11:32 29.09.2018
«Արցախյան հարցի կարգավորման գերակա ուղղությունը պահպանվում է, բանակցությունները շարունակվում են: Դիրքորոշման փոփոխություն չենք տեսնում, տեսնենք արդյո՞ք կլինի տակտիկական փոփոխություն»,- ներքին և արտաքին քաղաքական վերջին գործընթացների ու իրադարձությունների հնարավոր զարգացումների մասին խոսելիս ասել է քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը: Քաղաքագետը նշում է, որ Դուշանբե կատարած այցից ակնկալիքներ չպիտի ունենայինք, քանի որ այն չի կազմակերպվել որպես հատուկ երկու երկրների […]
11:12 29.09.2018
Սեպտեմբերի 28-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցող Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց իր մոնղոլ գործընկերոջ՝ Դամդին Ցոգթբաաթարի հետ: Զրուցակիցները քննարկեցին երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող մի շարք հարցեր: Ներկայացնելով Հայաստանի զարգացման օրակարգի շարժիչ ուժ համարվող նորարարության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի ձեռքբերումները՝ նախարար Մնացականյանը կարևորեց տվյալ ուղղություններով համագործակցությունը և համատեղ ծրագրերի իրականացումը: […]
10:48 29.09.2018
Գազայի հատվածում իսրայելական զինուժի հետ բախումների հետևանքով 7 պաղեստինցի է զոհվել: Իսրայելի բանակը պնդում է, որ գնդակոծությունն ու ավիահարվածները սկսել է այն բանից հետո, երբ իսրայելցի զինվորների ուղղությամբ պայթուցիկներ և քարեր են նետվել: Պաղեստինյան կողմը հայտնել է, որ բախումների հետևանքով ավելի քան 500 մարդ է վիրավորվել:
10:43 29.09.2018
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նախօրեին` երկար ընդմիջումից հետո, տեղի է ունեցել ՀՀԿ ԳՄ նիստ, որը վարել է անձամբ Սերժ Սարգսյանը: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀԿ-ականները հիմնականում ցանկացել են լսել Սերժ Սարգսյանի տեսակետները ներքաղաքական թեմաների վերաբերյալ: Մեր տեղեկություններով` խոսք է գնացել ԱԺ արտահերթ ընտրությունների մասին: Նշվել է, որ ՀՀԿ-ականները չպետք է հրաժարվեն երկխոսության գնալ Նիկոլ […]
10:41 29.09.2018
«Հրապարակ» թերթը գրում է․«Հաշվարկներ կա՞ն, թե նոր Ընտրական օրենսգրքի պարագայում ընտրացուցակները քանի տոկոսով «կմաքրվեն»՝ հարցրինք վարչապետին կից ընտրական բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանին: Հիշեցնենք, որ նոր իշխանությունը մտադիր է ցուցակներից «զտել» Հայաստանից բացակայող, անվավեր անձնագրերով անձանց, որոնք ընտրողների մոտ 30 տոկոսն են կազմում, և որոնց փոխարեն ու շնորհիվ՝ նախկին իշխանությունները մշտապես տոկոսներ են խփել: Դանիել […]
09:35 29.09.2018
««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի գաղտնալսման գործով խուզարկություններն ավարտվել են: Ինչպես հայտնի է, նախաքննությունն իրականացնող մարմինը միջնորդություններ էր ներկայացրել դատարան 6 տարբեր հասցեներում խուզարկություն կատարելու թույլտվություն ստանալու համար, որոնք բոլորն էլ դատարանը բավարարել էր: Սակայն հանրությունը իրազեկվեց միայն […]
