22:58 08.03.2025
Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Թեհրանը դեռ չի ստացել ԱՄՆ նախագահի նամակը: Այս մասին նախարարը հայտարարել է երկրի գերագույն հոգևոր առաջնորդի հետ հանդիպումից հետո: «Մենք նույնպես լսել ենք դրա (խմբ.նամակի) մասին, բայց ոչինչ դեռ չենք ստացել»,- լրագրողներին ասել է Արաղչին։ Նա հավելել է, որ Իրանը երբեք չի համաձայնել և երբեք […]
19:04 08.03.2025
Նախարար Գևորգ Պապոյանն այսօր աշխատանքային այցով գտնվել է Սյունիքի մարզի Գորիս քաղաքում, որտեղ ԱԺ պատգամավորներ Արմեն Խաչատրյանի, Նարեկ Ղահրամանյանի և Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի հետ հանդիպել է համայնքի մի շարք գործարարների և տնտեսվարողների հետ, հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։ «Նախարարը ներկայացրել է պետական աջակցության շուրջ երկու տասնյակի հասնող ծրագրերը, դրանցից օգտվելու և դիմելու կարգը, […]
12:21 08.03.2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ուղերձ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության առաջնորդ Այաթոլլա Խամենեիին՝ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ։ «Ես նրանց նամակ գրեցի, որում ասացի՝ հուսով եմ՝ դուք կբանակցեք, քանի որ եթե մենք պատերազմենք, դա սարսափելի կլինի», – Թրամփի խոսքերն է մեջբերում Associated Press-ը (AP): Նշվում է, որ ԱՄՆ նախագահն այդ մասին ասել է […]
10:20 08.03.2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ վստահ չէ Ռուսաստանի հետ հակամարտությունը դադարեցնելու Կիևի պատրաստակամության մեջ և սպառնացել է դադարեցնել Ուկրաինային օգնությունը: «Ես չգիտեմ, թե արդյոք նրանք ցանկանում են լուծել խնդիրը: Եթե պարզվի, որ նրանք չեն ցանկանում, ապա մենք այլևս չենք ներգրավվի», – ասել է նա լրագրողներին Սպիտակ տանը՝ քննարկելով, թե արդյոք կշարունակի աջակցել Կիևին: […]
00:52 08.03.2025
Սիրիայի անցումային նախագահ Ահմեդ ալ-Շարաան կոչ է արել նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի զինված կողմնակիցներին վայր դնել զենքերը՝ սպառնալով հետապնդումներով։ Այս մասին նա ասել է տեսաուղերձում, որը հրապարակել է SANA լրատվականը: «Նախկին ռեժիմի մնացորդները պետք է նախաձեռնեն և վայր դնեն զենքերը», – ասել է նա՝ ընդգծելով, որ նոր իշխանությունները «կհետապնդեն ընկած ռեժիմի մնացորդներին», և որ նրանք, […]
00:32 08.03.2025
Ավելի քան 50 անվտանգության ուժերի աշխատակիցներ, որոնք ծառայում են երկրի նոր իշխանություններին, զոհվել են Լաթաքիա նահանգում նախկին նախագահ Բաշար ալ Ասադի զինված կողմնակիցների հետ բախումների ժամանակ։ Այս մասին նահանգային անվտանգության պետը հայտնել է Al Jazeera-ին: «Սիրիայի անվտանգության ուժերի ավելի քան 50 ծառայողներ զոհվել են նահանգում բախումների ժամանակ»,- մեջբերում է հեռուստաալիքը նրա խոսքերը։ Նա նաև ասել […]
23:06 07.03.2025
Իսրայելը նոր ավիահարված է հասցրել Գազայի հատվածին, հայտնում է բանակի մամուլի ծառայությունը։ Հայտարարության համաձայն՝ թիրախը եղել է պաղեստինցի արմատականների խումբը, որոնց գործողությունները զինվորականները համարել են սպառնալիք: «Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակի զորքերի մոտ հայտնաբերվել են մի քանի ահաբեկիչներ, որոնք գետնին պայթուցիկ սարք էին տեղադրում Գազայի հյուսիսային հատվածում: … Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռը հարվածներ է հասցրել […]
22:27 07.03.2025
Շարունակվում են զինված բախումները Սիրիայի հյուսիս-արևմուտքում: Կառավարական ուժերը երկրորդ օրն է փորձում են ճնշել այնտեղ բռնկված ապստամբության փորձը: Ի՞նչ է կատարվում և ինչպիսի՞ն է այդ շրջաններում ապրող հայերի վիճակը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:
