TIME
Ամսաթիվ
24 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+17.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ փոխվարչապետն ընդունել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ղեկավարի գլխավորած պատվիրակությանը

11:08 26.09.2023

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանտա Փաուերին և ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Յուրի Քիմին։ Հանդիպմանը ներկա են եղել նաև Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և […]

̰
Մեթյու Միլլերը հայտնել է, թե ինչ սպասելիքներ ունի ԱՄՆ-ն Փաշինյանի և Ալիևի առաջիկա հանդիպումից

10:38 26.09.2023

Մենք կարծում էինք, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև կայուն խաղաղության համաձայնագրի հասնելը հասանելի էր, եթե երկու կողմերն էլ պատրաստ լինեին գնալ բարդ փոխզիջումների: Ակնհայտ է, որ նման բան չենք տեսել վերջին մի քանի ամիսների ընթացքում. այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի խոսնակ Մեթյու Միլլերը: «Նախագահ Ալիևն ու վարչապետ Փաշինյանը հայտարարել են, որ […]

̰
Ադրբեջանը պատասխանատվություն է կրում խաղաղ բնակիչներին պաշտպանելու, ներառյալ նրանց, ում կասկածում է զինյալ լինելու մեջ. Մեթյու Միլլեր

09:52 26.09.2023

Մենք մտահոգված ենք իրավիճակով Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակով. այս մասին ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը: Նա իրավիճակի վերաբերյալ հարցին պատասխանել է. «Այն առումով, թե ինչն ենք կարևոր համարում, թիվ մեկն այն է, որ պահպանվի հրադադարը, որն այժմ գոյություն ունի, որ հետագա ռազմական գործողություններ չկան, թիվ երկու, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հումանիտար կարիքները […]

̰
ՄԱԿ-ը պատրաստակամություն է հայտնել աջակցել Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին

09:13 26.09.2023

ՄԱԿ-ը կօժանդակի Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղահանվածներին, եթե կազմակերպությունը հասանելիություն ունենա նրանց: Այդ մասին ճեպազրույցում ասել է Կազմակերպության գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեփան Դյուժարիկը։ «Մենք ուշադիր և մեծ մտահոգությամբ հետևում ենք դեպի Հայաստան մարդկանց զանգվածային տեղաշարժին: Եթե ՄԱԿ-ին թույլ տրվի մուտք գործել, մենք պատրաստ ենք մարդասիրական կարիքների գնահատում և օգնություն ցուցաբերել տուժածներին: Մեր ներկայացուցիչները ներկա են և՛ […]

̰
Ադրբեջանը պետք է թույլատրի մարդասիրական օգնության անհապաղ մուտքը Լեռնային Ղարաբաղ. Կատրին Կոլոննա

08:51 26.09.2023

Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան X-ի իր հարթակում անդրադարձել է Արցախում պայթյունից տուժածներին օգնություն տրամադրելու համար շտապ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությանը: Այս մասին նա գրել է. «Լեռնային Ղարաբաղ. իմ բոլոր մտքերը վառելիքի պահեստի պայթյունից տուժածների հետ են։ Ֆրանսիան պատրաստ է շտապ միջոցներ ուղարկել. Ադրբեջանը պետք է թույլատրի մարդասիրական օգնության անհապաղ մուտքը»: #Haut-Karabagh | Toutes mes pensées […]

̰
Ադրբեջանի խորհրդարանում քննարկել են ՀՀ հարավային մարզերի նկատմամբ տարածքային պահանջների «իրավական հիմքերը»

21:11 25.09.2023

Ադրբեջանի մեջլիսում այսօր կայացել են խորհրդարանական լսումներ, որոնք նվիրված են եղել Հայաստանի հարավային մարզերի նկատմամբ տարածքային պահանջների համար «իրավական հիմնավորումների» ստեղծման թեմային: Կոնկրետ ի՞նչ քայլեր են ձեռնարկվում Ադրբեջանի խորհրդարանում:  Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Այժմ Բաքվում հետաքննում են ոչ միայն 1988-89թթ․ իրադարձությունները, այլ նաև 1905, 1918 և 1948 թթ․ իրադարձությունները: Ադրբեջանի գլխավոր դատախազի […]

̰
Միջազգային դերակատարներն ու Լեմկինի անվան Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտն ահազանգում են 4000-ամյա քաղաքակրթության վերացման մասին

