19:58 14.07.2023
Շուրջ 50 եվրախորհրդարանականներ Վրաստանի իշխանություններին կոչ են անում երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիին բուժման նպատակով տեղափոխել Եվրոպա։ Նամակի հասցեատերերն են Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին և խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։ ԵԽ պատգամավորները շեշտել են, որ իրենց խիստ անհանգստացնում է Սաակաշվիլիի արտաքինը: Նրանց կարծիքով, այս պատկերը յուրօրինակ կերպով արտացոլում է Սաակաշվիլիի […]
19:50 14.07.2023
Հուլիսի 14-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Պորտուգալիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Նատալի Օլիվեյրայի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Պորտուգալիայի միջև տարբեր ոլորտներում համագործակցության զարգացմանն առնչվող մի շարք հարցեր: Քաղաքական երկխոսությանը զուգահեռ կարևորվել են տնտեսական, առևտրային, կրթական, մշակութային ոլորտներում համագործակցության, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման հեռանկարները: Զրուցակցիներն ընդգծել են խորհրդարանական դիվանագիտության դերը երկկողմ օրակարգի […]
19:46 14.07.2023
ՀՀ Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ այսօր անցկացվել է զորահավաքային նիստ, որի ժամանակ ուժային կառույցների, համայնքների, պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարների հետ քննարկվել են առաջիկայում կայանալիք վարժական հավաքների անցկացման կազմակերպչական հարցեր։ ՀՀ կառավարության որոշմամբ 2023 թվականի օգոստոսի 1-ից մինչև հոկտեմբերի 13-ը ներառյալ հայտարարվել են վարժական հավաքներ՝ պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և […]
19:38 14.07.2023
Ստամբուլի քաղաքապետ, թուրք ընդդիմադիր քաղաքական գործիչ և Թուրքիայում քեմալական, գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) անդամ Էքրեմ Իմամօղլուի դեմ դատական հայց է ներկայացվել: Ermenihaber. am-ի փոխանցմամբ՝ Իմամօղլուն մեղադրվում է Ստամբուլի շրջաններից մեկի՝ Թուզլայի շրջանի ղեկավար Շադի Յազըջըյին վիրավորանք հասցնելու մեջ: ԺՀԿ-ական քաղաքական գործչի դեմ ներկայացված դատական հայցը կազմվել է հանրային պաշտոնյային հարապարակային վիրավորանք հասցնելու […]
16:06 14.07.2023
Վլադիմիր Զելենսկին իր Տելեգրամ այլիքում ասել է, որ Բելառուսից «ներխուժման» սպառնալիք չկա: «Հետախուզական տվյալների և ձեռնարկված միջոցառումների հիման վրա ներխուժման սպառնալիքը Բելառուսից բացակայում է»,- գրել է նա։ Ավելի վաղ Զելենսկին Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնիին հանձնարարել էր ուժեղացնել բելառուսական ուղղությունը։ Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան նույնպես հայտարարել է, որ Վարշավան պատրաստ է էլ ավելի […]
15:51 14.07.2023
ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանի գլխավորած պատվիրակությունը Վրաստանի խորհրդարանի տարածաշրջանային քաղաքականության եւ ինքնակառավարման հանձնաժողովի նախագահ Կախա Կախիշվիլիի հրավերով եռօրյա աշխատանքային այցով Վրաստանում է: Պատվիրակության կազմում ընդգրկված են ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամներ Դավիթ […]
15:43 14.07.2023
Հուլիսի 14-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպում է ունեցել Վրաստանի շրջակա միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարար Օթար Շամուգիայի հետ։ Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանի և Վրաստանի միջև առևտրատնտեսական համագործակցության խորացմանը՝ այս համատեքստում ընդգծելով գյուղատնտեսության ոլորտում երկկողմ փոխգործակցության կարևորությունը։
15:17 14.07.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Հանրային կառավարման բարեփոխումների ընթացքը: Պատասխանատուները զեկուցել են, որ հստակեցվել են բարեփոխումների ռազմավարական հիմնական նպատակները և թիրախները: Դրանք միտված են՝ քաղաքականությունների մշակմանը, քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը, պետական կառավարման համակարգի ինստիտուտների արդյունավետության բարձրացմանը, մարդկային ռեսուրսների ու կարողությունների բարելավմանը, մասնակցային կառավարման համակարգի և հաղորդակցության […]
14:12 14.07.2023
Հուլիսի 14-ին պաշտոնական այցով Լիսաբոնում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Պորտուգալիայի ԱԳ նախարար Ժուաու Գոմըշ Կռավինյուի հետ: Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են վերջին տարիներին երկկողմ քաղաքական երկխոսության ակտիվացումը և դրական դինամիկայի պահպանման նպատակով կարևորել բարձրաստիճան փոխայցելությունների անցկացումը: Ընդգծվել է մինչ օրս բազմակողմ հարթակներում անմիջական շփումների ինտենսիվությունը, ինչպես նաև երկու երկրերի արտաքին քաղաքական գերատեսչությունների […]
13:40 14.07.2023
Կանադայի Վանկուվեր քաղաքում կայացել է ԵԱՀԿ ԽՎ տարեկան նստաշրջանը: Հուլիսի 14-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում կառույցում ԱԺ պատվիրակության ղեկավար Սարգիս Խանդանյանը, պատվիրակության անդամներ Արթուր Հովհաննիսյանը, Մարիա Կարապետյանը եւ Լիլիթ Մինասյանը մանրամասներ են ներկայացրել նստաշրջանի աշխատանքի վերաբերյալ, պատասխանել լրագրողների հարցերին: Լիագումար նիստին զուգահեռ ընթացել են հանձնաժողովների նիստեր, տարբեր ձեւաչափերով ներկայացվել են հայկական օրակարգի առանցքային հարցերն ու […]
13:31 14.07.2023
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին Ազգային տոնի կապակցությամբ: Նախագահ Վահագն Խաչատուրյանի ուղերձում մասնավորապես ասվում է. «1789 թվականի հուլիսի 14-ին Ֆրանսիայի ժողովրդի ուղենշած ազատության, հավասարության և եղբայրության գաղափարները դարձել են համամարդկային արժեքներ, որոնք ոգեշնչել են նաև հայ ժողովրդին` ժողովրդավարության և իրավունքների գերակայության ճանապարհով առաջ շարժվելու համար: Այդ արժեքներին […]
13:23 14.07.2023
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության վերաբերյալ Վլադիմիր Զելենսկու «ագրեսիվ» թվիթի հրապարակումից հետո ուրբաթ օրը ուկրաինական հեռուստատեսությամբ լրագրող Վադիմ Կարպյակին տված հարցազրույցում ասել է, որ այս խոսքերը վերաբերել են միայն ՆԱՏՕ հրավերի կոնկրետ ժամկետների բացակայությանը։ Երեքշաբթի օրը Զելենսկին անհեթեթ է անվանել Ուկրաինային ՆԱՏՕ հրավիրելու գրաֆիկի բացակայությունը, ինչը, ըստ նրա, նման է Կիևին […]
13:00 14.07.2023
Դ.Խ.-ն, զբաղեցնելով «Բազալտշին» արտադրական կոոպերատիվի նախագահի պաշտոնը, 2020-2021 թվականների ընթացքում, այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, կեղծել է փաստաթղթերը, միաժամանակ օժանդակել է «Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրեն Գ.Մ.-ին՝ կատարելու գույքի հափշտակություն և պաշտոնեական կեղծիք: Մասնավորապես՝ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով տեղեկություններ են ստացվել, որ 2019 թվականի նոյեմբերի 8-ին «Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի և Կրթության, […]
12:49 14.07.2023
ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովն ամառային նստաշրջանի ընթացքում ընդունել է Հայաստանի պատվիրակության անդամների առաջարկները, Ադրբեջանին կոչ է արել դուրս բերել զորքերը Հայաստանի ինքնիշխան տարածքից, բացել Լաչինի միջանցքը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հունիսի 30-հուլիսի 4-ը Կանադայի Վանկուվեր քաղաքում տեղի ունեցած ԵԱՀԿ ԽՎ-ի ամառային նստաշրջանի աշխատանքներն ասուլիսում ամփոփել է հայկական պատվիրակության ղեկավար Սարգիս Խանդանյանը: Վեհաժողովի ընթացքում ընդունվել են մի շարք կարևոր […]
12:23 14.07.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին՝ Ազգային տոնի առթիվ: Ուղերձում ասված է. «Մեծարգո պարոն նախագահ, թանկագին Էմանուել, Հայ ժողովրդի և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և եղբայրական Ֆրանսիայի ժողովրդին Ազգային տոնի կապակցությամբ։ Ավելի քան երկու դար առաջ՝ 1789 թվականի հուլիսի 14ին ֆրանսիացիները, համախմբվելով ազատության, հավասարության և եղբայրության […]
12:17 14.07.2023
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն Ադրբեջանում Կարմիր խաչի ներկայացուցչության ղեկավարի հետ հանդիպմանն ասել է, թե Ղարաբաղի հայերի կարիքները բավարարելու համար Բաքուն չի բացառում Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհով օգնություն ցուցաբերելու հնարավորությունը։ Այս մասին հայտնում է Ազատություն ռադիոկայանը: Միաժամանակ Բայրամովը հայտարարել է նաև բժշկական նպատակներով Լաչինով հայերի անցման հնարավորության մասին, եթե դա լինի Կարմիր խաչի միջնորդությամբ և անցակետի կանոնների պահպանմամբ։ […]
12:12 14.07.2023
Ստեփանակերտում մեկնարկած համաժողովրդական հահրահավաքի մասնակիցները երթով շարժվեցին դեպի Ստեփանակերտում Կարմիր Խաչի միջազգային կազմակերպության գրասենյակ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, ԿԽՄԿ-ի Ստեփանակերտի գրասենյակի մոտ ելույթ ունեցավ Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը, ով հայտարարեց, որ հանրահավաքի մասնակիցների անունից պահանջ է ներկայացնում և ակնկալում է, որ ամենասեղմ ժամկետում Կարմիր խաչի միջազգային կազմակերպության Արցախի գրասենյակն Արցախում տիրող իրավիճակի […]
11:17 14.07.2023
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 10-13-ն աշխատանքային այցով Փարիզում էր։ Եղել են երկկողմ եւ բազմակողմ մի շարք պաշտոնական հանդիպումներ Սենատում, Ազգային ժողովում եւ բարեկամական խմբերի շրջանակում։ Ջերմ բարեկամական հարաբերություններ, տարբեր իրավիճակներում Հայաստանին մշտապես սատարող հայտարարություններ ու դիրքորոշումներ։ Ալեն Սիմոնյանը երախտագիտություն է հայտնել ֆրանսիացի գործընկերներին ու կարեւորել այն բանաձեւերը, որոնցով Ֆրանսիան դատապարտում է ադրբեջանաթուրքական […]
10:07 14.07.2023
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերջին օրերին բազմիցս ասել է, որ անհամբեր սպասում է օգոստոսին Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի այցին Թուրքիա։ Թուրքիայի ղեկավարն ասել է, որ ակնկալում է իր ռուս գործընկերոջ հետ քննարկել տարբեր թեմաներ, այդ թվում՝ «հացահատիկի գործարքը»: Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Թուրքիա մեկնելու ժամկետը դեռևս […]
09:12 14.07.2023
Արցախի պետական նախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ Արցախում սկսում են համաժողովրդական շարժում՝ աշխարհին ու ողջ հայությանը ներկայացնելու վերահաս աղետը և պահանջելու բոլոր դերակատարներից կատարելու Արցախի ժողովրդին պաշտպանելու պարտականությունները: «Ակնկալում ենք, որ հայ ժողովրդի բոլոր հատվածները Մայր Հայաստանում և Սփյուռքում ևս ոտքի կկանգնեն ու գործնական քայլերով իրենց սատարումը կբերեն Արցախին, քանի […]
08:03 14.07.2023
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 13-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ, որի ընթացքում քննարկվել են Արցախի լիակատար շրջափակման խորացող հետևանքների հաղթահարման ուղղությամբ կատարվող քայլերը: Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության պատճառով Հանրապետությունում վատթարացող հումանիտար ճգնաժամի մասին զեկուցել է պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը: Նախագահ Արայիկ Հարությունյանը նշել է, որ արտաքին քաղաքական դաշտում իրականացվող ջանքերը և Արցախ-Հայաստան միջանցքի ապաշրջափակման […]
21:41 13.07.2023
Ամերիկյան մամուլ են թափանցել տեղեկություններ այն մասին, որ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում Շվեդիային չխոչընդոտելու դիմաց Թուրքիան յուրահատուկ կաշառք է ստացել Միացյալ Նահանգներից: Այդ մասին տեղեկություններ է հայտնել հայտնի Պուլիցերյան մրցանակակիր Սեյմուր Հերշը՝ հղում անելով իր վստահելի աղբյուրին: Ինչի՞ մասին է խոսքը, ներկայացրել է Արտյոմ Երկանյանը: Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում:
20:44 13.07.2023
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը լեզվի սայթաքում է ունեցել՝ Ֆինլանդիայում թվարկելով հանդիպմանը մասնակից նախարարներին։ «Նախարար Քոլբուրնը Իռլանդիայի դուստրն է, այս խոսքից դուք կարող եք հասկանալ, թե ինչ եմ մտածում․․․Իսլանդիայի դուստրը», – ասել է Բայդենը Ֆինլանդիայի նախագահի հետ բանակցություններից հետո մամուլի ասուլիսում՝ թվարկելով հանդիպման մասնակիցներին։ Հինգշաբթի օրը Հելսինկիում կայացել է սկանդինավյան երկրների և ԱՄՆ-ի երրորդ գագաթնաժողովը։ Նախորդ […]
20:21 13.07.2023
Հավանություն է տրվել «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծին: Նախագծի ընդունմամբ կստեղծվի մեխանիզմ՝ ընդհանուր առմամբ նվիրատվության գործարքների մասով ռիսկերը կառավարելու համար, ինչն իր դրական ազդեցությունը կունենա փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի արդյունավետության ապահովման տեսանկյունից:
19:55 13.07.2023
Իսպանիայի «Սոցիալ դեմոկրատական» կուսակցության անդամ և Եվրախորհրդարանում (ԵԽ) Թուրքիայի մասով զեկուցող Սանչեզ Ամորը գերմանական«Deutsche Welle» հեռուստաընկերության թղթակցի հետ զրույցում անդրադարձել է Թուրքիայի Եվրամիության (ԵՄ) լիիրավ անդամ դառնալու գործընթացին: Ամորը ընգծել է, որ սխալ է Թուրքիայի ԵՄ-ի անդամ դառնալու հարցը կապել ՆԱՏՕ-ին շվեդիայի անդամակցության հետ: «ՆԱՏՕ-ն դեմոկատների զինվորի ակումբ է, իսկ ԵՄ-ն դեմոկրատների: Եթե ամբողությամբ դեմոկրատ չեք, ԵՄ-ի անդամ […]
19:23 13.07.2023
Շվեդիայի գերագույն դատարանը հայտարարություն է տարածել Թուրքիայի պահանջի քննման արդյունքների մասին, ըստ որի՝ այդ երկրին պետք է արտահանձնվեր երկու անձ: Հայտարարության մեջ նշվում է. «Երկու դեպքում էլ մեղավոր չի ճանաչվել: Առկա են եղել խոչընդոտներ՝ կապված վերադարձի հետ: Այս երկու անձը Թուրքիայում ունեն փախստականի կարգավիճակ և այն պարագայում երբ նրանք վերադարձվեն, կհայտնվեն հետապնդման վտանգի տակ»: Այսպիսով Շվեդիայի […]
19:10 13.07.2023
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 13-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ, որի ընթացքում քննարկվել են Արցախի լիակատար շրջափակման խորացող հետևանքների հաղթահարման ուղղությամբ կատարվող քայլերը: Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության պատճառով Հանրապետությունում վատթարացող հումանիտար ճգնաժամի մասին զեկուցել է պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը: Նախագահ Արայիկ Հարությունյանը նշել է, որ արտաքին քաղաքական դաշտում իրականացվող ջանքերը և Արցախ-Հայաստան միջանցքի ապաշրջափակման […]
19:04 13.07.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող Գերմանիայի ԱԳ պետնախարար Թոբիաս Լինդներին: Վարչապետը ողջունել է պարոն Լինդների այցը և նշել, որ այն լավ հնարավորություն է քննարկելու ինչպես հայ-գերմանական հարաբերություններին առնչվող, այնպես էլ տարածաշրջանային նշանակություն ունեցող հարցեր: Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ Հայաստանը կարևորում է Գերմանիայի հետ փոխգործակցությունը տարբեր ոլորտներում, այդ թվում՝ ժողովրդավարական բարեփոխումներն […]
18:54 13.07.2023
Ախուրյան համայնքի ղեկավար Արծրուն Իգիթյանը իր լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու դիմում է ներկայացրել, այս մասին Ախուրյանի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել համայնքապետը։ «Ախուրյան համայնքի հարգելի՛ բնակիչներ, տեղեկացնում եմ, որ առողջական խնդիրների պատճառով դիմում-հրաժարական եմ ներկայացրել Ախուրյան համայնքի ղեկավարի իմ լիազորությունը վաղաժամկետ դադարեցնելու վերաբերյալ: Արդյունավետ աշխատանքի համար շնորհակալ եմ իմ գործընկերներին և համայնքի բնակիչներին: Մաղթում եմ […]