TIME
Ամսաթիվ
20 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+24.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Գազի՝ այսօր գործող սակագինը արդարացի է. Միքայել Սողոմոնյան

17:12 08.11.2018

Այսօր խորհրդարանում լրագրողները Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագա­հի պաշտոնակատար Միքայել Սողոմոնյանին հիշեցրել են այն խոսակցությունների մասին, որ հնարավորություն կա գազի գինը սպառողին տրամադրել 1 խմ 100 դրամով: «Դա հերյուրանք է, հերթական փորձն է մեր հասարակությանը մոլորության մեջ գցելու: Հերյուրանքները չեմ ուզում մեկնաբանել»,- ասել է Սողոմոնյանը: Ըստ Սողոմոնյանի՝ այսօր գործող սակագինը արդարացված է. «Արդարացված է, ավելին, բոլոր […]

̰
Յուրի Խաչատուրովը պաշտոնանկությունից հետո անմիջապես վերադարձել է Հայաստան

17:00 08.11.2018

ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը վերադարձել է Հայաստան: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է նրա փաստաբան Միհրան Պողոսյանը: «Սույն թվականի նոյեմբերի 2-ի երեկոյան ՀԱՊԿ պաշտոնական կայքում պաշտոնական տեղեկատվություն է տարածվել, այն մասին, որ ՀԱՊԿ խորհրդի որոշմամբ Յուրի Խաչատուրովը ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Որոշումը պաշտոնապես հրապարակվելուց հետո Յուրի Խաչատուրովը ձեռնամուխ է եղել գործավարության հանձնման-ընդունման իրականացմանը, […]

̰
Միքայել Մելքումյանը հնարավոր է համարում գազի սակագնի իջեցումը

16:56 08.11.2018

ՀՀ ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը, անդրադառնալով գազի սակագնի իջեցման հարցին, այսօր լրագրողներին հայտնել է, որ  դիմելու է տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն, որպեսզի նրանցից պատասխան ստանա, թե բիզնեսի որ տեսակների վրա ազդեցություն չի ունենալու այն հանգամանքը, երբ բնակչի համար սակագնի մասով զիջումներ արվեն: «Այո՛, ես համոզված եմ և դա համոզված եմ ասում, որ մենք ռեզերվներ […]

̰
Հակոբ Արշակյանը կառաջադրվի ռեյտինգային ընտրակարգով

16:36 08.11.2018

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը չբացառեց, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններին կլինի «Իմ քայլը» դաշինքի ընտրական ցուցակում: Նախարարի պաշտոնակատարը կառաջադրվի ռեյտինգային ընտրակարգով՝ Երևանի Դավիթաշեն, Աջափնյակ և Արաբկիր համայնքներն ընդգրկող ընտրատարածքում։ «Քարոզարշավին ես ինչ-որ կերպ կմասնակցեմ՝ աշխատանքային ժամերից դուրս և արձակուրդի շրջանում»,- ասաց Հակոբ Արշակյանը։

̰
Հայկական կողմի հետ ցանկացած խաղաղասիրական չվերահսկվող կոնտակտ Ադրբեջանում տխրահռչակ ավարտ է ունեցել. Էլիբեգովա

16:29 08.11.2018

Հայաստանում վերջին շրջանում ակտիվացել են ադրբեջանցիների հետ ընկերություն անելու քարոզչություն իրականացնողները, մինչդեռ համարժեք պատասխան Ադրբեջանից չի կարող լինել։ Բացառվում է, որ Ադրբեջանում որևէ մեկը կարողանա առանց պետական վերահսկողության խաղաղության քարոզ իրականացնել։ Այս մասին այսօրվա ասուլիսի ընթացքում հայտնեց ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան։ «Նույնիսկ եթե լինեն փորձեր, նախկինի պես այդ մարդիկ կա՛մ գնալու են նստեն, կա՛մ երկրից արտագաղթեն, […]