22:13 07.03.2025
ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը հայտարարել է, որ հաջորդ շաբաթ Սաուդյան Արաբիայում կմասնակցի ուկրաինական պատվիրակության հետ բանակցություններին։ «Պետքարտուղար (խմբ.Մարկո) Ռուբիոն, ես և ուկրաինական պատվիրակությունը հաջորդ շաբաթ կհանդիպենք Սաուդյան Արաբիայում՝ այս բանակցությունները հունի մեջ գցելու, հրադադարի հասնելու և խաղաղություն ապահովելու համար», – ասել է նա լրագրողներին Սպիտակ տանը։ Ուոլցը հայտարարել է նաև ՆԱՏՕ-ի գլխավոր […]
21:34 07.03.2025
Այսօր Ազգային ժողովում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ: Հանդիպմանը ներկա են եղել նաև Կառավարության անդամներ և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամներ: Հանդիպման ընթացքում տեղի է ունեցել քննարկում Ադրբեջանի հետ ընթացող խաղաղության գործընթացի շուրջ: Այս մասին հայտնել են ՔՊ գրասենյակից։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ Ֆեյսբուքի էջում տեսանյութ է հրապարակել […]
20:34 07.03.2025
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ աշխատանքային հանդիպում է ունեցել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հետ: Գրառմանը կից վարչապետը տեսանյութ է հրապարակել:
20:21 07.03.2025
Մարտի 6-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը ներկա է գտնվել ԱՄՆ Նախագահի հատուկ առաքելությունների գծով հատուկ բանագնաց և Վաշինգտոնում Ջոն Քենեդի կատարողական արվեստի կենտրոնի նախագահ, դեսպան Ռիչարդ Գրենելի կողմից Վաշինգտոնում կազմակերպված դիվանագիտական ընդունելությանը։ Այս մասին հայտնել են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից: Միջոցառման ընթացքում, ի թիվս ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչների հետ ունեցած այլ շփումների, դեսպան Մակունցը զրուցել է […]
18:48 07.03.2025
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորած պատվիրակության` Ֆրանսիայի Հանրապետություն շարունակվող աշխատանքային այցի շրջանակներում տեղի է ունեցել փոխվարչապետի և Զարգացման ֆրանսիական գործակալության գլխավոր տնօրեն Ռեմի Ռիուի հանդիպումը: Հանդիպման սկզբում Տիգրան Խաչատրյանը ընդգծել է Զարգացման ֆրանսիական գործակալության առանձնահատուկ դերակատարումը Ֆրանսիայի հետ երկկողմ բազմաոլորտ համագործակցության շարունակական ընդլայնման և խորացման գործընթացում: Անդրադառնալով տարիներ ի վեր ձևավորված արդյունավետ համագործակցությանը` փոխվարչապետը բարձր է […]
17:13 07.03.2025
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մարտի 7-ին այցելել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության գրասենյակ և հանդիպել պատվիրակության ղեկավար Դաֆնե Մարեի հետ: Անահիտ Մանասյանը բարձր է գնահատել Հայաստանում ԿԽՄԿ-ի հետ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության համագործակցության մակարդակը և ընդգծել կազմակերպության իրականացրած աշխատանքների կարևորությունը: Քննարկվել են համատեղ հետաքրքրություն ներկայացնող, այդ թվում՝ գերիների, անհայտ կորած անձանց և […]
16:27 07.03.2025
Մարտի 7-ին ՀՀ դեսպան Վահագն Աֆյանը Հնդկաստանի պաշտպանության նախարարությունում հանդիպել է ՊՆ միջազգային համագործակցության միացյալ քարտուղար Վիշվեշ Նեգիի հետ, ով ողջունել է հանդիպմանը ներկա Հնդկաստանում ՀՀ ռազմական կցորդ, գնդապետ Արկադի Տոնոյանի արդեն իսկ մեկնարկած կարևոր առաքելությունը: Այս մասին հայտնել են Հնդկաստանում Հայաստանի դեսպանությունից: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների պաշտպանության նախարարների հանդիպման արդյունքներով ձեռք բերված […]
16:03 07.03.2025
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը Վրաստան կատարած աշխատանքային այցի ընթացքում Թբիլիսիում հանդիպում է ունեցել Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության ղեկավար Սոսո Ռամիշվիլիի հետ։ Էդուարդ Հակոբյանը և Սոսո Ռամիշվիլին բարձր են գնահատել երկու երկրների միջև ֆինանսատնտեսական հանցագործությունների դեմ պայքարի և ապրանքների անօրինական շրջանառության դեմ պայքարի շրջանակում իրականացված համատեղ ջանքերը։ Հանդիպման ընթացքում կարևորվել է տեղեկատվության արագ […]
14:43 07.03.2025
Մարտի 7-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մասնակցել է զինվորական դատախազության 2024 թվականի աշխատանքների ամփոփմանը նվիրված քննարկմանը։ Այս մասին հայտնել են ՊՆ-ից: Ողջույնի խոսքով հանդես են եկել պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը և ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։ Գլխավոր դատախազը շնորհակալություն է հայտնել պաշտպանական գերատեսչության ղեկավարին՝ հանդիպմանը մասնակցելու համար՝ հույս հայտնելով, որ ամփոփման շրջանակում բարձրացված հարցերը […]
13:21 07.03.2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր թիմին բացատրել է, որ ձեռնարկատեր Իլոն Մասկը գերատեսչություններում կադրային հարցերի վերաբերյալ որոշումներ կայացնելու իրավասություն չունի, գրում է Politico թերթը՝ վկայակոչելով ամերիկացի պաշտոնյաներին։ «Թրամփն ասել է, որ Մասկն իրավասու է գերատեսչություններին առաջարկություններ ներկայացնելու, բայց ոչ միակողմանի որոշումներ կայացնելու կադրային հարցերի և ռազմավարության վերաբերյալ»,- ասվում է հոդվածում։ Հրատարակության համաձայն՝ սա Սպիտակ տան […]
12:09 07.03.2025
Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան հայտարարել է, որ նամակ է ուղարկել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեին՝ առաջարկելով անհապաղ ավելացնել ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանական ծախսերը ՀՆԱ-ի 3%-ի: «Ես գրավոր հարցում եմ ուղարկել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեին՝ Հաագայի գագաթնաժողովում ծախսերի հարցը բարձրացնելու և Դաշինքի շրջանակներում որոշում կայացնելու համար, որպեսզի ՀՆԱ-ի առնվազն 3%-ը և, հնարավոր է, ավելին հատկացվի պաշտպանությանը: […]
11:44 07.03.2025
Հաջորդ շաբաթ Սաուդյան Արաբիայում կանցկացվեն ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին՝ հույս հայտնելով, որ դա «բովանդակալից հանդիպում» կլինի։ Զելենսկին նշել է, որ Կիևն աշխատում է «արագ և տևական» խաղաղության հասնելու ուղղությամբ: «Ուկրաինական և ամերիկյան թիմերը վերսկսել են աշխատանքը, և հույս ունենք, որ հաջորդ շաբաթ մենք բովանդակալից հանդիպում կունենանք։ Ուկրաինան […]
11:25 07.03.2025
Եթե Հայաստանը մինչև 2025 թվականի վերջը չվճարի ՀԱՊԿ բյուջեում իր ներդրումը, ապա կազմակերպության անդամ երկրները «կարող են դիտարկել տարբեր սցենարներ», բայց հավանաբար ոչ մեկի չեն վտարի, «ՌԻԱ Նովոստիին» ասել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Մինչև հունվարի 1-ը (2026 թ.-խմբ.) կարող է ստեղծվել իրավիճակ, որ երկու տարի չվճարելու դեպքում երկրները կարող են դիտարկել տարբեր սցենարներ», – […]
10:44 07.03.2025
Չինաստանը ողջունում և աջակցում է բոլոր ջանքերը, որոնք նպաստում են Ուկրաինայում խաղաղության հասնելուն, ուրբաթ օրը կայացած ամենամյա մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Չինաստանի արտգործնախարար Վան Ին։ «Չինաստանը ողջունում և աջակցում է խաղաղության հասնելուն ուղղված բոլոր ջանքերը»,- ասել է Վան Ին ՝ խոսելով ուկրաինական ճգնաժամի մասին։ Նա նշել է, որ Չինաստանն ուկրաինական ճգնաժամի առաջին իսկ օրվանից […]
