TIME
Ամսաթիվ
26 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+34.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ռոբերտ Աբիսողոմոնյանի հանդիպումը Անհայտ կորած անձանց հարցերով միջազգային հանձնաժողովի գլխավոր տնօրեն Քեթրին Բոմբերգերի հետ

23:03 17.07.2025

Հուլիսի 17-ին Հաագայում Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Անհայտ կորած անձանց հարցերով միջազգային հանձնաժողովի (ICMP) գլխավոր տնօրեն Քեթրին Բոմբերգերի հետ: Այս մասին հայտնել են ԱԳՆ-ից: Հանդիպմանը մտքեր են փոխանակվել Հայաստանի և Անհայտ կորած անձանց հարցերով միջազգային հանձնաժողովի միջև համագործակցության ընդլայնման հեռանկարների վերաբերյալ, մասնավորապես՝ Հայաստանում համապատասխան լաբորատորիաների տեխնիկական վերազինման և կարողությունների զարգացման […]

̰
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Նիդերլանդների ԱԳ նախարարության գլխավոր տնօրենի հետ

22:53 17.07.2025

Հուլիսի 17-ին Հաագայում Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Նիդերլանդների Թագավորության ԱԳ նախարարության գլխավոր տնօրեն Մարսել դե Վինկի հետ: Այս մասին հայտնել են ԱԳՆ-ից: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանի և Նիդերլանդների միջև ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում համագործակցությանը վերաբերող հարցերին: Կողմերը գոհունակությամբ նշել են Հայաստանի և Նիդերլանդների հարաբերություններում առկա դրական դինամիկան՝ […]

̰
Գործարկվել է ապրանքների և տրանսպորտային միջոցների ավտոմատ բացթողնման համակարգը

22:34 17.07.2025

Պետական եկամուտների կոմիտեն, մաքսային բարեփոխումների շրջանակում, շարունակում է արտաքին տնտեսական գործունեության դյուրինացմանն ուղղված աշխատանքները։ 2025 թվականի ապրիլից ներդրվել է ապրանքների և տրանսպորտային միջոցների ինքնաշխատ բացթողնման համակարգը, որի փորձնական գործարկման մեկնարկը տրվել էր անցած տարվանից։ Կատարելագործված վերլուծական գործիքակազմով և նոր՝ դյուրինացված չափորոշիշներով համալրված համակարգում, «Ապրանքների և տրանսպորտային միջոցների ավտոմատ բացթողում» մաքսային հսկողության ընթացակարգի կիրառման շրջանակի ընդլայնման […]

̰
Ինձ համար իմպերատիվ է, որ ռուսական կողմը չի ցանկանում տեսնել հայ-ադրբեջանական կարգավորում․ Արեգ Քոչինյան

22:22 17.07.2025

«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է «Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի» նախագահ Արեգ Քոչինյանին։ Հիմնականում անդրադարձ է եղել վարչապետի երեկվա ասուլիսին հնչած մտքերին, ուղերձներին և արձագանքներին։ Հիշեցնենք, որ հարցերի մի մասը վերաբերում էր Հայաստան-Ադրբեջան գործընթացներին, Փաշինյան-Ալիև հանդիպմանը։ Հասարակության գոնե մի հատվածի մոտ, նաև փորձագիտական որոշ շրջանակներում, այնպիսի ընկալում կա, որ այս հանդիպումից հետո խաղաղության պայմանագիրը ավելի շոշափելի ու […]

̰
Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրենին

20:13 17.07.2025

Եվրոպական միությունում Հայաստանի Հանրապետության առաքելությունում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրեն Խերտ Յան Կոպմանին: Այս մասին հայտնել են ՀՀ կառավարությունից: Հանդիպման հիմնական թեման ԵՄ Դիմակայունության և աճի պլանի շրջանակներում իրականացվելիք համատեղ ծրագրերի ուղղություններն էին: Զրուցակիցները քննարկել են նաև վիզաների ազատականացման շուրջ բանակցությունների ընթացքը և այդ համատեքստում թվայնացման […]

