19:39 03.10.2018
Երեկ ԱԺ տարածքում տեղի ունեցած միջադեպից հետո բերման են ենթարկվել ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արայիկ Գրիգորյանի (Ավշարի Արայիկ) կողմնակիցները: Այս մասին տեղեկացանք Armtimes.com լրատվական կայքից: Հիշեցնենք, որ երեկ միջադեպ էր տեղի ունեցել ցուցարարների և ՀՀ ԱԺ պատգամավորներ Միհրան Պողոսյանի (Քեթրինի Միհրան) և Ավշարի Արայիկի միջև. պատգամավորները սկսել էին հայհոյանքներ հնչեցնել ցուցարարների հասցեին: ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ […]
19:30 03.10.2018
Փաստաբան Նորայր Նորիկյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում, անդրադառնալով արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման հնարավորությանը, նշեց, որ չի կարող ասել, թե հնարավոր կլինի այդքան սուղ ժամկետում «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում համապատասխան փոփոխություններ կատարել, քանի որ ակնհայտ է` արդեն գործադիր իշխանությունը՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, կայացրել է քաղաքական որոշում` մինչև սույն թվականի դեկտեմբեր ամսվա առաջին կեսը արդեն խորհրդարանական ընտրություններ անցկացնելու […]
19:20 03.10.2018
Ինչպես հայտնի է, այսօր խորհրդարանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ երեկ ԱԺ-ի մոտ Միհրան Պողոսյանի ու նրան ուղեկցողների պահվածը վկայում է այն մասին, որ իրավապահ մարմիններն այնքան էլ լավ չեն կատարել իր՝ «ասֆալտին պառկեցնելու» հրահանգը, և որ հայհոյողները պատժվելու են օրենքի ողջ խստությամբ: «Պարո՛ն, վարչապետ, եթե ուզում եք զբաղվել օրինախախտումներով և սպառնում եք […]
19:10 03.10.2018
Քիչ առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ այգուց ուղիղ եթերով քաղաքացիներին ևս մեկ անգամ տեղեկացրեց, որ Ազգային ժողովի այգու դարպասները բաց են, և յուրաքանչյուր ոք կարող է գալ և զբոսնել այնտեղ: Այգում արդեն զբոսնող քաղաքացիներ կային, որոնք առիթը բաց չթողեցին՝ վարչապետի հետ սելֆի անելու: Փաշինյանը խուսափեց պատասխանել լրագրողների հարցերին և նշեց, որ հանդիպման է շտապում: «Իհարկե, […]
18:51 03.10.2018
Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանն ասել է, որ երեկ ԱԺ բակում հավաքված քաղաքացիները, երբ հանդարտ հեռացել են Դեմիրճյան փողոցով, ականատես են եղել, թե ինչպես են ՀՀԿ պատգամավոր Միհրան Պողոսյանն ու նրան ուղեկցող մարդիկ հայհոյել քաղաքացիներին: «Կա տեսանյութ: Արդյո՞ք տեղյակ եք այդ միջադեպից և ի՞նչ քայլեր են ձեռնարկվել քաղաքացիներին հայհոյող, հասարակական կարգը […]
18:40 03.10.2018
Armblog.net կայքի հիմնադիր Արմեն Մկրտչյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել այն մասին, որ Երևանի քաղաքապետարանի SMM-շիկները ջնջել են Facebook-ի ու Twitter-ի պաշտոնական էջերն ու իրենց հետ տարել պատմության գիրկը: «Երևանի քաղաքապետարանի SMM-շիկները ջնջել են Facebook-ի ու Twitter-ի պաշտոնական էջերն ու իրենց հետ տարել պատմության գիրկը: Հիմա հարց. բյուջեի հաշվին երկար տարիներ գործունեություն ծավալած էջերն ի՞նչ […]
18:38 03.10.2018
Այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը հիշեցրել է, որ ինքը երեկ՝ հայտարարությունների ժամին, խնդիր է բարձրաձայնել՝ կապված Ադրբեջանում գերեվարված ՀՀ քաղաքացիների հետ: «Պարո՛ն վարչապետ, արդյո՞ք հաստատվել է Ադրբեջանի նախագահի հետ այն օպերատիվ կապը, որի մասին դուք խոսում էիք Դուշանբեից վերադառնալուց հետ և արդյո՞ք կարողացել եք ճշտել այս պահին Ադրբեջանում գերեվարված ՀՀ քաղաքացիների, […]
18:35 03.10.2018
