23:17 30.07.2023
Ուկրաինան ակնկալում է, որ ԱՄՆ-ի հետ անվտանգության երաշխիքների վերաբերյալ երկկողմ փաստաթղթի շուրջ բանակցությունները կսկսվեն հաջորդ շաբաթ։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը։ «Ուկրաինան ԱՄՆ-ի հետ բանակցություններ կսկսի անվտանգության երաշխիքների տրամադրման շուրջ երկկողմ համաձայնագրի շուրջ արդեն հաջորդ շաբաթ: Այդ երաշխիքները կգործեն, քանի դեռ Ուկրաինան չի միացել ՆԱՏՕ-ին, որը անվտանգության ամենահուսալի […]
23:03 30.07.2023
Այս պահի դրությամբ բեռնատարները սպասում են, որ բեռները փոխանցվեն ՌԴ խաղաղապահ զորախմբին, որ նրանք էլ իրենց հերթին փոխանցեն ԼՂ-ին։ Այդ մասին «Լուրերի» տաղավարում ասել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով այն հարցին, որ հումանիտար բեռներ տեղափոխող բեռնատարները արդեն 5-րդ օրն է՝ դրանք չեն կարողանում հասցնել ԼՂ բնակչությանը։ «Քանի դեռ մենք չունենք այս իմաստով […]
22:00 30.07.2023
Թուրքիան Շվեդիայից կոնկրետ քայլեր է ակնկալում մուսուլմանների սուրբ Ղուրանը պղծելուն ուղղված գործողությունները կանխելու համար։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Շվեդիայի արտգործնախարար Թոբիաս Բիլստրյոմի հետ հեռախոսազրույցում, հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ-ն։ «Ընդգծվել է, որ խոսքի ազատության քողի տակ նման գործողությունների շարունակությունն անընդունելի է, և նշվել է, որ Շվեդիայի կառավարությունից կոնկրետ քայլեր են ակնկալվում դրանք […]
21:46 30.07.2023
Սաուդյան Արաբիայում պատրաստվում են Ուկրաինայի հարցով խաղաղության գագաթնաժողովի, որը նախատեսվում է անցկացնել օգոստոսի սկզբին։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը։ «Մենք նախապատրաստում ենք Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու խաղաղության բանաձևի իրականացման հարցերով պետությունների ղեկավարների խորհրդականների հաջորդ հանդիպումը, որը շուտով կանցկացվի Սաուդյան Արաբիայում»,- ասել է Երմակը։ Նրա խոսքով, խաղաղության պայմանագրի հիմքում պետք է […]
20:25 30.07.2023
Ամստերդամում խաղաղության և Ուկրաինային զենք մատակարարելու դեմ հերթական երթին բազմաթիվ մարդիկ են մասնակցել։ Ցուցարարները սպիտակ դրոշներով շրջել են քաղաքով մեկ, ինչպես նաև ասուլիս են հրավիրել, որտեղ դատապարտել են Նիդերլանդների իշխանությունների գործողությունները, որոնք շարունակում են զինտեխնիկա ուղարկել Կիևի իշխանություններին։ «Նիդերլանդների կառավարությունը շարունակում է ռազմական տեխնիկա և այլ միջոցներ ուղարկել Ուկրաինա, ինչին ակտիվորեն աջակցում է […]
19:42 30.07.2023
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի բացառում, որ մոտ ժամանակներս պաշտոնական այց կկատարի Թուրքիա, որտեղ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ զրույցի հիմնական թեման գազը կլինի։ Պուտինն այս մասին հայտարարել է Մոսկվայում կայացած Ռուսաստան-Աֆրիկա գագաթնաժողովում։ «Մենք պայմանավորվել ենք հանդիպել, այո՛, կա՛մ ինքը կգա մեզ մոտ, կա՛մ ես կգնամ իր մոտ, տեսնենք։ Նա ինձ հրավիրել էր նույնիսկ Թուրքիայի […]
17:35 30.07.2023
