Իրանի հետ միջուկային համաձայնագրի կատարումը բխում է Եվրոպայի անվտանգության շահերից. իրանագետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+24.09 oC

Իրանի հետ միջուկային համաձայնագրի կատարումը բխում է Եվրոպայի անվտանգության շահերից. իրանագետ

19:32 28.09.2018

Իրանագետ Վարդան Ոսկանյանը «Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում անդրադարձել է ՄԱԿ- ում ԱՄՆ նախագահ Թրամփի և Իրանի նախագահ Ռոհանիի բանավեճին:

«ՄԱԿ-ի ամբիոնից միայն 2 նախագահներ տվեցին Աստծո անունը՝ Թրամփը և Ռոհանին, հետևաբար հակամարտ պետությունների կլիշեներում կարելի է նման մոտեցումներ տեսնել: Պարզ է, որ Իրանի միջուկային ծրագրի առնչությամբ որևէ հակասություններ չկան: Իրանը հետևում է այդ միջուկային համաձայնագրի սահմանած տառին և ոգուն: Իրանը վերջին տարիներին տարածաշրջանում լուրջ հաջողություններ է գրանցել, իսկ ԱՄՆ-ն փորձում է զսպել Իրանին»,- ասել է նա:

Իրանագետը նշել է, որ համար անհասկանալի է, թե ԱՄՆ ներկայիս վարչակարգը ինչ է ուզում Իրանից:

«Եվրոպական տնտեսական սուբյեկտների վրա, որոնք աշխատում են Իրանի հետ, ճնշումը շատ մեծ է, սակայն Իրանի հետ միջուկային համաձայնագրի կատարումը բխում է Եվրոպայի անվտանգության շահերից: Տարածաշրջանում ևս մեկ պատերազմի դեպքում Եվրոպան գուցե չկարողանա դիմագրավել ներգաղթյալների հոսքին: Իրանի հետ համագործակցելը շահեկան է Եվրոպային: Իրանցիները շատ ավելի մոտ են քրիստոնյա աշխարհին, քան ծայրահեղ իսլամ դավանող ժողովուրդներին»,- նշել է Վարդան Ոսկանյանը:

Նրա խոսքերով՝ հետաքրքիր է այն, որ Իրանը պահանջում է, որպեսզի ԱՄՆ-ն վերադառնա միջուկային համաձայնագրի շուրջ, այլ ոչ թե վարի անջատ բանակցություն:

«Հայաստանի բանկային համակարգի համար այս ամենն առաջացնում է ռիսկային միջավայր: Դա կանդրադառնա հայ-իրանական առևտրատնտեսական ոլորտում, բայց ռիսկերից բացի, մեզ համար բացվում են շատ լրացուցիչ հնարավորություններ իրանական բիզնեսը Հայաստան հրապուրելու մասին, որի վերաբերյալ մեր երկրների ղեկավարները խոսել են»,- նշել է նա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պեսկովը հայտնել է, որ տեղեկություն չունի Ռուբիոյի՝ Մոսկվա հնարավոր այցի մասին

18:10 03.05.2025

Պեսկովը հայտնել է, որ տեղեկություն չունի Ռուբիոյի՝ Մոսկվա հնարավոր այցի մասին

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ տեղեկություն չունի մայիսի 9-ին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հնարավոր ժամանման մասին Մոսկվա։ «Ես նման տեղեկություն չունեմ։ Հիմա ամերիկյան լրատվամիջոցները շատ տարբեր հաղորդումներ են տալիս։ Երբեմն զարմանում ես, երբեմն՝ չես կարողանում հասկանալ, թե ինչի մասին են խոսում։ Բայց, այս դեպքում, ես պարզապես նման տեղեկություն չունեմ»,- լրագրողներին ասել […] ...

SHANTNEWS

18:00 03.05.2025

SHANTNEWS

Ինդոնեզիայում 6,0 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել

17:50 03.05.2025

Ինդոնեզիայում 6,0 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել

Ինդոնեզիայի Գորոնտալո շրջանում 6,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնել է երկրի BMKG սեյսմոլոգիական և օդերևութաբանական գործակալությունը: «Ցնցումները զգացվել են Գորոնտալոյի տարբեր հատվածներում, նույնիսկ հեռավոր շրջաններում, ինչպիսիք են Հյուսիսային Սուլավեսին, Հյուսիսային Կալիմանտանը և Կենտրոնական Սուլավեսին», – ասվում է գործակալության հաղորդագրության մեջ: Երկրաշարժի օջախի խորությունը եղել է 97 կիլոմետր։ Երկրաշարժի հետևանքով ավերածությունների և զոհերի մասին […] ...

Spiegel. Թրամփը կարող է չմասնակցել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, եթե ԵՄ-ն չավելացնի պաշտպանական ծախսերը

17:42 03.05.2025

Spiegel. Թրամփը կարող է չմասնակցել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, եթե ԵՄ-ն չավելացնի պաշտպանական ծախսերը

Ամերիկյան կողմը սպառնացել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է չմասնակցել հունիսին Հաագայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, եթե Եվրոպայում դաշնակիցները չմեծացնեն իրենց պաշտպանական ծախսերը։ Այս մասին հայտնում է Der Spiegel ամսագիրը։ ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ​​ներկայացուցիչ Մեթյու Ուիտակերը պահանջում է, որ եվրոպական երկրները Բրյուսելում գրեթե յուրաքանչյուր հանդիպման ժամանակ համաձայնեն պաշտպանական ծախսերը հասցնել իրենց ՀՆԱ-ի 5%-ին։ Ավելի […] ...

Հայաստանը շարունակաբար առաջընթաց է գրանցում մամուլի ազատության ապահովման գործում․ Նազելի Բաղդասարյան

17:32 03.05.2025

Հայաստանը շարունակաբար առաջընթաց է գրանցում մամուլի ազատության ապահովման գործում․ Նազելի Բաղդասարյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Օրվա խորհրդով շնորհակալություն եմ հայտնում բոլոր անկախ, անկողմնակալ և սկզբունքային լրագրողներին, խմբագիրներին, մեդիամասնագետներին և, առհասարակ, ազատ խոսքի ջատագովներին։ Ակնհայտ է, որ Հայաստանը շարունակաբար առաջընթաց է գրանցում մամուլի ազատության ապահովման գործում։ Հպարտությամբ կարող եմ նշել, որ օրերս «Լրագրողներ առանց սահմանների» (RSF) հեղինակավոր կազմակերպության […] ...

Թուրքիան չի բացի երկինքը Նեթանյահուի ինքնաթիռի համար․ Էրդողանի գրասենյակ

17:18 03.05.2025

Թուրքիան չի բացի երկինքը Նեթանյահուի ինքնաթիռի համար․ Էրդողանի գրասենյակ

Թուրքիան փակել է իր երկինքը իսրայելական ինքնաթիռների համար, և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի Ադրբեջան այցի համար իր օդային տարածքը բացելու մասին խոսք չկա, ասվում է Հանրապետության Նախագահի աշխատակազմի հաղորդակցության դեպարտամենտի ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոնի հայտարարության մեջ։ Նեթանյահուն մայիսի 7-11-ը կայցելի Ադրբեջան, ավելի վաղ հայտնել էին Իսրայելի վարչապետի գրասենյակից։ Մի շարք լրատվամիջոցներ և սոցիալական ցանցեր հայտնել […] ...

BACK_TO_TOP