̰
Հերթական նախընտրական դիմակայությունն Ախալքալաքում

16:28 08.11.2018

Վրացական Rustavi 2 հեռուստաընկերության հաղորդմամբ՝ Ախալքալաքում ծեծի են ենթարկել ընդդիմության թեկնածու Ռեմիկ Պողոսյանին: Ընդդիմադիր ՀԸ-ն միջադեպին քաղաքական երանգ է հաղորդել: Ընդդիմությունն այն հիմնավորել է նոյեմբերի 4-ին Rustavi 2-ի եթերում Ախալքալաքի դեպքերի մասին Ռեմիկ Պողոսյանի տված հարցազրույցը: Այնտեղ նա, ինչպես նաև այլ քաղաքացիներ խոսել են Ախալքալաքից և Նինոծմինդայից մեծամասնական ընտրակարգով «Վրացական երազանք» կուսակցության կողմից ընտրված պատգամավոր […]

̰
ՀԱՊԿ-ում քննարկում են Թուրքիայի և Իրանի ներառման հարցը

16:26 08.11.2018

Աստանայում այսօր տեղի ունեցող ՀԱՊԿ գագաթնաժողովում քննարկվող 24 հարցերի թվում կարևորների թվում է նշվել նաև կառույցի ընդլայնման հնարավորությունը: Ռուս ռազմական փորձագետ, ՀԱՊԿ ոչ պաշտոնական խոսափող համարվող Իգոր Կորոտչենկոն հայտարարել է, որ կառույցի նոր հնարավոր անդամների և դիտորդների թվում մի քանի երկրների անուններ են նշվում: «Առաջինն Ուզբեկստանն է, որը Աֆղանստանի հարևանությամբ է և վահանի դեր է […]

̰
Փոքր կուսակցությունների դաշինքների ժամանակն անցել է. ԱԺՄ-ն չի մասնակցի ԱԺ արտահերթ ընտրություններին

16:16 08.11.2018

«Ազգային ժողովրդական միության» կուսակցությունն Ազգային ժողովի առաջիկա արտահերթ ընտրություններին չի մասնակցի: Այս մասին ասված է կուսակցության կողմից տարածված հայտարարության մեջ: Նշվում է, որ կուսակցությունն ավելի վաղ պատրաստվել է մասնակցել 2019 թվականին կայանալիք ընտրություններին, սակայն, մասնակցության վերաբերյալ որոշումը փոխվել է այն բանից հետո, երբ որոշում է կայացվել անցկացնել արտահերթ ընտրություններ: «Այս ամենը հաշվի առնելով՝ ԱԺՄ կուսակցությունը […]

̰
Բանակցում ենք և՛ «Գազպրոմ»-ի, և՛ ՌԴ էներգետիկայի նախարարության հետ. Գարեգին Բաղրամյան

16:14 08.11.2018

«Դա որոշակի անհեթեթություն է պարունակում, թե կան մեխանիզմներ, որոնք ուզում են ներկայացնել վարչապետին, թե մենք խոչընդոտում ենք: Պաշտոնապես  հայտարարում  եմ ՝ եթե կա նման մարդ, որ ունի հաշվարկներ, ես պատրաստ եմ հենց  վաղը ձեր բոլորի մասնակցությամբ իրեն հրավիրել, քննարկել ու լսել բոլոր հաշվակները: Այս պահին գազի գնի վերաբերյալ  բանակցություններն ընթանում են: Որպեսզի  չվնասենք բանակցությունների ընթացքին, […]

̰
Զախարովան ԱՄՆ-ին մեղադրում է հակառուսական կեղծ օգտահաշիվների զանգվածային արտադրության մեջ

16:09 08.11.2018

«Մինչ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զբաղված է կեղծ նորությունների դեմ պայքարով, ԱՄՆ պետքարտուղարությունը զբաղված է Ռուսաստանի դեմ կեղծ նորություններ տարածողների մասշտաբների ընդլայնմամբ»,-հայտարարել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան: «ԱՄՆ նախագահը կեղծ նորությունների դեմ պայքարին զուգահեռ, հավանաբար, չի նկատում իր ենթակայության տակ գտնվող Պետքարտուղարությանը, որը զբաղված է կեղծ օգտահաշիվների արտադրությամբ: Դրանց ծավալը հասել է մեծ մասշտաբների»,- […]

