11:03 27.01.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանի ծննդյան 85-ամյակի առթիվ. «Հարգելի՛ վարպետ, Սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 85-ամյակի առիթով: Գաղթով մեկնարկած, ստեղծագործական բարձունքների նվաճումով պսակված, ապա անկախ պետականության մտավորականի գործունեությամբ շարունակված Ձեր կյանքն ու կենսագրությունը ճակատագրի դեմ մարդու հաղթանակի ու անսասան պատասխանատվության մի զարմանալի և ուսանելի օրինակ է, որն արժանի է ի […]
10:49 27.01.2024
Գերիների, պատանդների և անհայտ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի հայտարարությունը․ « Ի պատասխան Ադրբեջանի Հանրապետության տարբեր պետական մարմինների կողմից պարբերաբար շրջանառության մեջ դրվող թեզի, թե Հայաստանի Հանրապետությունը հրաժարվում է տեղեկություններ տրամադրել Ադրբեջանի անհետ կորած քաղաքացիների մասին, հարկ ենք համարում ընդգծել, որ Հայաստանի Հանրապետությունը 2020թ. նոյեմբերից ի վեր Ադրբեջանի Հանրապետությանն է փոխանցել […]
09:42 27.01.2024
ՀՀ Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը Ազգային ժողովի պատգամավորներ Գևորգ Պապոյանի, Արուսյակ Մանավազյանի և Վահագն Ալեքսանյանի հետ աշխատանքային այցով եղել է մարզի մի շարք համայնքներում՝ հետևելու պետական և սուբվենցիոն ծրագրերի իրականացման ընթացքին և արդյունքներին։ Առաջին կանգառն Արաքս համայնքի Գայ բնակավայրն էր, որտեղ այցելել են շահագործման հանձնված մանկապարտեզ, ծանոթացել կատարված շինարարական աշխատանքներին, շենքային և […]
09:00 27.01.2024
ԱՄՆ-ը Գազայի հատվածում Իսրայելի պաշտպանության բանակի (IDF) գործողությունները ցեղասպանություն չի համարում, հայտարարել է Սպիտակ տան ռազմավարական հաղորդակցության համակարգող Ջոն Քիրբին։ Նրա խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը։ Պաշտոնյան ընդգծել է, որ ամերիկյան իշխանությունները ապացույցներ չունեն, որ իսրայելցի զինվորականները միտումնավոր փորձում են ոչնչացնել անկլավում գտնվող բնակչությանը։ Նա հավելել է, որ Միջազգային քրեական դատարանը (ՄՔԴ) նույնպես հրաժարվել է Գազայում […]
08:34 27.01.2024
ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) X սոցիալական ցանցում հայտնել է, որ շաբաթ օրը խոցել է հութիների՝ շիական Անսար Ալլահ շարժման հականավային հրթիռը, որը ղեկավարում է Եմենի հյուսիսը և պատրաստվել է արձակման։ «Հունվարի 27-ին՝ մոտավորապես ժամը 3.45-ին, ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության ուժերը խոցել են Հութիի հականավային հրթիռը, որն ուղղված է եղել Կարմիր ծովի ուղղությամբ և պատրաստվել է արձակման», […]
08:29 27.01.2024
ԱՄՆ Պետդեպարտամենտը հավանություն է տվել Թուրքիային 23 մլրդ դոլարով F-16 կործանիչների և սարքավորումների հնարավոր վաճառքին, հայտնել է Պենտագոնը։ «Պետդեպարտամենտը որոշել է հավանություն տալ Թուրքիայի Հանրապետությանը F-16 ինքնաթիռների և հարակից սարքավորումների հնարավոր օտարերկրյա վաճառքին, որոնց արժեքը գնահատվում է 23 միլիարդ դոլար», – ասվում է պաշտպանության նախարարության հայտարարության մեջ: Ինչպես նշվում է, Թուրքիան ԱՄՆ-ից պահանջել է 40 […]
23:14 26.01.2024
Ադրբեջանը շահարկում է ականապատ դաշտերի նոր քարտեզները փոխանցելու Հայաստանի նախաձեռնությունը և այն դարձնում էսկալացիայի ու բացասական հռետորաբանության առիթ, նշված է ՀՀ արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։ «Առաջնորդվելով մարդասիրական նկատառումներով՝ Լեռնային Ղարաբաղի նախկին պաշտոնյաներից ճշտումներ անելու միջոցով Հայաստանը նոր քարտեզներ է պատրաստել՝ դրանք Ադրբեջանին փոխանցելու նպատակով։ Ցավոք, այս նախաձեռնությունն ադրբեջանական կողմն անմիջապես խիստ բացասական և հեգնական […]
22:47 26.01.2024
Իրանի իշխանությունները մեղադրել են Թուրքիային՝ Իրանի դեմ այսպես կոչվող «Կլիմայական զենքի» տարրերի կիրառման համար: Թեհրանում համարում եմ, որ հարևանները, օգտագործելով ժամանանակից գիտական տեխնոլոգիաները, ամպեր են գողանում Իրանի տարածքից ու տեղափոխում դրանք Թուրքիա: Այդ ամենի հետևանքով երկրի գյուղատնտեսությունը միլիարդավոր դոլարների վնաս է կրում: Պարզվում է, ամպեր էլ կարելի է գողանալ։ Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ […]
21:56 26.01.2024
Հունվարի 26-ին Թբիլիսիում Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Վրաստանի ԱԳ նախարար ստորագրել են «Հայաստանի Հանրապետության կառավարության և Վրաստանի կառավարության միջև դիվանագիտական և հյուպատոսական հիմնարկների անձնակազմի ընտանիքի անդամների կողմից վճարովի գործունեություն իրականացնելու մասին» համաձայնագիրը։ Միջկառավարական նիստին իր ելույթում նախարար Միրզոյանը նշել է, որ 2023թ. […]
21:13 26.01.2024
«Հորիզոնն» այսօր հյուրընկալել է անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի փորձագետ Ռոբերտ Ղևոնդյանին: Անդրադարձ է եղել արտաքին քաղաքական և տարածաշրջանային վերջին զարգացումներին: ԵԽԽՎ-ի որոշումից Ադրբեջա՞նն ավելի շատ տուժեց, թե՞ Հայաստանը շահեց, իսկ ինչո՞ւ ԵԽԽՎ-ի պատգամավորների ընդամենը 30 տոկոսը մասնակցեց նիստին, այսինքն այդպիսով չուզեցի՞ն փչացնել հարաբերությունները Ադրբեջանի հետ: Իսկ ի՞նչ կարելի է սպասել Ադրբեջանի նախագահական ընտրություններից հետո. ագրեսիվ […]
20:05 26.01.2024
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հունվարի 26-ին այցելել է Շիրակի մարզի Սառնաղբյուր գյուղ, հյուրընկալվել 44-օրյա պատերազմում անմահացած Հովհաննես Գրիգորյանի տանը: Հովհաննեսը ժամկետային զինծառայող էր, ծառայել է նախ Գյումրիում, ապա Լեռնային Ղարաբաղում: 44-օրյա պատերազմի ժամանակ Հովհաննեսին 4 ամիս էր մնացել ծառայելու: Մայրը` Անժիկ Խաչատրյանը, վարչապետի տիկնոջը որդու կյանքից դրվագներ է պատմել: Հովհաննեսը մինչև ծառայության անցնելը սովորել […]
19:52 26.01.2024
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի արտաքին գործերին նախարար Սուբրամանյամ Ջայշանկարին` Հնդկաստանի ազգային տոնի՝ Հանրապետության օրվա կապակցությամբ։ «Ջերմ շնորհավորանքներ իմ սիրելի գործընկեր Ջայշանկարին և Հնդկաստանի բարեկամ ժողովրդին Հանրապետության օրվա կապակցությամբ: Հենվելով մեր ընդլայնված երկկողմ օրակարգի վրա ՝ Հայաստանը պատրաստ է համատեղ աշխատել ընդհանուր նպատակներին հասնելու ուղղությամբ և նոր մակարդակի բարձրացնել […]
19:42 26.01.2024
Օրերս Վայոց ձորի մարզպետի աշխատակազմում մարզպետ Կոլյա Միքաելյանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել հանդիպում-քննարկում մարզի համայնքներում էլեկտրաէներգիայի պարբերական խափանումների խնդիրները վերհանելու, հնարավորինս դրանք նվազեցնելու վերաբերյալ։ Հանդիպմանը ներկա էին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի Արաքս մասնաճյուղի Եղեգնաձորի էլցանցի պետ Գ. Սմբատյանը, Վայքի էլցանցի գլխավոր ճարտարագետ Ա. Հարությունյանը, համայնքների ղեկավարներ, ուժային կառույցների տարածքային մարմինների ղեկավարներ, մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչներ։ Մարզպետ […]
16:21 26.01.2024
2023 թվականին ՇՄՆ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի կողմից յուրաքանչյուր տասնօրյակ՝ համաձայն ՀՀ կառավարության 08․06․2023թ․ 925-Ն որոշման հաստատված մեթոդաբանությամբ գործող 39 օդերևութաբանական կայանների փաստացի տվյալների հիման վրա գնահատվել է օդերևութաբանական երաշտի ինտենսիվությունը ապրիլ-հոկտեմբեր ժամանակահատվածի համար։ Առանձին վերլուծվել են առաջին և երկրորդ կարգի ուժգնության օդերևութաբանական երաշտները, որոնք կարող են լուրջ վնաս հասցնել գյուղատնտեսությանը։ Վերլուծությունները ցույց են տալիս, որ մինչև […]
16:15 26.01.2024
ԱԺ Հայաստան-Ղազախստան բարեկամական խմբի ղեկավար, տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Վաղարշակ Հակոբյանը հունվարի 26-ին հանդիպել է Ղազախստանի Հանրապետությունից ժամանած գործարարների հետ: Ողջունելով առաջին անգամ Հայաստան այցելած գործարարներին՝ Վաղարշակ Հակոբյանը կարեւորել է ղազախ գործընկերների հետ համագործակցությունը՝ նշելով, որ խորհրդարանական բարեկամական խումբը յուրահատուկ կամուրջ է երկու երկրների հարաբերություններում: Հյուրերը Վաղարշակ Հակոբյանին են ներկայացրել […]
16:12 26.01.2024
Թբիլիսիում տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Ղարիբաշվիլիի առանձնազրույցը: Զրուցակիցները քննարկել են այսօր կայանալիք Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի օրակարգին, երկկողմ քաղաքական և տնտեսական կապերին առնչվող հարցեր: Կողմերն ընդգծել են Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցության ռազմավարական բնույթը և վստահություն հայտնել, որ այսօր կայանալիք միջկառավարական հանձնաժողովի նիստը […]
12:57 26.01.2024
ՄԱԿ-ում Անվտանգության խորհրդի նիստ է տեղի ունեցել Բելգորոդի շրջանում ուկրաինացի ռազմագերիներ տեղափոխող Իլ-76 ինքնաթիռին հարվածելու վերաբերյալ։ Ռուսաստանի ներկայացուցիչ Դմիտրի Պոլյանսկին նշել է, որ Մոսկվան ամեն ինչ կանի, որպեսզի վթարի մեղավորները ստանան արժանի պատիժը։ Նա ընդգծել է, որ միջադեպի մասին բոլոր տվյալները վկայում են Կիևի կողմից կանխամտածված հանցագործության մասին, քանի որ Ուկրաինայի ղեկավարությունը «լավ գիտեր զինվորներին […]
11:27 26.01.2024
ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Սոնա Ղազարյանը ելույթ է ունեցել վեհաժողովի նիստում: «Վերջին տարիներին մենք ավելի եւ ավելի հաճախ ենք քննարկում զեկույցներ, որոնք վերաբերում են ժողովրդավարական հետընթացներին ժողովրդավարական անդամ պետություններում, խոսքի ազատության սահմանափակումներին, լրագրողների պարբերական ձերբակալություններին եւ ազատազրկումներին, եւ այս զեկույցները նույնպես ներկայացնում են ժողովրդավարական հետընթացի դրսեւորումներ: Զեկույցները մանրամասն քննարկվել են հանձնաժողովի նիստերում թե’ Փարիզում, […]
11:22 26.01.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի Վրաստան: Թբիլիսիում այսօր կկայանա Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը: Նախատեսված է նաև վարչապետ Փաշինյանի առանձնազրույցը Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ:
10:16 26.01.2024
Առնվազն 11 մարդ է զոհվել Գազայի հատվածի կենտրոնում գտնվող Նուսեյրաթ փախստականների ճամբարից արևմուտք գտնվող բնակելի շենքին իսրայելական հարձակման հետևանքով։ Այս մասին հայտնում է քաթարական Al Jazeera հեռուստաալիքը։ Աղբյուրի հաղորդմամբ՝ իսրայելական ռմբակոծության զոհերը եղել են լրագրողը և նրա ընտանիքի անդամները։ Իրավիճակը Մերձավոր Արևելքում կտրուկ վատթարացավ անցյալ տարվա հոկտեմբերի 7-ին Գազայի հատվածից Իսրայելի տարածք պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ […]
10:05 26.01.2024
Հունվարի 19-ին Վաղարշապատի քրեական հետախույզները ստացել էին հավաստի տեղեկություն, որ Արմավիրի մարզի Գեղակերտ գյուղի մի բնակիչ տնամերձ հողամասում աճեցնում է կանեփ, իսկ տանն ու կից շինություններում պահում և օգտագործում է թմրամիջոցներ: Նույն օրը ոստիկաններն այցելեցին 61-ամյա տղամարդուն: Բացատրական աշխատանքի արդյունքում նա հայտնեց, որ մոտը պահում է մարիխուանա և պատրաստ է այն ներկայացնել իրավապահներին: Վաղարշապատի քննչական […]
09:19 26.01.2024
Առնվազն 19 մարդ զոհվել և 27-ը վիրավորվել է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության (ԿԴՀ) արևելքում գտնվող Հյուսիսային Կիվու նահանգի Մվեսո քաղաքի վրա Մարտի 23-ի շարժման (M23) ապստամբների ականանետային հարձակման հետևանքով։ Այս մասին հայտնում է Agence Congolaise de Presse-ը՝ ԿԴՀ բանակին հղումով։ Զինվորականների տվյալներով՝ ապստամբ զորքերը Ռուանդայի բանակի աջակցությամբ 120 ական են արձակել քաղաքի վրա։ ԿԴՀ-ի զինված ուժերը […]
23:55 25.01.2024
Հունվարի 25-ին Երևանում տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Լյուքսեմբուրգի Դքսության արտաքին գործերի նախարարությունների միջև: Հայկական կողմը ներկայացնում էր ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Սամվել Մկրտչյանը, լյուքսեմբուրգյան կողմը՝ ԱԳՆ Արևելյան Եվրոպայի վարչության պետ Դեյվիդ Ուեյսը: Կողմերը գոհունակությամբ արձանագրել են Հայաստանի և Լյուքսեմբուրգի միջև քաղաքական երկխոսության բարձր մակարդակը, քննարկել երկկողմ հարաբերությունների օրակարգը և առկա արդյունավետ […]
23:25 25.01.2024
Հնդկաստանում 24 տարի առաջ ստրկության վաճառված մի կնոջ հաջողվել է փախչել և որդու հետ վերադառնալ հայրենիք։ Հայտնում է News9Live-ը։ 2000 թվականին նրա ամուսինը վաճառել է Ակլեմա անունով կնոջը և նրա որդուն՝ Ջահանգիրին, որն այն ժամանակ երկու տարեկան էր։ Դրա համար տղամարդը կնոջը թմրանյութ է տվել և տարել Քաշմիր, որտեղ նրան գնել է մի այգետեր: Կինը […]
22:38 25.01.2024
Հունվարի 25-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Քննարկվել են գաղափարական բնույթի հարցեր։
22:30 25.01.2024
Ինչպես հայտնել էինք ԵԽԽՎ-ն երեկ որոշում է կայացրել ադրբեջանական պատվիրակության լիազորությունները սահմանափակելու մասին: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Վատ լուրը հավանաբար այն է, որ այդ որոշմանը կողմ քվեարկողների թիվն ավելի քիչ էր, քան կարող էինք ակնկալել։ ԵԽԽՎ-ում կարգն այսպիսին է՝ ամեն ինչ որոշվում է պարզ մեծամասնությամբ: Այսինքն՝ եթե տեսականորեն նիստերի դահլիճում ընդամենը 19 […]
12:40 25.01.2024
Հունվարի 21-27-ը Ստրասբուրգում ընթացող Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի տարեկան նստաշրջանի առաջին մասի աշխատանքներին մասնակցում է ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակությունը: Նստաշրջանի լիագումար նիստում ԱԺ պատվիրակության անդամ Սոնա Ղազարյանը հարց է ուղղել Կիպրոսի նախագահ Նիկոս Խրիստոդուլիդիսին: «Ձերդ գերազանցություն, Պատիվ է ողջունել Ձեզ այս վեհաժողովում: Վերջերս Հայաստանի կառավարությունը հանդես եկավ «Խաղաղության խաչմերուկի» նախաձեռնությամբ, որը վերաբերում է ենթակառուցվածքների ապաշրջափակմանը […]
11:39 25.01.2024
Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից իրականացվող մշակութային սպանդը կանխելու առաջնային միջոցներից են տեղում միջազգային խաղաղապահների ներկայությունն ու հստակ մեխանիզմների առկայությունը։ Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ համապարփակ քննարկումից հետո նման եզրահանգման են եկել Եվրոպական խորհրդարանում կայացած համագումարի մասնակիցները, որը կրում էր «Պահպանել Լեռնային Ղարաբաղի մշակութային և կրոնական ժառանգությունը» խորագիրը։ Համագումարին մասնակցած ԵԽ պատգամավորները վստահեցրել են, որ անելու են […]
11:21 25.01.2024
Իրանն ու Թուրքիան ընդգծել են երկխոսության միջոցով ուկրաինական ճգնաժամի արդարացի լուծման անհրաժեշտությունը։ Այս մասին ասված է Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռաիսիի՝ Անկարա կատարած այցի արդյունքներով համատեղ հայտարարության մեջ։ «Կողմերն ընդգծել են քաղաքական բանակցությունների միջոցով Ուկրաինայում արդար և կայուն խաղաղության հաստատման անհրաժեշտությունը»,- ասվում է հայտարարությունում, որի տեքստը հրապարակվել է Իրանի կառավարության կայքում։ Թեհրանը և Անկարան նաև […]
09:00 25.01.2024
Հունվարի 24-ին Եվրոպական խորհրդարանի անդամ Միրիամ Լեքսմանի և Եվրոպական ժողովրդական խմբակցության հովանավորությամբ տեղի է ունեցել «Լեռնային Ղարաբաղի հայկական մշակութային և հոգևոր ժառանգության պաշտպանության» մասին համաժողովը։ Բանախոսների շարքում էին միջազգային իրավունքի պրոֆեսոր Պիեռ դ’Աղժանը, Հոգեշնորհ Տ. Գարեգին վարդապետ Համբարձումյանը, «Արցախի հայկական մշակութային ժառանգություն․ միջազգային համակարգում գործող պաշտպանության մեխանիզմներ՝ միտված պահպանելու ժառանգությունը» խորագրով գրքի հեղինակ Արմինե Տիգրանյանը, […]