20:59 25.09.2023

ԱՄՆ սենատորն ու Ֆրանսիայի նախագահը, դատապարտելով Ադրբեջանին, հայտնել են, որ հայ ժողովրդի կողքին են լինելու, նշել, որ վերահաստատում են իրենց աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը: «Ո՞ւմ է հետաքրքրում, որ 4000-ամյա քաղաքակրթությունն ընդմիշտ վերանում է». դատապարտող հայտարությամբ է հանդես եկել Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտը: Երեկ ԱՄՆ սենատոր Գերի Փիթերսը դեսպան Քվինի հետ այցելեց Վայոց Ձոր և Սյունիքի […]

̰
Գերմանիայի ԱԳՆ-ն մտահոգություն է հայտնել Ղարաբաղում հայ բնակչության վիճակի վերաբերյալ

20:39 25.09.2023

Գերմանիայի իշխանությունները ուշադիր հետևում են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին։ Նրանք մտահոգված են տարածաշրջանում հայ բնակչության վիճակով։ Այս մասին լրագրողներին ճեպազրույցում հայտարարել է Գերմանիայի ԱԳՆ ներկայացուցիչը։ «Ռազմական ուժի կիրառումը, որը մենք նկատեցինք անցյալ շաբաթ Ադրբեջանի կողմից, անընդունելի է։ Էթնիկ հայերի վտարումը կամ բռնի վերաբնակեցումն անընդունելի է»,- ասել է նախարարության ներկայացուցիչը: Ըստ Գերմանիայի ԱԳՆ-ի՝ Ադրբեջանի իշխանությունները պետք […]

̰
Վարչապետն ընդունել է ՌԴ Ներքին գործերի նախարարին

20:35 25.09.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության Ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցևին: Վարչապետը կարևորել է երկու երկրների ՆԳՆ-ների միջև սերտ համագործակցությունն ու հետևողական աշխատանքները հանցավորության դեմ պայքարում և այլ ուղղություններով: Պարոն Կոլոկոլցևն անդրադարձել է հայաստանյան գործընկերների հետ քննարկումների արդյունքներին և համատեղ ծրագրերին:

̰
ԱՄՆ-ը հանձնառու է աշխատել ձեր կառավարության հետ` հասցեագրելու վերջին բռնություններից բխող մարդասիրական կարիքներ. Ջո Բայդենի նամակը վարչապետ Փաշինյանին

20:28 25.09.2023

ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերը վարչապետ Նիկոլ Փաշինյանին է փոխանցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նամակը: Նամակում ասվում է. «Նորին Գերազանցություն Նիկոլ Փաշինյան Հայաստանի Հանրապետության վարչապետ Երևան Հարգելի պարոն վարչապետ, Ձեզ և Հայաստանի ժողովրդին հղում եմ իմ լավագույն մաղթանքներն Անկախության տոնի առթիվ։ Այս տարի, երբ նշում ենք այս վեհ առիթը, մենք նաև սգում եք […]

̰
Վարչապետ Փաշինյանը հյուրընկալել է ԱՄՆ ՄԶԳ ղեկավար Սամանթա Փաուերի գլխավորած պատվիրակությանը

19:55 25.09.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում է եղել ԱՄՆ պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար Յուրի Քիմը: Վարչապետը ողջունել է տիկին Փաուերի այցը մեր երկիր այս դժվար ժամանակաշրջանում: «Կարծում եմ, տեղյակ եք ընդհանուր իրավիճակից, քանի որ հնարավորություն ենք ունեցել քննարկել այս իրավիճակն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամների հետ, երկու […]

̰
Քննարկվել է 2024թ. պետբյուջեի նախագծի մակրոտնտեսական և հարկաբյուջետային շրջանակը

18:36 25.09.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ 2024թ. պետական բյուջեի նախագծի մակրոտնտեսական և հարկաբյուջետային շրջանակի վերաբերյալ: Ինչպես նշել է Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, պետբյուջեի նախագիծը քննարկվել է բոլոր գերատեսչությունների հետ: Նշվել է, որ բյուջեի նախագծի մշակման աշխատանքներն իրականացվում են՝ հաշվի առնելով Հայաստանի և աշխարհի տնտեսական զարգացումներն ու կանխատեսումները: Պետբյուջեի ներկայացված նախագծի առնչությամբ ծավալվել […]

̰
Ես այստեղ եմ՝ վերահաստատելու ԱՄՆ-ի ամուր աջակցությունն ու գործընկերությունը Հայաստանի հետ. Սամանթա Փաուեր