«ՀՀ-ում կա քաղաքական ճգնաժամ, և այն պետք է սեղմ ժամկետում հանգուցալուծվի»,- այս մասին ԱԺ միջանցքում լրագրողների հետ զրույցում ասել է ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը: Ըստ ԿԳ նախարարի՝ հուշագիրն այն փաստաթղթերից մեկն էր, որը թույլ կտար եղած քաղաքական լարվածությունը մի փոքր մեղմել: Արայիկ Հարությունյանը նաև նշում է, որ տվյալ քաղաքական ճգնաժամը դեռևս կառավարության ծրագիրն ընդունելու ժամանակ […]
18:30 03.10.2018
«ԱԺ արտահերթ ընտրությունները, նախ և առաջ, ՀՀ քաղաքացիների հստակ պահանջն է, և Սփյուռքում այդ պահանջը սատարում են: Սփյուռքում կա հեղափոխության ոգևորությունը, սակայն ասում են, որ հեղափոխությունը որոշակիորեն կիսատ է թողնված և այն լիարժեք կլինի միայն նոր խորհրդարանական ընտրություններից հետո»,- այս մասին այսօր ԱԺ միջանցքում՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ասել է Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը: Սփյուռքի […]
18:25 03.10.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով հարցին` հնարավոր համարո՞ւմ է ՀՅԴ-ի և ԲՀԿ-ի հետ համագործակցությունը, պատասխանեց. «ՀՅԴ-ն բազմաշերտ կուսակցություն է, և չի կարելի մի շերտի գործողություններով դատել բոլորի մասին»: Անդրադառնալով մտահոգությանը, թե արտահերթ ընտրությունների` հապշտապ անցկացման պարագայում նորընտիր խորհրդարանում ընդդիմություն չի լինի, Փաշինյանը հիշեցրեց` գործող Սահմանադրությամբ ՀՀ ԱԺ առնվազն 1/3-ը լինելու է […]
18:10 03.10.2018
ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանը լուսանկար է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ պատկերված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը լուսանկարում է ԱԺ այգին, որը այլևս բաց է քաղաքացիների համար: «Ազգային ժողովի դարպասները ևս այլևս բաց են քաղաքացիների համար»,- լուսանկարին կից այսպիսի գրառում է կատարել Արման Եղոյանը:
18:08 03.10.2018
ԵԽԽՎ-ում Հայաստանին վերաբերող հարցերով համազեկուցող Յուլյա Լովոչկինան Հայաստանի քաղաքական բոլոր ուժերին կոչ է արել Հայաստանի բոլոր քաղաքական ուժերին խոսքով ու գործով հարգել ժողովրդավարական սկզբունքներն ու օրենքի գերակայությունը: Այս մասին տեղեկանում ենք ԵԽԽՎ պաշտոնական կայքում զետեղված հայտարարությունից: Զեկույցում մասնավորապես ասվում է, որ Երևանում անցկացված ավագանու ընտրությունները ցույց տվեցին հայ ժողովրդի ժողովրդավարական ձգտումները: Նշվում է սակայն, որ […]
18:06 03.10.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով մարզպետների, նախարարների` երեկվանից թափուր մնացած հաստիքներում կատարվելիք նշանակումներին, ասաց. «Մենք քննարկում ենք, և ընդհանրապես կարծում եմ, որ կուսակցական պատկանելությունն առաջնային չի լինելու մեր հետագա կադրային քաղաքականության մեջ: Առաջնային լինելու է պրոֆեսիոնալ կարողությունը»: Վարչապետը խոսեց նաև խորհրդարանական մյուս ուժերի հետ ձեռք բերված պայմանավորվածության մասին, երբ վերջիններս հայտնել […]
18:00 03.10.2018
Աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Նյու Յորքի «Կարնեգի» հիմնադրամի նախագահ Վարդան Գրեգորյանի հետ: Նախագահ Սարգսյանը բարձր է գնահատել հիմնադրամի և, մասնավորապես, նրա նախագահ Վարդան Գրեգորյանի կողմից մեր երկրում իրականացվող գիտական, կրթական, մարդասիրական ծրագրերը։ Հանդիպմանը քննարկվել է Հայաստանում «Կարնեգի» հիմնադրամի հետ համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորությունը: Խոսելով հիմնադրամի գործունեության […]
17:58 03.10.2018
ՀՀԿ խմբակցությունը հայտարարություն է տարածել «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում կատարված փոփոխությունների վերաբերյալ, որը ներկայացնում ենք ամբողջությամբ. «2018 թվականի հոկտեմբերի 2-ին ընդունված «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը մեկ նպատակ է հետապնդում, այն է՝ ապահովել Ազգային ժողովի բնականոն գործունեությունը, երբ արտակարգ իրավիճակների կամ պատգամավորների համար ստեղծված արհեստական խոչընդոտների պատճառով […]
