TIME
Ամսաթիվ
28 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+31.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ազգային ժողովի նիստում քվորում չապահովվեց

10:52 03.10.2018

Ազգային ժողովի հոկտեմբերի 3-ի նիստը չսկսվեց, քանի որ քվորումն ապահովված չէր: ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը պատգամավորներին առաջարկեց աշխատասենյակներում աշխատել, ժամը 11-ին, եթե քվորում լինի, քարտուղարության հրավերով գալ դահլիճ, որպեսզի կարողանան պատշաճ քվեարկել և ընդունել այն օրենքները, որոնք անհրաժեշտ են ապագայում իրենց աշխատանքի համար: Նշենք, որ 105 պատգամավորներից գրանցվել էին միայն 41-ը: «ԱԺ կանոնակարգ» օրենքի 51-րդ […]

̰
ՕԵԿ-ն իր զորակցությունն է հայտնել արտահերթ ընտրությունների անցկացման գաղափարին

10:37 03.10.2018

«Օրինաց երկիր» կուսակցությունն իր զորակցությունն է հայտնում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման գաղափարին։ Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը: «Կոչ ենք անում զերծ մնալ իրավիճակը ապակայունացնելու բոլոր գործողություններից և համաձայն արդեն իսկ ԱԺ-ում հաստատված կառավարության ծրագրի՝ ձեռնամուխ լինել արտահերթ խորհրդարանական ընտրությունների կազմակերպմանը»,- ասված է գրառման մեջ:

̰
Նախագահը համոզված է, որ ստեղծված իրավիճակը պետք է հանգուցալուծել Սահմանադրության և օրենքների շրջանակում

10:14 03.10.2018

Աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող նախագահ Արմեն Սարգսյանը ուշադրությամբ հետևում է Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին։ Այս մասին հայտնում է Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը: «Հանրապետության նախագահը հեռախոսազրույցներ է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի հետ և քննարկել ստեղծված իրավիճակը։ Ազգային ժողովի կողմից ընդունված «Ազգային Ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու […]

̰
Նաիրա Զոհրաբյանը դիմում է դատարան. «Հրապարակ»

09:12 03.10.2018

«Հրապարակ» թերթը գրում է. «Երևանի ավագանու ընտրություններին ԲՀԿ-ի ցուցակը գլխավորած, ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը պատրաստվում է դիմել դատարան՝ զրպարտության և վիրավորանքի համար: Քարոզարշավի ընթացքում նա խոսում էր ֆեյսբուքյան տիրույթում իր հասցեին արվող վիրավորանքների և հայհոյանքների մասին։ Հայցը ներկայացվելու է կոնկրետ և ոչ թե ֆեյք, այլ իրական օգտատերերի դեմ, և ներկայացվելու են ապացույցներ: Զոհրաբյանի փաստաբան Ինեսսա […]

̰
Գաղտնալսման հարցով ԱԺ քննիչ հանձնաժողով առաջինը կկանչեն Արթուր Դավթյանին․ «Հրապարակ»

09:01 03.10.2018

«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների զրույցի գաղտնալսմանն առնչվող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստն այսօր տեղի չի ունենա՝ ԱԺ քվեարկությունների, ապաև կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի պատճառով։ Նիստը կհրավիրվի ուրբաթ։ Մեր տեղեկություններով՝ առաջինը, ըստ ամենայնի, հանձնաժողով կկանչվի ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։ Հիշեցնենք՝ Գլխավոր դատախազությունն է վերահսկողություն իրականացնում գործի նկատմամբ, ապահովում պատշաճ ընթացքը»:

̰
Խոսակցությունը հասել է վարչապետի ականջին․ լուրջ բախում Սասուն Միքայելյանի և Նիկոլ Փաշինյանի միջև. «Փաստ»

08:49 03.10.2018

«Փաստ» օրաթերթը գրում է. «Հրազդանի քաղաքապետի ընտրությունների շուրջ աղմուկը չի դադարում: Այն բանից հետո, երբ առաջադրվեց նաև Սասուն Միքայել յանի որդին՝ Սևակ Միքայել յանը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի քարտուղար Վահան Կոստանյանը հայտարարեց, թե իրենք չեն աջակցում նրան, բայց և նոր թեկնածու չեն առաջադրում: Սա, իհարկե, մտածված քայլ է, ինչը թույլ կտար ՔՊ–ին հեռու պահել առկա […]

̰
ԲՀԿ-ն կանգնած է փաստացի լուծարման եզրին․ «Ժամանակ»

