TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+26.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մարտունու և Շուշիի շրջաններում հրադադարի ռեժիմի խախտման երեք դեպք է գրանցվել. ՌԴ ՊՆ

21:42 15.07.2023

Մարտունու և Շուշպի շրջաններում հրադադարի ռեժիմի խախտման երեք դեպք է գրանցվել. Զոհեր և վիրավորներ չեն եղել։ Այս մասին նշվում է ՌԴ ՊՆ հուլիսի 15-ի տեղեկագրում: Ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում այս փաստերի առնչությամբ։ Մարտակերտի, Մարտունու և Շուշիի շրջաններում պարեկություն է իրականացվել երեք երթուղիներով։ Ռուսական խաղաղապահ կոնտինգենտի ինժեներ-սակրավոր խմբերը […]

̰
Շառլ Միշելն անհրաժեշտ է համարում Լաչինի միջանցքի ապաշրջափակումը. մանրամասներ բրյուսելյան եռակողմ հանդիպումից

21:34 15.07.2023

ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելն անհրաժեշտ է համարում Լաչինի միջանցքի ապաշրջափակումն ու նշում, որ ստեղծված իրավիճակը չի բխում որևէ կողմի շահերից։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը Բրյուսելից, Միշելը նման հայտարարություն է արել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ եռակողմ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում։ «Քննարկվեցին հստակ քայլեր, որպեսզի օգնենք իրավիճակը նորից […]

̰
Վե՛ր ելեք պարտադրելու աշխարհին գոնե այս անգամ պատասխանատվություն ստանձնելու հայ ճակատագրի համար. Արցախի ՄԻՊ

21:27 15.07.2023

Արցախում ընթացող համաժողովրդական հանրահավաքի ժամանակ դիմել է սփյուռքում ապրող հայրենակիցներին կոչ անելով միանալ նոր ցեղասպանությունը կանխելու փորձին: «Սփյուռքում ապրող քույրեր և եղբայրներ, ձեզանից շատերը իրենց նախնիների օրինակով գիտեն, թե ինչ է նշանակում ցեղասպանվել, ինչ է նշանակում հայրենազրկվել, ինչ է նշանակում ամբողջ կյանքն ապրել հայրենիքից հեռու՝ հայրենիքի կարոտը սրտում անթեղած։ Սիրելի՛ քույրեր և եղբայրներ, ձեզ խնդրում […]

̰
Նեթանյահուն ելույթ է ունեցել հիվանդանոցից

21:16 15.07.2023

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հիվանդանոցում գտնվելու ժամանակ ասել է, որ իրեն լավ է զգում և զգուշացրել է երկրի քաղաքացիներին արևի չափազանց մեծ ազդեցությունից, ինչպես նաև խորհուրդ է տվել ավելի շատ ջուր խմել: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ վարչապետը ժամանել է Թել Ավիվի արվարձաններում գտնվող Շեբա հիվանդանոցի շտապ օգնության բաժանմունք։ Իսրայելի վարչապետի գրասենյակից հայտնել են, […]

̰
Մոսկվայում ձերբակալել են վեց հոգու՝ Մարգարիտա Սիմոնյանի դեմ մահափորձ նախապատրաստելու մեղադրանքով

20:23 15.07.2023

Մոսկվայի Բասմանի դատարանը ձերբակալել է վեց անձի, ովքեր կասկածվում են «Россия сегодня» մեդիա խմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ։ «Քննիչի միջնորդությունները՝ կապված 2005թ-ին ծնված անչափահաս քաղաքացիներ Գ.-ի, 2006 թ.-ին ծնված Է.-ի, Ս. Սավելև Եգոր Սերգեևիչի հետ, բավարարվել են, և նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը մինչև 14.09.2023»,- […]

̰
Համաժողովրդական հանրահավաք Արցախում. օր 2-րդ

20:10 15.07.2023

Համաժողովրդական հանրահավաք Արցախում. օր 2-րդ

̰
Մասկը կեղծավորություն է որակել ԱՄՆ-ի կողմից կասետային զինամթերքի տրամադրումը Ուկրաինային

