18:44 29.09.2018
Երևանի ավագանու ընտրությունները ստուգարք էին արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ: Այսպես են քաղաքագետները բնորոշում վերջին ընտրությունները։ Այսօր Գյումրիում հրավիրված քննարկման ընթացքում բանախոսները խոսել են ընտրությունների արդյունքների և արտահերթ խորհրդարանական ընտրությունների անհրաժեշտության մասին։ Քաղաքագետ Գագիկ Համբարյանը կարծում է, որ ստեղծված քաղաքական իրավիճակում արտահերթ ընտրությունների անցկացումը անհետաձգելի է։ «Ոչ մի պառլամենտական երկրում գործադիր իշխանությունը չի կարող չհենվել օրենսդիր […]
18:30 29.09.2018
Գյումրիում ոստիկանության Շիրակի մարզային վարչության նորակառույց Կումայրի բաժնում ժամանակավոր տեղակայվելու է նաև ճանապարհային ոստիկանությունը, մինչև կլուծվի նոր տարածքի հատկացման հարցը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը։ Խնդիրը ոստիկանապետը քննարկել է ոստիկանության Կումայրիի նորակառույց շենքում անցկացրած փակ խորհրդակցության ժամանակ, որին մասնակցել են մարզային ոստիկանության բոլոր բաժանմունքների պետերն ու աշխատակիցները, մարզային և […]
18:21 29.09.2018
Գերմանիայում շարունակվում են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ մեկնարկած բողոքի ակցիաները: Այս անգամ Էրդողանի ժամանմանն ընդառաջ բողոքի ակցիաներ են սկսվել Գերմանիայի Քյոլն քաղաքում, հայտնում է Deutsche Welle-ն: Հաղորդվում է, որ ցույցերին ավելի քան 1000 մարդ է մասնակցում: Ակցիան իրականացվում է քաղաքի կենտրոնում: Տեղի ոստիկանության հաղորդած տեղեկություններով՝ ցույցն ընթանում է խաղաղ և որևէ լուրջ միջադեպ […]
17:53 29.09.2018
«Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատեց` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպել է: Նա հայտնեց, որ իրենք շատ տարբեր հարցեր են քննարկել: Հանդիպումը եղել է մոտավորապես մեկ ամիս առաջ, քննարկվել է հարցերի լայն շրջանակ, նաև Արցախի հարցը: Հարցին` ի՞նչ պարբերականությամբ են հանդիպում, ո՞րն էր այս հանդիպման առիթը, նա պատասխանեց. «Չեմ ասի` […]
17:50 29.09.2018
«ԱՊՀ-ն վաղուց վերացել է որևէ գործոն լինելուց, չնայած ԽՍՀՄ փլուզումից հետո դա եղել է մի տեղ, որտեղ անցումային շրջանների նույնիսկ իրավական նորմատիվ ակտերն անհրաժեշտ էին պետությունների համար: Հետագայում դա դարձավ ակումբ և այսօր այդ ակումբը ղեկավարները օգտագործում են առաջին հերթին անձնական հանդիպումների, որոշ երկկողմանի հարցեր քննարկելու համար: Այստեղ շատ կարևոր է, որ Նիկոլ Փաշինյանը նախագահ […]
17:27 29.09.2018
Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 27-րդ տարեդարձի առթիվ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հրամանով ՀՀ դատախազության համակարգի 77 աշխատակիցներ ծառայողական պարտականությունները բարեխղճորեն և արդյունավետ կատարելու համար պարգևատրվել են «Հայաստանի Հանրապետության դատախազության 100-ամյակ» հոբելյանական մեդալով: Այս մասին «Ֆեյսբուքում» գրել է գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը: Սեպտեմբերի 29-ին ՀՀ գլխավոր դատախազությունում տեղի ունեցավ պարգևատրման արժանացած դատախազներին ՀՀ գլխավոր դատախազի […]
16:57 29.09.2018
