15:41 13.03.2025
Մոսկվան և Վաշինգտոնը կարծում են, որ Ուկրաինայում իրավիճակի կարգավորման համատեքստում չի կարող խոսք լինել Կիևի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին։ Այս դիրքորոշումը հնչեցրել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ «Ամերիկացիները և մենք կարծում ենք, որ ՆԱՏՕ-ն չի կարող քննարկվել ուկրաինական կարգավորման և Ուկրաինայի ապագայի համատեքստում»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։
15:13 13.03.2025
Եվրոպական խորհրդարանում Գերմանիան ներկայացնող պատգամավոր Թոմաշ Ֆրյոլիխը կարծիք է հայտնել, որ Հարավային Կովկասի կայունությունը բխում է Եվրոպական միության շահերից։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պատգամավորը նման կարծիք է հայտնել Եվրախորհրդարանում հայ գերիների վերաբերյալ հրատապ բանաձևի քննարկման ժամանակ։ «Ադրբեջանական հարձակման ժամանակ (խմբ․ նկատի է առնվում Ադրբեջանի ագրեսիան Լեռնային Ղարաբաղի նկատմամբ) թե՛ Եվրոպական միությունը, թե՛ Ռուսաստանը միայնակ թողեցին հայ ժողովրդին։ […]
14:53 13.03.2025
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցուցադրական ռազմական ազդանշան է ուղարկել Միացյալ Նահանգների հետ բանակցություններին ընդառաջ՝ ժամանելով Կուրսկի շրջան կամուֆլյաժով, գրում է Washington Post-ը։ «Ուկրաինայում 30-օրյա հրադադարի շուրջ ամերիկացի պաշտոնյաների հետ բանակցություններից առաջ Պուտինը ցուցադրական ռազմական ազդանշան ուղարկեց, երբ նա տարիներ ի վեր առաջին անգամ կամուֆլյաժով ժամանեց Կուրսկի շրջան՝ նշելու ռուսական զորքերի առաջխաղացումը ուկրաինական ուժերի դեմ Ռուսաստանի […]
14:45 13.03.2025
ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Կայա Կալլասը կարծում է, որ Եվրամիությունը ներկայումս ոչ պատերազմական, ոչ խաղաղ վիճակում է։ «Մենք բոլորս (Եվրոպայում) անհանգստացած ենք, քանի որ պատերազմի մեջ չենք, բայց մենք նաև խաղաղության մեջ չենք», – ասել է Կալլասը: Կառավարությունները պետք է բարդ որոշումներ կայացնեն պաշտպանական ծախսերն ավելացնելու համար, քանի որ երբ մենք […]
14:22 13.03.2025
Եվրոպական խորհրդարանում Իռլանդիան ներկայացնող պատգամավոր Մայքլ Մակնամարան համոզմունք է հայտնել, որ Եվրոպական միության կառույցները պետք է մտահոգված լինեն Ադրբեջանում մարդու իրավունքների վատթարացող իրավիճակով և գործուն քայլեր ձեռնարկեն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Մայքլ Մակնամարան այս մասին հայտարարել է Եվրախորհրդարանում հայ գերիների վերաբերյալ հրատապ բանաձևի քննարկման ընթացքում։ Պատգամավորի դիտարկմամբ՝ Եվրոպական միության կառույցները պետք է մտահոգված լինեն Ադրբեջանում մարդու իրավունքների […]
14:15 13.03.2025
Ֆինլանդիայի և Ուկրաինայի պաշտպանության նախարարներ Անտի Հակենենը և Ռուստեմ Ումերովը հուշագիր են ստորագրել պաշտպանության ոլորտում երկրների միջև երկկողմ համագործակցության մասին։ Այս մասին հայտնում է Ֆինլանդիայի պաշտպանության նախարարությունը։ Երկկողմ համաձայնագիրը նպատակ ունի «խորացնել պաշտպանական համագործակցությունը», ասվում է հաղորդագրության մեջ։ «Ավելի սերտ համագործակցության ոլորտները ներառում են պաշտպանական նյութական հարցերը, տեղեկատվության փոխանակումը, հետազոտական և նորարարական գործունեությունը, զինամթերքի արտադրությունը […]
14:07 13.03.2025
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) ողջունում է Ղրղզստանի և Տաջիկստանի միջև պետական սահմանի մասին համաձայնագրի ստորագրումը։ Այս մասին ասվում է կազմակերպության քարտուղարության հաղորդագրության մեջ։ «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության քարտուղարությունը ողջունում է Ղրղզստանի Հանրապետության և Տաջիկստանի Հանրապետության միջև պետական սահմանի մասին պայմանագրի ստորագրումը։ Երկու երկրների ղեկավարների հետևողական ջանքերի և քաղաքական կամքի շնորհիվ պետական սահմանի գիծը համաձայնեցվել […]
13:59 13.03.2025
ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը և ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը երեկ հեռախոսազրույց են ունեցել, հայտնում է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Արդեն շփումներ եղել են, երեկ հեռախոսազրույց է եղել Ուոլցի և Ուշակովի միջև, որոշակի տեղեկություններ են տրամադրվել ռուսական կողմին»,- լրագրողներին ասել է նա՝ պատասխանելով ռուսական և ամերիկյան կողմերի շփումների մասին հարցին։
13:51 13.03.2025
Թեհրանն ու Վաշինգտոնը կապեր են պահպանում և միջնորդների միջոցով արդեն խորհրդակցություններ են անցկացնում Իրանի միջուկային ծրագրի շուրջ։ Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։ «Մենք միջուկային հարցի շուրջ հնարավոր բանակցությունների հետ կապված պլան և լավ մտածված ռազմավարություն ունենք: Բանակցությունները շարունակվում են միջնորդների միջոցով, ինչպես նաև պահպանվում է երեք եվրոպական երկրների (Մեծ Բրիտանիա, Գերմանիա և […]
13:36 13.03.2025
Ռուսական զորքերը վերականգնել են վերահսկողությունը Սուջա քաղաքի և Կուրսկի շրջանի երկու գյուղերի նկատմամբ, հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։ «Հարձակողական գործողությունների ընթացքում Հյուսիսային զորախմբի ստորաբաժանումները ազատագրել են Մելովայա, Պոդոլ և Սուջա բնակավայրերը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
13:32 13.03.2025
Ուկրաինական կարգավորման հարցով ամերիկացի բանակցողները թռչում են Ռուսաստան, և համապատասխան շփումները նախատեսված են հինգշաբթի օրը։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Իսկապես, բանակցողները թռչում են, իսկապես, շփումները ծրագրված են, մենք առաջ չենք վազի, հետո կպատմենք»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։ Մարտի 12-ին Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթն ասել է, որ […]
13:25 13.03.2025
Եվրոպական խորհրդարանում Լեհաստանը ներկայացնող պատգամավոր Միխալ Շերբան համոզմունք է հայտնել, որ Հայաստանի՝ Արևմուտքի հետ ավելի խորը ինտեգրացիային հասնելու համար անհրաժեշտ է խորացնել Երևանի հետ տնտեսական կապերը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լեհ պատգամավորն այս մասին հայտարարել է Եվրախորհրդարանում հայ գերիների վերաբերյալ հրատապ բանաձևի քննարկման ընթացքում ունեցած ելույթում։ Խոսելով Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից 2023 թվականի սեպտեմբերին իրականացված էթնիկ զտումների […]
13:00 13.03.2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվեն Վիթքոֆի ինքնաթիռը հատել է Ռուսաստանի սահմանը։ Այս մասին հայտնում են Flightradar հետևող ծառայության տվյալները: Gulfstream G650 ինքնաթիռն ավելի վաղ օդ է բարձրացել Դոհայի միջազգային օդանավակայանից։ Ինքնաթիռը երթուղու եվրոպական հատվածում արդեն հատել է Լեհաստանի, Լիտվայի և Լատվիայի օդային տարածքը և ներկայումս թռչում է Պսկովի շրջանի վրայով։ Մարտի 12-ին Սպիտակ […]
12:30 13.03.2025
Եվրոպական խորհրդարանում Պորտուգալիան ներկայացնող պատգամավոր Կատերինա Վիեյրան հայտարարել է, որ Եվրամիությունը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի հետ հարաբերությունները շարունակվեն սովորականի պես և զոհաբերել եվրոպական արժեքները՝ հանուն տնտեսական և էներգետիկ շահերի։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին պատգամավորը հայտարարել է Եվրախորհրդարանում հայ գերիների վերաբերյալ հրատապ բանաձևի քննարկման ժամանակ։ Պատգամավորը համոզմունք է հայտնել, որ Ադրբեջանում մարդու իրավունքների խորը […]
12:21 13.03.2025
Ադրբեջանն ու Հայաստանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի կետերի մեծ մասի շուրջ։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ «Ներկայումս քննարկումներ են ընթանում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ, որի կետերի մեծ մասն արդեն համաձայնեցված է»,- նշել է նա Բաքվում միջազգային Գլոբալ ֆորումի բացման ժամանակ։
11:53 13.03.2025
Reuters-ը, հղում անելով անանուն աղբյուրներին, պնդում է, որ Ռուսաստանն արդեն ներկայացրել է ԱՄՆ-ին ուկրաինական հակամարտության վերաբերյալ գործարք կնքելու և ռուս-ամերիկյան հարաբերությունները վերսկսելու իր պահանջների ցանկը, թեև այս հարցի վերաբերյալ պաշտոնական մեկնաբանություններ չեն եղել ո՛չ Մոսկվայից, ո՛չ Վաշինգտոնից։ Երեքշաբթի Սաուդյան Արաբիայում կայացել է ԱՄՆ եւ Ուկրաինայի պատվիրակությունների հանդիպումը: Վլադիմիր Զելենսկու գրասենյակը բանակցություններից հետո հրապարակել է Կիևի […]
10:55 13.03.2025
Եվրամիության էներգետիկայի հարցերով հանձնակատար Դան Յորգենսենը հայտարարել է, որ Բաքվում պահվող հայ գերիների նկատմամբ խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի վերաբերյալ զեկույցները պետք է անհապաղ ու անկողմնակալ ձևով հետաքննվեն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Յորգենսենն այդ մասին ասել է Եվրախորհրդարանում հայ գերիների վերաբերյալ հրատապ բանաձևի քննարկման ժամանակ։ «Եվրոպական հանձնաժողովը հետևում է Լեռնային Ղարաբաղից 16 հայ մեղադրյալների դեմ ընթացող դատավարություններին, որոնք […]
10:32 13.03.2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակել է իր ելույթը Իրական Հայաստանի գաղափարախոսության նախագծի քննարկումներին։ «Ներկայացնում եմ Իրական Հայաստանի գաղափարախոսության՝ երեկ տեղի ունեցած քննարկման մտքերի փոխանակության կամ հարցուպատասխանի հատվածը։ Քննարկումներին մասնակցելու համար խնդրում եմ գրել միայն [email protected] էլ փոստին»,-Ֆեյսբուքի իր էջում գրել է Փաշինյանը։
10:16 13.03.2025
Եվրոպական խորհրդարանի մարտի 12-ի լիագումար նիստում քննարկվեց Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների նկատմամբ շինծու դատավարությունների վերաբերյալ բանաձևը՝ հրատապ ընթացակարգի ներքո։ Բրյուսելում«Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ Հայաստանի հարցերով մշտական զեկուցող և բանաձեւի համահեղինակներից Միրիամ Լեքսմանն իր ելույթում նշեց, որ Բաքվում տեղի ունեցող կեղծ դատավարություններն ու գերիների անմարդկային պայմանները ցույց են տալիս Ալիևի իրական դեմքը՝ ռեժիմ, որն անտեսում է […]
09:48 13.03.2025
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել եւ կից գրել. «Դսեղի կամուրջը հիմնանորոգված է»։ Տեսանյութն՝ այստեղ։
23:27 12.03.2025
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի էջում տեղեկացրել է, որ մեկնարկել են Իրական Հայաստանի գաղափարախոսության նախագծի քննարկումները: «Իմ խոսքում ներկայացրեցի նախագիծն ու դրա նպատակները: Նախագծի շուրջ քննարկումներին մասնակցելու համար կարող եք դիմել՝ նամակ գրելով [email protected] էլ փոստին»,- գրել է նա: Վարչապետը գրառմանը կից հրապարակել է բացման ելույթը: Մանրամասները՝ տեսանյութում։
22:51 12.03.2025
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Իրական Հայաստանի գաղափարախոսության նախագծի առաջին քննարկումը խիստ արդյունավետ էր ու բովանդակային»: Մանրամասները՝ տեսանյութում։
22:47 12.03.2025
ՀՀ վարչապետի աշխատակազմի hանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի կողմից կազմակերպված` թուրքական լրատվամիջոցների մասնակցությամբ եռօրյա մեդիատուրի շրջանակներում լրագրողներն այցելել են Հայաստան-Թուրքիա պետական սահմանի «Մարգարա» անցակետ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրատվամիջոցների ներկայացուցիչները ծանոթացել են վերանորոգված անցակետին, դրա տեխնիկական հնարավորություններին։ Արձանագրվել է, որ անցակետն ամբողջությամբ պատրաստ է գործարկմանը։ Լրագրողների թվում է եղել նաև «Ակոս» պարբերականի թղթակից Լուսյեն Քոփարը, ով տեղում […]
22:38 12.03.2025
Պարզվել է, թե ովքեր են այն հայերը, որոնք ցուցմունք են տվել Ռուբեն Վարդանյանի դեմ: Արտյոմ Երկանյանին ի՞նչ է հաջողվել պարզել նրանց մասին. թեմայի շուրջ Երկանյանը մանրամասներ է հաղորդել «Հորիզոնի»տաղավարում: «Հիշեցնեմ՝ երեկ Ադրբեջանի ռազմական հարցերով դատարանի նիստում հայկական ազգանուն ունեցող այդ երկու անձնավորությունները ներկայանալով որպես վկաներ, ցուցմունք են տվել Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դեմ՝ հայտարարելով, […]
22:11 12.03.2025
ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը մասնակցել է 12-րդ դարի պարսից մեծանուն բանաստեղծ Նիզամի Գյանջավիի մեծարման օրվան նվիրված միջոցառմանը։ Այս մասին հայտնում են Իրանում ՀՀ դեսպանությունից: Միջոցառման ընթացքում ելույթով հանդես է եկել Իրանի մշակույթի և իսլամական առաջնորդության նախարար Սեյեդ Աբբաս Սալեհին՝ անդրադառնալով Նիզամի Գյանջավիի գրական ժառանգությանն ու նշանակությանը: Նիզամի Գյանջավին իր հարուստ գրական ժառանգությամբ մեծ դեր է […]
21:36 12.03.2025
Մարտի 12-ին դեսպան Բալայանը հանդիպում ունեցավ Բելգիայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Պետեր դը Ռուվերի հետ։ Այս մասին հայտնել են Բելգիայում ՀՀ դեսպանությունից: Հանդիպմանը քննարկվեցին Հայաստանի և Բելգիայի համագործակցության լայն օրակարգին առնչվող մի շարք հարցեր։ Երկուստեք շեշտվեց մի շարք ոլորտներում համագործակցության խորացմանն ուղղված համատեղ ջանքերի արդյունքում արձանագրված արդյունքները։ Զրուցակիցները ընդգծեցին Բելգիայի կառավարության կազմավորման համաձայնագրում Հայաստանին աջակցության ներառումը՝ […]
20:52 12.03.2025
2025թ. մարտի 10-ին դեսպան Բալայանը դասախոսությամբ հանդես եկավ Բրյուգեում գտնվող Եվրոպական միության դիվանագիտական դպրոցում։ Այս մասին հայտնել են Բելգիայում ՀՀ դեսպանությունից: Դասախոսության ընթացքում դեսպանն անդրադարձավ Հայաստան և Եվրամիության գործընկերության շրջանակներում ձեռքբերված հաջողություններին, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների վերջին զարգացումներին և Հայաստանի ջանքերին` տարածաշրջանում հարատև խաղաղության հաստատման նպատակով։ Դեսպան Բալայանը մասնակիցներին ներկայացրեց նաև Հայաստանի դերը տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման գործում` […]
17:00 12.03.2025
ԱՄՆ ղեկավարությունը չի ակնկալում հեշտ բանակցություններ Ուկրաինայում կարգավորման շուրջ, սակայն հույս ունի 30-օրյա հրադադարի մասին Մոսկվայի համաձայնության, լրագրողներին ասել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն: Հեռարձակումն իրականացրել է Fox News-ը։ «Մենք ունենք Ուկրաինա, որը պատրաստ է նստել բանակցությունների սեղանի շուրջ, հիմա մեզ անհրաժեշտ է, որ նույնը անի Ռուսաստանը: Այստեղ ոչ ոք չի ձևացնում, թե այդ բանակցությունները […]
16:42 12.03.2025
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը կարծիք է հայտնել, որ, չնայած իրավիճակը Հարավային Կովկասում կարող է մեծապես կախված լինել Ուկրաինայի շուրջ զարգացող գործընթացներից, այդուհանդերձ, կան նաև հավելյալ հնարավորություններ, որոնք կարող են իրականացվել Հարավային Կովկասում, որոնք կախված չեն Ուկրաինայի շուրջ գործընթացներից։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ասաց Նիդեռլանդների արտաքին գործերի […]
16:35 12.03.2025
Նիդերլանդները սատարում է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին և կարևորում դրա հաջող ընթացքը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարեց Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպը՝ Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։ «Նիդերլանդները սատարում է կարգավորման գործընթացին Հայաստանի և Թուրքիայի միջև։ Երեկ Անկարայում էի և հանդիպումներ ունեցա Թուրքիայի պաշտոնատար անձանց հետ, այդ […]