̰
Աջ ղեկով մեքենաներ ներմուծողներին 3 տարբերակ են առաջարկել

15:59 08.11.2018

Կառավարության նիստից հետո ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ աջ ղեկով մեքենաներ ներմուծողներին հարցի լուծման երեք տարբերակ են առաջարկել։ «Առաջին տարբերակ՝ մեքենան ներմուծել ոչ որպես տրանսպորտային միջոց, երկրորդը՝ ընտրել տարանցիկ ճանապարհ, այսինքն՝ տարանցել Հայաստանով ցանկացած երկիր, իսկ երրորդ տարբերակը՝ տալ 1 տարի ժամանակ, որ ներմուծվող մեքենաները […]

̰
Համաներումներից հետո հանցագործությունների թիվն ավելանում է. Լարիսա Ալավերդյան

15:46 08.11.2018

«Ինչպե՞ս է տեղի ունենալու այդ անձանց ռեսոցիալացումը»,- այսօր ասուլիսի ժամանակ, այսպես ասած, հռետորական հարց է հնչեցրել «Ընդդեմ իրավական կամայականությունների» կազմակերպության գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը՝ հավելելով, որ այդ հարցը շարունակում է խնդիր մնալ ու նաև օրերս հայտարարված համաներման բացթողումներից է. «Ինչո՞ւ է համաներումն այդքան արագ, արդյո՞ք կա այստեղ քաղաքական միտում նոր ընտրություններից առաջ… Չէ՞ որ մենք մարդիկ […]

̰
Հեղափոխության ընթացքում օգտագործված մարտավարական գործիքներն անհրաժեշտ է օգտագործել նաև բարեփոխումներ իրականացնելիս. Արտակ Զեյնալյան

15:28 08.11.2018

Նոյեմբերի 6-ին, Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլ կատարած այցի շրջանակում,  ՀՀ արդարադատության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը ելույթ է ունեցել Բաց կառավարման գործընկերության Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանային հանդիպմանը: «Նախքան ելույթիս բովանդակությանն անդրադառնալը՝ նշեմ, որ շատ կարևոր հանդիպումներ ունեցա Հարավային Կորեայի Հանրապետության Խորհրդարանի խոսնակի, նախագահի աշխատակազմի ներկայացուցչի, Բաց կառավարման գործընկերության գլխավոր գործադիր տնօրենի, Հարավային Կորեայի ներքին գործերի և անվտանգության […]

̰
Փոփոխվել է պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների վերադարձի ժամկետը

15:25 08.11.2018

«Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենսդրական փոփոխությունների փաթեթն այսօր՝ նոյեմբերի 8-ին, հավանության արժանացավ կառավարության նիստում: «Փոփոխությամբ առաջարկվում է օրենքի գործողությունը տարածել այն անձանց նկատմամբ, ում 27 տարին լրանում է  մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը, իսկ պահեստազորի սպաների դեպքում՝ 35 տարին»,- ասաց նախագիծը զեկուցող ՀՀ պաշտպանության փոխնախարարի […]

̰
Ձեր ի՞նչ գործն է՝ ստանում է տնօրենը X  կամ Y. «Գազպրոմ Արմենիա»-ի գլխավոր տնօրենը՝ լրագրողներին

15:24 08.11.2018

Այսօր խորհրդարանում «Գազպրոմ Արմենիա»-ի գլխավոր տնօրենին լրագրողները հարցեր են ուղղել աշխատավարձերի վերաբերյալ. «Բնակչությունը, այդ թվում լրագրողները, ես, բոլորս վճարում ենք «Գազպրոմ Արմենիա»-ի աշխատակիցներին միջին ամսական կտրվածքով 227 հազար դրամ»: Հարցին՝ ղեկավարությունն ինչքա՞ն է ստանում, «Գազպրոմ Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Հրանտ Թադևոսյանն այսպես է արձագանքել. «Ղեկավարների աշխատավարձն այս 227 հազար դրամի մեջ է: Ձեզ կոնկրետ պետք է իմանալ տնօրենն ու […]

̰
Եթե մենք չենք ուզում համակարգը քայքայելով սակագին իջեցնել, ուրեմն պետք է քննարկել. «Գազպրոմ Արմենիա»-ի գլխավոր տնօրեն

15:09 08.11.2018

«Գազպրոմ Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Հրանտ Թադևոսյանին այսօր խորհրդարանում լրագրողները հարցրել են, թե տեսնու՞մ է արդյոք գազի սակագինն իջեցնելու հնարավորություն. «Ես ներկայացրեցի բոլոր թվերը, էսօր եզրակացություն եկեք չանենք: Էսօր ներկայացրեցի հանձնաժողովին՝ ինչ խնդիրներ ունի «Գազպրոմ Արմենիա»-ն: Հնարավոր է, հնարավոր չէ՝ հանձնաժողովը քննարկումներ կանի և կասի: «Գազպրոմ Արմենիա»-ում կան խնդիրներ՝ և՛ ֆինանսական, և՛ տեխնիկական, որոնց լուծման կարիք […]

̰
Վահե Դեմիրճյանը գործուղվել է ԵԽ մարդու իրավունքների եվրոպական դատարան

14:55 08.11.2018

Կառավարության նոյեմբերի 8-ի նիստում որոշում է կայացվել 2019թ.-ի հունվարի 1-ից Վահե Դեմիրճյանին մեկ տարի ժամկետով գործուղել Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման վարչություն: Հարցը չզեկուցվող էր: Հիմնավորման նախագծի մեջ նշված է. «2019թ. ընթացքում սպասվող և քաղաքական շարժառիթներով պայմանավորված՝ բարդություն ներկայացնող վճիռների կատարման գործընթացի առավել ակտիվ շրջան թևակոխելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության դեմ կայացված […]

̰
Նիկոլ Փաշինյանը Աստանայում է՝ մասնակցելու ՀԱՊԿ գագաթնաժողովին

14:51 08.11.2018

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը արդեն ժամանել է Աստանա՝ մասնակցելու ՀԱՊԿ գագաթնաժողովին: ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, գագաթնաժողովի քննարկվող 24 հարցերի թվում առանցքային տեղ է զբաղեցնում ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի ընտրությունը: Դիտարկվում է այդ պաշտոնում թեկնածության երեք հնարավոր տարբերակ: Ըստ Ուշակովի՝ ՀՀ-ն պահանջում է, որ մինչև 2020թ. ՀԱՊԿ գլխավոր […]

̰
ՊՊԾ գնդի գրավման գործով 11 ամբաստանյալների դատաքննությունը կրկին հետաձգվել է

14:30 08.11.2018

ՊՊԾ գնդի գրավման գործով 11 ամբաստանյալների դատաքննությունն այսօր կրկին հետաձգվեց երկու շաբաթով: Պատճառն այն էր, որ  ամբաստանյալ Արթուր Մելքոնյանը ջրծաղիկով հիվանդ է: Այդ մասին դատարանը տեղեկանք էր ստացել Սպիտակի հիվանդանոցից: Բացի այդ՝ ևս  երկու ամբաստանյալ չէին ներկայացել դատին. բանավոր տեղեկացրել էին, թե առողջական խնդիրներ ունեն: Չկայացած նիստից հետո փաստաբան Տիգրան Հայրապետյանից լրագրողները ճշտել են, թե երբվանից […]

̰
Վրաստանը և Մեծ Բրիտանիան կիբերանվտանգության ոլորտում համագործակցության մասին փաստաթուղթ են ստորագրել