Ժամանակակից քաղաքականության ընկալումների վերաբերյալ ի՞նչ դիրքորոշում ունի ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։ Այս հարցին անդրադարձել է բրիտանական հեղինակավոր Financial Times պարբերականը: Ըստ հոդվածագրի՝ Արմեն Սարգսյանը զարգացրել է «քվանտային քաղաքականություն» արտահայտությունը՝ որպես բացատրություն, թե ինչպես է աշխատում քաղաքականությունը մեր օրերում։ «Նախագահ ընտրվելուց հետո նա փորձել է հանգստացնել Հայաստանում քաղաքական տագնապը: Նա այն քիչ նախագահներից է, որը նաև ֆիզիկոս է: 65-ամյա […]
16:44 29.09.2018
ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի` սեպտեմբերի 29-ի նիստում ԿԸՀ-ն մերժեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության լիազոր ներկայացուցիչ Ռուբեն Մանուկյանի կողմից ներկայացված դիմումը «Անկախ դիտորդ» դաշինքի` Երևանի ավագանու ընտրություններից մեկ օր առաջ` «լռության օրը», հրավիրված ասուլիսում ընտրախախտումների մասին բարձրաձայնումն անօրինական ճանաչելու վերաբերյալ: Նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում Ռուբեն Մանուկյանը նշեց, որ ԿԸՀ-ն «ապօրինի որոշում» է ընդունել: «Այսինքն՝ կարելի […]
16:11 29.09.2018
Ըստ Ժիրայր Սեֆիլյանի՝ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ուղղակի շփումները պետք է հնարավորինս շատ լինեն: «Սասնա ծռեր» կուսակցության հիմնադիր համագումարում Ժիրայր Սեֆիլյանը նաև նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի առաջին դեմքերի ուղղակի շփումը որքան շատ լինի առանց միջնորդների, այդքան ճիշտ կլինի: Նրա կարծիքով՝ հին ուժերից արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո չպետք է լինեն: «Մենք մեզ […]
16:01 29.09.2018
Արցախը Հայաստանին միացնելը «Սասնա ծռերի» արտաքին քաղաքականության հիմնական խնդիրներից է: Այս մասին այսօր «Սասնա ծռեր» կուսակցության հիմնադիր համագումարին հայտարարել է Գարեգին Չուգասզյանը: «Արտաքին քաղաքականության հիմնական խնդիրները հետևյալն են՝ առաջին՝ Արցախը Հայաստանին դե յուրե միացնելու միջոցով Արցախյան հակամարտության արդար և հայանպաստ լուծման միջազգային ճանաչման, ինչպես նաև այդպիսի լուծմամբ՝ տարածաշրջանում լարվածության հնարավոր աճման կանխման և չեզոքացման ապահովում: […]
15:55 29.09.2018
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հերքել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի այն խոսքերը, թե Թեհրանի մերձակայքում կա պահեստ, որտեղ իրանցիները պահում են միջուկային զենքի պատրաստման համար անհրաժեշտ միջոցները։ Զարիֆը հակադարձ մեղադրանքներ է հնչեցրել Իսրայելի հասցեին։ «Ոչ մի արհեստական շոու չի կարող թաքցնել այն, որ Իսրայելը միակ ռեժիմն է տարածաշրջանում, որ ունի գաղտնի և […]
15:49 29.09.2018
Սիրիայի ԱԳ նախարար Վալիդ Մուալլեմը Իրանի իր պաշտոնակցի՝ Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ քննարկել է Իդլիբում ապառազմականացված գոտի ստեղծելու մասին համաձայնագիրն ու Սիրայի Արաբական Հանրապետությունում իրավիճակի կարգավորման Աստանայի գործընթացը: Այս մասին հաղորդում է Life.ru-ն: Հանդիպման ժամանակ խոսվել է Աստանայի գործընթացում երաշխավոր երկրների վերջին բանակցությունների, Սոչիի համաձայնությունները կյանքի կոչելու և սահմանադրական հանձնաժողովի մասին: Կողմերը պայմանավորվածություն են ձեռք […]