09:03 29.09.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «Քոչարյանական թիմում քաղաքական ուժերի հետ հանդիպումները հիմնականում անցկացնում է Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակը, լրատվամիջոցների եւ լրագրողների հետ՝ Վիկտոր Սողոմոնյանը, օլիգարխիկ «սաստավի» հետ՝ Հովիկ Աբրահամյանը, հիմնականում՝ «Նացիոնալ» հյուրանոցում։ Ռ․ Քոչարյանը ռազմավարական հարցերն է լուծում, հանդիպում առավել հայտնի դեմքերի հետ։ Որոշ տեղեկություններով՝ արդեն 2 անգամ հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ, նախկին նախարարների՝ Վարդան […]
08:14 29.09.2018
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի Դուշամբեում կայացած զրույցի վերաբերյալ Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում նշվում է՝ զրուցակիցները հայտնել են խնդրի բանակցային եղանակով լուծման և շփման գծի և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանի երկայնքով միջադեպերի կանխման նպատակով հրադադարի ռեժիմի ամրապնդման մասին։ Հայտարարության մեջ ասված է նաև, որ կողմերը որոշել են մշակել […]
00:21 29.09.2018
Թուրքիայի սահմանադրական դատարանը պարտավերցրել է պետությանը թուրք հայտնի պատմաբան, պրոֆեսոր, 2008թ. «Հայե՛ր, ներեցեք մեզ» ակցիայի առաջամարտիկներից Բասքըն Օրանին 27.000 թուրքական լիրա փոխհատուցում վճարել: Այս մասին հայտնում է ermenihaber-ը։ 2008թ. Բասքըն Օրանը, կառավարության մարդու իրավունքների խորհրդակցական հանձնաժողովի անդամ հանդիսանալով, ազգային փոքրամասնությունների իրավունքների և մշակութային իրավունքների վերաբերյալ զեկույց էր պատրաստել: Այդ զեկույցն արժանացել էր ազգայնական շրջանակների բուռն […]
23:39 28.09.2018
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության լիազոր ներկայացուցիչ Ռուբեն Մանուկյանի ԿԸՀ ներկայացրած դիմումի քննարկումը կշարունակվի վաղը: ԲՀԿ–ն դիմել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովին՝ պահանջելով վարույթ հարուցել «Անկախ դիտորդը» կազմակերպության դեմ: Ըստ կուսակցության ներկայացուցիչների` Երևանի ավագանու ընտրությունների նախորդ օրը ասուլիսի ընթացքում կազմակերպությունն իրենց դեմ հակաքարոզչություն է իրականացրել՝ խախտելով օրենքը։ Հանձնաժողովի նիստում քննարկումը տևել է շուրջ 2 ժամ։ «Անկախ դիտորդ»-ի ներկայացուցիչ, […]
22:44 28.09.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել սահմանագծում լարումը նվազեցնելու և միջադեպերը կանխելու վերաբերյալ: Այս մասին վարչապետն ասել է ֆեյսբուքյան ուղիղ եթերում։ «Այս անգամ որոշակի առարկայական խոսակցություն ստացվեց և դրա արդյունքում մենք մի քանի կարևոր կետեր արձանագրեցինք: Պայմանավորվեցինք, որ մեր պաշտպանության նախարարներին հանձնարարություն կտանք, որ վերջիններս քայլեր ձեռնարկեն սահմանագծում լարումն իջեցնելու և սահմանային միջադեպերը կանխելու վերաբերյալ: Կարծում եմ, որ սա կարևոր պայմանավորվածություն է»,- ասել է Փաշինյանը: Վարչապետը նշել է, որ այս մասին տեղեկացրել են նաև Արցախի նախագահ Բակո Սահակյանին: «Հանձնարարական և համապատասխան հրաման եմ տվել մեր զինված ուժերին և նախորդ գիշերը, կարող եմ […]
22:31 28.09.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստան վերադառնալուց հետո ուղիղ եթերում կիսվել է այցի տպավորություններով։ Նա անդրադարձել է ԵԱՏՄ-ի և ԱՊՀ-ի նիստերին։ «Որպես վարչապետ առաջին անգամ էի մասնակցում ԱՊՀ-ի գագաթնաժողովին, ԵԱՏՄ-ին մասնակցել եմ Սոչիում։ Նիստը երկու մաս ունի՝ դռնփակ և դռնբաց։ ԵԱՏՄ-ի դռնփակ նիստումյ Շոկային իրավիճակ էր։ Ես տեսա, թե ինչ բանավեճ էր ընթանում, աներևակայելի բուռն քննարկումներ ու […]
21:58 28.09.2018
Երևանի ավագանու ընտրությունների նախօրեին՝ սեպտեմբերի 22-ին, «Անկախ դիտորդ» դաշինքի ներկայացուցիչներ Դանիել Իոաննիսյանը և Արթուր Սաքունցը մամուլի ասուլիսով հանդես եկան, որի ընթացքում խոսվեց մի շարք խնդիրների մասին։ Ասուլիսից րոպեներ առաջ Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ ձեռք են բերվել հավաստի ապացույցներ` ԲՀԿ-ի հանրավահաքներին մասնակցելու դիմաց գումարներ բաժանելու մասին։ «Մենք հավաստի ապացույցներ ենք ձեռք բերել, որ […]
21:00 28.09.2018
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը կարճատև աշխատանքային այցով Գեղարքունիքի մարզում է եղել։ Նախարարն այցելել է Սևանի շաքարի գործարան, որն առաջիկայում նախատեսվում է վերագործարկել։ Նախարարին ուղեկցել են Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը, ՏԶՆՆ փոխնախարար Հակոբ Ավագյանը, այլ պատասխանատուներ։ «Սևանի շաքարի գործարան» ՓԲԸ սեփականատեր Արմեն Առաքելյանը ներկայացրել է վերագործարկման պատրաստվող գործարանի արտադրական հնարավորությունները, անդրադարձել նախատեսվող […]
19:58 28.09.2018
Սեպտեմբերի 27-ին Նյու Յորքում տեղի է ունեցել ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) նախագահ Փիթեր Մաուերի հետ: Արտգործնախարարը նշել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է ԿԽՄԿ մարդասիրական առաքելությունը, շարունակական գործունեությունը Հայաստանում և Արցախում՝ գոհունակություն հայտնելով կառույցի կողմից սահմանամերձ գոտիների բնակիչներին աջակցություն ցուցաբերելուն ուղղված ծրագրերի իրականացման կապակցությամբ: Հանդիպման ընթացքում Զոհրաբ Մնացականյանը շեշտել […]
19:32 28.09.2018
Իրանագետ Վարդան Ոսկանյանը «Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում անդրադարձել է ՄԱԿ- ում ԱՄՆ նախագահ Թրամփի և Իրանի նախագահ Ռոհանիի բանավեճին: «ՄԱԿ-ի ամբիոնից միայն 2 նախագահներ տվեցին Աստծո անունը՝ Թրամփը և Ռոհանին, հետևաբար հակամարտ պետությունների կլիշեներում կարելի է նման մոտեցումներ տեսնել: Պարզ է, որ Իրանի միջուկային ծրագրի առնչությամբ որևէ հակասություններ չկան: Իրանը հետևում է այդ միջուկային համաձայնագրի […]
19:16 28.09.2018
«Համերաշխություն» կուսակցության ղեկավար Սարգիս Ավետիսյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատեց, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպում եղել է, քննարկվել են տարբեր տեսակի հարցեր՝ կապված երկրի ընդհանուր վիճակի հետ: «Եղել է մի 10 օր առաջ, իմ նախաձեռնությամբ: Ես կուսակցության ղեկավար եմ, և, բնականաբար, մենք ցանկացած ընտրությունների առիթով խոսում ենք, խոսելու ենք ու խոսել ենք միշտ, քննարկում […]
18:16 28.09.2018
Թուրքիայի նախագաh Ռեջեփ Թայիփ Էրդողանը սպառնացել էր ձախողել իր և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի ասուլիսը, քանի որ ասուլիսին ներկա է եղել թուրքական ընդդիմադիր «Ջումուրիեթ» թերթի գլխավոր խմբագիր Ջան Դյունդարը՝ առանց հարց տալու իրավունքի: Երբ էրդողանը սպառնացել է չմասնակցել ասուլիսին, Դյունդարը հայտարարել է, որ ինքը չի մասնակցի, ուստի ասուլիսում Մերկելը հատուկ անդրադարձել է այդ միջադեպին: «Այն […]