17:53 03.10.2018
Դուշանբեում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև եղած զրույցը և բանավոր համաձայնությունները ողջունելի են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համար։ Նրանք ողջունում են կողմերի բոլոր ջանքերը, որոնք ուղղված են լարվածության նվազեցմանն ու հակամարտության լուծմանը։ Այս մասին համանախագահները հայտնել են ադրբեջանական «Թրենդ» գործակալությանը։ «Համանախագահները աջակցում են կողմերի ցանկացած պայմանավորվածություն, որը օգնում է հասնել […]
17:46 03.10.2018
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին երկրի ազգային տոնի՝ Միասնության օրվա կապակցությամբ՝ մաղթելով նախագահ Շտայնմայերին քաջառողջություն և ամենայն բարիք, իսկ Գերմանիայի բարեկամ ժողովրդին՝ բարօրություն:
17:40 03.10.2018
Հոկտեմբերի 3-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-վրացական բազմակողմ համագործակցությանը վերաբերող, երկկողմ հետաքրքրություն ներկայացնող, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության խնդիրներին ու հակամարտությունների կարգավորմանն առնչվող հարցեր:
17:37 03.10.2018
Այսօր խորհրդարանում՝ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը հետաքրքրվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից, թե լինելո՞ւ են բանակցություններ ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի հետ, լինելո՞ւ է որևիցե փաստաթուղթ, թե՞ ոչ: Սիմոնյանը հիշեցրել է, որ ԲՀԿ-ի ու ՀՀԿ-ի ներկայացուցիչները լրագրողների հետ զրույցներում այլ բան են ասել: «Երեկ հանդիպման ընթացքում ես ասել եմ, որ դեկտեմբերին ՀՀ-ում պետք […]
17:33 03.10.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր խորհրդարանում պատասխանել է լրագրողների հարցերին: Նա անդրադարձել է արտահերթ ընտրությունների անցկացմանն ու իր հրաժարականին: «Պարոն Աշոտյանն այսօր ակնարկում էր, որ հնարավոր է` մենք այնքան էլ ճիշտ չենք հասկացել իրար: Հարց է ծագում. եթե մենք խոսում ենք ու ճիշտ չենք հասկանում, ի՞նչ իմաստ ունի այդ խոսակցությունը»,- ասել է նա: Փաշինյանը նշել […]
17:03 03.10.2018
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը հայտարարել է, որ ժամանակին ԽՍՀՄ վերջին ղեկավար Միխայիլ Գորբաչովին ոչ մի խոստում չի տրվել ՆԱՏՕ-ն չընդարձակելու վերաբերյալ: Այս մասին դաշինքի գլխավոր քարտուղարն ասել է՝ ի պատասխան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարության: Սթոլթենբերգի խոսքերով՝ մեծ պետությունները չեն կարող այս հարցում փոքրերի փոխարեն որոշում կայացնել: Ըստ նրա՝ ՆԱՏՕ-ն ընդարձակվում է պետությունների ժողովրդավարական […]
16:59 03.10.2018
«Նա պարզապես լրտես է, հայրենիքի դավաճան։ Հասկանո՞ւմ եք՝ այդպիսի հասկացություն կա՝ հայրենիքի դավաճան», – այս բառերով Ռուսաստանի նախագահը բնորոշել է ռուս նախկին գաղտնի գործակալ, հետագայում Բրիտանիայի հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված Սերգեյ Սկրիպալին, որին վերջերս փորձել էին թունավորել։ Վլադիմիր Պուտինը նշել, որ Սկրիպալի և նրա դստեր թունավորման հետ կապված աղմուկն արհեստականորեն մեծացվում է, ու որքան շուտ […]
16:44 03.10.2018
Այսօր՝ ժամը 16։30-ին, ինչպես կարգն է, խորհրդարանում սկսվել է կառավարության հետ հարցուպատասխանը: ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը տեղեկացրել է, որ նիստից բացակայում են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը, բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը և տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: «Այս նախարարները գործուղման մեջ են, իսկ Մհեր Գրիգորյանը բացակայում է […]
16:29 03.10.2018
