TIME
Ամսաթիվ
08 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+28.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ուկրաինայում ռազմական դրությունը և մոբիլիզացիան երկարաձգվել է ևս 90 օրով

18:46 27.07.2023

Ուկրաինայի Գերագույն Ռադան աջակցել է ռազմական դրության և ընդհանուր մոբիլիզացիայի ևս 90 օրով երկարաձգմանը։ Այսպիսով, Ուկրաինայում ռազմական դրությունը և մոբիլիզացիան երկարաձգվել է մինչև 2023 թվականի նոյեմբերի 15-ը։ Ըստ ուկրաինական լրատվամիջոցի՝ համապատասխան բանաձեւին կողմ է քվեարկել Ռադայի 347 անդամ։ 1tv.ge-ի փոխանցմամբ՝ նշված նախաձեռնությունը օրենսդիր մարմնին ներկայացրել է նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Ուկրաինայի խորհրդարանը ութերորդ անգամ է երկարացնում […]

̰
Ադրբեջանի իշխանությունների պարտականությունն է երաշխավորել անվտանգ ու ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով․ Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան

13:35 27.07.2023

Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Անն Բուայոնը թվիթերյան գրառում է արել, անդրադարձեել Լաչինի միջանցքի շրջափակմանն ու Ադրբեջանի պատրավորություններին։ Գրառման մեջ մասնավորապես նշված է․ «Ադրբեջանի իշխանությունների պարտականությունն է երաշխավորել անվտանգությունն ու ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքի երկայնքով և թույլ չտալ ճգնաժամի հետագա սրացում»։ 🇪🇺 “It is incumbent on the Azerbaijani authorities to guarantee safety and freedom of movement along […]

̰
Հումանիտար բեռի մուտքը թույլ չտալն ընդամենը կհաստատի ԼՂ-ում ցեղասպանություն իրականացնելու Բաքվի մտադրության մասին մտավախությունները․ Փաշինյան

11:50 27.07.2023

Կառավարության նիստի ընթացքում, անդրադառնալով ԼՂ 361 տոննա հումանիտար օգնություն է ուղարկելու թեմային, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցադրում արեց․ «Ինչո՞ւ Ադրբեջանը թույլ չի տալիս այդ բեռների մոտքը ԼՂ, մի՞թե ոչ այն պատճառով, որ Ադրբեջանի իրական նպատակը ԼՂ ժողովրդին սովի մատնելն է, ցեղասպանության ենթարկելը: Սակայն, անկախ մեր գնահատականներից, մենք սպասում ենք ՌԴ խաղաղապահ զորախմբի, պաշտոնական Բաքվի դրական […]

̰
Ադրբեջանը խոչընդոտում է հումանիտար բեռների մուտքը Լաչինի միջանցք և ԼՂ․ Փաշինյան

11:40 27.07.2023

Հումանիտար ճգնաժամի պայմաններում ԼՂ ժողովրդին աջակցության կառավարման խմբի որոշմամբ՝ երեկ 361 տոննա հումանիտար օգնություն է ուղարկվել Լեռնային Ղարաբաղ՝ 19 բեռնատար ավտոմեքենաներով։ Այս մասին Կառավարության նիստի մեկնարկին խոսեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա նշեց, որ հումանաիտար օգնությունը հասել է Սյունիքի մարզի Կոռնիձորի հատված։ «Մենք խնդրել ենք, որպեսզի ԼՂ-ում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչներն ընդունեն բեռը և […]

̰
Մարվել է Բյուրական գյուղի տներից մեկում բռնկված հրդեհը

10:27 27.07.2023

Հունիսի 27-ին, ժամը 04։43-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի Բյուրական գյուղում այրվում է երկհարկանի տուն․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 18-րդ փողոցի երկհարկանի տան երկրորդ հարկում և տանիքում. երկրորդ հարկում հայտնաբերվել է Ե․ […]

̰
Խոշոր ՃՏՊ՝ Ծիլքար գյուղի սկզբնամասում․ կան բազմաթիվ տուժածներ

22:37 26.07.2023

Հունիսի 26-ին, ժամը 18։35-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Սպիտակ քաղաքից դեպի «Գնթունիք» արագ սննդի կետ տանող հատվածում՝ գազալցակայանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ծիլքար գյուղի սկզբնամասում բախվել են «GAZ-53» մակնիշի […]

̰
Նիգերի մայրաքաղաքի նախագահական պալատում տեղի է ունեցել հրաձգություն

22:05 26.07.2023

Նիգերի մայրաքաղաք Նիամեյի նախագահական նստավայրի մոտ կրակոցների ձայներ են լսվում, հաղորդում է TV5MONDE-ը։ Նիամեյում հեռուստաալիքի թղթակիցը հայտնում է, որ նախագահական նստավայրի մոտ կրակոցները սկսվել են տեղական ժամանակով ժամը 18։00-ի սահմաններում: Ավելի վաղ նախագահական գվարդիայի զինվորները շրջափակել էին նախագահական նստավայրը մայրաքաղաք Նիամեյում։ Նիգերի նախագահի գրասենյակից հայտնել են, որ երկրի բանակը չի աջակցել մի շարք զինվորականների հակապետական […]

̰
Սպիտակ տունը բացատրել է Բայդենի շան ագրեսիվության պատճառը

21:06 26.07.2023

Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան Պիերը նախագահական տան շան ագրեսիվությունը բացատրել է ամերիկացի առաջնորդի նստավայրում տիրող սթրեսային իրավիճակով։ The New York Post-ն ավելի վաղ գրել էր, որ Բայդենի՝ Կոմանդեր անունով հովիվ շունը չորս ամսում կծել է Գաղտնի ծառայության յոթ աշխատակցի, իսկ նրանցից մեկը հայտնվել է հիվանդանոցում։ «Սպիտակ տանը մնալը եզակի և սթրեսային փորձ է […]

̰
Ջեյհուն Բայրամովը կմեկնի Թուրքիա

20:20 26.07.2023

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հուլիսի 31-ին կմեկնի Թուրքիա։ Այս մասին հայտնել են  Թուրքիայում Ադրբեջանի դեսպանատնից։ Այցի ընթացքում Ջեյհուն Բայրամովը կհանդիպի իր թուրք գործընկեր Հաքան Ֆիդանի հետ, տեղի կունենա երկու նախարարների համատեղ մամուլի ասուլիսը։  

̰
Մոսկվան և Անկարան ծրագրում են Վլադիմիր Պուտինի այցը Թուրքիա․ Ուշակով

20:05 26.07.2023

Մոսկվան և Անկարան ծրագրում են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Թուրքիա, սակայն հստակ ժամկետների մասին դեռ չեն պայմանավորվել։ Այդ մասին հայտնել է ՌԴ նախագահի միջազգային հարցերով օգնական Յուրի Ուշակովը: «Հիշատակվել է օգոստոսը, նշվել են նաև այլ տարբերակներ, բայց մենք դեռ այդ աշխատանքը չենք սկսել, թեև նկատի ունենք, որ մեր նախագահն Էրդողանին խոստացել է գնալ Թուրքիա»,-Ermenihaber.am-ի […]

̰
Արցախի ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը քննարկել է ԱԺ նախագահի ընտրության ժամկետների փոփոխության հարցը

19:42 26.07.2023

  Հուլիսի 26-ին հրավիրվել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ, որը վարում էր հանձնաժողովի նախագահի տեղակալ Էդուարդ Աղաբեկյանը: Քննարկվող օրինագծերը ներկայացրել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Ժիրայր Միրզոյանը: «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում առաջարկվող փոփոխությունները պայմանավորված են ստեղծված իրավիճակում Ազգային ժողովի նախագահի ընտրության համար ավելի ճկուն մեխանիզմների ներդրման հետ: Ըստ […]

̰
2022 թ․-ին Ռուսաստանից Թուրքիա է արտագաղթել մոտ 100․000 մարդ

18:55 26.07.2023

Թուրքիայի վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2022թ. միգրացիայի միջազգային վիճակագրությունը, ըստ որի՝ Թուրքիայից արտագաղթածների թիվը անցյալ տարվա համեմատ աճել է 62․3%-ով, իսկ Թուրքիա ներգաղթածների թիվը նվազել է 33․2%-ով։ 2022-ին Թուրքիա ժամանած օտարերկրյա քաղաքացիների մեջ առաջին տեղը զբաղեցրել են Ռուսաստանի քաղաքացիները (25%)։ Երկրորդ տեղում Ուկրաինան է՝ (8․1%), երրորդում Իրանը՝ (6․5%), իսկ հաջորդաբար Աֆղանստանը (5․4%) և Իրաքը (4․8%)։ […]

̰
Ղուրանն այրելու դեպքերի կապակցությամբ Իսլամական համագործակցության կազմակերպությունը արտահերթ ժողով է գումարում

18:39 26.07.2023

Հուլիսի 31-ին Իսլամական համագործակցության կազմակերպությունը (ԻՀԿ) Իրանի և Իրաքի առաջարկությամբ  արտահերթ ժողով է գումարելու, որտեղ առաջնահերթ պետք է քննարկվեն Շվեդիայում և Դանիայում մահմեդականների սուրբ գրքի՝ Ղուրանի հրկիզման դեպքերը։ Այս մասին գրավոր հայտարարությամբ հանդես է եկել Իրանի արտգործնախարարության խոսնակ  Նասեր Քանանին։ Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ նա մասնավորապես նշել է, որ Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանն այդ հարցով հեռախոսազրույց  […]

̰
Քննարկվել է ՀՀ կառավարության և ԱՄՀ-ի միջև համագործակցության լայն շրջանակ

16:05 26.07.2023

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի մշտական ներկայացուցչի հետ քննարկման մասին։ «Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի մշտական ներկայացուցիչ Մեհդի Ռաիսիի հետ քննարկել ենք ՀՀ կառավարության և ԱՄՀ-ի միջև համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ։ Անդրադարձել ենք ֆինանսների հասանելիությանը, հարկային քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցերի, ընդգծել պետություն-մասնավոր գործընկերության, ներդրումների արդյունավետ […]

̰
Լենա Նանուշյանը խոսել է ԼՂ-ում դեղորայքի և բժշկական պարագաների խորացող պակասի մասին

15:38 26.07.2023

Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակի շուրջ արտաքին գործերի նախարարությունում տեղի ունեցած հանդիպմանը մասնակցել է առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը: ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը նշել է, որ հունիսի 15-ից Լեռնային Ղարաբաղի լիակատար շրջափակումը և հումանիտար մատակարարումների դադարեցումը, այդ թվում՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով, հանգեցրել է պարենի, դեղորայքի, վառելիքի և կենսական նշանակության այլ ապրանքների […]

̰
Հայաստանից Արցախ է ուղարկվում առաջին անհրաժեշտության սննդամթերքով բեռնված 19 բեռնատար

11:56 26.07.2023

Հայաստանը 400 տոննայի չափով հումանիտար օգնություն է ուղարկում Արցախ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Երևանում լրագրողների հետ զրույցում ասել է ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը: Դեկտեմբերի 12-ից սկսած՝ շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամն էլ ավելի է խորանում՝ հատկապես հունիսի 15-ից ԼՂ հումանիտար մատակարարումների լիակատար արգելափակման պայմաններում: «Որոշում է կայացվել, որ պետք […]

̰
ԵՄ-ն լրջորեն է վերաբերվում ԿԽՄԿ-ի զգուշացումներին. Տոյվո Կլաար

11:44 26.07.2023

Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղ հումանիտար օգնություն հասցնելու անհնարինության մասին գրառմանը: Թվիթերյան իր միկրոբլոգում նա մասնավորապես գրել է. «ԿԽՄԿ-ն հսկայական աշխատանք է կատարում գետնի վրա շատ դժվար հանգամանքներում: Կարևոր է, որ նրանք կարողանան ազատ գործել։ ԵՄ-ն լրջորեն է վերաբերվում նրանց զգուշացումներին»։ Կլաարը կից հրապարակել […]

̰
Երևանի ավագանու ընտրություններին միջազգային դիտորդներ կհրավիրվեն

11:30 26.07.2023

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հուլիսի 25-ի հերթական նիստում հաստատել է Երևանի ավագանու 2023 թվականի սեպտեմբերի 17-ի ընտրություններին միջազգային դիտորդներ հրավիրելու որոշումը։ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը նախագիծը զեկուցելիս մանրամասնել է՝ Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին միջազգային դիտորդներ հրավիրելու համար հարկավոր է որոշում ընդունել։ Այսպիսով, նախագծի համաձայն, դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով ԿԸՀ-ն հրավիրում է Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային […]

̰
ՆԱՏՕ-Ուկրաինա խորհուրդը Բրյուսելում կքննարկի Ուկրաինայից հացահատիկի արտահանման հնարավորությունը՝ առանց Ռուսաստանի Դաշնության համաձայնության

