22:24 22.07.2025
Հուլիսի 22-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահի տեղակալ, ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Այս մասին հայտնել են ՔՊ կուսակցության գրասենյակից: Քննարկվել են կուսակցական բնույթի հարցեր։
20:20 22.07.2025
Վլադիմիր Զելենսկին հունգարացիներին ընդունում է որպես թշնամիներ, սակայն Բուդապեշտը չի հանձնվի նրա սպառնալիքներին և դեռևս դեմ կլինի Կիևի՝ Եվրամիությանը միանալուն, հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական հարաբերությունների նախարար Պետեր Սիարտոն։ «Նախագահ Զելենսկին ծայրահեղ թշնամաբար է տրամադրված Հունգարիայի, հունգարական ազգի, այդ թվում նկատմամբ։ Ես կցանկանայի հստակեցնել, որ որքան էլ նախագահ Զելենսկին սպառնա, Հունգարիան չի […]
19:27 22.07.2025
Հուլիսի 22-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը, Չեռնոգորիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում, հանդիպում է ունեցել Չեռնոգորիայի եվրոպական գործերի նախարար Մայդա Գորչևիչի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Չեռնոգորիայի՝ Եվրոպական միությանը անդամակցության գործընթացին առնչվող հարցեր՝ մասնավորապես, անդամակցության շուրջ բանակցությունների, ԵՄ օրենսդրության ներդաշնակեցման, ԵՄ ոլորտային չափանիշների համապատասխանեցման, այդ ճանապարհին առկա դժվարությունների և դրանց հաղթահարման ընթացակարգերի վերաբերյալ: ՀՀ […]
19:22 22.07.2025
Եվրամիությունը Գազայում ստեղծված իրավիճակը համարում է անհանդուրժելի և կոչ է անում Իսրայելին ապահովել ազատ և անվտանգ մուտք դեպի ավերված անկլավ, գրել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը X-ում։ «Գազայից եկող պատկերները անտանելի են։ ԵՄ-ն կոչ է անում ապահովել մարդասիրական օգնության ազատ, անվտանգ և անհապաղ հոսք և միջազգային ու մարդասիրական նորմերի լիակատար հարգանք», – գրել […]
18:07 22.07.2025
Եվրամիությունը պատրաստ է դիմել տարբեր հակազդեցությունների, եթե Իսրայելի ղեկավարությունը հրաժարվի կատարել իր պարտավորությունները՝ պաշտպանելու Գազայի հատվածի խաղաղ բնակիչներին և թույլատրելու մարդասիրական ավտոշարասյուների մուտքը անկլավ, հայտարարել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը: «Եթե Իսրայելը չկատարի իր պարտավորությունները, կքննարկվեն հակազդեցության բոլոր տարբերակները», – գրել է նա X-ում։ Կալլասի խոսքով՝ հրեական պետության արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարի հետ […]
17:52 22.07.2025
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկվել են տարածաշրջանային զարգացումները և մտքեր փոխանակել տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման հնարավորությունների շուրջ: Անդրադարձ է կատարվել նաև երկու երկրների տնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարներին:
17:27 22.07.2025
Այսօր փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ կայացել է Հայաստանի Հանրապետության փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի նիստը։ Համաձայն նախորդ նիստի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության՝ մանրամասն անդրադարձ է կատարվել վարչական ակտերի բողոքարկման դեպքում դրանց գործողության կասեցման ընդհանուր կանոնի վերանայման նպատակով շրջանառաության մեջ դրված՝ «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և «Վարչարարության հիմունքների և […]
16:50 22.07.2025
Միացյալ Նահանգները դուրս կգա ՅՈՒՆԵՍԿՕ-ից 2027 թվականին, հայտարարել է Պետդեպարտամենտը։ «ՅՈՒՆԵՍԿՕ- ից դուրս գալը տեղի կունենա 2026 թվականի դեկտեմբերի 31-ին», – ասվում է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության հայտարարության մեջ։ Միացյալ Նահանգներն արդեն տեղեկացրել է կազմակերպության ղեկավարությանը այս մասին: Ինչպես նշում է Պետդեպարտամենտը, ՅՈՒՆԵՍԿՕ-ին անդամակցությունը «չի համապատասխանում Միացյալ Նահանգների ազգային շահերին»:
16:00 22.07.2025
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն ընդգծել է Հայաստանի հետ կայուն խաղաղության իրական հնարավորությունների առկայությունը։ Աս մասին նա խոսել է Թբիլիսիում իր վրացի գործընկեր Մակա Բոճորիշվիլիի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ «Մենք մանրամասն տեղեկատվություն ենք տրամադրել հետհակամարտային շրջանում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ։ Խաղաղության գործընթացի հեռանկարները խրախուսելի են, բայց կարևոր է այս ուղղությամբ կոնկրետ քայլեր ձեռնարկել։ Ցավոք, […]
15:30 22.07.2025
Մինչ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բարձր մակարդակի հանդիպումների հնարավորության մասին խոսելը, դեռ շատ աշխատանք կա անելու, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Նախ, մեծ աշխատանք պետք է կատարվի, նախքան մենք կարողանանք կոնկրետ խոսել բարձր և բարձրագույն մակարդակի հանդիպումների հնարավորության մասին», – լրագրողներին ասել է Պեսկովը։
15:17 22.07.2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է, որ Վաշինգտոնը դուրս կգա ՄԱԿ-ի կրթական, գիտական և մշակութային կազմակերպությունից (ՅՈՒՆԵՍԿՕ), հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Աննա Քելլին։ «Նախագահ Թրամփը որոշել է դուրս բերել Միացյալ Նահանգները ՅՈՒՆԵՍԿՕ-ից։ Դա կազմակերպություն է, որն աջակցում է վիճահարույց, պառակտող մշակութային և սոցիալական գաղափարներին, որոնք լիովին հակասում են այն առողջ բանականության քաղաքականությանը, […]
14:20 22.07.2025
Ուկրաինական հակամարտության շուրջ տարաձայնությունները չպետք է խաթարեն Ռուսաստանի և Ադրբեջանի միջև փոխշահավետ հարաբերությունները։ Այսպիսի հույս է հայտնել Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ճեպազրույցի ժամանակ։ «Մենք տեղյակ ենք Ադրբեջանի ղեկավարության դիրքորոշման մասին Ուկրաինայի հարցում։ Այստեղ մենք տարբեր կարծիքներ ունենք։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հենց սկզբից զբաղեցրել է այս դիրքորոշումը։ Հենց սկզբից մենք համաձայն չէինք դրա […]
13:53 22.07.2025
Ադրբեջանի և Վրաստանի արտաքին գործերի նախարարներ Ջեյհուն Բայրամովը և Մակա Բոճորիշվիլին ընդլայնված կազմով բանակցություններ են վարել, ասվում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: Հաղորդագրության համաձայն, կողմերը քննարկել են համագործակցության հիմնական ոլորտները, այդ թվում՝ էներգետիկան, տրանսպորտը, տարածաշրջանային կապերը, երկկողմ և բազմակողմ համագործակցության ընդլայնման հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցերը։ Նախատեսված են […]
08:36 22.07.2025
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է․ «Երևանը դառնում է ավելի կանաչ, խնամված և բոլորի համար հասանելի: Շենգավիթ վարչական շրջանում արդեն տեսանելի են այս մոտեցման արդյունքները։ Բակերը ձևափոխվում են՝ դառնալով հանգստի և խաղերի լիարժեք տարածքներ»:
23:55 21.07.2025
2025 թվականի ընթացքում արդեն իսկ 1700 շահառու ստացել է աջակցություն՝ Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում․ ընդհանուր առմամբ վճարվել է շուրջ 1.4 մլրդ դրամ։ Այս մասին հայտնել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից: Միջոցառման մեկնարկից մինչ օրս միջոցառման շահառուների թիվը՝ 13815 է, հատկացված բյուջեն՝ շուրջ 10 մլրդ դրամ։ Հիշեցնենք, որ Երեխա […]
23:52 21.07.2025
Հուլիսի 21-ին Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան դոկտոր Արսեն Առաքելյանը Քուվեյում ՀՀ դեսպանությունում հյուրընկալել է Քուվեյթի Պետության զբոսաշրջիկների ասոցասիայի նախագահ Մոհամմադ ալ-Բրայիքին։ Այս մասին հայտնել են Քուվեյում ՀՀ դեսպանությունից: Հանդիպման ընթացքում դեսպան Առաքելյանն անդրադարձել է Քուվեյթ-Երևան-Քուվեյթ ուղիղ չվերթի մեկնարկի նշանակությանը՝ առանձնացնելով զբոսաշրջության ոլորտում ստեղծված համագործակցության լայն հնարավորությունները։ Ներկայացվել է ՀՀ կառավարության կողմից Ծոցի համագործակցության […]
22:53 21.07.2025
Վլադիմիր Զելենսկին, հղում անելով Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի ղեկավար Ռուստեմ Ումերովի հայտարարությանը, նշել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների հաջորդ հանդիպումը նախատեսված է հուլիսի 23-ին Թուրքիայում: «Այսօր ես Ռուստեմ Ումերովի հետ քննարկել եմ գերիների փոխանակման նախապատրաստական աշխատանքները և ռուսական կողմի հետ ևս մեկ հանդիպում Թուրքիայում։ Ումերովը նշել է, որ հանդիպումը նախատեսված է չորեքշաբթի […]
22:36 21.07.2025
Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը մասնակցել է «Սևան Ստարտափ Սամմիթ 2025»-ի շրջանակում անցկացված «Greenovate» երիտասարդական գագաթնաժողովին, որը միտված էր խթանել երիտասարդների ակտիվ ներգրավումը բնապահպանական գլոբալ գործընթացներին՝ մասնավորապես՝ Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ գագաթնաժողովի (COP17) նախապատրաստական փուլի շրջանակում։ Այս մասին հայտնել են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից: Գագաթնաժողովին մասնակցել են Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական […]
21:33 21.07.2025
Պաշտոնական այցով Հունաստանում գտնվող ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Աթենքի ազգային և կապոդիստրական համալսարան, որտեղ հանդիպել է համալսարանի պրոռեկտոր Էվսթաթիոս Էվսթաթափուլուլոսի հետ։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Շնորհակալություն հայտնելով նախարարին այցելության համար՝ պրոռեկտորը ներկայացրել է համալսարանի գործունեությունը՝ շեշտելով, որ հետաքրքրված են Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ […]
20:09 21.07.2025
ՀԷՑ-ի գործադիր տնօրենի տեղակալի ԺՊ, իրացման բաժնի տնօրեն Դավիթ Ղազինյանն աշխատանքից ազատվել է։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այդ լուրը հաստատել է ընկերության մամուլի խոսնակ Նատալյա Սարջանյանը։ Ավելի վաղ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության նորանշանակ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը հայտարարել էր, որ չի կարող երաշխավորել, թե էլեկտրաէներգիայի սակագինը որ ուղղությամբ կգնա, միաժամանակ, սակայն, երաշխավորել էր, որ սակագինը բխելու […]
17:53 21.07.2025
Հուլիսի 21-ին, ժամը 11:28-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 13-րդ կմ-ին քարեր են թափվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Փրկարարները «Կոտայքի ՃՇՇ» ՍՊԸ-ի աշխատակիցների հետ համատեղ քարերը հեռացրել են ճանապարհից:
17:44 21.07.2025
Ռուստեմ Ումերովը, որը Ուկրաինայի կառավարությունում տեղի ունեցած վերադասավորումներից հետո դարձել է Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար, կմնա Ստամբուլում Ռուսաստանի հետ բանակցություններում Ուկրաինայի պատվիրակության ղեկավարը, մինչդեռ Ուկրաինայի պաշտպանության նախարարության նոր ղեկավար Դենիս Շմիգալը չի մասնակցի դրանց, հայտարարել է Գերագույն ռադայի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն: «Ստամբուլում Ուկրաինայի և Ռուսաստանի միջև կայանալիք բանակցություններին Ուկրաինայի պատվիրակության ղեկավարը կլինի Ռուստեմ […]
17:35 21.07.2025
