23:26 11.03.2025
Բաքվում այսօր շարունակվել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործով շինծու դատավարությունը: Վարդանյանը ավելի քան 20 օր է, ինչ շարունակում է իր հացադուլը: Ի համերաշխություն Բաքվում ապօրանաբար դատվող հայ ռազմագերիների Եվրոպայում տարբեր ակցիաներ են տեղի ունեցել: Արդյո՞ք սկսել է ինչ-որ բան փոխվել: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Իսկապես տպավորություն է ստեղծվում, որ ինչ-որ […]
23:08 11.03.2025
Մարտի 11-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Քննարկվել են Գյումրու և Փարաքարի ՏԻՄ ընտրություններին, իրավապահ համակարգի բարեփոխումների ընթացքին առնչվող, ինչպես նաև կուսակցական բնույթի հարցեր։ ՀՀ վարչապետը նիստից տեսանյութ է հրապարակել:
22:55 11.03.2025
Մարտի 11-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիական ակադեմիայի մշտական քարտուղար, գրող Ամին Մալուֆի հետ։ Այս մասին հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից։ Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են Ֆրանսիայի և Հայաստանի միջև մշակույթի ու գրականության ոլորտներում պատմական կապերին, ինչպես նաև` ընթացիկ աշխարհաքաղաքական հիմնախնդիրներին։
22:39 11.03.2025
ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հյուրընկալվել է ԻԻՀ «Լրատվության դեսպաններ» կենտրոնին, որը նպատակադրված է խորացնել համագործակցությունն Իրանում հավատարմագրված դեսպանների և ԻԻՀ ԶԼՄ-ների միջև: Այս մասին հայտնում են Իրանում ՀՀ դեսպանությունից: Կենտրոնի և իրանական մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ քննարկման ընթացքում դեսպան Հակոբյանը, ընդգծելով հանրային դիվանագիտության դերը՝ որպես հասարակությունների միջև վստահություն ձևավորելու և փոխադարձ ընկալումը խորացնելու գործիք, […]
22:19 11.03.2025
Ներքին ու արտաքին քաղաքականությանը վերաբերող թեմաներն այս ընթացքում գերակայող են հանրային խոսույթում, բայց դրանից զատ ուշադրության արժանի են նաև տնտեսական գործընթացները, ուստի Հեռանկարի այսօրվա հաղորդման ընթացքում անդրադարձել ենք Հայաստանի տնտեսական զարգացման, ռիսկերի ու հնարավորությունների հարցերին: Հարցերին պատասխանել է տնտեսագետ, Պետական տնտեսագիտական համալսարանի պրոֆեսոր Ատոմ Մարգարյանը: Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում:
22:11 11.03.2025
Մարտի 10-ին Ամերիկյան պետությունների կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ, դեսպան Լիլիթ Մակունցը մասնակցել է Ամերիկյան պետությունների կազմակերպության Գլխավոր ասամբլեայի 56-րդ հատուկ նիստին։ Այս մասին տեղեկացնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից: Նիստի ընթացքում կազմակերպության անդամ պետություններն ընտրել են Սուրինամի արտաքին գործերի նախարար, դեսպան Ալբերտ Ռամդինին 2025-2030թթ․ ԱՊԿ նոր Գլխավոր քարտուղարի պաշտոնում։
20:39 11.03.2025
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և տեղեկացրել, որ հանդիպում է ունեցել Երևանի պետական բժշկական համալսարանի մի խումբ ուսանողների հետ։
20:16 11.03.2025
ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր աշխատանքային այցով Շիրակի մարզում էր։ ՏԿԵ փոխնախարարներ Նարեկ Մանուկյանի, Վարդան Կոստանյանի, մարզպետ Դավիթ Առուշանյանի, Ախուրյանի համայնքապետ Զավեն Մանուկյանի և այլ պատասխանատուների հետ նախ դիտարկել են «Հյուսիս-հարավ» ճանապարհի Լանջիկ-Գյումրի 27.5 կմ ճանապարհահատվածում իրականացված ասֆալտապատման և բետոնային կառույցների տեղադրման աշխատանքները։ Այս մասին հայտնում են նախարարությունից։ «Այնուհետև այցելել ենք Ախուրյան համայնքի Կառնուտ […]
