09:22 15.03.2025
Իսրայելը Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումից պահանջել է ազատ արձակել իր մոտ գտնվող 11 պատանդներին և հանձնել 16 զոհված գերիների մարմինները՝ Գազայի հատվածում հրադադարի երկարաձգման դիմաց։ Այս մասին հայտնում է Al Jazeera հեռուստաալիքը ՝ հղում անելով ՀԱՄԱՍ-ի աղբյուրին։ Իսրայելը ՀԱՄԱՍ-ից պահանջել է, ի թիվս այլ բաների, վերադարձնել իսրայելցի զինվոր Իդան Ալեքսանդրին, ով ունի նաև ամերիկյան քաղաքացիություն։ Ի պատասխան՝ Իսրայելը […]
08:30 15.03.2025
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։
00:37 15.03.2025
Ղազախստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի մասին: «Ղազախստանի Հանրապետությունը ողջունում է Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հայտարարությունները խաղաղության համաձայնագրի նախագծի տեքստի շուրջ բանակցությունների ավարտի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև միջպետական հարաբերությունների հաստատման վերաբերյալ։ Վստահ ենք, որ ձեռք բերված պայմանավորվածությունները և […]
23:24 14.03.2025
Երեկվանից բուռն քննարկվում է Խաղաղության պայմանագրի նախագիծը համաձայնեցնելու թեման: Այդ մասին նախ հայտարարեց Ադրբեջանը, ապա նաև Հայաստանը: Եվրոպական երկրներից էլ արդեն արձանքել են դրան: Բայց առայժմ անորոշ է այն ստորագրելու հարցը: Ինչպե՞ս են մեկնաբանում Բաքվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Ադրբեջանի ԱԳՆ-ն պաշտոնական հայտարարություն է տարածել X-ի իր միկրոբլոգում: Այդ հայտարարությունում ասվում է, […]
23:16 14.03.2025
Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը մարտի 13-ին ընդունել է Թեհրանի հայ կանանց բարեգործական ընկերության ներկայացուցիչներին: Այս մասին հայտնում են Իրանում ՀՀ դեսպանությունից: ՀՀ դեսպանը շնորհավորել է միության ներկայացուցիչներին հիմնադրման 120 ամյակի կապակցությամբ, ողջունել կառույցի գործունեությունն իրանահայ համայնքի կյանքում և մաղթել նորանոր հաջողություններ:
22:46 14.03.2025
Բրազիլիայի կառավարությունը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հայտարարությունը համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի մասին: Այս մասին նշվում է Բրազիլիայի ԱԳ նախարարության տարածած հաղորդագրության մեջ: «Բրազիլիայի կառավարությունը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հայտարարությունը համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի մասին, որն իրագործվելուց հետո կվերականգնի խաղաղությունը երկրների միջև և կկարգավորի երկկողմ հարաբերությունները։ Բրազիլիան խրախուսում է կողմերին հետամուտ լինել […]
22:35 14.03.2025
ՆԱՏՕ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտը և հույս հայտնում, որ պայմանագիրը շուտով կստորագրվի և կվավերացվի։ Այս մասին ՆԱՏՕ-ի խոսնակ Էլիսոն Հարթը գրել է X-ի միկրոբլոգում: «Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտը և անհամբերությամբ սպասում ենք պայմանագրի ստորագրմանը և վավերացմանը։ Սա նշանակալի քայլ է […]
22:12 14.03.2025
ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ֆեյսբուքի էջում տեղեկացրել է, որ Իջևան համայնքում հետևել է փողոցների սալիկապատման և ասֆալտապատման աշխատանքների ընթացքին: Մանրամասները՝ տեսանյութում:
21:44 14.03.2025
Ռումինիայի արտգործնախարարությունը X-ի միկրոբլոգում ջերմորեն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ավարտը։ «Ռումինիան ջերմորեն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ավարտը։ Շնորհավորում ենք Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովին ու Արարատ Միրզոյանին՝ անխոնջ ջանքերի և քաջության համար: Տևական խաղաղությունը կայունության, բարգավաճման և տարածաշրջանի հսկայական ներուժի բացահայտման բանալին […]