Հակառակորդ երկրների ագրեսիվ քարոզչությանը դիմակայելու համար Վրաստանը Միացյալ Նահանգներից 500 հազար դոլար գումար կստանա՝ սեփական քարոզչություն իրականացնելու համար։ Այս մասին այսօր հայտարարել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն, փոխանցում են վրացական լրատվամիջոցները։ «Սա եզակի ծրագիր է, որը ևս մեկ անգամ հաստատում է ԱՄՆ կառավարության վճռական աջակցությունը Վրաստանի՝ արևմտյան ինտեգրացիայի գործընթացին»,- նշել է Մամուկա Բախտաձեն։ Նա այնուհետև […]
16:15 03.10.2018
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը Սիրիա է հասցրել սեփական արտադրության Ս-300 հակաօդային պաշտպանության համակարգերը։ Այս մասին Ռուսաստանի ՊՆ ղեկավարը զեկուցել է երկրի Անվտանգության խորհրդի նիստի ընթացքում, իսկ մատակարարումն ապացուցող կադրերը հրապարակվել են ռուսական հեռուստատեսությամբ։ https://youtu.be/H4lVsAEijL4?t=53s 49 միավոր տեխնիկան, որ ուղարկվել է Սիրիա, ներառում է հրթիռների արձակման կայաններ (4 միավոր), ռադարներ և այլ տեխնիկա, որոնք մտնում են բուն […]
15:59 03.10.2018
Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանը, հոկտեմբերի 2-ին տեղի ունեցած իրադարձությունների ֆոնին, աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել: Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան էջում: Ներկայացնում ենք գրառումն ամբողջությամբ. «Հարգելի՛ և արդեն հաազատ դարձած գործընկերներ, Արագածոտնի մարզի սիրելի՛ ժողովուրդ, պայմանավորված վերջին ներքաղաքական իրադարձություններով և հիմք ընդունելով Հ. Յ. Դաշնակցության 02.10.2018թ. հայտարարությունը՝ իր ներկայացուցիչներին ՀՀ կառավարությունից հետ կանչելու մասին, […]
15:33 03.10.2018
Վրաստանի կառավարության նիստից առաջ վարչապետ Մամուկա Բախտաձեն հայտարարել է երկրում Առևտրի միջազգային պալատի կոմերցիոն արբիտրաժ ստեղծելու մասին: «Ձեզ հայտնի է մեր տեսլականն առ այն, որ Վրաստանը պետք է դառնա տարածաշրջանի առևտրային և տնտեսական կենտրոն: Այսօր մենք կհայտարարենք երկու նոր նախաձեռնության մասին: Դեկտեմբերի 20-ին Փարիզում պայմանագիր կստորագրենք Առևտրի միջազգային պալատի հետ՝ Վրաստանում Առևտրի միջազգային պալատի կոմերցիոն արբիտրաժ ստեղծելու […]
15:21 03.10.2018
Հոկտեմբերի 3-ին ՄԱԿ-ի միջազգային դատարանը (Արդարադատության միջազգային դատարան) հրապարակել է վճիռ, որը վերաբերում է Իրանի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցների օրինաչափությունը կասկածի տակ դնելուն։ Դատարանը որոշել է մասնակիորեն բավարարել Իրանի պահանջը։ Դատարանը որոշել է ժամանակավոր միջոցներ ձեռնարկել ամերիկյան կողմի դեմ՝ պահանջելով այս տարվա մայիսի 8-ին սահմանված պատժամիջոցները չտարածել Իրանի հումանիտար ու քաղավիացիոն ոլորտների վրա, մինչև որ երկու […]
15:10 03.10.2018
Աշոտ Հակոբյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աշխատակիցների հետ: Այս մասին ասված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ: «Ամփոփելով համատեղ աշխատանքի կարճ, բայց դժվարին ժամանակահատվածը` Հակոբյանը շնորհակալություն է հայտնել աշխատակազմին արդյունավետ համագործակցության համար, հորդորելով ավարտին հասցնել նախանշած ծրագրերն ու նախաձեռնությունները»: https://www.facebook.com/MTC.Armenia/photos/a.237267643065567/1745708315554818/?type=3&theater
15:09 03.10.2018
Արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը միանշանակ չընկալվեց քաղաքական և քաղաքագիտական շրջանակներում: Արդյո՞ք հնարավոր կլինի մինչև տարեվերջ արտահերթ ընտրությունների կազմակերպումը, դա կլինի անցնո՞ւմ, թե՞ հնարավոր չի լինի խուսափել բախումներից: Այս և մի շարք այլ հարցերի շուրջ SHANTNEWS.am-ը զրուցել է քաղաքագետ Հայկ Բալանյանի հետ: – Պարո՛ն Բալանյան, կխնդրեի Ձեր գնահատականը երեկվանից ստեղծված […]