18:29 25.09.2023

ԱՄՆ ՄԶԳ տնօրեն Սամանթա Փաուերը X-ի իր էջում գրառում է կատարել Հայաստան կատարած այցի մասին: «Երկրի և տարածաշրջանի համար այս կարևոր պահին ես այստեղ եմ՝ վերահաստատելու ԱՄՆ-ի ամուր աջակցությունն ու գործընկերությունը Հայաստանի հետ և ուղղակիորեն խոսելու Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամից տուժածների հետ»,-գրել է նա: Wheels down in Yerevan, Armenia. At this important moment for the […]

̰
Իրավիճակը ծայրահեղ ծանր է Հայաստանի և հայ ժողովրդի համար. ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարը՝ Ալեն Սիմոնյանին

16:00 25.09.2023

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 25-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսին: Շնորհավորելով հյուրին Եվրոպական միության առաքելության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ ՀՀ ԱԺ խոսնակը համոզմունք է հայտնել ջանքերի մեկտեղմամբ արդյունավետ համագործակցության հարցում: Հանդիպմանը դատապարտվել են Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ագրեսիան եւ զանգվածային ոճրագործությունը: «Տարածաշրջանի համար շատ բարդ իրավիճակ է, […]

̰
Վարչապետ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ սենատոր Գերի Փիթերսին

15:33 25.09.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ սենատոր Գերի Փիթերսին: Վարչապետը բարձր է գնահատել հայ ժողովրդի համար դժվարին իրավիճակում պարոն Փիթերսի այցը Հայաստան և ընդգծել ԱՄՆ աջակցության կարևորությունը` ստեղծված խնդիրների հաղթահարման գործում: Նիկոլ Փաշինյանը կարևորել է ԱՄՆ-ի հետ առկա սերտ փոխգործակցությունը, այդ թվում` մեր երկրում ժողովրդավարության ամրապնդման, բարեփոխումների արդյունավետ իրականացման և այլ ուղղություններով: Սենատոր Փիթերսը մտահոգություն […]

̰
Լիտվայի դեսպանն Ալեն Սիմոնյանին առաջարկել է տեսազանգի միջոցով միջխորհրդարանական քննարկում իրականացնել

15:21 25.09.2023

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Լիտվայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Անդրիուս Պուլոկասին: Շնորհավորելով դեսպանին լիազորությունների ստանձնման առթիվ՝ Ալեն Սիմոնյանն ընդգծել է Լիտվայի դերը՝ որպես Եվրոպայի կարեւոր գործընկերոջ: Հանդիպմանը քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հայերին վերաբերող օրակարգային հարցեր՝ դատապարտելով ադրբեջանցիների էթնիկ զտման հետեւողական քաղաքականությունը: Այս համատեքստում հավանության է արժանացել տեսազանգի միջոցով միջխորհրդարանական քննարկում […]

̰
Միացյալ Նահանգները հայ ժողովրդի կողքին է. ԱՄՆ սենատոր Գերի Փիթերսը՝ ՀՀ ԱԺ նախագահին

13:22 25.09.2023

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 25-ին ընդունել է ԱՄՆ սենատոր Գերի Փիթերսին: Խորհրդարանի ղեկավարը ողջունել է  սեպտեմբերի 21-ին ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսի, Գերի Փիթերսի եւ մի շարք այլ սենատորների` Սենատի քննարկմանը ներկայացված  երկկուսակցական «Հաջակցություն հայերին ադրբեջանական ագրեսիայի դեմ» օրենսդրական ակտի նախագիծը՝ հույս հայտնելով, որ այն կընդունվի: Անդրադառնալով  սեպտեմբերի 21-ին Նյու […]

̰
Զելենսկու կինն անսպասելի հայտարարություն է արել ամուսնու մասին

13:10 25.09.2023

Ուկրաինայի նախագահի կինը՝ Ելենա Զելենսկայան, կասկածում է, որ ամուսինը կմասնակցի 2024 թվականին Ուկրաինայում հնարավոր ընտրություններին, գրում է Business Insider-ը։ «Դա կախված կլինի նրանից, թե արդյոք նա պետք է մեր հասարակությանը որպես նախագահ, եթե նա զգա, որ ուկրաինական հասարակությունն այլևս չի ցանկանում իրեն տեսնել որպես երկրի ղեկավար, ապա, ամենայն հավանականությամբ, չի առաջադրվի», – ասել է նա: […]