̰
Զելենսկին Ստեֆանիշինայի թեկնածությունն է առաջադրել ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպանի պաշտոնում

15:32 17.07.2025

ԱՄՆ-ում դեսպանի պաշտոնի համար Կիևն առաջարկել է Օլգա Ստեֆանիշինայի թեկնածությունը, որը նախկինում զբաղեցնում էր եվրոպական և եվրաատլանտյան ինտեգրման հարցերով փոխվարչապետի, արդարադատության նախարարի պաշտոնը։ Համաձայնեցումը շարունակվում է, հայտնել է Վլադիմիր Զելենսկին։ «Օլգան կաշխատի պահպանել Ամերիկայի հետ հարաբերությունների դինամիկան, մինչդեռ Վաշինգտոնի հետ շարունակվում են նրա թեկնածությունը ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպանի պաշտոնում համակարգելու բոլոր համապատասխան ընթացակարգերը», – գրել է […]

̰
Եվրոպայում ՆԱՏՕ-ի գերագույն հրամանատարը հայտարարել է Patriot համակարգերն Ուկրաինային փոխանցելու մեկնարկի մասին

15:28 17.07.2025

Միացյալ Նահանգները Գերմանիայի հետ սերտ համագործակցությամբ սկսել է Ուկրաինայում Patriot հակաօդային պաշտպանության համակարգեր տեղակայելու գործողությունը, հինգշաբթի օրը հայտարարել է Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ ուժերի գերագույն հրամանատար Ալեքս Գրինկևիչը։ «Մենք շատ սերտորեն համագործակցում ենք գերմանացիների հետ Patriot-ների փոխանցման հարցի շուրջ, և ինձ հանձնարարվել է դրանք հնարավորինս արագ փոխանցել։ Ահա թե ինչ ենք մենք անում», – Գրինկևիչի խոսքերն […]

̰
Ուկրաինայի նոր վարչապետը Յուլիա Սվիրիդենկոն է

13:37 17.07.2025

Գերագույն ռադան Յուլիա Սվիրիդենկոյին նշանակեց Ուկրաինայի վարչապետ։ Համապատասխան որոշումը պաշտպանել 1 262 պատգամավոր։ Այսպիսով, Սվիրիդենկոն դարձավ անկախ Ուկրաինայի պատմության մեջ երկրորդ կինը, որը գլխավորեց Նախարարների կաբինետը, և առաջինը՝ վերջին 15 տարվա ընթացքում։

̰
ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ Ռուսաստանը սպառնալիք կհամարի նույնիսկ Ուկրաինայում հակամարտության ավարտից հետո

12:28 17.07.2025

ՆԱՏՕ-ն Ռուսաստանին սպառնալիք կհամարի նույնիսկ Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման դեպքում։ Այս տեսակետը հայտնել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի ամերիկացի գեներալ-լեյտենանտ Ալեքսուս Գրինկևիչը, որը գլխավորում է Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ զինված ուժերը։ «Մեր շեմին` Ուկրաինայում պատերազմ է ընթանում։ Նույնիսկ եթե խաղաղ կարգավորում տեղի ունենա, Ռուսաստանը կկարողանա վերականգնել իր կարողությունները։ Իմ կարծիքով, Ռուսաստանը, անկասկած, կմնա անվտանգության սպառնալիք», – ասել […]

̰
Սիրիայի առաջնորդը հայտարարել է, որ երկիրը չի վախենում պատերազմից և պատրաստ է կռվել

11:00 17.07.2025

Սիրիայի անցումային շրջանի նախագահ Ահմեդ ալ-Շարաան հայտարարել է, որ իր երկրի ժողովուրդը չի վախենում պատերազմից և պատրաստ է պայքարել իր արժանապատվության համար։ «Մենք պատերազմից վախեցողների թվում չենք։ Մենք մեր կյանքն անցկացրել ենք դժվարությունների բախվելով և մեր ժողովրդին պաշտպանելով, բայց սիրիացիների շահերը դրել ենք քաոսից և ավերածություններից վեր», – ալ-Շարաայի խոսքերն է մեջբերում արաբական լրատվամիջոցները։ Ալ-Շարաան […]

