսոսանք է հայտնել CNN-ի առաջատար լրագրողներից Ջիմ Ակոստայի՝ Սպիտակ տուն մուտք գործելու արգելքի գործադրման համար ու կոչ է արել չեղարկել այդ որոշումը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ Սպիտակ տունն ամերիկյան CNN հեռուստաալիքի առաջատար լրագրողներից մեկին՝ Ջիմ Ակոստային, զրկել է նախագահական նստավայր […]

̰
Իսպանիայի վարչապետին սպանելու փորձի մեջ կասկածվողին ձերբակալել են

00:28 09.11.2018

Կատալոնիայում Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսին սպանելու փորձի մեջ կասկածվող դիպուկահար է ձերբակալվել: Այս մասին հայտարարվել է նոյեմբերի 8-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, հայտնում է Publico-ն: Հաղորդվում է, որ 63-ամյա տղամարդը նման որոշում էր կայացրել այն բանից հետո, երբ Իսպանիայի կառավարության կողմից որոշում է կայացվել Իսպանիայի նախկին բռնապետ, գեներալ Ֆրանսիսկո Ֆրանկոյի աճյունն Ընկածների հովտից Մադրիդ տեղափոխել: […]

̰
Ճիշտ չի լինի ԱՄՆ-ի հայությանը թիրախավորել, որ մենք այս կամ այն կուսակցության հետ ենք

00:18 09.11.2018

«Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում ՀՅԴ Հայ դատի գրասենյակի  ղեկավար Կիրո Մանոյանը խոսել է ԱՄՆ ներքաղաքական իրավիճակի մասին. «Պատահեց, որ ծագումով 3 հայեր դեմոկրատ են, պատահեց, որ Թուրքիայի հարցերի խմբի ղեկավարը հանրապետական էր, որը ընտրություններին չանցավ, իսկ դա լավ է, քանի որ նա ցեղասպանության ճանաչման դեմ ակտիվ գործողություններ էր կատարում: Այս ընտրվածների մեջ Հայ դատի […]

̰
Վրաստանում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը կարող է նշանակվել աշխատանքային օր

00:11 09.11.2018

Վրաստանում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը տեղի կունենա առաջին փուլի արդյունքների ամփոփումից երկու շաբաթ անց: Հնարավոր է, որ այն լինի աշխատանքային օր: Այդ մասին հայտարարել է Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամլո քարտուղար Աննա Միքելաձեն: Վրաստանում հոկտեմբերի 28-ին կայացած նախագահական ընտրություններում, չնչին տարաբերությամբ, երկրորդ փուլ անցան «Վրացական երազանք` ժողովրդավարական Վրաստան» իշխող կուսակցության առաջադրած թեկնածու Սալոմե Զուարբիշվիլին (38.64%) և […]

̰
ՄԱԿ-ը դատապարտել է Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցները

00:03 09.11.2018

«Իրանին  լիակատար առևտրային բլոկադայի ենթարկելուն ուղղված պատժամիջոցները  խաղաղ բնակչության  դեմ ուղղված տնտեսական պատերազմ են, անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել՝  քաղաքացիական անձանց պաշտպանելու համար»,- ասել է  ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի հատուկ զեկուցող Իդրիսս Ջազաաիրին ՝ Իրանի նկատմամբ ԱՄՆ -ի կիրառած պատժամիջոցների մասին: Զեկուցողը հիշեցրել է, որ պատժամիջոցների խստացումից հետո դեպի Թեհրան հումանիտար բեռնափոխադրումները բարդացել են, թեև դրանց […]

̰
Արդեն 8 նահանգ կա Միացյալ Նահագներում և մեկը՝ Ավստրալիայում, որ ճանաչել են Արցախի անկախությունը. Կիրո Մանոյան

23:51 08.11.2018

«Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում ՀՅԴ Հայ դատի գրասենյակի  ղեկավար Կիրո Մանոյանը խոսել է ԱՄՆ ներքաղաքական իրավիճակի մասին. «Ներկայացուցիչների պալատի նախկին ղեկավարը չմասնակցեց այս ընտրություններին, թեև մեծ հեռանկար ուներ: Մենք ուզենք, թե չուզենք, հավանենք, չհավանենք Թրամփը ԱՄՆ-ի նախագահն է: Համարենք, որ Թրամփը ավելի շատ ԱՄՆ-ի մեկուսացման կողմնակից է, բայց երբեմն ուժեղ առճակատման է գնում: Իրանի […]

̰
Մտահոգություն առաջացնող մարդկանց քանակ, կարծում եմ, չենք ունենա. Ալեն Սիմոնյանը՝ ՔՊ-ի նախընտրական ցուցակի մասին

23:43 08.11.2018

«Հաճախ է ընդգծվում մեր ցուցակի հետ կապված, որ այնտեղ կլինեն այսպիսի կամ այնպիսի մարդիկ, բայց հավատացեք, որ ցուցակը բավականին հաջող է ստացվել այն առումով, որ մտահոգություն առաջացնող մարդկանց քանակ, կարծում եմ, չենք ունենա»,- այս մասին «Շանթ» ՀԸ-ի «Հեռանկար» հաղորդման տաղավարում ասել է ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը՝ հավատացնելով, որ իրենք պարզ ճակատով հանդես գան […]

̰
Որոշ նահանգներում Հայ դատի խումբը 180 թեկնածուի հովանավորել է. Կիրո Մանոյան

23:30 08.11.2018

«Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում ՀՅԴ Հայ դատի գրասենյակի  ղեկավար Կիրո Մանոյանը խոսել է ԱՄՆ ներքաղաքական իրավիճակի մասին. «Դոնալդ Թրամփը նշել է, որ պետք է ստուգի՝ արդյոք իրավունք ունի նախագահը վարչական կարգով որոշումներ կայացնելու: Օբաման, երբ չուներ Ներկայացուցիչների պալատում մեծ ներկայացվածություն, նա վարչական կարգով ներմուծեց առողջապահական բարեփոխումներ: Որքա՞ն կարելի է առաջ գնալ նման հրամանագրերով, Թրամփը […]

̰
BACK_TO_TOP