19:50 11.03.2025
Մարտի 12-ին պաշտոնական այցով Հայաստան կժամանի Նիդերլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպը: ԱԳՆ-ում կկայանա ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումը, որին կհաջորդի նախարարների համատեղ մամուլի ասուլիսը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Հայաստանի և Նիդերլանդների ԱԳ նախարարների հանդիպումը կմեկնարկի ժ. 12:00-ին՝ նախ առանձնազրույցի ձևաչափով, ապա՝ ընդլայնված կազմով: 13:10-ին տեղի կունենա փաստաթղթի ստորագրման արարողություն, […]
19:06 11.03.2025
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հարցազրույց է տվել հնդկական առաջատար WION լրատվամիջոցին։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն։ «Հնդկաստան պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել տեղական՝ արտաքին քաղաքական թեմաների լուսաբանման հարցում առաջատար WION լրատվամիջոցին: Հարցազրույցում նախարար Միրզոյանը պատասխանել է Հայաստան-Հնդկաստան երկկողմ համագործակցության օրակարգի, զարգացման մեծ ներուժ ունեցող ուղղությունների, միջազգային հարթակներում […]
18:43 11.03.2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը թուրքական լրատվամիջոցների ներկայացուցիչներին:
17:45 11.03.2025
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը մարտի 11-ին հանդիպել է Երեւանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի եւ ՀՀ պետական կառավարման ակադեմիայի քաղաքագիտության ամբիոնի ուսանողների հետ, որոնք պրակտիկա են անցնում Ազգային ժողովում: Հանդիպումն ընթացել է հարցուպատասխանի ձեւաչափով: Պատասխանելով Կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագծի ընձեռած հնարավորություններին վերաբերող հարցին՝ ԱԺ փոխնախագահը նշել է, որ այն լայն արձագանք է […]
16:00 11.03.2025
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նորմալ պրակտիկա է անվանել այն, որ ԱՄՆ-ը Ռուսաստանին կտեղեկացնի ուկրաինական կողմի հետ բանակցությունների արդյունքների մասին։ «Իհարկե, Միացյալ Նահանգները, որպես Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի խաղաղ կարգավորման ուղիներ գտնելու նախաձեռնող երկիր, Ջիդդաում այսօրվա շփումներից հետո արդյունքների մասին կտեղեկացնի ռուսական կողմին, դա նորմալ պրակտիկա է: Իսկ երբ և ինչպես դա կանի ամերիկյան […]
15:48 11.03.2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշմամբ՝ Նանե Ղազարյանը նշանակվել է կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Նանե Ղազարյանին նշանակել կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ»,- նշված է որոշման տեքստում:
15:25 11.03.2025
Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հանդիպել է Ադրբեջանի Հանրապետության Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Վրաստանի և Ադրբեջանի միջև ռազմավարական գործընկերության հիմնական ոլորտները։ Ընդգծվել է տարբեր միջազգային և տարածաշրջանային ձևաչափերում երկրների միջև հաջող համագործակցության կարևորությունը։ Զրույցի ընթացքում անդրադարձ է եղել նաև Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններին։ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, […]
14:46 11.03.2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԵԽ գործընկերությանը, կազմակերպության աջակցությամբ Հայաստանում իրականացվող բարեփոխումներին վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը և տարածաշրջանային կայունությանը վերաբերող հարցերի։
