TIME
Ամսաթիվ
25 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+17.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԿԸՀ-ն ամփոփել է Երևանի ավագանու ընտրությունների վերջնական արդյունքները

17:02 24.09.2023

Կենտրոնական ընտրական հանձնաժողովից հայտնում են՝ ամփոփվել են Երևանի ավագանու ընտրությունների արդյունքները։ Այսպիսով, անցողիկ շեմը հաղթահարել են հետևյալ ուժերը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն- 24 մանդատ «Ազգային առաջընթաց» կուսակցություն- 14 մանդատ «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինք- 12 մանդատ «Հանրապետություն» կուսակցություն- 8 մանդատ «Հանրային ձայն» կուսակցություն- 7 մանդատ

̰
Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել

16:38 24.09.2023

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Բելգիայի մայրաքաղաք Բրյուսել, որտեղ սեպտեմբերի 26-ին նախատեսվում է ԱԽ քարտուղարի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի խորհրդականների ու Ադրբեջանի նախագահի օգնական Հ. Հաջիևի հետ՝ նախապատրաստելու հոկտեմբերի 5-ին Գրանադայում նախատեսված առաջնորդների հանդիպումը:

̰
Սեպտեմբերի 20-ի հրադադարի մասին բոլոր որոշումները կայացվել են Լեռնային Ղարաբաղի կողմից. ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար

13:49 24.09.2023

Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև սեպտեմբերի 20-ի հրադադարի մասին բոլոր որոշումները կայացվել են Լեռնային Ղարաբաղի կողմից, փաստաթղթերի քննարկումների մեխանիզմների, որոշումների կայացման ֆորմատի մասին Հայաստանի Հանրապետությունը տեղեկություններ չի ունեցել, այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։ «Կրկին տեղեկացնում ենք, որ սեպտեմբերի 20-ի հրադադարի մասին բոլոր որոշումները կայացվել են Լեռնային Ղարաբաղի […]

̰
Անտոնիո Գուտերեշի հետ հանդիպմանը Արարատ Միրզոյանն ընդգծել է ԼՂ ժողովրդի էթնիկ զտման և զանգվածային ոճրագործության կանխման հրամայականը

13:41 24.09.2023

Սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ: Քննարկվել են Հարավային Կովկասում անվտանգությանն ու կայունությանը վերաբերող հարցեր։ Արարատ Միրզոյանը շեշտել է, որ սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ Ադրբեջանի ագրեսիան, որին նախորդել էր Լաչինի միջանցքի 9-ամսյա արգելափակումն ու ԼՂ շրջափակումը, ընդգծեց […]

̰
ՀՀ քաղաքացին կհաղթի անկախության, ժողովրդավարության և ազատության համար մղվող այս պայքարում․ Նիկոլ Փաշինյան

13:32 24.09.2023

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ժողովրդին հղված ուղերձը․ «Սիրելի՛ ժողովուրդ, սիրելի՛ հայրենակիցներ, Վերջին տարիներին տեղի ունեցած մի շարք իրադարձություններ մեզ բոլորիս իրադրությունը գնահատելու, վերագնահատելու, հետևություններ անելու հրամայականի առաջ են կանգնեցրել: Ի՞նչ է տեղի ունեցել Հայաստանում, ի՞նչ է տեղի ունենում և ի՞նչ պետք է տեղի ունենա: Սրանք են այն հարցերը, որոնց պատասխանը ռազմավարական է ապագայի համար: Վերջին […]

̰
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը. ՈՒՂԻՂ

12:01 24.09.2023

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է գալիս ուղերձով։

̰
Արարատ Միրզոյանը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ

11:55 24.09.2023

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը գրառում է արել X-ի (նախկին Թվիթեր) իր միկրոբլոգում, որում հայտնել է, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանի շրջանակներում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ: Միրզոյանը տեղեկացրել է՝ քննարկվել է Հարավային Կովկասում իրավիճակը, Ադրբեջանի շարունակվող ագրեսիան ընդդեմ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի: Ընդգծվել է՝ միջազգային հասանելիության, այդ թվում՝ ՄԱԿ-ի և նրա […]

