11:45 30.01.2024
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հաստատել է, որ ՆԱՏՕ-ի դռները բաց են մնում Կիևի համար, սակայն չի հստակեցրել Ուկրաինայի՝ դաշինք մտնելու սպասվող ժամկետները։ «Կարծում եմ, որ գործընթացը, որը մենք տեսանք ռեկորդային ժամանակում՝ սկզբում Ֆինլանդիայի, իսկ այժմ՝ Շվեդիայի, ցույց է տալիս, որ ՆԱՏՕ-ի դռները բաց են մնում, այդ թվում՝ Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ի անդամ դառնալու համար»,- ասել է Բլինքենը […]
11:32 30.01.2024
ՀՀ Ազգային Ժողովի դաշնակցական պատգամավոր Արթուր Խաչատրյանը հունվարի 24-26-ը ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատներում հանդիպումներ է ունեցել բարձրաստիճան կոնգրեսականների հետ՝ բարձրացնելով արցախահայության իրավունքների պաշտպանությանը, Հայաստանի անվտանգությանը և Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությանը վերաբերող հարցեր։ Հանդիպումների ժամանակ Արթուր Խաչատրյանին ուղեկցում էր Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի կառավարության հետ հարցերի գծով տնօրեն Թերեզա Երիմյանը։ Սենատորներ Ջոն Ֆեթերմանի, Մարքուեյն Մոլընի և […]
11:27 30.01.2024
Արարատի մարզի համայնքներից մեկի նախկին ղեկավարը չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները և պետությանն ու համայնքին պատճառել 116 մլն դրամի վնաս: Քրեական վարույթով պարզվել է, որ Կառավարության Բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովը 2010 թվականին Արարատի մարզի համայնքներից մեկին նվիրատվությամբ հանձնել է Հունաստանի Հանրապետությունից որպես բարեգործություն ստացված՝ նիդերլանդական արտադրության, 95 մլն դրամ գործարանային արժեքով՝ համակցված կերի հոսքագիծ: Հոսքագիծը […]
11:20 30.01.2024
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը հանդիպել է Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին: Նախարարի տեղակալը ողջունել է հյուրերին և ընդգծել ՏԿԵ նախարարության և ՀԲ-ի միջև համագործակցության կարևորությունը։ Համաշխարհային բանկի ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել ընդունելության համար և շեշտել, որ այցի նպատակն է քննարկել կոշտ կենցաղային թափոնների կառավարման ոլորտին վերաբերող մի շարք հարցեր: Վաչե Տերտերյանը նշել […]
11:16 30.01.2024
Թրանսփարենսի Ինթերնեշնլը (ԹԻ) հրապարակել է 2023 թվականի կոռուպցիայի ընկալման համաթիվը (ԿԸՀ)։ Հայաստանի ԿԸՀ 2023թ. արժեքը նախորդ տարվա համեմատ աճել է 1 միավորով և հավասար է 47-ի (2022 թվականին այն 46 միավոր էր)` 0-ից (բացարձակապես կոռումպացված) 100 (բացարձակապես մաքուր) սանդղակի վրա։ Հաշվի առնելով այն փաստը, որ 2023թ․ Հայաստանի ԿԸՀ չափման ստանդարտ սխալի չափը, որը հավասար է […]
11:00 30.01.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Ողջունելով դեսպանին՝ նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է երկար տարիների գործընկերությունը երկու երկրների միջև և նշել, որ համագործակցության լավ փորձ է ձևավորվել, որը զարգանալու և ընդլայնվելու […]
10:52 30.01.2024
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը պատմում է Լոռու մարզում 2018-ից ի վեր իրականացված շուրջ 223 միլիոն դոլարի աշխատանքների մասին: Այս մասին ՀՀ վարչապետը խոսել է նաև կառավարության նիստի ընթացքում:
10:37 30.01.2024
Նախարար Հակոբ Սիմիդյանն ընդունել է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Վիկտոր Ռիխտերի գլխավորած պատվիրակությանը: Պատվիրակության կազմում էին Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության հայաստանյան գրասենյակի տնօրեն Մադլեն Ռաուշենբերգերը, EU4Sevan և Ecoserve ծրագրերի պատասխանատու Քրիստիան Հենշելը, KfW բանկի հայաստանյան ներկայացուցիչ Զառա Չատինյանը և համագործակցության զարգացման պատասխանատու Կատրին Բուդեր-Պելչը։ Ողջունելով գործընկերներին, նախարար Սիմիդյանն անդրադարձել է հայ-գերմանական արդյունավետ համագործակցությանը շրջակա […]
10:19 30.01.2024
Իսրայելի օդային հարձակման հետևանքով առնվազն 20 պաղեստինցիներ, հիմնականում երեխաներ և կանայք, զոհվել են, մի քանիսը վիրավորվել են Գազա քաղաքում: Այս մասին հայտնում է WAFA պաղեստինյան գործակալությունը։ Ինչպես նշում է գործակալությունը, իսրայելական ավիացիան հարվածներ է հասցրել Սաբրա շրջանում գտնվող մասնավոր բնակելի շենքին, ինչպես նաև Գազայի հատվածի կենտրոնական հատվածում գտնվող Նուսեյրաթ փախստականների ճամբարին։ Իսրայելական բանակի հրետանին գնդակոծել […]
09:33 30.01.2024
Նիգերի արևմտյան Թիլաբերի շրջանի գյուղերից մեկի վրա հարձակման հետևանքով առնվազն 22 խաղաղ բնակիչ է զոհվել։ Այս մասին հայտնում է AFP-ն՝ հղում անելով տեղական աղբյուրներին։ Աղբյուրի տվյալներով՝ ողբերգությունը տեղի է ունեցել հունվարի 28-ին։ Հարձակվողները ժամանել են 20 մոտոցիկլետներով ու կրակ բացել բնակիչների վրա։ Ենթադրվում է, որ ջիհադիստներ են գործել։ 2023 թվականի հուլիսի 26-ին Նիգերի նախագահական գվարդիայի […]
08:48 30.01.2024
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, մեկնաբանելով Հորդանանում ամերիկյան ռազմաբազայի վրա հարձակումը, ասել է, որ Իրանը «կապակայունացնի տարածաշրջանը»։ «Իրանը շարունակում է ապակայունացնել տարածաշրջանը, պատասխանատու է Կարմիր ծովում նավերի վրա հարձակվող ահաբեկիչներին աջակցելու համար: Իրանի վարքագիծը ցույց է տալիս, թե ինչպիսին է աշխարհն առանց կանոնների. անկանխատեսելի և վտանգավոր»,- ասել է նա: ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը կիրակի երեկոյան հայտնել […]
23:18 29.01.2024
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պաշտոնանկ չի արել երկրի զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնիին։ Այս մասին հայտարարել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Սերգեյ Նիկիֆորովը՝ գերագույն գլխավոր հրամանատարի հրաժարականի մասին տարածված տեղեկատվության ֆոնին։ «Միանշանակ ոչ: Նախագահը պաշտոնանկ չի արել գերագույն գլխավոր հրամանատարին», – ասել է նա «Украинская правда» պարբերականին տված մեկնաբանությունում:
22:20 29.01.2024
Ադրբեջանի մեջլիսի պատգամավորները Իլհամ Ալիևին կոչ են արել Գերմանիային հայտարարել առևտրային պատերազմ: Պատճառն այն է, որ Գերմանիան իբր դարձել է Հայաստանի պաշտպանն ու Եվրոպայում հակաադրբեջանական գործունեություն է ծավալում: Կոնկրետ ո՞վ է այդ «փայլուն» մտահղացման հեղինակը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Մտահաղացման հեղինակը Ադրբեջանի մեջլիսի ագրարային քաղաքականության կոմիտեի նախագահ Թահիր Ռզաևն է, ով խստորեն […]
21:51 29.01.2024
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Միջխորհրդարանական միությունում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Հակոբ Արշակյանը հունվարի 29-ին ընդունել է Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել են պատվիրակության անդամներ Հասմիկ Հակոբյանը եւ Ծովինար Վարդանյանը: Հակոբ Արշակյանը հյուրերին ներկայացրել է տարածաշրջանային զարգացումները, առկա մարտահրավերները: ԱԺ փոխնախագահն անդրադարձել է տարածաշրջանում տեղի ունեցած իրադարձություններին, 2023 թվականի սեպտեմբերի 19-ի […]
21:09 29.01.2024
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիին: Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ փոխվարչապետը կարևորել է Հայաստանի և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի միջև ձևավորված համընդգրկուն համագործակցությունն ու դրա հետագա ընդլայնման հեռանկարները՝ երկրի կարողությունների ամրապնդման, ժողովրդավարական և սոցիալական զարգացման, ոլորտային ռազմավարություններից և առաջնահերթություններից բխող այլ ուղղություններով։ Երկուստեք կարևորվել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց […]
20:52 29.01.2024
Հունվարի 29-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Լեհաստանի Հանրապետության արտաքին գործերի նորանշանակ նախարար Ռադոսլավ Սիկորսկիի հետ։ Զրուցակիցներն անդրադարձ են կատարել երկկողմ փոխգործակցությանն ու դրա հետագա զարգացման ուղղությամբ առաջիկա հնարավոր շփումներին: Հայաստանի և Լեհաստանի ԱԳ նախարարներն անդրադարձ են կատարել Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին: Նախարար Միրզոյանը ներկայացրել է տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման՝ […]