11:07 26.07.2023

ՆԱՏՕ-Ուկրաինա խորհուրդը (NAC) դեսպանների մակարդակով չորեքշաբթի կանցկացնի իր երկրորդ հանդիպումը՝ քննարկելու Ուկրաինայից հացահատիկի արտահանման հետ կապված իրավիճակը հացահատիկի գործարքի փլուզումից հետո: Ուկրաինայի նախաձեռնությամբ այս նիստի գումարման մասին անցյալ շաբաթ հայտարարեց ՆԱՏՕ-ի խոսնակ Օանա Լունգեսկուն։ Պաշտոնական տեղեկությունների համաձայն՝ հանդիպումը կանցկացվի դռնփակ, որի արդյունքներով մամուլի ներկայություն նախատեսված չէ, սակայն հնարավոր է կարճ գրավոր հայտարարություն տարածվի։ Կիևն օգտվեց […]

̰
ՏԿԵ նախարարն ընդունել է ԱՄԷ նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպանին

10:40 26.07.2023

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Նարիման Ալ-Մուլլային։ Նախարարը ողջունել է դեսպանին և հաջողություններ մաղթել հայաստանյան առաքելության ընթացքում։ Դեսպանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և բարձր է գնահատել հայ-էմիրաթական հարաբերությունների առկա մակարդակը և այն խորացնելու անհրաժեշտությունը։ Հանդիպման ժամանակ քննարկվել են […]

̰
Freedom House-ը կոչ է անում Ադրբեջանին թույլ տալ ԿԽՄԿ-ին կենսականորեն անհրաժեշտ մարդասիրական օգնություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղին

10:34 26.07.2023

Freedom House ամերիկյան կազմակերպությունը կոչով դիմել է Ադրբեջանին՝ պահանջելով թույլ տալ Կարմիր խաչի միջազային կոմիտեին օգնություն հասցնել Լեռնային Ղարաբաղ: Թվիթերյան միկրոբլոգում հրապարակված գրառման մեջ մասնավորապես ասվում է. «Մենք կոչ ենք անում Ադրբեջանին թույլ տալ ԿԽՄԿ-ին կենսականորեն անհրաժեշտ մարդասիրական օգնություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղին և անհապաղ աշխատել ազատ տեղաշարժի ապահովման ուղղությամբ՝ բացելով Լաչինի միջանցքը՝ երաշխավորելով անհատների, տրանսպորտային […]

̰
Էրդողանը խախտել է Ռուսաստանի հանդեպ ստանձնած պարտավորությունները. Պետդումայի փոխխոսնակ

10:29 26.07.2023

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը խախտել է Ռուսաստանի նկատմամբ ստանձնած պարտավորությունները, հայտարարել է Պետդումայի փոխխոսնակ Պյոտր Տոլստոյը, որը մեջբերում է իրանական Tasnim գործակալությունը։ Գործակալության հաղորդագրությունը մեջբերել է Տոլստոյի խոսքերը, որ «Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը միշտ կատարել է իր պարտավորությունները Թուրքիայի հանդեպ և հուսով է, որ նույնը կանեն գործընկերները, սակայն Էրդողանը խախտել է իր պարտավորությունները (Ռուսաստանի հանդեպ)»: […]

̰
Հակառակորդի արձակած կրակի հետևանքով դադարեցվել են աշխատանքները. ԱՀ դատախազություն

10:11 26.07.2023

Արցախի Հանրապետության դատախազությունը հայտնում է՝ 2023թ. հուլիսի 15-ին, ժամը 09.50-ի սահմաններում, Ասկերանի շրջանի Վերին Սզնեք գյուղի վարչական տարածքում տեղակայված ադրբեջանական զինուժի մարտական դիրքերից տարբեր զինատեսակներով կրակ է արձակվել գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող Սերգեյ Ալեքսանդրի Հովագիմյանի և Ալեքսանդր Աշոտի Մարությանի ուղղությամբ, ինչի հետևանքով դադարեցվել է աշխատանքը: 2023թ. հուլիսի 24-ին, ժամը 11.20-ի սահմաններում, Ասկերանի շրջանի Շոշ գյուղի վարչական […]

̰
«Շվեդիա-Հայաստան բարեկամական խմբի հայտարարությունը Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման դատապարտման վերաբերյալ. Հռիփսիմե Գրիգորյան

09:35 26.07.2023

«Շվեդիա-Հայաստան բարեկամական խմբի հայտարարությունը Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման դատապարտման վերաբերյալ, որով կոչ է արվում միջազգային հանրությանը կոշտ ճնշում գործադրել Ադրբեջանի վրա»,-այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը՝ կից ներկայացնելով հայտարարության տեքստը:

̰
Քննարկվել են Երևանի ավագանու սպասվող ընտրություններին առնչվող և այլ կուսակցական բնույթի հարցեր

23:34 25.07.2023

Հուլիսի 25-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Քննարկվել են կուսակցությանն անդամակցելու հայտ ներկայացրած քաղաքացիների դիմումները։ Հաստատվել է Մալաթիա-Սեբաստիա տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի պաշտոնում առաջադրված Էդգար Հակոբյանի ընտրությունը։ Քննարկվել են Երևանի ավագանու սպասվող ընտրություններին առնչվող և այլ կուսակցական բնույթի հարցեր։

̰
Հարևանների հետ պետք է խաղաղ ապրել և սա ՀՀ-ի դիրքորոշումն է․ Խաչատուրյանը՝ Լորենցո Ֆոնտանային

21:57 25.07.2023

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն Իտալիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է Իտալիայի Պատգամավորների պալատի նախագահ Լորենցո Ֆոնտանայի հետ: Ողջունելով նախագահ Խաչատուրյանին՝ Լորենցո Ֆոնտանան ասել է. «Բարի գալուստ, պարոն նախագահ, մեզ համար մեծ պատիվ է ընդունել Ձեզ: Մեր երկրները երկար տարիների պատմական, մշակութային, բարեկամական հարաբերություններ ունեն և ցանկություն կա առավել սերտացնել դրանք: Քաղաքական մակարդակում նույնպես […]

̰
Միրզոյան-Լավրով հանդիպման առանցքում են եղել տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերը, իրավիճակը Լեռնային Ղարաբաղում

20:24 25.07.2023

Հուլիսի 25-ին Մոսկվայում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին: Զրուցակիցների ուշադրության կենտրոնում են եղել տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերը, իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, առկա հումանիտար խնդիրները: Արարատ Միրզոյանը շեշտել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ժամ առ ժամ խորացող հումանիտար ճգնաժամը և Լաչինի միջանցքի արգելափակման անհապաղ […]

̰
Ակնկալում ենք, որ ՄԱԿ-ն անհապաղ կպահանջի իրականացնել Արդադարադության միջազգային դատարանի վճիռը, կապահովի մարդասիրական անարգել մուտքն Արցախ. ԱՀ ԱԳՆ հայտարարությունը

20:16 25.07.2023

Արցախի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել քաղաքական նպատակներին հասնելու համար շրջափակումն ու սովն օգտագործելու անթույլատրելիության վերաբերյալ, որում մասնավորապես ասվում է. «Խստորեն դատապարտում ենք սեփական ռազմաքաղաքական նպատակներին հասնելու համար Արցախի Հանրապետությունում սով առաջացնելու Ադրբեջանի նպատակաուղղված և համակարգված փորձերը: Կրկին շեշտում ենք, որ պաշարման մեջ գտնվող Արցախի ժողովրդի ֆիզիկական գոյատևման համար անհրաժեշտ մարդասիրական բեռների ներկրմանը դիտավորյալ խոչընդոտումը, ինչպես […]

̰
Ավստրալիան պատժամիջոցներ է սահմանել 35 ռուսական կազմակերպությունների դեմ

20:09 25.07.2023

Ավստրալիայի կառավարությունը նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի և Բելառուսի տասը քաղաքացիների, ինչպես նաև 35 ռուսական կազմակերպությունների դեմ, ասվում է գերատեսչության կայքում ներկայացված արտաքին գործերի նախարար Փենի Վոնգի հայտարարությունում։ «Ավստրալիան նպատակաուղղված պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի պաշտպանության, տեխնոլոգիական և էներգետիկ ոլորտների 35 կազմակերպությունների, ինչպես նաև տասը անձանց, այդ թվում՝ ռուս նախարարների և բարձրաստիճան պաշտոնյաների, ինչպես նաև Բելառուսի […]

̰
Երևանում և Ստեփանակերտում մեկնարկել է համաժամանակյա հանրահավաքը

20:03 25.07.2023

Երևանում և Ստեփանակերտում մեկնարկել է համաժամանակյա հանրահավաքը:

̰
BACK_TO_TOP