23:39 05.03.2025
Բաքվի զինվորական գործերով դատարանում կայացել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդայնանի գործով հերթական նիստը: Ադրբեջանական պետական լրատվամիջոցներն ընթացքի մասին տարածել են չոր տեղեկություններ: Թեմայի վերաբերյալ «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ է հայտնել Արտյոմ Երկանյանը: «Այդ «միջոցառումը» լուսաբանում է միայն Ադրբեջանի «Ազերտար» պետական լրատվական գործակալությունը, դժվար է Բբաքվից օբյեկտիվ տեղեկատվություն ստանալ, այնուամենայնիվ, որոշ տպավորություն կարող ենք ստանալ և […]
22:50 05.03.2025
ՔՊ խմբակցության պատգամավոր Տաթևիկ Գասպարյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին խնդրեց մեկնաբանել հայտարարությունը: Մի քանի օր առաջ նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը հանդես էր եկել կոչով` դադարեցնել բանակցությունները Բաքվի հետ, քանի դեռ գերիներին ազատ չեն արձակել: «Գիտեք, ես մեծ վերապահումով կմոտենայի այն մարդկանց սթափության գնահատմանը, ովքեր այսօր ասում են, որ Հայաստանը պետք է […]
22:23 05.03.2025
Եղիշե Կիրակոսյանը ամիսներ առաջ ձեռք բերված պայմանավորվածությամբ, սեփական դիմումի համաձայն ազատվելու է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի պաշտոնից, սակայն գրասենյակի աշխատակիցների զանգվածային ազատման վերաբերյալ ԶԼՄ-ներում տեղ գտած տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։ Այս մասին տեղեկացրել են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ SHANTNEWS.am– ը հայտնել էր, որ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը բնականոն հունով շարունակում […]
22:11 05.03.2025
Հայաստանը չի ստանձնել որևէ պարտավորություն, ներառյալ նաև տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ, որը չի կատարել,- ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը: Պատգամավոր Լիլիթ Մինասյանը հիշեցրեց Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարությունն այն մասին, թե Հայաստանը իբր ինչ-որ պարտավորություններ ունի, որ չի կատարում, ինչին ի պատասխան նախարարը հայտարարեց. «Հայաստանի Հանրապետությունը չի ստանձնել որևէ պարտավորություն՝ ներառյալ նաև տարածաշրջանային ենթակառուցվածքների […]
21:44 05.03.2025
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը առաջիկա օրերին նախատեսում է այցելել Հնդկաստան։ Նախարարն այս մասին հայտարարեց կառավարության հարցուպատասխանի ընթացքում՝ արձագանքելով պատգամավոր Լիլիթ Մինասյանի հարցին: Միրզոյանն ընդգծեց, որ Հայաստանը շարունակում է ակտիվ երկխոսություն վարել ինչպես Հնդկաստանի, այնպես էլ Չինաստանի հետ։ «Ե՛վ Հնդկաստանի, և՛ Չինաստանի հետ շատ ակտիվ երկխոսության մեջ ենք։ Մեր համագործակցությունն ընդգրկում է տարատեսակ ոլորտներ։ […]
21:25 05.03.2025
«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է ՀՀ Աշխատանքի և Սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանին: Անդրադարձ է եղել անապահովության նպաստների տրամադրման նոր համակարգին և նոր չափորոշիչներին: Ի՞նչ է ենթադրում անապահովության նոր համակարգը, ինչպե՞ս է գանահատվելու ընտանիքը ծայրահեղ անապահով է, թե ոչ, ի՞նչ ծառայություններ են նոր համակարգով հասանելի լինելու, ինչպե՞ս է նոր համակարգը խթանելու ընտանիքի աշխատունակ անդամների զբաղվածության […]
20:28 05.03.2025
Հայտարարագրի լրացման քայլերին ծանոթացնելու նպատակով ՊԵԿ-ը շարունակում է իրազեկման հանդիպումները: Այս անգամ էլ մասնագետները եղել են Աբովյան քաղաքում: Հանդիպման ընթացքում մասնագետները մանրամասն ներկայացրել են հայտարարագրի լրացման ընթացակարգը և պատասխանել մասնակիցների հարցերին։ Մանրամասները՝ տեսանյութում:
17:36 05.03.2025
Հայաստան-Իրան հարաբերությունների, բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականության, Հայաստանում գոյություն ունեցող կարմիր գծերի և տարածաշրջանային այլ հարցերի վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Իրանի Իսլամական Հանրապետության պետական հեռուստատեսությանը: Մանրամասները՝ ռեպորտաժում:
16:40 05.03.2025
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 5-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած նոր կարգավորումները, որոնք վերաբերում են խաղային ոլորտի հարկային քաղաքականության վերանայմանը: Նիստը վարել է հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը: Առաջին ընթերցմամբ քննարկումը՝ այստեղ: Առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում պատգամավորները գրավոր առաջարկներ չեն ներկայացրել: Հայկ Սարգսյանը տեղեկացրել է, որ Կառավարության […]
16:08 05.03.2025
Դանիայի արտաքին գործերի նախարար Լարս Լեկե Ռասմուսենը կասկած է հայտնել, որ Գրենլանդիայի բնակիչները ցանկանում են դառնալ Միացյալ Նահանգների մաս։ «Տպավորություն չունեմ, որ նրանք ցանկանում են դառնալ Ամերիկայի անբաժանելի մասը»,- չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Ռասմուսենը։ Նրա խոսքով՝ գրենլանդացիները ցանկանում են թուլացնել իրենց հարաբերությունները Դանիայի հետ, որպեսզի նրանք ավելի իրավահավասար դառնան, և կողմերն աշխատում են […]
15:47 05.03.2025
ԵՄ-ն աշխատում է ԱՄՆ-ի հետ գագաթնաժողով անցկացնելու գաղափարի վրա և սպասում է, որ «պայմանները թույլ տան»։ Այդ մասին Բրյուսելում լրագրողներին հայտնել է ԵՄ բարձրաստիճան պաշտոնյան մարտի 6-ին կայանալիք ԵՄ առաջնորդների հանդիպումից առաջ: «Մենք պատրաստ ենք, ողջունում ենք գաղափարը, կարծում ենք, որ դա օգտակար կլինի, կտեսնենք, երբ պայմանները թույլ տան, բայց դա գաղափար է, որի վրա […]
14:42 05.03.2025
Ֆրանսիան փորձում է կապ հաստատել ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև։ Այս մասին LCI հեռուստաալիքի եթերում հայտարարել է Ֆրանսիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Սոֆի Պրիման։ «Ֆրանսիան և Անգլիան առաջարկել են զինադադար, և ակնհայտ է, որ դա այժմ քննարկվում է ԱՄՆ-ի հետ երկխոսության համատեքստում: Ֆրանսիան և Եվրոպան փորձեր են արել վերականգնել ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև կապերը և հասնել այդ […]
14:17 05.03.2025
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չորեքշաբթի երեկոյան դիմելու է իր երկրի քաղաքացիներին, այս մասին քաղաքական գործիչը գրել է X սոցիալական ցանցի իր էջում։ «Իմ սիրելի հայրենակիցներ, այս մեծ անորոշության ժամանակաշրջանում, երբ աշխարհը կանգնած է իր ամենալուրջ մարտահրավերների առաջ, ես ձեզ կդիմեմ այսօր երեկոյան ժամը 20.00-ին»,- ասված է Մակրոնի հայտարարության մեջ։
14:01 05.03.2025
Մինսկում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հանդիպման հնարավորությունը դեռ չի քննարկվել, սակայն Մոսկվայի համար Բելառուսի մայրաքաղաքը կլինի բանակցությունների լավագույն վայրը։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Դա չի բարձրացվել և ոչ մի կերպ չի քննարկվել: Բայց, իհարկե, մեզ համար Մինսկը լավագույն տեղն […]
13:48 05.03.2025
Կրեմլը դրական է գնահատում Վլադիմիր Զելենսկու՝ բանակցությունների սեղանի շուրջ նստելու պատրաստակամությունը։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ ընդգծելով նաև դրա մի խոչընդոտը։ «Դրական է։Հարցն այն է, թե ում հետ նստել բանակցությունների։ Առայժմ օրինական արգելքը Ուկրաինայի նախագահի՝ ռուսական կողմի հետ բանակցություններ վարելու համար մնում է ուժի մեջ: Հետևաբար, ընդհանուր մոտեցումը դրական […]
11:41 05.03.2025
Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի առաջնորդներ Քիր Սթարմերը և Էմանուել Մակրոնը պատրաստ են հաջորդ շաբաթ Վլադիմիր Զելենսկու հետ մեկնել Վաշինգտոն՝ հանդիպելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին: Այս մասին գրում է Daily Mail թերթը՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրները։ Աղբյուրների համաձայն՝ նրանք ցանկանում են «խաղաղ կարգավորման ծրագրի շուրջ Թրամփին միասնական ճակատ ներկայացնել»։ Ինչպես նշում է հրատարակությունը, նման այցը կարող է […]
11:18 05.03.2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնն աջակցում է Գրենլանդիայի ինքնորոշման իրավունքին և պատրաստ է ընդունել այն իր երկրի կազմ։ «Մենք լիովին աջակցում ենք Գրենլանդիայի ժողովրդի՝ սեփական ապագան որոշելու իրավունքին, և եթե նրանք ցանկանան, մենք կողջունենք նրանց Միացյալ Նահանգներում: Մենք աշխատում ենք բոլոր կողմերի հետ, որպեսզի դա տեղի ունենա, քանի որ Գրենլանդիան կարևոր է […]
11:03 05.03.2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «անողոք» ջանքեր է գործադրում Ուկրաինայում մարտերը դադարեցնելու համար և երկխոսություն է պահպանում երկու կողմերի հետ։ «Ժամանակն է դադարեցնել այս խելագարությունը, ժամանակն է վերջ տալ այս անիմաստ պատերազմին»,- ասել է Թրամփը Կոնգրեսում իր ելույթի ժամանակ։ Նրա խոսքով, Մոսկվայի հետ բանակցությունների ընթացքում ամերիկյան կողմը «հզոր ազդանշաններ» է ստացել խաղաղություն կնքելու […]
10:37 05.03.2025
Մարտի 4-ին Պեկինում Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև կայացան քաղաքական խորհրդակցություններ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանի և ՉԺՀ ԱԳ նախարարի տեղակալ Լիու Բինի գլխավորությամբ։ Խորհրդակցությունների ընթացքում կողմերն ընդգծել են երկկողմ քաղաքական երկխոսության բարձր մակարդակը և քննարկել դրա հետագա խորացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը։ Չինաստանը վերահաստատել է իր աջակցությունը Հայաստանի քաղաքական […]
10:28 05.03.2025
Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության ներկայությունն ու գործունեությունը կենսական դերակատարություն ունեն Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ հետագա հնարավոր ագրեսիվ գործողությունների կանխման տեսանկյունից։ «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Իսպանիայի խորհրդարանի պատգամավոր Ջոն Ինյարիտուն ՝ գնահատելով Հայաստանում Եվրոպական միության առաքելության մանդատը ևս երկու տարով երկարաձգելու մասին Եվրոպական խորհրդի որոշումը։ «Հաշվի առնելով Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքների […]
08:40 05.03.2025
Մարտի 4-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել Կոնգրեսական Մայքլ Լոուլերի հետ (Հանրապետական, Նյու Յորք): Այս մասին հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից։ «Հանդիպմանը կողմերն անդրադարձել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունները խթանելուն և այդ հարցում Կոնգրեսի կարևոր դերակատարմանը։ Դեսպանն ամփոփ ներկայացրել է ՀՀ-ԱՀ խաղաղության գործընթացը։ Իր հանրային ելույթներում Կոնգրեսականը բազմիցս աջակցություն է հայտնել ՀՀ տարածքային […]
23:48 04.03.2025
Մենք ձևավորել ենք «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որը մեծ հաշվով մեր տարածաշրջանի բոլոր տրանսպորտային կապուղիները և տնտեսական կապերն ապաշրջափակելու մասին է: Այս մասին Իրանի Իսլամական Հանրապետության պետական հեռուստատեսությանը տված հարցազրույցում խոսել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Հայաստանի և Ադրբեջանի միջև երկաթուղու վերաբացումն այս համատեքստում շատ կարևոր թեմա է: Եվ, իհարկե, այս համատեքստում կարևոր են նաև Ադրբեջանից […]
23:30 04.03.2025
Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը երևանյան վերջին մարզումն անցկացրեց Դանիա մեկնելուց առաջ։ Մեր ընտրանին մարտի 8-ին կհյուրընկալվի Դանիային, իսկ մարտի 12-ին կընդունի Ղազախստանի ընտրանուն։
23:27 04.03.2025
Եթե արևմտյան երկրների կողմից ինչ-որ սպառնալիք հնչի Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, որո՞նք են լինելու Ձեր գործողություններն այդ պարագայում: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին այս հարցն է տվել Իրանի Իսլամական Հանրապետության պետական հեռուստատեսության լրագրողը։ «Պետք է ճշտել ի՞նչ նկատի ունեք սպառնալիք ասելով, բայց մենք ասել ենք, որ Հայաստանի Հանրապետությունը չի ներգրավվի Իրանի Իսլամական Հանրապետության դեմ գործողության մեջ։ […]
23:15 04.03.2025
IRIB – Հանուն Բարձրյալն Աստծո, մեծարգո վարչապետ, շնորհակալություն եմ հայտնում Իրանի Իսլամական Հանրապետության պետական հեռուստաընկերության այս հարցազրույցն անցկացնելու խնդրանքն ընդունելու համար: Ձեր թույլտվությամբ մեր զրույցը սկսենք երկկողմ հարաբերություններից: Իրանի և Հայաստանի բարեկամական հարաբերություններն ավելի քան 1000 ամյա վաղեմություն ունեն, և այդ հարաբերությունները միշտ համարվել են եզակի հարաբերություններ: Միևնույն ժամանակ երկու երկրներն էլ ունեն զգալի կարողություններ, որոնք […]
22:15 04.03.2025
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Իրանի Իսլամական Հանրապետության պետական հեռուստատեսությանը։
22:11 04.03.2025
Եգիպտոսում Հայաստանի Հանրապետության դեսպան Արմեն Սարգսյանը մարտի 4-ին հանդիպում է ունեցել Եգիպտոսի մարդկային զարգացման գծով փոխվարչապետ, առողջապահության և ազգաբնակչության նախարար Խալեդ Աբդել-Ղաֆֆարի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են առողջապահության տարբեր ոլորտներում ՀՀ և ԵԱՀ միջև համագործակցության ներկայիս իրավիճակը և հետագա զարգացման հեռանկարները: Երկուստեք ընդգծվել են ՀՀ և ԵԱՀ միջև ոլորտային փոխգործակցության առավել ընդլայնման և խորացման […]
21:50 04.03.2025
Ռուսաստանի մայրաքաղաքում շուտով կտեղադրվի Հեյդար Ալիևի հուշարձանը: Որոշումն այդ մասին կայացրել են Մոսկվայի քաղաքային իշխանությունները: Որտե՞ղ է լինելու արձանը ու ի՞նչ է նշանակում սա: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Արձանը նախատեսվում է տեղադրել Ադրբեջանի դեսպանության առջևի պուրակում: Դա քաղաքի ամենակենտրոնում է գտնվում: Երեկ տեղի ունեցավ այդ հիմքի գցման պաշտոնական արարողությունը, որին ներկա էր […]
21:35 04.03.2025
Վաշինգտոնի նպատակն է Կիևին ներգրավել ուկրաինական կարգավորման բանակցություններում, երեքշաբթի ասել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Վենսը: «Մենք այնքան էլ մտահոգված չենք Ուկրաինայի հրապարակային հայտարարություններով: Մեզ պետք է, որ այս երկիրը համաձայնի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններին։ Մինչ այժմ Ուկրաինան բանակցություններ վարելու ցանկություն չի հայտնել, հուսով ենք, որ դա կփոխվի»,- ասել է նա լրագրողներին՝ ԱՄՆ Կոնգրեսում: Վենսը նշել […]