19:04 13.07.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող Գերմանիայի ԱԳ պետնախարար Թոբիաս Լինդներին: Վարչապետը ողջունել է պարոն Լինդների այցը և նշել, որ այն լավ հնարավորություն է քննարկելու ինչպես հայ-գերմանական հարաբերություններին առնչվող, այնպես էլ տարածաշրջանային նշանակություն ունեցող հարցեր: Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ Հայաստանը կարևորում է Գերմանիայի հետ փոխգործակցությունը տարբեր ոլորտներում, այդ թվում՝ ժողովրդավարական բարեփոխումներն […]
18:54 13.07.2023
Ախուրյան համայնքի ղեկավար Արծրուն Իգիթյանը իր լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու դիմում է ներկայացրել, այս մասին Ախուրյանի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել համայնքապետը։ «Ախուրյան համայնքի հարգելի՛ բնակիչներ, տեղեկացնում եմ, որ առողջական խնդիրների պատճառով դիմում-հրաժարական եմ ներկայացրել Ախուրյան համայնքի ղեկավարի իմ լիազորությունը վաղաժամկետ դադարեցնելու վերաբերյալ: Արդյունավետ աշխատանքի համար շնորհակալ եմ իմ գործընկերներին և համայնքի բնակիչներին: Մաղթում եմ […]
18:39 13.07.2023
Թուրքիայի խորհրդարանի նախագահ Նուման Քուրթուլմուշը խորհրդարանական պատվիրակության հետ Հյուսիսային Կիպրոս կատարած այցից հետո մեկնել է Ադրբեջան։ Ադրբեջանում նրանց դիմավորել են Ադրբեջանի խորհրդարանի առաջին փոխնախագահ Ալի Հուսեյնլին, Ադրբեջան-Թուրքիա միջխորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Եհլիման Էմիրասլանովը, Անկարայում Ադրբեջանի դեսպան Ռաշադ Մամեդովը և Բաքվում Թուրքիայի դեսպան Ջահիթ Բաղջըն։ Քուրթուլմուշը հանդիպել է Ադրբեջանի խորհրդարանի նախագահ տկն Սահիբե Գաֆարովայի և վարչապետ […]
14:41 13.07.2023
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր առավոտյան աշխատանքային այցով ժամանել է Տավուշի մարզ: Այցի շրջանակում նախագահն այցելել է Կողբ գյուղի արվեստի դպրոց, որը հիմնադրվել է 25 տարի առաջ Կարապետ Ղուլիջանյանի ջանքերով։ Կարապետ Ղուլիջանյանը նպատակ է ունեցել մայրաքաղաքից հեռու սահմանամերձ Կողբում և շրջակա գյուղերում արթնացնել, աշխուժացնել մշակութային կյանքը, ստեղծել համապատասխան միջավայր, միավորել Նոյեմբերյանի տարածաշրջանի շնորհալի երեխաներին և […]
14:33 13.07.2023
Հուլիսի 13-14-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով գտնվում է Լիսաբոնում: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Կայանալու է Հայաստանի և Պորտուգալիայի ԱԳ նախարարների հանդիպումը: Նախատեսված են նաև օրենսդիր թևի ներկայացուցիչների հետ հանդիպումներ և այցելություն Գալուստ Գյուբենկյան հիմնադրամ:
14:28 13.07.2023
««Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ ««Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» նախագծերի փաթեթի ընդունումը պայմանավորված է իրավակիրառ պրակտիկայում առաջացած խնդիրների եւ առկա իրավական անհամապատասխանությունները վերացնելու անհրաժեշտությամբ: Այս մասին ասել է ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը` հուլիսի 13-ի ԱԺ արտահերթ նստաշրջանում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով օրենսդրական […]
14:01 13.07.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Կառավարության հերթական նիստը: Նիստի սկզբում վարչապետ Փաշինյանն անդրադարձել է Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի որոշմանը և այլ հարցերի: Մասնավորապես, վարչապետը նշել է. «Կառավարության նիստի հարգելի մասնակիցներ, Սիրելի ժողովուրդ, Արդարադատության միջազգային դատարանը նախորդ շաբաթ կարևոր որոշում է կայացրել Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման վերաբերյալ: Հայաստանի Հանրապետության դիմումի […]
13:42 13.07.2023
Ազգային ժողովը հուլիսի 13-ի արտահերթ նիստում քննարկել է ««Գերմանական միջազգային համագործակցության ընկերություն (ԳՄՀԸ/GIZ) ՍՊԸ-ի եւ վերականգնման վարկերի բանկի (ՎՎԲ/KFW) տեղական գրասենյակներ հիմնելու վերաբերյալ» հայտագրերի փոխանակման ձեւով կնքված համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը: ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գեւորգյանը նշել է, որ վերոնշյալ ընկերությունները Հայաստանում գործունեություն են ծավալում դեռեւս 2000-ականների սկզբից, սակայն մինչ այս պահը չեն […]
13:20 13.07.2023
Ազգային ժողովը հուլիսի 13-ին Կառավարության նախաձեռնությամբ գումարել է արտահերթ նստաշրջան` նախաձեռնողի սահմանած օրակարգով: ԱԺ որոշմամբ մի շարք օրենքների նախագծերի երկրորդ ընթերցմամբ քննարկումը տեղի կունենա դրանք առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո` քսանչորս ժամվա ընթացքում: Առաջին ընթերցմամբ քննարկվել է ««Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է օրենքի 7-րդ հոդվածը լրացնել հետեւյալ […]
11:15 13.07.2023
Շաաբթ օրը՝ հուլիսի 15-ին, Բրյուսելում նախատեսված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Եվրամիության խորհրդի նախագահի և Ադրբեջանի նախագահի հետ։ Այս մասին Կառավարության նիստի ընթացքում խոսեց ՀՀ վարչապետը։ «Հաստատել եմ իմ մասնակցությունն այդ հանդիպմանը։ Հույս ունեմ հանդիպման ընթացքում առաջընթաց արձանագրել խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններում»,-ասաց Փաշինյանը։
11:01 13.07.2023
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը Վաշինգտոնում տեղի ունեցած վերջին հանդիպման ժամանակ նեղացրել են հարցերի շրջանակը, որոնք դեռ մնում են չլուծված։ Այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։ «Երբ ասում ենք, որ խաղաղությունը մոտ է, նկատի ունենք, որ նրանք զգալի առաջընթաց են գրանցել մի շարք հարցերի շուրջ։ Վերջին հանդիպման ժամանակ […]
10:32 13.07.2023
Հուլիսի 13-ին, ժամը 04։11-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հյուսիսային պողոտայում գտնվող օծանելիքի խանութներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 04։22-ին, մարվել՝ 04։27-ին: Այրվել է գովազդային վահանակ։
10:12 13.07.2023
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցի ընթացքում ԱՄՆ-ի շարունակական աջակցությունն է հայտնել Հայաստան-Ադրբեջան խաղաղության շուրջ քննարկումներին և շեշտել Լաչինի միջանցքով ազատ տարանցման կարևորությունը։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերի տարածած հաղորդագրությունը։ Բլինքենը նաև շեշտել է բանակցություններում ճկունության և փոխզիջման անհրաժեշտությունը։ «Պետքարտուղար Բլինքենն ընդգծել է Լաչինի միջանցքով […]
22:17 12.07.2023
Նորվեգիան Ուկրաինային կտրամադրի 1000 «Black Hornet» միկրո անօդաչու թռչող սարք. այս մասին հուլիսի 12-ին իր կայքում հայտնել է թագավորության պաշտպանության նախարարությունը։ «Ուկրաինան շատ գոհ է Նորվեգիայից այս տեսակի հետախուզական անօդաչու թռչող սարքերի նախկին մատակարարումներից, որոնք մշակվել են Նորվեգիայի պաշտպանության ուժերի և Պաշտպանական հետազոտությունների ինստիտուտի համագործակցությամբ։ Անօդաչու թռչող սարքը, որը ստացել է «Black Hornet» անվանումը, արտադրվում […]
22:12 12.07.2023
Հուլիսի 12-ին ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն ընդունել է էստոնացի փորձագետ Լաուրի Տաբուրին և Հայաստանում ԵԱՀԿ ծրագրերի համակարգող Ռուզաննա Բաղդասարյանին։ Արփինե Սարգսյանը ողջունելով հյուրերին՝ շնորհակալություն է հայտնել ցուցաբերվող աջակցության համար։ ՆԳ նախարարի տեղակալը նշելով Պարեկային ծառայության և Օպերատիվ կառավարման կենտրոնի ստեղծման մասին՝ կարևորել է նաև նախատեսվող մյուս միջոցառումների կյանքի կոչումը։ Լաուրի Տաբուրն իր […]
