21:48 17.05.2023
Գերմանիայի իշխանությունները Թուրքիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովին թույլ չեն տվել ինը շրջաններում լրացուցիչ քվեատուփեր տեղադրել Թուրքիայում անցկացված նախագահական և խորհրդարանական ընտրությունների համար։ Այս մասին չորեքշաբթի A Haber հեռուստաալիքի եթերում ասել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։ «Մենք ԿԸՀ-ին տեղեկացրել ենք, որ նա կարող է քվեատուփեր տեղադրել այն քաղաքներում, որտեղ մենք ներկայացուցչություններ չունենք, բայց մեր բազմաթիվ քաղաքացիներ են […]
21:10 17.05.2023
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են անհետաձգելի գործողություններ՝ առերևույթ անձի առևանգման դեպքի հանգամանքները պարզելու նպատակով։ 2023թ․ մայիսի 17-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանությունում Աշոտ Փաշինյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել առ այն, որ նույն օրը՝ ժամը 12:47-ի սահմաններում, Երևան քաղաքի Գ.Նժդեհի փողոցում գտնվող ՀՀ վերաքննիչ դատարանի […]
21:06 17.05.2023
Այսօր՝ մայիսի 17-ին, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն ահազանգեր է ստացել առ այն, որ ադրբեջանական զինված ուժերը Գեղարքունիքի մարզի Սոթք բնակավայրի ուղղությամբ՝ դեպի հայկական դիրքերը, ինտենսիվ կրակ են բացել։ Կրակոցների հետևանքով վիրավորում է ստացել ՀՀ զինծառայող: Նրան տեղափոխող շտապօգնության մեքենայի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերը թիրախային ու ագրեսիվ կրակ են բացել, ինչի հետևանքով բուժակը ևս վիրավորում է […]
20:54 17.05.2023
Մայիսի 16-ին Թուրքիայի նախագահ, իշխող «Արդարություն և զարգացում»(ԱԶԿ-AKP) կուսակցության առաջնորդ և «Ժողովուրդ» դաշինքի առաջադրած նախագահի միասնական թեկնածու Ռեջեփ Թայիփ Էրդողանը «CNN TÜRK» և «Kanal D» հեռուստաընկերություններին համատեղ հարցազրույց է տվել: Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Էրդողանը «Արդյո՞ք կա մեկն ում տեսնում եք խորհրդարանի (մեջլիս) նախագահի պաշտոնում» հարցին ի պատասխան տվել է «Ազգայնական շարժում» (ԱՇԿ-MHP) կուսակցություն առաջննորդ Դեվլեթ […]
20:42 17.05.2023
Մայիսի 17-ին Ռեյկյավիկում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Իսպանիայի Թագավորության ԱԳ նախարար Խոսե Մանուել Ալբարես Բուենոյի հետ։ Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման դրական դինամիկան՝ շեշտելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցությունը խորացնելու պատրաստակամությունը: Մտքեր են փոխանակվել ՀՀ-ԵՄ գործընկերության հարցերի շուրջ՝ հաշվի առնելով 2023թ. հուլիսի 1-ից ԵՄ խորհրդում սպասվող […]
20:25 17.05.2023
Ֆրանսիական «Charlie Hebdo» ամսագիրը իր շապիկին հրապարակել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ծաղրանկարը, ինչը մեծ սկանդալ է առաջացրել Թուրքիայում։ Բարձրաստիճան պաշտոնյաները մեկը մյուսի հետևից արձագանքող գրառումներ են արել Twitter-ում։ Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Թուրքիայի նախագահի մամլո խոսնակ Իբրահիմ Քալընը պատասխանել է ֆրանսիական Fransız «Charlie Hebdo» ամսագրի հրապարակած ծաղրանկարին՝ «Մինչ լաթի կտորները խելքը կորցրել են․․․ մենք […]
20:13 17.05.2023
Մայիսի 16-ին Ստոկհոլմում տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Շվեդիայի արտաքին գործերի գերատեսչությունների միջև։ Հայկական պատվիրակությունը ներկայացնում էր ՀՀ ԱԳՆ եվրոպայի վարչության պետ Արա Մարգարյանը, շվեդականը՝ Շվեդիայի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի վարչության պետ Անդրեաս ֆոն Բեքերաթը: Կողմերը քննարկել են երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ՝ արժևորելով երկու երկրների միջև ձևավորված կառուցողական երկխոսությունը և հարաբերությունների […]
19:19 17.05.2023
ԱՄՆ Պետդեպարտամենտի փոխխոսնակ Վեդանտ Պատելը կրկին խոսել է Ռուսաստանի և Վրաստանի միջև ուղիղ օդային հաղորդակցության վերականգնման և վրացական ընկերությունների նկատմամբ հնարավոր պատժամիջոցների մասին։ Հաղորդում է aliq.ge-ն։ Պատելն ասել է՝ եթե Ռուսաստանի և Վրաստանի միջև ուղիղ չվերթները վերականգնվեն, ապա այն աճող անհանգստության պատճառ կդառնա ոչ միայն ԱՄՆ-ի և արևմտյան երկրների, այլ նաև վրացական օդանավակայանները սպասարկող ընկերությունների […]
19:12 17.05.2023
Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության անդամ, բժիշկ, պոլսահայ համայնքի ներկայացուցիչ Սևան Սըվաջըօղլուն երկրի նորընտիր խորհրդարանում կստանա պատգամավորական մանդատ: Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ նա հայ համայնքի միակ ներկայացուցիչն է լինելու խորհրդարանում: Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Սևան Սըվաջըօղլուն թուրքական «Sabah» պարբերականի հետ զրույցում անդրադառնալով իր պատգմավոր ընտրվելու մասին լուրերին։ «Մեր երկրում փոքրամասնությունների թեկնածուի ընտրացուցակներում հայտնվելը, կարևոր քայլ է նրանց […]
16:48 17.05.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում ընթացող Եվրոպայի խորհրդի 4-րդ գագաթնաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհաննիսի հետ: Զրուցակիցները քննարկել են Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին վերաբերող հարցեր: Վարչապետն անդրադարձել է Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին: Մտքեր են փոխանակվել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:
16:41 17.05.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Եվրոպայի խորհրդի 4-րդ գագաթնաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Թինի Քոքսի հետ: Զրւցակիցներն անդրադարձել են Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների ընթացքին և այդ ուղղությամբ առաջիկայում նախատեսվող ծրագրերին: Վարչապետը նշել է, որ ժողովրդավարության ամրապնդումը ՀՀ կառավարության համար ռազմավարություն է և մեր երկիրը հետևողականորեն շարժվելու է այդ ճանապարհով: Թինի Քոքսը ողջունել […]
16:20 17.05.2023
Մայիսի 16-ին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանն ընդունել է Իրավունքի զարգացման միջազգային կազմակերպության (IDLO) ծրագրերի տնօրեն Ֆրանկո Սանչես-Հիդալգոյին և Երևանում IDLO գրասենյակի ղեկավար Օլենա Ռոդիոնենկոյին: Հանդիպման ընթացքում քննարկվել են IDLO-ի հետ համագործակցության շրջանակում Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչների և օպերատիվ աշխատակիցների մասնագիտական կարողությունների զարգացմանը միտված վերապատրաստման դասընթացների անցկացմանն ու միջազգային փորձագետների ներգրավմամբ փորձի փոխանակման ծրագրերին առնչվող […]
15:58 17.05.2023
Մայիսի 17-ին Ռեյկյավիկում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Շվեդիայի Թագավորության ԱԳ նախարար Թոբիաս Բիլստրյոմի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Շվեդիայի միջև երկկողմ համագործակցության, ինչպես նաև ՀՀ-ԵՄ գործընկերության, այդ թվում՝ Հայաստանում ԵՄ քաղաքացիական մշտադիտարկման առաքելությանն առնչվող հարցեր: Բարձր է գնահատվել Շվեդիայի աջակցությունը Հայաստանում շարունակվող ժողովրդավարական բարեփոխումներին: Արարատ Միրզոյանը գործընկերոջն է ներկայացրել Հայաստանի և […]
15:50 17.05.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում ընթացող Եվրոպայի խորհրդի 4-րդ գագաթնաժողովում հանդես է եկել ելույթով: Վարչապետը, մասնավորապես, նշել է. «Տիկնայք և պարոնայք, Մենք մեր օրինակով ենք տեսել, որ պատերազմը ժողովրդավարության ամենամեծ սպառնալիքն է: Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը Հայաստանում ժողովրդավարության պակասի արդարացում էր երկար ժամանակ: 2018 թվականին մեր թավշյա հեղափոխությունը Հայաստանին ժողովրդավարական մեծ առաջընթաց բերեց, բայց 2020 […]
15:47 17.05.2023
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահին: Հանդիպման ընթացքում Արմեն Ղուլարյանը նախագահին է ներկայացրել կառավարության 2021-2026 թթ. ծրագրով նախատեսված կրթական, առողջապահական և հասարակական նշանակության շենք-շինությունների նախագծման և կառուցման աշխատանքների վերաբերյալ մանրամասներ: Անդրադարձ է կատարվել Հայաստանում քաղաքաշինական նորմերի արդիականացման և պահպանության ոլորտում առկա խնդիրներին և դրանց լուծման ուղղություններին, քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման ընթացիկ աշխատանքներին: Երկուստեք […]
15:43 17.05.2023
Մայիսի 17-ին ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանին իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Պանամայի Հանրապետության նորանշանակ դեսպան Ռոլանդո Էնրիկո Բառոու Նոադը (նստավայրը՝ Մոսկվա): Շնորհավորելով Պանամայի առաջին դեսպանի՝ Հայաստանում նշանակման առթիվ, ԱԳ նախարարի տեղակալը պանամացի դիվանագետին մաղթել է բեղմնավոր ու արդյունավետ աշխատանք: Պանամայի դեսպանը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և բարեմաղթանքների համար, իր հանձնառությունն է հայտնել […]
15:18 17.05.2023
««Հավատարմագրման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ ««Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» նախագծերի փաթեթի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հավատարմագրման ազգային մարմնի (ԱՐՄՆԱԲ)՝ եվրոպական եւ միջազգային հավատարմագրման կազմակերպություններին անդամակցությամբ եւ ԵԱՏՄ-ի միանալու պայմանագրին անդամակցելու որոշակի տարբերությունների եւ փոփոխությունների հետ, ինչպես նաեւ ընդհանուր առմամբ որոշակի կառուցվածքները Հայաստանում ամբողջովին նոր մակարդակի բարձրացնելու համար. […]
15:01 17.05.2023
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության դիտորդական առաքելության տեղակայման մասին փաստաթուղթը ստորագրելու դեպքում Երևանն ավելի կայուն իրավիճակ կստանար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը «Ցարգրադ» հեռուստաալիքին տված հարցազրույցում, որը հրապարակվել է ՌԴ ԱԳՆ կայքում: «2022 թ.-ի աշնանը Երևանում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովին ընդառաջ փաստաթուղթ էր նախապատրաստվել Հայաստանի տարածքում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության դիտորդական առաքելություն […]
14:43 17.05.2023
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ մայիսի 17-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել են օրենսդրական նախաձեռնություններ: Կառավարության հեղինակած՝ ««Թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքներում առաջինից երկրորդ ընթերցում կատարվել են մի քանի խմբագրական բնույթի փոփոխություններ: Հիմնական զեկուցող, ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ […]
13:47 17.05.2023
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Գյումրու դրամատիկական թատրոնը մայիսի 16-17-ին հյուրախաղերով հանդես է գալիս ՀՀ Սյունիքի մարզում: Թատերախումբը հանդես է գալիս Եղիշե Չարենցի «Բովանդակություն» ներկայացումով (բեմադրությունը` Գոռ Մարգարյանի, երաժշտությունը` Նարեկ Կոսմոսի, պլաստիկան՝ Մարիկա Դովլաթբեկյանի, բեմական խոսքը` Տաթև Ղազարյանի): Մայիսի 16-ին թատերախումբը հանդես է եկել Գորիսի Վաղարշ Վաղարշանի անվան դրամատիկական թատրոնում, իսկ մայիսի 17-ին՝ ժամը 19:00-ին, կներկայանա […]
13:35 17.05.2023
Ռուսաստանը բաց է մնում Ուկրաինայի հարցում դիվանագիտության համար, բայց դա պետք է լուրջ լինի: Բայց առայժմ Մոսկվան իր արևմտյան գործընկերների կողմից որևէ լուրջ առաջարկ չի տեսնում, ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Մենք դեռ, ինչպես ասաց ՌԴ նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինը, բաց ենք դիվանագիտության համար, եթե այն լուրջ կլինի: Մենք չենք տեսնում որևէ լուրջ […]
13:16 17.05.2023
Առաջարկվում է, որ Երեւանի տեղական ինքնականառավարման մարմինների՝ Երեւանի քաղաքապետի եւ ավագանու ընդունած իրավական ակտերը հրապարակվեն ոչ միայն Երեւան քաղաքի պաշտոնական կայքում, այլեւ Հայաստանի Հանրապետությունում ստեղծված եւ գործող նորմատիվ իրավական ակտերի հրապարակման միասնական www.arlis.am կայքում: «Սա բնակիչներին, կազմակերպություններին ավելի հասանելի կդարձնի Երեւանի քաղաքապետի եւ ավագանու ընդունած իրավական ակտերը: Այս պրակտիկան փորձարկելուց հետո, եթե ամեն ինչ նորմալ […]
12:51 17.05.2023
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Նորվեգիայի թագավոր Հարալդ Հինգերորդին՝ Նորվեգիայի Թագավորության ազգային տոնի՝ Սահմանադրության օրվա կապակցությամբ։ Նախագահ Խաչատուրյանի ուղերձում մասնավորապես ասվում է. «Լիահույս եմ, որ Հայաստանի և Նորվեգիայի միջև փոխադարձ հարգանքի և վստահության վրա խարսխված բարեկամական հարաբերությունները կշարունակեն զարգանալ և ընդլայնվել՝ ի շահ մեր ժողովուրդների»:
11:44 17.05.2023
Փարիզի վերաքննիչ դատարանը չորեքշաբթի երեք տարվա ազատազրկման է դատապարտել նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիին «գաղտնալսման գործով», որոնցից երկուսը պայմանական են, հաղորդում է Agence France-Presse-ը։ «Սարկոզին մեղավոր է ճանաչվել «կոռուպցիայի և ազդեցության վաճառքի» մեջ՝ Ֆրանսիայի նախագահի դեմ աննախադեպ դատավճռով», – նշում է գործակալությունը: Նրա փաստաբան Թիերի Էրզոգը և նախկին դատավոր Ժիլբեր Ազիբերը ևս ստացել են նմանատիպ դատավճիռ: […]
10:48 17.05.2023
Թուրքիայի գործող նախագահ Թայիփ Էրդողանը, նախապատրաստվելով մայիսի 28-ին կայանալիք նախագահական ընտրությունների երկրորդ փուլին, կկենտրոնանա հեռուստատեսային հաղորդումների և տարածաշրջանային այցելությունների վրա, նրա մրցակից Քեմալ Քըլըչդարօղլուն մտադիր է ավելի ուժեղ սոցիալական ծրագրով հասնել համախոհներին և ընդգծել իր մտադրությունը ահաբեկչության դեմ վճռականորեն պայքարելու համար, չորեքշաբթի գրում է Hurriyet թերթը։ Մայիսի 14-ին Թուրքիայում տեղի են ունեցել խորհրդարանական և նախագահական […]
08:31 17.05.2023
Նիգերիայի հարավում գտնվող Անամբրա քաղաքում սպանվել են ԱՄՆ դեսպանատան մի քանի աշխատակիցներ։ Այս մասին երեքշաբթի երեկոյան հայտնել է Daily Trust թերթի կայքը։ Հրատարակության տվյալներով՝ ամերիկյան դեսպանատան աշխատակիցները մարդասիրական առաքելությամբ Անամբրայում էին։ Նրանց ավտոշարասյունը կրակի տակ է ընկել Օգբարու բնակավայրի մոտ։ Մինչ այժմԱՄՆ դեսպանատան աշխատակիցների մահվան մասին պաշտոնական հաստատում չկա, հայտնում է ՏԱՍՍ-ը։
08:05 17.05.2023
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում մասնակցել է Եվրոպայի խորհրդի 4-րդ գագաթնաժողովի բացման արարողությանը: Միջոցառմանը ներկա են ավելի քան չորս տասնյակ երկրների առաջնորդներ և պատվիրակությունների ղեկավարներ: Հյուրերին գագաթնաժողովի սկզբում դիմավորել են Իսլանդիայի վարչապետ Կատրին Յակոբսդոուտիրը և Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը: Արարողակարգային տեսալուսանկարահանման արարողությունից հետո տեղի է ունեցել գագաթնաժողովի բացման արարողությունը, որի […]
00:05 17.05.2023
ԱՄՆ-ը չի ձգտում սառը պատերազմի Չինաստանի հետ։ Նման հայտարարություն է արել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Կոնգրեսի լսումների ժամանակ, գրում է «ՌԻԱ Նովոստին»։ «Մենք չենք փնտրում կոնֆլիկտ Չինաստանի հետ կամ նոր սառը պատերազմ», – ասել է նա։ ԱՄՆ պետքարտուղարը նշել է, որ Վաշինգտոնը չի կարող Պեկինին թելադրել, թե ինչպես վարվի։ Այնուամենայնիվ, ըստ Բլինքենի, ԱՄՆ-ը կարող է […]
23:46 16.05.2023
Ֆրանսիայի պաշտպանության նախկին նախարար Ֆլորենս Պարլին եղել է Pegasus ծրագրային ապահովման զոհերից մեկը իր նախարար եղած ժամանակ, երեքշաբթի հաղորդել է Mediapart-ը: «Ֆլորենս Պարլին դարձել է հարձակվողների թիրախում գտնվող հինգերորդ նախարարը, հաստատել են Ֆրանսիայի իշխանությունները: Մյուս նախարարների թվում են Ժան-Միշել Բլանկեն (կրթության նախկին նախարար, 2017-2022), տարածքային զարգացման նախկին նախարար Ժակլին Գուրոն (2018-2022), բնակարանային հարցերի պատվիրակ Էմանուել […]
23:30 16.05.2023
Մայիսի 16-ին Ռեյկյավիկում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Կիպրոսի արտաքին գործերի նախարար Կոնստանտինոս Կոմբոսի հետ: Մտքեր են փոխանակվել երկկողմ քաղաքական օրակարգի առաջխաղացման, ինչպես նաև բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցերի վերաբերյալ: Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցերի: Արարատ Միրզոյանը գործընկերոջն է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները, բանակցություններում […]