12:30 20.05.2023
«Մեծ յոթնյակի» երկրների ղեկավարները եզրափակիչ հայտարարության մեջ վերահաստատել են Կիևին աջակցելու իրենց մտադրությունը «այնքան ժամանակ, որքան դա պահանջվում է»։ «Մենք վերահաստատում ենք մեր անսասան աջակցությունն Ուկրաինային այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է արդար, համապարփակ և կայուն խաղաղություն հաստատելու համար»,- ասվում է փաստաթղթում, որում G7-ը դատապարտում է Ռուսաստանի գործողությունները։ Հաղորդագրության մեջ նաև նշվում է «Ուկրաինային դիվանագիտական, ֆինանսական, […]
12:16 20.05.2023
«Մեծ յոթնյակի» երկրների ղեկավարները դատապարտել են ռազմական գործողությունները Սուդանում և կոչ են արել հակամարտող կողմերին անհապաղ և առանց նախապայմանների դադարեցնել դրանք, ասվում է գագաթնաժողովին հաջորդած կոմյունիկեում։ «Մենք խստորեն դատապարտում ենք մարտերը Սուդանում: Դրանք սպառնում են խաղաղ բնակչության անվտանգությանը, խաթարում են Սուդանում ժողովրդավարական անցման ջանքերը և կարող են ազդել տարածաշրջանում կայունության վրա»,- ասվում է փաստաթղթում։ 2023 […]
12:09 20.05.2023
Թուրքիայում համապետական ընտրությունների երկրորդ փուլի վաղաժամ քվեարկությունը սկսվել է շաբաթ օրը Մոսկվայում հանրապետության դեսպանատանը, հայտնում է RIA Novosti-ի թղթակիցը։ Ընտրատեղամասը բաց է լինելու երեք օր՝ շաբաթից երկուշաբթի, առավոտյան 8-ից 22։00-ը։ Բացի Մոսկվայից, Ռուսաստանում բնակվող Թուրքիայի քաղաքացիները կկարողանան քվեարկել Սանկտ Պետերբուրգում, Կազանում և Նովոռոսիյսկում գտնվող գլխավոր հյուպատոսություններում։ «Քվեարկության ավարտից հետո բոլոր քվեաթերթիկները հաշվելու համար կուղարկվեն Թուրքիա»,- […]
11:01 20.05.2023
Վլադիմիր Զելենսկին Ֆրանսիայի կառավարական ինքնաթիռով ժամանել է ճապոնական Հիրոսիմայի օդանավակայան, որտեղ ընթանում է G7-ի ղեկավարների գագաթնաժողովը։ Օդանավակայանից հեռարձակումն իրականացվել է Միջազգային մամուլի կենտրոնում։ «Ճապոնիա. G7. Կարևոր հանդիպումներ Ուկրաինայի գործընկերների և ընկերների հետ. Անվտանգություն և ընդլայնված համագործակցություն… Աշխարհն այսօր ավելի կմոտենա», – գրել է Զելենսկին Twitter-ում։ Զելենսկին կմասնակցի Ուկրաինային նվիրված գագաթնաժողովին, որը կանցկացվի մայիսի 21-ի առավոտյան, […]
10:20 20.05.2023
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին, ով որպես հատուկ հյուր մասնակցում է Հիրոսիմայում G7-ի գագաթնաժողովին, շաբաթ առավոտյան 1945 թվականին ատոմային ռմբակոծված քաղաքում տեղի ունեցած արարողության ժամանակ բացել է Հնդկաստանի կողմից նվիրաբերված Մահաթմա Գանդիի կիսանդրին: Այս մասին վարչապետը գրել է Twitter-ի իր միկրոբլոգում։ «Բացվեց Մահաթմա Գանդիի կիսանդրին: Հիրոսիմայի այս կիսանդրին շատ կարևոր ուղերձ է պարունակում: Խաղաղության և ներդաշնակության […]
10:03 20.05.2023
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հանդիպել է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների մի խումբ հարազատների հետ`նրանց առաջարկով։ Նախագահը, պատասխանելով հանդիպման մասնակիցների հարցերին, անդրադարձել է ներքին և արտաքին զարգացումներին վերաբերող մի շարք հարցերի։ Երկրի ղեկավարն ընդգծել է այս ճգնաժամային պայմաններում ներքին կայունության ու փոխադարձ հանդուրժողականության անհրաժեշտությունը՝ այդ հարցում կարևորելով նաև ներկաների դերը:
09:21 20.05.2023
«Մեծ յոթնյակի» երկրների ղեկավարները սկսել են գագաթնաժողովի երկրորդ օրվա աշխատանքային ծրագիրը՝ փորձելով մերձենալ գլոբալ հարավի երկրներին՝ չեզոք արտաքին քաղաքականություն ունեցող զարգացող երկրներին՝ հակազդելու Ռուսաստանին և Չինաստանին։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին ամերիկյան ատոմային ռմբակոծության ենթարկված Հիրոսիմայի գագաթնաժողովի նիստերից մեկն այս թեմային նվիրված կլինի շաբաթ օրը։ Ճապոնիան G-7-ի նախագահության ընթացքում բազմիցս հայտարարել է, որ համաշխարհային հարավի հետ […]
23:42 19.05.2023
Թուրքիան չի պատրաստվում կատարել Արևմուտքի բոլոր պահանջները, մասնավորապես՝ Ռուսաստանի Դաշնության դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու վերաբերյալ, և ընդդիմության նախագահի թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն սխալ է թույլ տվել՝ հարձակվելով Մոսկվայի վրա, ուրբաթ օրը հայտարարել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով ընտրություններին Ռուսաստանի ենթադրյալ միջամտության մասին Քըլըչդարօղլուի հայտարարությունը, ասել էր, որ […]
22:55 19.05.2023
G7-ի երկրների ղեկավարները մտահոգություն են հայտնել Չինաստանի միջուկային ներուժի աճի կապակցությամբ, որը, նրանց կարծիքով, անկայունության է հանգեցնում ինչպես տարածաշրջանում, այնպես էլ ամբողջ աշխարհում, հաղորդում է EFE-ն՝ վկայակոչելով G7-ի գագաթնաժողովի կոմյունիկեն։ «Չինաստանի միջուկային զինանոցի արագացված կուտակումը թափանցիկության և որևէ երկխոսության բացակայության պայմաններում մտահոգություններ է առաջացնում համաշխարհային և տարածաշրջանային կայունության համար», – ասվում է հայտարարության մեջ: G7-ի […]
22:48 19.05.2023
ՀՀ նախագահի հրամանագրով՝ Վլադիմիր Կարապետյանը համատեղության կարգով նշանակվել է Մոլդովայում Հայաստանի դեսպան։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի. Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Կարապետյանին, համատեղության կարգով, նշանակել Մոլդովայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և […]
22:40 19.05.2023
Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակն այն բանից հետո, երբ Լոնդոնը Ռուսաստանից ադամանդի ներկրման պատժամիջոցներ սահմանեց, ասել է, որ ակնկալում է, որ G7-ի մյուս երկրները կհետևեն Մեծ Բրիտանիայի օրինակին: «Մենք քննարկում ենք մեր դաշնակից երկրների, գործընկեր երկրների հետ, և ես իսկապես ակնկալում եմ, որ մյուսները կհետևեն դրան», – ասել է նա Sky News-ին տված հարցազրույցում: Սունակի […]
22:35 19.05.2023
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հանդիպման շրջանակներում մայիսի 18-ին Մոսկվայում տեղի են ունեցել հայ-ռուսական միջգերատեսչական խորհրդակցություններ արտաքին քաղաքական գործունեության տեղեկատվական աջակցության և լրատվամիջոցների հետ կապ աշխատանքի թեմայով։ Հայկական կողմը ներկայացնում էին ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը, զանգվածային լրատվական միջոցների և հանրային դիվանագիտության վարչության պետ Իննա Թորգոմյանը, […]
22:20 19.05.2023
Ռուսաստանը, ի պատասխան հակառուսական պատժամիջոցների, փակում է ԱՄՆ 500 քաղաքացիների մուտքը երկիր։ Այս մասին ուրբաթ՝ մայիսի 19-ին, հաղորդվում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքում։ Նշվում է, որ սև ցուցակում ընդգրկված են գործադիր իշխանության տարբեր մակարդակների ներկայիս ղեկավարներ, նախկին պաշտոնյաներ, փորձագետներ և վերլուծական կենտրոնների աշխատակիցներ, ինչպես նաև Ուկրաինային զենք մատակարարող ռազմարդյունաբերական համալիրների ընկերությունների ղեկավարներ։ Մասնավորապես, անցանկալի անձանց […]
22:17 19.05.2023
Վրաստանի խորհրդարանում լիագումար նիստի ժամանակ ծեծկռտուք է տեղի ունեցել, անուղղակի պատճառը Ռուսաստանի հետ ուղիղ չվերթների վերականգնումն է։ Միջադեպի կադրերը ուղիղ եթերով հեռարձակվել են տեղական հեռուստատեսությամբ: Վրաստանի ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրիի ելույթից հետո պատգամավոր Գիորգի Վաշաձեն ամբիոնից քննադատել է Ռուսաստանի հետ ուղիղ չվերթների վերականգնումը։ Երբ նա վերադարձել է իր աթոռին, խորհրդարանական մեծամասնությունից նրա գործընկեր Դաչի […]
22:10 19.05.2023
Բաքվում մտահոգված են Հայաստանի ու Հնդկաստանի միջև աճող ռազմական համագործակցության կապակցությամբ: Իլհամ Ալիևն այսօր հայտարարել է, որ Հնդկաստանի կողմից Հայաստան զենքի վաճառքը սպառնալիք է ողջ տարածաշրջանի համար: Ի՞նչ առիթով է Ալիևն այդ թեմային անրադարձել և ինչի՞ հետ են կապված նրա այսօրինակ ջղաձգումները: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Ալիևը թեմային անդրադարձել է Ադրբեջանում Հնդկաստանի […]
21:54 19.05.2023
Մեքսիկացի լրագրող Մարիա Ելենա Ֆերալի սպանության երեք մասնակիցները ստացել են 30 տարվա ազատազրկում` ասել է շրջանի նահանգապետ Կուիտլաուակ Գարսիան։ Սպանությունը տեղի է ունեցել 2020 թվականի մարտի 30-ին Վերակրուս նահանգի Պապանտլա քաղաքում: «Նահանգային դատարանը ուժի մեջ է թողել դատախազության պահանջած 30 տարվա ազատազրկման դատավճիռը Պապանտլայում լրագրող Մարիա Ելենա Ֆերալի սպանության համար պատասխանատու անձանց առաջին խմբի համար: […]
21:33 19.05.2023
ԱՄՆ գանձապետարանն ընդլայնել է հակառուսական սահմանափակումների ցանկը, հայտնում են նախարարության կայքում։ Վաշինգտոնը 46 անձի ավելացրել է Ռուսաստանի Դաշնության պատժամիջոցների ցուցակում, այդ թվում՝ ՌԴ փոխվարչապետ Վիկտորյա Աբրամչենկոյին, կրթության նախարար Սերգեյ Կրավցովին, նախագահի օգնականներ Իգոր Լևիտինին ու Դմիտրի Շալկովին, օմբուդսմեն Տատյանա Մոսկալկովային և այլ պաշտոնյաների: Միաժամանակ ԱՄՆ-ը չեղարկել է IBS-ի հիմնադիր Անատոլի Կարաչինսկու նկատմամբ պատժամիջոցները, ով այս […]
21:01 19.05.2023
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին վստահեցրել է, որ Ռուսաստանի հետ թռիչքների վերսկսման պատճառով Վրաստանի եվրաինտեգրմանը վտանգ չի սպառնա։ Նրա խոսքով՝ «Վրաստանը դեռ Եվրամիության անդամ չէ, հետևաբար պարտավորություն չունի ենթարկվել նրա քաղաքականությանը»։ «Վրաստանի եվրաինտեգրումը ՌԴ-ի հետ ավիահաղորդակցության վերականգնմամբ չի վտանգվի։ Մենք Եվրամիության անդամ չենք, ենթարկվելու համար ԵՄ-ի քաղաքականությանը պետք է լինենք Եվրամիության անդամ, այսօր մենք ԵՄ անդամ […]
20:33 19.05.2023
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբշվիլին արձագանքել է չորս տարվա ընդմիջումից հետո այսօր Մոսկվայից Թբիլիսի կատարված առաջին թռիչքին: «Չնայած Վրաստանի ժողովրդի հակազդեցությանը՝ Ռուսաստանն իր առաջին անցանկալի թռիչքն իրականացրեց Թբիլիսի։ Ո՛չ, Ռուսաստանից թռիչքներին»,-aliq.ge-ի փոխանցմամբ՝ Twitter-յան իր միկրոբլոգում գրել է նախագահը: Մոսկվա -Թբիլիսի չվերթն իրականացրել է ռուսական Azimuth ավիաընկերությունը: Վրաստանում ստորագրահավաք է սկսվել Ռուսաստանի և Վրաստանի միջև ուղիղ չվերթերի վերականգնման դեմ: […]
19:57 19.05.2023
Ամերիկյան The Hill լրատվական կայքում տնտեսագետ Դեսմոնդ Լաչմանը վերլուծություն է հրապարակել այն մասին, թե Թուրքիայում համապետական ընտրություններն ինչ ազդեցություն կունենան տնտեսության վրա և նշել է, որ Թուրքիան գտնվում է արժութային ճգնաժամի ճանապարհին։ Ermenihaber. am-ի փոխանցմամբ՝ Լաչմանը, անդրադառնալով Թուրքիայում սպասվող նախագահական ընտրություններին, նշել է․ «Չնայած սարսափելի տնտեսական քաղաքականությանը, ամենայն հավանականությամբ, Էրդողանը կընտրվի։ Թուրքիան հավանաբար կշարունակի վարել […]
19:36 19.05.2023
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանն այսօր ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան պատվիրակությանը, որի կազմում էին ԱՄՆ պետդեպարտամենտի Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության (INL) Հայաստանյան օժանդակության ծրագրերի պատասխանատու Ռեյչլ Քուկը, ԱՄՆ դեսպանատան Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավական համագործակցության գրասենյակի տնօրեն Ալեքսիս Հաֆտվանը, նույն գրասենյակի ծրագրերի ղեկավար Քրիստինա Աֆոյանը։ ՀՀ ՔԿ նախագահի տեղակալը նախ […]
16:36 19.05.2023
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ արտաքին ագրեսիվ ճնշում է տեղի ունենում, միջոցների ողջ զինանոցն ուղղված է ՌԴ-ի դեմ։ «Մենք տեսնում ենք, թե ինչպիսի ագրեսիվ արտաքին ճնշում է այժմ իրականացվում Ռուսաստանի վրա, մեր ողջ հասարակության վրա: Գրեթե ամբողջ զինանոցն ուղղված է մեր դեմ՝ տնտեսական, ռազմական, քաղաքական, տեղեկատվական: Գործարկվել է հզոր հակառուսական քարոզչություն»,- […]
16:15 19.05.2023
Մայիսի 19-ին Մոսկվայում կայացել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հանդիպումը ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ: Քննարկվել են տարածաշրջանում կայունությանն ու անվտանգությանն առնչվող հարցեր, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը: Կողմերն անդրադարձ են կատարել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարությունների կատարմանը: Այս համատեքստում Արարատ Միրզոյանն ընդգծել է Լաչինի միջանցքի ապօրինի […]
15:54 19.05.2023
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան և Ռուսաստանը դրական հարաբերություններ ունեն. երկրները միմյանց կարիքն ունեն բոլոր հնարավոր ոլորտներում։ «Մենք ուժեղ պետություն ենք և դրական հարաբերություններ ունենք Ռուսաստանի հետ։ Ռուսաստանն ու Թուրքիան միմյանց կարիքն ունեն ամեն հնարավոր բնագավառում», – CNN-ին տված հարցազրույցում ասել է Էրդողանը։ Ավելի վաղ Էրդողանը նշել էր, որ չի կարող […]
15:26 19.05.2023
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ասել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի վրա աշխատանքներ են տարվում։ «Առանձին-առանձին կնշեմ Ղարաբաղում, սահմանին իրավիճակի կայունացման հետ մեկտեղ հումանիտար խնդիրների լուծման, տնտեսական տրանսպորտային կապերի ապաշրջափակման անհրաժեշտությունը, բայցև, իհարկե, խաղաղության պայմանագրի տեքստը համաձայնեցնելը, որի ուղղությամբ դուք ակտիվորեն աշխատում եք»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը՝ Մոսկվայում, Հայաստանի և […]
14:18 19.05.2023
Կրեմլն ակնկալում է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հաջորդ շաբաթ կլինեն Մոսկվայում, քանի որ տեղի է ունենալու Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը, ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ «Հաջորդ շաբաթ մենք իսկապես կզբաղվենք եվրասիական ինտեգրման հարցերով: Մոսկվայում կկայանա և՛ Եվրասիական տնտեսական համաժողովը, և՛ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը, […]
13:54 19.05.2023
Լոնդոնը կարծում է, որ մինչև 2030 թվականը Արևմուտքը կարող է բախվել Ռուսաստանի և Չինաստանի հետ ուղիղ և լայնամասշտաբ պատերազմի սպառնալիքի հետ, ուստի պաշտպանական նախապատրաստությունը գերակա պետական խնդիր է արևմտյան շատ երկրների համար: Մոսկվայի և Պեկինի հետ հակամարտության սպառնալիքի մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը Financial Times-ին (FT) տված հարցազրույցում։ «Մինչև տասնամյակի վերջ […]
13:48 19.05.2023
Եվրամիության ներկայացուցիչները մտահոգված են, որ Կիևը կարող է բախվել ԱՄՆ-ի աջակցության կորստի հետ, եթե Ռուսաստանի դիրքերի վրա Ուկրաինայի զինված ուժերի հակահարձակումը ձախողվի։ Այս մասին հայտնում է իսպանական El Pais թերթը։ «ԵՄ-ն մտահոգված է, որ եթե հակահարձակումը հաղթական կամ գոնե տեսանելի չլինի, ապա 2024 թվականի նախագահական ընտրությունների հետ կապված ներքին քաղաքականության լարվածության ֆոնին ԱՄՆ աջակցությունը կսկսի […]
13:42 19.05.2023
Մոսկվայում մեկնարկել է ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Սերգեյ Լավրովի երկկողմ հանդիպումը։ Արարատ Միրզոյանը, ողջունելով Լավրովին, նշել է. որ սա հերթական հնարավորությունն է՝ խոսել ցավոտ թեմաների, Հարավային Կովկասում իրավիճակի մասին։ Այս մասին հայտնում է Radar Armenia-ն։ «Ինչպես միշտ, Հայաստանը կառուցողական է․ մենք խաղաղության ենք ձգտում։ Ցավոք սրտի, ռեալ իրավիճակն այլ է․ մենք […]
13:36 19.05.2023
Մեծ յոթնյակի» առաջնորդները հայտարարել են, որ Ուկրաինայի հետ միասին մտադիր են գործադրել հնարավոր բոլոր ջանքերը՝ հնարավորինս արագ «համապարփակ, արդար և կայուն» խաղաղության հասնելու համար», ասվում է G7-ի ղեկավարների հայտարարության մեջ։ ««Խաղաղության խորհրդանիշ» Հիրոսիմայից մենք պարտավորվում ենք, որ G7-ի անդամները մոբիլիզացնելու են բոլոր քաղաքական գործիքները և Ուկրաինայի հետ միասին բոլոր ջանքերը կգործադրելու Ուկրաինայում հնարավորինս արագ համապարփակ, […]