̰
Ճանապարհատրանսպորտային պատահարները՝ Հայաստանում

12:50 25.09.2023

Սեպտեմբերի 22-ին, ժամը 15.20-ին, Երևանի Երվանդ Քոչարի փողոցում իրար են բախվել «Շևրոլե», «Մերսեդես» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 31-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: Սեպտեմբերի 22-ին, ժամը 20.50-ին, Երևանի Լենինգրադյան փողոցում իրար են բախվել «Սկանիա» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսանի» 24-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: Սեպտեմբերի […]

̰
Ֆրանսիան աչալուրջ է Հայաստանի տարածքային ամբողջականությանը վերաբերող հարցերում և կանգնած է հայ ժողովրդի կողքին. Մակրոն

11:52 25.09.2023

Ֆրանսիան շատ աչալուրջ է Հայաստանի տարածքային ամբողջականությանը վերաբերող հարցերում և կանգնած է հայ ժողովրդի կողքին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը BFM հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։ Մակրոնն անդրադարձել է սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի լայնածավալ հարձակմանը Լեռնային Ղարաբաղի վրա։ «Վերջին օրերին մենք ականատես եղանք Ղարաբաղում կատարվող անընդունելի հանցանքների և պատերազմական գործողությունների», – ասել է […]

̰
Միջազգային դերակատարները չկարողացան ապահովել ԼՂ-ի հայերի իրավունքները և անվտանգության երաշխիքները. Մարուքյան

11:43 25.09.2023

ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը X-ի իր էջում հետևյալ գրառումն է արել. «Այս պահի դրությամբ Լեռնային Ղարաբաղի հայերը հազարներով տարհանվում են Հայաստան։ Ինչո՞ւ են այս մարդիկ տարհանվում։ Որովհետև սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը ռազմական ագրեսիա իրականացրեց Լեռնային Ղարաբաղի խաղաղ ժողովրդի դեմ, որի հետևանքով ոչ միայն հարյուրավոր զոհեր և վիրավորներ են գրանցվել, այլև հազարավոր խաղաղ բնակիչներ կորցրել […]

̰
Ժամը 10։00-ի դրությամբ ոստիկանություն է բերվել ավելի քան 142 քաղաքացի. ՆԳՆ ոստիկանություն

10:55 25.09.2023

ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունը Երևանում ավելի քան 140 քաղաքացու է բերման ենթարկել։ Այս մասին հայտնել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայությունը։ «Ժամը 10։00-ի դրությամբ ոստիկանություն է բերվել 142 քաղաքացի»,– հայտնել են ոստիկանությունից։

̰
Ֆրանսիայում Սենատի ընտրությունների արդյունքներով աջերն ու կենտրոնամետները պահպանել են իրենց մեծամասնությունը

10:48 25.09.2023

Ֆրանսիայի Սենատի (խորհրդարանի վերին պալատի) ընտրություններից հետո «Աջ Հանրապետական» ​​կուսակցությունը պահպանեց ամենամեծ խմբակցության տիտղոսը , իսկ նախագահամետ «Վերածնունդը» կորցրեց որոշ տեղեր, Ազգային հանրահավաքի խորհրդարանականները վերականգնեցին տեղերը նիստերի դահլիճում: Այս տվյալները ներկայացնում է խորհրդարանական Public Senat հեռուստաալիքը։ «Քվեարկության արդյունքները հաստատում են Սենատի աջ և կենտրոնական մեծամասնությունը: Քաղաքական համատեքստում, որը բնութագրվում է Ազգային ժողովում մեծամասնության բացակայությամբ (խորհրդարանի […]

̰
Հայաստանը հավատարիմ է պայմանավորվածություններին, այդ թվում՝ ճանապարհների բացման մասով

08:37 25.09.2023

Հայաստանը երբևէ չի համաձայնել եւ չի համաձայնելու որեւէ արտատարածքային կամ միջանցքային տրամաբանության։ Այս մասին ընդգծել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը` պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին։ – Պարոն Սանոսյան, վերջին շրջանում թուրք և ադրբեջանցի պաշտոնյաները ավելի հաճախակի են սկսել խոսել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին։ Ինչպե՞ս կմեկնաբանեք սա, և արդյո՞ք ՀՀ դիրքորոշումը որևէ փոփոխություն է կրել […]