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը երեկ հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այս մասին ԱՄՆ պետքարտուղարը գրել է թվիթերյան իր էջում. «Երեկ զրուցել եմ Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ՝ հայտնելու մեր խորը մտահոգությունը Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վատթարացման կապակցությամբ։ Միացյալ Նահանգները կոչ է անում բոլոր կողմերին շարունակել երկխոսությունը՝ կայուն խաղաղության համաձայնագրի հասնելու համար»,- գրել է […]
17:13 30.07.2023
2023 թվականի սկզբից Ուկրաինան ստացել է ավելի քան 25 միլիարդ դոլարի ֆինանսական օգնություն միջազգային գործընկերներից՝ արևմտյան պետություններից և միջազգային ֆինանսական կազմակերպություններից։ Այս մասին հայտարարել է Գերագույն ռադայի բյուջետային կոմիտեի ղեկավար Ռոքսոլանա Պիդլասան։ «Տարեսկզբից 25,3 միլիարդ դոլար է կազմել միջազգային բյուջետային օգնությունը», – նրա խոսքերը մեջբերում է Գերագույն Ռադայի Telegram ալիքը։ Ըստ նրա՝ 2023 թվականի առաջին […]
16:46 30.07.2023
Հռոմի Ֆրանցիսկոս պապը Ռուսաստանին կոչ է արել վերսկսել հացահատիկի գործարքը: «Եկեք չմոռանանք աղոթել Ուկրաինայի համար, որտեղ պատերազմը հանգեցնում է ամեն ինչի, նույնիսկ հացահատիկի ոչնչացմանը: Ես կոչ եմ անում իմ եղբայրներին և Ռուսաստանի Դաշնության իշխանություններին վերադառնալ Սևծովյան նախաձեռնությանը, որպեսզի հացահատիկը կարողանանք ապահով տեղափոխվենք»,- ասել է պոնտիֆիկոսը կիրակնօրյա ավանդական քարոզից հետո։
16:30 30.07.2023
Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Անն Բուայոն Թվիթերի իր էջում գրառում է կատարել․ «ԿԽՄԿ առաքելությունը խիստ մարդասիրական է և գործում է կողմերի համաձայնությամբ։ Կարևոր է, որ այն կարողանա գործել անվտանգ և կանխատեսելի»,-ասված է դեսպանի գրառման մեջ: ICRC mission is strictly humanitarian and operates with the agreement of the parties. It is essential that it can operate in […]
13:57 30.07.2023
Ռուսաստանը չի ցանկանում ՆԱՏՕ-ի հետ ուղիղ ռազմական բախում, բայց եթե ինչ-որ մեկը դա ցանկանա, Մոսկվան պատրաստ է դրան, ասել է նախագահ Վլադիմիր Պուտինը։ Ռուսաստանը ըստ նրա «պատրաստ է ցանկացած սցենարի», թեև ոչ ոք դա չի ցանկանում։ Երկրի ղեկավարը հիշեցրել է, որ ԱՄՆ-ի նախաձեռնությամբ հատուկ մեխանիզմ է ստեղծվել՝ նման հակամարտություններից խուսափելու համար։ «Մեր երկրում մեր որոշ […]
12:07 30.07.2023
ԱՄՆ կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի անդամները հայտարարություն են տարածել՝ Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումն անվանելով էթնիկ զտում և միջազգային հանրությանը կոչ անելով «անհապաղ գործողություններ ձեռնարկել՝ Ալիևի վարչակարգի կողմից Լաչինի միջանցքի երկարամսյա արգելափակմանն արձագանքելու ուղղությամբ»։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հայտարարությունում կոնգրեսականները ներկայացնում են Բաքվի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Արցախում ստեղծված մարդասիրական լուրջ ճգնաժամը՝ միջազգային հանրությանը քննադատելով անգործության համար։ […]
09:50 30.07.2023
Կիրակի գիշերը երկու անօդաչու թռչող սարքեր վնասել են «Մոսկվա Սիթի» բիզնես կենտրոնում գտնվող շենքերը։ Եվս մեկը, ըստ ՌԴ պաշտպանության նախարարության, ոչնչացվել է Մոսկվայի մարզի Օդինցովո շրջանում։ «Այս գիշեր ուկրաինական անօդաչու սարքերը հարձակում են գործել։ Գրասենյակի երկու աշտարակների ճակատները փոքր-ինչ վնասվել են: Զոհեր և վիրավորներ չկան»,- ասվում է հաղորդագրության մեջ, որը հայտնվել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ […]
20:50 29.07.2023
Այս շաբաթն աչքի ընկավ Արցախի շուրջ բուռն իրադարձություններով: Արդեն 4 օր Կոռնիձորում կանգնած են հումանիտար բեռները: Շաբաթասկզբին Մոսկվայում տեղի ունեցավ արտգործնախարարների հանդիպումը, իսկ դրան նախորդել էր Բրյուսելում երկրների ղեկավարների մակարդակով եռակողմ հանդիպումը: Ի՞նչ առանձնահատկությունների մասին խոսել է Ժողովրդավարության ու անվտանգության տարածաշրջանային կենտրոնի նախագահ Տիգրան Գրիգորյանը:
20:01 29.07.2023
Հուլիսի 29-ին բուժման նպատակով Կարմիր խաչի միջազգային կազմակերպության ուղեկցությամբ Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխվող՝ լուրջ առողջական խնդիրներ ունեցող 68-ամյա Վագիֆ Խաչատրյանը Լաչինի միջանցքում տեղադրված ապօրինի անցակետի մոտ առևանգվել է Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչների կողմից և տեղափոխվել անհայտ ուղղությամբ՝ առանց որևէ հավաստի մեկնաբանության: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ԱԳՆ-ն։ «Հարկ ենք համարում ընդգծել, որ ԿԽՄԿ նախապես […]
19:55 29.07.2023
Ադրբեջանի մեղադրանքները կեղծ են, քանի որ նման հանցագործություն Մեշալի գյուղում տեղի չի ունեցել։ Արցախպրես-ի փոխանցմամբ՝ այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրել է ԱՀ պետական նախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը: «Վագիֆ Խաչատրյանը ծնվել է 1955 թվականին Արցախում, բնակվում է Պատարա գյուղում։ Բոլոր տղամարդկանց նման նա նույնպես պաշտպանել է իր հայրենիքը 1991-1994 թվականի պատերազմում։ Սակայն Ադրբեջանի մեղադրանքները կեղծ […]
19:45 29.07.2023
Լեհաստանը ուժի մեջ է պահում ուկրաինական հացահատիկի ներմուծման արգելքը։ Երկրի փոխվարչապետ Յարոսլավ Կաչինսկու խոսքով, գյուղատնտեսության ոլորտը պաշտպանելու համար Լեհաստանը սեպտեմբերի 15-ից հետո էլ թույլ չի տա ուկրաինական հացահատիկը ներմուծվի երկիր։ Նրա խոսքով՝ եթե Եվրամիության մակարդակով չշարունակվի ուկրաինական հացահատիկի ներկրման արգելքը, Վարշավան դա կանի ինքնուրույն։ «Լեհաստանը չի կարող զոհաբերել իր գյուղատնտեսությունը, և մեր ուկրաինացի ընկերները պետք […]
19:18 29.07.2023
«Շատ ավելի լավ է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երիտասարդական կազմակերպությունը լինի նոր գաղափարների, նոր խմորումների զարգացման տեղ»,- «Քաղաքացիական պայմանագիր» Երիտասարդական կառույցի հիմնադիր ժողովում ունեցած իր ելույթում նշել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել ելույթի տեսանյութը։
18:12 29.07.2023