14:42 11.03.2025
Ուկրաինան ձգտում է խաղաղության և պատրաստ է բանակցել պատերազմի ավարտի համար։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը Սաուդյան Արաբիայում իր ամերիկացի գործընկերների հետ բանակցությունների ժամանակ, հաղորդում է CNN-ը։ «Այժմ մենք կարծում ենք, որ պետք է քննարկենք ամենակարևորը՝ ինչպես սկսել այս գործընթացը: Եվ մենք շատ բաց ենք, շատ բաց: Եվ մենք ցանկանում […]
14:33 11.03.2025
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մարտի 11-ի հերթական նիստում մարտի 30-ին նշանակված ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին հերթական համարներ տրամադրելու համար իրականացրել է վիճակահանություններ։ Վիճակահանություններն իրականացվել են յուրաքանչյուր համայնքի ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների միջև առանձին՝ մեկնարկելով Փարաքար համայնքից, որտեղ առաջադրված կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների թիվը ամենափոքրն է։ Այն կուսակցությունը կամ կուսակցությունների դաշինքը, որը մասնակցել […]
14:22 11.03.2025
Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում բանակցություններ են սկսվել ԱՄՆ-ի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև, հաղորդում է AP-ն: Հանդիպմանը մասնակցում է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Լրագրողներին կարճ ժամանակով թույլ տվեցին մտնել հյուրանոցի կոնֆերանսի սենյակ, սակայն հանդիպման մասնակիցները ոչ մի հարցի չպատասխանեցին։ Նախօրեին Ռուբիոն ասել էր, որ Սաուդյան Արաբիայում կայացած հանդիպմանը ԱՄՆ-ը հույս ունի հասկանալ Ուկրաինայի մտադրությունները և Կիևի […]
14:11 11.03.2025
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն մասնավոր կերպով կոչ է արել Եվրամիության առաջնորդներին ակտիվացնել հարաբերությունները Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ՝ մի կողմ թողնելով տարաձայնությունները՝ ամրապնդելու անվտանգության ոլորտում համագործակցությունը: Այս մասին հայտնում է Financial Times-ը (FT)՝ հղում անելով նրա հայտարարություններին համառոտ տեղեկացված պաշտոնյաներին։ Հրատարակության տվյալներով՝ դա պայմանավորված է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և նրա վարչակազմի դիրքորոշմամբ՝ […]
13:48 11.03.2025
ԵԱՀԿ-ի բոլոր սկզբնական նպատակներն ու սկզբունքներն այժմ կոպտորեն խախտվում և անտեսվում են, ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի երկրները կազմակերպությանը հասցրել են ճգնաժամի, ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Կազմակերպության ստեղծման բոլոր սկզբնական նպատակները և այն սկզբունքները, որոնց վրա հիմնված է, որոնք համաձայնեցվել են կոնսենսուսով, այժմ կոպտորեն խախտվում և անտեսվում»,- ասել է Լավրովը ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն […]
13:39 11.03.2025
Թեհրանը Վաշինգտոնի հետ կբանակցի միայն այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չեղարկի Իսլամական Հանրապետության դեմ ամերիկյան բոլոր պատժամիջոցները։ Այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի անդամ Ֆադա Հոսեյն Մալեքին։ «Եթե Թրամփն իսկապես հավատում է բանակցություններին, ապա այդ ուղղությամբ առաջին քայլը պետք է լինի դաժան պատժամիջոցների ամբողջական վերացումը, […]
13:34 11.03.2025
