23:19 16.05.2023
Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավարի տեղակալ Իգոր Ժովկվան, մեկնաբանելով աֆրիկյան երկրների ղեկավարների խաղաղ նախաձեռնությունը, ասել է, որ միակ ծրագիրը լինելու է ուկրաինականը։ Երեքշաբթի օրը Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Սիրիլ Ռամաֆոսան ասել է, որ աֆրիկյան երկրների անունից խոսել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, ինչպես նաև Վլադիմիր Զելենսկու հետ, նրանք պայմանավորվել են հյուրընկալել աֆրիկյան առաջնորդների առաքելությանը Մոսկվայում և Կիևում՝ […]
22:55 16.05.2023
Մայիսի 16-ին Ռեյկյավիկում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Լատվիայի ԱԳ նախարար Էդգարս Ռինկևիչսի հետ: Մտքեր են փոխանակվել Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում Լատվիայի նախագահության առաջնահերթությունների վերաբերյալ: Նախարար Միրզոյանը հույս է հայտնել, որ դրանք կհասցեագրեն նաև մերօրյա մարտահրավերները՝ ընդգծելով մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների ապահովման հարցերում շարունակական սերտ համագործակցության պատրաստակամությունը: Քննարկվել են տարածաշրջանային կայունության և […]
22:44 16.05.2023
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեքշաբթի օրը հայտարարել է, որ նախագահական ընտրություններում հաղթելու դեպքում մտադիր է Ռուսաստանի Դաշնության և այլ երկրների հետ հարաբերություններում պահպանել նույն քաղաքականությունը, ինչ նախկինում։ Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով ընդդիմադիր «Ժողովրդական դաշինքից» Թուրքիայի նախագահի թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուի հայտարարությունը Ռուսաստանի Դաշնության միջամտության մասին, ասել էր, որ Մոսկվան չի […]
21:23 16.05.2023
ԱՄՆ Պետդեպարտամենտը հրապարակել է կրանական ազատության միջազգային հանձնաժողովի զեկույցը: Այն առնչվում է 2022 թվականին աշխարհի տարբեր երկրներում խղճի ազատությանը վերաբերող խնդիրներին: Ադրբեջանը ներառվել է լրջագույն խնդիրներ ունեցող երկրների շարքում: Զեկույցում հիշատակվում են մասնավորապես հայկական հոգևոր ժառանգության նկատմամբ բարբարոսական հարձակումները: Անցած տարիների համեմատ դիմամիկան ինչպիսի՞ն է Ադրբեջանում: Հայկական հոգևոր ժառանգության թեման ի՞նչ համատեսքտում է հիշատակվում զեկույցում […]
21:12 16.05.2023
Մայիսի 16-ին Բրյուսել աշխատանքային այցի շրջանակներում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային ճաշ է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի Կովկասում և Կենտրոնական Ասիայում հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինայի հետ: Քարտուղարը ներկայացրել է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակը, անդրադարձել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքներին: Ա.Գրիգորյանը ներկայացրել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքի վերջին զարգացումները: […]
21:06 16.05.2023
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը ասել է, որ չի տեսել Ուկրաինայի ռազմական հետախուզության ղեկավար Կիրիլ Բուդանովի հայտարարությունները ահաբեկչության մասին։ Միաժամանակ նա նշել է, որ ՄԱԿ-ը դեմ է ցանկացած ահաբեկչության։ Ավելի վաղ Բուդանովը հայտարարել էր հայտնի ռուսների դեմ ահաբեկչություններին Կիևի մասնակցության մասին։ Նրա խոսքով, «շատերն արդեն ստացել են», իսկ զոհերի թվում կան «լրատվամիջոցներ, հանրային […]