20:16 29.01.2024
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը ընդունել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին: «Այսօր ընդունել եմ ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերին։ Հանդիպման ընթացքում ներկայացրել եմ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության գործունեության շրջանակն ու առաջնահերթությունները, անդրադարձել ԲՏԱ ոլորտի զարգացման ռազմավարության […]
15:11 29.01.2024
Հունվարի 29-ին ԵԽ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Արման Խաչատրյանը հանդիպել է ԵԽԽՎ նորընտիր նախագահ Թեդորոս Ռուսոպուլոսի հետ։ Շնորհավորելով Թեդորոս Ռուսոպուլոսին ԵԽԽՎ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ դեսպան Խաչատրյանն վերահաստատել Հայաստանի աջակցությունը ԵԽԽՎ-ին` Եվրոպայում մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարության ամրապնդման և իրավունքի գերակայության ապահովման կարևոր առաքելության գործում։ Տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի համատեքստում դեսպան Խաչատրյանը ներկայացրել է Հայաստանի ու […]
14:45 29.01.2024
«Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» իշխող կուսակցության ներկայիս նախագահ Իրակլի Կոբախիձեն կուսակցության առաջիկա համագումարում կառաջադրվի վարչապետի պաշտոնում, իսկ Վրաստանի գործող վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կզբաղեցնի կուսակցության նախագահի պաշտոնը: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է Sputnik գործակալության վրացական ծառայությունից: Նշվում է, որ «Իմեդի» հեռուստաալիքի բացառիկ տեղեկատվության համաձայն՝ հունվարի 24-ին տեղի է ունեցել «Վրացական երազանք» կուսակցության քաղխորհրդի նիստը։ Նիստում որոշում է […]
14:41 29.01.2024
Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Հունաստանի խորհրդարանի նախագահի առաջին տեղակալ Յաննիս Պլակյոտակիսի հետ։ Այդ մասին հայտնում են Հունաստանում ՀՀ դեսպանությունից: Դեսպանն իր երախտագիտությունն է հայտնել Հունաստանի խորհրդարանում Հունաստան-Հայաստան բարեկամական խմբի ձևավորման համար՝ կարևորելով երկու բարեկամական խմբերի արդյունավետ գործունեությունը, խորհրդարանական դիվանագիտության գործիքակազմի արդյունավետ կիրառումը։ ՀՀ դեսպանը ներկայացրել է զրուցակցին տարածաշրջանային վերջին […]
13:31 29.01.2024
Ազգային ժողովի Հայաստան-Արաբական Միացյալ Էմիրություններ բարեկամական խմբի անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը հունվարի 29-ին հանդիպել է մեր երկրում ԱՄԷ արտակարգ եւ լիազոր դեսպան Նարիման Մուհամմեդ Շարիֆ Ալ Մուլլային: Ողջունելով դեսպանին խորհրդարանում` Քրիստինե Պողոսյանը կարեւորել է Արաբական Միացյալ Էմիրություններ հետ համագործակցությունը, խորհրդարանական հարաբերությունների զարգացումը: Դեսպանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, կարեւորել է երկկողմ կապերի խորացման […]
11:56 29.01.2024
Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հրամաններով քրեակատարողական հիմնարկներում կադրային տեղափոխություններ են եղել, ըստ այդմ՝ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ Լաերտ Գրիգորյանը փոխադրման կարգով նշանակվել է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետ: Արդարադատության գնդապետ Արսեն Արզումանյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից և փոխադրման կարգով նշանակվել է արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պետ: Արդարադատության գնդապետ Արտակ Ղազարյանը ազատվել է […]
11:29 29.01.2024
Հայաստանն առաջիկայում պետք է որոշի իր ատոմային էներգետիկայի զարգացման ձևաչափը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը «Ռոսիա 24»-ին տված հարցազրույցում։ «Հայաստանը պետք է առավելագույնը մեկուկես-երկու տարվա ընթացքում որոշի իր ատոմային էներգետիկայի զարգացման հետագա ձևաչափը, Հայաստանը վաղուց ատոմային էներգետիկայի ակումբի անդամ է», – ասել է Լիխաչովը։ Հայաստանի ատոմակայանի գործունեության […]
10:57 29.01.2024
Թուրքիայի անվտանգության ուժերը հատուկ գործողություն են իրականացրել երկրի յոթ նահանգում՝ ահաբեկիչներին պատկանող պահեստներն ու ապաստարանները բացահայտելու համար։ Հանրապետության ՆԳՆ ղեկավար Ալի Էրլիկայայի խոսքով՝ առգրավվել է 159 կգ պայթուցիկ և մեծ քանակությամբ զենք։ «Հերոսներ-47 գործողության շրջանակում յոթ նահանգներում գործողություններ են իրականացվել՝ ոչնչացնելու զենքերը, զինամթերքը և պայթուցիկները, որոնք ահաբեկիչները թաքցրել էին քարանձավներում և ապաստարաններում՝ ձմռանը գյուղական վայրերում […]
08:58 29.01.2024
Ս.թ. հունվարի 28-ին Ճապոնիա-Հայաստան բարեկամության ասոցիացիան (JAFA) Տոկիոյում կազմակերպել էր ճապոնացի ֆոտոլրագրող Մակիո Մացումուրայի՝ Բերձորի միջանցքում կատարած լուսանկարների շնորհանդեսը: Մ. Մացումուրան 2023թ. հոկտեմբերին այցելել էր Հայաստան և անձամբ լուսանկարել Բերձորի միջանցքով արցախցի փախստականների հոսքը դեպի Հայաստան: Ողջույնի խոսքով դիմելով ներկաներին՝ դեսպան Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել JAFA-ին՝ ի դեմս Հիդեհարու Նակաջիմայի, ցուցահանդեսի կազմակերպման և դժվարին պահերին […]
20:35 28.01.2024
Ուկրաինայի հակամարտությունը ռազմական լուծում չունի, եկել է խաղաղ բանակցությունների ժամանակը։ Այս մասին հայտարարել է Սլովակիայի փոխվարչապետ, պաշտպանության նախարար Ռոբերտ Կալինյակը՝ ելույթ ունենալով Սլովակիայի հեռուստատեսությամբ։ «Ուկրաինայում հակամարտությունը չունի ռազմական լուծում: Եկել է ժամանակը խոսելու խաղաղ բանակցությունների մասին», – ասել է նա: Գերատեսչության ղեկավարի խոսքով՝ Եվրամիության և ԱՄՆ-ի ղեկավարները պետք է ջանքեր գործադրեն խաղաղ բանակցություններ կազմակերպելու համար։ […]
21:50 27.01.2024
Այսօր Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օրն է, հիշեցնում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը և պատմում. 1945 թվականի հունվարի 27-ին խորհրդային Կարմիր բանակի զորքերը ազատագրեցին Աուշվից ճամբարը և նրա 7000 ողջ մնացած բանտարկյալներին։ Այս իրադարձությունն է ընկած հունվարի 27-ը Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օր հռչակելու հիմքում: Մահվան ճամբարներ Համակենտրոնացման և մահվան ճամբարների գործադրումը Հրեից ցեղասպանության՝ Հոլոքոստի բնորոշ […]
21:14 27.01.2024
Ադրբեջանը հետաձգել է Նիդերլանդների ԱԳ նախարարի այցը Բաքու. պատճառը Ադրբեջանի հասցեին նախարարի քննադատական հայտարարությունն է։ Նիդերլանդների ԱԳ նախարար Հանկե Բրուինս Սլոթը հայտարարել է, որ Ադրբեջանի վերջին հրապարակային հայտարարությունները մտահոգության տեղիք են տալիս, խոսել նաև Ադրբեջանի դեմ պատժամիջոցների մասին։ Բաքվում նախարարի հայտարարությունները խորհրդարանում գնահատել են որպես «Ադրբեջանի ներքին գործերին միջամտելու փորձ և տարածաշրջանում հետկոնֆլիկտային իրողությունների նկատմամբ […]
20:48 27.01.2024
ԱԺ-ում անցկացվել են «Մասնագիտական կրթության եւ ուսուցման մասին» օրենսդրական բարեփոխումներն ու հիմնարար ուղղությունները» թեմայով խորհրդարանական լսումներ: Նշվել է, որ քննարկումներին հաջորդելու են «Մասնագիտական կրթության եւ ուսուցման մասին» օրենքի լրամշակված նախագծի ընդունումը, ինչպես նաեւ ենթաօրենսդրական ակտերի մշակումը գործադիր մարմնի կողմից: Նախատեսվում է ունենալ ՄԿՈՒ հաստատությունների մեկ տեսակ՝ «քոլեջ» տիպը: Ներդրվելու է մասնագիտական կրթության ֆինանսավորման նոր մեխանիզմ, […]
12:16 27.01.2024
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն ասել է, որ Բաքուն Երևանից ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ առաջարկությունների հերթական փաթեթը, պատասխանը կփոխանցի առաջիկա շաբաթներին, փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները։ «Հունվարի սկզբին Հայաստանից ստացանք առաջարկների փաթեթ՝ կապված խաղաղ կարգավորման գործընթացի հետ, այժմ աշխատում ենք պատասխան առաջարկների վրա», – ասել է Բայրամովը։