21:53 12.07.2023
Հուլիսի 12-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Վատիկանի պետքարտուղար կարդինալ Պետրո Պարոլինին։ Հանդիպմանը ներկա են եղել Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, Վատիկանում Ամենայն Հայոց Կաթողիկոսի ներկայացուցիչ Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, Վատիկանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան […]
21:44 12.07.2023
ՆԱՏՕ-ն Վիլնյուսում կայացած գագաթնաժողովում չի ներկայացրել Ուկրաինայի՝ ՆԱՏՕ մտնելու ստույգ բանաձևը, որովհետև ուկրաինական հակամարտությունը «դինամիկ» է , հայտնել է Ազգային ավնտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը: «Ես լավ եմ հասկանում Ուկրաինայի՝ հնարավորինս արագ ՆԱՏՕ-ում լինելու ցանկությունը, դա միանգամայն իրենց իրավունքն է: Մենք չենք ներկայացրել մեխանիկական բանաձև, որովհետև հակամարտությունն ու իրավիճակը դինամիկ են, ՆԱՏՕ-ն պետք է ունենա […]
21:28 12.07.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Սուրբ Աթոռի պետքարտուղար, կարդինալ Պիետրո Պարոլինին: Նախ տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և պետքարտուղարի առանձնազրույցը, այնուհետև բանակցությունները շարունակվել են ընդլայնված կազմերով: Իր խոսքում, Նիկոլ Փաշինյանը նշել է. «Ձերդ Վսեմություն, ուրախ եմ Ձեզ ողջունելու Հայաստանի Հանրապետությունում: Բարձր ենք գնահատում Ձեր ներդրումը Հայաստանի և Վատիկանի հարաբերությունների զարգացման գործում: Բարձր ենք գնահատում նաև […]
21:21 12.07.2023
Մարտունու շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում. զոհեր և վիրավորներ չեն եղել։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն հուլիսի 12-ի տեղեկագրում՝ նշելով, որ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում այս փաստի առնչությամբ։ Մարտակերտի, Մարտունու և Շուշիի շրջաններում պարեկություն է իրականացվել երեք երթուղիներով։
21:14 12.07.2023
Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտն պաշտոնական այցով մեկնել է Ադրբեջան: Այցի մանրամասները «Հորիզոն»-ի տաղավարում ներկայացրել է Արտյոմ Երկանյանը: «Երկօրյա այց է, պաշտոնական մամլո հաղորդագրությունում նշած է, որ նպատական է զարգացնել ռազմավարական հարաբերությունները և ռազմաքաղաքական երկխոսությունը շարունակել: Նախատեսված է հյուրի հանդիպումները նախագահ Ալիևի, պաշտպանության նախարար Հասանովի և սահմանապահ ծառայության ղեկավար Էլչին Հուլիևի հետ: Նշեմ, որ վերջին […]
20:55 12.07.2023
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երկկողմ հանդիպում են ունեցել Վիլնյուսում՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում։ Մինչ բանակցությունների մեկնարկը Բայդենն ասել էր, որ Ուկրաինան, հակազդելով ռուսական ագրեսիային, խիզախության օրինակ է ցույց տվել ողջ աշխարհին։ Զելենսկին իր հերթին շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ի աջակցության համար, որն Ուկրաինային ամենամեծ օգնությունն է տրամադրել աշխարհի բոլոր երկրներից։ «Շատ լավ, […]
20:47 12.07.2023
Վիլնյուսում մեկնարկած ՆԱՏՕ-ի երկօրյա գագաթնաժողովի շրջանակներում ԱՄՆ-ի պետքարտուղար Էնտոնի Բլինքենը հարցազրույց է տվել ամերիկյան MSNBC հեռուստաընկերությանը։ Հարցազրույցի ընթացքում Բլինքենն անդրադարձել է թուրք-ամերիկյան հարաբերությունների առանցքային հարցերին, այդ թվում` F-16 կործանիչներին։ Բլինքենի խոսքերով, ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի շահերից է բխում, որ Թուրքիան գնի F-16 կործանիչները՝ այն համոզմունքով, որ դրանք ուժեղ կդարձնեն դաշինքի բոլոր անդամներին։ Պատասխանելով Թուրքիային վերոնշյալ կործանիչների […]
20:20 12.07.2023