21:13 14.03.2025
Խորվաթիան ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցության ավարտը՝ որպես Հարավային Կովկասում կայունությանն ու հաշտեցման ուղղված նշանակալի քայլ։ Այս մասին նշվում է Խորվաթիայի ԱԳ նախարարության տարածած հաղորդագրության մեջ: «Մենք ողջունում ենք երկու կողմին երկխոսության և խաղաղ կարգավորման հանձնառության համար, որը ճանապարհ է հարթում դեպի ընդլայնված համագործակցություն, տարածաշրջանային անվտանգություն և երկարաժամկետ բարգավաճում: Որպես […]
20:55 14.03.2025
Չեռնոգորիայի արտգործնախարարությունը X-ի միկրոբլոգում իր աջակցությունն է հայտնել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պատմական պայմանագրին։ «Չեռնոգորիան բարձր է գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև պատմական խաղաղության համաձայնագիրը: Սա մեծ ներդրում է տարածաշրջանի կայունության և եվրոպական ու գլոբալ անվտանգության գործում։ Չեռնոգորիան ակնկալում է ամրապնդել գործընկերային հարաբերությունները երկու բարեկամ երկրների հետ, սերտ համագործակցել նրանց հետ՝ խաղաղության, անվտանգության, կայունության […]
20:38 14.03.2025
Նիդերլանդների արտգործնախարար Կասպար Վելդկամպը շնորհավորել է Հայաստանին ու Ադրբեջանին խաղաղության պայմանագրի վերաբերյալ բանակցությունների ավարտի կապակցությամբ: Նախարարը X-ի միկրոբլոգում մասնավորապես գրել է. «Շատ հուսադրող է, որ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության են եկել խաղաղության համաձայնագրի շուրջ։ Շնորհավորում եմ երկու երկրին այս նշանակալի քայլի կապակցությամբ։ Չնայած մարտահրավերները մնում են, պայմանագրի ստորագրումը հասանելի է»,- գրել է արտգործնախարարը: Նա նշել […]
20:31 14.03.2025
Ռուսաստանը ողջունում է հայ-ադրբեջանական լիարժեք և համապարփակ կարգավորմանն ուղղված այս կարևոր քայլը։ Այս մասին նշվում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մեկնաբանության մեջ։ «Ողջունում ենք խաղաղության համաձայնագրի նախագծի տեքստի շուրջ բանակցությունների ավարտը և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև միջպետական հարաբերությունների հաստատումը։ Աջակցում ենք հայ-ադրբեջանական լիարժեք և համապարփակ կարգավորմանն ուղղված այս կարևոր քայլին, ինչպես […]
17:44 14.03.2025
Թրամփը հայտարարել է, որ հինգշաբթի օրը խոսել է Պուտինի հետ, փոխանցում է ՏԱՍՍ-ը: ԱՄՆ նախագահն ասել է, որ զրույցը «լավ և արդյունավետ է եղել»: Թրամփը կարծում է, որ Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու «շատ լավ հնարավորություն» կա։ «Մենք երեկ շատ լավ և արդյունավետ քննարկումներ ունեցանք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, և բոլոր հնարավորությունները կան, որ այս սարսափելի, […]
17:05 14.03.2025
Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան շնորհավորել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի վերջնականացման առթիվ։ «Սա վճռական քայլ է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորման և տարածաշրջանի բացման ուղղությամբ։ Ես հիմա ձեզ խրախուսում եմ առաջ շարժվել խաղաղության համաձայնագրի արագ ստորագրման ուղղությամբ: ԵՄ-ն պատրաստ է […]
16:58 14.03.2025
ԱՄՆ 46-րդ նախագահ Ջո Բայդենի վարչակազմն է մեղավոր, որ ԱՄՆ-ի և Ռուսաստանի հարաբերություններն այդքան վատացել են։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ջո Բայդենը մեզ իսկական խառնաշփոթի մեջ գցեց Ռուսաստանի հետ, բայց ես պատրաստվում եմ մեզ դուրս հանել այդտեղից», – գրել է նա Truth Social-ում:
16:43 14.03.2025
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն Bloomberg-ին տված հարցազրույցում ասել է, որ լավատես է այս տարի Ուկրաինայում ռազմական գործողությունների դադարեցման հնարավորության հարցում։ «Այո, ես լավատես եմ, զգուշավոր լավատես եմ այս տարվա վերաբերյալ, բայց հուսով եմ, որ դա տեղի կունենա ավելի վաղ»,- ասել է նա ԱՄՆ կատարած այցի ժամանակ:
16:35 14.03.2025
Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Վարչապետը ՌԴ նախագահին տեղեկացրել է «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի» նախագծի տեքստի համաձայնեցման և նախագծի տեքստի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտի մասին։ Քննարկվել են նաև տարածաշրջանային և երկկողմ հարաբերություններին վերաբերող այլ հարցեր։
15:52 14.03.2025
Մարտի 14-ին աշխատանքային այցով Մեծ Բրիտանիայում գտնվող ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է ունեցել Միացյալ Թագավորության արտաքին գործերի, համագործակցության և զարգացման գրասենյակի մշտական փոխքարտուղար Օլիվեր Ռոբբինսի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան-Միացյալ Թագավորություն երկկողմ հարաբերությունների օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակ՝ ընդգծելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում երկու երկրների նախարարությունների միջև համագործակցության կարևորությունը: Դավիթ […]
15:25 14.03.2025
Եվրամիությունը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի հայտարարությունները խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ավարտի վերաբերյալ։ Այս մասին ասված է եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասի հայտարարության մեջ։ Այնտեղ ասվում է, որ ԵՄ-ն պատրաստ է լրացուցիչ աջակցություն ցուցաբերել այս գործընթացին, եթե պահանջվի: «Եվրամիությունը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի համապատասխան հայտարարությունները խաղաղ համաձայնագրի նախագծի շուրջ բանակցությունների ավարտի և միջպետական հարաբերությունների […]
15:17 14.03.2025
Չեխիայի արտաքին գործերի նախարարությունը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի գրանցած առաջընթացը խաղաղության հասնելու ճանապարհին։ «Մենք ողջունում ենք առաջընթացը, որը Հայաստանն ու Ադրբեջանը գրանցել են խաղաղության հասնելու ճանապարհին։ Մենք հույս ունենք, որ համաձայնագիրն արագ կստորագրվի։ Վերջին զարգացումները կարևոր քայլ են տարածաշրջանի կայունության և բարգավաճման տեսանկյունից»,- ասված է X-ի միկրոբլոգում Չեխիայի արտաքին գործերի նախարարության տարածած հայտարարության մեջ։ […]
14:49 14.03.2025
Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի զրույցի ժամը դեռ որոշված չէ։ Ժամկետները կսահմանվեն Մոսկվա այցելած հատուկ բանագնաց Սթիվեն Վիթքոֆի՝ ամերիկացի առաջնորդին զեկուցելուց հետո, ճեպազրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Երկու նախագահների զրույցի ճշգրիտ ժամանակը դեռ համաձայնեցված չէ: Սակայն այն բանից հետո, երբ պարոն Վիթքոֆն իր պետության ղեկավարին կփոխանցի Մոսկվայում […]
14:35 14.03.2025
Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին առաջիկայում կայցելի Հայաստան: Այս մասին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում հայտնել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը: «Մենք սպասում ենք նախարար Արաղչիին մոտ ապագայում նաև Երևանում»,- ասել է Միրզոյանը:
14:30 14.03.2025
Իրանի էներգետիկ ոլորտի և երկրի նավթի նախարարի դեմ ԱՄՆ-ի վերջին պատժամիջոցները վկայում են այն մասին, որ Վաշինգտոնը թշնամաբար է տրամադրված Թեհրանի նկատմամբ և չի ցանկանում բանակցություններ վարել նրա հետ։ Այս մասին ասված է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղայիի հայտարարության մեջ։ «Նշելով ամերիկյան իշխանությունների հայտարարությունները բանակցելու պատրաստակամության մասին՝ Բաղային Իրանի դեմ պատժամիջոցների […]
14:18 14.03.2025
Չինաստանի իշխանությունները հանդես են գալիս Ուկրաինայի վերաբերյալ կայուն խաղաղության համաձայնագրի օգտին և պատրաստ են նպաստել դրա լուծմանը։ Այս մասին հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինգը։ «Մենք հուսով ենք, որ երկխոսության և բանակցությունների միջոցով կողմերը կկարողանան հասնել արդար և երկարատև խաղաղության համաձայնագրի, որը պարտադիր և ընդունելի կլինի նրանցից յուրաքանչյուրի համար», – ասել […]
14:14 14.03.2025
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագծի համաձայնեցված տեքստում չկա որևէ կարգավորում, որը Հայաստանին ձեռնտու չէ, ձենտու է միայն Ադրբեջանին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ԱԺ արտաքին հարաբերությունների նիստում՝ անդրադառնալով ընդդիմադիր պատգամավորների հարցադրումներին: «Չկա՛ որևէ միակողմի կարգավորում: Չկա՛ որևէ կարգավորում, որը մեզ ձեռնտու չէ, ու ձեռնտու է միայն Ադրբեջանին: […]
14:03 14.03.2025
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ ուշ երեկոյան ընդունել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Վիթքոֆին, ում միջոցով նա տեղեկություն է փոխանցել ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփին։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Երեկ ուշ երեկոյան նրան (Վիթքոֆ) արդեն ընդունել է նախագահ Պուտինը, լրացուցիչ տեղեկություն է տրամադրվել ռուսական կողմին: Վիթքոֆի միջոցով Պուտինը տեղեկատվություն […]
13:57 14.03.2025
Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը շարունակվում է: Այս մասին ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ԱԺ արտաքին հարաբերությունների նիստում։ «Թուրքիայի հետ կարգավորման գործընթացը շարունակվում է: Բացի դիվանագիտական հարաբերությունների հաստատումից, առանցքային է սահմանների բացումը, մեր միջև տրանսպորտային ենթակառուցվածքների վերագործարկումը»,-ասաց Միրզոյանը: Նա հիշեցրեց Հայաստանի ու Թուրքիան միջև առկա պայմանավորվածությունները: «Պայմանավորվածություններ ունենք, որոնք մինչև այս պահը […]
12:37 14.03.2025
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագծի համաձայնեցված տեքստում նախատեսվում են մեխանիզմներ, որոնցով Հայաստանը և Ադրբեջանը կարող են շարունակել քննարկումները հարաբերությունների կարգավորման շուրջ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ԱԺ արտաքին հարաբերությունների նիստում այս մասին վստահեցրեց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը: «Ընդհանրապես որևէ խաղաղության համաձայնագիր, պատմությունից ինձ այդպես է հայտնի, միանգամից բոլոր հնարավոր հարցերի պատասխանները չի տալիս, միանգամից […]
12:27 14.03.2025
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագծի համաձայնեցված տեքստում չկա որևէ միակողմանի կարգավորում, չկա նաև երկու երկրների սահմանադրությունների մասին կարգավորում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ԱԺ արտաքին հարաբերությունների նիստում այս մասին վստահեցրեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը: «Լսեցին ադրբեջանական կողմից մեկնաբանությունը Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մասին: Այս մասին, իհարկե, համաձայնագրի համաձայնեցված տեքստում կրկին ոչինչ չկա: Ընդհանրապես, համաձայնագրի տեքստում […]