08:40 03.10.2018

«Ժամանակ» թերթը գրում է. «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կանգնած է փաստացի լուծարման եզրին: Այդ կուսակցության բազմաթիվ անդամներ պատրաստվում են հենց վաղը հայտարարել կուսակցությունը լքելու մասին, որպեսզի չկիսեն «Ծառուկյան» դաշինքի խայտառակ պահվածքի պատասխանատվությունը: Հոկտեմբերի 21-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին ԲՀԿ-ից առաջադրված կամ ԲՀԿ աջակցությունը վայելող  թեկնածուներն առաջիկա օրերին ինքնաբացարկ կներկայացնեն՝ հասկանալով, որ իրենք հաղթելու ոչ մի շանս չունեն»:

̰
Նոր մանրամասներ Փաշինյան-Բաղդասարյան հանդիպումից․ «Հրապարակ»

08:31 03.10.2018

«Հրապարակ» թերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյան-ԱԺ ՀՀԿ ֆրակցիայի ղեկավար Վահրամ Բաղդասարյան բանակցություններն անցել են բավականին մոնոտոն, չնայած սկզբում Փաշինյանն իր պահանջն է դրել՝ ընտրություններ երկու-երեք ամսում, բանակցության այլ թեմա ինքը չի տեսնում։ Վահրամ Բաղդասարյանն ասել է՝ դե, դա կարող էիր նաև հեռախոսով ասել, ի՞նչ իմաստ ուներ հանդիպելը։ Որից հետո ծավալվել է ըստ էության խոսակցություն. […]

̰
Նախագահ Սարգսյանի հրամանագրերով աշխատանքից ազատվեցին ԲՀԿ-ական և ՀՅԴ-ական 6 նախարարները

07:09 03.10.2018

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի ստորագրած հրամանագրերով պաշտոնանկ են արվել կառավարությունում «Բարգավաճ Հայաստան» և ՀՅԴ կուսակցությունները ներկայացնող նախարարները։ Այս մասին հաղորդեցին ՀՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ ՀՀ նախագահի հրամանագրերով աշխատաքից ազատվել են ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը, ՀՀ տնտեսական […]

̰
Վարչապետ Փաշինյանը քաղաքական իրավիճակի կառավարման մաստեր կլաս ցույց տվեց. Ստյոպա Սաֆարյան

03:20 03.10.2018

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում՝ անդրադառնալով երկրում քաղաքական իրավիճակին․ «Օրվա ամփոփում. Վարչապետ Փաշինյանը քաղաքական իրավիճակի կառավարման մաստեր կլաս ցույց տվեց: ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն չհասկացան էլ, թե ինչպես իրենց ձեռքով ԱԺ ընտրությունները մտցրեցին խորհրդարանի բակ: Այն արդեն թակում է ԱԺ դուռը: ԲՀԿ-ի ու ՀՅԴ-ի նախարարներին ուղղակի փողոցում պաշտոններից ազատելը այնպիսի մի անուն […]

̰
Առաջիկա օրերին հրաժարական կտամ վարչապետի պաշտոնից․ Նիկոլ Փաշինյան

01:52 03.10.2018

Ավարտվեցին  Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և խորհրդարանական խմբակցությունների՝  ՀՀԿ, «Ծառուկյան», «Ելք», ՀՅԴ ներկայացուցիչների հետ ընթացող բանակցությունները: «Քաղաքական կուլտուրայի առումով շատ կարևոր էր՝ նստեցինք, խոսեցինք։ Մենք ուզում ենք մի իրականությունը փոխել մեկ այլ իրականությունով։ Այն հին էջը փակված է։ Բարձրացանք Բաբլոյանի մոտ, ասեցինք, որ երկրում քաղաքական ճգնաժամ է, և մենք պետք է լուծենք, խմբակցությունները ևս […]

̰
Արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումն օրվա հրամայականն է և մեր հասարակության գերակշիռ մասի իրավացի պահանջը․ Ազատ դեմոկրատներ կուսակցություն

01:27 03.10.2018

Ազատ դեմոկրատներ կուսակցությունը «ԱԺ կանոնակարգ» օրենքում փոփոխությունների նախագծի վերաբերյալ հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․ «Այսօր խորհրդարանում ԱԺ Կանոնակարգ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի հապճեպ ընդունումն առնվազն տարակուսանք է առաջացնում։ Այդ նախաձեռնությամբ նոր անջրպետ առաջացավ ՀՀ-ում սկսված փոփոխությունների կողմնակիցների և գործող Ազգային ժողովի միջև։ Ակնհայտ է, որ այդ նախաձեռնությամբ փորձ է արվում վիժեցնել այն […]