̰
Քննարկվել են Հարավային Կովկասում անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցեր. Հայաստանի և Հնդկաստանի ԱԳ նախարարների հանդիպումը

23:45 24.09.2023

Սեպտեմբերի 24-ին Նյու Յորքում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ։ Քննարկվել են Հարավային Կովկասում անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցեր։ Արարատ Միրզոյանը շեշտել է, որ Ադրբեջանի շարունակական ագրեսիան, սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ լայնածավալ ռազմական հարձակումը, որին նախորդել էր Լաչինի միջանցքի 9-ամսյա արգելափակումն ու ԼՂ լիակատար […]

̰
ԼՂ-ում ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը մի շարք հանդիպումներ է ունեցել

20:28 24.09.2023

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնում են, որ ԼՂ-ում ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Հայաստանում գործունեություն իրականացնող շուրջ 3 տասնյակ միջազգային կազմակերպությունների, հիմնադրամների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ԼՂ–ից բռնի տեղահանվող քաղաքացիների սոցիալական կարիքներին, նախարարության կողմից իրականացվող աշխատանքներին, միջազգային գործընկերների հետ համագործակցությանն առնչվող […]

̰
Վստահ եմ՝ գրկաբաց կընդունենք ԼՂ-ից տարհանված մեր երեխաներին․ Ժաննա Անդրեասյան

19:37 24.09.2023

«ԼՂ մեր հայրենակիցներից շատերը, որոնց թվում նաև մեծ թվով երեխաներ, անմարդկային տառապանքի ու փորձությունների միջով անցնելով այսօր արդեն եկել են ու առաջիկա օրերին կգան Հայաստան»,- Ֆեյսբուքի էջում գրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ «Վստահ եմ՝ գրկաբաց կընդունենք մեր երեխաներին մեր դպրոցներում ու մեր հոգատարությամբ ու ջերմությամբ, մեր հոգածությամբ կփորձենք հնարավորինս դրական ու աջակցող միջավայր ապահովել […]

̰
ԱՄՆ սենատոր Գերի Փիթերսն այցելել է Վայոց Ձորի և Սյունիքի մարզեր

19:28 24.09.2023

Հայաստան իր այցի ընթացքում ԱՄՆ սենատոր Գերի Փիթերսը դեսպան Քրիստինա Քվինի հետ այցելել է Վայող ձորի և Սյունիքի մարզեր, այս մասին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը հայտնել է իր ֆեյսբուքյան էջում։ Տեղեկատվության համաձայն՝ նրանք հանդիպել են Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանին, տեղի այլ պաշտոնյաների և ԵՄ դիտորդական առաքելության ներկայացուցիչների հետ՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղի հումանիտար ճգնաժամի ազդեցությունը մարզում։ «Սենատոր […]

̰
ԼՂ–ից տեղահանված քաղաքացիներին հրատապ աջակցություն ցուցաբերելու համար գործարկվել է Առաջնային կարիքի հաշվառման հարթակը

18:21 24.09.2023

ՀՀ կառավարությունից հայտնում են, որ ԼՂ-ից տեղահանված քաղաքացիներին հրատապ աջակցություն ցուցաբերելու և պետական մարմինների հետ աշխատանքն արդյունավետ կազմակերպելու նպատակով՝ գործարկվել է Առաջնային կարիքի հաշվառման հարթակը՝ https://e-soc.am, ինչպես նաև գործում է ԱՍՀՆ 114 թեժ գիծը։ Կոռնիձորում տեղակայված Հումանիտար կայանում սոցիալական աշխատողների կողմից հարթակում լրացվում են քաղաքացու կարիքները, որոնք հասանելի են պատասխանատու մարմինների համար (Մարզպետարան, ՏԻՄ, Միասնական […]

̰
Հայաստանը խաղաղության հաստատման գործում, ի դեմս Ադրբեջանի, չունի գործընկեր․ ՀՀ արտգործնախարար

17:55 24.09.2023

ՀՀ կառավարությունը, ունենալով տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու հավատ և ձգտում, զգալի ջանքեր է գործադրել այդ նպատակով, բայց, ավաղ, այդ գործում, ի դեմս Ադրբեջանի, չունի գործընկեր։ Այս մասին X սոցցանցում գրել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ «ՀՀ կառավարությունը, ունենալով տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու անկեղծ հավատ և ձգտում, զգալի և պատշաճ կերպով գրանցված ջանքեր է գործադրել […]

̰
BACK_TO_TOP