19:47 15.07.2023

  Ամերիկացի գործարար և միլիարդատեր Իլոն Մասկը զգուշացրել է ԱՄՆ-ի կողմից կասետային զինամթերքի Ուկրաինա տեղափոխման բացասական հետևանքների մասին՝ նշելով, որ այն երեսպաշտություն է։ «Սրանից ոչ մի լավ բան չի ստացվի»,- գրել է նա Twitter-ում՝ մեկնաբանելով կասետային  ռումբերի փոխանցումը Կիևին։ Մասկը նշել է, որ ԱՄՆ-ը «միշտ դատապարտել է այն որպես չարիք» նրանց, ովքեր օգտագործում են կասետային […]

̰
Թուրքիայի իշխանությունները կասեցրել են օտարերկրացիներին Ստամբուլում բնակության թույլտվության տրամադրումը

19:34 15.07.2023

  Թուրքիայի իշխանություններն արգելել են բոլոր օտարերկրացիներին կացության թույլտվություն տալ Ստամբուլում, բացառությամբ նրանց, ովքեր գալիս են կրթության, բուժման կամ միջազգային առևտրի նպատակով, գրում է Milliyet թերթը։   Ըստ թերթի՝ Թուրքիայի ՆԳՆ-ն փաստացի Ստամբուլի բոլոր տարածքները դեռ մարտին է փակ հայտարարել։ Այսպիսով, դրանցում բնակության թույլտվություն ստանալն անհնար է։ «Ստամբուլում, որտեղ ապրում է ավելի քան 1 մլն […]

̰
Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել ակտիվացնել աշխատանքները քննարկված հարցերի կարգավորման ուղղությամբ

18:55 15.07.2023

Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը: Հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված խորացող հումանիտար ճգնաժամին, երկու երկրների միջև սահմանազատման և սահմանային անվտանգության ապահովման աշխատանքներին, տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակմանը, Հայաստանի և Ադրբեջանի […]

̰
Բրյուսելում ավարտվել է Փաշինյան-Միշել-Ալիև եռակողմ հանդիպումը

18:15 15.07.2023

Բրյուսելում ավարտվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը:   Հիշեցնենք, եռակողմ հանդիպումից առաջ վարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ: Վարչապետը Լեռնային Ղարաբաղի նախագահի խնդրանքով Շառլ Միշելին է փոխանցել ԼՂ նախագահի նամակը: Զրուցակիցները քննարկել են նաև նախորդ հանդիպումներում ձեռք բերված […]

̰
Գերմանիան առաջիկա հինգ տարում Ուկրաինային 17 միլիարդ եվրոյի զենք կմատակարարի. Օլաֆ Շոլց

18:10 15.07.2023

Գերմանիան առաջիկա հինգ տարում Ուկրաինային 17 միլիարդ եվրոյի զենք կմատակարարի: 1tv.ge-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։ Օրեր առաջ Գերմանիան հաստատել է Ուկրաինային 600 մլն եվրոյի օգնության փաթեթը։ ՊՆ տեղեկատվության համաձայն՝ դրանում կներառվեն «Patriot» հակաօդային պաշտպանության համակարգի երկու արձակման կայան, ինչպես նաև 40 «Marder» մարտական ​​մեքենա, 25 «Leopard» տանկ և մեկ անօդաչու […]

̰
Հարավային Կորեայի նախագահը Կիևում հայտարարել է Ուկրաինային հատկացվող ֆինանսական օգնության չափը

17:56 15.07.2023

  Հարավային Կորեան 150 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային, շաբաթ օրը հայտարարել է նախագահ Յուն Սոկ Յոլը։ Շաբաթ օրը Յուն Սոկ Յոլի վարչակազմը լրագրողներին հայտնել է, որ նախագահը Ուկրաինա է ժամանում անակնկալ այցով։ «Կորեայի Հանրապետության կառավարությունը անցյալ տարի 100 միլիոն դոլար է հատկացրել Ուկրաինային աջակցելու համար, այս տարի այդ աջակցությունը կկազմի 150 միլիոն դոլար»,- ասել է […]

̰
Չադի ռազմաօդային ուժերը համալրվել են թուրքական արտադրանքով

17:36 15.07.2023

Թուրքիայի օդատիեզերական ռազմարդյունաբերությամբ զբաղվող պետական ընկերությունը (TUSAŞ) հայտարարություն է տարածել՝ կապված արտադրանքի նոր մատակարարման հետ: Թուրքիան ռազմական մատարարումներ է անելու Չադի Հանրապետությանը։ Այդ մասին հայտնում է Թուրքիայի օդատիեզերական ռազմարդյունաբերությամբ զբաղվող պետական TUSAŞ ընկերությունը։ Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ մասնավորապես հաստարարության մեծ նշվում է, որ Թուրքիան Կենտրոնական Աֆրիկայում գտնվող Չադի Հանրապետության ռազմաօդային ուժերին  մատակարարել է 3 միավոր «HÜRKUŞ» տեսակի ինքնաթիռ՝ նախատեսված […]

̰
Դմիտրի Մեդվեդևն առաջարկել է Բորիս Ջոնսոնին հոգեբուժարան ուղարկել Ուկրաինայի վերաբերյալ հայտարարությունից հետո

12:59 15.07.2023

Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն իր տելեգրամյան ալիքում խորհուրդ է տվել Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնին Ուկրաինան ՆԱՏՕ-ի կազմում առանց պայմանների ընդունելու առաջարկից հետո գնալ հոգեբուժարան և այնտեղ երրորդ համաշխարհային պատերազմ պահանջել։ «Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Ջոնսոնն առաջարկել է Ուկրաինային ընդունել ՆԱՏՕ-ի անդամ «առանց պայմանների»: Նրան՝ թոշակառու հիմարին, առանց պայմանների կընդունեն հոգեբուժարան: […]

̰
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ

12:08 15.07.2023

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ: Վարչապետը Ֆեյսբուքի իր էջում այս մասին տեսանյութ է հրապարակել։ Ավելի վաղ հայտնել էինք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել: Նախատեսված է ՀՀ վարչապետի, Եվրոպական խորհրդի նախագահի և Ադրբեջանի նախագահի եռակողմ հանդիպումը:

̰
Հարավային Կորեայի նախագահը չհայտարարված այցով ժամանել է Ուկրաինա

11:47 15.07.2023

Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլը շաբաթ օրը՝ հուլիսի 15-ին, չհայտարարված այցով ժամանել է Ուկրաինա։ Այս մասին հայտնում է Yonhap գործակալությունը։ Հարավային Կորեայի առաջնորդի մամուլի հետ կապերի գծով ավագ քարտուղարի խոսքով՝ Յուն Սեոկ Յոլը և առաջին տիկին Կիմ Կյոն Հին  Լեհաստանից են ժամանել այնտեղ։ Նախագահը արդեն այցելել է Կիևի շրջան՝ Բուչա և Իրպեն: Սա Յուն […]

̰
Մեծ Բրիտանիան կոչ է անում զերծ մնալ մարդասիրական աջակցության քաղաքականացումից․ դեսպանությունը ԿԽՄԿ գործունեության մասին

11:23 15.07.2023

ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանությունը հայտարարություն է տարածել Հարավային Կովկասում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գործունեության մասին։ «Կարմիր խաչի միջազգային կոմիտեն տարիներ շարունակ չափազանց կարևոր աշխատանք է իրականացրել Հարավային Կովկասում՝ ներառյալ Լաչինի միջանցքում, որտեղ նրանց գործունեությունն աջակցում է տեղացի բնակչությանը՝ ունենալ հասանելիություն առաջին անհրաժեշտության ապրանքներին և ծառայություններին՝ ներառյալ կյանք փրկող դեղամիջոցներն ու առողջապահական ծառայությունները։ Միացյալ Թագավորության կառավարությունը […]

̰
Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետը ՆԱՏՕ-ին հորդորել է ուղերձ հղել Պուտինին

10:40 15.07.2023

Ուկրաինան պատրաստ է դառնալ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ և պետք է ընդունվի առանց որևէ պայմանի որքան հնարավոր է շուտ, հայտարարել է Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը Daily Mail-ին տված հարցազրույցում։ «Ոչ մի երկիր ավելի շատ ջանքեր չի գործադրել, որքան Ուկրաինան՝ ցույց տալու իր պիտանելիությունը ՆԱՏՕ-ին անդամակցելու համար: Ոչ մի զինված ուժեր այդքան ահեղ և ավելի […]

̰
Բժիշկը պատմել է հղիության ընթացքում այրոցը հաղթահարելու ուղիների մասին

09:59 15.07.2023

Հղիության ընթացքում այրոցը հաղթահարելու համար պետք է կարգավորել դիետան, խորհուրդ է տալիս մանկաբարձ-գինեկոլոգ Դարիա Կազակովան: Այս տարածված խնդիրը լուծելու ուղիներ նա առաջարկել է Lenta.ru-ին տված հարցազրույցում։ Հղիության ընթացքում այրոցը բավականին տարածված երևույթ է. վիճակագրության համաձայն՝ այն հանդիպում է հղիների 50-80 տոկոսի մոտ, ասել է Կազակովան։ Այս խնդիրը սովորաբար առաջանում է հղիության երկրորդ կեսին, սակայն այն […]

̰
Լեհ բժիշկները Սաակաշվիլիի անալիզներում թունավորման նշաններ չեն հայտնաբերել

08:53 15.07.2023

Լեհ բժիշկները ստացել են Թբիլիսիի «Վիվամեդ» կլինիկայում գտնվող Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի առողջական վիճակի մասին բոլոր անհրաժեշտ տեղեկությունները և համաձայնել են, որ քաղաքական գործչի մարմնում ծանր մետաղների պարունակությունը՝ համաձայն ավելի վաղ ստացված թեստերի արդյունքների, նորմալ է, ասել է բուժհաստատության կլինիկական տնօրեն Զուրաբ Չխաիձեն։ Լեհ բժիշկները վերջերս հետազոտություն են անցկացրել քաղաքական գործչի առողջական վիճակի վերաբերյալ, […]

̰
Միրզոյանը հանդիպել է «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի նախագահի հետ

08:09 15.07.2023

Հուլիսի 14-ին Լիսաբոնում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Անտոնիո Ֆեյժոյի հետ։ Հանդիպմանը ներկա էր նաև հիմնադրամի հայ համայնքների բաժանմունքի տնօրեն Ռազմիկ Փանոսյանը: Արարատ Միրզոյանը բարձր է գնահատել «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի մեծ ներդրումն աշխարհասփյուռ հայ համայնքներում հայապահպանության և հայագիտության զարգացման գործում։ Նախարար Միրզոյանն ընդգծել է նաև հիմնադրամի դերը՝ […]

̰
Բագրատ Բադալյանն ազատվել է պաշտոնից

23:35 14.07.2023

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Բագրատ Բադալյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնից։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 13-րդ մասով՝ Բագրատ Բադալյանին ազատել վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ:  

̰
Կիևի քաղաքապետ Կլիչկոն հայտարարել է Ուկրաինայի նախագահի պաշտոնում առաջադրվելու պատրաստակամության մասին

23:02 14.07.2023

Նախկին բռնցքամարտիկ և Կիևի ներկայիս քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հուլիսի 14-ին հայտարարել է, որ պատրաստ է իր թեկնածությունը ներկայացնել Ուկրաինայի նախագահական ընտրություններում։ Այս մասին նա ասել է «Ձախ ափ» ուկրաինական խմբագրությանը տված հարցազրույցում։ «Եթե իմ գիտելիքը, իմ էներգիան և փորձը անհրաժեշտ լինի Ուկրաինան եվրոպական դարձնելու համար, ես ամեն ինչ կտամ և տալիս եմ դրա համար»,- ասել […]

̰
Ադրբեջանի ԱԳ նախարարը խոստացել է, որ Լաչինի միջանցքը կբացվի միայն հիվանդներին տեղափոխելու համար

22:31 14.07.2023

Ադրբեջանի իշխանությունները այսօր ակնարկել են, որ Լաչինի միջանցքը շուտով կարող է վերաբացվել հումանիտար բնույթի որոշ փոխադրումների համար: Այս հայտարարությանը «Հորիզոն»-ի տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Այսօր կայացել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը Բաքվում ԿԽՄԿ ներկայացուցչության ղեկավար Դրագանա Կոժիչի հետ: Այդ հանդիպման նախաձեռնողը ԿԽՄԿ-ն  է: Հանդիպման ժամանակ ԱԳ նախարարը հայտարարել է, որ ադրբեջանական կողմը […]

̰
Ռուսաստանը Ֆրանսիային մեղադրում է Ուկրաինայում հակամարտությունը սրելու hամար

22:02 14.07.2023

Ֆրանսիան նպատակաուղղված ևս մեկ քայլ կատարեց Ուկրաինայում հակամարտությունը սրելու ուղղությամբ՝ Կիևին հեռահար հրթիռներ մատակարարելու որոշմամբ։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի՝ ուրբաթ՝ հուլիսի 14-ին գերատեսչության կայքում հրապարակված մեկնաբանության մեջ։ «Փարիզը սխալ է գործում՝ զենքով աջակցելով նրանց, ովքեր նացիստներին են փառաբանում։ Ֆրանսիայում անվճռական իշխանությունը դավաճանում է Շառլ դը Գոլի և հակաֆաշիստ նախնիների […]

̰
ՆԱՏՕ-ի արևելյան թևն ուժեղացնելու համար ԱՄՆ-ը պահեստային ուժեր կուղարկի Եվրոպա

21:00 14.07.2023

ՆԱՏՕ-ի արևելյան թևն ուժեղացնելու համար ԱՄՆ-ը պահեստային ուժեր կուղարկի Եվրոպա։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հրամանով «Atlantic Resolve» գործողությանը կներգրավվի պահեստազորի 3000 զինվոր։ «Սա վերահաստատում է մեր անսասան աջակցությունն ու հանձնառությունը պաշտպանելու ՆԱՏՕ-ի արևելյան թեւը Ուկրաինայի դեմ Ռուսաստանի անօրինական և չհրահրված պատերազմի դեպքում»,- 1tv.ge-ի փոխանցմամբ՝ ասել է ԱՄՆ բանակի միացյալ շտաբի գործողությունների տնօրեն Դուգլաս Սիմսը: ԱՄՆ-ի […]

̰
Վիտալի Բալասանյանի կողմից իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցվել է քրգործ․ ԱՀ դատախազություն

20:50 14.07.2023

2023 թվականի հուլիսի 13-ին, քրեական գործի շրջանակում՝ դատարանի թույլտվությամբ, Վ. Բ-ին պատկանող առանձնատանը խուզարկություն կատարելու ընթացքում առանձնատան սեփականատեր Վ. Բ.-ն կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներ է արտահայտել իշխանության ներկայացուցիչներ հանդիսացող ԱԱԾ մի խումբ աշխատակիցների հասցեին՝ կապված իրենց ծառայողական պարտականությունների կատարման հետ: Հայտնում են ԱՀ դատախազությունից։ Այնուհետև, Վ. Բ.-ին խուզարկության կատարման վայրից հեռացնելու […]

̰
Վրաստանում ապաստան հայցողների թիվն աճել է

20:43 14.07.2023

Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) հրապարակած միգրացիոն վիճակագրությունից պարզ է դառնում, որ 2023 թվականի առաջին կիսամյակում Վրաստանում ապաստան է հայցել 515 մարդ: Հաղորդում է Aliq Media-ն։ Ընթացիկ տարվա 2-րդ եռամսյակում Վրաստանում որպես ապաստան հայցող գրանցված քաղաքացիների թիվը կազմել է 224, իսկ առաջին եռամսյակում՝ 291, համապատասխանաբար, ընթացիկ տարվա 6 ամսում այս թիվը կազմել է 515։ Ըստ […]

̰
Ինքնորոշման պահանջով քրդերը դատական հայց են ներկայացրել Թուրքիայի պետական խորհուրդ

20:20 14.07.2023

Թուրքիայի հարավ-արևմուտքում գտնվող Դիարբեքիր նահանգի փաստաբանների պալատի անդամներ Հիշյար Օզալփը և Ռըդվան Դալմըշը «Քրդական սփյուռքի համադաշնության» (DİAKURD) անունից դատական հայց են ներակացրել Թուրքիայի պետական խորհրդին: Փաստաբաններն Անկարայում գտնվող Թուրքիայի բարձրագույն վարչական դատարանից պահանջել են չեղարկել 100 տարին լրացած Լոզանի պայմանագիրը և քրդերին տալ ինքնորոշման իրավունք։ Իսկ պետական խորհրդին ներկայացված հայցի մասին մանրամասներ են ներկայացրել «Հարավարևելյան […]

̰
Չեմ կարծում, թե տպավորություն կա այնտեղ, որ ՀՀ-ն անգործության մեջ է. Կոնջորյանը՝ Արցախից հնչած մեղադրանքների մասին

20:07 14.07.2023

Ստեփանակերտում տեղի ունեցած համաժողովրդական հանրահավաքի, Արցախից հնչած հայտարարությունների, տեղի ունեցող բանակցությունների և նաև խորհրդարանական աշխատանքների շուրջ հարցերին «Հորիզոն»-ի տաղավարում անդրադարձել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը: Ըստ իշխող խմբակցության ղեկավարի՝  ՀՀ-ն ուշի-ուշով ոչ միայն հետևում է Արցախի շուրջ ընթացող գործընթացներին, այլև ամենօրյա աշխատանքի կիզակետում է գտնվում Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամը և ՀՀ […]

̰
BACK_TO_TOP