Անհանգստացած ենք լուրերով, որ 68-ամյա բուժառուին ԿԽՄԿ-ի ուղեկցությամբ Լեռնային Ղարաբաղից Հայաստանի Հանրապետություն բուժօգնության տեղափոխելիս ապօրինի տեղադրված հսկիչ-անցագրային կետից առևանգել են Ադրբեջանի սահմանապահ ծառայության աշխատակիցները։ Այս մասին Twitter-ում գրել է ՀՀ ԱԳՆ խոսնակը։ «Միջազգային մարդասիրական պաշտպանության տակ գտնվող անձի առևանգումը մարդու իրավունքների կոպտագույն խախտում է»,-գրել է Անի Բադալյանը: Troubled by news that 68-year-old patient, being transported […]
18:06 29.07.2023
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը շարունակում է դեմ լինել Թուրքիային F-16 կործանիչներ վաճառելուն՝ չնայած այն հանգամանքին, որ Թուրքիան հանել է ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հարցում իր առարկությունը։ Ermenihaber.am-ի հաղորդմամբ՝ Մենենդեսը վերջերս հարցազրույց է տվել. «Մենք շարունակում ենք բարձրաձայնել մեր մտահոգությունները։ Ոչ մի նոր բան չկա: Այդ ինչպե՞ս է մեզ ձեռնտու, եթե փորձենք F-16-երը […]
17:20 29.07.2023
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ աշխարհը ենթարկվում է միջազգային համակարգի վերջնական տրանսֆորմացիայի, որում արևմտյան աշխարհը կորցնում է իր կենտրոնական դիրքը։ «Եկել է ժամանակը միջազգային համակարգի վերջնական վերափոխման: Նոր աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական համապատասխանություն է ի հայտ գալիս, և Ասիան գտնվում է դրա հենց կենտրոնում: Մինչ արևմտյան աշխարհը կորցնում է իր կենտրոնական դիրքը, մենք […]
22:50 28.07.2023
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեչինովիչ Բուրիչը հանդես է եկել հայտարարությամբ`կրկին կոչ անելով Ադրբեջանին բացել Լաչինի միջանցքը. «Ես չափազանց մտահոգված եմ Լեռնային Ղարաբաղում հումանիտար և մարդու իրավունքների լուրջ իրավիճակով, և իմ մտքերը այն բնակիչների հետ են, ովքեր կրում են այս իրավիճակի ծանրությունը: «Ես խստորեն կրկնում եմ իմ նախկին կոչերը՝ վերականգնելու ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով։ Ուշադրություն […]
20:28 28.07.2023
Հուլիսիս 17-ին Ռուսաստանը հայտարարել էր, որ դադարեցնում է հացահատիկային գործարքը՝ պատճառաբանելով, որ սևծովյան համաձայնագրի՝ Ռուսաստանին վերաբերող մասը չի կատարվել։ Ռուսաստանը պնդում է, որ Ուկրաինան օգտագործում է միջանցքը ռազմական նպատակներով և ուկրաինական նավահանգիստներ մեկնող բոլոր նավերը որակել է որպես ռազմական բեռներ։ Վերոնշյալը թուրքական մամուլը մեկնաբանել է որպես բացահայտ ակնկարկ կրակ բացելու մասին։ Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի պատկան մարմինները […]
20:20 28.07.2023
«Հորիզոն»-ի հետ զրույցում Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանն անդրադարձել է նաև ՀՀ-ի կողմից Արցախ ուղարկված հումանիտար օգնությանը, որն արդեն երրորդ օրն է գտնվում է Կոռնիձորում և Ադրբեջանը թույլ չի տալիս այն հասցնել Արցախ: «Մենք արդեն երրորդ տարին է մշտապես գտնվում ենք Ադրբեջանի հետ նման իրավիճակում և նման փոխհարաբերություններում, չկա մի իրավիճակ, չկա մի գործողություն կամ քայլ, […]
20:05 28.07.2023