̰
Սեպտեմբերի 26-ին բացվեցին Բաղրամյան 26-ի դռները, իսկ այսօր՝ ԱԺ-ի․ Հայկ Մարության

01:15 03.10.2018

Բանակցություններն ավարտվեցին, որից հետո «Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանն ասաց․ «Սեպտեմբերի 26-ին բացվեցին Բաղրամյան 26-ի դռները, իսկ այսօր՝ ԱԺ-ի դռները: Այս հրաշք այգին, որի իրական տերը ժողովուրդն է, նորից հետ եկավ մեր ժողովրդին»։

̰
Նրա արվեստը մեր կյանքը միշտ գեղեցիկ է դարձնելու. Արմեն Գրիգորյանը՝ Շառլ Ազնավուրի մասին

00:48 03.10.2018

Ազգային անվտանգության քարտուղար Արմեն Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում Շառլ Ազնավուրի մասին գրառում է կատարել․ «Ազնավուրը բացառիկ տաղանդ ունեցող անհատականություն էր։ Նա ոչ միայն տաղանդավոր երգիչ էր, այլ նաև վառ անհատականություն։ Հայկական, ֆրանսիական, համաշխարհային մշակույթը միախառնելով` նա մի նոր բարձունքի է հասցրել մարդկության մշակութային նվաճումները։ Ազնավուրը ոչ միայն լավ երգիչ, մարդ ու հայրենասեր էր, այլ նաև […]

̰
Օրենքի ընդունումն ու դրա կիրառումը կարող է ավելորդ լարվածության պատճառ դառնալ. Ֆելիքս Ցոլակյան

00:44 03.10.2018

ՀՀ ԱԺ պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ մտահոգություն հայտնելով ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ «Հարգելի  հայրենակիցներ, ստեղծված իրավիճակը, իրոք, մտահոգիչ է, հատկապես այն առումով, որ չի բխում մեր ժողովրդի իրական շահերից։ Օրենքի ընդունումն ու դրա կիրառումը կարող է ավելորդ լարվածության պատճառ դառնալ` վտանգելով մեր իսկ ժողովրդի անվտանգությունը։ Ինքս չեմ մասնակցել այսօր կայացած նիստին և […]

̰
Պնդում ենք անհապաղ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անհրաժեշտությունը․ «Ժառանգություն» կուսակցություն

00:21 03.10.2018

«Ժառանգություն» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․ ««Ժառանգություն»  կուսակցությունն իր մտահոգությունն է հայտնում ՀՀ Ազգային ժողովում ստեղծված իրավիճակի  շուրջ։ Լինելով ժողովրդի մեջ՝ ևս մեկ անգամ պնդում ենք անհապաղ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անհրաժեշտությունը»։

̰
Նիկոլ Փաշինյանը կոչ է արել պահանջել արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում

00:02 03.10.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Արման Եղոյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ մեջբերելով վարչապետի հետևյալ խոսքերը. «Նրանք, ովքեր մարզերից գալիս են Երևան, թող գան, իսկ նրանք ովքեր մարզերում են, կոչ եմ անում բոլորին, թող դուրս գան իրենց քաղաքների կենտրոնական հրապարակներ և պահանջեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ»։  

̰
Նիկոլը շատ ռիսկային խաղ է խաղում․ Սամվել Մարտիրոսյան

23:57 02.10.2018

Տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով «ԱԺ կանոնակարգ» օրենքում փոփոխությունների նախագծի ընդունմանը։ «Իրավիճակը խառն է, բայց մի քանի բան պարզ է էս պահի համար․ ա․ Ծառուկյանը Նիկոլին նվեր արեց, տվեց հնարավորություն հեռացնել ուժային նախարարին։ Խոսքը ԱԻՆ-ի մասին է։ Բացի դրանից՝ մարզպետներին է հեռացնում, լուծում է մարզերում սաբոտաժի հարցը ինչ֊որ չափով, […]

̰
Այս պահին հավաքների բոլոր մասնակիցներին խնդրում եմ ցուցաբերել առավելագույն հանդուրժողականություն ու զսպվածություն. ՄԻՊ

