12:20 30.08.2023
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել և կից տեսանյութ հրապարակել․ «Կառավարության եւ Եվրոպական միության ֆինանսավորմամբ Բազումից դեպի Սպիտակ ճանապարհին հիմնվել է «Ձեր կայանը» զբոսաշրջային կետը, որտեղ կազմակերպվելու է նաեւ տեղական արտադրանքի ցուցահանդես վաճառք»:
11:57 30.08.2023
Հնդկաստանի ազգային պաշտպանական քոլեջի պատվիրակությունը, որը գլխավորում էր քոլեջի հրամանատար գեներալ-լեյտենանտ Սուկրիտի Սինկհ Դահիյան, օգոստոսի 29-ին այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան: Պատվիրակության կազմում կային Հնդկաստանի, Ֆրանսիայի, Բրազիլիայի, Նիգերիայի, Մոնղոլիայի և Շրի Լանկայի բարձրաստիճան զինվորական և քաղաքացիական ներկայացուցիչներ: «Հյուրերը ՀՑԹԻ գիտաշխատող Ռեգինա Գալուստյանի ուղեկցությամբ ծանոթացան մշտական և ժամանակավոր ցուցադրություններին: Շրջայցի ավարտին գեներալ-լեյտենանտ Սուկրիտի Սինկհ Դահիյան գրառում […]
11:32 30.08.2023
«Սպիտակ համայնքի Կաթնաջուր բնակավայրում սուբվենցիոն ծրագրով կառուցվել է հանուն Հայրենիքի կյանքը նվիրաբերած հերոսների հիշատակի հուշահամալիր: Կառուցվել է մոտ 1700 քմ պուրակ, որի համար հատկացվել է 42 մլն դրամ: Միջոցների 50 տոկոսը տրամադրել է Կառավարությունը: Սպիտակ քաղաքի մոդուլային տիպի մանկապարտեզի կառուցման շինախտանքներն ընթացքի մեջ են: Մոտ 1300 քմ մակերեսով, 144 տեղ հզորությամբ մանկապարտեզի կառուցման համար հատկացվել […]
11:22 30.08.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ջազմեն, դաշնակահար Վահագն Հայրապետյանի ծննդյան 55-ամյակի առիթով: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Հարգելի պարոն Հայրապետյան, սիրելի Վահագն, Սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 55-ամյակի առիթով: Դուք առանձնահատուկ վաստակ ունեք Հայաստանում ջազային և ընդհանրապես երաժշտարվեստի զարգացման և մատուցման գործում: Ձեր նվիրումը երաժշտությանը, արվեստին, ստեղծագործական Ձեր կերպարը մեր […]
11:09 30.08.2023
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել և կից տեսանյութ հրապարակել․ «Շիրակամուտ – Լեռնավան ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների 90%-ն ավարտվել է: 1,1 կմ ճանապարհի հիմնանորոգման արժեքը կազմել է ավելի քան 148 մլն դրամ, որը հատկացվել է Կառավարության կողմից»,-գրել է նա:
10:51 30.08.2023
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել և կից տեսանյութ հրապարակել․ «Սպիտակ համայնքի Լեռնավան բնակավայրում կառուցվել է ջրամբար: Մոտ 12 հազար 500 խմ ծավալով գեոմեմբրանային թաղանթով ջրամբարի կառուցման սուբվենցիոն ծրագրի արժեքը 35 մլն դրամ է: Միջոցների մի մասը հատկացրել է Կառավարությունը, մյուս մասը՝ համայնքը»:
10:24 30.08.2023
Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն X-ի իր էջում Հայաստանում արված լուսանկար է հրապարակել և կից գրել. «Հայաստանում եմ` Փարիզի և այլ համայնքների ընտրված պաշտոնատար անձանց հետ: Արցախի 120 000 հայեր, այդ թվում` 30 000 երեխաներ, 9 ամիս շարունակ մեկուսացված են, մատնված են սովի և զրկված են ամեն ինչից: Այս հումանիտար աղետի հետ կապված` մենք նրանց հումանիտար օգնություն […]
10:19 30.08.2023
Օգոստոսի 29-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի հետ։ Հանդիպումը կայացել է Բլեդի համաժողովին նախարար Միրզոյանի մասնակցության նպատակով Սլովենիա այցի ընթացքում: Երկուստեք ընդգծվել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի՝ 8 ամսից ավել շարունակվող ապօրինի արգելափակման, իսկ հունիսի 15-ից Լեռնային Ղարաբաղի լիակատար շրջափակման հետևանքով ԼՂ-ում ստեղծված հումանիտար […]
22:09 29.08.2023
Օգոստոսի 29-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆինլանդիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էլինա Վալտոնենի հետ։ Նախարար Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի՝ արդեն 8 ամսից ավել շարունակվող ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ժամ առ ժամ խորացող հումանիտար ճգնաժամի մանրամասները: ՀՀ ԱԳ նախարարը մասնավորապես նշել է, որ խախտված են […]
20:48 29.08.2023
Ինչի՞ հետ է կապված այն, որ Բաքվում հենց հիմա հանկարծ որոշեցին Արցախին օգնություն ուղարկել: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Այսօր առավոտյան Ադրբեջանի «Կարմիր մահիկի» կազմակերպության նախագահը հայտարարեց, որ կազմակերպությունը երկու բեռնատար մեքենա է տեղափոխելու Արցախ, որով սնունդ, այլուր, հացահատիկ պետք է հասցնեն։ Այդ ամենն անվանել է մարդասիրական օգնություն: Կարևոր է ընդգծել որ, սովորաբար […]
19:49 29.08.2023
Օգոստոսի 29-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ ՀՀ զինված ուժերում կարգապահության վիճակի և առկա խնդրահարույց հարցերի վերաբերյալ։ Բացելով նիստը՝ պաշտպանական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ քննարկվող հարցերը չափազանց կարևոր են զինված ուժերում կարգապահության մակարդակի բարձրացման և ամրապնդման գործում։ Պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրել են զեկույցներ՝ անդրադառնալով ԶՈՒ կարգապահության վիճակին, խնդիրներին և […]
18:12 29.08.2023
Օձուն բնակավայրում ընթացքի մեջ են մարզաառողջարանային կենտրոնի կառուցման շինաշխատանքները, որոնց 80%-ն արդեն ավարտվել է: Այդ մասին ասված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Ֆեյսբուքի էջում: «Այն կառուցվում է սուբվենցիոն ծրագրերի շրջանակում, ներդրվել է 205 մլն դրամ: Միջոցների 45 տոկոսը հատկացրել է Կառավարությունը»,- նշված է գրառման մեջ:
15:14 29.08.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանում առկա իրադրությանը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի օրեցօր խորացումը, ինչպես նաև շեշտել դրա հաղթահարմանն ու լուծմանն ուղղված քայլերի անհրաժեշտությունը: Զրուցակիցներն ընդգծել են տարածաշրջանում կայունության ու խաղաղության ապահովման ուղղությամբ հետևողական […]
13:14 29.08.2023
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը ողջունում է օգոստոսի 28-ին ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի հայտարարությունը, որով վերջինս մտահոգություն է հայտնում Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակի կապակցությամբ։ Մասնավորապես, Դունյա Միյատովիչը նշել է, որ շարունակում է լրջորեն մտահոգված լինել 2022 թվականի դեկտեմբերից Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքով անցնող ճանապարհի արգելափակումից հետո Լեռնային Ղարաբաղում տիրող հումանիտար իրավիճակով […]
11:00 29.08.2023
Ալավերդիում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Սանահին-Ակներ 9,3 կմ ավտոճանապարհի շինաշխատանքների ընթացքին: «Ծրագրի արժեքը կազմում է շուրջ 2 մլրդ դրամ, որը հատկացվել է պետական բյուջեից: Աշխատանքների մեծ մասը կավարտվեն մինչ տարեվերջ»,-Ֆեյսբուքի իր էջեում գրել է Փաշինյանը:
10:38 29.08.2023
Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը նախագահել է «Հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրանից բխող 2023-2026 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագծի հանրային քննարկումների շրջանակում կայացած հանդիպումները՝ նվիրված «Հակակոռուպցիոն կրթություն և հանրային իրազեկում» և «Հակակոռուպցիոն մոնիթորինգի և գնահատման համակարգի կատարելագործում» ռազմավարական նպատակների ներքո նախատեսված ռազմավարական ուղղություններին և գործողություններին: Նախարարի տեղակալը ներկայացրել է հակակոռուպցիոն կրթության համակարգի բարելավման, […]
10:23 29.08.2023
Օգոստոսի 28-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Սլովենիայի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Տանյա Ֆայոնի հետ։ Հանդիպումը կայացել է Սլովենիայում անցկացվող Բլեդի ռազմավարական համաժողովի շրջանակներում: Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հայաստանի և Սլովենիայի միջև երկկողմ համագործակցության հարցերի, ընթացիկ ծրագրերի՝ պատրաստակամություն հայտնելով քայլեր ձեռնարկել երկկողմ քաղաքական երկխոսությունն առավել ակտիվացնելու ուղղությամբ: Անդրադառնալով […]
21:37 28.08.2023
Ֆրանսիայի արտգործնախարարությունը պաշտոնապես չի հաստատում մամուլ թափանցած տեղեկություններն այն մասին, որ Փարիզը պատրաստվում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի նախագիծ ներկայացնել Արցախում հումանիտար իրավիճակի ու Լաչինի միջանցքը բացելու անհրաժեշտության վերաբերյալ: Որքանո՞վ են հավաստի տեղեկությունները և ովքե՞ր կարող են խանգարել, եթե Ֆրանսիան իսկապես ներկայացնի բանաձևի հայանպաստ նախագիծ: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Տեղեկություններն այն մասին, […]
21:30 28.08.2023
