10:10 04.07.2023
ՀՀ վարչապետի որոշմամբ Դավիթ Կարապետյանը նշանակվել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ: Այս մասին հայտնում են ՍԱՏՄ մամուլի ծառայությունից:
22:05 03.07.2023
Լատվիան կվերսկսի ռուսաստանցիներից մուտքի արտոնագրերի դիմումների ընդունումը Եվրամիության ազգականների հետ, հայտնում է Delfi-ն՝ երկրի ԱԳՆ մամուլի ծառայությանը հղումով։ «Անվտանգության ներկա իրավիճակը գնահատելուց և հարևան երկրների և տարածաշրջանային գործընկերների հետ խորհրդակցություններից հետո հուլիսի 4-ից արտաքին գործերի նախարարությունը կվերսկսի արտերկրում Լատվիայի դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչություններում ՌԴ քաղաքացիների մուտքի արտոնագրի դիմումների ընդունումը»,- ասվում է հրատարակության մեջ։ Վիզա ստանալու […]
21:56 03.07.2023
Թուրքիան «պատերազմի» թիրախ է դարձել Ուկրաինայի հակամարտությունում, հայտարարել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ «Կուրբան Բայրամի օրերին մենք բանակցություններ ենք վարել 21 երկրների ղեկավարների հետ, ընդունել շնորհավորանքները և քննարկել երկկողմ հարցեր: Ռուսաստանի և Ուկրաինայի պատերազմից մինչև Սուդանի եղբայրասպան պատերազմի ավարտը, ակնհայտ է Թուրքիայի ներդրումը: Մեր երկիրը վճռորոշ դեր է խաղում ճգնաժամերը լուծելու մեջ՝ շնորհիվ իր կեցվածքի, […]
21:50 03.07.2023
Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդիպում է ունեցել Եվրոպայի սոցիալիստների կուսակցության գլխավոր քարտուղարի տեղակալ Յանեք Փոլետի հետ։ Հանդիպմանը մասնակցել է ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել Եվրոպայի սոցիալիստների կուսակցության և իբրև դիտորդ վերջինիս անդամակցող ՀՅ Դաշնակցության միջև հարաբերությունների զարգացման, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն […]
21:26 03.07.2023
Զելենսկին ասել է, որ հանձնարարել է ԱԳՆ-ին զանգահարել Վրաստանի դեսպանին, բողոքել Սահակաշվիլիի հետ կապված իրավիճակի դեմ և առաջարկել Ուկրաինայից հեռանալ խորհրդակցությունների համար։ Հիշեցնենք, որ Սաակաշվիլին իր դատական նիստին մասնակցել էր հեռավար ռեժիմով: Նա ոտքի էր կանգնել և հայտարարել. «Դուք պետք է ներողություն խնդրեք Եվրախորհրդարանից, իմ ընտանիքից, ինձանից, Ուկրաինայից, որի քաղաքացուն հասցրել եք այս վիճակին, և […]
21:12 03.07.2023
Այսօր Ադրբեջանում սկսվել է առևանգված հայ զինվորականներ Հարություն Հովակիմյանի ու Կարեն Ղազարյանի գործով դատավարությունը: Անօրինական կերպով գերեվարված երիտասարդներին իբրև դիվերսանտների են ներկայացնում: Ինչո՞ւմ են նրանց մեղադրում և ի՞նչ է հայտնի դատավարության ընթացքի մասին: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Հիշեցնեմ՝ մայիսի 26-ին Հայաստանի սահմանամերձ զորամասերից մեկի երկու զինծառայողների հետ կապը խզվել էր, և այնուհետ […]
20:30 03.07.2023
Պաշտոնական այցով Լեհաստանում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 3-ին հանդիպել է Վարշավայի Կազիմիր Պուլասկի անվտանգության գիտահետազոտական կենտրոն-հիմնադրամի փորձագետներին: Հանդիպմանը ՀՀ ԱԺ նախագահը հակիրճ անդրադարձել է մեր երկրում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների օրակարգին՝ շեշտելով, որ մի շարք միջազգային հեղինակավոր կազմակերպությունների զեկույցներում Հայաստանի ժողովրդավարական ձեռքբերումների վերաբերյալ փաստերը խոսուն են: Այս մասին հայտնում են ՀՀ […]
20:24 03.07.2023
«ԱՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամ»-ն անդրադարձել է Արցախում ալյուրի պաշարների սպառման մասին ասեկոսեներին: Մասնավորապես հայտարարել է. «Այսօր ԱՀ նախագահը հանդիպում էր ունեցել ԱՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակիցների հետ, որից հետո սկսվել են բամբասանքներ տարածվել այն մասին, թե իբր Նախագահը հանդիպման ժամանակ հայտնել էր ալյուրի երկու օրվա պաշարի մասին: Հայտարարում ենք, որ հիշյալ տեղեկությունը հերթական անգամ […]