23:51 02.10.2018

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն իրականացնում է Երևանում և Հայաստանի մի շարք մարզերում տեղի ունեցող հավաքների դիտարկում: Այս մասին հայտնում է ՄԻՊ գրասենյակը: «Այս պահին հավաքների բոլոր մասնակիցներին խնդրում եմ ցուցաբերել առավելագույն հանդուրժողականություն ու զսպվածություն, ցանկացած իրավիճակում զերծ մնալ որևէ տեսակի բռնությունից: Ըստ իրադարձությունների ու դրանց դիտարկման ընթացքի՝ Մարդու իրավունքներրի պաշտպանը հանդես կգա անհրաժեշտ հայտարարություններով: Բոլոր […]

̰
Բանակցե՛ք, տղե՛րք, ձեր ցավը տանեմ. Թևան Պողոսյան

23:39 02.10.2018

Փորձագետ, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում՝ հորդորելով կողմերին բանակցություններ սկսել: «Բանակցություններ… Բանակցե՛ք, տղե՛րք, ձեր ցավը տանեմ: Դուխով»,- գրել է Թևան Պողոսյանը: Հիշեցնենք, որ SHANTNEWS.am-ը հայտնել է, որ Նիկոլ Փաշինյանը ներկայումս ԱԺ-ում բանակցություններ է վարում խորհրդարանական խմբակցությունների՝  ՀՀԿ, «Ծառուկյան», «Ելք», ՀՅԴ խմբակցությունների ներկայացուցիչների հետ:

̰
Հակահեղափոխականները ամեն ինչ անում են՝ ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրությունները մինչև գարուն ձգելու․ Պարգև Օհանյան

23:35 02.10.2018

Նախկին դատավոր Պարգև Օհանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով «ԱԺ կանոնակարգ» օրենքում փոփոխությունների նախագծի ընդունմանը․ «Ով չի հասկանում,որ հակահեղափոխականները ամեն ինչ անում են՝ ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրությունները մինչև գարուն ձգելու, իբր քաղաքական ուժերի վերադասավորման և այլնի համար, որպեսզի լրանա վարչապետի պաշտոնավարման մեկ տարին և ՀՀ Սահմանադրության 115 հոդվածի հիման վրա նրան անվստահություն հայտնելու […]

̰
Նիկոլ Փաշինյանը այս պահին ԱԺ-ում բանակցություններ է վարում

23:32 02.10.2018

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը այս պահին Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի աշխատասենյակում է, նա բանակցություններ է վարում խորհրդարանական խմբակցությունների՝  ՀՀԿ, «Ծառուկյան», «Ելք», ՀՅԴ խմբակցությունների ներկայացուցիչների հետ: Վերջիններս քննարկում են ստեղծված իրավիճակը:

̰
Շնորհակալ եմ, որ միասնական եք. Հայկ Մարությանը միացավ քաղաքացիներին

22:34 02.10.2018

Երևանի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանը նույնպես միացավ Բաղրամյան պողոտայում հավաքված քաղաքացիներին: Նա ելույթ ունեցավ ներկաների առջև՝ ողջունելով նրանց և շնորհակալություն հայտնեց նրանց միասնականության համար: «Ողջո՛ւյն, հայաստանցինե՛ր: Այստեղ կան Հայաստանի բոլոր կողմերից, բոլոր ամենահեռու շրջաններից մարդիկ: Արդեն եկել են և գալիս են Երևան: Ես, այսպես ասած, կարճ եմ կապում, շնորհակալ եմ, որ միասնական եք»,- ասել է […]

̰
Նախարարներին ու մարզպետներին դե յուրե աշխատանքից ազատելուց հետո ես հրաժարական կտամ. վարչապետ

22:23 02.10.2018

Նախարարների ու մարզպետներին աշխատանքից ազատելու մասին որոշումը դե յուրե ուժի մեջ մտնելուց հետո ես հրաժարական կտամ վարչապետի պաշտոնից: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 2-ին, Բաղրամյան պողոտայում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Որպեսզի որևէ մեկը չմտածի, թե ես կառչած եմ ՀՀ վարչապետի պաշտոնից կամ մեր թիմի որևէ անդամ կառչած է պաշտոնից:  Դրանից հետո՝ 7 օրվա ընթացքում, […]

̰
Վարչապետը հայտարարեց՝ Մհեր Գրիգորյանը ցանկություն է հայտնել աշխատել նոր կառավարության հետ

