11:42 29.09.2023
Սեպտեմբերի 28-ին Տալլինում տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Էստոնիայի արտաքին գործերի նախարարությունների միջև։ Հայկական պատվիրակությունը ներկայացնում էր ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, էստոնականը՝ ԱԳՆ քաղաքական հարցերով փոխպետքարտուղար Կիլիկե Սիլաստե-Էլինգը։ Խորհրդակցությունների ընթացքում անդրադարձ է կատարվել հայ-էստոնական երկկողմ համագործակցության լայն շրջանակի։ Քննարկվել են տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ Պարույր Հովհաննիսյանը զրուցակցին է ներկայացրել սեպտեմբերի 19-ին […]
11:02 29.09.2023
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Դուբլինում մասնակցում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին: «Ներկայացուցչական ժողովրդավարության մարտահրավերներն անկայուն ժամանակներում» խորագրի շրջանակում ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: «Լեռնային Ղարաբաղի պատերազմը ցույց տվեց, որ ավտոկրատական ռեժիմները, որոնք հիմնված են այն գաղափարի վրա, որ «ուժեղն իրավացի է», հաճախ հակամարտությունները լուծում են ռազմական ուժի […]
10:22 29.09.2023
Le Figaro Magazine-ի փոխտնօրեն Ժան-Քրիստոֆ Բյուիսոնը հայտնել է իր մտահոգությունը ԼՂ-ից հայ ժողովրդի բռնի տեղահանության վերաբերյալ: Այս մասին նա X-ի իր հարթակում գրել է. «5 օրում 84000 հայ լքել է Արցախը. Բնակչության ավելի քան 2/3-ը։ Էթնիկ զտումները շարունակվում են: Երբ հաջորդ շաբաթ Եվրախորհրդարանը միավորվի, հնարավոր է քվեարկի Ադրբեջանին դատապարտելու վերաբերյալ, ամեն ինչ ավարտված կլինի»: 🔴 […]
08:28 29.09.2023
ՀՀ Աժ նախագահ Ալեն Սիմոնյանը ԵԽ նախագահների համաժողովում ելույթ է ունեցել։ «Ադրբեջանի էթնիկ զտումները շարունակվում են հենց հիմա, տասնյակ հազարավոր մարդիկ լքում են իրենց տները, և սա տեղի է ունենում 21-րդ դարում՝ ողջ աշխարհի աչքի առաջ: Սա է իրական չարիքը…»,-հայտարարել է նա։ Սիմոնյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնում է նաև, որ շուտով կլինի նաև ելույթի ամբողջական […]
22:29 28.09.2023
Ի՞նչ տեղեկություն կա Դավիթ Բաբայանի մասին. Ադրբեջանի կողմից Արցախի նախկին պաշտոնյաների կամայական ձերբակալության թեմայի շուրջ «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ է հայտնել Արտյոմ Երկանյանը: «Դավիթ Բաբայանի կայացրած որոշումը հասկանալի է: Բանն այն է, որ ադրբեջանական մամուլից տեղեկություններ կան այն մասին, որ այսօր առավոտվանից ադրբեջանական ոստիկանությունն արդեն Ստեփանակերտում է և որոշակի միջոցառումներ է ձեռնարկում: Ցանկացած ժամ կարող են […]
22:20 28.09.2023
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սեպտեմբերի 28-ի նիստում ամփոփել է Երևանի ավագանու ընտրություններին մասնակից ուժերի համամասնական ցուցակներում ընդգրկված անձանց ինքնաբացարկների դիմումները։ Ինքնաբացարկի դիմում են ներկայացրել միայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված ավագանու անդամի թեկնածուներ Վահագն Կարապետի Հայրապետյանը, Մարգարիտ Վահանի Խաչատրյանը, Ռուզաննա Գրիգորի Երեմյանը։ Քանի որ ներկայացված ինքնաբացարկի դիմումները վավերացված են եղել նոտարական կարգով, վերջիններս չեն մասնակցել […]
21:56 28.09.2023
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Դուբլինում հանդիպել է Իռլանդիայի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Շոն Օ’Ֆերգհեյլին: Ալեն Սիմոնյանը, անչափ կարեւորելով Հայաստանի եւ Իռլանդիայի խորհրդարանների միջեւ հարաբերությունների դինամիկ զարգացումը, հատուկ ընդգծել է ակտիվ համագործակցության հրամայականը: «Ինչպես տեղյակ եք, սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը սանձազերծել է հերթական լայնածավալ ագրեսիան Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ՝ նպատակ ունենալով ավարտին հասցնել էթնիկ զտումների իր քաղաքականությունը»,- […]
21:00 28.09.2023
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ասել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը երբեք մտադիր չի եղել «մեկ թիզ» տեղափոխել ռուսական տարածքից։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։ Նրա խոսքով, ՆԱՏՕ-ի գործառույթները զուտ պաշտպանական են, չնայած այն հանգամանքին, որ Մոսկվան նշում է դաշինքի ընդլայնումն ու ակտիվությունը պետության սահմանների մոտ։ «ՆԱՏՕ-ն երբեք պլաններ չի ունեցել Ռուսաստանի մի թիզ տարածքի վերաբերյալ։ […]
19:27 28.09.2023
Սեպտեմբերի 28-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով պետնախարար Լեո Դոքերթիի հետ: ՀՀ ԱԳ նախարարը զրուցակցի ուշադրությունն է հրավիրել սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ սանձազերծված ռազմական հարձակման հետևանքներին՝ քաղաքացիական բնակավայրերի և անձանց թիրախավորմամբ, հանգեցնելով ԼՂ բնակչության զանգվածային բռնի տեղահանման: Նախարար Միրզոյանն կարևորել է միջազգային գործընկերների և […]
19:10 28.09.2023
Եվրախորհրդարանի պատգամավոր, Հարավային Կովկասի պատվիրակության ղեկավար Մարինա Կալջուրանդը X-ի իր հարթակում գրել է. «Կարելի էր կարծել, որ իրավիճակը Լեռնային Ղարաբաղում կարգավորվել է, և վերականգնվել է նախկին իրավիճակը, եթե չլինեին միջազգային իրավունքի մի քանի կոպիտ խախտումներ։ ԵՄ-ն պետք է դադարեցնի կամ գոնե կրճատի Ադրբեջանից էներգակիրների գնումները»: ARVAMUSLUGU @ohtuleht 💭 Võiks ju arvata, et sellega on Mägi-Karabahhi […]
18:58 28.09.2023
Սեպտեմբերի 28-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Շվեդիայի Թագավորության արտաքին գործերի նախարար Թոբիաս Բիլստրյոմի հետ։ Քննարկել է Հարավային Կովկասում առկա անվտանգային իրադրությունը: Նախարար Միրզոյանը ներկայացրել է սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի լայնածավալ ռազմական հարձակման և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի զանգվածային բռնի տեղահանման հետևանքով ստեղծված իրավիճակը՝ ընդգծելով միջազգային համարժեք գնահատականի կարևորությունը թե´ ներկայիս մարդասիրական մարտահրավերների […]
18:47 28.09.2023
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 28-ին Դուբլինում հանդիպել է Ֆրանսիայի Հանրապետության ԱԺ նախագահ Յաել Բրաուն-Պիվեին: Շնորհակալություն հայտնելով հանդիպման նախաձեռնության համար՝ ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականության եւ ագրեսիայի հարցում փաստացի իրականացել են ամենահոռետեսական կանխատեսումները: Կողմերը քննարկել են ԼՂ-ի հայերի հայրենազրկման հետեւանքով առաջացած խնդիրները: Մտքեր են փոխանակվել Ադրբեջանի դեմ միջազգային պատժամիջոցների […]
18:43 28.09.2023
Սեպտեմբերի 28-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության օրենսդիր և գործադիր մարմինների ներկայացուցիչների հետ: Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակը, մասնավորապես՝ անդրադարձել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ծանր իրավիճակին և բռնի տեղահանվածների հիմնախնդրին: Հանդիպումների ընթացքում կողմերը նաև անդրադարձել են հայ-գերմանական երկկողմ հարաբերությունների զարգացման օրակարգին: Աշխատանքային այցի ընթացքում ԱԽ քարտուղարը նաև հանդիպել […]
15:42 28.09.2023
Oրենքի նախագիծը ներկայացրել է Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը. «Մենք բյուջեն հաստատում ենք այնպիսի միջավայրում, երբ ունենք տասնյակ հազարավոր տեղահանված փախստականներ, նրանց պետք է ապահովենք անհրաժեշտ առաջնային հոգատարությամբ, իսկ միջնաժամկետ հատվածում ապահովենք արժանապատիվ կեցությունը Հայաստանի Հանրապետությունում: Այս պահին չունենալով հստակ պատկերացում Հայաստան տեղափոխվել ցանկացողների թվի մասին՝ մենք բյուջեում սահմանել ենք առանձին տող ԼՂ-ից բռնագաղթած անձանց վերաբերյալ, […]
