00:19 11.03.2025
Մարտի 10-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը հանդիպում է ունեցել Ռենսիի քաղաքապետ Ժան-Միշել Ժենեստիեի հետ։ Այս մասին հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից։ Հանդիպման ընթացքում դեսպանը կարևորել է Ֆրանսիայի ամենահին հայկական կրթական հաստատության՝ «Դպրոցասեր»-ի կարևոր դերակատարությունը հայոց լեզվի և հայապահպանության գործում։ Դեսպանը հիշատակել է, որ «Դպրոցասեր»-ը, հիմնադրված լինելով Կոստանդնուպոլսում դեռևս 1879թ., Ֆրանսիա է տեղափոխվել շուրջ 100 […]
00:08 11.03.2025
Գյումրու նախկին քաղաքապետ, հետախուզման մեջ գտնվող Սամվել Բալասանյանն այսօր հայտարարություն է տարածել՝ նշելով, որ «…քրեական գործը վերաբերվում է ոչ թե «Սև բերդ» ամրոցին այլ դրան հարակից հողերին»: Պարզաբանում ստանալու նպատակով՝ «Արմենպրես»-ը Սամվել Բալասանյանի այս հայտարարության՝ իրականությանը համապատասխանելու կամ չհամապատասխանելու վերաբերյալ հարցում է ուղարկել Գլխավոր դատախազություն, որի պատասխանը ներկայացնում ենք ամբողջությամբ. «Գյումրու նախկին քաղաքապետ, հետախուզման մեջ […]
23:57 10.03.2025
Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը X-ի իր միկրոբլոգում անդրադարձել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը։ «Ուրախ ենք այսօր երեկոյան Դելիում ողջունել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին։ Արդյունավետ քննարկումներ ենք ունեցել առևտրի, ներդրումների, կրթության, կապերի, մշակույթի զարգացման հարցերով: Նաև մտքեր ենք փոխանակել համաշխարհային և տարածաշրջանային վերջին զարգացումների շուրջ»,- գրել է նա։ Ավելի վաղ SHANTNEWS.am-ը […]
23:25 10.03.2025
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ Միսաք Մանուշյանի կիսանդրու իրականացման համար հայտարարված մրցույթում հաղթող է ճանաչվել Սարգիս Բաբայանի հեղինակած քանդակը: «Միսաք Մանուշյանի անունը հավերժացել է հայ և համաշխարհային պատմության մեջ՝ որպես ազատության, արդարության և մարդու իրավունքների համար պայքարի խորհրդանիշ: Նրա հիշատակը հավերժացնելու նպատակով Երևանում՝ Միսաք Մանուշյանի անվան պուրակում, կտեղադրվի նրա կիսանդրին։ […]
23:01 10.03.2025
Սիրիայի արևմտյան նահանգներում իրավիճակը շարունակում է լարված մնալ: Տագնապալի է նաև Լաթաքիա քաղաքում ապրող հայերի դրությունը: Նոր իշխանությունների ու ասադական ընդդիմության միջև բախումների հետևանքով հարյուրավոր զոհեր կան խաղաղ բնակչության շրջանում: Սպանվածները քրիստոնյա ու ալեվի համայնքների ներկայացուցիչներն են: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Ժամեր առաջ Սիրիայի Պաշտպանության նախարարությունը պաշտոնական հաղորդագրություն է տարածել այն մասին, […]
22:35 10.03.2025
ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ այցելել է «Զվարթնոց» օդանավակայան՝ ծանոթանալու օդանավակայանի աշխատանքին: «ՏԿԵՆ ոլորտը համակարգող փոխնախարար Արմեն Սիմոնյանի, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Միհրան Խաչատրյանի, Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանի, «Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վարդան Չիլինգարյանի, Փարաքար համայնքի ղեկավարի պաշտոնակատար Լյուդվիգ Գյուլնազարյանի, օդանավակայանի տնօրինության հետ շրջել ենք տարածքում, ծանոթացել առկա ենթակառուցվածքներին, […]
22:21 10.03.2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին դեռևս չի հաջողվում հասնել իր նպատակին և խաղաղություն հաստատել Ուկրաինայի և Ռուսաստանի միջև: Թրամփի վարչակազմը դեռևս չի շտապում նաև իր առաջնահերթությունների մասին բարձրաձայնել Հարավային Կովկասում, թեև անցումային շրջանում Հայաստանի հետ ստորագրվեց հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության փաստաթուղթը: Ի՞նչ սպասել Թրամփի վարչակազմից և արդյոք ԱՄՆ-ն, ինչպես նախորդ վարչակազմի օրոք էր, ակտիվություն կդրսևորի նաև հայ-ադրբեջանական […]
22:03 10.03.2025
Նյու Դելիում կայացել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի առանձնազրույցը, որին հաջորդել է նախարարների ղեկավարած պատվիրակությունների՝ ընդլայնված կազմով հանդիպումը։ Այս մասին հայտնել են ԱԳՆ-ից: Հանդիպման մեկնարկին իր խոսքում նախարար Միրզոյանը նշել է. «Շնորհակալություն, հարգելի՛ նախարար Ջայշանկար: Հարգելի՛ ընկերներ, հարգելի՛ գործընկերներ, նախևառաջ, թույլ տվեք հայտնել իմ խորին երախտագիտությունը հրավերի և […]
21:51 10.03.2025
Կայացել է ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանի հանդիպումն ԻԻՀ Մեջլիսի Իրան-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի անդամների հետ: Այս մասին հայտնում են Իրանում ՀՀ դեսպանությունից։ Հանդիպման ընթացքում դեսպան Հակոբյանը և պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Արա Շահվերդյանն անդրադարձ են կատարել ՀՀ-ԻԻՀ երկկողմ հարաբերություններին, քննարկել տարածաշրջանային բնույթի հարցեր: ՀՀ դեսպանը ողջունել է տարեսկզբին ԻԻՀ Մեջլիսի Իրան-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի այցը […]
21:19 10.03.2025
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը շարունակում է աշխատանքներ տանել տնտեսական և առևտրային հնարավոր համագործակցությունների, ինչպես նաև ներդրումային հնարավորությունների վերհանման ուղղությամբ։ Այդ համատեքստում ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել «Bitarchitects» ընկերության հիմնադիր տիկին Թերի Բիթարի և ընկերության խորհրդատվական թիմի հետ։
20:55 10.03.2025
Վաշինգտոնի վարչակազմը հույս ունի, որ մարտի 11-ին Սաուդյան Արաբիայում ԱՄՆ-ի և Ուկրաինայի պատվիրակությունների առաջիկա հանդիպումը թույլ կտա հասկանալ, թե ինչ զիջումների է պատրաստ Կիևը հակամարտությունը կարգավորելու համար։ Այս մասին լրագրողներին ասել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, հայտնում է Reuters-ը։ Ինչպես նշվում է հոդվածում, ամերիկյան արտաքին քաղաքականության դեպարտամենտի ղեկավարն ընդգծել է, որ Վաշինգտոնը պետք է հասկանա, […]
15:10 10.03.2025
Իրանը հաղորդագրություն չի ստացել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններ առաջարկի վերաբերյալ։ Այս մասին հայտնել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։ «Ոչ, մենք չենք ստացել», – ասել է նա՝ պատասխանելով այդ մասին լրագրողների հարցին։ Մարտի 7-ին Թրամփը Truth Social-ում գրել էր, որ ուղերձ է հղել Իրանի գերագույն առաջնորդ […]
14:45 10.03.2025
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 21-ին` ժամը 12:00-ին, Ազգային ժողովի նիստերի դահլիճում հրավիրում է խորհրդարանական լսումներ «Հանրային աղմուկը՝ որպես համակեցության կանոնների պահպանման խոչընդոտ, գործող իրավական կարգավորումներ: Օրենսդրական լուծումներ» թեմայով: Լսումներ հրավիրելու մասին որոշումը հաստատվել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 10-ին գումարած արտահերթ նիստում:
14:12 10.03.2025
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը միայն մեկ հեռախոսազրույց է ունեցել Դոնալդ Թրամփի հետ՝ 2025 թվականի հունվարին ԱՄՆ նախագահի՝ պաշտոնը ստանձնելուց հետո։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Նրանք հաճախակի հեռախոսային կապեր չունեն, իրականում նրանք ընդամենը մեկ խոսակցություն են ունեցել»,- ասել է Կրեմլի խոսնակը։ Պուտինի և Թրամփի վերջին հեռախոսազրույցը տեղի է ունեցել […]
13:52 10.03.2025
Մոսկվայի և Վաշինգտոնի հարաբերություններում առկա հակասությունների և խնդիրների հաղթահարման աշխատանքները, մեծ հաշվով, չեն էլ սկսվել։ Այս մասին ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Արտաքին գործերի նախարարության ղեկավարը նշել է, որ ամերիկյան նոր վարչակազմը «քայլեր է անում ճիշտ ուղղությամբ»։ «Մենք գնահատում ենք դրանք, բայց, կրկնում եմ, վաղաժամ է դրա հիման վրա որևէ խորը եզրակացություն անելը: Մենք […]
13:38 10.03.2025
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ալեքսանդր Տուրչինին նշանակել է հանրապետության կառավարության ղեկավար, երկուշաբթի հաղորդում է նախագահի մամուլի ծառայությունը։ «Բելառուսի Սահմանադրության համաձայն՝ վարչապետը նշանակվում է Բելառուսի Հանրապետության նախագահի կողմից՝ Ներկայացուցիչների պալատի նախնական համաձայնությամբ, այդ ընթացակարգն իրականացվել է»,- ասվում է հաղորդագրությունում։ Տուրչինը նախկինում աշխատել է որպես նախագահի օգնական, Նախարարների խորհրդի աշխատակազմի ղեկավար, իսկ 2018 թվականից զբաղեցրել է կառավարության […]
13:24 10.03.2025
Վեց շաբաթվա վերանայումից հետո Միացյալ Նահանգները պաշտոնապես փակում է Միջազգային զարգացման գործակալության (USAID) ծրագրերի 83%-ը, X սոցիալական ցանցում ասել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Վեց շաբաթ վերանայումից հետո մենք պաշտոնապես փակում ենք USAID-ի ծրագրերի 83%-ը: Այժմ չեղարկվող 5200 պայմանագրերը տասնյակ միլիարդավոր դոլարներ են ծախսել այնպիսի եղանակներով, որոնք չեն ծառայել, և երբեմն նույնիսկ վնասել են Միացյալ […]
12:05 10.03.2025
Կանադայի իշխող Լիբերալ կուսակցությունn արդեն գլխավորում է Անգլիայի բանկի և Կանադայի բանկի նախկին ղեկավար Մարկ Քարնին։ Նա կփոխարինի վարչապետ Ջասթին Թրյուդոյին, ով հունվարին հայտարարեց իր հրաժարականի մասին։ Ներկուսակցական ընտրություններում Քարնին՝ միակ թեկնածուն, որը Թրյուդոյի կառավարությունից չէ, հավաքել է ձայների գրեթե 86 տոկոսը, հաղորդում է BBC-ն։ Իր ելույթում Մարկ Քարնին ասել է, որ Կանադան երբեք չի […]
10:50 10.03.2025
Իսպանիայի խորհրդարանի պատգամավոր Ջոն Ինյարիտուի կարծիքով՝ Ադրբեջանի կողմից քարոզչական դաշտ նետված այսպես կոչված «արևմտյան Ադրբեջան» նարատիվը պատմությունը վերաշարադրելու, Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության նկատմամբ իրագործած էթնիկ զտումներն արդարացնելու և Հայաստանից նոր տարածքներ օկուպացնելու նպատակ է հետապնդում։ Իսպանիայի խորհրդարանի պատգամավորն այս մասին ասել է «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում։ «Ինչպես հայտնի է, Ադրբեջանը նոր քարոզչական արշավ է սկսել՝ […]
22:15 09.03.2025
Գյումրու ընտրություններում որոշ դեմքեր տեսնելով՝ մարդիկ պետք է հիշեն ընտրակեղծիքների մասին եւ հիշողությունն արտահայտեն քվեարկությամբ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանը և հրապարակել տեսանյութ։
21:55 09.03.2025
Գյումրու ընտրապայքարը նրանց համար գողացվածն ու թալանվածը պաշտպանելու վերջին ճակատամարտն է։ Այս մասին սոցցանցի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
21:43 09.03.2025
Առնետներին պետք է ուղարկել իրենց առնետային նկուղները: Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և հրապարակել տեսանյութ։
19:20 09.03.2025
Մարտի 10-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հնդկաստան: Ծրագրված է Արարատ Միրզոյանի հանդիպումը Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Նախատեսված են նաև այլ հանդիպումներ և քննարկումներ, այդ թվում՝ Համաշխարհային հարցերով հնդկական խորհրդում (ICWA)։ «Այս այցը տեղի է ունենում շատ խորհրդանշական պահի, քանի որ այս տարի լրանում […]
18:48 09.03.2025
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում գրել է․ «Գյումրեցու և փարաքարցու ընտրությունը մեզ համար օրենք է։ Գյումրիում ելույթ ունեցա առաջիկա ՏԻՄ ընտրությունների առիթով»։
16:00 09.03.2025
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է․ «Գյումրիի և Փարաքարի ՏԻՄ ընտրություններին ընդառաջ Գյումրիում գալա միջոցառում է»։
13:09 09.03.2025
Գործադիրը «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկում է կրճատել աշխատաժամանակի տեւողությունը՝ այն դարձնելով օրական 8-ից 7 ժամ, շաբաթական՝ 40-ից 35՝ պահպանելով աշխատավարձը: Այս մասին հայտնում են ԱԺ-ից։ «Այդ նպատակով աշխատանքային քննարկում էր կազմակերպել ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը»,-ասված է հաղորդագրության մեջ։ Մանրամասները՝ տեսանյութում: