19:58 25.07.2023
Աշխատանքային այցի շրջանակներում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Իտալիայի Սենատի նախագահ Ինյացիո Լա Ռուսսայի հետ: Ողջունելով Հանրապետության նախագահին Սենատի նախագահը մասնավորապես ասել է. «Մեծ պատիվ է ընդունել Ձեզ, մեր երկրների միջև հարաբերություններն ընկղմվում են դեպի դարերի խորքը, ինչը կարևոր պայման է մեր ներկայիս կապերի ու սերտ համագործակցության զարգացման ու ընդլայնման համար խորհրդարանական դիվանագիտության, […]
19:44 25.07.2023
Երևանի «Փյունիկի» նախագահ Արթուր Սողոմոնյանը մեկնաբանել է Լեհաստանի դեսպանատան՝ «Փյունիկում» Ռուսաստանի երկու քաղաքացիների՝ կիսապաշտպան Միխայիլ Կովալենկոյին և մարզիչ Ռոման Մոնարյովին շենգենյան վիզա չտրամադրելու որոշումը։ «Այո, նրանց նորից թույլ չտվեցին, քանի որ շվեդական վիզաները Հայաստանում տրվում է Լեհաստանի դեսպանատան կողմից։ Դիմեցինք այլ դեսպանատներ, բայց ասացին, որ իրավունք չունեն։ Իսկ Լեհաստանի դեսպանատունը հրաժարվեց ընդունել մեր ռուսների փաստաթղթերը, […]
19:28 25.07.2023
Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող քեմալականների «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP)առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն ելույթ է ունեցել Թուրքիայի խորհրդարանում անկացված ԺՀԿ ժողովի ընթացքում։ Քըլըչդարօղլուն քննադատել է երկրի ներկայիս իշխանությունների տնտեսական վատ քաղաքականությունը։ «Մենք իրականացվող գործընթացը համարում ենք տնտեսական բնաջնջում»։ Այդ ամենն ընդդիմադիր կուսակցության առաջնորդը բացատրում է 2023-ի մայիսից հուլիսն ընկած ժամանակահատվածում երկրի արտաքին պարտքի մեծացմամբ։ Նշված ժամանակահատվածում այն միայն […]
19:13 25.07.2023
ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը՝ ի պատասխան Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիի վերաբերյալ հարցին, ասել է, որ ԱՄՆ-ն ուշադիր հետևում է Սաակաշվիլիի գործին: Մասնավորապես, Պետդեպարտամենտի խոսնակին հարց է տրվել Վրաստանում ԱՄՆ հինգ նախկին դեսպանների հայտարարության մասին, ըստ որի նրանք կոչ են անում Վրաստանի կառավարությանը բուժօգնություն ցուցաբերել Սաակաշվիլիին։ Aliq. Media-ի փոխանցմամբ՝ Միլլերը հավելել […]
19:05 25.07.2023
Հուլիսի 25-ին Երևանում կայացավ Հայաստանի Հանրապետության միգրացիայի կառավարման ցուցանիշների վերաբերյալ աշխատաժողով, որին ներկա էր ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։ Բացման խոսքում ՆԳ փոխնախարարը նշել է, որ հատկապես վերջին տարիներին Հայաստանում միգրացիայի կառավարման ոլորտը լուրջ առաջընթաց է արձանագրել։ Արփինե Սարգսյանն այդ համատեքստում մասնավորապես ընդգծել է Ներքին գործերի նախարարության ձևավորումն ու միգրացիայի կառավարման բլոկում կառուցվածքային […]
18:57 25.07.2023
Իտալիայի Հանրապետություն աշխատանքային այցի շրջանակներում նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Հռոմի քաղաքապետ Ռոբերտո Գուալտիերիի հետ: Ողջունելով նախագահին քաղաքապետն ասել է. «Ինձ համար մեծ պատիվ է ընդունել Ձեզ Հռոմում: Հայաստանը մի երկիր է, որը Հռոմի հետ կիսում է մի ողջ անտիկ պատմություն և այսօր մեծ հաճույք է մեր հարաբերությունների զարգացման մասին Ձեզ հետ խոսելու այս հնարավորությունը: […]
18:53 25.07.2023
ԱՄՆ պետքարտուղարությունը հույս է հայտնել, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի առաջիկա հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ դրական արդյունքներ կտա Սևծովյան հացահատիկի համաձայնագրի երկարաձգման հարցում։ Հաղորդում է Ermenihaber. am-ը։ Թեմային արձագանքել է ԱՄՆ պետդեպի խոսնակ Մեթյու Միլլերը՝ հույս հայտնելով, որ առաջիկայում Պուտինի ու Էրդողանի միջև կայանալիք հանդիպման արդյունքում այդ հարցով դրական որոշում կկայացվի։ Ռուսաստանը […]
18:42 25.07.2023
Երևանի եւ Բաքվի միջեւ բանակցություններն ակտիվորեն ընթանում են, սակայն դեռ շատ չլուծված հարցեր կան, այդ թվում՝ Լաչինի միջանցքի հարցը։ Այս մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի և Ջեյհուն Բայրամովի հետ բանակցություններում։ Հաղորդում է ՏԱՍՍ-ը։ «Մեր հանդիպումները, օրակարգային բոլոր հարցերի շուրջ բանակցությունները բավականին ինտենսիվ են, որոշ հարցերում կան […]
18:17 25.07.2023
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը համաձայն է Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության վերջին հայտարարության մեջ տեղ գտած ձևակերպման հետ, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ճակատագիրը չպետք է թողնվի երրորդ երկրների հայեցողությանը։ Այս մասին վարչապետն ասել է հուլիսի 25-ի ասուլիսում՝ պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին։ «Ես համաձայն եմ այդ ձևակերպման հետ, որ Լեռնային Ղարաբաղի ազգաբնակչության ճակատագիրը […]
18:09 25.07.2023
Մոսկվայում մեկնարկել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի, Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի եռակողմ հանդիպումը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, եռակողմ հանդիպմանը նախորդել էր Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։
14:51 25.07.2023
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) կոչ է անում թույլատրել իր մարդասիրական ավտոշարասյուներին օգնել խաղաղ բնակչությանը, ասվում է ԿԽՄԿ հաղորդագրության մեջ։ «Չնայած համառ ջանքերին, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) ներկայումս չի կարողանում մարդասիրական օգնություն հասցնել խաղաղ բնակչությանը Լաչինի միջանցքով կամ որևէ այլ ճանապարհով, ներառյալ Աղդամը: Կազմակերպությունը կոչ է անում համապատասխան որոշումներ կայացնողներին թույլ տալ ԿԽՄԿ-ին վերսկսել […]
14:09 25.07.2023
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշում է, որ Բրյուսելում հուլիսի 15-ին Ադրբեջանի նախագահի և Եվրոպական խորհրդի նախագահի հետ եռակողմ հանդիպման ժամանակ ինքը չի մտել քննարկման մեջ՝ կապված Աղդամով Լեռնային Ղարաբաղին օգնություն հասցնելու Ադրբեջանի առաջարկի հետ։ Մամուլի ասուլիսի ժամանակ Փաշինյանը շեշտեց, որ ինքը նման քննարկման մեջ չի մտել, քանի որ դրա անհրաժեշտությունը չի տեսել ու նաև դրա […]
13:43 25.07.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Հայաստանը չի կարող որոշել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ճակատագիրը։ Այսօր կայացած ասուլիսում նա նշեց, որ Հայաստանի կառավարությունը ելնում է հետևյալ տրանաբանությունից՝ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչներն իրենք պետք է լինեն բանակցությունների, երկխոսության կողմ։ «Մենք հենց այդ օրակարգն ենք առաջ մղում՝ նկատի ունենալով, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքներն ու անվտանգությունը պետք է քննարկվեն Լեռնային Ղարաբաղի […]
13:30 25.07.2023
ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանն ամփոփել է Ռուսաստանի Իրկուտսկ քաղաքում հուլիսի 21-ին տեղի ունեցած Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 37-րդ նիստը: «Ավանդույթի համաձայն նիստերն անց են կացվում մայրաքաղաքներից դուրս՝ խթանելով Հայաստանի մարզերի և Ռուսաստանի երկրամասերի միջև ապակենտրոն համագործակցությունը։ Նիստի օրակարգում էին Հայաստանի եւ Ռուսաստանի միջև գիտակրթական համագործակցությունը, ինչպես […]
11:56 25.07.2023
Իտալիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Լևոնյան վարժարանում հանդիպել է Հռոմի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում անմիջական մթնոլորտում նախագահ Խաչատուրյանն անդրադարձել է Հայաստանի ներքին ու արտաքին ընդհանուր իրադրությանը, տարածաշրջանային հիմնախնդիրներին և վերջիններս լուծման ուղղությամբ հայաստանյան իշխանությունների որդեգրած սկզբունքներին: Նախագահն ընդգծել է, որ ներկայումս Հայաստանն ունի հստակ դիրքորոշում մեր տարածաշրջանում խաղաղության […]
11:52 25.07.2023
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը երեկ երեկոյան հրավիրել էր հրատապ առցանց մամուլի ասուլիս, որին մասնակցել է միջազգային և սփյուռքյան շուրջ 100 լրագրող 35 երկրից, որոնց մեծամասնությունը միջազգային լրագրողներ են եղել, ներառյալ՝ աշխարհի ամենառաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Նախագահն իր բացման խոսքում ասել է. «Ես ծանոթագրական խոսքս կբաժանեմ երեք հիմնական մասի՝ Լեռնային Ղարաբաղի (Արցախի) շրջափակում, Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի […]
11:37 25.07.2023
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Ասիական զարգացման բանկի հայաստանյան մշտական առաքելության տնօրեն Պաուլո Սպանտիգատի հետ։ Վերջինս ավարտում է իր առաքելությունը Հայաստանում։ Նախարարը բարձր է գնահատել Ասիական զարգացման բանկի հետ համագործակցությունը, համատեղ իրականացվող բազմաոլորտ ծրագրերը, այդ ծրագրերի իրականացման գործում Պաուլո Սպանտիգատիի դերը և ներդրած ջանքերը։ Պաուլո Սպանտիգատին իր հերթին […]
11:00 25.07.2023
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2023 թվականի ապրիլի 28-ի և հունիսի 26-ի որոշումների հիման վրա՝ Զինվորական կենտրոնական դատախազության զինվորական կայազորների գործունեության նկատմամբ վերահսկողության բաժնում և Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող երկու անձի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ: Կարգապահական վարույթի ընթացքում պարզվել է, որ դատական գործով դատախազները ոչ […]
10:42 25.07.2023
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել Թվիթերի իր միկրոբլոգում: «Հարավային Կովկասում կայուն խաղաղությունը հնարավոր է, բայց միայն քաղաքակիրթ աշխարհի ակտիվ աջակցությամբ։ Միջազգային հանրությունը պետք է համարձակ քայլեր ձեռնարկի Սարաևոյի ոճով Լեռնային Ղարաբաղի պաշարումը դադարեցնելու համար»,-գրել է վարչապետը: Իր գրառմանը կից Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Լը Մոնդ թերթում հրապարակված իր հոդվածը: Lasting peace in the […]
10:31 25.07.2023
Երեքշաբթի ԱՄՆ-ի, Հարավային Կորեայի և Ճապոնիայի բարձրաստիճան դիվանագետները քննարկել են հյուսիսկորեական հերթական հրթիռի արձակումը։ Այս մասին հայտարարել է Ճապոնիայի ԱԳՆ-ն։ Հեռախոսազրույցներին մասնակցել են Ճապոնիայի ԱԳՆ Ասիայի և Օվկիանիայի դեպարտամենտի ղեկավար Տակեհիրո Ֆունակոշին, ԿԺԴՀ-ում ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Սոն Կիմը և Կորեական թերակղզում Կորեայի Հանրապետության ԱԳՆ-ի խաղաղության և անվտանգության հարցերով հատուկ ներկայացուցիչ Կիմ Գոնը։ Կողմերը համակարծիք են […]
09:35 25.07.2023
Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամը սրվում է շարունակվող լարվածության ֆոնին, System of a Down-ի ղեկավար Սերժ Թանկյանը բաց նամակ է պատրաստել՝ կոչ անելով ավելի լուրջ միջամտություն ցուցաբերել այդ հարցում: SPIN-ին տված հարցազրույցում երգիչը պատմել է, որ ավելի քան 120,000 մարդ զրկված է անհրաժեշտ սննդից և բժշկական պարագաներից՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի յոթ ամիս շրջափակման պատճառով, որը […]
09:17 25.07.2023