20:56 16.05.2023
Սլովակիայի առաջնորդ Զուզանա Կապուտովան, Սլովենիայի նախագահ Նատաշա Պիրց-Մուսարը և Չեխիայի Հանրապետության ղեկավար Պետր Պավելը երեքշաբթի օրը նույն ինքնաթիռով մեկնել են Ռեյկյավիկում կայանալիք Եվրոպայի խորհրդի գագաթնաժողովին՝ հարկատուների գումարները խնայելու և օդանավերի շարժիչներից վնասակար արտանետումները նվազեցնելու նպատակով։ Այս մասին ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ հայտնում է ТА-3 հեռուստաալիքը։ Երեք հանրապետությունների ղեկավարները Ռեյկյավիկ են մեկնել Սլովակիայի նախագահի ինքնաթիռով։ Չապուտովան և Պիրց-Մուսարը […]
20:45 16.05.2023
«Հորիզոնն» այսօր հյուրընկալել էր արևելագետ, տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանին: Անդրադարձ է եղել Թուրքիայի ընտրություններին, բրյուսելյան բանակցություններին և ըստ դրանց արդյունքների՝ սպասվող զարգացումներին: Արմեն Պետրոսյանի համոզմամբ՝ Եվրամիությունը Բաքվի վրա ազդելու գործիքներ չունի, հետևաբար բրյուսելյան հարթակը հայկական կողմի համար ամենաանբարենպաստն է: Պատճառներից մեկը Ադրբեջանի անզիջում վարքագիծն է: Այն միջնորդ կողմը, որը կազմակերպում է բանակցությունները, պետք է […]
20:12 16.05.2023
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է «Գորիս» ՔԿՀ-ում քրեական ենթամշակույթի դրսևորման վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ ԱՆ «Գորիս» քրեակատարողական հիմնարկի 42-ամյա դատապարտյալը, քրեական ենթամշակույթ կրող խմբավորման կողմից սահմանված ու ճանաչված վարքագծի կանոնների համաձայն համարվելով քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձ, հանդիսանալով, այսպես կոչված, […]
19:45 16.05.2023
Մեկնարկում է Հայաստանի տնտեսության համար ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող Ուրցաձոր-Մարտունի ավտոճանապարհի կառուցման նախագծային փաստաթղթերի ձեռքբերման գործընթացը։ Տեղեկացնում են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից։ 2023 թ.-ի մայիսի 15-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պատվերով հայտարարվել է մրցույթ՝ ՀՀ Արարատի մարզի Ուրցաձոր բնակավայրից դեպի Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաք տանող ավտոճանապարհի կառուցման աշխատանքների նախագծերի պատրաստման և ծախսերի գնահատման ծառայությունների […]
19:37 16.05.2023
ՀՀ քննչական կոմիտեի և ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) միջև գործակցությունը թևակոխում է որակապես նոր շրջափուլ։ Տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից։ Մայիսի 16-ին ՀՀ քննչական կոմիտեում երկու կառույցների միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր, որն ստորագրել են մի կողից ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը, մյուս կողմից՝ ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի հետաքննությունների դաշնային բյուրոյի՝ […]
19:31 16.05.2023