22:16 02.10.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բաղրամյան պողոտայում հավաքված մարդկանց տեղեկացրեց, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը չի ազատվել աշխատանքից, քանի որ ցանկացել է մնալ և շարունակել աշխատանքը կառավարությունում: «Եվ ես ցանկանում եմ ասել, որ բոլորով ողջունենք փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին»,- հայտարարեց Փաշինյանը: Հիշեցնենք, որ Մհեր Գրիգորյանը մայիսի 12-ին փոխվարչապետ է նշանակվել որպես «Ծառուկյան» դաշինքի թեկնածու, թեև անկուսակցական է: Ավելի […]

̰
«Ելք» խմբակցությունն ԱԺ-ում է, սպասում են վարչապետին

22:10 02.10.2018

ԱԺ «Ելք» խմբակցության անդամ Հայկ Կոնջորյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է լուսանկար խմբակցության իր գործընկերների հետ` կից հետևյալ գրառմամբ. «Սիրելի հայրենակիցներ, «Ելք» խմբակցության պատգամավորներս այս պահին գտնվում ենք Ազգային Ժողովում, այս պահին մեր այստեղ գտնվելը անհրաժեշտ է, քիչ անց վարչապետը ևս մուտք կգործի ԱԺ, մենք ձեզ հետ ենք»:

̰
Պռոշյան փողոցը միակողմանի փակ է

22:09 02.10.2018

SHANTNEWS.AM-ի մեր թղթակիցը հայտնում է, որ Պռոշյան փողոցը միակողմանի փակ է։ Ոստիկանական մեքենաները փակել են Հայաստանի ամերիկյան համալսարանի դիմացի փողոցը։ Բաղրամյան 26-ի դարպասները փակ են։ Հիշեցնենք, որ «ԱԺ կանոնակարգ» օրենքում փոփոխությունների նախագիծն ընդունվեց ԱԺ երեք խմբակցությունների քվեարկության արդյունքում։ Վարչապետը հայտարարեց, որ իրենց տեղեկություններով` այդ նախագծին կողմ են քվեարկել պատգամավորներ ՀՀԿ-ից, ԲՀԿ-ից ու ՀՅԴ-ից: Ավելի ուշ հրապարակվեց աղմկահարույց օրենքի նախագծին […]

̰
Ովքե՞ր հրաժեշտ տվեցին մարզպետի պաշտոնին

22:03 02.10.2018

SHANTNEWS.am-ն առանձնացրել է «Ծառուկյան» դաշինքի և ԲՀԿ ներկայացուցիչ մարզպետների անունները: Հիշեցնենք, որ վարչապետի որոշմամբ քիչ առաջ նրանք աշխատանքից ազատվեցին: Պաշտոնանկ արված մարզպետներն են` Վայոց ձորի մարզպետ Արագած Սաղաթելյան, ԲՀԿ, Սյունիքի մարզպետ Կարեն Համբարձումյան, ԲՀԿ, Լոռու մարզպետ Հրանտ Մարգարյան, ԲՀԿ, Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյան, ՀՅԴ, Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյան, ՀՅԴ:

̰
Գյումրիում բողոքի ակցիաներ են սկսվել՝ Աժ-ն լուծարելու պահանջով

21:52 02.10.2018

Գյումրիում ևս բողոքի ակցիաներ են սկսվել։ Ժամը 19։00-ից գյումրեցի ցուցարարներն սկսել են հավաքվել Թատերական հրապարակում, նրանք պահանջում են Ազգային ժողովի լուծարումը։ Այս պահին ցուցարարները երկու մասի են բաժանվել։ Մի մասը մնացել է Թատերական հրապարակում ու փակ է պահում փողոցը, մյուս մասը իրազեկման ավտոերթ է սկսել քաղաքով։ Նրանք անցնում են քաղաքի փողոցներով ու միանալու կոչեր են […]

̰
ՀՅԴ-ն և «Ծառուկյան» դաշինքը ներկայացնող նախարարներն ու մարզպետներն աշխատանքից ազատվեցին. Փաշինյան

21:44 02.10.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բաղրամյան պողոտայում հրավիրված հանրահավաքի ժամանակ, դիմելով ներկաներին, հայտարարել է. «Ներկայացվել է մի խայտառակ օրինագիծ, որի նպատակը Հայաստանում հակահեղափոխություն իրականացնելն է, այսինքն` արտահերթ խորհրդարանական ընտրությունների ճանապարհը փակելը: Այդ նախագծի ընդունումը դավադրություն է Հայաստանի բարձրագույն իշխանության, այսինքն՝ հայ ժողովրդի նկատմամբ: Ես, այդ որոշման մասին իմանալով, իմ աշխատակազմին հրահանգել եմ պատրաստել ստորագրման ՀՅԴ-ն և […]

̰
BACK_TO_TOP