Նիդերլանդները լրացուցիչ ութ միլիոն եվրո կհատկացնի Վրաստանի, Մոլդովայի և Բոսնիայի և Հերցեգովինայի ռազմական աջակցության համար,-1tv.ge -ի փոխանցմամբ՝ «De Telegraaf»-ին տված հարցազրույցում ասել է Նիդերլանդների արտաքին գործերի նախարար Վոպկե Հոկստրան։ Ութ միլիոն եվրո կփոխանցվի Պաշտպանության զարգացման հիմնադրամին և կօգտագործվի անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարելու, զինամթերքի պահեստներում պաշտպանությունն ամրապնդելու և կիբերհարձակումների նկատմամբ դիմադրողականության ամրապնդման համար: Ինչպես հայտարարել […]
19:57 12.07.2023
Հուլիսի 11-ին ադրբեջանական կողմը հերթական անգամ արգելել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) տրանսպորտային միջոցների տեղաշարժը Լաչինի միջանցքում ապօրինաբար տեղադրված հսկիչ անցակետով՝ դրանով իսկ կոպտորեն խախտելով ինչպես միջազգային հումանիտար իրավունքի նորմերը, այնպես էլ 2020 թ․ նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները և ՄԱԿ-ի միջազգային դատարանի 2023 թ․ փետրվարի 22-ի ու հուլիսի 6-ի որոշումները։ Այս մասին […]
19:51 12.07.2023
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 12-ին ընդունել է մի խումբ փաստաբանների։ Քննարկվել են փաստաբանական գործունեության իրականացման ընթացքում առկա խնդիրները, անդրադաձ է կատարվել փաստաբանների՝ օրենքով սահմանված պարտականությունների կատարմանը խոչընդոտելու դեպքերին։ Նախագահ Հարությունյանը ընդգծել է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում գործող բոլոր շահագրգիռ կառույցների արդյունավետ համագործակցության անհրաժեշտությունը՝ շեշտադրելով գործադիր իշխանության հանձնառությունը հնարավորինս նպաստելու այդ նպատակի իրականացմանը:
19:42 12.07.2023
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Կանաչ Հայաստան» քաղաքականության վերաբերյալ երկխոսության հարթակի երրորդ հանդիպումը: Քննարկմանը մասնակցել են Հայաստանում ԵՄ գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատը, ինչպես նաեւ միջազգային կազմակերպությունների, շահագրգիռ պետական, մասնավոր եւ ակադեմիական կառույցների ներկայացուցիչներ։ Միջոցառումը նպատակ ուներ վեր հանելու Հայաստանում մթնոլորտային օդի որակի բարելավման հետ կապված […]
19:35 12.07.2023
Ինչպես հայտնում են թուրքական լրատվականները, Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը հանդիպում է ունեցել Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասի հետ։ Նախարարներն քննարկել են երկու երկրների միջև հարաբերությունները, նշել դրական օրակարգի և երկխոսության շարունակականության կարևորությունը։ Բացի դրանից՝ համաձայնություն է ձեռք բերվել «Վստահության ամրապնդմանն միջոցառումների կոնֆերանսը» կրկին սկսելու ուղղությամբ։
19:20 12.07.2023
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսի խոսքով՝ երբ ուկրաինական իշխանությունները նրան տվել են անհրաժեշտ սպառազինությունների ցուցակը, նա ի պատասխան ուկրաինացի պաշտոնյաներին ասել է, որ Բրիտանիան «Amazon» առցանց խանութ չէ։ Այս մասին Ուոլեսը հայտարարել է Վիլնյուսում ՆԱՏՕ-ի ընթացիկ գագաթնաժողովում լրագրողների հետ զրույցում։ Միաժամանակ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը նշել է, որ խորհուրդ է տվել Ուկրաինային ավելի շատ […]
19:09 12.07.2023
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր առցանց ձևաչափով հանդիպել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության գլխավոր տնօրեն Քրիստոս Ջիակումոպուլոսին: Աննա Վարդապետյանը շնորհակալություն է հայտնել ԵԽ բարձրաստիճան գործընկերոջը՝ Դատախազության հիմնադրման 105-ամյակի և Դատախազության աշխատակցի օրվա կապակցությամբ կայացած «Դատախազության անկախությունը՝ որպես իրավունքի գերակայության երաշխավոր» թեմայով բարձրաստիճան խորհրդաժողովի կազմակերպմանը ցուցաբերած աջակցության համար: ՀՀ […]