̰
Տեսնում ենք ՀՀ-ին ռազմական գործողությունների մեջ ներքաշելու և դրանք դեպի մեր ինքնիշխան տարածք ընդլայնելու հստակ մտադրություն. ԱԳ նախարարի ելույթը ՄԱԿ-ում

11:39 24.09.2023

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանին: Ստորև ներկայացնենք ելույթն ամբողջությամբ. «Հարգարժան պարոն նախագահ, Ձերդ գերազանցություններ, Տիկնայք և պարոնայք, Առաջին հերթին թույլ տվեք շնորհավորել պարոն Դենիս Ֆրենսիզին Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանի նախագահությունը ստանձնելու կապակցությամբ: Ես ոչ առաջին, ոչ էլ վստահաբար վերջին բանախոսը կլինեմ այս հեղինակավոր հաստատությունում, որը կմատնանշի ժողովրդավարությանը […]

̰
ՀՀ վարչապետն այսօր հանդես կգա ուղերձով

10:47 24.09.2023

Այսօր՝ ժամը 12:00-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես կգա ուղերձով։ Այս մասին հայտնել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:  

̰
Փրկարարներն անվտանգ տարածք են տեղափոխել օձերին

10:06 24.09.2023

Սեպտեմբերի 21-24-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 11 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում, Եղվարդ քաղաքում, Նոր Գեղի և Զովունի գյուղերում։ Դեպքի վայր ժամանած փրկարարներն իրականացրել են տեղազննում, որի արդյունքում հայտնաբերել են 4 սահնօձ, 1 անհայտ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

̰
ՀՀ ԱԺ պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի առնչությամբ ԵԽԽՎ-ում հրատապ նիստ հրավիրելու թեման

23:49 23.09.2023

ՀՀ ԱԺ պատգամավոր, ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի առնչությամբ ԵԽԽՎ-ում հրատապ նիստ հրավիրելու թեման։ – Լրատվական դաշտում տեղեկություն է տարածվում, որ ԵԽԽՎ-ում նախապատրաստվում է հրատապ նիստ՝ Լեռնային Ղարաբաղի բնակչության նկատմամբ ադրբեջանական վայրագությունների հարցով և որ այդ նիստի շրջանակներում շրջանառելու համար տեսանյութեր են հարկավոր: […]

̰
Ուկրաինական զորքերը գնդակոծել են Դոնեցկը

23:39 23.09.2023

Ուկրաինական զորքերը 15 րոպեում 155 մմ տրամաչափի ութ արկ են արձակել Դոնեցկի տարբեր շրջանների ուղղությամբ, Telegram-ի իր ալիքում հայտնել է Ուկրաինայի պատերազմական հանցագործությունների հետ կապված հարցերի վերահսկման և համակարգման միացյալ կենտրոնում (JCCC) ԴԺՀ ներկայացուցչությունը։ «Ուկրաինայի զինված ուժերից հրետակոծություն է գրանցվել. 19.15-ին Դոնեցկի (Կույբիշևսկու և Կիևի շրջաններ) ուղղությամբ արձակվել է 155 մմ տրամաչափի 3 արկ: 19.20-ին` […]

̰
Ֆրանսիայում ոստիկանական բռնությունների դեմ ակցիային մասնակցել է ավելի քան 30 հազար մարդ

23:24 23.09.2023

Ֆրանսիայում ոստիկանական բռնության դեմ ցույցերի մասնակիցների թիվը կազմել է 31 հազար, այս մասին հաղորդում է France Bleu ռադիոկայանը՝ վկայակոչելով ՆԳՆ տվյալներին։ Ինչպես նշել է վարչությունը, փողոց է դուրս եկել 9 հազար մարդ։ Միաժամանակ կազմակերպիչները հաշվել են ակցիայի 15 հազար մասնակից։ Ցուցարարների թվում են եղել ինչպես արհմիությունների, այնպես էլ ուսանողական շարժումների, ինչպես նաև քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ, […]

̰
Ալիևի ռեժիմը պետք է թույլ տա միջազգային դիտորդներին ներս մտնել, որպեսզի աշխարհը հստակ տեսնի, թե ինչ է կատարվում. Գերի Փիթերս

23:12 23.09.2023

ԱՄՆ սենատոր Գերի Փիթերսը, ով այսօր այցելել է Հայաստանում Եվրոպական Միության դիտորդական առաքելության կենտրոնակայան, X-ի իր միկրոբլոգում գրել է. «Իրավիճակը Լեռնային Ղարաբաղում ծանր է. Ալիևի ռեժիմը պետք է թույլ տա միջազգային դիտորդներին ներս մտնել, որպեսզի աշխարհը հստակ տեսնի, թե ինչ է կատարվում: Ես մարզպետ Ղուկասյանի և Հայաստանում ԱՄՆ դեսպանի հետ դիտել եմ Լաչինի միջանցքի դաժան […]

̰
Անհրաժեշտ է թույլ չտալ, որ արցախահայությունն աշխարհաքաղաքական նոր խաղերի զոհ դառնա. Արմեն Պետրոսյան

23:00 23.09.2023

Արցախի շուրջ իրավիճակը վաղուց դուրս է զուտ տեղային բնույթից, այն տարածաշրջանային ու միջազգային նշանակություն ունի: Ինչո՞ւ Արցախում հարձակումը տեղի ունեցավ միջազգային դերակատարների թույլտվությամբ: Ինչո՞ւ դարձյալ խոսվեց 3+3 ձևաչափի մասին: Ի՞նչ առանձնահատկություններ ու ենթատեքստեր կան: Այս հարցերին անդրադարձել է Արմեն Պետրոսյանը՝ «Հորիզոնի» հետ հարցազրույցում: Ամբողջական հարցազրույցը` տեսանյութում։  

̰
30-ամյա տղամարդը Երևանում կառուցվող բարձրահարկ շենքի տանիքից ընկել է և մահացել

22:15 23.09.2023

Երեկ՝ սեպտեմբերի 22-ին, հերթական ողբերգական դեպքն է տեղի ունեցել Երևանում կառուցվող էլիտար շենքերից մեկում: Ժամը 12:15-ի սահմաններում շտապօգնության «Արաբկիր» ենթակայանից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների 14 բուժբրիգադի խումբը կանչով մեկնել է Վրացական փողոց 21 հասցեի հարևանությամբ  գտնվող շինհրապարակ, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի: Այս մասին հայտնում է […]

̰
Եվրամիությունն իր միջնորդական ծառայություններն է պարտադրում Ադրբեջանին և Հայաստանին. Լավրով

21:52 23.09.2023

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 78-րդ նստաշրջանում ունեցած ելույթի ժամանակ Ռուսաստանի արտգործնախարարը խոսել է Հարավային կովկասում զարգացումների մասին, փոխանցում է «Լուրերը»։ Սերգեյ Լավրովը հերթական անգամ հայտարարել է, որ Բրյուսելը, նրա խոսքով, միջնորդական ծառայություններն է պարտադրում Ադրբեջանին և Հայաստանին և Վաշինգտոնի հետ ապակայունացնում Հարավային Կովկասում իրավիճակը։ «Այժմ, երբ Երևանի և Բաքվի ղեկավարները լուծել են երկու երկրների ինքնիշխանության փոխադարձ […]

̰
Գերի Փիթերսը Սենատի անդամներին հորդորել է միանալ իրեն և կանգնել հայ ժողովրդի կողքին

20:45 23.09.2023

ԱՄՆ սենատոր Գաի Փեթերսը Սենատում խոսել է ԼՂ-ի ժողովրդի իրավունքների պաշտպանության անհրաժեշտության մասին: Այս մասին նա հայտնել է X-ի իր միկրոբլոգում: «Ալիևի ռեժիմը հումանիտար աղետ է իրականացնում Լեռնային Ղարաբաղում. Սենատի հարթակում ես քաջալերեցի իմ գործընկերներին և վարչակազմին միանալ ինձ՝ կանգնելու հայ ժողովրդի կողքին»,-գրել է նա:   The Aliyev regime is perpetrating a humanitarian disaster in […]

̰
Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակը

20:31 23.09.2023

Տեղի է ունեցել վարչապետ Փաշինյանի հեռախոսազրույցը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակը, ԼՂ հայության իրավունքների եւ անվտանգության պաշտպանության օրակարգի հետ կապված հարցեր: Անդրադարձ է կատարվել նաեւ Հայաստան- Ադրբեջան խաղաղության գործընթացի հեռանկարներին, տարածաշրջանային անվտանգության, ինչպես նաեւ Հայաստան-ԱՄՆ երկկողմ օրակարգի հարցերի:

̰
Արարատ Միրզոյանը Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը

09:10 23.09.2023

Սեպտեմբերի 22-ին Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ 78-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ: Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը: Արարատ Միրզոյանը ընդգծել է, որ շուրջ 9-ամսյա շրջափակումից հետո սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի բնակչության դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիան բացահայտ կերպով ի ցույց […]

̰
ՀՀ ԱԳ նախարարը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահի հետ քննարկել է Ղարաբաղում ստեղծված իրավիճակը

08:50 23.09.2023

Սեպտեմբերի 22-ին Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ 78-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Միրյանա Սպոլյարիչ Էգերի հետ: Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը: Նախարար Միրզոյանը շեշտել է 9-ամսյա շրջափակման, ինչպես նաև սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված հերթական լայնածավալ հարձակման հետևանքով առաջացած հումանիտար մարտահրավերների հասցեագրման հրամայականը: […]

̰
Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ-ի հատուկ խորհրդական Ալիս Վաիրիմու Նդերիտուի հայտարարությունը Հայաստանում և Ադրբեջանում տիրող իրավիճակի վերաբերյալ

08:36 23.09.2023

Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ-ի հատուկ խորհրդական տիկին Ալիս Վաիրիմու Նդերիտուն իր տագնապն է հայտնել Ադրբեջանի կողմից էսկալացիայի վերաբերյալ, նշել սեպտեմբերի 20-ին հայտարարված հրադադարի մասին և ընդգծել է հետագա բռնությունների կանխարգելման և տարածաշրջանում կայուն խաղաղության ապահովման կարևորությունը, որը պաշտպանում է բոլոր մարդկանց իրավունքները։ «Ռազմական գործողությունները կարող են միայն նպաստել առանց այն էլ լարված իրավիճակի էսկալացիային և […]

̰
Արարատ Միրզոյանի և Յուրի Քիմի հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում ստեղծված անվտանգային իրադրությանը

08:12 23.09.2023

Սեպտեմբերի 22-ին Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ 78-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Յուրի Քիմի հետ: Ի շարունակություն ՀՀ ԱԳ նախարարի և ԱՄՆ Պետքարտուղարի օգնականի սեպտեմբերի 19-ին կայացած հանդիպման և սեպտեմբերի 21-ին ՄԱԿ Անվտանգության խորհրդի հրատապ նիստի՝ կողմերը քննարկել են Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի […]

̰
ԱԳ նախարարի տեղակալը Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ ԳՔ հատուկ խորհրդականին է ներկայացրել Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի արդյունքում ստեղծված իրավիճակը

08:04 23.09.2023

Սեպտեմբերի 22-ին Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ 78-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը հանդիպում է ունեցել Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ Գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդական, ԳՔ տեղակալ Ալիս Վաիրիմու Նդերիտուի հետ: Ներկայացնելով սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի արդյունքում ստեղծված իրավիճակը՝ Վահե Գևորգյանը նշել է, որ քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների դիտավորյալ թիրախավորմամբ ուղեկցվող ադրբեջանական հարձակումը, […]

̰
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Օլաֆ Շոլցի հետ

22:49 22.09.2023

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Օլաֆ Շոլցի հետ: Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակն ու դրա հաղթահարմանն ուղղված քայլերը: Ընդգծվել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության և իրավունքների ապահովման երաշխիքների անհրաժեշտությունը։ Կողմերն անդրադարձ են կատարել նաեւ Հայաստան-Գերմանիա համագործակցության օրակարգային հարցերին:

̰
ԱՄՆ-ն շարունակելու է վճռականորեն աջակցել Հայաստանի ինքնիշխանությանը. Յուրի Քիմ

21:51 22.09.2023

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի պաշտոնակատար Յուրի Քիմի հետ և քննարկել Լեռնային Ղարաբաղի հարցը: Այդ մասին X-ի իր միկրոբոլգում գրառում է կատարել Քիմը: Նա նշել է, որ ինչպես երեկ ՄԱԿ ԱԽ-ում ասել է ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդը, Ադրբեջանը պատասխանատվություն է կրում պաշտպանելու խաղաղ բնակիչներին […]

̰
Արցախից հերքում են՝ փաստաթղթեր չեն այրվում

21:33 22.09.2023

Հայտարարություն է տարածել Արցախի տեղեկատվական շտաբը, որում ասվում է. «Հարգելի՛ հայրենակիցներ, Երկարատև շրջափակման, այնուհետև ռազմական գործողությունների հետևանքով առաջ եկած մի շարք խնդիրների պատճառով առայժմ հնարավոր չէ Ստեփանակերտում աղբահանություն կազմակերպել: Այս պայմաններում քաղաքի տարբեր հատվածներում բնակիչները ստիպված են վառել գոյացած աղբը՝ հնարավորինս խուսափելու հակասանիտարական վիճակից: Որոշ օգտատերերի կողմից համացանցում շրջանառվող լուրերը, թե իբր փաստաթղթեր են այրվում, […]

̰
Նարեկ Մկրտչյանն ու Թերեսե Մարիա Րիտտերն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին

19:37 22.09.2023

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր ընդունել է Խոշտանգումների և անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի պատվիրակությանը՝ ղեկավար Թերեսե Մարիա Րիտտերի գլխավորությամբ։ Հանդիպման սկզբում կողմերն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին․ պատվիրակության անդամներն իրենց մտահոգությունն են հայտնել տեղի ունեցող դեպքերի առնչությամբ։ Զրույցի ընթացքում քննարկվել են ԱՍՀ նախարարության ենթակայությամբ գործող խնամքի […]

̰
Վարչապետ Փաշինյանն ընդունել է Տոյվո Կլաարին

16:00 22.09.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի Հանրապետությունում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը: Քննարկվել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակն ու դրա հաղթահարմանն ուղղված քայլերը: Երկուստեք ընդգծվել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության և իրավունքների ապահովման երաշխիքների անհրաժեշտությունը։ Անդրադարձ […]

̰
Կբարձրացվի ՀՀ կառավարության պարտքի կառավարման արդյունավետությունը

15:57 22.09.2023

Գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում, որի նպատակն է բարձրացնել ՀՀ կառավարության պարտքի կառավարման արդյունավետությունը, այդ թվում՝ նվազեցնել վերաֆինանսավորման և փոխարժեքի ռիսկերը։ Ըստ հիմնավորման՝ ներկայումս ՀՀ կառավարության պարտքի կառավարման հիմնական ռիսկերից մեկը փոխարժեքի ռիսկն է, որի նվազեցման նպատակով անհրաժեշտ է պարբերաբար իրականացնել ՀՀ կառավարության պարտքի կառուցվածքի բարելավմանն ուղղված գործառնություններ: Ինչպես սահմանված […]

̰
BACK_TO_TOP