10:30 07.03.2025
Վլադիմիր Զելենսկու պետական այցը Հարավաֆրիկյան Հանրապետություն կկայանա 2025 թվականի ապրիլի 10-ին։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Վինսենթ Մագվենյան։ «Այցը նախատեսված է ապրիլի 10-ին»,- ասել է նա։ Մագվենյան հավելել է, որ այցը պետության շարունակական ջանքերի մի մասն է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև միջնորդության համար:
23:59 06.03.2025
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն X-ի միկրոբլոգում գրել է, որ հանդիպում է ունեցել Ուկրաինայի նախագահի հետ: «Կարևոր քննարկումներ նախագահ Զելենսկիի հետ՝ Ուկրաինայում տևական խաղաղության ճանապարհի մասին»,- գրել է դաշինքի ղեկավարը: Important discussions with President @ZelenskyyUa about the path to a lasting peace in Ukraine. pic.twitter.com/0YuXEPtT5d — Mark Rutte (@SecGenNATO) March 6, 2025
23:39 06.03.2025
ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցությունները խաղաղ կարգավորման շուրջ կմեկնարկեն հաջորդ շաբաթ՝ Սաուդյան Արաբիայում: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը լրագրողների հետ զրույցում։ «Այժմ մենք քննարկում ենք ուկրաինացիների հետ հանդիպումը Էր-Ռիադում կամ նույնիսկ հնարավոր է Ջիդդայում կազմակերպելու համար», – ասել է նա: Ուիտկոֆը նշել է, որ ԱՄՆ-Ուկրաինա հանդիպման օրակարգում կներառվեն խաղաղ համաձայնագրի հիմունքները և […]
23:28 06.03.2025
Հասարակական անվտանգության վարչությունը, որը ենթարկվում է Սիրիայի նոր կառավարությանը, որոշել է պարետային ժամ սահմանել Տարտուս քաղաքում մարտի 6-ին տեղական ժամանակով ժամը 22:00-ից մինչև մարտի 7-ի առավոտյան ժամը 10:00-ն՝ կապված երկրում նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի կողմնակիցների հետ մի շարք զինված բախումների հետ: «Տարտուս քաղաքի հանրային անվտանգության վարչությունը հայտարարում է ընդհանուր պարետային ժամ սահմանելու մասին այսօր երեկոյան […]
23:07 06.03.2025
Մարտի 6-ին, ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանը Ծառայության անձնակազմին է ներկայացրել պետի նորանշանակ տեղակալ, արդարադատության փոխգնդապետ Վահե Նանուշյանին։ Այս մասին հայտնել են Քրեակատարողական ծառայությունից։ Վահե Նանուշյանը նշանակվել է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի՝ մարտի 4-ի հրամանով, իսկ մինչ այդ զբաղեցնում էր Ծառայության շտաբի պետի տեղակալի պաշտոնը։ Խոսելով Վահե Նանուշյանի՝ ոլորտում ունեցած փորձի և մասնագիտական […]
22:55 06.03.2025
ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանն աշխատանքային շրջայց է կատարել Գյումրու և Վանաձորի մաքսային հսկողության գոտիներում, այցելել Բագրատաշեն և Այրում անցակետեր, ինչպես նաև Գյումրու և Վանաձորի հարկ վճարողների սպասարկման սրահներ։ Այս մասին հայտնել են ՊԵԿ-ից։ Կոմիտեի ղեկավարը կարևորել է առևտրի դյուրինացման, ՊԵԿ համակարգերի թվայնացման, ենթակառուցվածքների արդիականացման, ինչպես նաև հարկ վճարողների սպասարկման որակի բարձրացման ուղղությամբ տարվող աշխատանքները ու […]
22:33 06.03.2025
Գազայի հատվածում ցանկացած սրացում կարող է հանգեցնել այնտեղ մնացած իսրայելցի պատանդների մահվան: Այս նախազգուշացումը տեսաուղերձում արել է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալ թևի ներկայացուցիչ Աբու Ուբայդան։ «Մենք զգուշացնում ենք օկուպանտների ընտանիքներին և բոլոր շահագրգիռ կողմերին, որ ունենք ապացույցներ, որ մնացած պատանդները դեռ ողջ են, և որ մեր ժողովրդի դեմ ագրեսիայի ցանկացած սրացում, ամենայն հավանականությամբ, կհանգեցնի պատանդներից […]