Հուլիսի 28-ին Եվրամիությունն ընդլայնել է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները՝ սև ցուցակում ներառելով Ռուսաստանի Դաշնության 7 անձի և 5 ընկերությունների։ Այս մասին տեղեկացնում էԵՄ պաշտոնական ամսագրում հրապարակված փաստաթուղթը։ «Հաշվի առնելով իրավիճակի լրջությունը՝ ԵՄ խորհուրդը կարծում է, որ յոթ անհատներ և հինգ կազմակերպություններ, որոնք պատասխանատու են Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը և անկախությունը խաթարող կամ սպառնացող գործողությունների համար, պետք […]
19:50 28.07.2023
Ուկրաինայում Ռուսաստանի սանձազերծած պատերազմի սկզբից ի վեր, վերջին 17 ամիսների ընթացքում Ռուսաստանի Դաշնության 2 564 քաղաքացու շնորհվել է Վրաստանի քաղաքացիություն. սրա մասին է վկայում Վրաստանի նախագահականից տրամադրված տեղեկությունը։ Ըստ տեղեկության՝ վերականգնվել է 3 071 մարդու Վրաստանի քաղաքացիությունը: Նախագահականի տվյալներով, 2022 թվականի փետրվարի 24-ից մինչև 2023 թվականի հուլիսի 17-ն ընկած ժամանակահատվածում Վրաստանի նախագահը բացառիկ կարգով Վրաստանի […]
19:56 27.07.2023
Հուլիսի 27-ին՝ ժամը 15:00-ին, Արցախի Հանրապետության Ազգային ժողովը պատգամավորների նախաձեռնությամբ արտահերթ նստաշրջան է գումարել: Նստաշրջանը բացել է Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը: Օրակարգում Ազգային ժողովի խմբակցությունների կողմից ներկայացված ուղերձի քննարկումն էր: Այն ներկայացրել է պատգամավոր Արամայիս Աղաբեկյանը: Անդրադառնալով պատմական իրողություններին, Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման անհրաժեշտությանը, Ադրբեջանի կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի դրույթների […]
19:41 27.07.2023
Եվրախորհրդարանի պատգամավոր Չառլի Վեիմերսը կոչ է անում ԵՄ-ին ճնշում գործադրել Ադրբեջանի վրա, որպեսզի վերջինը թույլ տա մարդասիրական օգնության մուտքն Արցախ։ «Արմենպրես»-ի Բրյուսելի թղթակցի հետ զրույցում Վեիմերսն անդրադարձել է ԵՄ արտաքին հարաբերությունների բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հայտարարությանն ու հետադարձ հարցում արել։ «Եվ ի՞նչն է «խոչընդոտում» Լաչինի միջանցքի անցանելիությունը, պարոն Բորել։ Դա ոչ քար է, ոչ էլ […]
18:46 27.07.2023
Ուկրաինայի Գերագույն Ռադան աջակցել է ռազմական դրության և ընդհանուր մոբիլիզացիայի ևս 90 օրով երկարաձգմանը։ Այսպիսով, Ուկրաինայում ռազմական դրությունը և մոբիլիզացիան երկարաձգվել է մինչև 2023 թվականի նոյեմբերի 15-ը։ Ըստ ուկրաինական լրատվամիջոցի՝ համապատասխան բանաձեւին կողմ է քվեարկել Ռադայի 347 անդամ։ 1tv.ge-ի փոխանցմամբ՝ նշված նախաձեռնությունը օրենսդիր մարմնին ներկայացրել է նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Ուկրաինայի խորհրդարանը ութերորդ անգամ է երկարացնում […]
13:35 27.07.2023
Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Անն Բուայոնը թվիթերյան գրառում է արել, անդրադարձեել Լաչինի միջանցքի շրջափակմանն ու Ադրբեջանի պատրավորություններին։ Գրառման մեջ մասնավորապես նշված է․ «Ադրբեջանի իշխանությունների պարտականությունն է երաշխավորել անվտանգությունն ու ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքի երկայնքով և թույլ չտալ ճգնաժամի հետագա սրացում»։ 🇪🇺 “It is incumbent on the Azerbaijani authorities to guarantee safety and freedom of movement along […]