TIME
Ամսաթիվ
20 06 2025
  • $
    384.81
  • RUBLE
    4.91
  • 441.42
WEATHER
+30.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանը փակում է Շվեդիան, Նորվեգիան և Ֆինլանդիան սպասարկող իր դեսպանությունը՝ որպես դեմարշ

18:38 10.11.2018

Բաքուն որոշել է փակել իր դեսպանությունը Ստոկհոլմում, որը սպասարկում էր ոչ միայն Շվեդիայի, այլև հարևան Նորվեգիայի և Ֆինլանդիայի հետ հարաբերությունները։ Այս մասին հայտնել է ադրբեջանական լրատվամիջոցներից մեկը՝ հղում անելով իրենց ԱԳՆ անանուն աղբյուրին։ Այս քայլը, ըստ լրատվամիջոցի, պատասխանն է Նորվեգիայի իշխանությունների այն որոշման, որով նրանք փակելու են իրենց դեսպանությունը Բաքվում և այն բացեն Թբիլիսիում։ Նորվեգական […]

̰
Հայտնի է Մակրոնի դեմ մահափորձ պատվիրողի անունը

18:33 10.11.2018

Ինչպես արդեն հայտնել էինք, Ֆրանսիայի ներքին անվտանգության գլխավոր վարչության աշխատակիցները բերման են ենթարկել 6 արմատականի, որոնք մահափորձ էին պլանավորում կատարել երկրի նախագահ Էմանուել Մակրոնի դեմ: Բերման ենթարկվածները խոստովանել են, որ ցանկացել են սառը զենք օգտագործել, հաղորդում է France 2-ը: Ոստիկանության աղբյուրների համաձայն՝ 4 անձ արդեն իսկ խոստովանել է իր մտադրությունը: Նրանք նշել էին, որ հարձակումը պլանավորել […]

̰
ՌԴ և Ավստրիայի ԱԳՆ ներկայացուցիչները քննարկել են ավստրիացի լրտեսի հարցը

18:12 10.11.2018

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Ավստրիայի իր գործընկերոջ՝ Կարին Կնայսլի հետ, ըստ որոշ տեղեկությունների, քննարկել է Ռուսաստանի օգտին լրտեսական գործունեություն ծավալած ավստրիացի սպայի շուրջ ստեղծված վիճակին վերաբերող հարցեր: Այս մասին հաղորդել են ՌԴ ԱԳՆ-ից, հայտնում է Газета-ն: Լավրովն անընդունելի է համարել չապացուցված մեղադրանքները հանրայնացնելու փաստը: Նա հայտարարել է, որ նման հարցերը պետք է քննարկվեն […]

̰
Ժիրայր Սեֆիլյանին շնորհվեց ՀՀ քաղաքացիություն. Armtimes.com

18:07 10.11.2018

Ժիրայր Սեֆիլյանին շնորհվել է ՀՀ քաղաքացիություն: Այս մասին հայտարարել է «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության անդամների հետ Գյումրի եկած քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը, հայտնում է Armtimes.com-ը: Դահլիճը լուրն ընդունել է ծափահարությամբ, Ժիրայր Սեֆիլյանն էլ կատակել է, թե դրա համար ընդամենը 30 տարի պահանջվեց: Ստեփան Գրիգորյանը տեղեկացրել է, որ Ժիրայր Սեֆիլյանն ունեցավ քաղաքացիություն, բայց ոչ թե ընտրելու, այլ […]

̰
Շիրակի մարզում ՔՊ-ի ռեյտինգային 7 թեկնածուների անունները հայտնի են

18:01 10.11.2018

ՔՊ կուսակցության Շիրակի մարզում ռեյտինգային 7 թեկնածուների անունները հայտնի են: SHANTNEWS.am–ի թղթակցի հետ զրույցում թեկնածուների անունները հայտնել է Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը: Ինչպես և ակնկալվում էր, այդ ցուցակում տեղ է գտել  ՀՀ ԱԻՆ նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանը, ինքը՝ Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը, մարզպետի երկու տեղակալները՝ Արա Մելիքջանյանը և Սոֆյա Հովսեփյանը, մարզպետի օգնական Էմմա Պալյանը, խորհրդական Նազելի […]

