23:48 04.03.2025
Մենք ձևավորել ենք «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որը մեծ հաշվով մեր տարածաշրջանի բոլոր տրանսպորտային կապուղիները և տնտեսական կապերն ապաշրջափակելու մասին է: Այս մասին Իրանի Իսլամական Հանրապետության պետական հեռուստատեսությանը տված հարցազրույցում խոսել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Հայաստանի և Ադրբեջանի միջև երկաթուղու վերաբացումն այս համատեքստում շատ կարևոր թեմա է: Եվ, իհարկե, այս համատեքստում կարևոր են նաև Ադրբեջանից Ադրբեջան, այսինքն՝ կամ արևմտյան Ադրբեջանից Հայաստանի Հանրապետության տարածքով դեպի Նախիջևան և Հայաստանի Հանրապետությունից Ադրբեջանի, ավելի ճիշտ՝ Նախիջևանի տարածքով դեպի Հայաստան երկաթուղային կապի վերականգնումը։
Կարողացա՞ ներկայացնել՝ Ադրբեջանից Ադրբեջան՝ Հայաստանի տարածքով և Հայաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով: Եվ մենք, բոլորովին վերջերս, շատ կոնկրետ առաջարկություն ենք արել Ադրբեջանին այս խնդիրը լուծելու համար, և խոսքն առաջին փուլում վերաբերում է երկաթուղային բեռնափոխադրումների իրականացմանը: Իհարկե, մենք կարծում ենք, որ այդ խնդիրը պետք է լուծվի երկրների տարածքային ամբողջականության, իրավազորության և ինքնիշխանության հարգմամբ: Եվ այն լուծումը, որ մենք առաջարկել ենք, կարծում ենք՝ լիարժեք բավարարում է այս պայմանին:
Բացի դա, շատ կարևոր է, որ ինքը բավարարում է նաև լիարժեք, լիաթոք, ամբողջական բեռնափոխադրումներ իրականացնելու պայմանին, այսինքն, որ այդ բեռնափոխադրումներն իրականանան, չլինեն խոչընդոտներ և այլն, և այդպես շարունակ։ Իհարկե, ինչն է այստեղ նրբությունը, որ այսօր Ադրբեջանից դեպի Նախիջևան կապ կա Իրանի Իսլամական Հանրապետության տարածքով, և մենք ասում ենք նաև, որ ըստ էության, մեր պատկերացումներն այնպիսին են, որ այն պայմանները, որ Իրանի Իսլամական Հանրապետությունն առաջարկում է Ադրբեջանին, նույն պայմանները պատրաստ ենք նաև առաջարկել մենք, իհարկե՝ հաշվի առնելով առանձնահատկությունը, որ տվյալ դեպքում ոչ միայն Ադրբեջանից Հայաստանի տարածքով Ադրբեջան, այլև Հայաստանից Ադրբեջանի տարածքով Նախիջևան երկաթուղային բեռնափոխադրումների մասին է:
Մենք պատրաստ ենք նաև որոշակի պարզեցումների գնալ՝ իհարկե, փոխադարձության սկզբունքով: Բայց այստեղ շատ կարևոր է արձանագրել նաև, թե ինչ տեղի կունենա այս նախագիծն իրագործելու պարագայում։ Սա շատ պոզիտիվ ազդեցություն կունենա նաև Հայաստան-Իրան հարաբերությունների վրա, որովհետև այս համատեքստում նշանակում է, որ և՛ Ադրբեջանը, և՛ Հայաստանը կկարողանան միմյանց տարածքներն օգտագործել միջազգային երկաթուղային բեռնափոխադրումների համար։
Դուք գիտեք, որ մենք այս կապուղիները բացվելու պարագայում Հայաստան-Իրան երկաթուղի կունենանք, ինչն էականորեն կխորացնի մեր տնտեսական հարաբերությունները: Եվ միևնույն ժամանակ՝ Ադրբեջանը հնարավորություն կունենա Հայաստանի Հանրապետության տարածքով դեպի Թուրքիա և հակառակ ուղղությամբ ունենալ երկաթուղային լիարժեք բեռնափոխադրումներ, ինչը նշանակում է, որ և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը լիարժեք կերպով կինտեգրվեն միջազգային երկաթուղային ցանցին: Բայց սա միևնույն ժամանակ, նորից ուզում եմ ասել, էականորեն կխորացնի նաև առևտրատնտեսական հարաբերություններն Իրանի և Հայաստանի միջև։
Տեսեք, երբ ասում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը դեպի արևմուտք Իրանի Իսլամական Հանրապետության համար գուցե ամենակարճ և ամենահարմար ճանապարհներից է, բայց այսօրվա դրությամբ մենք երկաթուղային փոխադրումներ իրականացնելու հնարավորություն չունենք։ Շատ վաղուց է քննարկվում Հայաստան-Իրան երկաթուղու կառուցման հարցը, բայց ռելիեֆի բերումով նման երկաթուղին չափազանց մեծ ներդրումներ է պահանջում և այսօրվա պայմաններում դեռևս չկա հիմնավորում, որ հնարավոր բեռնափոխադրումները թեկուզ երկարաժամկետում կկոմպենսացնեն այդ ծախսը: Բայց իմ նշած «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի իրագործման պարագայում և մենք երկաթուղային կապի հնարավորություն կունենանք դեպի Պարսից ծոց, դեպի Օմանի ծոց, նաև Իրանի Իսլամական Հանրապետությունը՝ Հայաստանի տարածքով դեպի Սև ծով և ապա նաև դեպի արևմուտք։
Սա շատ կարևոր նախագիծ է, բայց ուզում եմ ասել, որ մենք շատ ակտիվ և լուրջ ենք տրամադրված և ուզում ենք, որ այս նախագիծն իրականացվի, այո, այդ թվում՝ Ադրբեջանի արևմտյան շրջաններից Հայաստանի տարածքով դեպի Նախիջևան և Հայաստանից՝ Երասխից դեպի Մեղրի, բայց միևնույն ժամանակ ես ուզում եմ ընդգծել միջազգային կարևորագույն համատեքստը։
Այսօր միջազգային փոխադրման գլոբալ ճգնաժամ կա, որը պայմանավորված է այդ թվում՝ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակով։ Եվ այսօր ահռելի մեծ ծավալի բեռներ սպասում են հնարավորության արևմուտքից արևելք, հյուսիսից հարավ հոսելու համար, և եթե մեր տարածաշրջանային այս տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունները բացվեն, այդ բեռնափոխադրումների ծավալն այնքան մեծ է, որ նույնիսկ և՛ Հայաստանի, և՛ Իրանի Իսլամական Հանրապետության, և՛ Ադրբեջանի, և՛ Թուրքիայի տարածքով ենթակառուցվածքները չեն բավարարի այդ ամբողջ հոսքը սպասարկելու համար: Սա նաև տարածաշրջանային համագործակցության ենթակառուցվածքային նոր նախագծերի մասին մտածելու շատ մեծ հնարավորություն է տալիս»,-ասել է նա:
16:19 30.06.2025
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում16:08 30.06.2025
Տարադրամի փոխարժեքները հունիսի 30-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383.5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386.50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 446 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 455 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․85 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․96 դրամ: ...
16:03 30.06.2025
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանինԱզգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հունիսի 30-ին ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին: Զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցությանն ու տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր: Կարեւորվել են Հարավային Կովկասում եւ Մերձավոր Արեւելքում խաղաղությունն ու կայունությունը ...
15:59 30.06.2025
Ջերմաստիճանի կտրուկ բարձրացում Եվրոպա մայրցամաքի մեծ մասումԱնցյալ շաբաթվա վերջին ջերմաստիճանի կտրուկ բարձրացում է արձանագրվել Եվրոպա մայրցամաքի մեծ մասում և շատ երկրների իշխանություններ արտակարգ նախազգուշացումներ են տվել, քանի որ ջերմաստիճանը շարունակում է բարձրանալ և կարող է նոր ռեկորդներ սահմանել ։Իսպանիայի պետական օդերևութաբանական գործակալությունը հայտնել է, որ շաբաթ օրը երկրի հարավ-արևմուտքում գտնվող Էլ Գրանադո քաղաքում ջերմաստիճանը հասել է 46 աստիճան Ցելսիուսի։ Պորտուգալիայի, Իտալիայի […] ...
15:28 30.06.2025
Իրանն ի վիճակի կլինի վերսկսել հարստացված ուրանի արտադրությունը մի քանի ամսվա ընթացքում,Իրանն ի վիճակի կլինի վերսկսել հարստացված ուրանի արտադրությունը մի քանի ամսվա ընթացքում, չնայած ԱՄՆ-ի և Իսրայելի վերջերս իրականացրած օդային հարվածների հետևանքով իր միջուկային օբյեկտներում պատճառված զգալի վնասին։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսսին։ «Նրանց կարողություններն առկա են»,- ասել է Գրոսին CBS News-ին տված հարցազրույցում։ նա նշել է, որ Ֆորդոյի, […] ...
15:26 30.06.2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կչեղարկի Իրանի դեմ պատժամիջոցներըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կչեղարկի Իրանի դեմ պատժամիջոցները, եթե Թեհրանը խաղաղ քաղաքականություն վարի։ Այս մասին նա ասել է Fox News-ին տված բացառիկ հարցազրույցում։ ԱՄՆ նախագահի խոսքով՝ Իրանի դեմ պատժամիջոցների վերացումը «շատ կարևոր կլինի»։ Միևնույն ժամանակ, Թրամփը փաստացի խոստովանել է, որ Իրանն ունի գաղտնի միջուկային օբյեկտ։«Մենք գիտեինք, որ Իրանն ունի բազմաթիվ միջուկային օբյեկտներ, […] ...
15:16 30.06.2025
Ադրբեջանի Միլի մեջլիսի առաջին փոխնախագահ Ալի Ախմեդովի գլխավորած խորհրդարանական պատվիրակությունը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 23-րդ նիստինԱդրբեջանի Միլի մեջլիսի առաջին փոխնախագահ Ալի Ախմեդովի գլխավորած խորհրդարանական պատվիրակությունը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 23-րդ նիստին, ի նշան բողոքի, հայտնել են Ադրբեջանից ։ Նախօրեին ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Եկատերինբուրգում հատուկ գործողություն էր իրականացրել , որի ընթացքում երկու ադրբեջանցի սպանվել էր, մի քանիսը՝ ձերբակալվել։ Զոհերը կասկածվում էին 2001 թվականին տեղի ունեցած սպանությանն առնչություն […] ...