14:41 28.09.2023
Հակակոռուպցիոն կոմիտեի գործունեության ընթացքում առաջացել են մի շարք խնդիրներ, որոնք իրավական կարգավորման անհրաժեշտություն ունեն: Այս մասին ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը` ներկայացնելով ««Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններն ու լրացումները: Հարցն առաջին ընթերցմամբ քննարկվել է Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի` սեպտեմբերի 28-ի նիստում: Ըստ Արա Մկրտչյանի` ժամանակակից գիտատեխնիկական առաջընթացը եւ դրան համապատասխան փոփոխությունները […]
14:31 28.09.2023
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 28-ին Դուբլինում հանդիպել է ԵԱՀԿ ԽՎ նախագահ Պիա Կաումային: ՀՀ ԱԺ նախագահը համոզմունք է հայտնել, որ ԵԱՀԿ ԽՎ նորընտիր նախագահը կխրախուսի անդամ բոլոր պետությունների միջեւ երկխոսությունն ու համագործակցությանն ուղղված քայլերը: Ալեն Սիմոնյանը ողջունել է ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանը Երեւանում անցկացնելու որոշումը՝ ընդգծելով, որ Հայաստանի կառավարությունն ու Ազգային ժողովն ամենայն […]
14:23 28.09.2023
Սեպտեմբերի 27-ին, ժամը 08.30-ին, Երևանի Շիրազի փողոցում իրար են բախվել «Լեքսուս», «Շեվրոլե» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն: Սեպտեմբերի 27-ին, ժամը 13.52-ին, Երևանի Երևանյան և Գասպարյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» 21-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է […]
13:13 28.09.2023
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ հոկտեմբերի 1-ը հռչակվել է Արցախի համար համազգային աղոթքի օր, որի առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և Հայաստանի ու Սփյուռքի բոլոր եկեղեցիներում հավարտ Սուրբ Պատարագի կկատարվի աղոթքի հատուկ կարգ։ Համազգային աղոթքի կապակցությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից թեմեր կտարվեն սրբազան մասունքներ մեր ժողովրդի հոգևոր մխիթարության և օրհնության […]
12:35 28.09.2023
Օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է առաջին ատյանի դատարանների դատավորներին տրվող վարձատրության համակարգի վերանայման անհրաժեշտությամբ եւ բխում է դատավորի անկախությունը երաշխավորելու, ինչպես նաեւ առաջին ատյանի դատարանների դատավորների առկա թափուր պաշտոնները համալրելու նպատակով համապատասխան բարձր որակավորում ունեցող մասնագետների համար գրավչություն ապահովելու համար: ««Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի […]
12:13 28.09.2023
Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովն ընդունեց Հռոմի կանոնադրությունը (Հռոմի ստատուտ) վավերացնելու նախագիծը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նախագիծն ընդգրկվել է Ազգային ժողովի հերթական լիագումար նիստի օրակարգում։ Ավելի վաղ Սահմանադրական դատարանը ճանաչել էր սահմանադրությանը համապատասխանող 1998 թվականի հուլիսի 17-ին ստորագրված՝ Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունում ամրագրված պարտավորությունները։ 2022 թվականին այս հարցով Սահմանադրական դատարան է դիմել Կառավարությունը։ […]
11:54 28.09.2023
«ՌԻԱ Նովոստին», հղում անելով Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությանը, հայտնել է, որ ԼՂ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի տարածքում ահաբեկչություն ֆինանսավորելու համար։ Գերատեսչության տվյալներով՝ պարզվել է, որ Վարդանյանը իբր «2022 թվականի սեպտեմբերին ահաբեկչական սադրիչ գործողություններ կատարելու նպատակով ապօրինի հատել է Արցախի պետական սահմանը՝ շրջանցելով անցակետերը։ Նշված տարածքում մասնակցել է Ադրբեջանի օրենսդրությամբ չնախատեսված զինված […]
11:15 28.09.2023