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը խոսել է մայիսի 28-ին կայանալիք նախագահական ընտրությունների 2-րդ փուլի մասին։ «Մեզ համար 2-րդ փուլն ավելի հեշտ է լինելու, որովհետև ձայների տարբերությունը շատ հստակ է։ Կա մոտ 2.5 միլիոն քվեի տարբերություն»: Իբրահիմ Քալընի կարծիքով՝ այդ տարբերությանը հնարավոր չէ հակակշռել, քանի որ իրենք պահպանելու են իրենց քվեները և […]
19:08 16.05.2023
Եվրամիության բարձր ներկայացուցիչ, Եվրահանձնաժողովի փոխնախագահ Ջոզեպ Բորելի խոսնակ Պիտեր Ստանոյի խոսքով, Եվրամիությունը մտահոգված է Վրաստանի և Ռուսաստանի միջև ուղիղ ավիաչվերթների վերսկսմամբ: Ստանոն նշել է՝ ԵՄ-ն և ԵՄ-ի գործընկերները թռիչքներ չեն իրականացնում Ռուսաստանից կամ դեպի Ռուսաստան, ինչը շատ կարևոր է։ «Մենք ցավում ենք Վրաստանի որոշման համար՝ վերսկսել թռիչքները դեպի Ռուսաստան և հակառակ ուղղությամբ` այն բանից հետո, երբ […]
18:23 16.05.2023
Մայիսի 14-ին Թուրքիայում կայացած նախագահական և խորհրդարանական ընտրություններից հետո Ստամբուլի գլխավոր դատախազությունը հետաքննություն է սկսել սոցցանցերում ընտրությունների արդյունքների վերաբերյալ կեղծ տեղեկություններ տարածող «սադրիչ գրառումներ» կատարողների դեմ։ Մասնավորապես հաղորդվում է, որ դատախազությունը սոցիալական ցանցերի օգտահաշիվների նկատմամբ հետաքննություն է սկսել՝ նշելով, որ դրանք ընտրությունների արդյունքներին և երկրաշարժի գոտում գտնվող ընտրողներին ուղղված «սադրիչ գրառումներ» են, որոնք հրապարակայնորեն կեղծ […]
16:55 16.05.2023
Աբովյան 4 և Արամի 30 հասցեի շենքն այն եզակիներից է, որը սեփականատիրոջ համառ ջանքերով մինչ օրս կանգուն է: 1860-ականներին կառուցված տվյալ շինությունը եղել է բնակելի տուն, շենքի մի հատվածը 1920-ին նաև ծառայել է որպես հատուկ նշանակության զորամաս: Սեփականատեր Գալուստ Թադևոսյանը 2006 թվականից է պայքարում իր իրավունքների համար, անցել է գրեթե բոլոր դատական ատյաններով, ջանքեր չի […]
15:59 16.05.2023
Ամերիկյան Village People խմբի մենակատարը պահանջում է, որ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը չօգտագործի խմբի կերպարներն ու երգերը այն բանից հետո, երբ ցանցում հայտնվել է քաղաքական գործչի նստավայրում տեղի ունեցած միջոցառման տեսանյութը, որտեղ ելույթ են ունենում Village People երաժիշտների նման մարդիկ։ Հայտնում է TMZ-ը։ Խմբի մենակատար Վիկտոր Ուիլիսի կնոջ խոսքով՝ այս իրադարձությունից հետո կատարողներին սկսել […]
15:55 16.05.2023
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 16-ին ընդունել է Կիպրոսի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Կիպրոս Գիորգալիսին: ՀՀ ԱԺ նախագահը բարձր է գնահատել վերջին տարիներին Հայաստանի եւ Կիպրոսի միջեւ ձեւավորված միջպետական եւ բազմոլորտ հարաբերությունները: Նա երախտագիտություն է հայտնել Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի գործընկերներին 2023 թվականի ապրիլի 6-ին «Հայերի նկատմամբ Ադրբեջանի շարունակական ագրեսիան եւ Լեռնային Ղարաբաղում ընթացիկ […]
15:49 16.05.2023
Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Սիրիլ Ռամաֆոսան ասել է, որ աֆրիկյան երկրների անունից խոսել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, ինչպես նաև Վլադիմիր Զելենսկու հետ, նրանք համաձայնել են ընդունել աֆրիկյան առաջնորդների առաքելությանը՝ խաղաղ նախաձեռնությամբ։ Հարավաֆրիկյան Հանրապետության ղեկավարի խոսքով՝ աֆրիկյան մի շարք առաջնորդներ կարծիք են հայտնել, որ տարածաշրջանը պետք է նախաձեռնություն ներկայացնի, որը կնպաստի Ուկրաինայի հակամարտության կարգավորմանը։ «Ես ներկայացրել […]