15:47 29.09.2018
Ադրբեջանի մայրաքաղաքում` Յասմալի շրջանում գտնվող «Մեխսուլ» հրապարակում, այսօր բողոքի ակցիա է անցկացվել, որի կազմակերպիչը «Ղարաբաղի ազատագրման կազմակերպությունն» ու մի շարք քաղաքական խմբեր էին: Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները: Բողոքի ակցիան անցկացվում է «Ազատագրել Ղարաբաղը», «Տեղահանված անձանց վերադարձնել ծննդավայր» կարգախոսների ներքո: Հատկանշական է, որ «Ղարաբաղի ազատագրման» պահանջը հրապարակ է բերել ընդամենը 1 500 հոգու: Նշենք, […]
15:35 29.09.2018
Ադրբեջանում անցկացվող ռազմարդյունաբերական ցուցահանդեսի շրջանակներում թուրքական Dearsan ընկերությունը Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությանն է ցուցադրել ու ներկայացրել իրենց մշակած ռազմանավերը՝ առաջարկելով համատեղ արտադրություն սկսել հենց Ադրբեջանի տարածքում։ Այս մասին ընկերության փոխտնօրենը հայտնել է ադրբեջանական կայքերից մեկին։ Ինչ են պատասխանել Բաքվի իշխանությունները, հայտնի չէ, սակայն թուրքական ընկերության ներկայացուցիչները արդեն մի քանի գերատեսչությունների հետ բանակցություններ են սկսել՝ իրենց համար […]
15:18 29.09.2018
Եվրամիության անդամ երկրները հաստատել են ծրագիրը, որով նախատեսում են 1 միլիարդ եվրո տրամադրել Լյուքսեմբուրգի տարածքում սեփական գերհակամարգիչ կառուցելու համար։ Սրա վերաբերյալ համաձայնության են եկել ԵՄ անդամ պետություններն ու Նորվեգիան, որը չլինելով միության անդամ, միացել է ծրագրին։ Համակարգիչը վայրկյանում կկարողանա առնվազն 1․000․000․000․000․000․000 (կամ որ նույնն է՝ 1018) գործողություն կատարել՝ ապահովելու համար եվրոպական երկրների առողջապահության, էներգետիկայի, անվտանգության […]
15:04 29.09.2018
«Ժողովրդի ձայնը» հասարակական ակումբը «Հայ-ռուսական հարաբերությունները երկու երկրների ԶԼՄ-ների տեսանկյունից՝ Հայաստանում տեղի ունեցած Թավշյա հեղափոխությունից հետո» թեմայով մոնիտորին է անցկացրել, որի արդյունքները այսօր հրավիրած մամուլի ասուլիսում կազմակերպության փորձագետ Արման Ղուկասյանը ներկայացրել է լրատվամիջոցներին: Փորձագետի տեղեկացմամբ՝ հիմնականում ուսումնասիրվել ու դիտարկման են ենթարկվել երկու երկրների առաջատար էլեկտրոնային լրատվամիջոցները, որոնք 2018 թվականի հունիս-օգոստոս ամիսներին տարբեր առիթներով անդրադարձել են […]
14:56 29.09.2018
ԲՀԿ-ի հանդեպ տեղեկատվական տեռորն ու ապատեղեկատվության կատաղի գրոհը շարունակվում են։ Այս մասին Facebook-ում գրել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Երևանու ավագանու անդամ Արման Աբովյանը: «Այսօր և երեկ համացանցը կրկին ողողվեց բացահայտ սուտ թեզերով, որոնք վերաբերվում են ԲՀԿ ին։ Առաջինը. մամուլը սկսեց տարածել տեղեկատվություն՝ իբր ԲՀԿ ի կողմից գործադիր նշանակված պաշտոնյաները միտումնավոր սաբոտաժի են ենթարկում իրենց ենթակայության […]
14:37 29.09.2018