ԼՂ պետնախարար Գուրգեն Ներսիսյանը ֆեյսբուքյան իր էջում կոչ է արել միանալ այսօր ժամը 20:00-ին Ստեփանակերտի «Վերածննդի» և Երևանի «Ազատության» հրապարակներում կայանալիք համաժամանակյա հավաքին: «Հավաքը բացվելու է Երևանի «Ազատության» հրապարակից՝ Արցախի թեմի առաջնորդ Վրթանես Եպիսկոպոս Աբրահամյանի պատգամաց խոսքով և ապաշխարհության աղոթքով: Մեկ անգամ ևս կոչ եմ անում բոլորին մասնակցել հավաքին, որպեսզի համաժողովրդական շարժման ու հայ ժողովրդի […]
08:49 25.07.2023
Թել Ավիվում բողոքի ակցիան ավարտվել է, 18 մարդ բերման է ենթարկվել, 10 ոստիկան վիրավորվել է, հաղորդում է The Times of Israel թերթը՝ վկայակոչելով ոստիկանության հայտարարությունը։ «Թել Ավիվում բողոքի ակցիան ավարտվել է; Ցույցերի ժամանակ 18 մարդ ձերբակալվել է ոստիկանների վրա հարձակվելու կամ անդորրը խախտելու համար… Բախումների ժամանակ տուժել է 10 ոստիկան»,- ասվում է զեկույցում։ Պարբերականը, վկայակոչելով […]
08:04 25.07.2023
Հուլիսի 25-ին, ժամը 04:15-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայի թիվ 30 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել կայանած «Ford» մակնիշի ավտոմեքենայում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 04։37-ին, […]
23:25 24.07.2023
Նոր Մոսկվայում առանց պայթուցիկ սարքի անօդաչու թռչող սարք է ընկել, զոհեր չկան, «ՌԻԱ Նովոստիին» հայտնել են շրջանի արտակարգ ծառայություններից։ «Ուղղաթիռի տիպի անօդաչու թռչող սարք՝ առանց պայթուցիկ սարքի, ընկել է Լենինի փողոցում գտնվող մասնավոր տան մոտ, վիրավորներ և զոհեր չկան», – ասել է գործակալության զրուցակիցը։ Նշվում է, որ իրավապահներն առգրավել են անօդաչու սարքը։
21:37 24.07.2023
Ռուսաստանի և Չինաստանի միջև հարաբերությունները դիմակայել են միջազգային խոշոր փոփոխությունների և դարձել են ավելի հասուն, երկուշաբթի օրը Յոհաննեսբուրգում Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հետ հանդիպման ժամանակ ասել է ՉԺՀ Կենտրոնական կոմիտեի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի գրասենյակի ղեկավար Վան Ին: «Միջազգային անկայուն և քաոսային միջավայրի ֆոնին Ռուսաստանի և Չինաստանի հարաբերությունները դիմակայել են միջազգային տուրբուլենտության փորձությանը՝ դառնալով […]
21:21 24.07.2023
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հուլիսի 24-ին ստորագրել է օրենք Ռուսաստանի Դաշնությունում անձի սեռը փոխելու նպատակով բժշկական միջամտությունների արգելքի ներդրման մասին։ Համապատասխան փաստաթուղթը հրապարակված է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում։ Օրենքը նախատեսում է ամուսնությունն անվավեր ճանաչել, եթե ամուսիններից մեկը փոխել է սեռը։ Նաև սեռափոխվածներին կարգելվի երեխա որդեգրել։ Նորմերը չեն տարածվի այն անձանց վրա, ովքեր փոխել են սեռը […]
21:00 24.07.2023
Քենիացի քաղաքական գործիչ և գործարար, AP կուսակցության առաջնորդ Դեն Օջովան թվիթերյան իր միկրոբլոգում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հարցին: Մասնավորապես գրել է. «Ո՞վ է իրավացի Հայաստանի և Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղի հարցում. ըստ իս՝ Դեն Օջովայի, սահմանագիծը պատկանում է Հայաստանին։ Ադրբեջանը օկուպանտ է»: Who is right between Armenia and Azerbaijan over Nagorno-Karabakh?! To me, Dan Ojowa, […]
20:49 24.07.2023
Կորեայի Հանրապետության զինված ուժերի շտաբների պետերի կոմիտեն հայտնել է, որ Հյուսիսային Կորեան երկու բալիստիկ հրթիռ է արձակել։ Այս մասին հայտնում է Kyodo-ն։ Նշվում է, որ ԿԺԴՀ-ն հրթիռներ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ։ Մինչ այս Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդայի գրասենյակը Twitter-ում հայտնել էր, որ Հյուսիսային Կորեան, ենթադրաբար, բալիստիկ հրթիռ է արձակել։ Այնուհետև Ճապոնիայի կառավարության աղբյուրները Kyodo […]