̰
Տեղի է ունեցել ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության կազմակերպած հարակից միջոցառումը

09:15 17.07.2025

Հուլիսի 16-ին ՄԱԿ բարձր մակարդակի քաղաքական ֆորումի շրջանակներում տեղի է ունեցել ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության կողմից կամզակերպված հարակից միջոցառումը՝ «Կենսաբազմազանության պահպանումը որպես կայուն զարգացման ապահովման միջոց» խորագրով։ Այս մասին հայտնում են ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունից։ «Հարակից միջոցառմանը քննարկվել է կենսաբազմազանության և կայուն զարգացման միջև կենսական կապն ու փոխլրացնող բնույթը, ներկայացվել են Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի և […]

̰
Շուրջ 4,5 ժամ պատասխանեցի լրագրողների բազմաթիվ հարցերի․ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

23:43 16.07.2025

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել Instagram-ի իր էջերում՝ կից գրելով․ «Շուրջ 4,5 ժամ պատասխանեցի լրագրողների բազմաթիվ հարցերի»։ Մանրամասները՝ տեսանյութում։   Посмотреть эту публикацию в Instagram   Публикация от Nikol Pashinyan (@nikolpashinyan_official)

̰
Դոնալդ Թրամփն արշավ է սկսել ԱՄՆ հայկական լոբբիի առաջնորդի դեմ

22:57 16.07.2025

ԱՄՆ նախագահը մեղադրանքներ է ուղղել հայամետ սենատոր, Ներկայացուցիչների պալատի հայկական խմբի նախկին համանախագահ Ադամ Շիֆին: Դոնալդ Թրամփը պահանջել է նրա դեմ քրեական գործ հարուցել ու զրկել նրան սենատորի մանդատից: Ինչո՞ւմ է նախագահը մեղադրում սենատորին և որքանո՞վ է այդ մեղադրանքը անհանգստացնում ամերիկահայերին։ Արդյո՞ք Շիֆն այդքան ազդեցիկ հակառակորդ է Թրամփի համար։ Իսկ հնարավոր է արդյոք, որ Շիֆը […]

̰
Երեխան լավ է, ըստ բժիշկների` դուրսգրումը կլինի վաղը․ Սրբուհի Գալյանը տեսակցել է դատարանի որոշմամբ կալանավորված կնոջ 8 ամսական փոքրիկին

22:37 16.07.2025

ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ այցելել է «Ռուբիկ Հարությունյանի անվան Աբովյանի բժշկական կենտրոն»՝ տեսակցելու այնտեղ գտնվող 8 ամսական փոքրիկին, որի մայրն օրերս դատարանի որոշմամբ կալանավորվել է` ավելի մեղմ խափանման միջոցի պայմանները խախտելու պատճառաբանությամբ: «Երեխան լավ է, գտնվում է մոր խնամքի և բժիշկների հոգածության ներքո: Ըստ բժիշկների` դուրսգրումը կլինի վաղը: […]

̰
Մտքեր են փոխանակվել COP17-ի շրջանակներում Հայաստանի և Նիդերլանդների միջև համագործակցության հեռանկարների վերաբերյալ

22:24 16.07.2025

Հուլիսի 16-ին Հաագայում Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Նիդերլանդների Թագավորության գյուղատնտեսության, ձկնորսության, սննդի անվտանգության և բնության նախարարության գլխավոր տնօրեն Մարկ Ռոսկամ Աբինգի հետ: Այս մասին հայտնել են ԱԳՆ-ից: ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է ՀՀ առաջնայնությունները և տեսլականը՝ 2026թ. Երևանում կայանալիք Կենսաբանական բազմազանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) […]