Ֆրանսիական ընկերությունները պատրաստ են անօդաչու թռչող սարքեր արտադրել Ուկրաինայում։ Այս մասին իր Telegram ալիքում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի հետ հանդիպումից հետո։ Նա ասել է, որ նրանք քննարկել են պաշտպանական օգնությունը, մասնավորապես՝ ՀՕՊ համակարգերի անհրաժեշտությունը, ուկրաինացի զինծառայողների պատրաստումը և Ռամշտայնի ձևաչափով հանդիպումների արդյունքները։ «Մենք պատրաստ ենք ընդլայնել համատեղ […]
17:21 21.07.2025
Հուլիսի 21-ին Թբիլիսի կատարած երկօրյա աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հանդիպում է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։ Հանդիպմանը մասնակցել է Վրաստանի ՆԳ նախարար Գելա Գելաձեն։ Կողմերը կարևորել են Հայաստանի և Վրաստանի բարեկամական ու բարիդրացիական հարաբերությունները, ինչպես նաև երկու հարևան պետությունների իրավապահ մարմինների սերտ ու արդյունավետ համագործակցությունը։ Ընդգծվել է Հարավային Կովկասում կայուն […]
15:43 21.07.2025
Ռուսաստանը հույս ունի, որ Մոսկվայի և Բաքվի միջև հարաբերություններում դժվարին շրջանը կանցնի, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Երբեմն պատահում է, որ երկու երկրների հարաբերություններում դժվար շրջաններ են լինում։ Հիմա այդ շրջաններից մեկն է։ Հուսով ենք, որ այս շրջանը կանցնի», – ասել է Պեսկովը ՝ պատասխանելով լրագրողների այն հարցին, թե արդյոք Բաքվում վերջին […]
15:26 21.07.2025
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հիլին պատրաստվում է հուլիսի 21-ին Կիևի դաշնակիցների հանդիպմանը կոչ անել Ուկրաինային զինելու «50-օրյա արշավ» սկսել, հաղորդում է The Telegraph-ը։ Հրատարակության տվյալներով՝ Հիլին պնդելու է, որ Ուկրաինային Արևմուտքի ռազմական աջակցությունն ավելանա՝ Ռուսաստանին ստիպելու համար նստել բանակցությունների սեղանի շուրջ։ Հուլիսի 14-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնաց «շատ խիստ մաքսատուրքեր» սահմանել, եթե ուկրաինական […]
15:05 21.07.2025
Հարավային Կովկասում տրանսպորտային ուղիների և միջանցքների վերաբերյալ Իրանի դիրքորոշումը մնում է անփոփոխ։ Այս մասին այսօրվա մամուլի ասուլիսում հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Իսմայիլ Բաղային։ «Մենք աջակցում ենք տարածաշրջանի երկրների միջև փոխանակումների և կապերի ընդլայնմանը։ Սակայն դա չպետք է խախտի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, միջազգայնորեն ճանաչված սահմանները և չպետք է փոխի տարածաշրջանի աշխարհաքաղաքականությունը։ […]
14:29 21.07.2025
Իրանը, Չինաստանը և Ռուսաստանը երեքշաբթի՝ հուլիսի 22-ին, Թեհրանում եռակողմ հանդիպում կանցկացնեն միջուկային հարցի շուրջ, շաբաթական մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային։ «Կարծում եմ, որ վաղը Թեհրանում միջուկային հարցի շուրջ եռակողմ հանդիպում կլինի Ռուսաստանի և Չինաստանի հետ», – ասել է նա՝ նշելով, որ այն չի անցկացվի երեք երկրների […]
11:13 21.07.2025
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն այսօր կլինի Կիևում։ Նա կմասնակցի դեսպանների հետ հանդիպմանը։ Այս մասին հայտնել է Բարոն X-ում: «Ես մեկնում եմ Կիև։ Ես կմասնակցեմ դեսպանների համաժողովին և Ֆրանսիայի անունից կվերահաստատեմ մեր անսասան աջակցությունը ուկրաինացի ժողովրդի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և ազատությանը», – գրել է նա։ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը նաև լուսանկար է հրապարակել […]
13:34 20.07.2025
Իրանը և ԵՄ եռյակ երկրները համաձայնության են եկել բանակցություններ վարել իրանական միջուկային հարցի շուրջ, բանակցությունների ժամանակն ու վայրը դեռևս անհայտ է, հաղորդում է Tasnim-ը՝ հղում անելով տեղեկացված աղբյուրին։ «Իրազեկ աղբյուրը Tasnim-ին հայտնել է, որ Թեհրանը համաձայնության է եկել եվրոպական երեք երկրների՝ Գերմանիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի հետ՝ իրանական միջուկային հարցի շուրջ բանակցություններ վարելու վերաբերյալ», – […]