TIME
Ամսաթիվ
28 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+30.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Կուլիսներում բանակցող չկա, կողմ ենք ԱԺ ցրմանը․ Էդմոն Մարուքյան

18:30 02.10.2018

«Կուլիսներում բանակցող չկա։ Շատ հրապարակային ասել ենք՝ այո՛, կողմ ենք ցրմանը, ինչ ձևի նախաձեռնություն իրականացվի»,–  ԱԺ ամբիոնից այս խոսքերով Ազգային ժողովը ցրելու նախաձեռնության մասին իրենց կարծիքը հայտնեց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը։ Նա տեղեկացրեց, որ իրենց վարչապետի նախաձեռնություններին կողմ են լինելու Ազգային ժողովի ցրման ուղղությամբ, լինի դա՝ Սահմանադրական փոփոխություն, թե վարչապետի հրաժարականի միջոցով Ազգային ժողովի […]

̰
Այդ նախագիծը կնշանակի հակահեղափոխության պաշտոնական մեկնարկ. Նիկոլ Փաշինյանը՝ «ԱԺ կանոնակարգ օրենքի» փոփոխությունների նախագծի մասին

18:27 02.10.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում խոսել է խորհրդարանում «ԱԺ կանոնակարգ օրենքի» փոփոխությունների մասին, ըստ որոնց` պատգամավորների՝ իրենցից անկախ պատճառներով ԱԺ նիստից բացակայելու դեպքում նիստը կարող է ընդհատվել խորհրդարանի նախագահի որոշմամբ: «Ես կոչ եմ արել ՀՀԿ խմբակցության ղեկավարին, որ միջոցներ ձեռնարկի՝ այդ նախագիծը օրակարգից հանվի: Կոչ եմ անում մյուս պատգամավորներին չգնալ և չքվեարկել այդ նախագծի օգտին: […]

̰
Ֆարմանյանն ակնկալում է գործադիրի դրական եզրակացությունը բուքմեյքերական գրասենյակների արգելման համար

18:23 02.10.2018

Ազգային ժողովի ամբիոնից այսօրվա իր ելույթում ՀՀ ԱԺ «Հանրապետական» խմբակցության անդամ Սամվել Ֆարմանյանը նշեց, որ պաշտոնական շրջանառության մեջ է դրել Հայաստանում բուքմեյքերական գրասենյակների ու դրանց համացանցային տարբերակների գործունեությունն արգելող օրենսդրական նախաձեռնություն։ Ֆարմանյանի խոսքերով, սակայն, այդ մասին «Ֆեյսբուքում» գրելուց հետո իմացել է, որ իբր նմանատիպ նպատակով մեկ այլ նախաձեռնություն է դրվել շրջանառության, ինչի նպատակը իր նախաձեռնությունից […]

̰
Արտահերթ կամ ավելի ճիշտ՝ հրատապ ընտրությունների օրակարգը քուն ու դադար չի տալիս նոր կառավարությանը․ Շարմազանով

18:21 02.10.2018

«Արտահերթ կամ ավելի ճիշտ՝ հրատապ ընտրությունների օրակարգը քուն ու դադար չի տալիս մեր նոր կառավարությանը։ Այս առիթով բազմիցս եմ նշել իմ կարծիքը՝ այս Ազգային ժողովը ընտրվել է օրինական, և բոլոր միջազգային դիտորդական առաքելությունները, կրկնում եմ՝ բոլոր, ընդունել են այս Ազգային ժողովի ընտրության օրինականությունն ու արդյունքները»,- այս խոսքերով Ազգային ժողովի ամբիոնից իր այսօրվա ելույթը սկսեց ԱԺ […]

̰
Շառլ Ազնավուրի հիանալի ստեղծագործական աշխատանքը վեր է ժամանակից և սահմաններից. ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն

18:10 02.10.2018

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեն կարծում է, որ ֆրանսիական շանսոնյե Շառլ Ազնավուրի հիանալի ստեղծագործական աշխատանքը վեր է ժամանակից և սահմաններից: «Մենք խորին ցավով տեղեկացանք Շառլ Ազնավուրի մահվան մասին: Նա ոչ միայն լեգենդար էր, ամբողջ աշխարհում ընդունված արտիստ, այլև ՅՈՒՍԵՍԿՕ-ի մեծ բարեկամն էր: Նրա ստեղծագործական աշխատանքը այնքան հրաշալի է, որ այն հայտնի է մի քանի սերունդների, […]

̰
Մենք պատրաստ ենք արտահերթ ընտրությունների. Վահրամ Բաղդասարյան

18:02 02.10.2018

Սահմանադրական ճանապարհով մենք պատրաստ ենք ցանկացած տիպի ընտրությունների: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշել է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ անդրադառնալով վարչապետի հայտարարությանը, թե արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերին: Լրագրողները Վահրամ Բաղդասարյանին հարցրել են՝ արդյո՞ք  ՀՀԿ-ն նպատակ ունի «ԱԺ կանոնակարգ օրենքի» փոփոխություններով  կասեցնել արտահերթ խորհրդարանական ընտրությունները, ինչին ի պատասխան խմբակցության ղեկավարը պնդել է՝ […]

̰
Պարո՛ն Մարուքյան, կուլիսային հանդիպումներում ուրիշ բան եք խոսում, հանրության դատին ուրիշ բան հանձնում. Գևորգ Պետրոսյան

17:56 02.10.2018

ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանը ԱԺ հայտարարությունների ժամին խոսեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններից` այն մասին, որ խորհրդարանում կան ՀՀԿ վերնախավի հետ կուլիսային հանդիպումներ ունեցող պատգամավորներ: «Այսօրվա ամբողջ ինտրիգի մեղավորը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է, որը Երևանի ավագանու նախընտրական քարոզարշավի ընթացքում մի գլուխկոտրուկ առաջ քաշեց հետևյալ երկու հայտարարություններով, որ ԱԺ-ում կան պատգամավորներ, ովքեր կուլիսային հանդիպումներ […]

̰
Եթե դուխ ունես, ասա՝ վարչապետի քայլերի հետ կապված եմ առաջարկում․ Մարուքյանը՝ Գևորգ Պետրոսյանին

17:54 02.10.2018

«Ինչո՞ւ է ոգևորվել Գևորգ Պետրոսյանը ընդհանրապես։ Նա պետաիրավական հանձնաժողովում արել է առաջարկություն։ Առաջարկությո՞ւն է արել,  հա, հասկացանք, առաջարկությունդ արել ես, հա, ախպեր ջան։ Հիմա ասում ենք՝ էս բանը, էս առաջարկությունը կապ ունի վարչապետի կողմից պլանավորված նախագծի հետ առ այն, որ նա հրաժարական կարող է տալ և երկու անգամ չընտրվել։ Եվ ասում ենք՝ սա դրա հետ […]

̰
Արտահերթ խորհրդարանական ընտրությունները` դեկտեմբերին

17:43 02.10.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան այս տարվա դեկտեմբերին: Վարչապետը երկու տարբերակ է առանձնացրել. եթե պարզվի, որ իբրև վարչապետ ինքը ժողովրդի ներկայացուցիչն է, ընտրությունները կկայանան, հակառակ դեպքում ընտրություններ չեն լինի: Խորհրդարանում «ԱԺ կանոնակարգ օրենքի» փոփոխությունները, ըստ որոնց` պատգամավորների՝ իրենց անկախ պատճառներով ԱԺ նիստից բացակայելու դեպքում ԱԺ նիստը կարող է […]

̰
ՔՊ պատգամավորները նախաձեռնել են ԱԺ այգին հանրության համար բացելու որոշման նախագիծ

17:43 02.10.2018

Հայաստանի Ազգային ժողովի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ներկայացնող պատգամավորներ Սասուն Միքայելյանի, Լենա Նազարյանի, Ալեն Սիմոնյանի, Հրաչյա Հակոբյանի և իր անունից պատգամավոր Հովիկ Աղազարյանն այսօր ԱԺ ամբիոնից ներկայացրեց ԱԺ որոշման նախագիծ, որով առաջարկվում է քաղաքացիներին իրավունք տալ ամեն օր՝ ժամը 09։00-20։00-ին,  ազատ ու անարգել մուտք գործել Ազգային ժողովի հարակից այգի։ Աղազարյանը պատգամավորներին կոչ արեց միանալ այս նախաձեռնությանը […]

̰
Այսօր ԱԺ ներկայացված նախագծի նպատակն արտահերթ ընտրությունների վիժեցումն է․ Հրաչյա Հակոբյան

17:40 02.10.2018

Այսօր խորհրդարան ներկայացված օրենքի նախագիծը, որով պատգամավորների՝ իրենցից անկախ պատճառներով նիստից բացակայելու դեպքում ԱԺ նիստը կարող է ընդհատվել ԱԺ նախագահի որոշմամբ և որն ի վերջո ընդունվեց լիագումար նիստում, իրականում նպատակ ունի վիժեցնել Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները։ ԱԺ ամբիոնից քիչ առաջ այսպիսի խոսքերով նախագիծը բնորոշեց ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը։ «Նախ՝ պատահական չէ, որ նախագիծը […]

̰
Վրաստանում ՄԻԱՎ վարակակիրների թիվն ավելանում է

17:37 02.10.2018

2018 թվականի հոկտեմբերի 1-ի տվյալներով՝ Վրաստանի իմունոլոգիայի կլինիկական հետազոտությունների կենտրոնում  արձանագրվել է ՄԻԱՎ-ով վարակման 517 նոր դեպք, ինչը 49-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից: Այդ մասին տեղեկացրել է Վրաստանի Առաջին ալիքը: Վերջին տվյալներով՝ Վրաստանում գրանցված է ՄԻԱՎ-ով վարակված 7 283 հիվանդ: Նրանցից ավելի քան 5,4 հազարը տղամարդիկ են, 1,8 հազարից ավելին՝ կանայք: Հիվանդների մեծ մասը […]

̰
Անընդհատ հանդիպում ենք «լուծել», «բուծել», «հանրությանը հանել մեկը մյուսի դեմ»․ Լուիզա Սարգսյանը՝ Լենա Նազարյանին

17:36 02.10.2018

Կին քաղաքական գործիչները պետք է ևս մեկ անգամ վերաիմաստավորեն իրենց դերն ու գործունեությունը, իրենց խոսքի ուժն ու նշանակությունը։ Բայց «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը սկսել է բազմաթիվ հարցազրույցներով հանդես գալ, քաղաքական կանխատեսումներ անել արտահերթ ընտրությունների վերաբերյալ՝ թիրախավորելով անձերի և կուսակցությունների, և դա որևէ կայունության ու խաղաղության շեշտադրում իր մեջ չի կրում։ ԱԺ ամբիոնից ելույթ ունենալիս […]

̰
Վանաձորի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը կոչ է անում միանալ Մամիկոն Ասլանյանին անվստահություն հայտնելու նախաձեռնությանը

17:20 02.10.2018

Վանաձորի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Քրիստ Մարուքյանն իր ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ մեկնարկում է Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին անվստահություն հայտնելու նախաձեռնությունը: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. «Այսօր լրանում է Վանաձորի ՏԻՄ ընտրությունների երկու ամյակը, որը, ինչպես բոլորս ենք հիշում, մնաց պատմության մեջ որպես մանդատագողության խայտառակ դրսևորում: «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը չհանդուրժեց ստեղծված իրավիճակը և […]

̰
Վրաստանը երբեք չի կանգնի տարածքային ամբողջականության և ՆԱՏՕ-ին անդամակցելու ընտրության առջև. Սթոլթենբերգ

17:15 02.10.2018

«Վրաստանը երբեք ստիպված չի լինի ընտրություն կատարել տարածքային ամբողջականության և ՆԱՏՕ-ին անդամակցելու միջև»,- այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը: «Դաշինքի բոլոր անդամները համաձայն են, որ Վրաստանը դառնա ՆԱՏՕ-ի անդամ: Մենք պայմանավորվել ենք, որ ռազմական բլոկը պաշտպանում է Վրաստանի տարածքային ամբողջականությունը միջազգայնորեն ճանաչված սահմաններում: Վրաստանը երբեք չի կանգնի տարածքային ամբողջականության […]

̰
Սպասենք, տեսնենք՝ ինչպես է աշխատում միակուսակցական Երևանը, հետո նոր տարածենք Հայաստանի վրա․ Արմենուհի Կյուրեղյան

17:14 02.10.2018

Հայաստանը ամբողջ աշխարհին ապացուցեց, որ կարող է խաղաղ իշխանափոխություն անել, երբ ներքևիններն այլևս չեն ուզում նախկինի պես ապրել, վերևիններն էլ չեն կարողանում նախկինի պես կառավարել։ Դրա արդյունքում Սերժ Սարգսյանի ու Նիկոլ Փաշինյանի միջև եղավ իշխանափոխություն։ Այս կերպ ապրիլ-մայիսի դեպքերն այսօր ներկայացրեց ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արմենուհի Կյուրեղյանը։ «Հիմա էլ պնդում ենք, որ մեզ անհրաժեշտ է […]

̰
Արմեն Աշոտյանը վարչապետին խնդրեց օպերատիվ կապի միջոցով ճշտել մեր երկու գերիների ճակատագիրը

17:09 02.10.2018

ՀՀԿ խմբակցության անդամ Արմեն Աշոտյանն ԱԺ հայտարարությունների ժամին իր ելույթը սկսեց` հայտնելով, որ իր հայտարարության թեման ներքին քաղաքականությանը չի վերաբերում: «Այսօր ներքաղաքական հարցերի մասին չեմ խոսելու, ուստի, կխնդրեմ այն հայրենակիցներին, ովքեր գուցե չեն հավանում իմ քաղաքական տեսակետները կամ ինձ չեն սիրում և հիմա նայում են ուղիղ եթերը, գրեն իրենց մշտական քոմենթները՝ «Սերժի ստրուկ», «քաչալ»: Գրեք, որ […]

̰
ԱԺ ներուժն օգտագործվում է արտահերթ ընտրությունները ձախողելու և հակահեղափոխական օրակարգ ձևավորելու վրա․ Նազարյան

17:03 02.10.2018

Ազգային ժողովում այսօր ընդունված նախագիծը, որով պատգամավորների՝ իրենցից անկախ պատճառներով նիստից բացակայելու դեպքում ԱԺ նիստը կարող է ընդհատվել ԱԺ նախագահի որոշմամբ, պատգամավոր, «Ելք» խմբակցության անդամ Լենա Նազարյանը համարում է մանդատներից կառչելու խղճուկ փորձ։ Նիկոլ Փաշինյանի կուսակիցը նշեց, որ աբսուրդ է, երբ ամբողջ խորհրդարանի ներուժն օգտագործվում է արտահերթ ընտրությունները ձախողելու և հակահեղափոխական օրակարգ ձևավորելու վրա։ Ըստ պատգամավորի՝ […]

̰
Այսօր Հանրապետական կուսակցությունն ու նրա աջակիցները ցույց տվին իրենց վախերը արտահերթ ընտրություններից․ Լենա Նազարյան

16:56 02.10.2018

Այսօր ՀՀ «Ազգային ժողովի կանոնակարգ օրենքում» փոփոխություն կատարվեց, ըստ որի՝ պատգամավորների՝ իրենց անկախ պատճառներով ԱԺ նիստից բացակայելու դեպքում ԱԺ նիստը կարող է ընդհատվել խորհրդարանի նախագահի որոշմամբ։ Այս որոշումով, ըստ «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանի, Հանրապետական կուսակցությունն ու դրա աջակիցները ցույց տվեցին իրենց վախերը արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ։ «Գործող Սահմանադրությամբ վարչապետի հրաժարականի պարագայում 7-օրյա ժամկետում ԱԺ […]

̰
Հայկակ Արշամյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնից

16:45 02.10.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել` Հայկակ Արշամյանին վարչապետի խորհրդականի պաշտոնից ազատելու մասին: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Հայկակ Արշամյանին ազատել վարչապետի խորհրդականի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն»,- ասված է որոշման մեջ:

̰
Փաշինյանն ընդունել է արծվաշենցիներին և քննարկել նրանց հուզող հարցերը

16:37 02.10.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է 1992թ. օգոստոսի 8-ին ռազմական գործողությունների հետևանքով Գեղարքունիքի մարզի Արծվաշեն համայնքից բռնի տեղահանված բնակիչներին, ովքեր օրեր առաջ բողոքի ակցիա էին իրականացնում կառավարության շենքի առաջ: Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետը լսել է արծվաշենցիների խնդիրները և մանրամասն ծանոթացել նրանց հուզող հարցերին: Արծվաշենցիները նշել են, որ 1992թ. […]

̰
Լևոն Սարգսյանն ազատվել է հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից

16:30 02.10.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Լևոն Սարգսյանին հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից ազատելու մասին: Այս մասին տեղեկանում ենք e-gov.am-ից: Որոշման մեջ մասնավորապես ասվում է. «Ղեկավարվելով «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով` Լևոն Սարգսյանին ազատել հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից»: Լևոն Սարգսյանը հատուկ հանձնարարություններով դեսպան էր նշանակվել 2010 թվականին:

̰
Ի՞նչ միջոցառումներ են անցկացվելու Ֆրանկոֆոնիայի շրջանակներում

15:46 02.10.2018

ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջը հրապարակել է Ֆրանկոֆոնիայի շրջանակում անցկացվելիք միջոցառումների ժամանակացույցը: Համաձայն այդ ժամանակացույցի` Աշխարհահռչակ երգիչներ ZAZ-ը, Melody Gardot-ը, Angélique Kidjo-ն ելույթ կունենան հոկտեմբերի 11-ին Երևանում Ֆրանկոֆոնիայի գալա համերգին, որը կեզրափակի DJ Folamour-ը։ Ֆրանկոֆոնիայի շրջանակներում կանցկացվի բիզնեսֆորում, որի ընթացքում ելույթով հանդես կգան Սոֆյա ռոբոտը և ինտերնետի հայրերից Լուի Պուզենը: Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակներում կայանալիք միջոցառումները․ Հոկտեմբերի 7-ին […]

̰
Ֆիզիկայի բնագավառում Նոբելյան մրցանակ են ստացել օպտիկական նրբունելի ստեղծողները

15:45 02.10.2018

Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիան այսօր հայտարարել է ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակի արժանացած գիտնականների անունները։ Ամերիկացի Արթուր Էշկինը, ֆրանսիացի Ժերար Մորուն ու կանադացի Դոննա Սթրիքլանդը մրցանակը ստացել են լազերային ֆիզիկայի ոլորտում նորարարության՝ օպտիկական նրբունելիի ստեղծման ու կենսաբանության ոլորտում դրա կիրառման համար։ Երեկ հրապարակվել էին նաև ֆիզիոլոգիայի և բժշկության բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիրների անունները։ Վաղը հայտնի կդառնա […]

̰
Իսրայելցի քաղաքագետը կոչ է անում արձան տեղադրել՝ ի հիշատակ Ազնավուրի և ի պատիվ Հայոց ցեղասպանության զոհերի

15:39 02.10.2018

Իսրայելցի քաղաքական գործիչ Ավիգդոր Էսկինը տեսաուղերձ է հղել Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ ու հիշատակել նաև հայերի ու հրեաների կապը։ Քաղաքագետը հիշեցրել է, որ Ազնավուրը շատ հրեաների է փրկել Հոլոքոստի ժամանակ՝ անձամբ լինելով ցեղասպանության ենթարկված ժողովրդի ներկայացուցիչ։ Էսկինն Իսրայելի իշխանություններին կոչ է արել այս կապակցությամբ արձան կանգնեցնել Իսրայելում՝ ի հիշատակ Շառլ Ազնավուրի և ի պատիվ Հայոց […]

