18:38 29.06.2023
Հունական «Kathimerini» թերթն անդրադարձել է ԱՄՆ-ի F-35 կործանիչների վաճառքի հետաձգմանը՝ նշելով, որ ԱՄՆ-ն դադարեցրել է 2022-ի հունիսին Հունաստանի F-35 կործանիչներ գնելու ցանկությանը ընթացք տալուն, որպեսզի անհանգստություն չպատճառի Թուրքիային։ Ermenihaber. am-ի փոխանցմամբ՝ թերթը նշել է․ «Աթենքին կործանիչների վաճառքի հաստատումը կլինի հուլիսի 11-12 Վիլնյուսում կայնալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո։ Վաշինգտոնում գերակշռող կարծիք կա, որ եթե Հունաստանը մեկ քայլ […]
15:56 29.06.2023
Երևանի քաղաքապետարանը 150-ի փոխարեն 180 ավտոբուս ձեռք կբերի։ Այս մասին Կառավարության նիստի ժամանակ խոսել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Նախկինում պայմանագրի շրջանակներում մենք 150 հատ ավտոբուս էինք ձեռք բերել, բայց Երևանի քաղաքապետարանը, մեր գործընկերներն աշխատել են լրացուցիչ պայմանագրի ուղղությամբ, և հիմա առանց հատկացվող գումարի փոփոխությունների 150 հատ ավտոբուսի փոխարեն ձեռք ենք բերում 180 ավտոբուս, այսինքն՝ […]
14:51 29.06.2023
2023 թ. հունիսի 27-28-ը Բրյուսելում տեղի է ունեցել ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) ներքո ստեղծված՝ ՀՀ-ԵՄ գործընկերության կոմիտեի 4-րդ նիստը, որին մասնակցել է ՀՀ պատվիրակությունը՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանի գլխավորությամբ: Քննարկումների արդյունքում ընդունվել է հետևյալ համատեղ մամուլի հաղորդագրությունը. «2023 թ. հունիսի 27-28-ը Բրյուսելում կայացել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի […]
13:03 29.06.2023
Հունիսի 28-ին, ժամը 09.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Արտաշատի բաժին հաղորդում էր ստացվել, որ «որովայնի առաջնային պատի թափանցող վերք» ախտորոշմամբ բուժօգնության է ընդունվել 25-ամյա մի երիտասարդ: Նա հայտնել էր, թե վնասվածքը ստացել է Շահումյան գյուղի դաշտում ձիուց ընկնելու հետևանքով: Ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են, որ հունիսի 24-ի ժամը 03.30-ի սահմաններում Շահումյան […]
12:42 29.06.2023
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը, կառավարության ղեկավարը խոսել է հունիսի 27-ին Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի Մարտունու և Մարտակերտի դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրետանային և անօդաչու ավիացիայի հարվածների մասին, որի հետևանքով զոհվել են չորս զինծառայողներ, ինչպես նաև ներկայացրել Ադրբեջանի գործելակերպի վերաբերյալ […]
12:12 29.06.2023
Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում հունիսի 27-ին իրականացրած սադրանքը նպատակ ունի չեզոքացնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցերը հասցեագրելու ջանքերը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կառավարության հունիսի 29-ի նիստի ժամանակ այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Լաչինի միջանցքի փակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում առաջացած հումանիտար ճգնաժամի պայմաններում հունիսի 27-ին Ադրբեջանի զինված […]
10:47 29.06.2023
Քաղաքացին դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին՝ դժգոհելով, որ վարժական հավաքին մասնակցելուց առաջ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանման (զինկոմիսարիատ) բժշկական հանձնաժողովը պատշաճ չի ուսումնասիրել իր առողջական գանգատներն ու բժշկական փաստաթղթերը։ Դիմումատուի տեղեկացմամբ՝ ունի մի շարք առողջական խնդիրներ, մինչդեռ զինկոմիսարիատում դրանք պատշաճ չեն հետազոտվել և գնահատվել: Սեփական միջոցներով կրկին անցել է բժշկական հետազոտություններ և […]
21:15 28.06.2023
Ավարտվել է ԱՄՆ Պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյա Ջասթին Ֆրիդմանի այցը Հայաստան: Երկու օրերի ընթացքում նա Երևանում մի շարք հանդիպումներ է ունեցել էներգետիկայի ոլորտի պատասխանատուների հետ: Ֆրիդմանը կոնկրետ ի՞նչ նպատակով էր եկել Հայաստան: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Եթե նկատի ունենանք, որ Ջասթին Ֆրիդմանն աշխատում է ԱՄՆ Պետդեպարտամենտի միջազգային անվտանգության բյուրոյում և «Ատոմային էներգետիկայի մրցունակության» […]
20:56 28.06.2023
Հունիսի 28-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հանդիպումը։ Հանդիպմանը ներկա էր նաև Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը: Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային վերջին զարգացումները: Հարավային Կովկասում երկարատև խաղաղության և կայունության հասնելու համատեքստում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդգծել է Ալմա-Աթայի հռչակագրի […]
20:48 28.06.2023
Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը համաձայնել է հանդիպել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնի է դարձել Միցոտակիս-Էրդողան հեռախոսազրույցից հետո: Հանդիպումը նախատեսվում է հուլիսի 11-12-ին Վիլնյուսում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում: Հեռախոսազրույցի ժամանակ Էրդողանը շնորհավորել է Միցոտակիսին Հունաստանի վարչապետի պաշտոնին վերընտրվելու կապակցությամբ: Կողմերը քննարկել են նաև թուրք-հունական հարաբերությունները:
20:40 28.06.2023
Լեռնային Ղարաբաղում արյունահեղության դադարեցման գործում Ռուսաստանի դերակատարությունը կասկածի ենթակա չէ; «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Ռուսաստանի դերակատարությունն ամրագրված է համապատասխան գրավոր փաստաթղթում, որի տակ դրված են և Հայաստանի, և Ադրբեջանի ստորագրությունները։ Այս դերակատարությունը ոչ մի կերպ չի կարող կասկածի տակ դրվել, քանի որ հակամարտող կողմերը […]
20:35 28.06.2023
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Հոսեյն Բաղերիի հետ։ Հաղորդում է IRNA գործակալությունը։ Հեռախոսազրույցի ընթացքում «քննարկվել են երկկողմ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության արդիական հարցեր, մտքերի փոխանակում է տեղի ունեցել միջազգային իրավիճակի և տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ։ Կողմերը հաստատել են երկխոսությունը խորացնելու և պաշտպանության ոլորտում շփումները զարգացնելու […]
20:28 28.06.2023
Վրաստանից չվերահսկվող Հարավային Օսիայի «իշխանությունը» Ժնևի քննարկումների համանախագահների հետ հանդիպման ժամանակ դե ֆակտո սահմանների սահմանազատում և սահմանագծում է պահանջել: Դե ֆակտո նախագահի «պետական խորհրդական» Կոնստանտին Կոչիևը հայտարարել է, թե «սահմանների» սահմանազատման և սահմանագծման հարցերն անհրաժեշտ է օրակարգ մտցնել: Ըստ նրա՝ դա մեծ ներդրում կլինի կովկասյան տարածաշրջանում կայունության և անվտանգության ամրապնդման գործում: Aliq Media-ի փոխանցմամբ՝ Օսական […]
20:11 28.06.2023
Արցախի ժողովրդի դեմ ուղղված Ադրբեջանի հանցավոր և ահաբեկչական քաղաքականությունը շուրջ 200 օր շարունակվող շրջափակման վերջին օրերին ինտենսիվ կերպով զուգորդվում է Ադրբեջանի կողմից ուժի և ուժի սպառնալիքի կիրառման անհերքելի փաստերով ու դրսևորումներով՝ թիրախավորելով գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող անձանց և տեխնիկան, ինչպես նաև բացառապես քաղաքացիական բնակչության պաշտպանության գործառույթ իրականացնող Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումները։ Ֆեյսբուքյան իր էջում գրառում է […]
19:57 28.06.2023
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև երկաթուղային կապն ապահովելու և աբխազական երկաթուղու բացման ուղղությամբ Ռուսաստանը գործադրում է բոլոր ջանքերը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հայտնել է ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ: «Մենք բոլոր ջանքերը գործադրում ենք նախանշված մասշտաբային «ճանապարհային քարտեզը» իրագործելու համար։ Դա կապված է թե՛ պետությունների […]
19:41 28.06.2023
Օրերս Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովն ընդունեց «Լաչինի միջանցքով ազատ և անվտանգ մուտքի ապահովումը» բանաձևը: Այդ բանաձևի կարևորության, ԵԽԽՎ-ում տեղի ունեցած քննարկումների և այլ թեմաների շուրջ հարցերին «Հորիզոն»-ի տաղավարում պատասխանել է ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից Սոնա Ղազարյանը: «Այս բանաձևի մեկնարկը տրվել է դեռ հունվար ամսին, երբ մենք արդեն գիտեինք, որ Լաչինը փակված է […]
19:23 28.06.2023
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ։ Ղեկավարները քննարկել են Ռուսաստանում տեղի ունեցած վերջին զարգացումները, ուկրաինական ճգնաժամը, ինչպես նաև երկկողմ և տարածաշրջանային հարցեր։ Ermenihaber.am -ի փոխանցմամբ՝ նախագահ Էրդողանը հայտարարել է, որ չնայած Շվեդիան քայլեր է ձեռնարկում ճիշտ ուղղությամբ, հատկապես հակաահաբեկչական օրենսդրության փոփոխությամբ, Շվեդիայում PKK/PYD/YPG-ի (քրդական կառույցներ, որոնք Թուրքիայում համարվում […]
19:15 28.06.2023
Լաչինի միջանցքի ամբողջական ապաշրջափակումը կնպաստի Լեռնային Ղարաբաղում իրավիճակի դեէսկալացմանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով ԼՂ-ում տեղի ունեցած վերջին միջադեպը: Նրա խոսքով՝ Մոսկվան մտահոգված է Լեռնային Ղարաբաղում հաճախակի դարձած զինված միջադեպերով և հրադադարի ռեժիմի խախտումներով: «Մենք կողմերին զսպվածության և բոլոր վիճելի հարցերը խաղաղ, քաղաքական-դիվանագիտական ճանապարհով […]
18:45 28.06.2023
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 28-ին օպերատիվ խորհրդակցություն է հրավիրել՝ քննարկելու ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը: Խորհրդակցության մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգել են անցած գիշեր Ադրբեջանի հարձակման զոհ դարձած ՊԲ չորս զինծառայողների հիշատակը: Նախագահ Հարությունյանը շեշտել է, որ Արցախի Հանրապետության և ժողովրդի դեմ շարունակվող ադրբեջանական ագրեսիան և բռնաճնշումները հակասում են խնդիրները խաղաղ բանակցությունների միջոցով կարգավորելու՝ միջազգային […]
16:29 28.06.2023
Ադրբեջանն այս քայլերով փորձում է ահաբեկել հայ ժողովրդին և աշխարհաքաղաքական դիվիդենտներ շահել, «Հորիզոնի» հետ զրույցում ասաց Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով Արցախում գիշերը տեղի ունեցած ադրբեջանական սադրանքին: «Ադրբեջանական կողմն արդեն մոտ մեկ շաբաթ է՝ իրավիճակը շիկացնում է տեղեկատվական դաշտում, կրակում են, զինադադարի ռեժիմի խախտումներ են անում: Նրանք հաշվի են առնում նաև տարածաշրջանային, գլոբալ զարգացումները […]
16:12 28.06.2023
Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ: Փաշինյանը Ղարիբաշվիլիին շնորհավորել է ծննդյան 41-րդ տարեդարձի առիթով և բարեմաղթանքներ հղել: Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են նաև Հայաստան-Վրաստան համագործակցության օրակարգին վերաբերող հարցեր:
15:08 28.06.2023
Հունիսի 28-ի ցերեկը, 29-30-ը, հուլիսի 1-ի ցերեկն առանձին շրջաններում, հուլիսի 1-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հունիսի 30-ի երեկոյան և հուլիսի 1-ի գիշերն առանձին հատվածներում՝ ինտենսիվ։ Հունիսի 28-30-ը, հուլիսի 1-ին առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ։ Հուլիսի 2-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան՝ 3-6 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում […]
14:54 28.06.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Վարչապետը շնորհավորել է նախագահին Կուրբան Բայրամի առթիվ, իսկ նախագահը շնորհավորել է վարչապետին գալիք Վարդավառի՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնի առթիվ։ Ղեկավարները քննարկել են իրենց երկրների միջև երկկողմ հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Այս համատեքստում, քննարկվել է դիվանագիտական անձնագրեր ունեցողների և երրորդ երկրների քաղաքացիների համար ցամաքային սահմանի […]
14:20 28.06.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունաստանի Հանրապետության վարչապետ Կիրիակոս Միցոտակիսին՝ Հունաստանի Հանրապետության համապետական ընտրություններում վճռական հաղթանակի առիթով: Ուղերձում նշված է. «Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում և լավագույն մաղթանքներ եմ հղում Ձեզ Հունաստանի Հանրապե¬տության համապետական ընտրություններում վճռական հաղթանակի կապակցությամբ: Ձեր գլխավորած քաղաքական ուժի հաղթանակը երկարամյա նվիրված գործունեության արդյունքների լավագույն […]
22:20 27.06.2023
Հունիսի 27-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչությունը որոշեց, որ Երևանի ավագանու սպասվող ընտրություններին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կմասնակցի առանց դաշինքի։ Ամփոփվեցին Քաղաքական ժողովի արդյունքները, քննարկվեցին կուսակցական բնույթի հարցեր։
20:38 27.06.2023
Վաշինգտոնում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների երկկողմ հանդիպումը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Արլինգթոնում մեկնարկել էր Միրզոյան-Բլինքեն-Բայրամով եռակողմ հանդիպումը։
19:42 27.06.2023
Հունիսի 27-ին Վաշինգտոնում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին: Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցեր, անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին: Կարևորվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի ապահովումը՝ հիմնված Ալմա-Աթայի հռչակագրի և 1975թ. քարտեզի վրա, սահմանից զորքերի հետքաշումը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի […]
19:40 27.06.2023
Երևանը շինարարական փոշուց զերծ պահելու համար կառուցապատողները շինհրապարակներում կհետևեն մի շարք նորմատիվների ևս, մայրաքաղաքի 2023թ.-ի բյուջեում կիրականացվի 8 մլրդ 139 մլն դրամի չափով փոփոխություն, այսուհետ վարձույթի և վաճառքի համար նախատեսված ավտոտրանսպորտային միջոցները միայն կկարողանան կայանել Էրեբունու, Նոր Նորքի և Շենգավիթի նախատեսված վայրերում, կարգը խախտողները կենթարկվեն վարչական պատասխանատվության: Որոշումները կայացվել են Երևանի ավագանու այսօրվա նիստում: Ի […]
19:36 27.06.2023
Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Յերլիqայան այցելել է Թուրքիա-Իրան սահման՝ ծանոթանալու թուրքական կողմի պնդմամբ՝ անվտանգության նկատառումներով կառուցվող պատի շինարակական, խրամատների կահավորման և առընթեր իրականացվող այլ աշխատանքների հետ: Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ նախարարը մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների և զինվորականների հետ նախ շրջել է Վանի տարածքում, ապա այցելել Մերսին նահանգի Քուրուդերե գյուղում և Թոնդրակ լեռան վրա տեղակայված թուրքական ռազմաբազաներ: […]