̰
Մեր ցուցակներում չեն լինելու հասարակության մատից փուշ չհանած մարդիկ. Քոքոբելյան

17:47 10.11.2018

«Ազատ դեմոկրատներ» և «Հանրապետություն» կուսակցությունների համագործակցության հուշագրի ստորագրման առիթով այսօր կազմակերպված միջոցառնման ընթացքում «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը և «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը պատասխանել են լրագրողների հարցերին. «Ոչ մի քաղաքական ուժի հետ որևիցե դաշինքի հետ կապված քննարկումներ չեն եղել: Մեզ դիմել են առանձին պատգամավորներ, բայց դա համագործակցության հարց չէր: Մենք չեն բացառում, որ մեր ցուցակներում չեմ […]

̰
Գորիսի քաղաքապետը կարող է դուրս գալ ՀՀԿ-ից

17:29 10.11.2018

Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը չի բացառում, որ կարող է դուրս գալ ՀՀԿ-ից: Նոյեմբերի 10-ին լրագրողների հետ զրույցում Առուշանյանը նշեց, որ ընտրություններին մասնակցություն ունենալու է, սակայն որպես ՀՀ քաղաքացի: Հարցին` ինչո՞ւ է ցանկանում դուրս գալ ՀՀԿ-ից, արդյո՞ք հեղափոխությունն է պատճառը, նա պատասխանել է. «Այդպես եմ ուզում»: Լրագրողները հետաքրքրվեցին Գորիսի քաղաքապետարանի շենքում ավագանու անդամ Լյովա Արզանյանին ծեծի […]

̰
ԵԱՏՄ անդամակցությունը ՀՀ քաղաքական դաշտի ամենամեծ վրիպումն է. Խաչատուր Քոքոբելյան

17:25 10.11.2018

«ԵԱՏՄ անդամակցությունը ՀՀ քաղաքական դաշտի ամենամեծ վրիպումն է: Կարծում ենք, որ ՀՀ-ն պետք է ՌԴ-ի հետ առողջացնի և ստեղծի նոր հարաբերություններ: Ռուսաստանից ՀՀ հիմա գալիս են անորակ ապրանքներ, որտեղ ՀՀ գործարարները մրցունակ չեն իրենց հետ: ՀՀ- ում այսօր շատ գործարարներ աշխատելու հնարավորություն չունեն: Դուք հիշո՞ւմ եք մի դեպք, երբ ՀԱՊԿ-ն ադեկվատ գործողություն է կատարել, երբ […]

̰
Բանակում նշվել է Հետախույզի օրը

17:17 10.11.2018

Նոյեմբերի 10-ին ՀՀ ԶՈՒ զորամասերից մեկում նշվել է Հետախույզի օրը։ Միջոցառմանը մասնակցել են պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը, պաշտպանության նախարարի և ԳՇ պետի տեղակալները, բարձրաստիճան սպաներ, հետախուզության վետերաններ, զինծառայողների հարազատներ, ՀՀ-ում հավատարմագրված ռազմական կցորդներ: Ողջունելով և շնորհավորելով հետախույզներին մասնագիտական տոնի առթիվ` պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը կարևորել է […]

̰
Վրաստանի նախագահի ընտրությունը բախումներ է առաջացրել ջավախահայերի միջև

17:04 10.11.2018

Վրաստանում նախագահական ընտրապայքարը վերջին երկու շաբաթվա ընթացքում լարվածություն է առաջացրել Ջավախքում: Հոկտեմբերի 30-ին ծեծի էր ենթարկվել ընդդիմության ներկայացուցիչ Աշոտ Ռաիսյանը, իսկ նոյեմբերի 7-ին՝ մեկ այլ ընդդիմադիր` Ռեմիկ Պողոսյանը: Երկու դեպքում էլ ընդդիմությունը մեղադրում է Ջավախքից վրացական խորհրդարանի պատգամավոր ընտրված Հենզել Մկոյանին: Բանն այն է, որ հոկտեմբերի 29-ին Վրաստանում նախագահի ընտրության առաջին փուլում ամենաշատ ձայներ հավաքեցին […]

