12:37 14.03.2025
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագծի համաձայնեցված տեքստում նախատեսվում են մեխանիզմներ, որոնցով Հայաստանը և Ադրբեջանը կարող են շարունակել քննարկումները հարաբերությունների կարգավորման շուրջ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ԱԺ արտաքին հարաբերությունների նիստում այս մասին վստահեցրեց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը: «Ընդհանրապես որևէ խաղաղության համաձայնագիր, պատմությունից ինձ այդպես է հայտնի, միանգամից բոլոր հնարավոր հարցերի պատասխանները չի տալիս, միանգամից […]
12:27 14.03.2025
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագծի համաձայնեցված տեքստում չկա որևէ միակողմանի կարգավորում, չկա նաև երկու երկրների սահմանադրությունների մասին կարգավորում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ԱԺ արտաքին հարաբերությունների նիստում այս մասին վստահեցրեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը: «Լսեցին ադրբեջանական կողմից մեկնաբանությունը Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մասին: Այս մասին, իհարկե, համաձայնագրի համաձայնեցված տեքստում կրկին ոչինչ չկա: Ընդհանրապես, համաձայնագրի տեքստում […]
12:08 14.03.2025
ՀՀ ԱԺ արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը վստահեցրել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստում չկա դրույթ այն մասին, որ մինչև Խորհրդային միության փլուզումը երկու երկրների տարածքներում բնակեցված և այդ տարածքները լքած մարդիկ պետք է վերադառնան իրենց տները կամ այն տարածքներ, որտեղ իրենց նախնիները ապրել են։ […]
11:55 14.03.2025
Լատվիայի արտաքին գործերի նախարար Բայբա Բրաժեն շնորհավորել է Հայաստանին և Ադրբեջանին՝ խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ համաձայնության գալու կապակցությամբ։ «Շնորհավորում ենք մեր լավ բարեկամներ Ադրբեջանին և Հայաստանին՝ խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ համաձայնության գալու կապակցությամբ, որը կարևոր քայլ է տարածաշրջանում տևական խաղաղության և կայունության ուղղությամբ»,-նշել է Բրաժեն X-ի իր միկրոբլոգում։
11:49 14.03.2025
Վրաստանի ԱԳՆ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի հայտարարությունը խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ բանակցությունների ավարտի վերաբերյալ։ Այս մասին ասված է Վրաստանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ։ «Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների ավարտը խաղաղության համաձայնագրի տեքստի բոլոր 17 հոդվածների վերաբերյալ: Սա պատմական քայլ է տարածաշրջանում կայուն խաղաղության և կայունության ուղղությամբ»: – նշվում է հրապարակման մեջ։
11:44 14.03.2025
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի 13-14-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 123 դեպք, որոնցից 13-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ թմրանյութի հայտնաբերման՝ 18, տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 16, ֆիզիկական ներգործության ու խարդախություն՝ 11-ական, մարմնական վնասվածք պատճառելու՝ 10, հոգեկան ներգործության և անձնական […]
11:38 14.03.2025
Լիտվայի ԱԳ նախարար Կեստուտիս Բուդրիսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների հաջող ավարտը խաղաղության պայմանագրի շուրջ։ Այս մասին նա գրել է X-ի իր միկրոբլոգում։ «Լիտվան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների ավարտի մասին լուրերը։ Սա մեծ քայլ է տարածաշրջանում խաղաղության և կայունության համար: Հույս ունեմ տեսնել խաղաղության համաձայնագրի արագ ստորագրումը»,-գրել է նախարարը։
11:34 14.03.2025