̰
Բավականին թերհավատ եմ Եվրամիության խոստումներին․ Գարիկ Քեռյանը՝ վարչապետի բրյուսելյան այցի արդյունքների մասին

22:16 16.07.2025

«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է քաղաքագետ, քաղաքագիտության դոկտոր, պրոֆեսոր Գարիկ Քեռյանին։ Անդրադարձ է եղել վերջին օրերի քաղաքական իրադարձություններին՝ մասնավորապես վարչապետի Բրյուսել և Փարիզ այցերին, ԱՄՆ-ի նախագահի հայտարարություններին։ Հիշեցնենք, որ Բրյուսելում արձանագրվեց այն, որ ԵՄ-ն հաստատում է իր ամուր հանձնառությունը՝ աջակցելու Հայաստանի դիմակայունությանը և երկարաժամկետ զարգացմանը: ԵՄ ներդրումները Հայաստանում այժմ կանխատեսվում է հասցնել 2.5 միլիարդ եվրոյի։ Նաև […]

̰
ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Միջազգային քրեական դատարանի նախագահի և գլխավոր քարտուղարի հետ

21:55 16.07.2025

Հուլիսի 16-ին Հաագայում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Միջազգային քրեական դատարանի նախագահ Տոմոկո Ականեի և գլխավոր քարտուղար Օսվալդո Ջավալա Գիլերի հետ: Այս մասին հայտնել են ԱԳՆ-ից: Հանդիպմանը մտքեր են փոխանակվել Հայաստանի Հանրապետության և Միջազգային քրեական դատարանի միջև առկա համագործակցության հեռանկարների վերաբերյալ: Ընդգծվել է ՄՔԴ կողմից անկախ և անաչառ մոտեցման պահպանման կարևորությունը՝ օրինահեն […]

̰
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանի հանդիպումը ՔԶԱԿ գլխավոր տնօրեն Ֆերնանդո Արիասի հետ

21:01 16.07.2025

Հուլիսի 16-ին Հաագայում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Քիմիական զենքի արգելման կազմակերպության (ՔԶԱԿ) գլխավոր տնօրեն Ֆերնանդո Արիասի հետ: Այս մասին հայտնել են ԱԳՆ-ից: Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Քիմիական զենքի արգելման կազմակերպության միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր։ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը Քիմիական զենքի արգելման կոնվենցիայի նպատակների իրագործմանը և ընգծել […]

̰
Հունաստանը աջակցում է ՀՀ-ին ՀԸԳՀ իրագործման ընթացքում. Հունաստանի ԱԳ փոխնախարարը՝ դեսպան Մկրտչյանին

20:53 16.07.2025

Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Հունաստանի արտաքին գործերի նորանշանակ փոխնախարար Հարիս Թեոհարիսի հետ, ով պատասխանատու է տնտեսական դիվանագիտության ոլորտի համակարգման համար։ Այս մասին հայտնել են Հունաստանում ՀՀ  դեսպանությունից: Դեսպանն անդրադարձել է 2024 թ. դեկտեմբերին Հայաստան-Հունաստան միջկառավարական հանձնաժողովի 6-րդ նիստի ընթացքում արձանագրված պայմանավորվածություններին և դրանց իրականացման ընթացքին։ Անդրադարձ է կատարվել նաև […]

̰
Իտալիան կարող է կարևոր դեր խաղալ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության հարցում. Դեբորա Բերգամինի

20:40 16.07.2025

Այսօր Հռոմում ունեցա շատ արժեքավոր հանդիպում Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարապետյանի հետ։ Քննարկեցինք Իտալիայի և Հայաստանի միջև հարաբերությունները․ ցանկանում ենք ամրապնդել մեր կապերը՝ խաղաղությունն ու համագործակցությունը խթանելու նպատակով։ Իտալիայում ՀՀ դեսպանության փոխանցմամբ՝ այս մասին Instagram-ի իր էջում գրել է Իտալիայի Պատգամավորների պալատի անդամ, ԵԽԽՎ-ում իտալական պատվիրակության փոխնախագահ, Առաջ Իտալիա կուսակցության (իշխող կոալիցիայի մաս կազմող աջակողմյան ուժ) […]

̰
Համագործակցությունը կշարունակվի՝ համատեղ քննարկումների ձևաչափով. Գեղարքունիքի մարզպետը՝ ՄԱԿ-ի ՓԳՀ ներկայացուցիչներին

20:19 16.07.2025

Հուլիսի 16-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց ՄԱԿ-ի Փախստականների գործակալության (ՓԳՀ) ներկայացուցիչներին։ Այս մասին հայտնել են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից: Հանդիպմանը ներկա էին ՓԳՀ հանձնակատարի ներկայացուցչի տեղակալ Լիվ Ֆեյիենը, Գորիսի գրասենյակի ղեկավար Սահականուշ Եղիազարյանը, ինչպես նաև մարզպետի աշխատակազմից՝ առողջապահության և սոցիալական հարցերի վարչության պետ Լուսինե Վարդանյանն ու տարածքային կառավարման վարչության պետ Վանիկ Հարությունյանը։ Կողմերը քննարկեցին մարզում […]

̰
Լյուքսեմբուրգում ստորագրվել է «Հայաստան – Դիմակայուն Սյունիք ծրագիր» ֆինանսական համաձայնագիրը

20:07 16.07.2025

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Եվրոպական ներդրումային բանկի նախագահ Նադիա Կալվինյոի մասնակցությամբ Լյուքսեմբուրգում՝ Եվրոպական ներդրումային բանկի գլխամասային գրասենյակում տեղի է ունեցել «Հայաստան – Դիմակայուն Սյունիք ծրագիր» ֆինանսական համաձայնագրի ստորագրման արարողությունը: Այս մասին հայտնել են ՀՀ կառավարությունից: Համաձայնագիրը ստորագրել են Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը և ԵՆԲ փոխնախագահ Թերեզա Չերվինսկան: 50 մլն եվրո ծավալի վարկային համաձայնագրով նախատեսված ծրագիրը […]

̰
Օրբանը դեմ է ԵՄ բյուջեից Ուկրաինային 100 միլիարդ եվրո հատկացնելուն

16:31 16.07.2025

Հունգարիան համաձայն չէ Եվրամիության 2028-2034 թվականների յոթամյա բյուջեի նախագծի հետ, որը նախատեսում է 100 միլիարդ եվրոյի հատկացում Ուկրաինային Ռուսաստանի հետ հակամարտության ընթացքում աջակցելու համար։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը երկրի կառավարության նիստից առաջ, որտեղ կքննարկվի Բրյուսելից ստացված առաջարկը։ Օրբանի խոսքով՝ Եվրահանձնաժողովի բյուջետային նախաձեռնությունը «զարմացրել է բոլոր» ԵՄ անդամներին։ «Ուկրաինան դարձել է Բրյուսելի […]

̰
Հայաստանը դիմել է Շանհայի համագործակցության կազմակերպությանն անդամագրվելու համար

16:00 16.07.2025

Դիմել ենք Շանհայի համագործակցության կազմակերպությանն անդամագրվելու համար։ Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Մենք նախորդող շրջանում ՇՀԿ-ում ունենք դիտորդի կարգավիճակ: Այնպես չէ, որ մենք ինչ-որ, այսպես ասած, զրոյական վիճակից հանկարծ որոշեցինք, որ կազմակերպության անդամ ենք դառնում. Ընդ որում՝ սա նաև կապված է կազմակերպությունում տեղի ունեցող բովանդակային և կառուցվածքային փոփոխությունների հետ: […]

̰
Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետը դատապարտվել է 1 տարի 8 ամսվա ազատազրկման

15:40 16.07.2025

Ստամբուլի դատարանը ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին դատապարտել է 1 տարի 8 ամսվա ազատազրկման։ Այս մասին հայտնում է Habertürk-ը։ Դատարանի վճիռը կբողոքարկվի,հայտնել են պաշտպանները։ Դատարանի որոշումը չի նախատեսում քաղաքական գործունեության արգելք։ Իմամօղլուի դեմ գործը հարուցվել է հունվարի վերջին, երբ նա կոշտ արտահայտություններ է արել Ստամբուլի դատախազ Ակին Գյուրլեքի հասցեին, ինչը դատախազությունը համարել է պաշտոնյայի նկատմամբ վիրավորանք:

̰
Ավելի հավանական է, որ Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ-ից․ Փաշինյան

15:31 16.07.2025

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի հավանական է համարում, որ Հայաստանը դուրս կգա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից, քան կապասառեցնի իր անդամակցությունն այդ կազմակերպությանը։ Այս մասին նա հայտարարել է այսօրվա ասուլիսի ընթացքում։ «Ավելի հավանական է, որ Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս կգա, քան կապասառեցնի իր անդամակցությունն այդ կազմակերպությանը»,- նշել է Փաշինյանը։  

̰
Դավիթ Խուդաթյանը համայնքապետարանի աշխատակազմին է ներկայացրել Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատարին

15:16 16.07.2025

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը համայնքապետարանի աշխատակազմին է ներկայացրել Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արգիշտի Մեխակյանին։ Արգիշտի Մեխակյանը Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատար է նշանակվել նախօրեին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարը վստահություն է հայտնել, որ համայնքային աշխատանքում պարոն Մեխակյանի բազմամյա փորձն ու կուտակած գիտելիքները կնպաստեն համայնքի զարգացմանը։ Արգիշտի Մեխակյանը շնորհակալություն է հայտնել […]

̰
Ադրբեջանի հետ բոլոր բանակցություններում շոշափվում է հայ գերիների հարցը․ Փաշինյան

14:40 16.07.2025

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօրվա ասուլիսում վստահեցրել է, որ Երևանի ու Բաքվի միջև հաղորդակցություններում միշտ շոշափվում է Բաքվում պահվող հայ գերիների հարցը։ «Չկա որևէ խոսակցություն, որ այդ հարցին անդրադարձ չլինի, պարզապես չկա»,-նշել է Փաշինյանը։

̰
Հարավային Կովկասում կոմունիկացիաների ապաշրջափակման վերաբերյալ առաջարկներ ստացվել են ԱՄՆ-ից․ Փաշինյան

14:16 16.07.2025

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօրվա ասուլիսի ընթացքում հաստատեց, որ Հարավային Կովկասում կոմունիկացիաների ապաշրջափակման վերաբերյալ առաջարկներ ստացվել են ԱՄՆ-ից։ «Միացյալ Նահանգներից, այո, առաջարկներ ստացել ենք»։ Փաշինյանը հավելեց, որ Հայաստանը բարեկամ երկրներից տարբեր առաջարկներ ստացել և ստանում է, և այդ առաջարկների մասին հանրությունը ուղիղ կամ անուղղակի այսպես, թե այնպես իմանում է։ «Ցանկացած հարց քննարկվում է Հայաստանի Հանրապետության տարածքային […]

̰
Նախաստորագրման գաղափարը ևս օրակարգում է․ վարչապետը՝ Երևան-Բաքու խաղաղության համաձայնագրի մասին

13:58 16.07.2025

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության շուրջ ընթացող քննարկումներում կա նաև համաձայնեցված համաձայնագրի նախաստորագրման գաղափարը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց մամուլի ասուլիսի ընթացքում՝ անդրադառնալով հարցին, թե քննարկվո՞ւմ է արդյոք Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրման տարբերակը։ «Այո, կա նաև այդպիսի գաղափար։ Ի՞նչ է տեղի ունեցել․ տեղի է ունեցել խաղաղության և միջպետական […]

̰
BACK_TO_TOP