20:18 03.07.2023
Մոլդովայի նախագահ Մաի Սանդուն հուլիսի 4-ը հայտարարել է համազգային սգո օր՝ ի հիշատակ ուրբաթ օրը Քիշնևի օդանավակայանում տեղի ունեցած միջադեպի ժամանակ զոհված երկու սպաների։ «Այս օրը երկրի բոլոր բնակավայրերում, ինչպես նաև արտերկրում Մոլդովայի Հանրապետության դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչություններում կխոնարհվեն պետական դրոշները, ժամը 12.00-ին մեկ րոպեով լռությամբ կհարգենք հանգուցյալների հիշատակը»,- ասված է Մոլդովայի ղեկավարի վարչակազմի կայքում […]
20:13 03.07.2023
Արցախի Հանրապետության նախագահը այսօր հաստատել է Կառավարության N 543-Ն որոշումը՝ Հանրային սննդի ծառայությունների մատուցման սահմանափակումները սահմանելու մասին՝ պայմանավորված 2023 թվականի հունիսի 15-ից Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության լրիվ շրջափակման հետևանքով առաջացած պարենային մթերքների խնայողական օգտագործման անհրաժեշտությամբ: ԱՀ Կառավարության որոշման համաձայն՝ 1. 2023 թվականի հուլիսի 5-ի ժամը 09:00-ից հանրային սննդի օբյեկտներում արգելվում է. 1) Տոնական, ընտանեկան կամ […]
19:58 03.07.2023
Հունաստանի կարևոր թերթերից մեկը՝ «Kathimerini»-ն «Նեղուցների համար երկու անվանում՝ ամերիկյան բանաձև» վերնագրով հոդված է հրապարակել, որտեղ ասվում է, որ պատվիրակությունը, որը ցանկանում էր փոխել Ստամբուլի և Դարդանելի նեղուցների անվանումները, Բրյուսել էր եկել ՆԱՏՕ-ի տարածաշրջանային ծրագրերում առաջացած խառնաշփոթը լուծելու համար։ Մյուս կողմից, ինչպես գրում է «Kathimerini»-ն, այն կպահպանի Կիպրոսի հույների իրավունքները, իսկ ՆԱՏՕ-ի տարածաշրջանային զորավարժությունների կրիտիկական […]
19:15 03.07.2023
2023 թվականի հուլիսի 1-2-ը ՀՀ գլխավոր դատախազությունը և Եվրոպայի խորհուրդը համատեղ խորհրդաժողով են անցկացրել Հայաստանի Երևան քաղաքում «Դատախազի անկախությունը՝ որպես իրավունքի գերակայության երաշխավոր» թեմայով: Խորհրդաժողովին մասնակցել են Եվրոպայի խորհրդի հինգ անդամ երկրների գլխավոր դատախազներն ու Եվրոպայի խորհրդի, Դատախազների միջազգային ասոցիացիայի և Եվրոպական միության քրեական արդարադատության գործակալության ներկայացուցիչները: ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, ամփոփելով […]
18:53 03.07.2023
Ֆրանսիայում հունիսի 27-ին սկսվել են բողոքի ցույցեր, այն բանից հետո երբ ոստիկանի արձակած կրակոցից մահացել է արաբական ծագումով ֆրանսիացի մի երիտասարդ։ Ցույցերի պատճառով դադարեցվել է տրանսպորտի և մի շարք այլ ծառայությունների գործունեությունը, վնասվել են հասարակական շենքներ, մասնավոր սեփականություններ և ենթակառուցվածքներ։ Ermenihaber.am -ի փոխանցմամբ՝ դեպքի առնչությամբ Փարիզում Թուրքիայի դեսպանատունը հայտարարություն է տարածել՝ Ֆրանսիայում գտնվող Թուրքիայի քաղաքացիներին […]
18:25 03.07.2023
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է ԱՄՆ պետդեպարտամենտի Միջազգային անվտանգության և զենքի չտարածման բյուրոյի Միջուկային էներգիայի առևտրային մրցունակության գծով ավագ խորհրդական Ջասթին Ֆրիդմանի գլխավորած պատվիրակությանը: Նախարար Սանոսյանը ողջունել է հյուրերին և գոհունակություն հայտնել վերջին շրջանում առկա համագործակցության համար։ Հանդիպման ժամանակ քննարկվել են Հայաստանում էներգետիկայի ոլորտում առկա հիմնական խնդիրները, մարտահրավերները։ Նախարարի հետ […]
18:11 03.07.2023
Վրաստանի նախկին նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլին իր դատական նիստին մասնակցել է հեռավար ռեժիմով։ Հայտարարություն անելու ժամանակ նա ոտքի է կանգնել և ցուցադրել իր ֆիզիկական վիճակը։Հաղորդում է Aliq.Media-ն։ «Դուք պետք է ներողություն խնդրեք Եվրախորհրդարանից, իմ ընտանիքից, ինձանից, Ուկրաինայից, որի քաղաքացուն հասցրել եք այս վիճակին, և բոլոր վրացիներից՝ վրացական պետության հիմնադրին այս վիճակի մեջ դնելու […]