IRNA լրատվական գործակալությունը հաղորդում է՝ այսօր Իրանի արտգործնախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային ասել է, որ Իրանի ԱԳՆ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի համաձայնագիրը։ Հաղորդվում է, որ Իրանի արտգործնախարարության ներկայացուցիչը համաձայնագիրը համարել է անհրաժեշտ և կարևոր քայլ Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելու համար։ «Հուսով եմ, որ երկխոսության և դիվանագիտության միջոցով տարաձայնությունները լուծելու կողմերի ջանքերը […]
10:57 14.03.2025
ԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալլասը խոստովանել է, որ G7 երկրները դեռ համաձայնության չեն եկել Կանադայում G7-ի արտգործնախարարների հանդիպման արդյունքներով հայտարարության ձևակերպման շուրջ։ Bloomberg-ի լրագրողը հարցրել է Կալլասին, թե ինչ հարցեր են հակասություններ առաջացնում G7-ի ներսում վերջնական հայտարարությունը կազմելիս: «Դա Մերձավոր Արևելքն է , դա Ուկրաինան է։ Ես մեծ տարաձայնություններ չեմ տեսել, բայց երբ խոսքը […]
10:48 14.03.2025
Ռուսաստանը, Չինաստանը և Իրանը հայտարարել են, որ շահագրգիռ կողմերը պետք է աշխատեն վերացնել իրանական միջուկային խնդրի պատճառները և հրաժարվել սպառնալիքներից, ուրբաթ օրը հայտարարել է Չինաստանի փոխարտգործնախարար Մա Չժաոսուն։ «Երեք կողմերն ընդգծել են, որ համապատասխան կողմերը պետք է աշխատեն լուծել ներկա իրավիճակի հիմնական պատճառները և հրաժարվել պատժամիջոցներից, ճնշումներից և ուժի սպառնալիքներից», – ասել է Մա Չժաոսուն: […]
10:42 14.03.2025
Բաքվում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը հայտարարել է Ադրբեջանում բրիտանացի առաջին ռազմական կցորդ Գևին Թարբարդի նշանակման մասին։ «Մենք ուրախ ենք հայտարարել Գևին Թարբարդի նշանակման մասին: Սա պատմական քայլ է, որն ընդգծում է Միացյալ Թագավորություն-Ադրբեջան գործընկերության ամրապնդումը և նոր հնարավորություններ կբացի պաշտպանության և անվտանգության ոլորտում համագործակցության համար», – ասվում է հայտարարության մեջ:
09:51 14.03.2025
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել եւ կից գրել է. «Մեր նպատակը պարզ է՝ Երևանը պետք է լինի հարմարավետ, կանաչ ու զարգացած քաղաք բոլորի համար։ Այս ճանապարհին շարունակելու ենք վերականգնել, բարեկարգել ու ստեղծել նոր հնարավորություններ երևանցիների համար։ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում իրականացրեցինք սրճարանի քանդման աշխատանքեր։ Իրականացրեցինք բացազատում ՝ ավելի հարմարավետ միջավայր ստեղծելու […]
09:23 14.03.2025
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի էջերում տեսանյութ է հրապարակել եւ կից գրել. «Աշտարակի 2-րդ հիմնական դպրոցի բացօթյա մարզադաշտը կառուցված է»: Տեսանյութն՝ այստեղ։
00:46 14.03.2025
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ավարտի մասին: «Ֆրանսիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ավարտի մասին հայտարարությունը։ Հույս ունենք, որ դրա ստորագրումը տեղի կունենա որքան հնարավոր է շուտ: Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորումը՝ երկու պետությունների տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հարգման պայմաններում, […]
23:27 13.03.2025
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագծի տեքստի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտը։ X-ի իր միկրոբլոգում նա գրել է. «Ողջունում եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների ավարտի մասին հայտարարությունը։ Այժմ ոչինչ չի խոչընդոտում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը, որը պետք է ճանապարհ հարթի Հարավային Կովկասում կայուն խաղաղության համար»: […]
23:07 13.03.2025
Եվրախորհրդարանն այսօր ընդունել է «Ադրբեջանի կողմից հայ պատանդների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի բարձրաստիճան քաղաքական ներկայացուցիչների ապօրինի ձերբակալումը և նրանց դեմ շինծու դատավարությունները» խորագրով բանաձևը։ Այդ բանաձևով եվրոպացի պատգամավորները դատապարտում են Ադրբեջանի կողմից հայ պատանդների հանդեպ անմարդկային վերաբերմունքն ու պահանջում նրանց անհապաղ ու անվերապահ ազատ արձակել։ Բանաձևի վերջնական տեքստը տարբերվո՞ւմ է նախագծից: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել […]
22:51 13.03.2025
Ադրբեջանն «արևմտյան Ադրբեջան» է անվանում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի մոտավորապես 60-70 տոկոսը. Հայաստանում «արևմտյան Ադրբեջան» չկա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է «Ակոս» պարբերականը՝ այս մասին ընդգծել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստան այցելած թուրքական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հարցազրույցում: Անդրադառնալով Բաքվի բարձրաձայնած՝ Ադրբեջանի իբր փախստականների վերադարձի վերաբերյալ հարցին՝ վարչապետն ընդգծել է, որ Ադրբեջանն իրականում բարձրացնում է մի […]
22:38 13.03.2025
2020 թվականին նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարությանը չի կարելի վերաբերալ հատվածական, դրանում նշվում է նաև գերիների վերադարձի մասին, սակայն մինչև օրս այդ խնդիրը լուծված չէ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է «Ակոս» պարբերականը՝ այս մասին ընդգծել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստան այցելած թուրքական լրատվամիջոցների ներկայացուցիչներին տված հարցազրույցում: Անդրադառնալով նոյեմբերի 9–ի հայտարարությանն առնչվող դրույթների վերաբերյալ հարցին՝ Փաշինյանը հետևյալ դիտարկումն […]
22:35 13.03.2025
Այսօր տեղի ունեցավ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին կից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների աջակցման հարցերով ձևավորված հասարակական խորհրդի հերթական նիստը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը: «Նիստի օրակարգում ընդգրկված էր 1 հարց։ Զեկուցվող հարցը վերաբերում էր Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված սոցիալապես անապահով ընտանիքներին հրատապ սոցիալական […]
22:14 13.03.2025
2011թ. մարտի 11-ին Արևելյան Ճապոնիայում տեղի ունեցած ցունամիի 14-րդ տարելիցի կապակցությամբ Սպիտակ քաղաքում կազմակերպվել է հիշատակի միջոցառում։ Հանդիսավոր արարողության ընթացքում ծաղիկներ են խոնարհվել Ճապոնիայի ահեղ ցունամիի, ինչպես նաև Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողներին։ Միջոցառմանը ներկա էին ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանը, տնօրենի տեղակալները, Լոռու մարզային փրկարարական վարչության ծառայողները, Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր […]
21:53 13.03.2025
Էստոնիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև պատմական համաձայնությունը։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնան։ «Սա երկար սպասված քայլ է տարածաշրջանում խաղաղության և կայունության հասնելու ուղղությամբ, և մենք հուսով ենք խաղաղության համաձայնագիրը հնարավորինս շուտ կստորագրվի»,-գրել է նա։ Estonia welcomes the historic agreement between Armenia 🇦🇲 & Azerbaijan 🇦🇿. This […]
21:42 13.03.2025
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի Ֆեյսբուքի էջում գրել է, որ խաղաղության համաձայնագրով ՀՀ սուվերեն տարածքից որևէ միջանցք կամ տարածք Ադրբեջանին չի տրվելու: «Ճանապարհների ապաշրջափակումը իրականացվելու է Հայաստանի ինքնիշխանության, իրավազորության և փոխադարձության սկզբունքների ներքո։ Հայաստանով անցնող ապաշրջափակվող ճանապարհները վերահսկվելու են Հայաստանի Հանրապետության կողմից»,- նշված է գրառման մեջ:
21:33 13.03.2025
Ավստրիայի ԱԳ նախարարությունը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի հարցում գրանցված առաջընթացը։ Գերատեսչությունը X-ի միկրոբլոգում մասնավորապես գրել է. «Ջերմորեն ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հարցում ձեռք բերված առաջընթացը։ Հուսով ենք, որ շուտով կստորագրվի համաձայնագիր։ Համապարփակ և արդար համաձայնագիրը վստահաբար կամրապնդի կայունությունը, անվտանգությունը և բարգավաճումը ողջ տարածաշրջանում»,- նշված է Ավստրիայի ԱԳՆ հայտարարության […]
21:23 13.03.2025
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կիկին հայտարարել է, որ «իրենք պետք է երաշխավորենք, որ Հայաստանի սահմանադրությունը տարածքային պահանջներ չպարունակի Ադրբեջանի նկատմամբ»։ Նա նաև անդրադարձել է ԵԱՀԿ Մինսկի խմբի գոյությանը: «Դրանք դեռ կան։ Մեզ պետք է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարվի։ Սա մեր ուղերձն է Հայաստանին, և մենք ասում ենք, որ Մինսկի խումբը պահպանելու տրամաբանություն չկա։ Այն […]
21:16 13.03.2025
Ռուսաստանն ու ԱՄՆ-ը քննարկում են երկկողմ համագործակցության հնարավոր նոր ռազմավարական կուրսը, սակայն Վաշինգտոնը նախ ցանկանում է վերջ դնել ուկրաինական հակամարտությանը։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը՝ մեկնաբանելով ռուս-ամերիկյան բանակցությունների շրջանակներում քննարկված թեմաները։ «Մենք միայն Ուկրաինան չենք քննարկում: Քննարկում ենք նաև ապագան, ռուս-ամերիկյան հարաբերությունները: Եվ մինչ մենք քննարկում ենք, այսպես ասած, ընդհանուր […]
21:07 13.03.2025
Ռուսաստանը համաձայն է ռազմական գործողությունները դադարեցնելու առաջարկներին: Այդ մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Մենք համաձայն ենք ռազմական գործողությունները դադարեցնելու առաջարկներին, բայց ելնում ենք նրանից, որ այդ դադարեցումը պետք է լինի այնպիսին, որ հանգեցնի երկարաժամկետ խաղաղության և վերացնի այս ճգնաժամի սկզբնական պատճառները»,- նշել է […]
20:22 13.03.2025
Երևանի հին ու նոր փողոցները 2024-ին վերածնվում ու թարմություն էին ստանում կանաչ ֆոնդի երիտասարդացման շնորհիվ: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից։ Ավելացվել են նոր այգիներ, պուրակներ և քաղաքային անտառներ: Երևանի ներքաղաքային կանաչ տնկարկներում նախորդ տարի տնկվել է 4539 ծառ, 58276 թուփ, 344939 բազմամյա և միամյա ծաղիկներ և խոտաբույսեր։ Կանաչապատման և շրջակա միջավայրի պահպանության ՀՈԱԿ-ի արտադրած […]
20:11 13.03.2025
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի համաձայնեցված տեքստը հասցեագրում է երկու երկրների սահմանադրություններում միմյանց նկատմամբ հնարավոր տարածքային պահանջների առկայության հարցը, թեև Հայաստանի Սահմանադրությունը չի պարունակում տարածքների պահանջներ որևէ երկրի նկատմամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Անդրադառնալով հարցին, թե Հայաստանի Սահմանադրության փոփոխության վերաբերյալ Բաքվից հնչող պահանջի հետ կապված […]
15:52 13.03.2025
Հարավային Կորեայի ռազմաօդային ուժերի երկու օդաչուների մեղադրանք է առաջադրվել անցյալ շաբաթ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ, երբ նրանք սխալմամբ ռումբեր էին նետել ուսումնավարժարանի տարածքից դուրս, հինգշաբթի հաղորդում է Yonhap լրատվական գործակալությունը ՝ վկայակոչելով երկրի պաշտպանության նախարարությանը: «Քրեական հետախուզության վարչությունը հաստատել է, որ միջադեպի անմիջական պատճառը օդաչուների կողմից թիրախային կոորդինատների սխալ մուտքագրումն է եղել»,- ասվում է նախարարության հաղորդագրության […]