Երեքամյա ազատազրկման ժամկետի վերջին օրը Ադրբեջանի իշխանությունները նոր մեղադրանք են առաջադրել «Ադրբեջանի ժողովրդական ճակատ» կուսակցության անդամ, քաղաքական հայացքների համար բանտարկված ու դատապարտված Մամեդ Իբրահիմովին, փոխանցում է ադրբեջանական ընդդիմադիր մամուլը։ Սրանից երկու օր առաջ Իբրահիմովը պատժախուց էր տեղափոխվել այն բանի համար, որ իբր նրա բանտախցի բարձի տակ դանակ էին հայտնաբերել (արգելված իր է բանտերում)։ Երեկ քաղբանտարկյալի […]
14:31 29.09.2018
Սեպտեմբերի 28-ին աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Կոսովոյի փոխվարչապետ, արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Բեհջետ Պացոլիի հետ: Նախարար Մնացականյանը նշեց, որ թեև Հայաստանը չի ճանաչել Կոսովոն, նման հանդիպումները լավ հնարավորություն են ընձեռում առաջին ձեռքից միմյանց մոտեցումներին ծանոթանալու և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարբեր հարցերի շուրջ մտքեր փոխանակելու համար: Բեհջետ Պացոլին […]
14:30 29.09.2018
Հայաստանում գրեթե չի եղել կուսակցություն: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության հիմնադիր համագումարի նախաձեռնող խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը: «Դրանք խմբեր են եղել, որոնք ռեժիմի կանոնների մեջ կամ նրա հետ գործակցելով, կամ նրա ճնշման տակ անէանալու ճանապարհին փորձել են ինչ-որ քաղաքականությանը նմանվող գործունեությամբ զբաղվել: Հիմա ռեժիմի հեռանալուց հետո է հնարավոր քաղաքական գործունություն, […]
14:20 29.09.2018
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին ու նրան ներկայացրել Արցախյան հակամարտության վերաբերյալ ադրբեջանական կողմի դիրքորոշումն ու պատկերացումները։ Այս մասին հայտնի է դառնում Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրությունից։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նշել է, որ աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ հակամարտության կարգավորման շուրջ և պատրաստակամություն […]
14:11 29.09.2018
«Ընտրությունների վերաբերյալ մեկնաբանությունները կարող են լինել տարբեր՝ սկսած նրանից, որ դրանց մասնակցել է բնակչության 40 տոկոսը: Շարունակելով, որ տեսեք՝ չկա այլընտրանք, որը, իմիջիայլոց, այդքան էլ լավ չէ, երբ մի քաղաքական ուժը ձեռք է բերում ձայների 80 տոկոսից ավելին: Բայց տվյալ իրավիճակում մեկ բան հասկանալի է, որ ներկայումս ընտրությունները հանդես են գալիս որպես ավելի վստահելի ինստիտուտ»,- […]
13:59 29.09.2018
Հայաստանը պետք է արմատապես վերանայի իր արտաքին հարաբերությունների համակարգը: Այս մասին «Սասնա ծռեր» կուսակցության հիմնադիր համագումարին հայտարարել է Վարուժան Ավետիսյանը: Նա նշել է, որ մեր պետությունն առաջին հերթին պետք է ռազմավարական, գործընկերային հարաբերություններ հաստատի ԱՄՆ-ի և Իրանի հետ: «Որակապես նոր մակարդակի պետք է հասցնել հարաբերությունները Եվրոպական Միության, Վրաստանի, Ուկրաինայի, Չինաստանի հետ, ինչպես նաև այս ամեն […]
13:44 29.09.2018
Տեղեկություններն այն մասին, որ ՀՀԿ-ն հոկտեմբերի 15-ին հանրահավաք է իրականացնելու չեն համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտարաել է ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը։ «Խնդրում եմ լրատվական միջոցներին Հանրապետական կուսակցությանը վերաբերող լուրեր և նորություններ հրապարակելուց առաջ ճշտել դրանց իսկությունը ՀՀԿ գրասենյակից»,- գրել է Աշոտյանը:
13:36 29.09.2018
Պաշտոնական Ստեփանակերտը ողջունում է Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի բանավոր պայմանավորվածությունը՝ սահմանին ու շփման գծում լարվածությունները նվազեցնելու և միջադեպերը կանխելու վերաբերյալ։ Այս մասին ShantNews.am-ին հայտնեց Արցախի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը։ «Դա լավ է ինքնին, չնայած լավ ճանաչելով Ալիևին, Ադրբեջանին, չի բացառվում, որ ինչպես և միշտ, Ադրբեջանը պայմանավորվածությունները խախտի, այն էլ ամենաանսպասելի պահին։ Պրակտիկան ցույց է […]
13:32 29.09.2018
Այն, ինչ այսօր սկսում ենք լինելու է մեր պատկերացրած ազգային պետության հիմնասյուններից մեկը: Այս մասին «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության հիմնադիր համագումարի ընթացքում ասել է Ժիրայր Սեֆիլյանը: Սեֆիլյանը նշել է, որ եկել է մի ժամանակաշրջան, երբ հնարավորություն կա ստեղծել ազգային պետություն:
13:26 29.09.2018
Այսօր մեկնարկել է «Սասնա ծռեր» կուսակցության հիմնադիր համագումարը: 143 հիմադիրների մասնակցությամբ համագումարի մեկնարկը տրվել է այն ժամանակ, երբ սրահ են մուտք գործել «Սասնա ծռեր» խմբի անդամները: Այնուհետ սկսվել է բուն միջոցառումը՝ հաշվիչ հանձնաժողովի և նախագահության անդամների ընտրությունը: Համագումարում առաջարկվել է հաշվիչ հանձնաժողովի նախագահության թեկնածու առաջարկել Ժիրայր Սեֆիլյանի թեկնածությունը, սակայն Վարուժան Ավետիսյանը հայտարարեց՝ քանի դեռ ձգձգվում […]
12:45 29.09.2018
Երեկ համացանցում հրապարակվել էր ձայնագրություն, ըստ որի՝ ներկայացված է, թե ինչպես է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը գումար վճարել բազմաթիվ ակտիվիստների` ֆլեշմոբերին և հանրահավաքներին մասնակցելու դիմաց։ Նշենք, որ «Անկախ դիտորդ» դաշինքի ներկայացուցիչներ Դանիել Իոաննիսյանը և Արթուր Սաքունցը, ինչպես իրենք են նշում, հավաստի ապացույցներ ենք ձեռք բերել, որ «Բարգավաճ Հայաստանը» հանրահավաքներին մասնակցելու համար մարդկանց ապօրինաբար վճարել է: SHANTNEWS.AM-ը […]
12:15 29.09.2018
Ադրբեջանը միջազգային հանրությանը կոչ է արել Հայաստանի վրա «ճնշում գործադրել», որպեսզի Հայաստանը Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորմանն ուղղված քայլեր ձեռնարկի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի համաձայն: Այս մասին, ինչպես հաղորդում է «ՌԻԱ-Նովոստին», ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հարթակից հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը: «Մենք միջազգային հանրությանը կոչ ենք անում հզոր ազդակ ուղարկել և Հայաստանի վրա ճնշում […]
11:47 29.09.2018
«Ապրիլ-մայիս ամիսներին պաշտոնական Մոսկվայում կար հարց, թե ով է պարոն Փաշինյանը: Տարբեր հանդիպումների արդյունքում աստիճանաբար լիդերները հասկանում են իրար: Այստեղ հարցն այն է, թե նրանք համադրելի՞ են, թե՞ գտնվում են զուգահեռ իրականության մեջ: Երբ գիտակցեն, որ քաղաքական վեկտորը մնում է նույնը, ապա այդ ժամանակ չի լինի քաղաքականության փոփոխություն»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել […]