TIME
Ամսաթիվ
11 06 2025
  • $
    383.54
  • RUBLE
    4.89
  • 438.12
WEATHER
+22.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մբապեն կոչ է արել դադարեցնել Ֆրանսիայում տիրող անկարգությունները

10:50 02.07.2023

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն հայտարարություն է տարածել Ֆրանսիայում ոստիկանության կողմից 17-ամյա երիտասարդի սպանությունից հետո անկարգությունների ֆոնին։ «Ինչպես բոլոր ֆրանսիացիները, մենք էլ ցնցված ենք երիտասարդ Նաելի դաժան մահից: Մեր մտքերը նրա և նրա ընտանիքի հետ են, որոնց հայտնում ենք մեր անկեղծ ցավակցությունները։ Ակնհայտ է, որ անհնար է անտարբեր մնալ այն հանգամանքների նկատմամբ, որոնցում տեղի է ունեցել […]

̰
Ֆրանսիայում մեկ գիշերվա ընթացքում ավելի քան 700 մարդ է ձերբակալվել

10:35 02.07.2023

Ֆրանսիայում գիշերը տեղի ունեցած անկարգությունների ժամանակ ավելի քան 700 մարդ է բերման ենթարկվել, հայտնում է ՆԳՆ-ն Twitter-ում։ Ավելի վաղ , գիշերը հաղորդվել է 486  ձերբակալվածի մասին։ Փարիզում և հարակից շրջաններում հերթապահել են մոտ 7000 իրավապահներ։ Մարսելում ոստիկանները շաբաթ երեկոյան գլխավոր պողոտայում ցրել են երիտասարդների խմբեր։ Կեսգիշերին Լիոնի և Մարսելի իշխանությունները, որտեղ տեղի են ունեցել ամենամեծ […]

̰
Հայաստանը մեծ ակնկալիքով սպասում է ԵՄ խորհրդի նախագահությունը ստանձնած Իսպանիայի հետ համագործակցությանը․ ՀՀ ԱԳՆ խոսնակ

23:40 01.07.2023

Հայաստանը շեշտում է Եվրոպական միության խորհրդում Շվեդիայի նախագահության ընթացքում արձանագրված ձեռքբերումները, ինչպես նաև մեծ ակնկալիքներով սպասում է ԵՄ խորհրդի նախագահությունը ստանձնած Իսպանիայի հետ համագործակցությանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Թվիթեր»-ում գրառումներ է կատարել ՀՀ արտգործնախարարության խոսնակ Անի Բադալյանը։ «Իսպանիայի կողմից ԵՄ խորհրդի նախագահությունը ստանձնելու հետ մեկտեղ մենք անհամբերությամբ սպասում ենք ընդհանուր օրակարգի ընդլայնմանը, որն ուղղված է […]

̰
Ուկրաինան պատրաստ է հակամարտության կարգավորմանը 1991 թվականի սահմաններին հասնելու դեպքում. Զելենսկի

23:29 01.07.2023

Կիևի իշխանությունները պատրաստ կլինեն Ուկրաինայի հակամարտության դիվանագիտական ​​կարգավորմանը, եթե ուկրաինական զորքերը հասնեն այն սահմաններին, որոնք նրանք համարում են միջազգայնորեն ճանաչված, այսինքն՝ ներառյալ Ղրիմը, Դոնբասը, Զապորոժյեն և Խերսոնը։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ ելույթ ունենալով Կիև ժամանած Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի հետ համատեղ մամուլի ասուլիսում՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Ուկրաինան պատրաստ կլինի […]

̰
Թուրքիան աշխատողների իրավունքների առումով ամենավատ 10 երկրներից մեկն է

19:39 01.07.2023

«Արհմիությունների միջազգային կոնֆեդերացիայի» (ITUC) « Իրավունքների հաշխարհային ինդեքսը» (IPRI), որն ընդգրկում է 148 երկիր, հրապարակել է իր տասներորդ զեկույցն այս տարի: Զեկույցի համաձայն՝ Թուրքիան 2023-ին աշխատողների համար ամենավատ 10 երկրներից մեկն է։ Զեկույցում նշվում է 149 երկրներում աշխատողների իրավունքների ծայրահեղ ծանր վիճակի մասին։ Ermenihaber.am -ի փոխանցմամբ՝ զեկույցի համաձայն, որը պատրաստվել է աշխատավորների իրավունքների և աշխատանքային կյանքի […]

̰
Զելենսկին դաշնակիցներին մեղադրել է F-16 կործանիչների մատակարարման ժամկետներ չնշելու համար

19:30 01.07.2023

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դաշնակիցներին մեղադրել է Կիևին F-16 կործանիչների մատակարարման հստակ ժամկետների բացակայության մեջ։ Այդ մասին նա հայտարարել է շաբաթ օրը՝ հուլիսի 1-ին, Կիևում Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի հետ կայացած մամուլի ասուլիսում։ «Առաջին հերթին այն մասին, թե արդյոք կա՞ արդյոք հստակեցում F-16-ի մատակարարման պլանների և ժամանակացույցի վերաբերյալ։ Ես էլ նույն հարցերն ունեմ, ինչ դուք […]

̰
Ո՞ր դեպքում հայ-ադրբեջանական բանակցություններում կլինի առաջընթաց. պարզաբանել է փորձագետը

19:15 01.07.2023

Անցնող շաբաթվա ընթացքում ակտիվություն կար թե՛ բանակցային գործընթացում և թե՛  առաջնագծում: Ադրբեջանական սադրանքի հետևանքով Արցախում զոհվեցին նաև 4 հայ զինծառայողներ: Շաբաթը «Հորիզոն»-ի տաղավարում ամփոփվել է անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի փորձագետ Ռուբերտ Ղևոնդյանի հետ: Վաշինգտոնում ավարտված Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների հերթական փուլից հետո դարձյալ հայտարարվեց, որ կա առաջընթաց: Հարցին, թե ինչո՞վ աչքի ընկան այս բանակցությունները […]

̰
Թուրքիայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Իրանի և Թուրքմենստանի իր պաշտոնակիցների հետ

18:47 01.07.2023

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունիսի 30-ին հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Իբրահիմ Ռայիսիի հետ։ Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչութան տարածած հաղորդագրության համաձայն՝ կողմերը միմյանց շնորհավորել են Քուրբան Բայրամի առթիվ, ապա նաև քննարկումներ ունեցել երկկողմ հարաբերությունների և տարածարջանային հարցերի վերաբերյալ։ Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ նույն օրը Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել նաև Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովի […]

̰
Սաուդյան Արաբիան հնարավոր է մերժի Իսրայելի մուտքը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գագաթնաժողով

18:35 01.07.2023

Լրատվամիջոցները, վկայակոչելով մի շարք ​​աղբյուրներ, հայտնում են, որ Սաուդյան Արաբիան թույլ չի տալիս իսրայելցի պաշտոնյաներին մասնակցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գագաթնաժողովին, որը տեղի կունենա այս տարվա սեպտեմբերին Էր Ռիադում։ Հաղորդում է IRNA գործակալությունը։ Սաուդյան Արաբիան դեռ չի ստորագրել փաստաթուղթ, որը պարտավորեցնում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի բոլոր անդամներին ազատ մուտք ունենալ Համաշխարհային ժառանգության կոմիտեի սեպտեմբերին կայանալիք նիստին։ Սաուդյան Արաբիան, կարծես, զգուշանում […]

̰
Միջազգային հանրությունը պետք է հետևի Ադրբեջանի գործողություններին՝ կանխելու նախապատրաստվող հերթական սադրանքը. Մարուքյան

18:23 01.07.2023

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից նախապատրաստվող նոր հատուկ գործողության մասին, միջազգային հանրությունը պետք է հետևի ադրբեջանական կողմի գործողություններին՝ կանխելու հերթական սադրանքն ու Ադրբեջանի էթնիկ զտումների քաղաքականությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը: Հատուկ հանձնարարություններով դեսպանը նշել է, որ ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են Լեռնային Ղարաբաղում […]

̰
Տարվա վերջում Եվրոպական խորհուրդը որոշում կկայացնի Վրաստանի վերաբերյալ. Շառլ Միշել

18:12 01.07.2023

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Բրյուսելում ԵՄ առաջնորդների գագաթնաժողովի մեկնարկից առաջ ասել է, որ իրենք ողջունում են Վրաստանի վերջին քայլերը և ամեն ինչ անելու են Վրաստանի ջանքերին աջակցելու համար: Միշելն ասել է՝ Եվրահանձնաժողովն ընդլայնման մասին զեկույցը կհրապարակի այս տարվա ամառվա ավարտից հետո, իսկ նշված զեկույցի հիման վրա Եվրախորհուրդը որոշում կկայացնի տարեվերջին՝ հավանաբար դեկտեմբերին։ «Շատ բան […]

̰
Զելենսկին պատժամիջոցներ է կիրառել 190 ֆիզիկական անձանց և 290 ընկերությունների, այդ թվում՝վրացական ավիաընկերության նկատմամբ

17:35 01.07.2023

Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահը պատժամիջոցներ է կիրառել ավելի քան 190 ֆիզիկական անձանց եւ ավելի քան 290 ընկերությունների նկատմամբ։ 1tv.ge-ի փոխանցմամբ՝ պատժամիջոցի ենթարկված անձանց թվում են Ռուսաստանի 189 քաղաքացիներ, երկու բելառուսներ և մեկ վրացի, «Georgian Airways» ավիաընկերության ղեկավար Թամազ Գաիաշվիլին։ Պատժամիջոցներ են կիրառվել ռուսական ընկերությունների, ինչպես նաև բելառուսական մի քանի ընկերությունների և «Georgian Airways»-ի նկատմամբ։ […]

̰
Իսպանիայի վարչապետը ժամանել է Ուկրաինայի մայրաքաղաք

17:11 01.07.2023

Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը ժամանել է Ուկրաինայի մայրաքաղաք։ 1tv.ge-ի փոխանցմամբ՝ Կիև նրա ժամանման տեսագրությունը «Twitter» միկրոբլոգի էջում հրապարակել է անձամբ Իսպանիայի վարչապետը։ «Ես արդեն Կիևում եմ։ Առաջին բանը, որ ցանկանում էի անել Եվրախորհրդի նախագահության ժամանակ, մեկնել Ուկրաինա և հանդիպել այս երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկիին։ Ես հայտարարում եմ լիակատար եվրոպական համերաշխություն Ուկրաինայի կառավարությանն ու խորհրդարանին։ Մենք […]

̰
Վահագն Խաչատուրյանը մասնագիտական տոնի առթիվ պարգևատրել է դատախազության մի շարք աշխատակիցների

12:53 01.07.2023

արարողությունից հետո նախագահը հանդես է եկել ելույթով: «Հայաստանի Հանրապետության մեծարգո վարչապետ, Հարգելի դատախազներ, Դատախազության հարգելի աշխատակիցներ, Շնորհավորում եմ Ձեզ Դատախազության աշխատակցի օրվա և Հայաստանում Դատախազական ծառայության 105-րդ տարեդարձի կապակցությամբ: Հայաստանի Հանրապետությունում օրինականության և իրավակարգի պահպանության ու ամրապնդման գործում անհնար է գերագնահատել դատախազության դերը և այս խնդիրների լուծման համար անհրաժեշտ է յուրաքանչյուր աշխատակցի անաչառ ու պատասխանատու […]

̰
ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանը տեղի կունենա Երևանում

12:27 01.07.2023

ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանը տեղի կունենա Երևանում։ Որոշումը վեհաժողովի Մշտական հանձնաժողովը կայացրել է հունիսի 30-ին Կանադայի Վանկուվեր քաղաքում ընթացող ԵԱՀԿ ԽՎ տարեկան (ամառային) նստաշրջանի ընթացքում։ ԵԱՀԿ ԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Սարգիս Խանդանյանը, խորհրդաժողովի պատվիրակներին հրավիրելով Հայաստան, նշել է. «Անվտանգային մարտահրավերները շարունակում են ցնցել ԵԱՀԿ տարածաշրջանը, և այս պայմաններում միջխորհրդարանական համագործակցությունը եւ երկխոսությունն ավելի է […]

̰
Իլոն Մասկին ցնցել է Ֆրանսիայում տեղի ունեցած անկարգությունների անսովոր փաստը

12:22 01.07.2023

Ամերիկացի ձեռներեց և միլիարդատեր Իլոն Մասկը ցնցված է Ֆրանսիայում ցուցարարների մոտ պահվող զենքերի հսկայական քանակից, այս մասին նա գրառում է կատարել Twitter-ի իր միկրոբլոգում: «Որտեղի՞ց են նրանք ստանում բոլոր զենքերը: Եվրոպայում զենքի անձնական սեփականությունը չափազանց սահմանափակ է, բայց այն դեռ առկա է: Հետևաբար, այդ զենքերի մեծ մասը, ամենայն հավանականությամբ, գողացված կամ անօրինական ներմուծված է Ֆրանսիայի […]

̰
Կոռուպցիան կոռուպցիա է՝ անկախ նրանից, թե որ թվականին է դա տեղի ունեցել. Փաշինյան

11:56 01.07.2023

Կոռուպցիան կոռուպցիա է՝ անկախ նրանից, թե որ թվականին է դա տեղի ունեցել, ցանկացած թվականին տեղի ունեցած ցանկացած կոռուպցիա նույնպիսի վնաս է հասցնում ապագային: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ընդգծել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Հայաստանի Հանրապետության դատախազության հիմնադրման 105-ամյակին նվիրված «Դատախազության անկախությունը՝ որպես իրավունքի գերակայության երաշխավոր» թեմայով բարձր մակարդակի համաժողովում: Խոսելով դատախազության դերի մասին՝ վարչապետը կարևորել […]

̰
Բայդենը համաձայնել է հետաձգել Քենեդիի սպանության փաստաթղթերի հրապարակումը

11:38 01.07.2023

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը համաձայնել է հետաձգել 1963 թվականին Ջոն Քենեդիի սպանության վերաբերյալ որոշ գաղտնի նյութերի հրապարակումը։ Այս մասին ասված է պետության ղեկավարի տարածած հուշագրում։ Այս տարվա մայիսին ազգային արխիվը խնդրել էր այլ ժամանակ գաղտնազերծել որոշ տեղեկություններ, ինչին նախագահը համաձայնել էր։ «Ես հավանություն եմ տալիս տեղեկատվության հրապարակման և բացահայտման հետագա հետաձգմանը` ելնելով հետախուզական գործողությունների, իրավապահ […]

̰
Արայիկ Հարությունյանը պետական կառույցների ղեկավարների հետ քննարկել է ներքին ու արտաքին անվտանգային խնդիրները

11:26 01.07.2023

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել՝ նվիրված առկա իրավիճակում ներքին ու արտաքին անվտանգային խնդիրների լուծման և բնակչության կենսապահովման ուղղությամբ կատարվող քայլերին: Մտքերի փոխանակություն է տեղի ունեցել համապատասխան պետական կառույցների ղեկավարների և Ստեփանակերտի քաղաքապետի հաղորդած տեղեկությունների շուրջ: Խորհրդակցությանը մասնակցել են ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը, պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը, պաշտոնատար այլ անձինք:

̰
ՀԲԸՄ-ն տոնում է Ֆրանսիայում ծավալած գործունեության 110-ամյակը՝ Արցախի իրավիճակի հստակ շեշտադրումով

10:53 01.07.2023

Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ)՝ աշխարհի ամենամեծ շահույթ չհետապնդող համահայկական կազմակերպությունը, վերջապես հնարավորություն է ունեցել անդրադարձ կատարելու Ֆրանսիայում Միության ծավալած գործունեության 110-ամյակին։ Համաշխարհային համավարակով և 2020թ.-ի 44-օրյա աղետաբեր պատերազմով պայմանավորված՝ այն փաստացի տեղի է ունեցել երեք տարի անց։ Համաժողովներից, գործնական ընթրիքներից և խմբային քննարկումներից բաղկացած երկօրյա միջոցառմանը ներկա են եղել մի շարք երկրներից ժամանած հյուրեր։ […]

̰
Սերտացող կապերի լավագույն դրսևորումն է Կանադայի դեսպանության մոտալուտ բացումը Երևանում. Փաշինյանը շնորհավորել է Թրյուդոյին

10:47 01.07.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին՝ Կանադայի օրվա առթիվ: Ուղերձում ասված է. «Մեծարգո պարոն վարչապետ, Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Կանադայի օրվա կապակցությամբ։ Մեր երկու երկրների բարեկամական հարաբերությունները մշտապես հիմնված են եղել ընդհանուր արժեքների և փոխադարձ հարգանքի վրա։ Վերջին տարիներին դրանք առավել մեծ զարգացում […]

̰
Անցած գիշեր Ֆրանսիայում ավելի քան 1000 մարդ է ձերբակալվել

10:23 01.07.2023

Ֆրանսիայում մոտ հազար մարդ է բերման ենթարկվել անցած գիշեր անկարգությունների ժամանակ, որոնք սկսվել են ոստիկանության կողմից 17-ամյա դեռահասի սպանությունից հետո, շաբաթ օրը հաղորդում է BFMTV-ն՝ վկայակոչելով ՆԳՆ տվյալները։ «Ներքին գործերի նախարարության նոր տվյալների համաձայն՝ ուրբաթ լույս շաբաթ գիշերը անկարգությունների ժամանակ 994 մարդ է բերման ենթարկվել»,-ասել է հեռուստաալիքը։ Երեքշաբթի առավոտյան ոստիկանության աշխատակիցները Նանթերի ճանապարհին ստուգման ժամանակ […]

̰
Ո՞ր հարցերի շուրջ է հաջողվել համաձայնության գալ վաշինգտոնյան բանակցություններում և ե՞րբ կարող է ստորագրվել հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագիրը

21:07 30.06.2023

ԱՄՆ-ում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներին հաջողվել է որոշ հարցերի շուրջ հասնել համաձայնության: Ի՞նչ կարելի է ասել միջնորդի դերի մասին, հայտնի՞ է արդյոք, թե Արլինգթոնում որ հարցերի շուրջ է հաջողվել համաձայնություն ձեռքբերել ու որ հարցերում հակասությունները դեռ թույլ չեն տալիս փոխզիջման գնալ: Թեմայի շուրջ «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ է հայտնել Արտյոմ Երկանյանը։ «ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն […]

̰
Վավերացվել է ՌԴ-Աբխազիա «երկքաղաքացիության» համաձայնագիրը

21:00 30.06.2023

Ռուսաստանի պետդուման վավերացրել է Ռուսաստանի և Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի միջև «երկքաղաքացիության» համաձայնագիրը,aliq.ge-ի փոխանցմամբ՝ գրել է BusinessPressNews-ը: Ի դեպ, համաձայնագիրը ստորագրվել է 2022 թվականի սեպտեմբերի 27-ին Մոսկվայում։ Փաստաթղթի համաձայն, «մի երկրի քաղաքացիներն իրավունք ունեն ձեռք բերելու մեկ այլ երկրի քաղաքացիություն՝ առանց իրենց քաղաքացիությունից հրաժարվելու»: Համաձայնագիրը նաև նախատեսում է երեխաների «քաղաքացիության» կարգը։ Մասնավորապես, մինչև 14 տարեկան երեխաների […]

̰
Փարիզի մի քանի արվարձաններում պարետային ժամ է հայտարարվել

20:53 30.06.2023

Ֆրանսիայի մայրաքաղաքի մի քանի արվարձաններում պարետային ժամ է հայտարարվել։ 1tv.ge-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկությունը տարածում է «BBC»-ն։ Բացի այդ, Փարիզում սահմանափակված է հասարակական տրանսպորտի աշխատանքը։ Փարիզի հարավ-արևմտյան Կլամար արվարձանում պարետային ժամը կգործի երեկոյան ժամը 21-ից մինչև 06:00-ն, մինչև հուլիսի 3-ը: «Կլամարը ապահով ու հանգիստ բնակավայր է։ Մենք վճռականորեն հաստատակամ ենք դա այդպես պահպանել»,- ասված է […]

̰
ՀՀ նույնականացման քարտերով Վրաստան ճամփորդել հնարավոր կլինի 2023թ. հունվարի 12-ին ստորագրված համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո․ ՀՀ ԱԳՆ

20:45 30.06.2023

Ի պատասխան ՀՀ նույնականացման քարտերով Վրաստան ճամփորդելու հնարավորության ժամկետի մասին հարցումների, ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը տեղեկացնում է․ «ՀՀ նույնականացման քարտերով (տվյալների էլեկտրոնային կրիչ պարունակող) Վրաստան ճամփորդել հնարավոր կլինի 2023թ. հունվարի 12-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև երկու պետությունների քաղաքացիների համար փոխադարձ առանց մուտքի արտոնագրի ճամփորդելու մասին» համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո: 2023թ. հունիսի 26-ին […]

̰
Հայաստանի և Լիտվայի դատախազությունները խորացնում են համագործակցությունը. ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր

20:26 30.06.2023

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է ՀՀ դատախազության հիմնադրման 105-ամյակի միջոցառմանը և Եվրոպայի խորհրդի գրասենյակի հետ համատեղ կազմակերպվող համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Լիտվայի Հանրապետության գլխավոր դատախազ Նիդա Գրունսկիենեին:   Աննա Վարդապետյանը շնորհակալություն է հայտնել լիտվացի գործընկերոջը Հայաստան ժամանելու և փոխըմբռնման հուշագիր ստորագրելու պատրաստակամության համար:   ՀՀ գլխավոր դատախազն ընդգծել է, որ […]

̰
Վրաստանը պատրաստ է միջնորդ լինել Բաքվի և Երևանի միջև. Ղարիբաշվիլի

20:15 30.06.2023

  Վրաստանը, անհրաժեշտության դեպքում, պատրաստ է միանալ Հայաստանի և Ադրբեջանի միջև միջնորդական գործընթացին, հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։ «Երկու տարի առաջ Ադրբեջանի և Հայաստանի միջև առաջին կոնկրետ արդյունքները ցույց տվեցին։ Հետո ես անձամբ ընդգրկվեցի։ Եվ այս միջնորդությունը ավարտվեց կոնկրետ արդյունքով։ Դա, այսպես ասած, տարածաշրջանի օրինակելի միջնորդություններից մեկն էր»,- ասել է Ղարիբաշվիլին։ Ղարիբաշվիլին հայտնել է […]

̰
Թուրքիան խաղաղության ցուցանիշով 147-րդ տեղում է

20:06 30.06.2023

Ավստրալիայում կենտրոնացած Տնտեսության և խաղաղության ինստիտուտը հրապարակել է 2023-ի խաղաղության համաշխարհային ինդեքսը։ Ըստ այդ տվյալների՝ Թուրքիան 163 երկրների ցանկում գտնվում է 147-րդ հորիզոնականում, որը կիսում է Իրանի հետ։ 148-րդ հորիզոնականում է հայտնվել Հյուսիսային Կորեան։ Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ եվրոպական 36 երկրների մեջ ներառված Թուրքիան  այս ցուցակում զբաղեցնում է վերջին տեղը։ Այս տարի առաջին տեղում է հայտնվել Իսլանդիան։  […]

̰
Նիդերլանդներում կարգելվի կին ոստիկաններին գլխաշոր կրել

19:51 30.06.2023

Նիդերլանդների արդարադատության և անվտանգության  նախարար Դիլան  Յեշիլգյոզը, ով, ըստ թուրքական լրատվամիջոցների, ունի հակաթուրքական հայացքներ, նոր որոշում  է կայացրել, համաձայն որի՝ կին ոստիկաններին կարգելվի կրել գլխաշոր։ Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ Յեշիլգյոզը մասնավորապես նշել է․ «Մենք ցույց ենք տալիս ոստիկանական համազգեստի անաչառությունը։ Ոստիկաններն այն անձինք են, որոնք ներկայացնում են կառավարությունը հատուկ առաքելությամբ։ Իսկ ուշադրություն գրավող կրոնական կամ քաղաքական խորհրդանիշները […]

̰
BACK_TO_TOP