̰
Արման Կիրակոսյանը ԵԱՀԿ-ում ներկայացրել է ԼՂ հակամարտության կարգավորման հարցում ՀՀ դիրքորոշման կարևոր կետերը

16:57 10.11.2018

ԵԱՀԿ Մշտական խորհրդի 1200-րդ նիստին ԵԱՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչության ղեկավար, դեսպան Արման Կիրակոսյանը հանդես է եկել  ելույթով՝ ի պատասխան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարեկան զեկույցին, տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից: Շնորհակալություն հայտնելով Մինսկի խմբի համանախագահներին ղարաբաղյան հիմնահարցի հանգուցալուծման ուղղությամբ ներդրած ջանքերի համար՝ դեսպան Կիրակոսյանն ընդգծել է, որ 2018թ. նշանավորվում է կարևոր տարեդարձով. […]

̰
«Ժառանգության» հետ մենք այսօր էլ ունենք անձնական լավ հարաբերություններ. Խաչատուր Քոքոբելյան

16:48 10.11.2018

«Ազատ դեմոկրատներ» և «Հանրապետություն» կուսակցությունների համագործակցության հուշագրի ստորագրման առիթով այսօր կազմակերպված միջոցառնման ընթացքում «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը և «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը պատասխանել են լրագրողների հարցերին. «Ես շնորհակալ եմ «Ժառանգություն» կուսակցության իմ գործընկերներին: Մեր կողմից ներկայացրած բոլոր այն պնդումներում, որոնց համար հասարակությունը մեզ պատվիրակել է Ազգային ժողով, որևէ պատգամավոր որևէ դետալից չի շեղվել: Մենք միասին […]

̰
Սամվել Բալասանյանը չի մասնակցի ԱԺ արտահերթ ընտրություններին և կաջակցի Ֆելիքս Ցոլակյանին

16:38 10.11.2018

Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը խորհրդարանական ընտրություններին պատրաստվում է աջակցել արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Սամվել Բալասանյանն ասել է լրագրողների հետ զրույցում: «ԱԺ արտահերթ ընտրություններին չեմ մասնակցելու, որդիներս նույնպես չեն մասնակցելու, անկուսակցական եմ: Մեկ ձայն ունեմ ու տալու եմ իմ լավ ընկերոջը՝ Ֆելիքս Ցոլակյանին»,- շեշտել է Բալասանյանը:

̰
«Հանրապետություն»-ը դաշինքային հարաբերությունների կողմնակից է. Արամ Սարգսյան

16:08 10.11.2018

«Ազատ դեմոկրատներ» և «Հանրապետություն» կուսակցությունների համագործակցության հուշագրի ստորագրման առիթով այսօր կազմակերպված միջոցառնման ընթացքում «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը և «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը պատասխանել են լրագրողների հարցերին: Արամ Սարգսյանը պատասխանեց, որ բանակցություններ էին գնում «Քաղաքացիական պայմանագրի» հետ, քննարկվում էր միասին խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հարցը, սակայն քաղաքապետի ընտրությունները մեջտեղ եկան և ՔՊ-ն որոշեց առանձին հանդես գալ, սեփական […]

̰
Արտակ Զեյնալյանը կառաջադրվի ռեյտինգային ընտրակարգով

15:56 10.11.2018

ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար, «Հանրապետություն» կուսակցության անդամ Արտակ Զեյնալյանը խորհրդարանական ընտրություններից հետո կլինի՞ կառավարությունում, թե՞ ոչ հարցին Զեյնալյանը լրագրողների հետ զրույցում հստակ պատասխան չտվեց, միայն ասաց՝ մասնակցելու է խորհրդարանական ընտրությւոններին և լինելու է պատգամավորի թեկնածու: «Արդյունքներով է որոշվելու, թե որտեղ կլինեմ: Ժողովուրդն է որոշելու ներկապնակը՝ և՛ քաղաքական, և՛ գործադիր իշխանության»,- ասաց արդարադատության նախարարի պաշտոնակատարը: Ի […]