17:57 28.09.2018
Իտալիայի նախկին վարչապետ, ֆուտբոլային «Միլան» ակումբի նախկին սեփականատեր Սիլվիո Բեռլուսկոնին մեծ սպորտ է վերադարձել: Այս մասին հայտնում է Sport express պարբերականը: Հաղորդվում է, որ վերջերս նա ձեռք է բերել Իտալիայի 3-րդ դիվիզիոնում հանդես եկող «Մոնցա» ակումբը: Հաղորդվում էր, որ գործարքը 2.5-3 մլն եվրո է արժեցել: Ավելի վաղ՝ սեպտեմբերի 23-ին, Բեռլուսկոնին հայտարարել էր քաղաքականություն վերադառնալու մտադրության […]
17:40 28.09.2018
Պետական եկամուտների կոմիտեի ՕՀՎ մարզային 10-րդ (Գեղարքունիքի) բաժնի աշխատակիցների իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ Ռուսաստանի Դաշնությունից եզրահան տախտակի ներմուծմամբ և մեծածախ վաճառքով զբաղվող անհատ ձեռներեց Սուրեն Ավետյանը 2018թ-ի ընթացքում գնել է 258 000 լիտր բենզին և դիզելային վառելիք՝ ընդհանուր շուրջ 100 մլն դրամ գումարի չափով: Ձեռք բերած վառելանյութը պահեստավորվել է և ամբողջությամբ օտարվել առանց […]
17:34 28.09.2018
Բաքվում ադրբեջանցիները «Արցախի ազատագրման» թեմայով ցույց են կազմակերպելու, որը ղեկավարելու է նորաստեղծ «Ղարաբաղ կոմիտե» ադրբեջանական կազմակերպությունը։ Թե ինչու են ադրբեջանցիներն կազմակերպությունը կոչել 1988 թվականից Արցախյան շարժման առաջամարտիկ հայկական «Ղարաբաղ» կոմիտեի անունով նշել, չեն ասում։ Բաքվի քաղաքապետականը թույլատրել է ցույցի անցկացումը, բայց կազմակերպիչներին հրավիրել է ոստիկանություն ու հրահանգավորել, որ ցուցարարներն իրենց «ավելորդություններ թույլ չտան»։ Ցուցարարները մտադիր […]
17:28 28.09.2018
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դուշանբեում՝ ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի նիստի շրջանակում հանդիպել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ: Նիկոլ Փաշինյանը գոհունակությամբ նշել է, որ երկկողմ միջպետական հարաբերություններն ունեն շարունակական զարգացում և կարևորել համագործակցությունը տնտեսության ոլորտում: ՀՀ վարչապետի խոսքով` արդեն իսկ մի քանի ղազախական ընկերություններ հետաքրքրություն են ցուցաբերում հայկական շուկայի նկատմամբ […]
17:21 28.09.2018
Դուշանբեում ԱՊՀ երկրների գագաթնաժողովի ժամանակ Ռուսաստանի նախագահն իր գործընկերների հետ զրույցում շեշտել է, որ ԱՊՀ ներսում առևտրաշրջանառությունն աճել է, ինչպես նաև գործընկերներին կոչ է արել փոխադարձ հաշվարկներում մեծացնել ազգային արժույթներով հաշվարկների ծավալը։ Այս մասին TASS-ին տեղեկացրել է Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Սա նշանակում է, որ Ռուսաստանի նախագահը կոչ է անում միմյանց միջև հաշվարկներ անելիս արտարժույթների […]
16:43 28.09.2018
Երևանի քաղաքապետարանը պարզաբանում է ներկայացրել գործունեությունը դադարեցրած երթուղիների վերաբերյալ: «Լրատվամիջոցներից մեկում իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն է տարածվել Երևանում հասարակական տրանսպորտի գործունեությունը դադարեցված երթուղիների մասին, որի առնչությամբ հարկ ենք համարում տեղեկացնել, որ վերջին երեք ամիսների ընթացքում գործունեությունը դադարեցրել են երկու՝ հ. 62 և հ. 11 միկրոավտոբուսային երթուղիները, իսկ 2013 թ.-ից մինչ այժմ մայրաքաղաքում դադարել են գործել, ընդհանուր […]
16:39 28.09.2018