15:10 16.05.2023
Պայթյունէ հնչել Կիևում, հայտնում է ուկրաինական «Strana.ua»-ն։ «Հայտնում են Կիևում պայթյունի մասին։ Քաղաքում ահազանգ չի հայտարարվել»,– ասվում է հրատարակության Տելեգրամ-ալիքում։ Ուկրաինացի պատգամավոր Օլեքսեյ Գոնչարենկոն իր հերթին հայտնել է, որ քաղաքում սակրավորներ են աշխատում։ «Կիև, պայթյունների ձայներ. սակրավորներն աշխատում են»,- գրել է նա Telegram-ի իր ալիքում։
14:29 16.05.2023
Առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում կատարվել են տեխնիկական փոփոխություններ. ասել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը ««Պետական արարողակարգի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ՝ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի՝ մայիսի 16-ի նիստում: ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը տեղեկացրել է, որ կատարվել են նախորդ քննարկման ժամանակ […]
13:52 16.05.2023
Ֆրանսիացի քննիչները ժամանել են Ուկրաինա՝ հետաքննելու AFP-ի լրագրող Արման Սոլդենի մահը, հայտնում է Ukrinform-ը։ «Ֆրանսիացի քննիչներն արդեն ժամանել են Ուկրաինա՝ հետաքննելու AFP լրատվական գործակալության լրագրող Արման Սոլդինի մահը»,- գրում է Ukrinform-ը իր Telegram ալիքում՝ հղում անելով «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային իրավապաշտպան կազմակերպության Արևելյան գրասենյակի ղեկավար Ժաննա Կավելիեին։ Ավելի վաղ Agence France-Press-ը հայտնել էր իր լրագրող […]
13:06 16.05.2023
Բունդեսթագի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Մարի-Ագնես Ստրակ-Զիմերմանը դեմ է արտահայտվել Ուկրաինային գերմանական նոր կործանիչների մատակարարմանը։ Նա իր դիրքորոշումն այս հարցում ներկայացրել է Deutschlandfunk-ին տված հարցազրույցում։ Պատգամավորն առաջարկել է Գերմանիայում արտադրված ինքնաթիռների փոխարեն Կիևին մատակարարել այլ տեսակի ինքնաթիռներ, օրինակ՝ խորհրդային արտադրության ՄիԳ-29 կամ ամերիկյան F-16։ Նա նշել է, որ լրացուցիչ սարքավորումներ կարելի է ձեռք բերել այն երկրներից, […]
12:51 16.05.2023
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը կտրականապես համաձայն չէ Ռուսաստանի աշխարհաքաղաքական պարտության մասին Ֆրանսիայի նախագահի հայտարարության հետ։ Ըստ Մեդվեդևի՝ ՆԱՏՕ-ն քնում է և արթնանում Ռուսաստանի մասին մտածելով։ Ավելի վաղ Մակրոնը Opinion-ին տված հարցազրույցում ասել էր, որ Ռուսաստանը կրել է «աշխարհաքաղաքական պարտություն», սկսել է Չինաստանից «վասալության մեջ ընկնելու» գործընթացը և «կասկածել» իր պատմական դաշնակիցներին։ «2022 թվականին […]
12:42 16.05.2023
Եվրոպական միության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է, որ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ Բրյուսելում հանդիպում է ունեցել: «Ողջունել եմ Շառլ Միշելի միջնորդությամբ եռակողմ հանդիպումների վերսկսումը: Քննարկել ենք դրանց արդյունքները և հետագա անելիքները, նաև մտքեր ենք փոխանակել ԵՄ-Ադրբեջան հարաբերությունների վերաբերյալ։ Եվրամիությունը շարունակում է մասնակցել Հարավային Կովկասում կայուն […]
11:36 16.05.2023
Ամենայն հավանականությամբ, դաշինքի ներկայիս ղեկավար Յենս Ստոլտենբերգի հեռանալուց հետո ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը կզբաղեցնի Ռուսաստանի նկատմամբ բացասաբար տրամադրված անձը։ Ընդ որում, այս դիրքորոշումը մեծ մասամբ խորհրդանշական է, որոշումների մեծ մասն ընդունում է ԱՄՆ-ը։ Այս մասին Lenta.ru-ի հետ զրույցում ասել է քաղաքագետ Մալեկ Դուդակովը։ «Ստոլտենբերգի լիազորություններն ավարտվում են աշնանը, որից հետո նա վերադառնում է Նորվեգիա։ Թե […]
10:38 16.05.2023
ԱՄՆ պետքարտուղարության փոխխոսնակ Վեդանտ Պատելը ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի ունեցած բանակցություններին: պատասխանել է հարցին, թե ինչպես է պետքարտուղարությունն արձագանքել արդյունքներին, և արդյոք հանդիպումն արդարացրել է սպասելիքները։ Նա հայտնել է, որ ինքը լացուցիչ գնահատական չունի հանդիպման վերաբերյալ: «Ակնհայտ է, որ ԱՄՆ-ն այդ բանակցությունների կողմ չի եղել: Բայց որպես Արլինգթոնում մեր […]
10:19 16.05.2023
Անցած օրվա ընթացքում թայվանցի զինվորականները կղզու տարածքում գրանցել են Չինաստանի Ժողովրդական-ազատագրական բանակի (PLA) 25 ինքնաթիռ և 5 նավ։ Այս մասին ասվում է կղզու պաշտպանության գերատեսչության երեքշաբթի օրը հրապարակված հաղորդագրության մեջ։ Աղբյուրի հաղորդմամբ՝ Թայվանի ՀՕՊ նույնականացման գոտի է մտել ութ ինքնաթիռ, որոնց թվում են եղել վեց H-6K ռմբակոծիչներ, ինչպես նաև մեկ Z-9 հակասուզանավային ուղղաթիռ և Y-8 […]
09:48 16.05.2023
Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերությունների կարգավորումը անխուսափելիորեն տեղի կունենա ապագայում, ինչպես դա եղավ Գերմանիայի դեպքում Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, RIA Novosti-ին տված հարցազրույցում ասել է հայտնի ամերիկացի ներդրող Ջիմ Ռոջերսը։ «Ես գիտեմ, որ դա տեղի կունենա: Ես գիտեմ, որ այս ամենը մի օր կմոռացվի: Դուք հիշում եք, որ 1939 թվականին Գերմանիան և մնացած Եվրոպան պատերազմում էին […]
08:54 16.05.2023
Անհայտ անձինք կրակել են Դուրանի քաղաքապետ Լուիս Չոնիլոյի մեքենայի վրա. Երկուշաբթի օրը ոստիկանությունը հայտնել է, որ հարձակման հետևանքով սպանվել է քաղաքապետի թիկնապահներից մեկը, վիրավորվել հինգ մարդ։ «Այսօր առավոտյան հարձակման է ենթարկվել ավտոմեքենան, որում գտնվել է Դուրանի քաղաքապետ Լուիս Չոնիլոն»,- հայտնել են ոստիկանությունից Twitter-ում։ Հարձակումից հետո իրավապահները հայտնել են վեց տուժածի մասին, այդ թվում՝ քաղաքապետին հսկող […]
23:52 15.05.2023
Բրազիլական դիվանագիտությունն աշխատում է, որպեսզի G7-ի գագաթնաժողովի մասնակիցների վերջնական ընդլայնված հռչակագիրը հակառուսական բնույթ չկրի, գրում է Globo թերթը՝ վկայակոչելով երկրի ԱԳՆ քարտուղարին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։ «Բրազիլական դիվանագիտությունն աշխատում է, որպեսզի վերջնական հռչակագիրը, որը կստորագրվի ճապոնական Հիրոսիմայում G7-ի հանդիպմանը, որին կմասնակցի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան, չդառնա հակառուսական գործողություն: Քննարկվող տեքստը կվերաբերի պարենային անվտանգության […]