̰
Սուրեն Պապիկյանը շնորհավորել է ՏԻՄ աշխատակիցներին

15:47 10.11.2018

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանն ուղերձ է հղել տեղական ինքնակառավարման 22-ամյակի առթիվ, տեղեկացնում են ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից: Ուղերձում ասված է. «Տեղական ինքնակառավարման մարմինների հարգելի ներկայացուցիչներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ՝ մասնագիտական տոնի 22-ամյակի կապակցությամբ։ Տեղական ինքնակառավարման համակարգի լիարժեք ձևավորումն ու կայացումը հանդիսանում է նոր Հայասատանի […]

̰
Դոնալդ Թրամփը պարզել է Կալիֆոռնիայի անտառային հրդեհների մեղավորներին

15:40 10.11.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Կալիֆոռնիայիում  անտառային հրդեհների հիմնական մեղավորը նահանգի ղեկավարությունն է: Այս մասին ԱՄՆ նախագահը գրել է իր Twitter-ի միկրոբլոգում: Թրամփը նշել է, որ տեղի ունեցածի միակ պատճառն անտառային ռեսուրսների ոչ պատշաճ կառավարումն է: «Ամեն տարի միլիարդավոր դոլարներ են հատկացվում, բայց մարդիկ շարունակում են մահանալ ու այդ ամենը անտառների վատ կառավարման […]

̰
Նորվեգիան պատրաստվում է փակել Ադրբեջանում իր դեսպանությունը

15:23 10.11.2018

Նորվեգիան պատրաստվում է Ադրբեջանից դուրս բերել իր դեսպանությունը: Երկու երկրների միջև հարաբերությունների պատասխանատվությունն այսուհետ կկրի Թուրքիայում գործող դեսպանությունը: Բաքվում կգործի միայն երկրի գլխավոր հյուպատոսությունը:  Այս մասին հայտնում է ադրբեջանական մամուլը՝ վկայակոչելով Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցչին: Աղբյուրը հայտնում է, որ դրա փոխարեն Բաքվում առաջիկայում նախատեսվում է Նորվեգիայի Գերագույն հյուպատոսություն բացել: Միևնույն ժամանակ, Նորվեգիայի արտաքին գործերի նախարար Ինե […]

̰
Քաղաքական դաշտի առողջացման համար բացառիկ հնարավորություն կա. Խաչատուր Քոքոբելյան

15:02 10.11.2018

«Ազատ դեմոկրատներ» և «Հանրապետություն» կուսակցությունների համագործակցության հուշագրի ստորագրման առիթով այսօր կազմակերպված միջոցառնման ընթացքում «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը և «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը պատասխանել են լրագրողների հարցերին. «ՀՀ քաղաքական դաշտի առողջացման համար բացառիկ հնարավորություն կա: Քաղաքական համակարգը կայացած կլինի, երբ Հայաստանը կունենա ուժեղ իշխանություն և բովանդակային ընդդիմություն: Հանրապետական կուսակցությունից ես չեմ լսել մեղադրանք «Հանրապետություն» կուսակցության կամ […]

̰
Սուրեն Սարգսյանը` Վաշինգտոնում գործող ադրբեջանական լոբբիստական ցանցի բացահայտման մասին

14:30 10.11.2018

Վերջին 13 տարում Ադրբեջանի ղեկավար շրջանակները 27 միլիոն դոլար են ծախսել Վաշինգտոնում լոբբիստական գործունեության ֆինանսավորման համար։ Նրանք միջնորդներ են վարձել, որոնց միջոցով պաշտոնյաներին դրդել են իրենց համար նպաստավոր որոշումներ կայացնել: Միջնորդական այս ցանցը բացահայտել են հայ մասնագետները՝ գաղտնազերծելու համար այս գործունեությունը: Թեմայի շուրջ SHANTNEWS.am-ը զրուցել է ամերիկագետ, միջազգայնագետ Սուրեն Սարգսյանի հետ:

̰
Միասին ավելին կարող ենք. Խաչատուր Քոքոբելյանը՝ «Մենք» դաշինքի մասին

13:51 10.11.2018

«Ազատ դեմոկրատներ» և «Հանրապետություն» կուսակցությունների համագործակցության հուշագրի ստորագրման առիթով այսօր կազմակերպված միջոցառնման ընթացքում «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը ներկայացրել է, թե ինչու են որոշել միավորվել երկու քաղաքական ուժերը: Հարցի պատասխանը Քոքոբելյանը մեկ նախադասությամբ է տվել՝ «միասին իրենք ավելին կարող են»: «Արամ Սարգսյանը, ի դեմս իր թիմակիցների, որ երբևիցե չի ընկրկել պայքարի ընթացքում, երբևիցե չի դավաճանել […]

̰
«Ազատ դեմոկրատներ»-ն ու «Հանրապետություն»-ը միացան. ստեղծվեց «Մենք» դաշինքը

13:37 10.11.2018

«Ազատ դեմոկրատներ» և «Հանրապետություն» կուսակցությունները նոյեմբերի 10-ին Համագործակցության հուշագիր ստորագրեցին, ստեղծվեց «Մենք» դաշինքը: «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը նոր քաղաքական դաշինքի ձևավորման առթիվ շնորհավորեց, հույս հայտնեց, որ այս միավորը կունենա հաջողություններ, իր գործունեությունը կծավալի հնարավորինս երկար ու բուռն: «Մեր երկու ուժերն էլ միանշանակ երկրում տեղի ունեցած փոփոխությունների և հեղափոխության կողմնակից են եղել, երկուսս էլ մեր […]

̰
Հանրապետականն այսօր միակ ընդդիմությունն է. Էդուարդ Շարմազանով

13:29 10.11.2018

«Պատրաստվում ենք խորհրդի նիստին ամսի 11-ին և ամենայն հավանականությամբ կհայտարարենք ընտրություններին մասնակցելու մասին, որովհետև մեկ անգամ չէ, որ նշել եմ՝ քաղաքական ուժը պետք է մասնակցի ընտրություններին և այն էլ այնպիսի քաղաքական ուժը, որի հիմքում Աշոտ Նավասարդյանն  է, ով եղել է անկախության մարտիկ, Անդրանիկ Մարգարյանն է, սպարապետ Վազգեն Սարգսյանը և, բնականաբար, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը»,- SHANTNEWS.am-ի […]

̰
Արթուր Մեսչյանն այցելել է Քաղաքաշինության կոմիտե

13:11 10.11.2018

Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանն այցելել է Քաղաքաշինության կոմիտե, տեղեկացնում են Քաղաքաշինության կոմիտեի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից: «Առաջին անգամմ, ի դեմս Երևանի քաղաքապետարանի և Քաղաքաշինության կոմիտեի, հնարավորություն է ստեղծվել փոխըմբռնման մթնոլորտում, առանց իրարամերժ տեսակետների՝ ունենալ մայրաքաղաքի զարգացման միասնական հայեցակարգ»,- ասել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանը Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանին հյուրընկալելիս: Մայրաքաղաքի […]

̰
«Սասնա ծռեր»-ը` Սեֆիլյանին քաղաքացիություն չշնորհելու հետ կապված թյուրըմբռնումների վերաբերյալ

12:36 10.11.2018

«Սասնա ծռեր» կուսակցությունը հաղորդագրություն է տարածել Ժիրայր Սեֆիլյանին քաղաքացիություն չշնորհելու հետ կապված որոշ թյուրըմբռնումների վերաբերյալ: «Սիրելի Հայրենակիցներ, Երկու օր է համացանցում կրկին ակտիվացել է «Սասնա Ծռեր» Համահայկական կուսակցության պատվավոր ներկայացուցիչ Ժիրայր Սեֆիլյանի քաղաքացիություն չշնորհելու հետ կապված քննարկումները և բազմաթիվ լրագրողներ դիմում են մեզ այդ հարցի ընթացքի մասին տեղեկանալու համար։ Քանի որ այս հարցի հետ կապված […]

̰
Կմասնակցի՞ արդյոք ՀԱԿ-ը ԱԺ արտահերթ ընտրություններին

12:02 10.11.2018

Տևական ժամանակ լռություն է պահպանում ՀԱԿ-ը: Լուրեր տարածվեցին, որ այս կուսակցությունը ընտրություններին չմասնակցելու տարբերակն է նախընտրել: Տեղեկությունը SHANTNEWS.am-ի հետ զրույցում ՀԱԿ վարչության գործադիր քարտուղար Սամվել Աբրահամյանը չհաստատեց: Ասաց՝ դեռ քննարկում են:  «Մենք դեռ որոշում չունենք, մենք անընդհատ քննարկումների և կոնսուլտացիաների մեջ ենք: Երկուշաբթի օրը մեր որոշումը կլինի, կհրապարակենք»,- ասաց Աբրահամյանը: Երկուշաբթի կուսակցությունը վարչության նիստ է անցկացնելու, […]

̰
Հակոբ Արշակյանը կոչ է անում միանալ նոր ֆլեշմոբին

11:42 10.11.2018

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը ֆեյսբուքյան իր էջում սելֆի-տեսանյութ է հրապարակել` տեղեկացնելով նոր ֆլեշմոբի մասին: «Հայաստան համահայկական հիմնադրամին նոր ռեստարտ Նոր Հայաստանում: Միացե՛ք այս ֆլեշմոբին՝ Ձե՛ր սելֆիով: Համահայկական հիմնադրամին նո՛ր շունչ հաղորդենք Նոր Հայաստանում»,- գրել է նա:

̰
Բանավեճ ուղիղ եթերում՝ ընտրություններին մասնակցող բոլոր ուժերի առաջին դեմքերի մասնակցությամբ. Նիկոլ Փաշինյան

11:00 10.11.2018

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով առաջիկա ընտրություններին ուղիղ եթերում բանավիճելու մշակույթի ներդրմանը։ «Կարծում եմ՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններում պետք է հիմք դրվի մի կարևոր ավանդույթի, որը հետագայում պետք է ամրագրվի նաև օրենսդրությամբ։ Բանավեճ ուղիղ եթերում՝ ընտրություններին մասնակցող բոլոր ուժերի առաջին դեմքերի մասնակցությամբ», ասված է գրառման մեջ։

̰
The Guardian-ը ներկայացրել է ԱԽՏՀ տարեկան գագաթնաժողովներին երկրի ղեկավարների հագուստները

10:59 10.11.2018

The Guardian-ը ներկայացրել է Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության տարեկան գագթնաժողովների ընթացքում արված լուսանկարները, որոնցում երկրների ղեկավարները ներկայացված են, մեղմ ասած, յուրահատուկ հագուստներով: Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն կատակում է Պերուում տեղի ունեցող ԱԽՏՀ գագաթնաժողովի ժամանակ Վիետնամ 2017․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն առաջին անգամ է մասնակցում գագաթնաժողովին նա և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կրում են վիետնամական կապույտ մետաքսե […]

̰
Ռեյտինգայինների «սուրբ» տեղը դատարկ մնաց․ «Փաստ»

09:19 10.11.2018

«Փաստ» օրաթերթը գրում է․«Ընտրական օրենսգրքի փոփոխությունների ձախողումն ու գործող Ընտրական օրենսգրքով ընտրությունների անցկացման փաստը որոշակի շրջանակներում ստեղծել էր մտայնություն, թե ՀՀԿ–ն շանս է ստանում այդպիսով հասնել ռևանշի: Այս մտայնությունը, սակայն, ճիշտ էր միայն այն մասով, որ ՀՀԿ–ն իսկապես ռեյտինգային ընտրակարգի հետ որոշակի հույսեր կապում է: Մեծ հաշվով, սակայն, այդ մտայնությունն ունի մեթոդաբանական սխալ՝ ՀՀԿ–ի հույսերը կապված […]

̰
BACK_TO_TOP