̰
Երևանի մետրոպոլիտենում հնչում են Ազնավուրի ստեղծագործությունները

15:21 02.10.2018

Երևանի մետրոպոլիտենի կայարաններում հնչում են Շառլ Ազնավուրի ստեղծագործությունները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանը: «Ի հիշատակ ֆրանսահայ նշանավոր շանսոնյեի՝ Երևանի մետրոպոլիտենի բոլոր կայարաններում հնչում են նրա ստեղծագործությունները։ Հավերժ փառք քեզ, Մեծ Հայ, սիրելի Շառլ»,- գրված է հրապարակման մեջ:

̰
Մեր ընտանիքը խորը ցավ է ապրում. Հովիկ Աբրահամյանի գրառումը Շառլ Ազնավուրի մասին

15:10 02.10.2018

ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում ցավակցություն է հայտնել շանսոնյե Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ: Վերջինս նաև լուսանկարներ է հրապարակել գրառմանը կից: Գրառման մեջ մասնավորապես ասվում է, որ իր ընտանիքը խորը ցավ է ապրում շանսոնյեի մահվան կապակցությամբ:

̰
Հարավային Կորեայի բնակչության 59.8%-ը ցանկանում է միավորվել Հյուսիսի հետ

15:03 02.10.2018

Հարավային Կորեայում անցկացված հարցման արդյունքում պարզ է դարձել, որ քաղաքացիների 59.8%-ը ցանկանում է միավորվել Հյուսիսային Կորեայի հետ: Այս մասին տեղեկացնում է Սեուլի պետական համալսարանի Միավորման և խաղաղության հարցերով մասնագիտացված կենտրոնը: Հարցվածներից 45.1%-ը կարծում է, որ միավորվելն անհրաժեշտ է կորեացի ժողովրդի միասնության համար, 31.4%-ը կարծում է, որ միավորվելով նրանք պատերազմի վտանգները կչեզոքացնեն, իսկ 12.9%-ը կարծում է, […]

̰
Սկրիպալը փորձել է Մեծ Բրիտանիային կոմպրոմատ տալ Պուտինի մերձավորի դեմ. NYT

14:46 02.10.2018

Ռուսաստանի նախկին գործակալ, վերջերս սպանության փորձի ենթարկված Սերգեյ Սկրիպալը փորձել է բրիտանական հետախուզությանը կոմպրոմատային գաղտնի տեղեկություններ տրամադրել Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության այն ժամանակվա ղեկավար, ներկայումս ՌԴ ազգային անվտանգության խորհրդի ղեկավար ու Վլադիմիր Պուտինի մերձավոր Նիկոլայ Պատրուշևի վերաբերյալ (լուսանկարում՝ ձախից առաջինը)։ Այս մասին գրում է New York Times պարբերականը՝ Սկրիպալի վերաբերյալ այսօր լույս տեսնող գրքին հղումով։ […]

̰
Կատալոնիայի անկախության կողմնակիցները հարձակվել են տեղի խորհրդարանի շենքի վրա

14:31 02.10.2018

Հոկտեմբերի 1-ին Իսպանիայի մաս կազմող Կատալոնիայի մայրաքաղաք Բարսելոնում մինչև 180 հազար մարդու մասնակցությամբ ցույցեր են եղել Կատալոնիայի անկախության հռչակման համար նախորդ տարի նույն օրը անցկացված անհաջող հանրաքվեի մեկամյակի կապակցությամբ։ Երեկոյան այս ցույցի մասնակիցների՝ առավել ծայրահեղական տրամադրություններով խումբը սկսել էր գրոհել տեղի խորհրդարանի շենքը։ Դեմքերը քողարկած ցուցարարները բարիկադներ են կառուցել ու սկսել են քարեր նետել ոստիկանության […]

̰
BACK_TO_TOP