Սեպտեմբերի 28-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել են զինված ուժերի զարգացմանն առնչվող տարբեր հարցեր։ Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հայկական երկու հանրապետությունների զինված ուժերի փոխգործակցության շրջանակում նիստին մասնակցել են նաև ՊԲ հրամկազմի ներկայացուցիչները: Մինչև օրակարգային հարցերին և զեկույցներին անցնելը՝ […]
16:32 28.09.2018
Մերկել-Էրդողան մամուլի ասուլիսի ժամանակ մի ակտիվիստ ներխուժել է ասուլիսի սրահ, ընդհատել է Էրդողանի խոսքը, որի պատճառով Էրդողանը դադարեցրել է ելույթը: Ակտիվիստին սրահից դուրս են բերել անվտանգության աշխատակիցները: Էրդողանը մի պահ կանգ է առել, հայացքներ փոխանակել Անգելա Մերկելի հետ, որից հետո սկսել է ծիծաղել: Ակտիվիստը կրել է շապիկ, որի վրա թուրքերենով գրված է եղել «Ազատություն լրագրողներին»: […]
16:28 28.09.2018
Այսօր «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության Նոր Նորքի գրասենյակի բացման ժամանակ Ժիրայր Սեֆիլյանը խոսել է նաև ՀՀ Նիկոլ Փաշինյանի ու նրա կողմից ղեկավարվող թիմի գործունեության մասին: «Մենք մեր ողջույնը, մեր ուրախությունն առաջին օրվանից փոխանցել են: Բայց այն մեթոդը, որն ունի այս անցումային փուլը, մեր պատկերացրածի հետ չի համընկնում»,- ասել է Սեֆիլյանը՝ հավելելով, որ, ըստ իրենց, կառավարումն […]
15:49 28.09.2018
Սեպտեմբերի 27-ին արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը Նյու Յորքում հանդիպել է Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերին: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, հանդիպմանը մտքեր են փոխանակվել ԵԱՀԿ գործունեության տարբեր ուղղություններին առնչվող օրակարգային մի շարք հարցերի շուրջ։ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարն անդրադարձ են կատարել փոխգործակցությանը «Հայաստանի հետ […]
15:48 28.09.2018
Ճապոնիայում ներկայացրել են աշխարհում առաջին էլեկտրական ավտոմեքենան, որը պատրաստված է պլաստմասսայից: Այս մասին հայտնում է NHK-ը: Էլեկտրական ավտոմեքենայի ստեղծման աշխատանքներով զբաղվել են Տոկիոյի համալսարանի գիտնականները: https://twitter.com/nhk_news/status/1045531396104736768?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1045531396104736768&ref_url=https%3A%2F%2Fkorrespondent.net%2Fbusiness%2Fauto%2F4016366-yaponyia-predstavyla-elektromobyl-na-90-sdelannyi-yz-plastmassy Նշվում է, որ պլաստմասսայի հաշվին ավտոմեքենան 40%-ով ավելի թեթև է սովորական ավտոմեքենաներից: Ճապոնացիները թեթևությունը որպես առավելություն են դիտարկել, քանի որ այն հնարավորություն է տալիս նոր լուծումներ մտածել էլեկտրական ավտոմեքենաների համար: […]
15:46 28.09.2018
Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն Նյու Յորքում Հաագայի Միջազգային քրեական դատարանի դատախազ Ֆատու Բենսուդայի հետ քննարկել է 2008թ ռուս-վրացական պատերազմի հետաքննության ընթացքը: Այդ մասին տեղեկացրել է Վրաստանի վարչապետի մամլո ծառայությունը: Հանդիպմանը վերահաստատել է վրացական կառավարության պատրաստակամությունը՝ շարունակելու ակտիվ համագործակցությունը Հաագայի Միջազգային քրեական դատարանի հետ: Ֆատու Բենսուդայի հետ հանդիպմանը վրացական պատվիրակությունը հույս է հայտնել, որ հետաքննության ընթացքում […]