15:57 03.07.2023
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել մարզպետի աշխատակազմի պատասխանատուների, Արթիկ և Անի համայնքների ղեկավարների, բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Շիրակի տարածքային բաժին պետ Լևոն Գասպարյանի մասնակցությամբ։ Մուշեղ Մուրադյանը կարևորելով մարզպետի աշխատակազմի և համայնքների համատեղ աշխատանքը՝ նշել է, որ համայնքային ցանկացած այցելության ընթացքում բարձրացված խնդրի լուծման համար լիազորությունների շրջանակում քայլեր կձեռնարկի․ «Համայնքներում իրականացվող […]
15:50 03.07.2023
Արդարադատության նախարարության ներկայացրած միջնորդության հիման վրա՝ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Աստղիկ Խառատյանին, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորներ Արտակ Բարսեղյանին և Տիգրան Պետրոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությունը բավարարվել է Բարձրագույն Դատական խորհրդի կողմից: Այս մասին հայտնում են ՀՀ Արդարադատության նախարարության մամուլի ծառայությունից: Ըստ այդմ՝ դատավորների լիազորությունները դադարեցվել են՝ էական կարգապահական խախտման հիմքով: Տվյալ գործով կարգապահական […]
15:28 03.07.2023
ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը Քաղաքացիական պայմանագիր կուսակցության ֆեյսբուքյան պաշտոնական էջում գրառում է կատարել որում ասվում է. «Վերջին օրերին տարբեր լրատվականների կողմից շրջանառվում են լուրեր, որ հայաստանյան իշխանությունները բոլոր մակարդակներում դադարեցրել են իրենց շփումները ԼՂ-ի գործընկերների հետ: Ավելին, նշվում է, որ Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամը ՀՀ Կառավարության օրակարգից դուրս է: Իրականության […]
15:15 03.07.2023
Երկուշաբթի և երեքշաբթի օրը Բելառուսի հետ սահման կուղարկվեն լեհական ոստիկանության 500 հոգանոց ստորաբաժանումներ։ Այս մասին հայտարարել է Լեհաստանի ներքին գործերի փոխնախարար Բլաժա Պոբոժին։ «Այսօր և վաղը նրանք այնտեղ կտեղակայվեն Լեհաստանի ներքին գործերի և վարչակազմի նախարար Մարիուշ Կամինսկու որոշմամբ»,- ասել է Պոբոժին Polsat հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Նա հավելել է, որ անվտանգության ուժերի խմբում կլինեն նաև հակաահաբեկչական […]
14:48 03.07.2023
Իրանի դատարանը վերջնական վճիռ է կայացրել 2020 թ.-ին «Ուկրաինայի միջազգային ավիաուղիների» (UIA) կործանված Boeing 737-800-ի գործով։ Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Կանանի Չաֆին։ «Հաշվի առնելով, որ այս դժբախտ պատահարը տեղի է ունեցել Իրանի տարածքում, դատարանն ամբողջությամբ ուսումնասիրել է գործը և վերջնական որոշում կայացրել այս վթարի համար պատասխանատու […]
14:34 03.07.2023
Երևանի քաղաքապետարանում կվերսկսեն քաղաքացիների ընդունելությունը՝ նոր կարգով։ Բոլոր ընդունելությունները տեսաձայնագրվելու են, իսկ տրված պարզաբանումների վերաբերյալ կազմվելու է արձանագրություն: Այս մասին փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտնել է գործակարգավարական նիստին: Տիգրան Ավինյանին զեկուցել են, որ մայրաքաղաքի փողոցների գծանշաման աշխատանքները դեռ ընթացքի մեջ են, իսկ հուլիսի 8-ից երթուղի դուրս կգան նոր տրոլեյբուսները: Մանրամասները՝ տեսանյութում:
14:21 03.07.2023
Նախագահ Վահագն Խաչատուրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիի հետ: Նախագահ Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել դիվանագիտական ծառայության ընթացքում հայ-իրանական հարաբերությունների զարգացման գործում դեսպան Զոհուրիի ներդրած ջանքերի համար:
14:15 03.07.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ այս երկրի անկախության օրվա առթիվ: Ուղերձում նշված է. «Հարգելի Ալեքսանդր Գրիգորիի, Ընդունեք սրտանց շնորհավորանքներս և ջերմ մաղթանքներս Բելառուսի Հանրապետության անկախության օրվա առթիվ։ Անկախության տարիների ընթացքում Բելառուսը զգալի հաջողությունների է հասել սոցիալ-տնտեսական, գիտա-տեխնիկական և բազմաթիվ այլ ոլորտներում։ Վստահ եմ, որ բարեկամ ժողովուրդների միջև փոխըմբռնման […]
13:33 03.07.2023
Հունիսի 25-ին ընտրված Հունաստանի խորհրդարանի նոր կազմի պատգամավորները երկուշաբթի օրը կայացած առաջին նիստում երդում են տվել։ Հանդիպումը հեռարձակում է Հունաստանի խորհրդարանական Vouli հեռուստաալիքը։ Երդում տված պատգամավորների թվում են Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը և կառավարության անդամները, որոնք նույնպես խորհրդարանականներ են։ Ավանդաբար հիմնական օրենսդիր մարմնում աշխատանքային առաջին օրը բանավեճեր չեն լինում։ Երեքշաբթի օրը կընտրվեն խորհրդարանի նախագահն ու […]
13:10 03.07.2023
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին, որն ավարտում է իր առաքելությունը ՀՀ-ում: Նախարարը, ողջունելով դեսպանին, շնորհակալություն է հայտնել պաշտոնավարման ընթացքում հայ-իրանական հարաբերությունների ամրապնդման ու համագործակցության արդյունավետության բարձրացման ուղղությամբ ներդրած ջանքերի համար և մաղթել հաջողություններ հետագա աշխատանքային գործունեության մեջ: Ժաննա […]
12:25 03.07.2023
Բարձրագույն դատական խորհուրդը որոշել է դադարեցնել Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանի լիազորությունները էական կարգապահական խախտման հիմքով։ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը, դուրս գալով խորհրդակցական սենյակից, ընթերցել է որոշումը։ Բարձրագույն դատական խորհուրդը նաև որոշել է կարգապահական պատասխանատվության ենթարկել Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Աստղիկ Խառատյանին, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորներ Արտակ Բարսեղյանին և Տիգրան Պետրոսյանին՝ […]
12:15 03.07.2023
Ուկրաինայի Զինված ուժերի ռազմաօդային ուժերը տեղեկացնում են, որ այս գիշեր ռուս զինվորականները 17 կամիկաձե անօդաչու թռչող սարք են ուղարկել Ուկրաինայի թիրախների ուղղությամբ, որոնցից 13-ը խփվել են։ «Մնացածները չեն հասել իրենց նպատակներին։ Նախնական՝ ոչ մի կորուստ»,- ասվում է ռազմաօդային ուժերի հեռագրային ալիքում։ Ուկրաինայի արևելքում թեժ մարտեր են ընթանում, ռուսական զորքերը առաջ են շարժվում չորս ուղղություններով, հայտնել […]
11:54 03.07.2023
Իսրայելական հետախուզական «Մոսադը» հսկողություն է իրականացրել Թուրքիայում բնակվող օտարերկրացիների նկատմամբ։ Երկուշաբթի նման հայտարարություն է արել A Haber հեռուստաալիքը։ Նրա հաղորդմամբ՝ Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպությունը պարզել է, որ «Մոսադ»-ի գործակալներն օգտագործել են հեռահար առցանց երթուղային տեխնիկա՝ հանրապետությունում բնակվող օտարերկրացիների մասին հետախուզություն ստանալու համար։ Նրանք GPS սարքերի միջոցով վերահսկում են իրենց մեքենաների տեղաշարժը, որոշում օտարերկրացիների այցելած վայրերը՝ […]
10:45 03.07.2023
Հորդանան գետի արեւմտյան ափում իսրայելական անվտանգության ուժերի գիշերային գործողության ընթացքում պաղեստինցիների զոհերի թիվը հասել է չորսի, հայտնել է Պաղեստինի առողջապահության նախարարությունը։ «Երեք պաղեստինցի է մահացել Ջենին քաղաքում, մեկը մահացել է Ռամալլահ քաղաքում։ Տասից ավելի մարդ վիրավորվել է, այդ թվում՝ երեքի վիճակը ծանր», – հավելել է նախարարությունը։ Ավելի վաղ գերատեսչությունը խոսում էր երկու զոհերի և տասը […]
09:05 03.07.2023
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հուլիսի 4-ին աշխատանքային այցով մեկնելու է Ամերիկայի Միացյալ Նահանգների մայրաքաղաք Վաշինգտոն: Այցի ընթացքում նախատեսված է ԱԽ քարտուղարի հանդիպումներն ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ քննարկելու՝ ՀՀ-ԱՄՆ երկկողմ համագործակցությունը: