22:27 19.07.2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դարձյալ անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերություններին և լավատեսորեն հայտարարել, թե ԱՄՆ-ն հրաշք է գործել ու խաղաղությունն արդեն մոտ է. «Հայաստան, Ադրբեջան․ մենք այնտեղ հրաշք ենք գործել, և խաղաղության համաձայնագիրը բավականին մոտ է, եթե ոչ՝ արդեն իրականացված»,-ասել է Թրամփն ամերիկացի սենատորների հետ ընթրիքի ժամանակ։ Վերջին շրջանում Թրամփի կողմից սա առաջին նման հայտարարությունը չէ: […]
21:50 19.07.2025
Ուկրաինայի պատվիրակությունը ռուսական կողմին առաջարկել է հաջորդ շաբաթ անցկացնել բանակցությունների նոր փուլ, ասել է Վլադիմիր Զելենսկին։ Նրա խոսքով՝ համապատասխան առաջարկն արել է Ստամբուլում կայացած բանակցություններում Կիևի պատվիրակության ղեկավար, Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի (ԱԱԽ) քարտուղար Ռուստեմ Ումերովը։ «ԱԱԽ քարտուղար Ումերովը հայտարարել է, որ առաջարկել է ռուսական կողմին հաջորդ հանդիպումն անցկացնել հաջորդ շաբաթ։ Բանակցային դինամիկան […]
11:57 19.07.2025
Հնդկաստանի և Միացյալ Նահանգների ներկայացուցիչներն ավարտել են երկկողմ առևտրային համաձայնագրի շուրջ բանակցությունների հինգերորդ փուլը: Այս մասին հայտնել է PTI գործակալությունը՝ հղում անելով կառավարության աղբյուրին։ «Հնդկական թիմը վերադառնում է», – հայտնել է գործակալությունը: Բանակցությունների արդյունքների մասին դեռևս տեղեկություններ չկան: Հաղորդվում է, որ հինգերորդ փուլի ընթացքում քննարկվել են գյուղատնտեսության և ավտոմոբիլային արտադրության, ինչպես նաև կրկնակի նշանակության ապրանքների, […]
11:45 19.07.2025
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և Սիրիայի անցումային նախագահ Ահմեդ ալ-Շարաան համաձայնության են եկել հրադադարի շուրջ, հայտարարել է Թուրքիայում ԱՄՆ դեսպան և Սիրիայի հարցերով ԱՄՆ հատուկ դեսպան Թոմաս Բարաքը։ «Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և Սիրիայի նախագահ Ահմեդ ալ-Շարաան, պետքարտուղար Մարկո Ռուբիոյի աջակցությամբ, համաձայնության են եկել Թուրքիայի, Հորդանանի և նրա հարևանների կողմից աջակցվող հրադադարի շուրջ», – գրել […]
11:20 19.07.2025
Բելգիայի ներկայացուցիչների պալատը բանաձև է ընդունել, ուրտեղ դատապարտում է Ադրբեջանի կողմից ԼՂ հայերի դեմ իրականացված ռազմական հարձակումը, միջազգային իրավունքի խախտումները։ Բանաձևն ընդունվել է միաձայն։ Թեմային անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ Մանրամասները՝ տեսանյութում։
10:17 19.07.2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր նախորդին՝ Ջո Բայդենին, անվանել է դաժան և ոչ կոմպետենտ անձնավորություն։ Նա այս գնահատականը տվել է Սպիտակ տանը կրիպտոարժույթների կարգավորման մասին օրինագծի ստորագրման արարողության ժամանակ։ Թրամփն ասել է, որ ԱՄՆ նախորդ վարչակազմը «պայքարել է կրիպտոարժույթների արդյունաբերության դեմ»։ «Նրանք դաժան մարդիկ են։ Մարդիկ չեն գիտակցում, որ իրենք ոչ կոմպետենտ և դաժան էին։ […]
09:42 19.07.2025
Դատարանը երկու ամսով կալանավորեց ԱԺ նախկին պատգամավոր Ռուբիկ Հակոբյանին։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Ռուբիկ Հակոբյանը ձերբակալվել է։ Քննչական կոմիտեից տեղեկացրել են, որ Հակոբյանը կասկածվում է իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելու մեջ։
09:15 19.07.2025
Ուկրաինայի անդամակցությունը Եվրամիությանը երկարաժամկետ նպատակ է, որը կարող է իրականացվել միայն ռազմական հակամարտության ավարտից հետո և բազմամյա քայլ առ քայլ գործընթացի արդյունքում, ուրբաթ Բեռլինում Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհաննիսի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ «Ուկրաինայի համար անդամակցության գործընթացը բաց է։ Սակայն մենք բոլորս, իհարկե, գիտենք, որ Եվրամիությանն անդամակցությունը կլինի աստիճանական», – […]
08:51 19.07.2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շաբաթ օրը հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը մոտ են խաղաղության համաձայնագրի կնքմանը։ «Հայաստան, Ադրբեջան․ մենք այնտեղ հրաշք ենք գործել, և այն (խաղաղության համաձայնագիրը – խմբ.) արդեն մոտ է նպատակին», – ասել է Թրամփը ամերիկացի սենատորների հետ ընթրիքի ժամանակ։ Նրա ելույթը հեռարձակվել է ամերիկյան հեռուստաալիքներով։
23:12 18.07.2025
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հուլիսի 18-ին ստորագրել է Բնակչության պետական ռեգիստրի մասին, «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» օրենքում լրացում-ներ և փոփոխություններ կատարելու մասին, «Պաշտպանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին, «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների փաթեթը, «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ […]
22:46 18.07.2025
Հուլիսի 16-ին, դիվանագիտության ոլորտում կանանց միջազգային օրվա շրջանակներում, Ն.Գ. ՀՀ դեսպան Անահիտ Հարությունյանը մասնակցեց Կանադայում հավատարմագրված կին դեսպանների՝ Կանադայի ԱԳ նախարար Անիտա Անանդի հետ կայացած հանդիպմանը։ Միջոցառումը տեղի ունեցավ Կանադայում Սաուդյան Արաբիայի դեսպանության նախաձեռնությամբ։ Այս մասին հայտնել են Կանադայում ՀՀ դեսպանությունից: Հանդիպման ընթացքում մասնակիցները հնարավորություն ստացան բազմաթիվ հարցեր ուղղելու Կանադայի արտաքին գերատեսչության ղեկավարին ներկա համաշխարհային […]
22:29 18.07.2025
Սոֆիա աշխատանքային այցի շրջանակում պաշտոնական հանդիպումները եզրափակվեցին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի և Բուլղարիայի փոխվարչապետ, տրանսպորտի և կապի նախարար Գրոզդան Կարաջովի երկկողմ հանդիպմամբ։ Այս մասին հայտնել են ԲՏԱ նախարարությունից: Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են Հայաստանի և Բուլղարիայի միջև հարաբերությունների զարգացումը` ընդգծելով տրանսպորտի և ենթակառուցվածքների, կապի, հեռահաղորդակցության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում համագործակցությունը […]
22:14 18.07.2025
ՀՀ ՊԵԿ-ից հիշեցնում են, որ մինչև նոյեմբերի 1-ը պետք է ներկայացնել եկամուտների տարեկան հայտարարագիր։ «Իսկ ինչո՞ւ է դա կարևոր. Որպեսզի պետությունը կարողանա ճիշտ ու նպատակային կազմակերպել սոցիալական, կրթական և առողջապահական ծրագրերը, իմանա՝ ում է պետք աջակցել և որտեղ է անհրաժեշտ բարելավում, պետք է ունենա բավարար տեղեկատվություն քաղաքացիների եկամուտների ու սոցիալական վիճակի մասին։ Եվ հիշի՛ր, հայտարարագիր […]
21:08 18.07.2025
Սոֆիա աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պատվիրակության պաշտոնական հանդիպումները շարունակվում են։ Հուլիսի 18-ին կայացել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի և Բուլղարիայի էկոնոմիկայի և արդյունաբերության նախարար Պետար Դիլովի հանդիպումը։ Այս մասին հայտնել են ԲՏԱ նախարարությունից: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի և Բուլղարիայի միջև տնտեսական, արդյունաբերական և բարձր տեխնոլոգիական ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ Անդրադարձ […]
17:30 18.07.2025
Ռումինիայի նախագահ Նիկուսոր Դանը հայտարարել է Մոլդովայի հետ միավորմանը իր անձնական աջակցության մասին, սակայն ընդգծել է, որ կհարգի նրա քաղաքացիների կամքը։ Դանը հուլիսի 18-ին պաշտոնական այցով մեկնել է Գերմանիա՝ երկրի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հրավերով։ «Անձամբ ես ցանկանում եմ միավորում Մոլդովայի հետ, բայց լիովին հարգում եմ հարևան հանրապետության քաղաքացիների կամքը», – գերմանական Frankfurter Allgemeine Zeitung հրատարակությանը […]
16:33 18.07.2025
Միացյալ Նահանգներն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության խթանման ջանքերին։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշել է Միացյալ Նահանգների պետքարտուղարության խոսնակ Թեմի Բրյուսը։ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքը օրեր առաջ անդրադարձել էր Հարավային Կովկասում հաղորդակցային ուղիների ապաշրջափակման թեմային ու հայտարարել, որ Միացյալ Նահանգներում այդ հարցը կարող էին լուծել ճանապարհը 100 տարով վարձակալելու եղանակով, […]
15:32 18.07.2025
Իսրայելը գնահատում է, որ վերջին հարվածների արդյունքում Իրանի միջուկային ծրագիրը հետ է մղվել առնվազն երկու-երեք տարով, հայտարարել է Մոսկվայում Իսրայելի դեսպան Սիմոնա Գալպերինը։ «Մեր փորձագետների գնահատականը, ոչ միայն ռազմական, ցույց է տվել, որ միջուկային ծրագրին հասցված հարվածը շատ լուրջ է։ Մենք կարծում ենք, որ նրանց ծրագիրը հետ է շպրտվել առնվազն երկու կամ երեք տարով», – […]
15:11 18.07.2025
Եվրամիությունը (ԵՄ) չի պլանավորում բավարարվել Ռուսաստանի դեմ «կիսատ քայլերով»։ Պատժամիջոցների 19-րդ փաթեթի ուղղությամբ աշխատանքներն արդեն սկսվել են։ Այս մասին հաղորդում է РБК-Ուկրաինան ՝ հղում անելով Էստոնիայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Մարգուս Ցախնային։ Ցախնայի խոսքով՝ սահմանափակումների 18-րդ փաթեթը ցույց է տալիս, որ Եվրոպան մնում է վճռական։ «Ռուսաստանի կողմից նավթի վաճառքից վաստակած յուրաքանչյուր եվրո օգնում է ֆինանսավորել […]
14:57 18.07.2025
Ֆրանսիան կարևոր դեր է խաղացել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 18-րդ փաթեթի մշակման և ընդունման գործում։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Ժան-Նոել Բարոն։ «Այսօր առավոտյան մենք՝ եվրոպացիներս, աննախադեպ պատժամիջոցներ ընդունեցինք Ռուսաստանի և նրան աջակցող երկրների դեմ։ Ֆրանսիան կարևոր դեր խաղաց այս գործում», – գրել է նախարարը X-ում։ Ինչպես հաղորդում է Les Echos տնտեսական […]
14:24 18.07.2025
Կալիֆոռնիայի իշխանությունները դատական հայց են ներկայացրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի դեմ՝ վիճարկելով Սան Ֆրանցիսկոյի և Լոս Անջելեսի միջև արագընթաց երկաթուղու կառուցման համար նախատեսված 4 միլիարդ դոլարի դաշնային ֆինանսավորումը դադարեցնելու որոշումը, հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով դատարանի փաստաթղթերը։ «Հինգշաբթի օրը Կալիֆոռնիայի արագընթաց երկաթուղու վարչությունը Լոս Անջելեսի ԱՄՆ շրջանային դատարան դատական հայց է ներկայացրել, որով ֆինանսավորման կրճատումները […]
14:12 18.07.2025
Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն չի բացառել, որ Եվրամիության հետ առևտրաշրջանառությունը կհասնի զրոյի. 2025 թվականին սպասվում է մոտ 40 միլիարդ դոլարի շրջանառություն, մինչդեռ լավագույն տարիներին այն կազմել է 417 միլիարդ դոլար: «Եթե մեր առևտրի ծավալը Եվրամիության հետ լավագույն տարիներին՝ 2013 թվականին և դրանից հետո, կազմել է 417 միլիարդ դոլար, ապա անցյալ տարի այն կազմել է […]
13:14 18.07.2025
Վլադիմիր Զելենսկին հանձնարարել է Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի նոր քարտուղար Ռուստեմ Ումերովին Ստամբուլում ակտիվացնել Ռուսաստանի հետ բանակցային գործընթացը: «Այսօր Ռուստեմ Ումերովի հետ քննարկեցինք Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի և Գերագույն գլխավոր հրամանատարի շտաբի աշխատանքները, ինչպես նաև պաշտպանության և բանակցային ոլորտներում անձնական առաջադրանքները: Մենք պետք է ակտիվացնենք բանակցային ուղին: Ստամբուլում երկրորդ հանդիպման պայմանավորվածությունների […]
12:30 18.07.2025
Վրաստանի՝ ռազմական հակամարտության մեջ ներքաշվելու սպառնալիքը դեռևս մեծ է, ասվում է իշխող «Վրացական երազանք» կուսակցության քաղաքական խորհրդի հայտարարության մեջ, որն ընթերցել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ «Ինչ վերաբերում է պատերազմի սպառնալիքին, ապա խորը վերլուծություն պետք չէ տեսնելու համար, որ այդ սպառնալիքը չի վերացել։ Համաշխարհային պատերազմի կուսակցությունն անում է ամեն ինչ, որպեսզի ուկրաինական հարցը սկզբից մինչև վերջ […]
11:00 18.07.2025
Հնդկաստանը հաջողությամբ փորձարկել է երկու կարճ հեռահարության բալիստիկ հրթիռ՝ Prithvi-II -ը և Agni-I-ը։ Այս մասին հայտնել է երկրի պաշտպանության նախարարությունը մամուլի հաղորդագրության մեջ։ Փորձարկումները տեղի են ունեցել Չանդիպուրի (արևելյան Օդիշա նահանգ) փորձարկման հրապարակում։ Հրթիռները արձակվել են Ռազմավարական ուժերի հրամանատարության վերահսկողության ներքո։ «Բոլոր տեխնիկական և գործառնական պարամետրերը հաստատվել են», – ընդգծել է Հնդկաստանի ռազմական գերատեսչությունը։ Prithvi-II […]
09:12 18.07.2025
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 18-ից հուլիսի 23-ը ներառյալ կգտնվի արձակուրդում: Այս մասին հայտնել է Հայաստանի վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
23:59 17.07.2025
Գործադիրն ընդունել է որոշում, որը կնպաստի հանրության շրջանում վորքաութ մարզահրապարակների քանակի ավելացմանը: Այն հնարավորություն կտա վորքաութով զբաղվելու մշակույթը ինտեգրել համայնքների սոցիալական միջավայրին, որպեսզի մարզումները և սպորտով զբաղվելն ընկալվի որպես առօրյա կյանքի բաղկացուցիչ մաս: Ըստ այդմ՝ նախատեսվում է կազմակերպել մեկական մարզահրապարակի բացման միջոցառումներ Կապան, Ջերմուկ, Ճամբարակ և Բերդ համայնքներում։ Ծրագրի մեկնարկին զուգահեռ կիրականացվի իրազեկող տեսանյութերի նկարահանում […]
23:33 17.07.2025
Հայ-վրացական սահմանային անցակետում հայ բեռնափոխադրողների նկատմամբ խտրական վերաբերմունքը Վրաստանի ներքաղաքական դիսկուրսի թեմա է դարձել: Ընդիմությունը մեղադրում է իշխանությանը Հայաստանի հետ հարաբերությունները վնասելու մեջ: Կոնկրետ ովքե՞ր են այս գնահատականը հնչեցնողները և կա՞ արդյոք ինչ-որ դրական դինամիկա Վրաստանում հայ բեռնափոխադրողների խնդիրների լուծման հարցում: Այս հարցերին «Հորիզոնում» անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:
23:27 17.07.2025
ՀՀ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանն աշխատանքային այցով մեկնել է Բուլղարիա։ Այս մասին հայտնել են ՀՀ Զբոսաշրջության կոմիտեից: Այցի շրջանակում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի հետ մասնակցել է միջգերատեսչական հանձնաժողովի 9-րդ նիստին, որի ընթացքում հանդիպել է Բուլղարիայի Հանրապետության Զբոսաշրջության նախարարության խորհրդական Ամելիյա Գեշևայի և Միջազգային և վիզաների հարցերով վարչության գլխավոր փորձագետ Իվան Կոչևի […]
23:17 17.07.2025
Հուլիսի 17-ին Հաագայում Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է «Կլինգենդայլ» միջազգային հարաբերությունների ինստիտուտի տնօրեն Ռոն Թոնի հետ: Այս մասին հայտնել են ԱԳՆ-ից: Կողմերը գոհունակությամբ արձանագրել են Հայաստանի Հանրապետության և «Կլինգենդայլ» միջազգային հարաբերությունների ինստիտուտի միջև ձևավորված երկարամյա արդյունավետ փոխգործակցությունը: ԱԳ նախարարի տեղակալը կարևորել է կարողությունների զարգացման և փորձագիտական աջակցության հարցում Ինստիտուտի կողմից Հայաստանին […]