14 քաղաքական ուժ շարունակում է ընտրապայքարը Երևանի քաղաքապետի պաշտոնի համար: Գրեթե մեկ շաբաթ է՝ թեկնածուները քարոզարշավ են իրականացնում և երևանցիներին ներկայացնում իրենց նախընտրական ծրագիրը: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորում է Տիգրան Ավինյանը: Նա հյուրընկալվել է «Հեռանկար»-ի տաղավարում: «Քաղաքացիական պայամանագիր»-ը ընտրություններին մասնակցում է «Ասե՛ք, կանենք» կարգախոսով։ «Մեր կարգախոսը ծնվել է ոչ արհեստական ձևով, կարգախոսը ծնվել […]
12:57 28.08.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Լոռու մարզ: Վանաձորում կայացած խորհրդակցության ժամանակ վարչապետին ներկայացվել է Լոռու մարզպետի աշխատակազմի 2022թ. գործունեության հաշվետվությունն ու ընթացիկ տարում իրականացվող ծրագրերի ընթացքը: Խորհրդակցությանը մասնակցել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Պետական վերահսկողական ծառայության պետ Ռոմանոս Պետրոսյանը, Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը և […]
23:59 27.08.2023
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ Սլովենիա աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն օգոստոսի 27-ին այցելել է Դեբելի Ռտիչ վերականգնողական կենտրոն: Սլովենիայի ԱԳՆ պետքարտուղար Սամուել Ժբոգարի ուղեկցությամբ նախարար Միրզոյանը ծանոթացել է կենտրոնի գործունեությանը, նախաձեռնություններին և հայ երեխաների համար նախատեսված ծրագրին: Ներկա էին նաև Սլովենիայում Ավստրիայի դեսպանը և Սլովենիայի Կարմիր խաչի ներկայացուցիչը: Սլովենիայի «Մարդու […]
18:34 27.08.2023
Տեղի ունեցածը սարսափելի է, ֆեյսբուքյան իր էջում գրել է Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը՝ անդրադառնալով այսօր տեղի ունեցած ողբերգական պատահարին։ «Երեք լույս, երեք տան ճրագ, անդառնալի կորուստ մեր համայնքի համար։ Ցավակցում եմ ծնողներին եւ հարազատներին, մեզ բոլորիս։ Չափազանց ուշադիր պիտի լինենք մեր երեխաների նկատմամբ»,-նշվում է գրառման մեջ։ Հիշեցնենք, որ այսօր ժամը 14:10-ի սահմաններում Ներքին գործերի […]
16:50 27.08.2023
ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի յոթերորդ ասամբլեայի նստաշրջանի շրջանակում հանդիպել է Կոսովոյի շրջակա միջավայրի, տարածքային պլանավորման և ենթակառուցվածքների նախարար Լիբուրն Ալիուին։ Հանդիպմանը մասնակցել է նախարարի խորհրդական Պարույր Սիմոնյանը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ոլորտի վերաբերյալ հարցերի լայն շրջանակ։ Նախարար հակոբ Սիմիդյանը ներկայացրել է շրջակա միջավայրի խնդիրների լուծման ուղղությամբ ՀՀ կառավարութան կողմից […]
15:51 27.08.2023
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Գառնիում ներկա է գտնվել Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությանը։ ՏԿԵ նախարարը շնորհավորել է ՃՇՀԱՀ շրջանավարտներին` մաղթելով նորանոր ձեռքբերումներ ապագա բոլոր նախաձեռնություններում։ «Կարճ ժամանակում դուք վերածվել եք հավաստագրված մասնագետների, ձեռք եք բերել մասնագիտական գիտելիքներ, որոնք թույլ են տալիս ակտիվորեն մասնակցել մեր երկրում […]
15:04 27.08.2023
ՀՀ ԱԳՆ-ն տեղեկացնում է, որ օգոստոսի 27-29-ը ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը կայցելի Սլովենիա: Նախարար Միրզոյանը կմասնակցի Բլեդի ռազմավարական համաժողովին, որն այս տարի անցկացվում է «Համերաշխություն համաշխարհային անվտանգության համար» խորագրի ներքո: Նախատեսվում է Արարատ Միրզոյանի մասնակցությունը «Անվտանգության նոր ճարտարապետներ. ովքե՞ր» պանելային քննարկմանը:
14:04 27.08.2023
Նախարար Վահան Քերոբյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի խորհրդական, ԻԻՀ ազատ գոտիների գերագույն խորհրդի քարտուղար Հոջաթոլլահ Աբդոլմալեքիի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա է եղել նաև ԻԻՀ֊ում ՀՀ առևտրական կցորդ Վարդան Կոստանյանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել է ազատ տնտեսական գոտիների շրջանակում երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ։ Մասնավորապես, կողմերն անդրադարձել են լոգիստիկ հարցերի, և պայմանավորվածություն է ձեռք […]
21:21 26.08.2023
Ուկրաինային ապագա զենքի մատակարարումների վերաբերյալ Գերմանիայի բոլոր որոշումները մանրակրկիտ կշռադատվելու են, և այս հարցում հապճեպ քայլեր չեն լինի։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Passauer Neue Presse թերթին տված հարցազրույցում, որը հրապարակվել է շաբաթ օրը՝ օգոստոսի 26-ին։ «Ուզում եմ վստահեցնել ձեր բոլոր ընթերցողներին, որ ես կշարունակեմ ուշադիր դիտարկել յուրաքանչյուր որոշում և երբեք որևէ […]