22:32 24.01.2024
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիթորինգի հանձնաժողովը վեհաժողովին առաջարկել է չհաստատել ադրբեջանական պատվիրակության լիազորությունները։ Որոշումն ընդունվել է ձայների մեծամասնությամբ՝ բուռն քննարկումներից հետո: Ի՞նչ մանրամասնություններ կան, և կոնկրետ ի՞նչ է ենթադրում կոմիտեի առաջարկած որոշման նախագիծը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Երեկ չէ առաջին օրը ԵԽԽՎ առաջին համագումար նիստում գերմանական պատվիրակության ղեկավարը, ով նաև ԵԽԽՎ սոցիալ-դեմոկրատական […]
21:43 24.01.2024
Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը քվեարկությամբ որոշել է չվավերացնել Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։ Նա նշել է. «Րոպեներ առաջ ԵԽԽՎ-ն քվեարկությամբ որոշեց չվավերացնել Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները: Այս որոշմամբ Ադրբեջանի պատվիրակությունն առնվազն 1 տարով հեռացվեց ԵԽԽՎ-ից և այդ ընթացքում կարող է վերադառնալ միայն իր կանոնակարգային պարտավորությունները կատարելու […]
21:34 24.01.2024
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպան Նարիման Ալ-Մուլլայի և Մասդար ընկերության՝ Հայաստանում իրականացվող նախագծերի համակարգող Մուհամմեդ Ալ Շեհիի հետ պայմանավորվել է խորացնել հետագա գործակցությունը՝ արևային էներգիայի արտադրության ոլորտում։ Հայաստանի և ԱՄԷ-ի միջև առևտրաշրջանառության ծավալը 2023-ին հասել է 2.8 մլրդ դոլարի, ինչը Էմիրությունները դարձնում է Հայաստանի երկրորդ խոշորագույն առևտրային գործընկերը: Մինչև 2023-ի […]
20:36 24.01.2024
«Այսօր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Ազգային ժողովում հանդիպել է Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ: Քննարկվել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը: Մտքեր են փոխանակվել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային զարգացումների շուրջ»,-այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:
15:46 24.01.2024
Կիևը խելագար բարբարոսություն կատարեց՝ խոցելով Իլ-76-ը և կասկածի տակ դրեց որևէ պայմանավորվածությունների հնարավորությունը։ Այս մասին Telegram-ի ալիքում հայտարարել է ՌԴ ԱԳՆ հատուկ նշանակության դեսպան Ռոդիոն Միրոշնիկը։ «Կիևը խելագար բարբարոսության արարք կատարեց՝ դրսևորելով կատարյալ անտեսում մարդկային կյանքի նկատմամբ։ Նրանք, խախտելով պայմանավորվածությունները, սպանեցին մեր օդաչուներին և ուղեկցող զինվորներին և թողեցին իրենց համաքաղաքացիներին կործանվել։ Այս արյունալի միջադեպը մեծ […]
12:24 24.01.2024
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ դե Մույնքին: Շնորհավորելով դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ փոխվարչապետը ընդգծել է Հայաստանում Բելգիայի ռեզիդենտ դեսպանություն բացելու որոշման կարևորությունը՝ հայ-բելգիական երկկողմ հարաբերությունների զարգացման տեսանկյունից: Մհեր Գրիգորյանը նշել է, որ առկա է երկու երկրների համագործակցության մեծ ներուժ և պետք է համատեղ ջանքեր գործադրել դրա բացահայտման […]
11:45 24.01.2024
Թուրքիայի խորհրդարանում հունվարի 23-ին քվերակության է դրվել Հյուսիսատլանտյան դաշինքին (ՆԱՏՕ) Շվեդիայի անդամակցության վերաբերյալ օրենքի նախագիծը: Քվեարկության արդյունքում 346 պատգամավորներից 287-ի կողմ, 55-ի դեմ և 4-ի ձեռնպահ ձայնով այն ընդունվել է (վավերացվել), փոխանցում է «Էրմենիհաբերը»: Քվեարկությունը տեղի է ունեցել խորհրդարանի գլխավոր խորհրդի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությունը «նպատակահարմար» որակվելուց հետո:
11:37 24.01.2024
Ի աջակցություն Արցախի՝ Եվրոպական տասնչորս երկրների ավելի քան հիսուն քաղաքներում տեղի կունենան տարբեր միջոցառումներ, մասնավորապես՝ Ավստրիայում, Բելգիայում, Բուլղարիայում, Կիպրոսում, Չեխիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Հունաստանում, Ռումինիայում, Իսպանիայում, Շվեդիայում, Շվեյցարիայում, Նիդեռլանդներում և Միացյալ Թագավորությունում: Եվրոպայի հայությունը, ինչպես նաև տասնյակ եվրոպական կազմակերպություններ, հունվարի 27-28-ը հավաքների և զանազան այլ գործողությունների միջոցով, իրենց ազգային կառավարություններին, ինչպես նաև համաեվրոպական ղեկավար կառույցներին հորդորելու […]
10:01 24.01.2024
ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը Լոռու մարզպետարանում մարզի բոլոր համայնքի ղեկավարներին, մարզպետի աշխատակազմին է ներկայացրել «Ֆինանսական համահարթեցման մասին» օրենքի վերջին փոփոխությունները։ Ըստ այդ փոփոխությունների՝ համայնքներին տրվող դոտացիաներն էականորեն ավելացել են։ Եթե 2023 թվականին համայնքներին հատկացվել է 69,7 մլրդ դրամ, ապա 2024-ին 71 համայնքին կհատկացվի 85,3 մլրդ դրամ։ Աճել են նաև Լոռու մարզի բոլոր համայնքների դոտացիաները։ […]
08:53 24.01.2024
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ ՀՀ արտաքին գործերի նախարարի հրամանով Սերգեյ Էդիլյանը նշանակվել է ԱՄՆ Օհայո նահանգում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոս։ Պատվավոր հյուպատոսի գրասենյակը զբաղվելու է հայ-ամերիկյան մշակութային, առևտրային և տնտեսական կապերի սերտացմամբ։ Սերգեյ Էդիլյանը ծնվել է 1977թ․, Երևանում, իրավաբանների ընտանիքում։ Ստանալով իրավաբանական կրթություն՝ աշխատանքի է անցել Երևան քաղաքի դատախազությունում, ապա՝ Երևան քաղաքի ընդհանուր […]
22:36 23.01.2024
Հունվարի 23-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Քննարկվել են կուսակցության Երևանի Տարածքային կազմակերպությունների աշխատանքին և կուսակցության ռազմավարության իրականացմանն առնչվող հարցեր։
22:27 23.01.2024
Հունվարի 23-ին ՀՀ ԱԳՆ-ում տեղի է ունեցել արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի՝ 2023թ. ամփոփիչ ասուլիսը: ՀՀ ԱԳ նախարարը հանդես է եկել ներածական խոսքով, որից հետո նաև պատասխանել է լրագրողների հարցերին: Միրզոյանն անդրադարձել է Հայաստան-Ֆրանսիա հարաբերություններին։ «Այս հարաբերությունները 2023թ. ընթացքում ողջ խորությամբ բացահայտնել են իրենց, ինչպես մենք ենք ասում, առանձնաշնորհյալ բնույթը: Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի […]
21:35 23.01.2024
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Գևորգ Մանթաշյանը նշանակվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ։ Մեկ այլ որոշմամբ՝ Ավետ Պողոսյանը նշանակվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ:
21:11 23.01.2024
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, երեկ կայացած որոշման համաձայն, վաղը ԵԽԽՎ-ում կկայանան քննարկումներ՝ ադրբեջանական պատվիրակության լիազորությունները սահմանափակելու վերաբերյալ: Դա Բաքվի կողմից ստանձնած պարտավորությունները չկատարելու և Արցախում եվրոպացի դիտորդների առաքելությանը խոչընդոտելու հետևանք է: Ինչպե՞ս են մեկնաբանում երեկ կայացրած որոշումը Բաքվում, և հաստատվո՞ւմ են տեղեկություններն այն մասին, որ սպասվող պատժամիջացների պատճառներից մեկը հայերի դեմ Բաքվի ձեռնարկած անօրինական գործողություններն […]
21:00 23.01.2024
Իսրայելի ռազմաօդային ուժերը նոր հարվածներ են հասցրել Լիբանանում շիական «Հեզբոլլահ» կազմակերպության զինված կազմավորումների թիրախներին։ Այդ օբյեկտներից մեկը «շահագործվում էր իրանական ուժերի կողմից», հայտնել է բանակի մամուլի ծառայությունը: «Այսօր ավելի վաղ Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչները մի շարք հարվածներ են հասցրել Լիբանանում ահաբեկիչների օբյեկտներին, այդ թվում՝ ռազմական օբյեկտին, որն օգտագործվում է «Հեզբոլլահ» ահաբեկչական կազմակերպության կողմից և շահագործվում […]
20:46 23.01.2024
Վրաստանի Հակակոռուպցիոն բյուրոն, հանրային մեծ հետաքրքրության և կոռուպցիայի բարձր ռիսկի պատճառով, նախատեսում է ստուգել նաև Վրաստանի խորհրդարանի (Ախալքալաք-Նինոծմինդայից ընտրված) հայազգի պատգամավորներ Սամվել Մանուկյանի և Սումբատ Կյուրեղյանի հայտարարագրերը: Հակակոռուպցիոն բյուրոյի կայքում հրապարակված տեղեկատվության մեջ նշվում է, որ ընթացիկ տարվա ընթացքում բյուրոն որոշել է ստուգել 300 պաշտոնատար անձանց գույքի հայտարարագրերը, այդ թվում՝ Վրաստանի վարչապետի և նրա կաբինետի […]
19:45 23.01.2024
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը չափազանցություն է համարում տեսակետը, թե Հայաստանի Սահմանադրությունը փոխելու մտադրության պատճառը հայ-ադրբեջանական կարգավորական գործընթացն է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Միրզոյանը նման կարծիք հայտնեց ասուլիսում՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք գործող Սահմանադրությունը խանգարում է խաղաղության պայմանագրի ստորագրմանը: Միրզոյանն ասաց՝ որքան Ադրբեջանն է իրավական խնդիր տեսել և ներկայացրել, նույնքան էլ Հայաստանն է Ադրբեջանի ուշադրությունը հրավիրել […]
19:05 23.01.2024
Թեհրանում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը վերահաստատել են Հայաստան-Թուրքիա սահմանի՝ երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր կրողների համար բացելու պայմանավորվածությունը, սակայն այս մասով մինչ այժմ արդյունք չկա։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ «Քննարկման առարկա եղել է և համաձայնություն […]
19:00 23.01.2024
Ղազախստանի Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակում, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է «Հայրենիքի պաշտպանների» հուշահամալիր, ծաղկեպսակ դրել և ծաղիկներ խոնարհել Անմար կրակի մոտ։ Սուրեն Պապիկյանը նաև այցելել է Ղազախստանի ազգային պաշտպանական համալսարան, շրջայց կատարել, ծանոթացել կրթական մի շարք ծրագրերի, հայտնում են ՀՀ ՊՆ-ից։
18:45 23.01.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հաշվետվությունը: Մինչ հաշվետվության ներկայացումը, վարչապետը նշել է. «Այս տարի լրանում են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի և Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահների պաշտոնավարման ժամկետները: Նրանք այդ պաշտոններում ընտրվել են 2019 թվականի ապրիլին: Գիտեք, որ հանձնաժողովների նախագահներին ընտրում է Ազգային ժողովը, իսկ […]
11:42 23.01.2024
Սահմանադրական դատարանը 2024 թվականի հունվարի 17-ի ՍԴՈ-1709 որոշմամբ անդրադառնալով Արդարադատության նախարարի կողմից դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու լիազորության՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցին, որոշել է, որ այն համապատասխանում է Սահմանադրությանը՝ արձանագրելով, որ Արդարադատության նախարարի՝ որպես վարույթ հարուցող լիազոր մարմնի մասնակցությունը դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վարույթին, չի հակասում օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման սահմանադրական սկզբունքին: Սահմանադրական դատարանը […]
11:27 23.01.2024
Ադրբեջանի ԱԳՆ-ն կարծում է, որ ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ռազմատենչ և ագրեսիվ քաղաքականություն է հրահրում Բաքվի նկատմամբ։ «Մենք կտրականապես մերժում ենք Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ, Եվրահանձնաժողովի փոխնախագահ Ժոզեպ Բորելի անհիմն մեղադրանքները, որոնք հնչել են նրա կողմից հունվարի 22-ին ԵՄ խորհրդի նիստին հաջորդած մամուլի ասուլիսում։ Ամբողջովին […]
11:20 23.01.2024
Հունվարի 21-ին՝ հաշտարարության միջազգային օրվա առթիվ՝ «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի տնօրեն Տիգրան Դադունցի մասնակցությամբ, տեղի է ունեցել միջոցառում, որի նպատակն էր մասնագիտական հանրույթի հետ քննարկել հաշտարարության կարևորությունն ու այն Հայաստանում զարգացած մշակույթ դարձնելու անհրաժեշտությունը։ Տիգրան Դադունցն իր խոսքում նշել է, որ այս ուղղության զարգացումը Հայաստանում քաղաքական առաջնահերթություն է: Այդ իսկ պատճառով հաշտարարության ոլորտի զարգացմանը կարևոր […]
10:19 23.01.2024
Իսրայելն առաջարկել է թույլատրել ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան ղեկավարներին լքել Գազայի հատվածը՝ որպես ավելի լայնամասշտաբ հրադադարի մաս, հաղորդում է CNN-ը՝ վկայակոչելով քննարկումներին ծանոթ երկու պաշտոնյաների: «Իսրայելի առաջարկը, որ ՀԱՄԱՍ-ի առաջնորդները կարող են հեռանալ Գազայից, թեև քիչ հավանական է, որ ՀԱՄԱՍ-ը կընդունի այն, քննարկվել է հրադադարի շուրջ բանակցությունների շրջանակներում վերջին շաբաթների ընթացքում առնվազն երկու անգամ», – հաղորդում է […]
09:55 23.01.2024
ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը ճեպազրույցում հայտնել է, որ նորություն չի կարող հայտնել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների՝ Վաշինգտոն այցի և ղարաբաղյան հակամարտության մանրամասները քննարկելու շուրջ: Այնուամենայնիվ, ըստ Պատելի, Վաշինգտոնն ակնկալում է արտգործնախարարների այցը: «Սա այն բանն է, որով հետաքրքրված է Միացյալ Նահանգները և պետքարտուղարը, և մենք շատ ջանասիրաբար կաշխատենք ավարտի գիծը հատելու համար՝ սերտ […]
09:37 23.01.2024
«Իրաքի իսլամական դիմադրություն» շարժումը, որը ներառում է շիա զինված խմբավորումներ, հայտարարել է, որ հարձակվել է իսրայելական Աշդոդ քաղաքի նավահանգստի վրա, որը գտնվում է Միջերկրական ծովի ափին: «Իրաքի Իսլամական դիմադրության մարտիկները երեքշաբթի օրը անօդաչու թռչող սարքերի օգնությամբ գրոհել են օկուպացված տարածքներում Աշդոդ նավահանգիստը», – ասվում է կազմավորումների հայտարարության մեջ:
22:16 22.01.2024
Եվրապայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովը ընթացք է տվել Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ նախաձեռնությանը: Այդ որոշումը լիագումար նիստում կայացվել է ձայների մեծամասնությումբ: Ի՞նչ մանրամասներ են հայտնի և ի՞նչն է որպես պատճառ ներկայացվում: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Առավոտյան մամուլ թափանցեցին լուրեր, որ Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու այդ նախաձեռնությունը քննարկվել է և, ըստ էության, հավանության […]
21:45 22.01.2024
Եվրամիությունը մտահոգված է Հայաստանի տարածքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հավակնություններով, Հայաստանի ինքնիշխանության ցանկացած խախտում Բաքվի համար լուրջ հետևանքներ կունենա։ Այս մասին Բրյուսելում ԵՄ խորհրդի նիստին հաջորդած մամուլի ասուլիսում հայտարարել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։ «Ալիևի տարածքային պահանջները լուրջ մտահոգություն են առաջացնում, Հայաստանի տարածքի և ինքնիշխանության ցանկացած խախտում լուրջ հետևանքներ […]
19:48 22.01.2024
Թեոդորոս Ռուսոպուլոսը ընտրվել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ (ԵԽԽՎ): Նա ԵԽԽՎ 35-րդ նախագահն է 1949 թվականից ի վեր և առաջին հույնը, ով ընտրվել է այս պաշտոնին: Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նոր նախագահը, ըստ որոշ տեղեկությունների, Ուկրաինային աջակցելու հստակ դիրքորոշում ունի։ Նախկինում Թեոդորոս Ռուսոպուլոսը եղել է ԵԺԿ խմբի փոխնախագահ և ԵԽԽՎ միգրացիայի, փախստականների ու տեղահանվածների […]