14:15 08.11.2018

Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին և Բրիտանիայի ԱԳՆ-ի Եվրոպայի և ԱՄՆ-ի գործերով պետական նախարար Ալան Դանկանը Թբիլիսիում ստորագրել են կիբերանվտանգության ոլորտում համագործակցության մասին փաստաթուղթ, տեղեկացնում է Վրաստանի ԱԳՆ-ն: Վրաստանի արտգործնախարարը նշել է, որ հանդիպման ընթացքում քննարկվել է երկու երկրների միջև քաղաքական, տնտեսական, մշակութային և առևտրային կապերի խորացման անհրաժեշտությունը: Պետք է նշել, որ Մեծ Բրիտանիան […]

̰
Ո՞ւմ հաշվին է նախարարի պաշտոնակատարը մեկնել Փարիզ. Գարեգին Բաղրամյանի պարզաբանումը

14:14 08.11.2018

«Վեոլիա Ջուր»-ի հաշվին չի եղել, դա եղել է ընկերության մայր գրասենյակի՝ «Ջեներալ դեզո» ընկերության հաշվին: Դա ընդհանուր ընդունված մոտեցում է բոլոր այն երկրներում, որտեղ «Վեոլիան» ներկայանում է: Նա հնարավորություն է  տալիս բոլոր շահագրգիռ կողմերին մասնակցել փորձի փոխանակմանը: Այդ ծրագրով նաև եղել են լրագրողներ և հասարակական կազմակերպություններ: Դա կապել սակագնի բարձրացման հետ, կարող եք օրենսդրությունն ուսումնասիրել, ենթաօրենսդրական […]

̰
Մեր ցուցակը ձեզ դուր կգա. Արայիկ Հարությունյանը՝ իրենց նախընտրական ցուցակի մասին

14:06 08.11.2018

ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը վստահեցնում է՝ «Իմ քայլ»-ի նախընտրական ցուցակը հանրությանը դուր կգա: Նոյեմբերի 8-ին կառավարության նիստից հետո՝ լրագրողների հետ զրույցում, Հարությունյանն անդրադարձավ հարցին՝ ինչո՞ւ պետք է իրենց ցուցակը դուր գա հանրությանը: Հարությունյանը նշեց, որ դրա պատճառը այն սկզբունքներն են, որոնք դրված են ցուցակի ձևավորման հիմքում, այն է` մարդիկ պետք է […]

̰
Նիկոլ Փաշինյանը նշանակումներ է արել

14:04 08.11.2018

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Տիգրան Գաբրիելյանը նշանակվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Տիգրան Գաբրիելյանին նշանակել գյուղատնտեսության նախարարի տեղակալ»,- նշված է որոշման մեջ: Փաշինյանի մեկ այլ որոշմամբ` Սամվել Ռուբենյանը նշանակվել է ՀՀ Տավուշի մարզպետի տեղակալ: Որոշման մեջ ասված է. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» […]

̰
Առաջին տեղեկությունները ՀԱՊԿ գագաթնաժողովի ընթացքից

14:03 08.11.2018

Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում այսօր առավոտյան մեկնարկած ՀԱՊԿ գագաթնաժողովն սկսվել է կառույցի անդամ երկրների ԱԳ նախարարների, Անվտանգության խորհուրդների քարտուղարների և պաշտպանության նախարարների խորհրդի նիստով: Ղազախստանի ԱԳ նախարար Կայրաթ Աբդրահմանովը բացման խոսքում ասել է, որ գագաթնաժողովի հիմնական մասը կանցնի փակ ռեժիմով՝ առանց ԶԼՄ ներկայացուցիչների մասնակցության: Թե ինչ են քննարկելու ՀԱՊԿ անդամ պետությունների պատվիրակությունները, Ղազախստանի ԱԳ նախարարը չի […]

̰
Էդմոն Մարուքյանը կգլխավորի «Լուսավոր Հայաստան»-ի համամասնական ցուցակը

14:00 08.11.2018

ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհրդի նախագահ Էդմոն Մարուքյանն առաջիկա ԱԺ արտահերթ ընտրություններում կգլխավորի «Լուսավոր Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է կուսակցության մամուլի քարտուղար Անի Սամսոնյանը:  

̰
ՀԿԵ-ի աշխատանքը կաթվածահար է եղել. գնացքների երթևեկությունը դադարեցվել է, մեքենավարները հրաժարվում են աշխատել

13:58 08.11.2018

Երեկ՝ ժամը 16:00-ից, բողոքի ակցիաներ են սկսվել Գյումրիի, Երևանի և Սանահինի լոկոմոտիվային դեպոներում, գնացքների մեքենավարները հրաժարվում են աշխատել. պատճառը երկաթուղայինների ամսական հավելավճարների թերի վճարումն է: SHANTNEWS.am-ը զրուցել է բողոքի ակցիայի մասնակիցներից Վահագն Հարեյանի հետ: «Մեր աշխատանքային պայմանագրով աշխատում էինք, այն ժամանակ մենք, երկար աշխատելու համար՝ որպես հին աշխատողներ, ստանում էինք աշխատավարձ, հետո նրանք դա կտրեցին՝ […]

̰
Սաֆարովի ազատումից և Քյարամ Սլոյանի գլուխը ցուցադրելուց հրճվող հասարակությունում պետք է քարոզել համերաշխություն. Էլիբեգովա

13:43 08.11.2018

Ադրբեջանում արդեն մեծացել է մի սերունդ, որ չի տեսել հայերին ու մեզ ճանաչում է իր պետական քարոզչության հայատյաց դրսևորումներից ու իրականություն խեղաթյուրող հայտարարություններից: Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ հայտարարեց ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան: Նրա խոսքերով՝ իհարկե, Ադրբեջանում էլ կա մի զանգված, որը ադեկվատ է նայում ու հայերին չի ընդունում որպես թշնամի, սակայն այդ խումբը փոքր է: […]

̰
Կրճատվում է բանակ զորակոչվող բժիշկ մասնագետների ծառայության ժամկետը

13:38 08.11.2018

Կառավարությունն այսօր՝ նոյեմբերի 8-ի նիստում, հավանության արժանացրեց ՀՀ պաշտպանության նախարարության «Պատիվ ունեմ» ծրագրի մեջ փոփոխություն կատարելու մասին նախագծին: Հարցը չզեկուցվողների մեջ էր, սակայն ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը հարկ համարեց տեղեկացնել, որ առաջարկվող փոփոխությամբ 1 տարով կրճատվում է բանակ զորակոչվող բժիշկ մասնագետների ծառայության ժամկետը: «Գործող իրավակարգավորման համաձայն՝ բժշկական մասնագիտությամբ սովորողները պետք է հետուսումնական 5 տարի ծառայեն: […]

̰
Նախագահը կաջակցի Գյումրիի Երկրագիտական թանգարանի շենքի վերանորոգման աշխատանքներին. Արմեն Սարգսյանը Գյումրիում է

13:36 08.11.2018

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ոչ աշխատանքային այցով Գյումրիում է: Նա այցելել է Գյումրիի Գալուստ Գյուլբենկյանի անվան նախկին վիրաբուժական հիվանդանոցի շենք, տեղեկացնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը Գյումրիից: Հիշեցնենք, որ եռահարկ կառույցը մի քանի ամիս առաջ կառավարության որոշմամբ հատկացվել է Շիրակի Երկրագիտական թանգարանին: Քանի որ շենքի հատկացումը եղավ այն ժամանակ, երբ ընթացիկ տարվա բյուջեի ծախսերը պլանավորված էին, վերանորոգման […]

̰
Ո՛ չ Հայաստանում, ո՛ չ էլ Արցախում ռազմագերիներ չկան. Գաբրիել Բալայան

13:33 08.11.2018

Ո՛ չ Հայաստանում, ո՛ չ էլ Արցախում ռազմագերիներ չկան: Այս մասին հայտարարել է պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը՝  արձագանքելով լրագրողի հարցին, թե Ադրբեջանը հայտարարել է, թե գերիների փոխանակման առաջարկ է արել Հայաստանին: Բալայանը նշել է՝ դա բացարձակապես սուտ է: «Ես ընդհանարապես չեմ կարող պատկերացնել, թե ինչի մասին է խոսքը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ  Հայաստանում ռազմական […]

̰
BACK_TO_TOP