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստը սկսել է ԼՂ-ում շարունակվող էթնիկ զտումների վերաբերյալ միջազգային հանրության կողմից հնչած կոչերին անդրադառնալով: Իր խոսքում նա ասել է. «ԼՂ հայության ելքը Ադրբեջանի կողմից իրագործվող էթնիկ զտումների քաղաքականության արդյունքում շարունակվում է, վերլուծությունը ցույց է տալիս, որ առաջիկա օրերին ԼՂ-ում այլևս հայ չի մնա. սա էթնիկ զտման և հայրենազրկման ուղղակի […]
11:00 28.09.2023
Սեպտեմբերի 28-ի ժամը 10:00-ի դրությամբ Հայաստան է տեղափոխվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 65 հազար 500 անձ: ՀՀ կառավարության նիստի ժամանակ այս մասին ասաց փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը՝ հավելելով, որ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց տեղափոխվելու հոսքի ինտենսիվությունը չի նվազում: «Այս անձանց մեծ մասը Հայաստան է տեղահանվել հատկապես երեկ և անցյալ օրը: Այս գիշեր այդ թիվը նույնպես շարունակել […]
10:14 28.09.2023
ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաները՝ ԱՄՆ ՄԶԳ ղեկավար Սամանթա Փաուերը և պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար Յուրի Քիմը գտնվում են տարածաշրջանում. Հայաստան այցից հետո մեկնել են Ադրբեջան։ Որո՞նք են այս այցից ակնկալիքները: Այս մասին հարցին ճեպազրույցի ժամանակ պատասխանել է ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի խոսնակ Մեթյու Միլլերը: «Նրանք Ադրբեջանում շեշտել են այն նույն բաները, որոնք ընդգծել է քարտուղարը երեկ նախագահ Ալիևի […]
10:04 28.09.2023
Ադրբեջանը պահանջել է նաև ԱՀ նախկին ԱԳ նախարար, նախագահի խորհրդական, Դավիթ Բաբայանին. այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում: Մասնավորապես գրել է. «Սիրելի հայրենակիցներ, ընկերներ, կուսակցականներ, Բոլորդ գիտեք, որ ես ընդգրկված եմ Ադրբեջանի սև ցուցակում, և ադրբեջանական կողմը պահանջել է իմ ժամանումը Բաքու՝ համապատասխան հետաքննության համար։ Որոշեցի այսօր Ստեփանակերտից մեկնել Շուշի։ Այս որոշումը, բնականաբար, […]
09:14 28.09.2023
ՊՍԺ-ի ձախ պաշտպան Նունո Մենդեշը բաց կթողնի 4 ամիս, հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն։ Ֆուտբոլիստն ազդրի վնասվածք է ստացել և հետոզոտությունների արդյունքում պարզ է դարձել, որ անհրաժեշտ է վիրահատական միջամտություն։ Վիրահատությունը տեղի կունենա Ֆինլանդիայում։ 21-ամյա Մենդեշին ՊՍԺ-ն գնել է «Սպորտինգից»՝ 2022 թվականի ամռանը 38 միլիոն եվրոյով։
21:52 27.09.2023
ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը X-ի իր միկրոբլոգում անդրադարձել է գերմանական «Դոյչե Վելլե»-ին Ադրբեջանի նախագահի օգնականի տված հարցազրույցին, որտեղ վերջինս պնդում է, որ մարդիկ «ազատ կերպով» հեռանում են Լեռնային Ղարաբաղից։ «Ուզում եմ հասկանալ, կա՞ աշխարհում որևէ մեկը, ով հավատում է Ադրբեջանի հերթական կեղծ պատմվածքին: 1. Մարդիկ հեռանում են, քանի որ նրանց վրա հարձակվում են […]
21:48 27.09.2023
Սեպտեմբերի 27-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ժոլիի հետ։ Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցեր: ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրել է Լաչինի միջանցքի` ավելի քան 9-ամսյա արգելափակմանը հաջորդած՝ սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքները: Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում […]
21:42 27.09.2023
ԱՄՆ ՄԶԳ ղեկավար Սամանթա Փաուերը X-ի իր միկրոբլոգում անդրադարձել է իր Հայաստան կատարած այցին: «Հենց նոր ավարտեցի Հայաստան կատարած կարևոր այցը, որտեղ ես կրկին ասացի կառավարությանը և հայ ժողովրդին, որ Միացյալ Նահանգները կանգնած է իրենց կողքին որպես բարեկամ և վստահելի գործընկեր»,-նշել է ամերիկացի պաշտոնյան: Գրառմանը կից նա նաև Հայաստան այցի մասին պատմող տեսանյութ է հրապարակել: […]