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը խոստովանել է, որ ԵՄ պաշտպանական արդյունաբերությունը զիջում է Ռուսաստանին: Նա ելույթ է ունեցել երեքշաբթի Ստրասբուրգում Եվրախորհրդարանի լիագումար նիստում: «Եթե նայենք ռազմական ծախսերին իրական արտահայտությամբ, ապա Ռուսաստանն ավելի շատ է ծախսում, քան ամբողջ Եվրոպան միասին վերցրած: Եվրոպայի արտադրությունը դեռևս ավելի ցածր է: Եվ ավանդական հնարավորություններից դուրս, սպառնալիքների շրջանակը, որին բախվում […]
12:35 11.03.2025
Շատ զենքեր կմնան Ուկրաինայում, եթե նույնիսկ դադարեցվեն Արևմուտքի մատակարարումները Կիև։ Նման կարծիք է հայտնել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Այնքան սպառազինություն է բերվել, որ նույնիսկ մատակարարումների դադարեցումից հետո ուկրաինացիները դեռ շատ ու շատ ամիսներ կունենան պայքարելու զենք»,- կարծում է Կրեմլի ներկայացուցիչը։
11:32 11.03.2025
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ նախագահ Իլհամ Ալիևի հետ բանակցությունների ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցությունների հարցը։ «Հնարավորություն է ստեղծվել եղբայր Իլհամ Ալիևի հետ քննարկելու շատ կարևոր թեմաներ, մասնավորապես՝ Հայաստանի հետ խաղաղ բանակցությունների հարցը»,-ասել է Էրդողանը։
11:17 11.03.2025
Մոսկվայի և Վաշինգտոնի միջև շփումները ներկայումս բավականին ինտենսիվ են, և դրանց մակարդակն ու ձևաչափը հաճախ համաձայնեցվում են օպերատիվ կերպով: Այս մասին ՏԱՍՍ-ին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Վիթքոֆի՝ Մոսկվա այցի հնարավորությունը։ «ԱՄՆ-ի հետ երկկողմ շփումները ներկայումս բավականին ինտենսիվ են, դրանց մակարդակն ու ձևաչափերը հաճախ շատ արագ […]
10:34 11.03.2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կգնի նոր Tesla մեքենա՝ ընկերության սեփականատեր Իլոն Մասկին աջակցելու համար։ «Վաղը առավոտյան ես գնելու եմ բոլորովին նոր Tesla՝ որպես վստահության և աջակցության քվե Իլոն Մասկի համար»,- գրել է նա Truth Social-ում: Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Մասկի՝ Կառավարության արդյունավետության վարչության (DOGE) գործողությունները, որը զբաղվում է կառավարական ապարատի չափերի կրճատմամբ, ԱՄՆ-ում […]
01:21 11.03.2025
ԱՄՆ վարչակազմն ակնհայտ է համարում, որ Ուկրաինայի համար չափազանց դժվար կլինի վերադառնալ 2014թ. սահմաններին: Այս մասին Սաուդյան Արաբիա թռիչքի ժամանակ լրագրողներին ասել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Կարծում եմ՝ երկու կողմերն էլ պետք է հասկանան, որ այս իրավիճակը ռազմական լուծում չունի», – մեջբերում է նրա խոսքերը The New York Times-ը։ Ռուբիոն ասել է. «Ակնհայտ է, […]
01:13 11.03.2025
Վլադիմիր Զելենսկին նամակ է հղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, որում ներողություն է խնդրել փետրվարի վերջին Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակում նրա հետ հանդիպման ժամանակ առաջացած հանրային վեճերի համար։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը FOX NEWS-ին տված հարցազրույցում: «Զելենսկին նամակ է հղել նախագահին (խմբ.Թրամփին)։ Նա ներողություն է խնդրել (խմբ.Սպիտակ տան) Օվալաձև աշխատասենյակում […]
00:19 11.03.2025
Մարտի 10-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը հանդիպում է ունեցել Ռենսիի քաղաքապետ Ժան-Միշել Ժենեստիեի հետ։ Այս մասին հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից։ Հանդիպման ընթացքում դեսպանը կարևորել է Ֆրանսիայի ամենահին հայկական կրթական հաստատության՝ «Դպրոցասեր»-ի կարևոր դերակատարությունը հայոց լեզվի և հայապահպանության գործում։ Դեսպանը հիշատակել է, որ «Դպրոցասեր»-ը, հիմնադրված լինելով Կոստանդնուպոլսում դեռևս 1879թ., Ֆրանսիա է տեղափոխվել շուրջ 100 […]